• «պաղլեղ». գործածական է նոր գա-ւառաևաններում. հներից թէև աւանդուած չէ, բայց սրանից են շպարար «ներկարար» Կիր. տպ. Վենետ. էջ 210. Պիտառ. շպլեղ կամ շապլեղ «պաղլեղ» Ոսկիփ. Վստկ. 224. շպել «պաղլեղով թրջել» ՓԲ. (գւռ. «տտպել, բե-րանը փոթոթել»)։

• = Արաբ. [arabic word] šabb «պաղլեղ», որից փոխառեալ են նաև թրք. և քրդ. šab, պրս. [arabic word] šab «պաղլեղ»։-Հիւբշ. 273։

• Ալիշան, հրտր. Կիր. (1865), էջ 210 շպարար մեկնում է թրք. շապ կամ հյ. ոպար բառով։ Պատկ. Истор. Монгол. 1874, 79 շպարար դնում է արաբ. šabb բառից. պէտք չէ, ասում է, հանել շպար բառից։ Justi, Dict. Kurde, էջ 251 ունի ուղիղ մեկնութիւնը, բայց մեր բառը գրում է շիփ, շապ։ Հիւբշ. ZDMG 36 (1882), 132 պրս. šab բառից։

• ԳՒՌ.-Ախց. Կր. շիպ, Երև. Ղրբ. Սլմ. Տփ. շիբ, Սչ. շիբ՝, Ալշ. շըբ, Պլ. շաբ ևն։-Շպլեղ ձևն ունին Մշ. շբլեղ, Զթ. շը'բլեղ, Բլ. շբլեխ (այս վերջինը նշանակում է «այրած ու ծե-ծած պաղլեղի և ձուի դեղնուցի խառնուրռ. որ իբր դեղ աչքի են քաշում»)։-Նոր բառեր են շպամանիկ, շպեռաց, շպջուր։