shine, brilliancy, lustre, glitter, splendour;
shining, brilliant, glittering;
— ի —, extremely bright, dazzling;
sparklingly;
— զ—ի տալ, cf. Փայլեմ.
• , ի հլ. «պայծառ վառիլը, շողալը, պայծառութիւն» Ոսկ. մտթ. գ. Յ0. որից փայլել «պայծառ վառիլ» Եզեկ. իա. 29. Ա-գաթ. փայլիւն ՍԳր. փայլուն ՍԳր. փայլա-ծուն «պայծառ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 22. փայ-լածու «մոլորակը» Շիր. Արիստ. աշխ. փայ-լական «բուրգ, պիւրամիդ» (իբր թրգմ. յն, πυράμις հոմանիշից, որ ծագում է πνρά «խարոյկ, փայտակոյտ» բառից1) Պղատ. տիմ. փայլակն ՍԳր. (կազմուած է փայլ+ ակն «աչք» բառից, ինչպէս յն. αστεροπη, ατέροπή, αστραπή «փայլակ» կազմուած են «աստղ»+ «աչք» բառերից՝ ըստ Meillet ՀԱ 1927, 760), փայլատակել ՍԳր. Ա-գաթ. ((կազմուած փայլ+հատանել՝ ըստ Meillet անդ), փայլատակն Դան. ժ. 6, Եւս. պտմ. զ. 9. Եփր. աւետ. փայլատա-կունք ՍԳր. Եզն. Եւս. քր. Ոսկ. բազմափայլ Փարպ. ջահափայլ Եփր. պհ. 169. լուսա-փայլ Ոսկ. յհ. ա. 14. Պիտ. գեղեցկափայլ Վրք. հց. կրկնութեամբ՝ փայլփայլումն Մեսր. եր. անփայլ (նոր բառ)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ ՓԱՂ «փայլ». առանձին անգործածական, որից ունինք կրկնու-թեամբ՝ փաղփաղիլ «փայլիլ, ցոլցլալ» Բուզ, դ. 59, Յհ. կթ. փաղփաղուն «փայլուն» Վրք. ոսկ. փաղփաղեալ «փայլելով» Նար. կուս. 414. Օրբել. հրտր. Էմ. էջ 362 (տպուած է փաղփաջեալ). փաղփաղող «փայլուն» Վրդն. դան. (այս բառի վկայութիւնն է «Արջ ան-հեռեդ և փաղփաղող ատամամբք և ռնգամ-բըք և ոտիւք». ՆՀԲ, որից և ԱԲ, մեկնում է «պապաչող, մռնչող», որ անյարմար է. կա՛մ պէտք է հասկանալ «փայլուն» (իբր ած. ատամներին) և կամ կարդալ փաղաղող «գիշատիչ»՝ իբր ած. արջին)։ Յետնաբար արմատը ենթադրուած է փաղփ, ի հլ. «փայլ. շողիւն» Թէոդ. կուս. որից փաղփիլ «փայլիլ» Պիտ. Նիւս. կուս. իգն. Պտմ. աղէքս. 6Ո. փաղփեցուցանել Պիտ. փաղփեալ Լաստ. ժզ. Իգնատ. ղկ. 404. փաղփիւն «փայլուն» Պտմ. աղէքս. 155 (իմա՛ փաղփուն). փաղ-փումն Առ որս. Մագ. 120. փաղփուն Փիլ. սամփս. 569. Նիւս. կուս. ևն (առնուած է «փափուկ, կակուղ» իմաստով՝ Նար. խր. 506, ըստ Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա 154)։-ՓՈՂ «փայլ». առանձին անգռո-ծածական, որից փողել «փայլիլ» (նորա-գիւտ բառ) Օրբել. ողբ ժե. կրկնութեամբ՝ փողփողել «փայլփլիլ, շողշողալ» Բ. մկ. ժե. 21. Զենոբ. Ղևոնդ. Արծր. փողփողենէջ Նար. տաղ.։ Կայ նաև փող «լուսնի շուրջը փակ». անստոյգ և նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վստկ. 12 Եւ թէ տեսանես ի շուրջն լուսնի գերթ կալ փողեր, բազում անձրևաց նշան է (յն. եր-կուս կամ երիս կալս, այսինքն բակս)։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sphel-, phel-«փայլիլ» արմատից. ժառանգներից յիշենք ռանս. sphul-iiiga «կայծ», višpulingaká. «կայծակնացայտ», -g-աճականով՝ սանս. phalgu-«փայլփլուն, կարմրափայլ», լեթթ. spulgut «փայլիլ, կայծկլտալ», spulgans, soilgans «փայլուն, պայծառ», գերմ. flin-kern կամ flunkern «փայլիլ», d-աճակա-նով՝ լտ. splendeo «փայլիլ», հլիթ. splen-džiu, splendèti «լուսաւորել», միռլ. lainn «փայլուն, պայծառ», lēss «լոյս», նիռլ. loin-hreadh «փայլ», կիմր. llathru «մաքրել» ևն (Pokorny 2, 679, Boisacq 898)։
• Canini, Et. étym. 110 իտալ. faló, չեխ. palati «այրել»։ Bugge, Btrg. 19, 34 և Per Persson BВ 19, 258-9
• տուին նախ վերի մեկնութիւնը, բայց արմատը դնում են հնխ. sphelg-, ժում է, չընդունելով հնխ. -alg>հւ-այլ։ Մառ ЗВО 5, 320 զնդ. x'āϑra «փառք» բառի հետ։ Հիւնք. յն. ταλός «պայծառ» և տճկ. parl-aq «փայլուն» բառերից հանում է փայլ, իսկ պաղպաջ բառից փողփողել։ Scheftelowitz BВ 29 (1905), 35 հսլ. paliti «վառել» բա-յի հետ, որ կրկնում է Charpentier KZ 40 (1906), 477։ Գազանճեան, Արև. մամ. 1907, 934-5 փայլ և փողփողել կցում է թրք. partamaq «փայլիլ» բա-ռին, իսկ Յուշարձան 325 թրք. parla-maq հայերէնից է դնում։ Սագրզեան ՀԱ 1909, 335 սումեր. bil, pil «կրակ, ալ-րել», հյ. պլպլալ, թրք. yalən «բոց». yəldərəm «կայծակ», Karst, Յուշար-ձան 403 սումեր. bil, pil «կրակ, այ-ղել»։ Scheftelowitz KZ 53 (1925) 254 հսլ. paliti «վառել», սանս. sphuliiga «կայծ», sphulita «երևիլ»։-Պատա-հական նմանութիւն ունին պրս. pālā̄-yāl «յոյժ փայլուն», pālāyīdan «պար-զել», սանս. bhāla «փայլ» (=հյ. բալ), չաղաթ. [arabic word] balqəmaq «փայլ-կտալ» ևն։
• ԳՒՌ.-Սչ. փայլել «փայլատակել», Երև. փայլէլ, Ննխ. փայլէլ, Սեբ. փայլիլ, Խրբ. փmլիլ, Մկ. Տիգ. փէլmլ, Մշ. փէլալ, փի-լալ, Ալշ. փիլալ, կրկնութեամբ՝ Զթ. փէլ-փէլօլ, փէլփէլոլ, Ախց. փլփլալ.-գոյակա-նաձև՝ Ալշ. փելք, Մշ. փէլկ «փայլ»։ Նոր բառեր են փայլկտալ (Վն. փէլքկրտալ), փայլխտիլ, փայլփստալ, փայլստալ ևն։