mill;
the teeth called grinders;
— ձերաց, hand-mill.
flock or herd of animals;
— լինել, to jump, skip or leap for joy, to bound with joy.
• = Բնիկ հայ բառ. կազմուած է -ան հաւա-քական մասնիկով՝ *հաւր>*հօր արմատա-կանից, որ առանձին չէ գործածուած։ Այս *հաւր ձևը գալիս է հնխ. *pā̄-tro-ից, որ կազմուած է հնխ. pā-«պահել, արածացնել» արմատից, -tro-մասնիկով. (մասնիկի հա-մար հմմտ. արօր<*aratro-, աղօրի<*ala-tro-). pā-արմատը գործածական է յատկա-պէս հօտի և հովիւի համար. հմմտ. սանս. pāti «պահել, պահպանել», paçu-pa «նախ-րապան», avi-pā̄lá «ոչխարի հովիւ», go-pala «կովարած», լտ. pā̄icō, pāvī «կովերն արա-ծացնել»։ Նոյն արմատի աւելի հեռաւոր ժա-ռանգներն են յն. πῶυ, պրս. pāda «հօտ». ինչպէս նաև հյ. հօտ՝ որ աճած է d-ով (Wal-de 564 Boisacq 409, Ernout-Meillet 702, Pokorny 1, 347 և 2, 72)։
mill-hopper.
• = Պրս. [arabic word] dōl «է այն փայտեղեն ձագա-րաձև ամանն, ի մէջ որոյ ցորեան եդեալ, որ հարմամբ լիք լիք փայտին շարժեցեալ՝ թա-փէ յաղօրին զցորեանն ընդ ծակ երկանաքա-րին». սրանից է փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] dol «դոխն. the tunnelshaped feeder ofa mill» (տե՛ս R. P. Shaw. A sketch or the tur-ky language. չունի Будaговъ)։ Պարսիկ բա-ռը բուն նշանակում է «դոյլ» և ձևի նմանու-թեան պատճառով ստացել է այս երկրորդ նշանակութիւնը, ճիշտ ինչպէս քուղայ՝ որ է «դոյլ», Մշոյ բարբառով նշանակում է «ա-ղօրիքի ձագար, դոխն»։ Պրս. և թրք. ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի նախնական ձևն է *դողն, ուր ղ՝ բառի վերջում գտնուելու պատճառով թաւանալով՝ դարձել է խ. ինչ-պէս ածուղ >ածուխ, գազաղ>գազախ, ասե-ղըն>գւռ. ասէխ։ Այս ենթադրութիւնը գործ-նականապէս ապացուցանում է Ղրբ. տէօղ (վերջաձայնը ղ=l և ո՛չ խ). «ջաղացքի մէջ զորեն լցնելու ձագարաձև ամանի տակ գըտ-նուած կիսախողովակաձև մասը՝ ուր թափ-ւսւմ է ցորենը և ուր հաստատուած է չանչա-խը»։-Աճ.
meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.
• = բնիկ հայ բառ՝ հնխ. al «աղալ» արմա-տից. ամենամօտիկ ձևն է յն. ἅλευρον «ա-լիւր»։ Հարց է թէհայբառը փոխառութի՞ւն է յունարէնից, թէ նրա հետ միասին պատկա-նում է հնխ. al=հյ. աղալ արմատին, որի վրայ մանրամասն տե՛ս առանձին։ Lag. Ur-gasch. Arm. 904, Arm. stud. § 28, Bugge KZ 32, 40 և Meillet (անձնական) համարում ևն թէ հայ բառը փոխառութիւն է. հին հայոց ծանօթ չէր ալիւրը. նրանք գործածում էին կորկոտ կամ ձաւար, այսինքն ցորենը պար-զապէս սանդի մէջ ծեծում և այնպէս խոշոր խոշոր եփելով ուտում էին. աղած ալիւրը ա-ռաջին անգամ յոյներից անցաւ մեզ՝ Պոն-տոսի վրայով։ Ընդհակառակը Pictet 1, 277 և Հիւբշ. չեն ընդունում, որ այսպիսի հասա-րակ ու սովորական մի բան փոխառութիւն լինի։ Վերջին կարծիքին ի նպաստ կարելի է յիշել բնիկ հայ. աղալ, աղօրիք, երկան ևն բառերը, որոնք ցույց են տալիս, թե ջաղաց-պանութեան արհեստը սկզբից ծանօթ էր հա-յոց։-Հիւբշ. 414։
flight, soaring;
turn, tumble;
wheeling about;
caper, somerset;
— առնուլ, to take wing or flight, to fly away, to fly up, to soar on high, cf. Շրջագայիմ;
to caper, to cut capers, to turn a somerset, to turn heels over head;
cf. Ձի.
• -Պհլ. *čarx (գործածուած է միայն čark ձևով) բառից շրջմամբ. սրա հետ հմմտ սանս. [other alphabet] čahra-«անիւ, շրջանակ, ձիթահանք, թռչունի ճախր, պտոյտ», զնդ. [arabic word] čaxra-«անիւ», պրս. [arabic word] carx «շրջանակաձև շարժում, աղօրիքի ճախա-րակ, սայլի անիւ, հորի ճախարակ, անուաձև յեսանաքար, մանելու ճախարակ, կարժառ, ռրևիցէ դարձող բան, երկինք, ժամանակ ևն», բելուճ. čark «անիւ, մեքենայ, երկա-նաքար», աֆղան. čarx «անիւ, շրջանակ, պտոյտ», օսս. čarx «անիւ, լուսնի շրջանա-կը» (Horn § 437)։ Այս արմատին է պատ-կանում նաև հյ. ճախարակ, որ փոխառեալ է պհլ. *čarxak «ճախարակ» հոմանիշից. հմմտ. պրս. [arabic word] čarxa «ճախարակ, ջրհորի ճա-խարակ, գործի ինչ նետ ձգելոյ, փոթորիկ, մրրիկ»։ Իրանեան բառը ծագում է հնխ. quel-«դառնալ, պտտուիլ» արմատից, ոռ տալիս է հյ. յեղ-և հոլով (մանրամասն տե՛ս այս բառերը), այնպէս որ հոլով և ճախա-րակ միևնոյն բառերն են, առաջինը բնիկ, երկրորդը իրանեան փոխառութիւն (տե՛ս Pokorny 1, 515, Berneker 549, Boisacq 531)։-Նոյն իրանական բառը փոխառեալ է նաև ուրիշ շատ լեզուների մէջ. այսպէս՝ վրաց. ჭახრაკი ճախրակի «պտուտակ», ჩარხი չարխի «մեքենայ», աֆղան. čarxa «մանելու ճախարակ», քրդ. čarx «շրջան, անիւ, ջաղացք», թրք. [arabic word] čahra «մա-նելու ճախարակ», արևել. թրք. [arabic word] čarx կամ [arabic word] čax «ջուրի կամ մանելու ճա-խարակ.. [arabic word] čiγarik «բամբակը կու-տերից մաքրելու երկանիւ մեքենայ», [arabic word] čəqər կամ [arabic word] čəqrəq «կարժառ. ջրի ճախարակ». չաղաթ. [arabic word] cark «ճա-խարակ» (սխալ է Vambery, Etym. Wör-terb. էջ 122, որ թրք. čəqrəq «ճախարակ» բառր հանում է թրք. čaγər «բղաւել, կան-չել» արմատից)։ Թուրքերէնի միջոցով փո-խառեալ են՝ սերբ. čekrkli «ճախարակ», čigra «շռնչան», լեհ. cyga, հունգ. csiga, ռում. čikričniu, carklîu «անուաւոր». որաւ-գար. čjark, նյն. τζιϰρίϰα։-Հիւբշ. 186։
miller.
• ՆՀԲ և ՋԲ յն. μώλος, μόλον «աղօրիք» բառից։ Հիւբշ. չէ յիշատակած այս բա-ռը։