cf. Վաւերական.
ՎԱՒԵՐ, մանաւանդ ՎԱՒԵՐԱԿԱՆ. δεκτός acceptabilis κυριότερος dignior. (լծ. պ. պաւէր, հաւատ, հաւատալի. պաւէր գէրտէն, հաւատալ. եւ յն. վէվէօս. լտ. վալիտուս, հաստատուն. զօրեղ). Արժանահաւատ. ընդունելի. հաւատարիմ. հաւաստի. պատուական. տիրագոյն. ստոյգ.
Խոստովան եղեւ, զի վաւեր եղեւ նմա փորձն քան զլուր. (Եփր. թագ.։)
Վկայ վաւերական։ Ժամանակագրութիւն վաւերական։ Մատեան վաւերական։ Վաւերական վարկան։ Զի եւ տուն այս վաւերական է քան զայն. (Եւս. քր. ՟Բ։ Յհ. կթ.։ Սամ. երէց.։ Ոսկ. մ. ՟Բ. 7։)
Թէեւ տոմսն այն գրեալ չլինիցի վաւերական. (Ոսկ. ես.։)
Ի յիշատակ վաւերական յոքնաթշուառ եւ թարմատար անձինս եղկելւոյ. (Սարգ. յիշատ.։)
ՎԱՒԵՐԱԿԱՆ. գ. Մատանի՝ նշանակ իշխանութեան. որ եւ լինի կնիք հաստատութեան. մատնի. եիւզիւք. իսկ ՎԱՒԵՐԱԿԱՆ ՄԱՏԱՆԻ ասի կնիքն.
Զվաւերականն մեծագին ածեալ ի մատն։ Զվաւերականն իւրովի եդ ի մատն նորա. (Ուռպ.։ Կրպտ. յռջբ. սարգ.։)
Ի բոլորեսին յայն թուղթսն վաւերական մատանին վասակայ եդեալ էր. (Եղիշ. ՟Է։)
• «ստոյգ, հաստատուն» Եփր. թգ. 425. որից վաւերական «նոյն նշ.» Եւս. քր. Ոսկ. մ. բ. 7 և ես. «պաշտօնական թղթերը կնքելու մատանի» Եղիշ. Օրբել. Կրպտ. ոտ. անվաւեր Եփր. աւետ. Ոսկ. գծ. անվաւերա-կան Եւս. քր. վաւերացնել, վաւերացում, վա-ւերագիր (նոր բառեր) ևն։
• = Պհլ. vāwar (գրուած է [other alphabet] vāpar) «հաւատալի, ստոյգ», պազ. vāwar «հաւա-տալի, ստոյգ», պրս. [arabic word] bāvar «հաւատ, հաւատալը, ստոյգ, վաւերական», bāyar kardan, bāvar daštan, bā̄varidan «հաւա-տալ», bāvari «հաւատ ընծայելը», աֆղան. bāvar «վստահութիւն, հաւատարմութիւն», քրդ. baveri, baveria, bauar ოվստահու-թիւն», մանիք. պհլ. [hebrew word] vāwarigān [other alphabet] 1 11) «վաւերական, հաստատուն» (Salemann, Manich. Stud. ЗАН 8, 69)։ Կազմուած է var «հաւատալ» արմատից u-pā (որ է upa+ā) մասնիկով. հմմտ. զնդ. vāura, պրս. āvar, պհլ. պազ. svar «հաւա-տալի, ստոյգ» (Horn § 178 bis)։ Այս var «հաւատալ» արմատն էլ ծագում է հնխ. uel-«ցանկալ, փափագիլ, ընտրել» ձևից (ընդար-ձակ տե՛ս գեղձ բառի տակ, որ հլ. համա-պատասխանն է՝ աճած ձ-ով)։ Իմաստի զար-գացումը ցոյց է տալիս զնդ. var-«ընտրել, իրեն համար մի բան ջոկել, մի բանի հա-մար համոզում գոյացնել, հաւատալ» (Bar-tholomae, Altir. Wört. 1360, Pokorny 1, 294)։-Հիւբշ. 100։
• ՆՀԲ լծ. պրս. պաւէր «հաւատ. հա-ւատալի», պաւէր գէրտէն «հաւատալ», յն. վէվէ՛օս, լտ. վա՛լիտուս «հաստա-տուն, զօրեղ»։ Հիւբշ. ZDMG 35 (1881), էջ 175, պրս. bāvar։ Müller WZKM 6 (1892), 79 նոյնպէս պրս. bavar, որ մերժում է Horn, էջ 41, ծան. 2՝ նոա-նակութիւնը «շատ տարբեր» գտնելով։
• Հիւնք. հանում է բևեռ բառից, բայց յիշում է նաև պրս. պավէր։