mule, he-mule;
մատակ —, mule, she-mule;
մտրուկ ջորւոյ, mule colt.
ἠμίονος q.d. semiasinus, mulus. Ծնունդ խառնակութեան իշոյ ընդ ձիոյ. ուստի եւ Կիսէշ կամ իշակէս ասի՝ առաւել ըստ յն. իմիօ՛նօս.
Էշք, ջորիք, եւ ուղտք։ Հեծան այր իւրաքանչիւր ի ջորւոջ իւրում։ Բեռնիք զուգից ջորւոց։ Ձիոց եւ ջորւոց եւ ուղտուց եւ իշոց.եւ այլն։
Ձնոց մանկունս վարկանիցի եւ կամ իշոց զջորիս. (Պղատ. սոկր.։)
Իշակէսք, այսինքն ջորիք։ Արտաքոյ կարդաց բնութեան ծնուցանել ի ջիոց եւ յիշոց ջորիս։ Իջեալ հանդերձ ջորւովքն։ Մանուկ մի կոխեալ եղեւ ի ջորեացն։ Ձիովք եւ ջորեօք եւ ուղտիւք։ Մի ձիօք եւ ջորովք յօրանալ. (Վեցօր. ՟Է։ Եզնիկ.։ Վրք. հց. ՟Դ։ Բուզ. ՟Է. 4։ Բրսղ. մրկ.։)
Նախատէին զջորի իշորդի լինել. եւ նա պարծէր մարբն. սակայն պարտեցաւ. զի հզօր է ի հօրէ ազգ քան ի մօրէ. (Մխ. առակ.։)
ՍՊԻՏԱԿԱՁԻԳ ՋՈՐԻՔ. Սպիտակ ջորիք կառաձիգք.
Յոսկիապատ կառս արքունականս սպիտակաձիգ ջորւոցն. (Ագաթ.։)
• (ջորւոյ, -ւոց, -եաց, -եօք) «ջորի, կիսէշ» ՍԳր. Վեցօր. 142. Բուզ. Եզն. որից ջորետես «ջորի պահող» Կլիմաք. ջորեան «ջորիներ» Ուռհ. ջորեպան (չունի ԱԲ) Զքր. սարկ. Ա. 32. ջորեքաշ «ԲՉ ձայնին աառ կանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ա-մատունի, Հայոց բառ ու բան 576)։
• Տէրվ. Նախալ. 114 և Երկրագունտ 1884, 100 համեմատում է սանս. stari, յն. στέιρα, գոթ. stairo, լտ. sterilis «ամուլ» բառերի հետ՝ ջորին համառե-լով իբր «ամուլ». ըստ այսմ ջորի գա-լիս է հնագոյն *ստորեա ձևից և նոյն է պրս. [arabic word] astar «ջորի» բառի հետ։ Հիւնք. պրս. gor «ցիռ»։ Patrubány SA 1 193 հնխ. kjorio փխ. kioro, k'iolero-ինչպէս կայ հնխ. ek'vo-tero>սանս. açva-tara «ջորի»։ Նոյն ՀԱ 1908, 188 իբր «դիող» հանում է dhya արմատից, հմմտ. հյ. դիել, դալ, դայեակ։ Karst, Յուշարձան 405 սումեր. kur «ձի» և հյ. քուռակ։ Մառ. Яфeт. cбор. 1, 48 յաբե-թական raš «ձի, գրաստ» բառից, որից նաև պրս. raxš, գերմ. Ross, անգլ. horse «ձի» ևն։ (սեռ. ճուրու), Գոր. Հմշ. ճօրի, Ղրբ. ճօ՜՛րէ, Ռ. չօրի, Ասլ. ջ'էօ՜րի, Շմ. Սլմ. ճէօրի, Ագլ. ջէ՛րի, Մղր. ջի՛ւրէ, Զթ. ճիյէ, ջ'իրէ, Սվեդ. ջ'իրա, Մկ. ճիւրը՛, Հճ. ջ'իյի։ Նոր բառեր են ջորաբեռ, ջորենալ, ջորիլ «ոխ պահել»!
• ԳՒՌ.-Ջղ. ջ'որի, Տփ. ջ'օրի, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Սեբ. ջ'օրի, Վն. ճորի
• ՓՈԽ.-Վրաց. φორი ջորի «ջորի. 2. ջու-թակի էշը», მეჯორე մէջորե «ջորեպան», ჯორის ტერფა ջորիս տերփա «մի տեսակ բոյս է», ვანაჯორი տանաջորի «մի տարե-կան ջորի. 2. մի տեսակ միջատ. notonecta glauca (տե՛ս ջորեակ)», գնչ. čori (ջորի»։