little;
brief, short, succinct, concise;
*dear, high-priced;
short;
— ինչ, իմն or մի, a little, cf. Փոքր ինչ, cf. Խուն մի, cf. Սակաւ մի;
— ինչ յառաջ, some time before;
— ինչ կանխագոյն, a little before;
— ինչ զկնի, some time after;
յաւելից այլ եւս — ինչ, one word more;
ի — բանս, — բանիւ, in few words;
— իշխանութիւն, իշխանք, cf. Սակաւապետութիւն."
(յորմէ յն. փսիլօ՛ս. լտ. փուսիլլուս. ψιλός pusillus, paulus, paululus βραχύς, μικρός brevis, parvus. Նուազ. սակաւ. դուզնաքեայ. փոքրիկ. կարճ, համառօտ. ամփոփ. նուրբ. բարակ. լերկ. Քիչ.
Խնդութիւնն չէր սու՛ղ չար քան զտրտմութիւնն. (Ոսկ. մ. ՟Բ. 15։)
Ըստ հիպոկրատեայ, եթէ, կեանք սուղ. եւ արուեստ երկայն. (Փիլ. տեսական.։)
Անցեալքն յասացելոցս ցուցան՝ բաց ի սղից. (Պղատ. տիմ.։)
Որչափ հնար է՝ ի ձեռն սղից (այս ինքն սակաւուք) յիշեսցուք. (Նոննոս.։)
Սուղ բանիւք՝ քարոզէր զմեծամեծսն աստուծոյ. (Բրս. ղկ.։)
Ժամանակ մահկանացուացս սուղ եւ անյայտ։ Սուղ ինչ գլուխս յինքենէ ի կանոնս ժողովոյն յաւելու. (Խոր. ՟Ա. 6։ ՟Բ. 87։)
Սուղ է ժամանակ վաստակոյս ճգնութեանց, եւ յաւիտեանս յաւիտենիցէ դրախտին փափկութեան հանգիստն. (Եփր. դատաստ.։)
Ընդ նեղ եւ սուղ՝ նուազ ինչ տեղի, որպէս ընդ ծակ։ Սուղ եւ սակաւ տեսութիւն. (Նար. երգ.։)
Մինչեւ յարիւնն զաքարիայ եւ այլն. Յետ սղի (գրի). հայր մեր՝ որ յերկինս ... յետ սղի եւ այլն. (Կիւրղ. ղկ.։)
Եւ իբր ռմկ. Սուղ, այսինքն թանկագին.
Սեղան հոգեւոր, բաժակ իմանալի, ո՛չ սղիւ վաճառի, այլ ձրի պարգեւի. (Ճ. ՟Ը.։)
ՍՈՒՂ. βραχύς brevis. Ըստ քերականաց եւ տաղաչափից, նուազ կամ կարճ ամանակաւ. աղօտ. (հակակայ երկարի).
Ամանակք երկու, երկար, սուղ։ Ձայնաւորացն երկայնք են երկու. է՛, ո՛վ. եւ սուղք են երեք, ե, ո, ւ։ Յաղագս սուղ վանդի. սուղ փաղառութիւն լինի եւ այլն. (Թր. քեր.։)
Թաւ, սոսկ, երկար, սուղ. (Փիլ. այլաբ.։)
Բան ստորաչափի փաղառութեամբ՝ սղիւ եւ երկարաւ. (Արիստ. քանակ.։)
Երաժշտականն բնաւորեցաւ երկայնիւք եւ սղիւք յիւրսն վարել նուագաւոր երգս. (Մագ. քեր.։)
ՍՈՒՂ ԻՆՉ. ՍՈՒՂ ԻՄՆ. ՍՈՒՂ մԻ. մ. Փոքր ինչ. սակաւ մի. խուն մի. քիչ մը.
Խորհրդեանն սուղ ինչ տեղի ետու։ Սուղ ինչ զանազանեալ։ Սուղ ինչ երեւեալ՝ ծածկեցաւ. (Ածաբ. պասեք. ՟Ա. Խոր. ՟Գ. 51։ Պիտ.։)
Ծանեաւ սուղ իմն. (Մագ. ՟Ե։)
Ամենայն մարմին խոտ է, եւ այսու կենօքս դալար սուղ մի. (Վրդն. սղ.։)
ՍՈՒՂ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ՍՈՒՂ ԻՇԽԱՆՔ
ὁλιγαρχία . Սսակաւապետութիւն կամ տնտեսութիւն սուղ իշխանաց.
Արիագոյն (այսինքն լաւագոյն) ասես լինել զքաղաքն ի սուղ իշխանաց։ Ի սուղ իշխանաց ասեմ։ Սուղ ինչ իշխանութիւն եւ այլն. (Պղատ. օրին. ՟Դ։)
Եւ այսոքիկ մինչդեռ տակաւին քաղաքս հրապարակակալութեամբ էր. իսկ յորժամ եղեւ սուղ իշխանութիւն, հրամայեցի ածել. եւ այլն. (Պղատ. սոկր.։)
• (ի հլ. յետնաբար) «քիչ. համառօտ. կարճ» Ոսկ. մ. բ. 15. Եփր. դատաստ. Խոր. Փիլ. «թանկագին» Ճառընտ. որից ունինք սուղ ինչ կամ սուղ մի «մի քիչ» Խոր. Պիտ. Մագ. սուղական «պարզական» (տպագիրն ունի հակառակ ձեռագրին սուզական) Եզն. սուղասակաւ Եւս. պտմ. (որ Վարռանեան ՀԱ 1914, 643 սրբագրում է սուղ սակաւ), սուղմասնեայ (նորագիւտ բառ) Պտրգ. 248. նղագոյն Պիտ. Բրս. հց. սղանալ «բարակիլ, կարճանալ» Երզն. քր. սղավաճառ «թանկ գնով ծախող» Ոսկիփ. սղութիւն Կիր. Յայսմ. սղագիր, սղագրական, սղագրութիւն (նոր բառեր). առանձին տե՛ս նաև սղոց։
• ՆՀԲ «յորմէ յն. φιλος, լտ. pusillus «սուղ»։ Հիւնք. սողուն բառից։ Patru-bány SA 1, 196 յն. ϰόλος «խորտա-կուած»։ Meillet MSL 1I. 399 կցում է սանս. çárita-, çrnāti «խորտակել», çir-ná-«խորտակեալ», յն. ϰαω (έϰ-λασσα) «խորտակել, ճիւղերը կոտրատել». ϰόλος, ϰολοβός «խորտակեա,, կտրտած», յետնաբար «կարճ, փոքր, ցած». ϰολάζω «պակասեցնել, ծառերը կտրատել, ա-ւելին յապաւելով ճիշտ չափին բերել», ϰολούω «լապաւել, կտրել, կարճացնել» բառերին։ "Բայց Walde 131 և 166 եր-կուսը իրարից բաժանելով՝ սանս. ձե-ւերը դնում է հնխ. k'er-արմատից, իսկ յն. ձևերը հնխ. qolā-արմատից. երկուսն էլ անյարմար հյ. սուղ բառին)։ Անդրիկեան, Բազմ. 1903, 367 սէր բառի հետ=լտ. carus, որ նշանակում է «սէր» և «թանկ»։ Karst, Յուշարձան 407 սու-մեր. sila «կտրել»։
• ԳՒՌ.-Զթ. Խրբ. ՀՃ. Պլ. Սեբ. Տիգ. սուղ. Ասլ. սիւղ, Սվեդ. սէօղ, բոլորն էլ «թանկ» նշանակութեամբ. որից սուղնալ, սուղզնել, սուղնոց, սուղծախ։