impure, foul, nasty.
Վատթար կամ աղտեղի կամ օտարոտի. (որպէս մրուր քուրայի, կամ քուռին քուռը, գարշ, կամ քրչի. աղտոտ, եւ այլն)
Խուժուդուժ տիկնոջն ծառայէ, եւ բազմաց քրէքուր տերանց վաճառեցաւ, հպարտութեան, ամբարտաւանութեան եւ նախանձու։ Մի՛ քրէիքուր վարուց չարութեամբ նաւաբեկեալք. (Եւագր. ժ՞ Յհ. կթ.։)
Իսկ (Հին բռ.)
Քրէքուր, օտարոտի, կամ յոլով տէր. այսինքն բազում տերանց ծառայ, հայելո ի յն. քի՛րօս։
• «գարշ, շատ վատ, վատթար»? իմաստը անստոյգ է. երկու անգամ ունին Եւագր. և Յհ. կթ. «խուժադուժ տիկնոջ ծա-ռայէ և բազմաց քրէիքուր տերանց (յն. δεσπόταις) վաճառեցաւ, հպարտութեան, ամսառտաւանութեան և նախանձու» (Եւագր. 68). «Մի՛ քրէիքուր վարուց չարութեամբ նաւաբեկեալք» (Յհ. կթ. 454)։
• Հին բռ.=Բառ. երեմ. էջ 334 մեկ-նում է «օտարոտի կամ յոլով տեարք» (այսինքն ըստ ՆՀԲ՝ բազում տերանց ծառայ, հայելով ի յն. քի՛րիօս)։ ՆՀԲ մեկնում է «որպէս մրուր քուրայի կամ քուռին քուռը, գարշ կամ (տճկ.) քիրլի, աղտոտ»։ Այտնեան, Քնն. քերակ. էջ 309 դնում է իբր կրկնաւոր (+ուրայ բառի՞ց)։