ԶՈՒՐԱՓԷ կամ ԶՈՒՐԱՓԱՅ. cf. ԸՆՁՈՒՂՏ.
Զուրափէ մի, որ է կենդանի խայտ, առաջքն բարձր, ի չափ գոմշի. (Միխ. ասոր.։)
• «ընձուղտ» Միխ. ասոր. հրտր. Եէմ. էջ 378 (տպուած է ռօրափէ). գրուած է զուրաֆայ Յայսմ. սեպ. 23։
• -Արաբ. [arabic word] zurāfa «ընձուղտ» բառից, որ և [arabic word] δurnāfā, [arabic word] surnafa (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 771 ծագում է արաբ. [arabic word] zarf «աւելանալ» արմատից՝ վիզը միւս անասուններից շատ աւելի երկար լինելու պատճառաւ)։ Արաբերենից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] zarnāpā, թրք. [arabic word] zurnapa, ֆրանս. giraffe, գերմ. Giraffe, իտալ. giraffa, սպան. պորտ. girala, անգլ, girafe, հսպան. azorafa, հֆրանս. girafle, ռուս. жирафъ «ընձուղտ»։-Հիւբշ. 265։
• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. բայց ՀՀԲ հայցական կարծելով բառը՝ ենթադրում է և ուղ. ուրաֆայ ձևը։ Lag. Arm. Stud. § 800 դնում է արաբ. և ասոր. ձևերը։