Բառ յն. ֆաղրօս. կամ բա՛ղրօս. φάγρος, πάγρος phager, phagrus, pagrus. Կէտ մեծ ի նեղոս, որ ասի ունել ատամունս եւ մօրում, եւ ոսկր խիստ ի վերայ գլխոյն. ըստ կրետացւոց կոչեցեալ, որ է վէմ, յեսան.
Փագրոս փեռեկեալ զինքն։ Կէտք վեհ գոլով քան զփագրոս եգիպտացի։ Պաշտել եգիպտացւոց զնեղոս գետ. եւ ի նա գոլ փադրոս ձկան, զոր պաշտէին. եւ կերպարան զանդրիս նորա կերպացուցանելով ի մէջ քաղաքին զոհէին. (Մագ. ՟Թ. ՟Ժ՟Ա. ՟Խ՟Դ։)
• (ի-ա հլ. ըստ ՀԲ, բայց առանց վկայութեան) «Նեղոս գետի մէջ գտնուած մի տեսակ ձուկ» Մագ. թղ. էջ 116, 213, 215, 216։
• = Յն. φάγρος, որից նաև լտ. phagrus նոյն նշ. ծագում է յն. φάγρος «սրոց, յե-սան» բառի՞ց (Boisacq 1010)։-Հիւբշ. 386։
• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։