s.

psaltery, harp, dulcimer;
հարկանել զ— or տաւղեմ, cf. Տաւղեմ.

s.

νάβλη, ναύλη nabla, nablium ψαλτήριον psalterium κινύρα cithara λύρα lyra ὅργανον organum. Քնար դաւթի տասնաղեայ. սաղմոսարան. որպէս եբր. էվէլ կամ նէպլ. յն. նա՛վլի. լտ. նա՛պլա, նա՛պլիում. (ըստ Մենինսքեայ, ա՛րբա ... ). (՟Գ. Թագ. ՟Ժ. 12։ ՟Ա. Մնաց. ՟Ժ՟Ե. 28։ ՟Ժ՟Զ. 5։ ՟Ի՟Ե. 1։ եւ 16։ ՟Բ. Մնաց. ՟Ե. 11։ ՟Թ. 11։ ՟Ի. 28։ ՟Ի՟Թ. 25։) Կամ որպէս յն. օ՛րղանօն. երգիոն.

Տաւղօք եւ նուագարանօք. (՟Բ. Թագ. ՟Զ. 5։)

Չէ՛ ինչ չար տաւիղն, այլ զի աղտեղիլ երգոցն եղեւ գործի. (Սեբեր. ՟Ե։)

Զաստուածաբարբառ տաւիղն հարկանելով դաւիթ. (Պիսիդ.։)

Տաւղօք եւ քնարիւք։ Ներբողականս տաւղօք. (Նար. կուս.։)

Հոգենուագ տաւղիւք հրաշազարդապէս խրախանալ. (Անան. եկեղ։)

• , ի-ա հլ. «տասնաղեայ քնար» ՍԳր. Սեբեր. որից տաւղել «քնարերգել» Եփր. արմաւ. 60. տաւիղապճիռ «քնարի թե-չերը զարնող» ԱԲ. տաւղաքարոզ ԱԲ. հոգի-ատաւիղ Նար. խչ. բարետաւիղ Նար. որ և ասւում է տաւիլ Ոսկ. յհ. ա. 582. տաւեղ Անկ. գիրք նոր կտ. 301. տատ՛ւղ Սեբեր. 136 (գործածուած է միայն գրծ. տաւուղաւ, ուստի պիտի լինէր ուղ. *տաւյղ, բայց ՆՀԲ դնում է տաւուղ, իսկ Վարդանեան, Բառաք. դիտ. Դ. 116 սրբագրում է տաւղաւ)։ Կայ նաև տօղիչ «երկաղի կամ երկլարի» Բառ. երեմ. էջ 315, որ նոյն արմատից է և գոնէ պէտք է կարդալ տաւղիչ։

• = Պհլ. *tabil ձևից, որ աւանդում է Հե-սիւքոս. ❇ταβάλα, ταβῆλα. ὸπὸ Γlάρνων ούτω ϰαλεῖται ὄργανον ϰριβάνω ἐμφερές, W χρων-παι ἐν τοῖς πολέμοις ἀντὶ σαλπιγγος. ըստ Պարթևաց այսպէս է կոչւում տապակի՞ նման եռաժշտական գործիքը, որ պատե-րազմի մէջ գործածում են շեփորի փոխա-րէն»։ Այս իմաստը գտնում ենք նաև հայե-րէնի մէջ. հմմտ. Եփր. աւետ. 318 պատե-րազմի նկարագրութեան մէջ. «Եւ ոչ այլ ինչ լսէ նա անդ, բայց միայն զձայն տաւղի բախելոյ և զհարկանել փողոց»։ Սրանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] tablā, ա-րաբ. [arabic word] tabl, որից էլ սպան. atabal, պորտ. atabale, իտալ. ataballo, taballo, թրք. [arabic word] կամ [arabic word] davul «թմբուկ» (Berneker 725)։-Հիւբշ. 252։

• Այվազովսքի, Յղ. հնչման 16 եբր. նէվէլ, տճկ. տավուլ։ Ուղիղ մեկնեց Lag. Ges. Abhd. 201։-Հիւնք. տճկ, տավուլ։

• ՓՈԽ.-Վրաց. ავილი ավիլի «սրինգ» Երեմ. խը. 36 (հայերէնում փող), որ թերևս սխալ գրչութիւն է՝ փխ. ტავილი տավիլի<տա-ւիղ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բարետաւիղ

Տաւիղապճիռ

Voir tout