Բառ անյայտ, եթէ չիցէ գրելի Զ՛աւարտ.
Նովաւ ազատ կանայք ապրեցան ի պէսպէս նկարագործ անօթոց, եւ առ ի վաւարտսն ստէպ ստէպ թօթափելոյ. (Ճ. ՟Բ.։)
• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Եփր. վկ. արև. էջ 142. «Նովաւ ազատ կա-նայք ապրեցան ի պէսպէս նկարագործ անօ-թոց և առ ի զաւարտսն (այլ ձ. առ ի զա-ւարտունս) ստէպ ստէպ թօթափելոյ». այս-պէս հրտր. էջմ. իսկ Սոփերք, Ի. 51 ունի վաւարտ։ Ասորի բնագրի լատին թարգմա-նութիւնն է «feminaeque item liberae a textrinae artis opificio et seculorum nego-tio conquieverunt», որ որևէ լուսաբանու-թիւն չի տալիս բառիս համար։
• ՆՀԲ ուզում է կարդալ զ'աւարտ. Ջի պահում է վաւարտ և մեկնում է «ինչք, ստացուածք». ԱԲ չունի. Ալիշան. Սո-փերքի հրատարակիչը, էջ 158, համա-րում է պրս. ավուրտ (իմա՛ թրք. ❇ avurt «թուշ»)։ Աճառեան, Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 11 մերժում է այս համեմատութիւնը։ Անդրիկեան, Բազմ. 1905, 254 վաւարտ ձևով, իբր «աշխար-հական զբաղանք, կիրք»։ Վարդանեան ՀԱ 1922, 294-5 հաւաքելով եղած բո-լոր կարծիքները, գտնում է որ լաւագոյն
• ընթերցուածն է զաւարտունս և նշանա-կում է «աւարտածները, շինուած վեր-ջացածները». ամբողջը թարգմանում է այսպէս. «անով է որ ազատ կանայր հանգստացան նկարագործ անօթներ շի-նելու հարկէն և աւարտածները ծախելու ստիպումէն»։