Entries' title containing ամ : 4033 results

Տգիտանամ, ացայ

vn.

to be ignorant, unaware of, unacquainted with.

· Calfa

NBHL (3)

Ի հեղգալն կամ ի տգիտանալն՝ որ ինչ վասն ժողովրդեանն. (Խոսր.։)

Տգիտանալով իրաւանց։ Տգիտացաւ նա ի մերս իմաստութենէ։ Կամաւ տգիտանային. (Լմբ. առակ. եւ Լմբ. պտրգ.։)

եւ ն. ἁγνοέω ignoro. Տգէտ լինել. անգէտ՝ անծանօթ՝ անտեղեակ եւ անխոհեմ գտանիլ. չկամիլ գիտել.


Տեառնամայր

cf. Տիրամայր.

· Calfa

NBHL (3)

Տիրամայր կոյս աստուածածին. մայր տեառն.

Տեառնամայր աղախինն ինքնաբուղխ կենդանի ջրոյն եղեւ։ Այլ ոչ իբրեւ զտեառնամայր աղախինն, յորում ամենեցուն աստուածն բնակեաց. (Պետր. սիւն.։)

Կանայք այնոքիկ (իւղաբերք) անուամբ կոչին տեառնամայրք. այսինքն որպէս մարք եղբայր անուանելոց յիսուսի. կամ քորք տիրամօր կուսի. (Եղիշ. յար.։)


Տեղամ, ացի

va.

cf. Տեղում.

· Calfa

NBHL (8)

Չի եւս էր տեղացեալ տեառն աստուծոյ ի վերայ երկրի։ Եւ տէր տեղաց (կամ տեղեաց) ի սոդոմ եւ ի գոմոր ծծումբ եւ հուր ի տեառնէ յերկնից։ Եւ տեղաց (կամ տեղեաց) տէր կթարկուտ ի վերայ ամենայն երկրին եգիպտացւոց։ Տեղաց (կամ տեղեաց) ի նոսա մանանայ ի կերակուր։ Տեղեաց ի նոսա միս որպէս հող։ Ի մի քաղաք տեղացից, եւ ի միւս քաղաք ոչ տեղացից։ Ահա ես տեղացից ձեզ հաց յերկնից։ Ո՞ պատրաստեաց զհոսանս ... տեղեալ (այսինքն տեղալ) յերկիր.եւ այլն։

Եւ նետս իբրեւ յամպոյ տեղէ ի խորհուրդս մարդկան. (Մանդ. ՟Ը։)

Ճեմարանքն աղօթէին, Զեւ՛ս (այսինքն արամազդ) տեղա՛ ի մեզ փորձութիւն. (Սահմ. ՟Թ։)

Տեղաց ի մեզ զամպրոպ դառնութեան. (Յհ. կթ.)

Զտառապանս տրտմութեան ամպրոպաց, որ տեղացաւ իսկ ի վերայ ժողովրդեան։

դիմազ. չ. ՏԵՂԱՅ, ան, աց կամ եաց, ացին. դիմազ. չ. Իջանել անձրեւի. գալ իբրեւ զանձրեւ.

Տեղասցէ ձեզ անձրեւ կանուխ եւ անագան։ Ոչ տեղեաց յերկիր զերիս ամս եւ զվեց ամիս։ Տեղասցէ ի վերայ մեղաւորաց որոգայթ՝ հուր եւ ծծումբ.եւ այլն։

ներգործական բայ չէզոքական բայ ՏԵՂԱՄ եւ ՏԵՂԵԱՄ, ՏԵՂԵՄ եւ ՏԵՂՈՒՄ. βρέχω, ἑπιβρέχω, ὔω, ὐετίζω pluo, irrigo νίφω ningo. Տեղ տարափոյ կամ անձրեւ ածել. եւ հանգոյն անձրեւի թափել.


Տեղեամ

va.

cf. Տեղում.

· Calfa


Տրամալար, ի

s.

perpendicular, plumb line.

· Calfa

NBHL (1)

Զբարձրութիւն շինուածոցն տրամալարիւ ուղղեն արուեստաւորք. (Ոսկիփոր. ըստ Լեհ.։)


Տրամախոհ

adj.

judicious, reasonable.

· Calfa

NBHL (6)

յայլ բարձրագոյն տրամադրէ խորհուրդ, զոր տրամախոհիցն ի հոգւոյն է գտեալ. (Խոր. վրդվռ.։)

Ժողովէ մանկունս խոհեմամիտս, տրամախոհս, քաջ ուշեղս. (Յհ. կթ.։)

Ենթակայ՝ նիւթ մակագրեալ, տրամախոհիցըն զարհուրեալ. (Մագ. խչ.։)

ՏՐԱՄԱԽՈՀՔ գ. իբր Տրամախոհութիւն.

Ստորակէտ, տրամախոհին չեւ եւս յանգեցելոյ, այլ եւ եւս կարօտացելոյ նշան, զառաջին կիտէն ասէ. իսկ տրամախոհին չեւ եւս անգեցելոյ, այսինքն աստ խորհրդոյ (իմաստից) չեւ եւս կատարեալ. (Երզն. քեր.։)

διανοέων, φρόνιμος ratiocinans, ingeniosus, prudens.. Քաջ կշռութեամբ իբր շրջահայեաց խորհօղ. հանճարեղ, իմաստուն. խոհական. խոհեմ. զգօն. ուշիմ.


Տրամախոհութիւն, ութեան

s.

judgment, reasoning.

· Calfa

NBHL (7)

Զյոլովագոյնն ի միմեանց հեռացեալսն տեղօք՝ տրամախոհութեամբն եբեր ի միասին. (Արիստ.։)

Երկեցուցանէ զնոսա, եւ շարժէ ահիւ զտրամախոհութիւնս նոցա. (Ոսկ. գծ.։)

Բան է հետեւակ բառի՝ շարադրութիւն, զտրամախոհութիւն ինքնակատար յայտնելով։ Շաղկապ է բառ, որ շաղկապէ զտրամախոհութիւնն ոճով։ Կէտ աւարտեալ՝ է տրամախոհութեան յանգեցելոյ նշան. (Թր. քեր.։)

Ընդհանուրքն ենթակայացեալ են ո՛չ ըստ ինքեան, այլ ի մերում տրամախոհութեանս։ Կարծիք զընդհանուրսն գիտեն՝ առանց գիտելոյ զպատճառսն, իսկ տրամախոհութիւնն ըստ պատճառացն։ Կարծիք զեզրակացութիւն միայն գիտէ. բայց միայն տրամախոհութիւն է, որ հաւաքէ (այսինքն հաւաքաբանէ). (Անյաղթ պորփ. եւ Անյաղթ վերլծ. արիստ.։)

Երիւք ծնանիմք զկարծիս. տրամախոհութեամբ, տեսութեամբ, եւ ի լրոյ։ Զքոյին ի բարիսն տրամախոհութիւն. (Մագ.։)

Հարուածովք արտաքս քարշեսցուք զնա (զձանձրութիւնն) ի տրամախոհութենէ հանդերձեալ բարութեանցն. (Կլիմաք.։)

διάνοια, διανόησις, διανόημα cogitatio, intelligentia, ingenium, sententia, mens. Քաջ կշռութիւն մտաց. մտածութիւն. խորհուրդ. միաք. բան ներտրամադրեալ. խոկումն. խուզարկութիւն. որոճումն եւ որոշումն մտաց. դատումն. իմաստ.


Տրամախօս, ից

s.

dialectician;
dialogist.

· Calfa


Տրամախօսութիւն, ութեան

s.

dialectics;
dialogue.

· Calfa

NBHL (2)

Տրամաբանութիւն, ըստ որում խօսակցութիւն ի մէջ երկուց.

Զասացելոցն, զոր ի տրամախօսութեան առնուիր ի մէջ. (Փիլ. նխ. ՟բ.։)


Տրամամիտ

cf. Տրամախոհ.

· Calfa

NBHL (1)

Այս բաւականասցի տրամամիտ մտաւորացն. (Արծր. ՟Գ. 12։)


Տրամանամ, ացայ

vn.

to become firm, to harden, to solidify, to grow hard or tough.

· Calfa

NBHL (2)

Տրամ գետին լինել. պնդանալ.

Ի վայր ծորեալ բնութիւն ջրոյն՝ սալայատակ տրամացեալ հողոյն կափմամբ. (Եղիշ. ՟Բ։)


Տրամանկիւն

s.

diagonal.

· Calfa

NBHL (2)

Բաղկանան ընդ միմեամբքն (ի ծառն պորփիւրի), եւ մի այն՝ որ ի տրամանդեանցն է. իսկ ոչ բաղկանան ընդդիմակք, եւ մի ի տրամանգեանցն ... եւ ո՛չ մի ի տրամանկեանցն, որ ասէ այլանջատական։ Յերիցն երկուքն գտանին ընդ միմեամբք, եւ մինն տրամանգիւնի. իսկ եթէ չորք են բաղկացելիք երկու տրամանգիւնիքն, եւ երկու ընդմիմիեամբքն. (Անյաղթ պորփ.։)

Տրամանկիւնիւքն բաղկանան ... եւ մի տրամանկիւնի. (Տօնակ.։)


Տրամանկիւնաբար

adv.

diagonally.

· Calfa


Տրամանկիւնի

adj.

diagonal.

· Calfa

NBHL (2)

Բաղկանան ընդ միմեամբքն (ի ծառն պորփիւրի), եւ մի այն՝ որ ի տրամանդեանցն է. իսկ ոչ բաղկանան ընդդիմակք, եւ մի ի տրամանգեանցն ... եւ ո՛չ մի ի տրամանկեանցն, որ ասէ այլանջատական։ Յերիցն երկուքն գտանին ընդ միմեամբք, եւ մինն տրամանգիւնի. իսկ եթէ չորք են բաղկացելիք երկու տրամանգիւնիքն, եւ երկու ընդմիմիեամբքն. (Անյաղթ պորփ.։)

Տրամանկիւնիւքն բաղկանան ... եւ մի տրամանկիւնի. (Տօնակ.։)


Տրամանցանակ

adj.

philosophic, historical.

· Calfa

NBHL (1)

Ի քերթողութենէ՝ ի բաց կացեալք, տրամանցանակ բանս, եւ կամ տրամաբանակս շարադասութիւնս թողին. (Փիլ. նխ. ՟բ.։)


Տրամաշրջիմ, եցայ

vn.

to go round about, to travel over, to wander here and there.

· Calfa

NBHL (1)

Ընդ ամենայն ծովեզերս բիւթանացւոց ... տրամաշրջեցաւ աւետարանելով զյիսուս. (ՃՃ.։)


Տրամաչափ, ի

s.

diameter.

· Calfa

NBHL (2)

Բայց ոչ նմանապէս զըստ տրամաչափսն ընկալցի շարաճշմարտել. (Պերիարմ. ՟Ժ՟Է։)

διάμετρος, -ον diametrus, -um. Որ ինչ չափէ զմիջոց իբր զտրամագիծ. յար եւ նման ինչ. դէմընդդէմ ուղղակի ի հանդիպոյ.


Տրամաչափական, ի, ից

adj.

diametrical.

· Calfa

NBHL (1)

Կենդանատեսակաց բոլորակութեան տրամաչափական կողմանն բաղկացելոց ի կենդանակերպացն է ... զկէսն տրամաչափական կողմանն հակառակ, եւ այլն. (Շիր.։)


Տրամաչափապէս

adv.

diametrically.

· Calfa


Տրամատեմ, եցի

va.

to divide equally.

· Calfa

NBHL (4)

Որպէս ի վերայ մարմնոյ եռակի տրամատեաց։ Եւ տրամատեսցի այսպէս, է՛ որ արդարութիւն, եւ է՛ որ անիրաւութիւն։ Երկակի տրամատելով եւ այլն. (Անյաղթ ստորոգ.։)

Եռակի տրամատի ամենակացն զանազանութիւն, ի ներկայս, յանցեալն, յապառնին. (Խոսրովիկ.։)

Էութիւն տրամատի յերկուս. ի գոյութիւն (այսինքն գոյացութիւն), եւ պատահումն։ Զմին ի յոլովս տրամատել ( Դամասկ.։ Նչ. եզեկ.։)

διατέμνω disseco, discindo, divido διανέμω distribuo. Զոյգ եւ կշիռ հատանել. տրոհել. բաժանել. որոշել. զանազանել. հաւասար բաշխել. (որ առ յետինս Տրամաբաշխել ասի)


Տրամատութիւն, ութեան

s.

equal division.

· Calfa

NBHL (2)

Իմաստասէրս քառորդ տեսակի որակութեանս առնէ տրամատութիւն։ Արարեալ զտրամատութիւնս առ ի տեսակս որակութեան։ Տրամատութիւն առնէ ներհակացն՝ երկակի տրամատելով. (Անյաղթ ստորոգ.։)

Արժան է տրամատութեամբ վերծանել ի կարգացմանն. (Երզն. քեր.։)


Տրամատպաւորեմ, եցի

va.

to impress well, to imprint solidly.

· Calfa

NBHL (2)

Տրամախոհութիւն երեւակայելով յինքեան զձեւս, ոչ այլ ինչ առնու ի նիւթոյ, այլ նոյն ինքն զձեւս երեւակայէ եւ տրամատպաւորէ յինքեան. (Սահմ. ՟Ժ՟Զ։)

διατυπόω imprimo, reformo. Քաջ կշռութեամբ տպաւորել. քաջ տպացուցանել. դրոշմել.


Տրամեմ, եցի

va.

to harden, to consolidate.

· Calfa


Տրամիկ

cf. Տրամ.

· Calfa

NBHL (2)

ՏՐԱՄԻԿ կամ ՏՐԱՄԻՔ. Տրա՛մ, պինդ, կարծր.

Զներտս տրամիքս խոկաս կակղացուցանել. (Մագ. ՟Ը։)


Տրամորոշեմ, եցի

va.

to divide, to distinguish, to separate.

· Calfa

NBHL (2)

Տարորոշել. տրամատել. բաժանել. տրոհել.

Տրամորոշին յերիս հատուածս, ի հոգի, ի բան, եւ ի խօսս. (Լմբ. պտրգ.։)


Տրպանամ, ացայ

vn.

to degenerate, to become abject, vile, mean, base.

· Calfa

NBHL (1)

Յոյժ աղօտ՝ ասէ. զի ամենայն միտ յաղագս աստուծոյ տրպանայ յիմացուածս. (Լծ. ածաբ.։)


Տրտնջամ, ացի

vn.

cf. Տրտնջեմ.

· Calfa


*Տրփամ

vn.

to palpitate, to throb, to flutter;
*cf. Կոտտամ.

· Calfa


*Տքամ, ացի

vn.

to moan, to whine, to whimper, to pule.

· Calfa


Տօթանամ, ացայ

vn.

to be consumed by heat, to burn.

· Calfa

NBHL (1)

Ձիւնաբեր ամարայնի տօթացելոյ օգնական է յն. κατὰ καῦμα per aestum. ընդ տօթն. այսինքն ի տօթաժամու։


Տօնահրաման

adj.

containing the regulations concerning feast-days.

· Calfa

NBHL (3)

ՏՕՆԱՀՐԱՄԱՆ ԿԱՐԳ. Կարգաւորութիւն տօնից հրամանաւ աստուծոյ կամ եկեղեցւոյ.

Կարգեալ ամենիմաստն աստուծոյ՝ մովսիսաբեր օրինօքն, նախ զոհիւքն եւ շաբաթուքն, եւ տօնահրաման կարգօք. (Ագաթ.։)

Նոյնպէս եւ մեր լուսաւորիչն ի տօնահրաման կարգին ցուցանելով. (Արշ.։)


Տօնամակ, աց

s.

church-calendar, table of lessons for the day;
lectionary, service-book.

· Calfa

NBHL (3)

Տօնից ամին կարգ եւ ցուակ՝ ընթերցուածովք. այն են ճաշոյք ամի ամի տօնից տարեկանաց. որ առ յետինս Ճաշոց գիրք ասի.

Յիշատակարան տօնից տէրունականաց եւ սրբոց աստուծոյ. զոր ես գրիգորիոս յաւելի ... ընտրեալ ի տօնամակաց յոքունց զսակաւս ... եւ մեք աշխատեալ զայսպիսի համառօտահաւաք տօնամակս գրեցաք ի պայծառութիւն եկեղեցւոյ, զոր ընթերցցի ի նմա՝ ժամու սոսկալի պատարագի։ Ծանուցանեմ ձեզ վասն սուրբ կտակիս՝ տօնամակի եկեկղեցւոյ սրբոյ. (Գր. վկ. եւ Կիր. վարդապետ. յիշ. հին ճշ.։)

Զնոյն բառ վարէ եւ (Սամ. կամրջ.։)


Տօնամերձ օր

sn.

a day near a feast.

· Calfa

NBHL (2)

ՏՕՆԱՄԵՐՁ ՕՐ, աւուրք. Օրն մերձեալ ի տօն. կամ ըստ յն. օր տօնի մերձեալ. այն ինչ ի վերայ կայ տօնն.

Ի տօնամերձ աւուրսն՝ թողուին ամենեքեան, եւ ի բեթանիա ընթանային. (Ոսկ. յհ. ՟Բ. 20։)


Տօնանամակ

cf. Տօնապատճառ.

· Calfa

NBHL (2)

Նամակք կամ պատճառք տօնից. որ եւ ՏՕՆԱՊԱՏՃԱՌ ԳԻՐՔ.

Ցանկացօղ եղեալ իմ այս տօնանամակացս՝ լցեալ հոգեւոր գանձիւք եւ երկնային մանանային. (Տօնակ. յիշատ.։)


Րամ, ի, ից

s.

cf. Երամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Երամ։

NBHL (6)

Նոյն ընդ Երամ. (պ. ար. եբր. րէմ, րամ. որպէս եւ րէմէ, երամակ արածելի) Ջոկ. ժողով. համօրէն բազմութիւն. հոյլ. խումբ. դաս.

Զբազմութիւն րամին ժողովեալ. (Գանձ.։)

Րամիցդ երկնայնոց։ Րամից բոլորից տիրապէս աստուած՝ պետական։ Ւիւսեալ րամից դասուց սրբոց. (Ժմ.։ Շար.։)

Րամից համայնից ստեղծօղ եւ տէրն։ Րամից հրեղինաց։ Րամիիւքս՝ որ ընտրեալ։ Րամիցն անսրբոց։ Պիղատոսեան րամիցն։ Րամս տարից բնութեամբ գերամբարձ. (Գանձ.։)

Եւ իբր ա. Րամիչ. ժողովօղ լսողաց առ ինքն (որպէս աւետաւոր ձայնիւ).

Րէն՝ րամն աւետեաց ձայնիւ լինի, թէեւ բնութիւն ձայնի չունի, թէ որ ննջեացն ի տապանի, նոյն աղետեաց զորս ի բանտի. (Շ. այբուբ.։)


Րամեմ

va.

cf. Երամեմ.

· Calfa

NBHL (5)

ՐԱՄԵԼ. Որպէս թէ Երամել. ժողովել. հաւաքել, գումարել ի մի. միաբանել. դասակցել. ՛Րամէ զհանճարըս սա ի սմին (սողոմոն ի գիրս ժողովողի). Շ. յիշատ. ժղ։

Երանականացս արժանացո՛ դասուց, րամեա՛ ընդ նոսին զմեզ ի լուսոյ խորանսդ. (Տաղ.։)

Րամեալ մարդկան ազգ ժողովին։ Րամեալքս զքեզ տէր աղաչեմք։ Րամեալ զօրացն պարսկական՝ մարտիւ ընդ զօրըս հայաստան։ Րամեալ բոլորդ քո մարմին (այսինքն բոլոր բովանդակ). (Շար.)

Րամեալ ընդ հովուացն՝ տան աստուծոյ փառք ի բարձունս։ Րամեալ մաքրութեամբ՝ հաղորդ լիցուք ծնիցելոյն. Րամեալ միայնոյ (այսինքն միասնական) երրակին լուսոյ. (Գանձ.։)

Րամեալ յերկինս կոչեցար. իբր հրաւիրեալ կամ պատրաստեալ. (Երզն. այբուբ.։)


Րամկական, ի, աց

adj.

whole, total, all together.

· Calfa

NBHL (3)

Իբր Երամիկ, երամական. բոլորական. միահամուռ. համօրէն. (չէ՛ շփոթելի ընդ Ռամկական)

Րամկական խումբ հազարաց, եւ երեսնից թիւ ընդ վեցից. (Շար.։)

Րամից հրեղինաց՝ րամկական զօրաց։ Րամկական երամ որդւոց քո տոհմից. (Գանձ.։)


Րամօրէն

adj. adv.

total;
totally.

· Calfa

NBHL (2)

Համօրէն. բոլորովին. բովանդակ.

Էն անմարմին՝ մարմին անյեղ եղեալ, եւ բնակեաց ի մեզ րամօրէն. (Շ. տաղ.։)


Րոպէահամար

adj.

counting the seconds;
casting one's nativity.

· Calfa

NBHL (2)

Համարիչն րոպէից. խտրօղ ժամուց եւ րոպէից ծննդեան. կամ ըստ յն. բացատրիչ ժամուց.

Ժամաբաշխն եւ րոպէահամարն։ Ժամաբաշխ րոպէահամար աստեղագէտն. (Վեցօր. -Զ։ եւ Շիր.։)


Ցածանամ, ացայ

vn.

to go down.

· Calfa


Ցամաք, աց

adj. s.

dry, arid;
terra firma, continent, mainland;
— կղզի, peninsula;
— երկիր, dry land;
հաց —, dry bread;
— փայտ, dry wood;
— աչօք, with tearless or dry eyes;
զ— ծարաւոյն շիջուցանել, to quench or allay thirst;
յածիլ ընդ ծով եւ ընդ —, to scour sea & land;
անցանել ընդ —, to pass dry-footed, dry-shod;
ելանել or իջանել ի —, to land, to go ashore or ou shore;
հասանել ի —, to reach the shore;
— երթալ, անցանել, to travel by land.

· Calfa

NBHL (16)

Ի չորից նիւթոց զերեւելիս եցոյց, խոնաւ եւ ցամաք, ցուրտ եւ ջերմ։ Զմարմինս կազմեաց ի ցամաքէ եւ ի խոնաւոյ, ի ջերմոյ եւ ի ցրտոյ։ Ընդդիմակաց է ցրտոյ։ Ընդդիմակաց է ցրտոյ ջերմ, եւ ցամաքի խոնաւք։ Զցամաքն եւ զանմասն ի տամկութենէ. (Յճխ. ՟Դ. ՟Ժ՟Դ։ Եզնիկ.։ Գէ. ես.։)

Ցամաք ի դալարութենէ։ Յաստուածային ջրոյն ցամաք։ Եղեւ ցամաք փոյթ ի հիւթից. (Շ. բարձր. եւ Շ. խոստով. եւ Շ. եդես.։)

Ցամաք փայտ։ Ցամաք աղբիւր. (Անյաղթ բարձր.։ Կիւրղ. գանձ.։)

Հաց ցամաք եւ սակաւ ճաշակէր. (Վրք. հց. ՟Զ։)

Ցամաք աչօք (այսինքն անարտօսր) տանջեցեալք ի մահ հայէին. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)

Աչք (մախտցողաց) ցամաքք եւ անպայծառք. (Բրս. մախ.։)

Անցի ընդ ծովն կարմիր իբրեւ ընդ ցամաք երկիր. (Եբր. ՟Ժ՟Ա. 29։)

Ժողովեսցին ջուրքդ, եւ երեւեսցի ցամաքն։ Եւ երեւեցաւ ցամաքն։ Եւ կոչեաց Աստուած զցամաքն երկիր։ Ամենայն որ ինչ էր ի վերայ ցամաքի՝ մեռաւ։ Առցես դու ի ջրոյ գետոյն, եւ հեղցես ի ցամաքի, եւ եղիցի, արիւն ի ցամաքին։ Մտցեն ի մէջ ծովուն ընդ ցամաք։ Եւ արար զծովն ցամաք։ Գնացին ընդ ցամաք ի մէջ ծովուն։ Շարժեցից զծով եւ զցամաք։ Յածիք ընդ ծով եւ ընդ ցամաք։ Ի ցամաքն ելանիցեն (յն. յերկիր)։ Հանեալ ի ցամաք (յն. ի ծովեզր)։ Ցամաքաւ անց իսրայէլ ընդ յորդանան։ Ինքն զցամաքաւն (յն. հետի կամ ոտիւք) երթալոց էր. եւ այլն։

Անցին ընդ մէջ ծովուն իբրեւ ընդ ցամաք, յն. ցամաքութիւն։ (Նեեմ. ՟Թ. 11։)

Յառաջեցին քան զնա ցամաքաւն. (Երզն. մտթ.։)

Մերթ՝ իբր Ցամաքութիւն բերանոյ. պասքումն. պապակումն.

Զցամաք ծարաւոյդ շիջուցանել. (Վրդն. լուս.։)

Ունի սարմատիտ զքեռսին (որ եւ քերսոն, գըրըմ ) ցամաք կղզի. ելլադա՝ զպեղոպոնիսոս ցամաք կղզի։ Երջանիկն արաբիա մտանէ ընդ մէջ խորշիցն կարմիր ծովուն որպէս ցամաք կղզի. (Խոր. աշխարհ.։)

ξηρός siccus, aridus. Չոր. անմասն ի խոնաւութենէ ջրոյ կամ ի դալարութենէ, եւ այլն. չոփ չոր.

ՑԱՄԱՔ. գ. ἠ ξηρά, τὸ ξηρόν arida, aridum, terra, continens. Ցամաք երկիր, դիմաբաժանեալ ծովու, կամ գետոց, ցամաք երկիր, հող.

ՑԱՄԱՔ ԿՂԶԻ. (իբրեւ բարդ՝ Ցամաքակղզի). χερρόνησος, χερσόνησος chersonesus, cherronesus, peninsula. Ցամաք կղզիացեալ՝ երկայնելով ի մէջ ծովու, դոյզն պարանոցաւ կից ընդ ցամաքի, իբր միանգամայն ցամաք եւ կղզի.


Ցամաքաբնակ

adj.

dwelling on the continent, on terra firma.

· Calfa

NBHL (2)

Բնակիչ ցամաքի.

Ցամաքաբնակ ժողովուրդն ընդ ջուրն ճանապարհ արար. (Լմբ. իմ.։)


Ցամաքաթեւ

adj. adv. without turning a hair, safe & sound.

· Calfa

NBHL (5)

Օրէն է նաւի զամենայն յինքն ամփոփելով՝ ցամաքաթեւ յամենայն աշխարհական ծփանաց կարող լինել ապրեցուցանել. (Կանոն.։)

Երեք սուրբ ձկունքն ցամաքաթեւ վազեցին զգործեաւն. (Սեբեր. ՟Գ։)

Ոչինչ համարեցաւ զփորձութիւնսն, եւ անց ցամաքաթեւ զտիկնոջն զրպարտութեամբ. (Ոսկ. ՟բ. թես.։)

Որ ընդ ծովն ցամաքաթեւ առաջնորդէր։ Եւ զնոր իսրայէլ ցամաքաթեւ անցուցէր ընդ նոյն։ Յեսու անցեալ զամաքաթեւ ընդ յորդանան տապանակաւն Աստուծոյ. (Ճ. ՟Գ.։ Սկեւռ. աղ.։ Տօնակ.։)

Ընդ բռնութիւն համատարած ծովուն ցամաքաթեւս սլանալ. (Ոսկ. մ. ՟Գ. 37։)


Ցամաքական, ի, աց

cf. Ցամաքային.

· Calfa

NBHL (3)

Ցամաք. ցամաքային. եւ Բնակիչք ցամաքաց.

Ընչի իմիք յոչնչի չէ՛ հնար գնալ, եւ ոչ ցամաքական բնութեան ընդ խոնաւութիւն ջուրց. (Եզնիկ.։)

Ազգ առնէ ազգաց ազգաց ... յարկաբնակաց եւ բացօթեգաց, ծծովամխաց եւ ցամաքականաց. (Կաղանկտ.։)


Ցամաքակէտ

s.

seashore, country-side, beach, coast.

· Calfa

NBHL (2)

Կէտ ցամաքի կից ընդ ծով. ծովափն. ծովեզր.

Ալեացն տատանելոց հասեալ ի ցամաքակէտն՝ ծիծաղեսցին. (Ագաթ.։)


Ցամաքակղզի, զւոյ

s.

peninsula.

· Calfa


Ցամաքայատակ

adj.

dried, without water.

· Calfa

NBHL (1)

Ուր իցէ յատակ ջրոյ ցամաքեալ. ոտիւք ընթանալի. Խուն ինչ ցամաքայատակ ճանապարհ առանց շրջագայութեան ջրոցն. (Փարպ.։)


Ցամաքային

adj.

terrestrial, continental;
dry, arid.

· Calfa

NBHL (7)

γερσαῖος, χερσαῖος terrestris. Սեպհական ցամաքի. ցամաքաբնակ.

Ցամաքայինքն ի ջուրս փոխէին. (Իմ. ՟Ժ՟Թ. 18։)

Օձք մեծամեծք ցամաքայինք։ Ցամաքայնոցն եւ ջրայնոցն ջոկք թռչնոցն։ Զցամաքայնոցն ի կղզիս, եւ զկղզանոյն ի ցամաքայինսն բնակելոց հատուցումն. (Եզնիկ.։ Փարպ.։ Պիտ.։)

Զի ո՛չ ի ցամաքայնոց քան զառիւծ ինչ գազանագոյն գտին։ Զանդրանիկս զարուս զամենայն ցամաքայնոցն։ Ցամաքայնոց, ջրայնոց, օդագնացաց. (Փիլ.։)

Զարդարեսցի սեղան քո չոր եւ ցամաքային իրօք. (Վրք. հց. ՟Բ։)

Այն՝ որ ցամաքայինքն են, լինին յետոյ խոնաւուտք, եւ թեթեւքն արդեօք՝ ծանունք. (Պղատ. տիմ.։)

եւ որպէս ξηρός siccus. Չոր. ցամաք. չորեղէն.


Ցամաքանամ

vn.

cf. Ցամաքիմ.

· Calfa

NBHL (1)

Անցելոց հոսմանցն՝ ցամաքանան. (Բրս. արբեց.։)


Ցամաքաչափ

s.

land-measurer, surveyor.

· Calfa


Definitions containing the research ամ : 10000 results

Այրասպան

adj.

that has killed her husband.

· Calfa

NBHL (4)

որ եւ ԱՌՆԱՍՊԱՆ. սպանօղ առն կամ մարդոյ. մարդասպան.

մարդ մեռցնօղ, արունտէր. ատամ եօլտիւրիւճի, գանլը

Զի թէ այրասպանն ի մի ոք վնասելոյ անձն՝ իրաւամբ ըմբռնեալ, եւ այլն։ (Պիտ.)

Շանց եւ այրասպանաց (կամ այրասպանից) իսկ թոյլ տաս։ (ՃՃ.)


Այրեմ, եցի

va.

to burn, to enflame, to fire;
to torrefy, to scorch, to parch, to dry.

· Calfa

NBHL (9)

Կամ որպէս հրձիգ առնել. հրդեհել. ἑμπυρίζω. incendo կրակ ձգել, կրակ տալ. աթէշ վէրմէք, դութուշթուրմագ.

Կամ որպէս փաղաղել. լափել հրոյ. διαφλέγω, καταφλέγω. exuro

ԱՅՐԵԼ. որպէս լուցանել. վառել զկրակ կամ զճրագ. բորբոքել. դութուլ թուրմագ. եագմագ. καίω. accendo կր. ardeo

ԱՅՐԵԼ. որպէս մորմոքեցուցանել կամ ճմլել եւ վառել զսիրտ։ Կր. մորմոքիլ. տապիլ. նեղիլ. բորբոքիլ. խշխշցնել, խշխշալ, տաքնալ. եիւրէյինի եագմագ. եանմագ. գըզմագ. դութուշմագ. παραθερμαίνω calefacio, ἑμπυρίζω incendo, προσεκκαίω inflammo, ζέω ardeo

Յամառնային ջերմութենէն տոչորմամբք կիզեալք այրէին. (Յհ. կթ.։)

Զի մի՛ պնդեսցի մերձաւոր արեանն զկնի սպանողին, մինչդեռ այրիցի սիրտ նորա։ Յամբարտաւանել ամպարշտի այրի աղքատն. (Օր. ԺԹ. 6։ Սղ. ՟Թ. 29։)

Պայթէ ասէ սիրտս, եւ այրիմ ընդ թշնամանս. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Այրեցին զնա կարծիք նենգաւոր թշնամւոյն. (Եփր. ծն.։)

Այրէին ցասմամբ։ Այնչափ այրեցեալք ի ցասմանէն. (Ոսկ. մտթ.։)


Այրեցած, ի, ոյ

s.

burning, deflagration;
burn, mark caused by fire;
soot;
torrid.

· Calfa

NBHL (4)

Կամ մուր. իս. πρόσκαυμα. adustio.

ԱՅՐԵՑԱԾ, ի. իբր գ. ռմկ. այրեցած գօտի. կոչի եւ ԱՅՐԵՑԵԱԼ կամ ԱՅՐԵՑԱԿԱՆ ԳՕՏԻ. Տապագին գօտի երկնից ընդ հասարակածիւ. καπυρά. (ζώνἡ) torrida (zona). մինթագաի մահրուքէ.

Յօրինել շինել զամենայն զգերութիւնս յաւերածոյն եւ այրեցածոյն. (Բուզ. ՟Դ. 24։)

Ամենայն դէմք, կամ երեսք ամենեցուն իբրեւ զայրեցած պուտան. (Յովէլ. ՟Բ. 6։ Նաւ. ՟Բ. 10։)


Այրեւձի, առն եւ ձիոյ

s.

cavalry, horse.

· Calfa

NBHL (1)

Ի թիկունս հասանէին մեծաւ բազմութեամբ ժիր եւ քաջ առնեձիոյ։ Լինէր առաջնորդ առնեւձիոյ յունաց. (Ագաթ։)


Այրութիւն, ութեան

s.

virile age, age of manhood, virility, manhood;
widow-hood.

· Calfa

NBHL (4)

Եհան զհանդերձս այրութեան իւրոյ։ Զգեցաւ զհանդերձն այրութեան իւրոյ։ Էր արկեալ զիւրեւ հանդերձ այրութեան, եւ պահէր նա զամենայն աւուրս այրութեանն իւրոյ։ Այրութիւն եւ անզաւակութիւն։ Նախատինք այրութեան։ Նստաւ այրութեամբ. (Ծն.։ Յուդթ.։ Ես. ՟Բ. Թագ. ԺԳ. 20։)

Առանց մարդկային օգնականութեանց է այրութիւնն։ Քան զամենայն կանանց եւ աղջկանց տարաժամ հասեալ յայրութիւն։ Չեմք յայրութեան, զի զփեսայն ընկալաք. (Ոսկ.։)

Մնաց մայրն այրութեամբ ի մատաղ հասակի։ Ձմեռն այրութեան ի վերայ կայր. (Վրք. ոսկ.։)

Իբր այրութեամբ իմն անքնամ մնացեալ. (Յհ. կթ.։)


Այրուկ

s.

dwarf, very little man.

· Calfa

NBHL (1)

ԱՅՐՈՒԿ որ եւ ԱՅՐԻԿ. այր ոք փոքրիկ, կարճիկ. մարդուկ. ատամճըգ. մէրտէք. ἁνδρίον, ἁνδράριον. parvus vir, homuncio


Այրուձի, ձիոյ

s.

horseman;
trooper;
horse-soldiers, cavalry.

· Calfa

NBHL (1)

Մեծաւ զօրութեամբ եւ այրուձիով։ Զայլ այրուձին յաջ եւ յահեակ թեւս գնդին կազմեցին։ Այդչափ այրուձիոյ։ Ձեր ինքնին լուեալ իցէ վասն առնուձիոյ ճանապարհին. (՟Բ. Եզր. ՟Դ. 23։ ՟Ա. Մակ. ՟Զ. 38։ ՟Ժ. 73։ ՟Գ. Մակ. ՟Գ. 9։)


Այրումն, ման

s.

burning.

· Calfa

NBHL (2)

ԱՅՐՈՒՄՆ որ եւ ԱՅՐԵՑՈՒՄՆ. Այրելն եւ այրիլն՝ ըստ ամենայն նշ. καῦσις. ustio, combustio

Փրկութեամբն ապրեսջիք յայրմանէն՝ որ գալոցն է։ Արբուցին նոցին եւ զհամ հրաբաժակ գինւոյ այրման նոցին. (Ագաթ.։)


Այց

s.

visit;
search;
inspection;
— առնել, յայց ելանել, to visit, to go to see, to make a visit;
— եւ խնդիր առնել, յայց եւ ի խնդիր ելանել, to search, to examine, to observe.

· Calfa

NBHL (7)

(լծ. հայեացք. ա՛չս, ակն. եւ հայց). դիտողութիւն եւ խուզարկութիւն լաւաց եւ վատթարաց, լաւութեան կամ կարօտութեան, եւ յանցաւորութեան. տեսչութիւն, խնամ. եւ վրէժխնդրութիւն;
cf. ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ, cf. ՀԱՆԴԷՍ։

Որոց (բանից) եթէ ոք խնամով այց արասցէ, գտցէ բազմապատիկ. (Սարգ. յկ. ՟Դ։)

Կամ հայել ի կարօտութիւն եւ ի պէտս, եւ խնամարկել.

Այցելութեամբ այց արասցէ ձեզ Աստուած, եւ հանցէ զձեզ յերկրէս յայսմանէ։ Յայցելութեան՝ յորում այց արասցէ ձեզ Աստուած, հանջիք եւ զիմ ոսկերս։ Ուրախ եղեւ, զի արար Աստուած այց որդւոցն Իսրայէլի։ Եւ այց արար Տէր Աննայի, եւ յղացաւ։ Ո՞վ է որդի մարդոյ, թէ այց ինչ արասցես դու նմա։ Ա՛յց արա այգւոյս այսմիկ, եւ դարմա՛ն տար սմա։ Ա՛յց արա մեզ ի փրկութեան քում։ Այց արար Աստուած ժողովրդեան իւրում ի բարութիւն. եւ այլն։

Կամ ի տես երթալ. տեսանել եւ յանձանձել. զիյարէթ էթմէք.

Այց արար Սամփսոն կնոջ իւրում. (Դատ. ՟Ժ՟Ե. 1։) Ի սոյն եւ ի նախընթաց առումն անխտիր հայի ասելն.

Կամ վրէժ խնդրել. քննութեամբ պատուհասել ի հատուցումն.


Այցելու, ուի, աց

s.

visitor;
inspector, bishop.

· Calfa

NBHL (1)

Եւ խնամօղ. յանձանձիչ. պէտ ընօղ, աչքը վըրան. կեօզէտէն, գայըրան.


Այցելութիւն, ութեան

s.

visit;
visitation;
search;
inspection;
examine.

· Calfa

NBHL (11)

Եթէ այցելութիւն (արասցէ), զի՛նչ պատասխանի արարից։ Փառաւոր առնիցեն զԱստուած յաւուրն այցելութեան։ Միթէ ի վերայ այսր ամենայնի ո՞չ առնիցեմ այցելութիւն։ Ի տեղիս՝ ուր ոչ լիցի այցելութիւն յաւիտենից. եւ այլն։

Որ այցելութեամբ տեսցէ զայսոսիկ։ Էիցն այցելութիւն առնել։ Դիտէ այցելութեամբ։ Յոլովք՝ որ այցելութեամբ քննեցին. (Նիւս. կուս.։)

Ամբիծ այցելութեամբ ուշ եդեալ աստուածային գրոց. (Յհ. կթ.։)

Նախախնամութիւն. տեսչութիւն. խնամ. հոգ. դարման. նազըրէթ, միւպաշերէթ.

Այցելութիւն քո պահեաց զոգի իմ։ Ոչ ծանեար զժամանակ այցելութեան քո։ Այցելութեամբ այց արասցէ ձեզ Աստուած. եւ այլն։

Այցելութիւն՝ խնամակալութիւն կոչի. (Խոսր.։)

ՅԱստուծոյ նմանութիւնն ի վեր ելանել այցելութեամբ սրբոց եւ այրեաց. (Սարգ. յկ. ՟Ե։)

Մեծաւ այցելութեամբ զամենայն պէտս բժշկութեան պատրաստել. (Պիտ.։)

Յորժամ հոգւովն էջ յայցելութիւն (մեռելոց, կամ նախահարց). (Նար. ԽԸ։) Ըստ այսմ ասի,

Վրէժխնդրութիւն ըստ անաչառ քննութեան. հատուցումն ըստ յանցանաց. պատուհաս. ինթիգամ.

Եւ ի կուռս հեթանոսաց այցելութիւն եղիցի։ Եղիցի ի Սաբաւովթ Տեառնէ այցելութիւն շարժմամբ եւ որոտմամբ։ Սրով եւ սովու եւ մահուամբ արարից այցելութիւն ի վերայ ազգին այնորիկ։ Ածից չարիս ի վերայ բնակչացն անաթովթայ յամի այցելութիւն նոցա։ Ածից ի վերայ նոցա չարիս յամի այցելութեան իւրեանց. եւ այլն։


Այցեմ, եցի

va.

to visit;
to search.

· Calfa

NBHL (2)

ԱՅՑԵԼԻ Է. դիմազուրկ (որ ըստ յն. մակբայ ասի). արժան է տեսանել. կամ պէտք են այց առնուլ, դիտել, նկատել, խուզել, խնդրել, հոգալ. աղէկ մը նայելո՛ւ է. պիր էյի պագմալը, միւլահազա էթմելի. ἑπισκεπτέον. oportet inspici, visendumest, respiciendum, dispiciendim

Մարմին քահանային այցելի՛ է, զի մի՛ ինչ վրիպումն վնասու գացի։ Ճառս այս նշանակ իմանալեաց է, իսկ առ ի միտս՝ այլաբանութեան քաննովք այցելի է։ Այցելի է եւ խուզելի ամենայն ստուգութեամբ՝ բանիցն զիւրաքանչիւր ոք. (Փիլ. քհ. եւ Փիլ. բագն. եւ Փիլ. ՟ժ. բան.։)


Անագանեղ

adj.

produced, done, born, created too late.

· Calfa

NBHL (2)

Անագան եղեալ կամ ծնեալ. յետ ժամանակի գոյացեալ, եւ ոչ անեղ կամ յաւիտենական. ὁψιγενής. sero genitus, factus;
tarde natus

Ոմանք (որպէս կերինթեանք եւ արիանոսք) անագանեղ զմշտնջենաւորակիցն հօր հաւատացին։ Անագանեղ դանդաչեն զնա, որ անդրն է քան յամենայն յաւիտեանս եւ ժամանակս։ Թէեւ է անագանեղ՝ ըստ որում մարդ է, այլ էր նախ քան զյաւիտեանս որպէս Աստուած. (Պրպմ. ՟Լ՟Է. ՟Լ՟Թ։)


Անագանի

adv.

late, late in the evening, at a late hour.

· Calfa

NBHL (1)

Անագան, իբր ի տարաժամել աւուրն. ընդ երեկս. յերեկոյի. ἐσπέρας, ἑν ἐσπέρᾳ. verspere. իրիկուն եղած, ուշկեկ. ագշամլայըն.


Անագանիմ, եցայ

vn.

to delay, to linger, to loiter, to tarry, to stay;
to arrive late, to be late.

· Calfa

NBHL (6)

ԱՆԱԳԱՆԻՄ որ եւ ԱՆԱԳԱՆԵՄ, եցի. չ. χρονίζω tardo, moror Յամենալ. յապաղել. դանդաղիլ. լան զժամանակն յետոյ մնալ՝ ժամավաճառ լինելով. ուշանալ. կէճիքմէք.

Եւ յանագան ժամու՝ ընդ երեկս գալ. ὁψίζω vesperi venio

Որսորդք անագանեալք, որք զխորս գետոցն ոչ ժամանեն որսալ. (Արշ.։)

Ձկունք անագանեալք ի ցամաքի՝ մեռանին. (Աթ. անտ.)

Զի մի՛ առաւել ծուլութեամբ անագանեսցուք. (Խոսր.։)

Մեղմագնաց գնացիւքն յամեն եւ անագանեն. (Վեցօր. ՟Զ։)


Անագանեմ, եցի

va.

cf. Անագանիմ.

· Calfa

NBHL (2)

Մասնիկ բաղադրութեան ի սկիզբն բառից՝ հասարակօրէն է նշանակ բացասութեան կամ պակասութեան, որպէս ի մեզ Ապ. յն. ա, ան, աբօ, նի. պրս. նա, պի թ. (ի վերջէ) սըզ. զորօրինակ տեսցի յայսմհետէ յաճախութեամբ։ Սովին մասնկամբ բաղադրեալ գտանին առ յետինս եւ քանի մի այլազգական բառք. զորօրինակ ԱՆԽԱԼԱՏ, կամ ԱՆՂԱԼԱՏ. այս ինքն անսխալ։ ԱՆՆՈՊԱՅ, նէօպէթսիզ. այս ինքն անկարգաւոր, ԱՆՓԱԼԱՆ, փալանսըզ. այս ինքն անհամետ, եւ այլք։

Յոչ սակաւ բառս եւս է նշանակ ստորասականի, ըստ որում նոյնանայ ընդ նախդիրդ Ըն, ընդ. եւ ընդ մասնիկդ Հան, որպէս համ, Համա. պրս. հէմ որպէս յն. եւ լտ. ἑν, ἑμ. in, im, συν, συλλ. con, coll. եւ այլն. տե՛ս զբառսդ ԱՆՋԱՏԵԼ, ԱՆՋՐՊԵՏ, ԱՆՈՏՔ, ԱՆԳԱՄ, ԱՆՏԱՌ, եւ այլն։


Անագանութիւն, ութեան

s.

tardiness, slowness, lateness;
sluggishness.

· Calfa

NBHL (1)

Անագան գոլն. անագանելն. յետին ժամանակ. ուշանալն. կեճ գալմասը.


Անագորոյնութիւն, ութեան

s.

perfidy, treachery, disloyalty;
cruelty, inhumanity, ferocity, barbarity.

· Calfa

NBHL (2)

ԱՆԱԳՈՐՈՅՆՈՒԹԻՒՆ. որ եւ ԱՆԱԳՈՐՈՆՈՒԹԻՒՆ. ὡμότης, crudelitas անգթութիւն, անողորմութիւն որ ըստ յն. հմութիւն կամ խակութիւն ասի.

Մատնէր զինքն ի ձեռն ամբոխին, որք լի էին անագորոնութեամբ (կամ անագորոյնութեամբ). (Ոսկ. յհ.։)


Անազատ, աց

adj.

not free, dependant;
mean, ignoble, niggardly.

· Calfa

NBHL (5)

Արդի մեծատունքս քան զամենայն ստրուկս եւս անազատք։ Ինձ՝ որ ի պատուի փառացն են, անազատ երեւին, եթէ ծառայամիտք իցեն։ Չիք ինչ՝ որ այնպէս անազատս առնէ, որպէս զնենգաւորութիւն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ղկ. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

ԱՆԱԶԱՏ. Անմարդի. տմարդի. խօրեաթ. եւ ժլատ. ագահ. նեքես, նամերտ.

Ոչ հատուցանելով զայլոցն՝ անազատ լինէր, եւ ապախտաւոր. (Փիլ. սամփս.։)

Զի մի՛ կարծիցի անազատս ինչ առնել, կամ անազատս ինչ խօսեսցի. (Ոսկ. մտթ.։)

ԱՆԱԶԱՏ. Իբր հարկաւորեալ ի մարդահաճել. աչառօղ. եւ բռնական. ակամայ.


Անազատութիւն, ութեան

s.

want of nobility;
niggardliness, lowness.

· Calfa

NBHL (5)

Ամուրին չհամարի այլ ինչ կարի անազատութիւն, քան՝ զկինն չունել. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

Կորուսեալ զազատականութիւն իւր անազատութեամբ չարութեանն, (Ճ. ՟Գ.։)

Թէեւ մեծատուն է ընչիւք, բայց մտացն անազատութեամբ կարօ՛տ է. (Լմբ. առակ.։)

Անազատութեան տեսակք երեք են, չարաշահութիւն, ժլատութիւն, եւ անհաղորդութիւն. եւ է յատուկ անազատութեանն՝ յոյժ փոյթ ունել ընչիցն, եւ ոչինչ նախատինս համարել յայնոցիկ՝ որ շահու առիթ իցեն. (Արիստ. առաք.։)

Անազատութիւն գործելով ի կամակորութենէ ինքնահաճ միշտ վիճէին հովիւք. (Փիլ. իմաստն.։)


Անազգակցութիւն, ութեան

s.

want of affinity;
dissimilarity.

· Calfa

NBHL (1)

Արկանէր առ նոսա զանազգակցութիւնն". այսինքն ցուցանէր զնոսա չլինել որդիս Աբրահամու. (Ոսկ. յհ.։)


Անազգի, զգւոյ, ազգեաց

adj.

ignoble, vulgar, of low extraction, of mean birth.

· Calfa

NBHL (5)

Ոչ կամեցեալ խառն կարգօք եւ անազգի մարդկամբ վարել զթագաւորութիւն իւր. (Ուռպ.։)

Անազգիքն փառաւորեցան, եւ արհամարհեալքն պատուեցան։ Նուաստից, բարձրագունից. բարետոհմից, անազգեաց. (Ածաբ. կարկտ. եւ Ածաբ. մկրտ.։)

Ճոխից եւ անազգեաց, աղքատաց եւ փարթամաց. (Արծր. ՟Դ. 11։)

Որք միանգամ անազգիք էին ի վաշտս, եւ անձամբ երեւելիք. (Խոր. ՟Բ. 61։)

Եւ օտարազգի, կամ վատատոհմիկ. դրսի կամ ցած ազգէ.


Անազդ

adj.

unexpected, sudden.

· Calfa

NBHL (2)

ἁκήρυκτος, non denunciatus Որ ինչ լինի առանց ազդելոյ. յեղակարծ. նակեահ, նամալիւմ.

Անհաշտ թշնամի է, եւ անազդ եւ անզգաստ պատերազմ կալաւ ընդ մեզ. (Ոսկ. մ. ՟Ա. 13։)


Անազդական, ի, աց

adj.

strange, extraordinary;
undutiful, insolent, impudent, froward, obstinate, stubborn;
rascally, wicked.

· Calfa

NBHL (1)

ἁνενέργητος. Որում կամ որ չազդէ ինչ վնաս. աններգործելի.


Անազդելի, լւոյ, լեաց

adj.

insensible.

· Calfa

NBHL (2)

Անզգալի. անըմբռնելի ազդման կամ զգայութեանց. տույուլմազ, զայրի մահսուս.

Յամենայն չար ցանկութեանց անազդելիք եղիցին. (Իսիւք.։)


Անաթեմայ

s.

anathema.

· Calfa

NBHL (1)

ԱՆԱԹԵՄԱՅ կամ ԱՆԱԹԷՄԱ. Բառ յն. ἁνάθεμα, որ է վերադրութիւն, որպէս բանադրանք, նզովք. աֆօռօս, իլէնճ, լանէթ. (Մաշտ.։) (Կանոն.։)


Անալի

cf. Ընձուղտ.

· Calfa

NBHL (1)

Անաղ. անհամ. անլի. դուզսուզ. յն. անալօս. ἅναλος.


Անալոցագոյն

adj.

insipid, tasteless;
pernicious;
very unproductive.

· Calfa

NBHL (3)

Որ չէ ալոցագոյն. ո՛չ սննդարար, եւ ո՛չ պտղածին. իբր կարի անալացեալ եւ անբեր. անհամ, անպէտ եւ վնասակար.

Զյորձանուտն բաժանէ ընդհարմամբ զանալոցագոյն բերմունք կենցաղոյս. (Սկեւռ. ի լմբ.։)

Անալոց. անամօթ կամ անտեղի։ (ի Հին բռ.)


Անախորժ

adj.

insipid, tasteless, unsavoury;
hated, disliked.

· Calfa

NBHL (3)

ԱՆԱԽՈՐԺ որ եւ ԱՆԱԽՈՐԺԵԼԻ. ἁηδής, ἁβούλιτος. injucundus Որ ինչ ո՛չ է ախորժելի. անհաճոյ. անհամ. տատսըզ, նախօշ, նամագպուլ.

Եւ չախորժօղ. դժկամակ. երես դարձնօղ. հազ եթմէյէն.

Կամ որ անախորժանայ, որ հատեալ է յախորժից.


Անախորժելի, լւոյ, լեաց

adj.

cf. Անախորժ.

· Calfa

NBHL (2)

Անախորժ. անհաճոյ. նախօշ, նամադպուլ.

Կերողացն անախորժելիք, զի զլինդս ատամանցն վնասեն. (Համամ առակ.։)


Անախտ

adj.

not subject to diseases or passions;
innocent, pure.

· Calfa

NBHL (4)

ἁπαθής. illaesus Ազատ յախտից ցաւոց կամ կրից.

Անախտ յամենայն չարէ մնալ։ Ոչ կարի դժուարել (ընդ մահ սիրելւոյ), եւ ո՛չ անախտ կալ մնալ. (Փիլ. իմաստն.։)

Կամ անապական.

Որ գթացար յերկիր, եւ ծնար անախտ, ազատելով զախտ ի ծնունդս (կամ զախտի ծնունդս). (Շար.։)


Անախտաբար

adv.

without vices or passions, honestly, innocently.

· Calfa

NBHL (2)

ἁπαθῶς. sine passione, sine affectu Առանց ախտից ցաւոց կամ կրից. եւ անապականաբար.

Մինն ծնօղ եւ յառաջառաքօղ, ասեմ՝ անախտաբար եւ անժամանակ եւ անմարմնապէս. (Առ որս. ՟Գ։)


Անախտակիր

adj.

not subject to diseases or passions.

· Calfa

NBHL (1)

Որ զմեղս ամենից ինքեան ոչ համարեսցի ... որպէս անախտակիր գոլ բնութեանս. (որ հայի եւ ի նախընթաց նշ)։ Բաշխօղ ժլատ, ոգի անախտակիր, բարք ատեցօղ. (Նար. Ծ. ԾԶ։)


Անախտութիւն, ութեան

s.

apathy, dispassion;
integrity, purity;
good constitution, health.

· Calfa

NBHL (2)

ἁπάθεια. adfectuum vacuitas, sanitas, integritas Անախտ վիճակ. ազատութիւն յախտից հոգւոյ կամ մարմնոյ. ամբծութիւն. անարատութիւն. որ եւ ԱՆԱԽՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ. ԱՆԱԽՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ. ախտ մը չունենալը.

Զանախտութիւնն զգեղեցիկ համբարեալ ընկալցի. քանզի եթէ անախտութիւն ըմբռնեսցէ զանձն, կատարելապէս բարեբախտիկ լիցի։ Որ առաքինութեանն է ցանկացեալ, ոգիքն նորա միշտ յանախտութեան կան մնան. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. նխ. ՟ա.։)


Անակնառու

adj.

cf. Անաչառ

· Calfa

NBHL (2)

Անակնառու դատողութեամբք յանցաւորացն հրամայէր. (Սհկ. արմաւ.։)

Արդարեւ նախախնամեն անակնառու. (Շ. հրեշտ.։)


Անակնառութիւն, ութեան

s.

cf. Անաչառութիւն.

· Calfa

NBHL (2)

Դատ առնել իրաւամբք՝ անակնառութեամբ. (Նար. երգ.։)

Մի՛ ոք գործիցէ ինչ առանց օրինաց եւ իրաւանց, այլ՝ արդարութեամբ եւ անակնառութեամբ. (Մխ. դտ.։)


Անակնկալ

adj.

hopeless, despondent, desperate;
unexpected, unforeseen, unlooked-for, sudden.

· Calfa

NBHL (3)

ԱՆԱԿՆԿԱԼ որ եւ ԱՆԱԿՆՈՒՆԵԼԻ. ἁπορδόκητος. inexpectatus Անյուսալի, անկարծելի. ի վեր քան զյոյս եւ զկարծիս՝ ի բարւոյ եւ ի չարի մասին. նամիւթեվագգը.

Կամ չունօղ զյոյս. յուսահատ. անյոյս. յուսահատելի. իւմիտի օլմայան, մէեյուս.

Յանակնկալս կենաց՝ վհէ։ Յանակնկալս կենաց՝ յուսահատութեան։ Յանակնկալ ժամուն յուսահատութեան. (Նար.։)


Անակնունելի, լւոյ, լեաց

adj.

cf. Անակնկալ.

· Calfa

NBHL (1)

Անակնունելի դիպուած, ժամանակ, լռութիւն. (Խոր. ՟Ա. 10։ Վրք. հց. ՟Ե։ Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)


Անահ

adj.

fearless.

· Calfa

NBHL (4)

Անահ աներկիւղ համարձակութեամբ հայհոյես. (Եղիշ. ՟Բ։)

Որո՛ւմ եւ դիպիմ քրիստոնէութեամբ, ուրախ եմ եւ անահ. (Փարպ.։)

Անահ յամենայն երկիւղական վտանգից. (Ճշ.։)

Քարոզել անահ եւ անամօթ առաջի աշխարհի զփառս քո. (Մարաթ.։)


Անաղ

adj.

without salt, unsalted;
insipid, tasteless.

· Calfa

NBHL (2)

ԱՆԱՂ որ եւ ԱՆԱՂԻ. Ուր պակասի աղ՝ իրօք կամ նմանութեամբ. անհամ. անախորժ. անլի. պտթսըզ. թուզսուզ.

Բանք ձեր ոչ լինիցին անհամ եւ անաղ՝ որպէս զռամկաց անմտաց. (Շ. ընդհ.։)


Անաղի

cf. Անաղ.

· Calfa

NBHL (1)

Անհամ եւ անաղի համարեցան (զբանսն). (Վեցօր. ՟Ա։)


Անաղարտելի, լւոյ, լեաց

adj.

incorruptible, unalterable;
incontestable.

· Calfa

NBHL (1)

Եղեւ մեզ օրինակ, յորժամ եւ անաղարտելին էր մարդկութեանս չափուք վարել նմա. (Պրպմ. ԼԹ։)


Անաղելի, լւոյ, լեաց

adj.

not salted.

· Calfa

NBHL (1)

Համբակս անլուայ եւ անաղելի. (Նար. ԾԴ։)


Անաղտ

adj.

unspotted, unstained, unsullied, pure.

· Calfa

NBHL (1)

Ընդ անաղտ մաքրութեանդ եւ անբիծ բարի։ Զատեալ ի խղճէ անաղտ ամբծութեամբ. (Նար. Ձ. ՂԱ։)


Անաղօտ

adj.

shining, clear, bright.

· Calfa

NBHL (1)

Յայտնի եւ անաղօտ ունին զհետս Քրիստոսի պողոտային։ Անաղօտ միշտ պահել զմահու նորա յիշատակ։ Զհեղումն արեանն կամեցաւ նշանակօքն մարմնականօք անաղօտ արձանացուցանել ի սիրտս մեր։ Յորժամ յիշատակ նորա սիրոյն եւ երախտեացն անաղօտ լինի ի մտաց մերոց։ Եւ զոր ի տէր ցնծութիւնն՝ անաղօտ կալան. (Լմբ.։)


Անաճ

adj.

that does not grow, decreasing.

· Calfa

NBHL (2)

Կամ տկար ըստ աճման. ազազուն. ճռզած. արըգ.

Կամ անյաւելուած. ոչ առաւելեալ եւ ոչ նուազեալ. արթմազ.


Անաճական, ի, աց

adj.

cf. Անաճ.

· Calfa

NBHL (1)

cf. ԱՆԱՃ. ըստ ամենայն առման.


Անայլայլակ

adj.

invariable, unalterable, immutable.

· Calfa

NBHL (1)

Անայլայլակ նոյնութեամբ։ Անայլայլակ խորհրդով։ Օրինակ ուղղութեան անայլայլակ վրիպութեան (այս ինքն յերեսաց վրիպութեան). (Նար.։)


Անայլայլելի, լւոյ, լեաց

adj.

cf. Անայլայլակ.

· Calfa

NBHL (4)

Զանփոփոխելի եւ զանայլայլելի համագոյութիւնն. (Աթ. ՟Դ։)

Ոչ այլ ինչ նշանակել կամի հաւատարիմն, բայց ճշմարիտ եւ անայլայլելի. (Կիւրղ. գանձ.։)

Ընդ աջմէ իմոյս փրկութեան կանխեալ ներութեամբ անայլայլելի։ Անսխալ եւ անայլայլելի պահեսցի. (Նար. ԻԲ. ԽԶ։)

Անայլայլելի զերանելի եւ զհամառօտ ճանապարհն ընթացեալ. (Կլիմաք.։)


Անայլայլութիւն, ութեան

s.

invariability, immutability.

· Calfa

NBHL (1)

Հանդերձ անփոփոխութեամբ եւ անայլայլութեամբ. (Պրպմ. ԺԳ։)