s. gr. prep. adv.

example, model, exemplar, original;
transcript, copy;
idea, shadow, image;
drawing, design, plan, project, representation;
form, manner, way, sort, figure;
sample, pattern, specimen;
paradigm;
as, in imitation of, after the fashion of, by way of, like...;
զայս —, զայս ձեւ օրինակի, զ— զայս, ըստ սմին օրինակի, — զայս, պէս զայս —, in this manner or way, thus, so;
զայն —, զնոյն —, ըստ նմին օրինակի, in that way, in the same way, likewise;
զոր —, օրինակի աղագաւ, — իմն, for example, for instance;
— իմն, let us say, we will suppose;
ըստ —ի, after the manner of, according to the example of, in imitation of, like;
սովին օրինակաւ, like that, in that way;
աստուածահրաշ օրինակաւ, in a divine way;
որով օրինակալ եւ է or իցէ, in whatever way it may be;
բարի՝ չար՝ քնաղ՝ գեղեցիկ —, good, bad, rare, fine example;
— տալ, to give or set the example;
— առաջի ընծայել, to indicate as an example;
— առնուլ, to take for example or for model, to follow;
— զանձն ընծայեցուցանել, կացուցանել, to shew or set oneself an example of;
—աւ իւրով քաջալերել, to encourage by one's example;
— եկաց թագաւորաց, he was the model of kings.

s.

լտ. exemplum, exemplar. յն. պէսպէս. իբրու ὐπόδειγμα . Օրէն եւ քանոն իմն առաջի եդեալ առ ի նմանել. նախատիպ. տիպ. յարացոյց.

Օրինա՛կ առէք եղբաղրք չարչարանաց եւ երկայնամտութեան մանկտոյ թողից։ Օրինակ առ յապա ամպարշտելոցն կացուցանէր.եւ այլն։

ՕՐԻՆԱԿ. τύπος, παράδειγμα. Գաղափար.

Զօրինակ՝ զոր ունէր ի մտի իւրում սրահից, եւ զօրինակ քերովբէիցն։ Որպէս ցուցաւ քեզ օրինակ ի լերինն։ Օրինակ խորանի, եւ օրիինակ ամենայն սպասուց նորա.եւ այլն։

ՕՐԻՆԱԿ. αἵνιγμα, ἁντίτυπος, εἷδος aenigma, species, forma. Ստուերագիր. նկարագիր. առակ. նմանութիւն.

Որ է օրինակ հանդերձելոցն։ Յօրինակս ճշմարտութեանն։ Եւ այն օրինակաւ լինէր վասն մեր։ Այժմ տեսանեմք իբրեւ ընդ հայելի՝ օրինակաւ.եւ այլն։

Իսկ բարոյական օրինակաւ՝ հարիւր ամաւն զկատարեալ առաքինութիւնն յայտնէ. (Գէ. ես.։)

ՕՐԻՆԱԿ. τεκμήριον indicium. Ցուցակ.

Օրինակ ցուցանելի՝ եթէ իցէ ուրուք, թէ չիցէ, տեսիլն մարդոյն թշուառականացն է. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)

ՕՐԻՆԱԿ. ἁντίγραφον . Պատճէն գրոց. սուրէթ.

Ի վերայ հասանել յոռութեան հրէից օրինակացն. (Եւս. քր. ՟Ա։)

Սաղմոն իմանամք զերուսաղէմ, որ է յայլ օրինակ՝ սաղիմ. (Լմբ. սղ.։)

ՕՐԻՆԱԿ. modus τρόπος . Եղանակ. կերպ. հանգամանք. տարազ. սարաս. պէս.

Եհար զնոսա ըստ օրինակի ցեցոյ։ Որ ըստ նմին օրինակի պոռնկացան։ Որով օրինակաւ եւ իցէ։ Մի՛ ումեք նեղել զնոսա միով իւիք օրինակաւ։ Խնդրեցից ի նոցանէ վրէժսչորիւք օրինակօք։ Հրովարտակս տալ օրինակաւս այսուիկ։ Եւ էր աղօթիցն օրինակ՝ այս։ Եւ թագաւորն յայն օրինակ (կամ յայսմ օրինակի) զբանս իւր մերկանայր, եւ այլն։

Գործն նոյն է երկոցուն նոյն է, բայց օրինակ պիտոյիցն յանպատեհ իրս դարձոյց. (Եզնիկ.։)

Այլապէս, եւ ոչ միով օրինակաւ կատարեն. (Ցանկ յհ. իմ. ատ.։)

ՕՐԻՆԱԿ. Յար եւ նմանն ճշմարտութեան, որպէս իսկութիւն իրի սահմանեալ ի քրիստոսէ.

Զհացն եւ զգինին պատարագեմք յօրինակ անարատ մարմնոյ եւ արեան քրիստոսի (զի պատարագաւ լինի եւ այիւն քրիստոսի ճշմարտապէս) (Կանոն.։) ըստ այսմ եւ հարք յունաց երբեմն ասացին, որ է տիպ եւ կնիք. այլ զգուշալի է առումն այդպիսի։

նխ.

ՕՐԻՆԱԿ. δίκην, τρόπον instar, sicut, more. Զօրէն. հանգոյն. իբրու. նման. ըստ օրինակի. այսպիսի. պէս.

Իբրեւ զչար գազան, շանց օրինակ կեանս կեալ։ Պիղծ գազանաց օրինակ. (Կոչ. ՟Դ։)

Լե՛ր օրինակ սամուէլայ, թէ նա զիա՛րդ անսայր հեղեայ. (Կրպտ. ոտ.։)

Եւ էր տեսիլ երազոյն օրինակ այս. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 12։)

Հրամանեաց զայսչափ օրինակ շինել. (՟Ա. Եզր. ՟Զ. 25։)

Եւ մի՛ ի մարմինսմահկանացուս աստուածակերպ օրինակ (այսինքն օրինակաւ) բարձրանալ. (՟Բ. Մակ. ՟Թ. 12։)

adv.

ՕՐԻՆԱԿ ԶԱՅՍ. մ. ԶՕՐԻՆԱԿ ԶԱՅՍ. ԶԱՅՍ ՕՐԻՆԱԿ. (որ են զօրութեամբ խնդիր նախադրուեանց, իբրեւ. որպէս. պէս. հետեւողութեամբոճոյ յունաց. առ որս որ է ըստ առնու խնդիր հյց) τὸν τρόπον τοῦτον, τοῦτον τὸν τρόπον, τὸνδε τὸν τρόπον hoc modo, in hunc modum. Ըստ այսմ օրինակի. ըստ օրինակս ըստ այսմիկ. օրինակաւս այսուիկ. ասանկ.

Եւ էին հրովարտակքն օրինակ զայս։ Գրէր նամակ օրինակ այս. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 2։ Փարպ.։)

Առաջինն զօրինակ զայս փոխեցաւ յաշխարհէ. (՟Բ. Մակ. ՟Բ. 7։)

Եւ սա զայս օրինակ պատերազմեալ՝ յաշխարհէ փոխեցաւ։ Եւ նա զայս օրինակ փոխեցաւ յաշխարհէ։ Զայս օրինակ ապրի. (՟Բ. Մակ. ՟Զ. 31։ ՟Ժ՟Դ. 46։ Փիլ. իմաստն.։)

adv.

ԶԱՅՆ ՕՐԻՆԱԿ. մ. ԶՆՈՅՆ ՕՐԻՆԱԿ. Այնպէս. նոյնպէս. նոյն օրինակ. միօրինակ.

Եթէ ամենեքին զայն, օրինակ ունիմք (առնել, եւ մեռնել). (՟Ա. Մակ. ՟Բ. 40։)

Հեռացեալք եւ մօտեալք՝ զնոյն օրինակ վտանգէին։ Մի՛ եւս ձեզ զնոյն օրինակ գնալ. (Իմ. ՟Ժ՟Ա. 12։ Եփես. ՟Դ. 17։)

ԶՈՐ ՕՐԻՆԱԿ. ὀν τρόπον quemadmodum, sicut. Տե՛ս ի կարգի տառիդ Զ։

ՕՐԻՆԱԿ ԻՄՆ. τρόπον τίνα (զօրինակ իմն) quodam modo. Ըստ այնմ օրինակի՝ որպէս թէ. իբրու այն թէ. գրեթէ. ըստ իմիք. օրինակաւ իւիք խօսելով. զո՛ր օրինակ.

Քանզի օրինակ իմն թագաւորեն եւ իշխեն մեզ։ Օրինակ իմն, ոգւովք ընտանացեալք. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. ել.։)

Նիզակաւ՝ օրինակ իմն իբր զջուր հեղեալ զերկաթի ամուր հանդերձն՝ շամփրէ զաժդահակ։ Օրինակ իմն՝ գեղեցիկ՝ ցանցորդի լի ձկամբք յերկիր թափեալ ցանցոյն՝ կայառէին յերեսս երկրի։ Օրինակ իմն՝ որպէս փոթորիկ յանտառէ. (Խոր. ՟Ա. 28։ ՟Բ. 82։ ՟Գ. 37։)

Օրինակ իմն թէ առաջի կայցէ բանիս տունկ։ Օրինակ իմն՝ օձի ի բաց եդեալ զխածանելն։ Օրինակ իմն կերակուր է վարդապետութիւնն կերակրողին. (յհ. իմ. երեւ։ Սարկ. լս.։ Երզն. մտթ.։)

ՕՐԻՆԱԿ. cf. ՆՈՅՆՕՐԻՆԱԿ. (ՆՈՅՆ ՕՐԻՆԱԿ. ԶՆՈՅՆ ՕՐԻՆԱԿ)

• , ի-ա հլ. «նախատիպը, նմոյշ, օրինակ. 2. գաղափար. 3. առակ, նմանու-թիւն. 4. ցուցակ. 5. գրքի պատճէն. 6. եղա-նակ, ձև, կերպ. 7. նման. պէս. կերպով» ՍԳր. Եւս. քր. և պտմ. Եզն. Կոչ. որից օրի-նակ զայս, զայս օրինակ, զնոյն օրինակ «այսպէս, այնպէտ» ՍԳր. Փարպ. օրինակա-գիր Եւս. պտմ. Վեցօր. օրինակել Ագաթ. Խարպ. օրինակութիւն Նար. միօրինակ Իմ. զ. 8. Ոսկ. յհ. ա. 6. Կոչ. վեցօրինակք Եւս. պտմ. բազմօրինակ Փիլ. Խոր. դոյնօրինակ Եղիշ. ընդօրինակել Յիշատ.։

• = Պհլ. *awδānak ձևից, որի վրայ ման-րամասն տե՛ս Սրէն։

• ՆՀԲ և Հիւնք. օրէն բառից։ Ա. Գ., Բիւր. 1900, 518 պրս. rang «գոյն, ե-րանգ». բառից։ Գազանճեան, Արև. մամ. 1907, 934-5 թրք. էօրնէք, որ տակայն հայերէնից է փոխառեալ։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Ջղ. Վն. Տփ. օրինակ, Ալշ. Երև. Մշ. Սեբ. Սչ. օրինագ, Ննխ. օրի-նագ, օրնագ, Տիգ. օրինmգ, Շմ. օռնակ, Ղրբ. ըրէ՛նակ, Մկ. էօրինակ, Զթ. ույունօգ, ույունոգ, Պլ. էօրինագ, Ասլ. էօրինագ, էօ-րինայ. (Պլ. և Ասլ. էօ ձայնը տճկ. orinek ձևի ազդեցութեամբ է, ըստ Աճառ. MSL 10, 324, թարգմ. Բազմ. 1897, 260)։ Սլմ. էօրինակ գործածւում է միայն հետևեալ դարձուածով. Մարդը էնքան մաշուել նիհա-րել է, որ էօրինակն է մնացել (այն է միայն երևոյթը)։

• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ արև. թրք. ❇ ōrnak, Drnek «պատկեր, նմա-նութիմն, մի բանի նախատիպը, բուն օրի-նակը», օսմ. [arabic word] ︎ Drnek «նախատիպար, օրինակ, նմոյշ», Կազանի թթր. urnak, գւռ. թրք. Կես. Տ. և էնկ. (նաև թրքախօս հայոց ու յունաց բարբառով) örmek «օրի-նակ» (Բիւր. 1898, 712, 789 և 1899, 798), Եւդ. ōrnak (Յոտարձան 328)։ Թուրքերէնի միջոցով են լազ. orneγi, քրդ. էօրնէկ, օրի-նէկ (հմմտ. Յովհ. ժգ. 15 Չըմա քօ մը ժը ոռա էօրնէկ քի տա= Զի օրինակ մի ետու ձեց, Հռովմ. ճ. 14 Աւ օրինէկ քի պու ժէ-ռաչ քօ լը բաշէ տէ պր հաթա=Որ է օրի-նակ հանդերձելոցն), յն. ὄρνέϰι, սեոռ. urnek «օրինակ, նմոյշ»։ (Vámbery, Etym. Wört. էջ 78 թրք. բառը համարելով բուն körnek, ստուգաբանում է gor «տեսնել» ար-մատից. բայց որովհետև թուրքերէնի մէջ տարօրինակ է այսպիսի բառակազմութիւն, միանգամայն և գոյութիւն չունի միւս ալթա-յական ցեղակիցների մէջ, ուստի հաստատա-պէս փոխառեալ է հայերէնից։ Այսպէս է դնում նաև Будaговъ 1, 127։ Բուն թրքա-կան բառն է❇ ulñu (Будaгoвь 1, 155)։-Աւելորդ է խօսիլ Շահինեանի դէմ, որ Բիւր. 1Չ00, 341 թրք. բառը ուզում է դնել ցեղա-կից հայերէնի, մինչդեռ հայերէնը պհլ. փո-խառութիւն է)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Այլօրինակ

Անօրինակ

Առակօրինակի

Բազմօրինակ, աց

Գերօրինակ

Դոյնօրինակ

Զոր օրինակ

Ընդօրինակեմ, եցի

Ընդօրինակող

Ընդօրինակութիւն, ութեան

Մեռօրինակ

Միօրինակ

Յօրինական, ի, աց

Նմանօրինակ

Նոյնօրինակ

Նորօրինակ

Սոյնօրինակ

Վեցօրինակք

Տարօրինակ

Տնօրինական, ի, աց

Voir tout