s.

slave;
vassal, subject, serf;
servant;
— ընդոծին, slave born in the house.

adj. s.

κατόχιμος possessus, vel captivus ἁνδράποδον mancipium οἱκέτης famulus οἱκογενής domi natus, vernaculus, verna δοῦλος servus, subditus. Ստորին իմն ծառայ, որպէս արծաթագին կամ մշտնջենաւոր. անկեալ ընդ ձեռամբ օտարի՝ որպէս գերի. եւ Հպատակ. ընդոծին. Տե՛ս (Ղեւտ. ՟Ի՟Ե. 42. 46. 55։ Երեմ. ՟Բ. 14։ ՟Ա. Թագ. ՟Ը. 15։)

Արդի մեծատունքս քան զամենայն ստրուկս ե՛ւս անազատք. (Ոսկ. մ. ՟Ա. 21։ Ծառայեցուցանելով՝ ի ստրկաց պահել ի կարգի. Խոր. ՟Բ. 21. 47։)

Առ ստրուկս, եւ ներքոյ անկեալս։ Ստրկիս եւ սովեցելոյս. (Նար. ՟Գ. ՟Ձ՟Գ։)

Տոհմ որ թագիւ էր զարդարեալ, անարժանից ըստրուկ եղեալ. (Շ. վիպ.։)

Ծառայեցին յայնմհետէ իսմայէլացւոցն ի ծառայութիւն ստրկի. (Ղեւոնդ.։)

• . ի-ա հլ. «գերի, գնուած ծառայ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 21. որից ստրկութիւն ՍԳր. Ագաթ. Կոչ. Եփր. թգ. ստրկանալ Առակ. իէ. 8, ստրկել Ոսկ. հռովմ. 133, ստրկացու-զանել Լմբ. առակ. ստրկագոյն Նիւս. կուս. ստրկածին Նար. խչ. ստրկասէր «ստրուկին կամ ծառային սիրող» (նորագիւտ բառ) Սկևռ. աղ. 51, ստրկական, ստրկահոգի, ստրկամիտ (նոր բառեր) ևն։

• ՆՀԲ ստորին բառից? Lag. Urgesch. 262 uç-մասնիկով tar արմատից. հմ-մտ. վտարանդի։ Müller SWAW 41, 9, 84 (1877), 229 և WZKM 7, 381 սանս.

• çatru «թշնամի» բառի հետ։ Տէրվ. Al-tarm. 44 սանս. star «ցրուել, գետին խփել, գետին նետել» բառի հետ՝ հա-մարելով ստրուկ բուն «գետին զարնւած, տապալուած, գերի»։ Եազրճեան, Արևելք 1884 հոկտ. 17 սանս. sudhra «հնդկա-կան չորրորդ դասակարգը, այն է գերի-ների դասակարգը»։ Հիւնք. յն. ἰστουργος ռոստայնանկ» բառից։ Jensen, Hitt. u. Arm. 96, 170 հատ. str «ծառայ»։-Սրմագաշեան, Արմէնիա ռում. strug «ճախարակ» բառի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 339 պրս. [arabic word] satruk կամ satū̄rk «չարաբարոյ, կռուարար, անինչ, անարգ, անազգի, յոռեմոյն»։ Աբեղեան, Հայոց լեզ. տեսութ. 278 -ուկ մասնիկ է դնում։

• ՓՈԽ.-Վրաց. სტრუკი ստրուկի «ոչնչու-թիւն»։ (Հայերէն ձեռագիրների յիշատակա-րաններում գրիչը յաճախ իրեն կոչում է ստրուկ, ի նշան խոնարհութեան։ Այս ա-ռումն է որ անցել է վրացերէնի)։