Definitions containing the research ամ : 10000 results

Բազմանուագ

adj.

that is composed of, or has many tunes;
harmonious, melodious.

· Calfa

NBHL (1)

Ուր բազում են նուագք կամ եղանակք.


Բազմանուն

adj.

that has many names.

· Calfa

NBHL (4)

πολυώνυμος mlta nomina habens, multorum nominum Որոյ բազում են անուանք. այլ եւ այլ անուամբք կոչեցեալ. շատ կերպ անուն ունեցօղ.

Զբազմանուն զամենազօրն (Աստուած,) զմիադիմի հաստատութիւնն ... (որ) կոչի բարերար, արդար, ամենակալ եւ այլն. (Կոչ. ՟Զ։)

Յորժամ քննեմք ըզբազմանուն խաչիս նշան. (Շ. ոտ. բարձր.։)

Բազմանունք են (կամ բազմանուն կոչին) որք սահմանաւ հաղորդին, եւ անուամբ տարբերին. (Դամասկ.։)


Բազմաշահ

adj.

very useful, profitable;
բազմաշահ լինել, cf. Շահել, cf. Ճոխանալ, cf. Հարստանալ.

· Calfa

NBHL (4)

πολυκερδής multum quaestuosus, multum lucri adferens Որ ինչ բազում շահս ունի կամ բերէ. շահաւէտ. խիստ շահաւոր.

Նաւ բարձեալ բերիցէ զբազմաշահ վաճառասն, կամ զբազմաշահն վաճառս. (Վեցօր. ՟Զ. յորմէ եւ Շիր.) յն. լոկ՝ բիւրաբեր. μυριόφορος

Բամբակ՝ թէպէտ փանաքի եւ տկար, այլ բազմաշահ. (Մխ. առակ.։)

Բազմաշահ եղեալք առատութեամբ կեցցեն. (Փիլ. քհ.։)


Բազմաշառաւիղ

cf. Բազմաճիւղ.

· Calfa

NBHL (2)

Որոյ են բազում շառաւիղք կամ բարունակք.

Բազմաշառաւիղ որթ. (Վրդն. յանթառամ.։)


Բազմաշարժ

adj.

trembling;
mutable.

· Calfa

NBHL (2)

πολυκίνητος qui multiplici motu agitatur, volubilis Որ ստէպ շարժի կամ փոփոխի. դիւրափոփոխ.

Իշխելն (առ մարդիկ) ե՛ւ բազմաշարժ, եւ բազմացնոր. իսկ նորայն (այսինքն Աստուծոյ՝) անաշխատ ... անշարժ ... զամենայն շարժէ. (Արիստ. աշխ.։)


Բազմաշխատ

adj. adv.

laborious, that loves work, that has worked much;
laborious, painful, heavy, difficult, hard;
laboriously, with much difficulty and work.

· Calfa

NBHL (1)

Բազմաշխատ քրտամբք փայլէր։ Բազմաշխատ քրտամբք երկոց զհարկաւոր պէտս մարմնոցնվճարէին. (Յհ. կթ.։)


Բազմաշնորհ

adj.

that does many favours, that gives bountifully;
that abounds in favours.

· Calfa

NBHL (4)

Բազմաշնորհ ես առ ամենեսեան. (Խոսր.։)

Որ երկայնամիտ՝ բազմաշնորհ՝ ամենակեցոյց. (Նար. ՟Հ՟Գ։)

ԲԱԶՄԱՇՆՈՐՀ. Բազում շնորհօք ճոխացեալ. շնորհալի. պէսպէս շնորհաց ընդունօղ կամ պարունակիչ.

Եւ ես ի զանազան եւ ի բազմաշնորհ բառացութեամբ տեղւոջ միջակացեալ. (Պիտ.։)


Բազմաչար

adj.

very wicked.

· Calfa

NBHL (2)

κάκιστος, κακοήθης pessimus, malignus Բազում չարեաց առիթ կամ գործօղ. կարի յոյժ չար. լի չարեօք. շատ գէշ. չարիքը շատ, չարին չարը.

Զտեղի թատերցն զժողովն բազմաչար։ Ի մի՛տ առ զբազմաչար հնարս թշնամոյն։ Հեռանալ ի բազմաչար ախտից. (Մանդ.։)


Բազմաչարչար

adj.

that has suffered much.

· Calfa

NBHL (1)

Բազմաչարչար նահատակ, կամ վկայ. (Շար.։ Յայսմաւ.։)


Բազմաչափ

adj.

immense, vasty.

· Calfa

NBHL (1)

Մեծ ըստ քանակին, կամ ըստ տարածութեան, եւ ըստ թուոյ. եւ Ունօղ զնմանութիւն բազում գրուաց.


Բազմապաճոյճ

adj.

well adorned, embellished.

· Calfa

NBHL (1)

Բազմապաճոյճ բանք, կամ առակագրութիւնք. (Ճ. ՟Ա.։ Նար. ՟Խ՟Ը։)


Բազմապայծառ

adj.

very clear, brilliant, most illustrious.

· Calfa

NBHL (4)

Կամ πολυτελής sumtuosus Մեծաշուք, հոյակապ, շքեղ, բազմածախ. փառաւոր, մեծաշէն, շատ ծախքով.

Ցուցանելով զբազմապայծառ նմա պատրաստեալ պսակ։ Բազմապայծառ կուսութեամբ. (Խոր. հռիփս.։)

Բազմապայծառ վայելչութեամբ. (Լաստ. ՟Ի՟Գ։)

Բազմապայծառ յարկ տանն Աստուծոյ, կամ քաւարան, տաճար. (Յհ. կթ.։)


Բազմապատիւ

adj.

much honoured, very honourable, respectful.

· Calfa

NBHL (1)

Սուրբ եւ բազմապատիւ արեամբն իւրով. (Մաշկ.։)


Բազմապատկառ

adj.

very bashful.

· Calfa

NBHL (1)

Պատկառեալ յոյժ. ամօթով լի. ամօթապարտ.


Բազմապատկեմ, եցի

va.

to multiply;
to repeat.

· Calfa

NBHL (4)

Քրիստոս վէմ բազմապատիկ, որ բազմապատկեաց զինքն՝ վէմ կոչելով զՍիմոն, եւ նա զամենայն հաւատացեալսն. (Տօնակ.։)

Հազարս հազարաց ասեն, եւ բիւրս բիւրոց գոլ, զառ ի մէնջ ծանրագոյնս թիւս զինքեամբ շուրջ պատեալ եւ բազմապատկեալ. (Դիոն. երկն.։)

Կամ Բազում անգամ կրկնել, երկրորդել, յեղյեղել. ստէպ ասել եւ յիշատակել.

Ամենայն թիւ բազմապատկելով՝ մեծ թիւ բացակատարէ, քան զշարադրելով (գումարմամբ). ո՛րդոն, երիցս երեք՝ ինն, եւ երեք եւ երեք՝ վեց. ահաւադիկ բազմապատկելով՝ մեծ թիւ արար՝ ինն. քան թէ զշարադրելով՝ որ է վեց։ Իսկ երկեակդ ո՛չ այդպէս. քանզի բազմապատկելով եւ շարադրելով՝ զնոյն թիւ բացակատարէ զչորս. երկիցս երկու՝ չորք. երկու եւ երկու՝ չորք. (Սահմ. ՟Ժ՟Դ։)


Բազմապատկեր

cf. Բազմանկար.

· Calfa

NBHL (1)

Զի ի դէմս բազմած բազմասեզեխն րահաբու ... նկարագրեսցի խորհուրդ բազմապատկեր եկեղեցւոյ ... որ հանդերձեալ էր օտարանալ յամենայն կռոց. (Եփր. յես.։)


Բազմապատկութիւն, ութեան

s.

multiplication

· Calfa

NBHL (6)

πολυπλασιασμός multiplicatio Բազմապատիկն գոլ կամ բազմապատիկն առնել որ է եւ օրինակաւ.

Կամ Առաւելութիւն. առատութիւն. լիութիւն. շատութիւն. πλεονασμός cumulatio, abundantia

Զմիեղէն նորա բազմապատկութիւն. այսինքն զօրութեամբ բազմապատիկն լինել. (Դիոն. ածայ.։)

Կամ Յաւելուած. աճեցուցանելն զգին իրաց, եւ այլն. շատնալը, շատցնելը.

Ոմն վաշխիւք եւ բազմապատկութեամբ զերկիր պղծեաց. (Ածաբ. կարկտ.։)

Զի առնուցուս զայն բազմապատկութեամբ յարքայութեան. (Նար. հւտ.։)


Բազմապարգեւ

adj.

that gives or is given abundantly.

· Calfa

NBHL (1)

Զամենալից շնորհս բազմապարգեւ քո ողորմութեան. (Նար. ՟Լ՟Դ։)


Բազմապարտ

adj.

that owes much;
much obliged.

· Calfa

NBHL (1)

Որ ունի զբազում պարտիս. պարտապան բազմօք. բազմամեղ. շատ պարտքի տէր.


Բազմապետութիւն, ութեան

s.

polyarchy.

· Calfa

NBHL (1)

ὁχλοκρατία turbae popularis regimen Պետութիւն որ ի ձեռս բազմութեան ժողովրդեան. իշխանութիւն ամբոխին կամ ռամկին. յն. ամբոխապետութիւն. (որ առ մեօք կոչի եւ ՌԱՄԿԱՊԵՏՈՒԹԻՒՆ)


Բազմապիսի

adj.

of many forms or fashions, diverse, various, many.

· Calfa

NBHL (1)

Բաշխմամբ ի մասունս բազմապիսիս. (Նար. ՟Ղ՟Բ։)


Բազմաջան

adj. adv.

painful, fatiguing;
laborious, busy, diligent, careful;
diligently.

· Calfa

NBHL (2)

Բազմաջան տաժանմունք, կամ հնարք. (Պիտ.։)

Բազմաջան քրտամբք. (Շար.։)


Բազմասեղեխ

adj.

prostitute.

· Calfa

NBHL (1)

ԲԱԶՄԱՍԵՂԵԽ ԲԱԶՄԱՍԻՂԵԽ. Պոռնիկ կին, որ ունի զբազում սեղեխս, կամ զհոմանիս.


Բազմասերեմ, եցի

va.

to multiply, to increase by propagation.

· Calfa

NBHL (3)

Որոյ բազում են սերունդք, կամ զաւակք. բազմազաւակ.

Որով մարդկան ազն բազմասեր երկարակեցութեամբ զարգացեալ ծաղկեսցի. (Պիտ.։)

Բազմացուցանել զսերունդ կենդանեաց, կամ տնկոց.


Բազմաստեղն

adj.

that has many branches, boughs or parts.

· Calfa

NBHL (1)

ԲԱԶՄԱՍՏԵՂՆ որ եւ ԲԱԶՄԱՍՏԵՂՆԵԱՆ. Որ ունի զբազում ստեղունս, այսինքն զճիւղս, զոստս, իրօք կամ նմանութեամբ. բազմաշառաւիղ, բազմաճառագայթ. եւ բազմատեսակ.


Բազմաստեղք, ղաց

s. pl. ast. pleiades.

· Calfa

NBHL (3)

ԲԱԶՄԱՍՏԵՂՔ Πλειάς յոքն. Πλειάδες plejades որ եւ ԲՈՅԼՔ կոչին. այսինքն են Համագունդ եօթն աստեղք երեւեալք ի գլուխ կամ ի թիկունս Ցուլ աստեղատանն, որոց վեցք առաւել պայծառափայլք.

Որ արար զբազմաստեղսն։ Խելամո՞ւտ իցես կարգի բազմաստեղաց. (Յոբ. ՟Թ. 9։ ՟Լ՟Ը. 31։)

Զամենայն աստեղս, եւ զբազմաստեղս. (Վրդն. ծն.։)


Բազմաստուած, ից, ոց

adj. s. polytheist;
բազմաստուածք, idols, cf. Կուռք.

· Calfa

NBHL (3)

ԲԱԶՄԱՍՏՈՒԱԾ πολύθεος qui multos deos colit որ եւ ԲԱԶՄԱՍՏՈՒԱԾԵԱՆ, (անձն, մանաւանդ՝ դէն նորա) Որ ընդունի եւ պաշտէ զբազում Աստուածս, կամ զկուռս. եւ որ ինչ սեպհական է այնմ մոլորութեան. հեթանոսական.

Ոչ կարացին փոքր գիտութեամբն հասանել ի մեծ գիտութիւնն՝ վասն բազմաստուած մոլորութեանն. (Իգն.։)

Յաղագս երկրպագութեան բազմաստուածոցն քոց։ Մահուամբն իւրով զբազմաստուածոց խռովութիւնն խաղաղացոյց։ Բագինք բազմաստուածոցն կործանեցան։ Իմ թագաւորութիւնս ի բազմաստուածոցն տուեալ է ինձ։ Ո՞չ կամիս բազմաստուածոցն զոհել. (ՃՃ.։)


Բազմաստուածեան

s. adj. cf. Բազմաստուած.

· Calfa

NBHL (1)

Այնմ՝ եւ որ բազմաստուածեան պաշտամունսն մուծին՝ վկայեն. (Եզնիկ.։)


Բազմաստուածութիւն, ութեան

s.

polytheism.

· Calfa

NBHL (3)

Կամ զաստուածեան կարծիս բերել ի վերայ արարածոցս, որ է բազմաստուածութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Զբազմաստուածութեանն վրդովմունս խաղաղացուցանել. (Մամբր.։)

Բազմաստուածութեամբն մոլորեալք. (Զքր. կթ.։)


Բազմավէպ, վիպի

adj.

that relates many things, polyhistor.

· Calfa

NBHL (2)

πολύϊστωρ polyhistor Բազմապատում. բազում վէպս գրող, կամ ճառօղ զբազում իրաց, մատենագիրն՝ եւ մատենագրութիւն իւր.

Բազմավէպ գրութեամբ ճառեցին. (Գր. տղ.։)


Բազմավէր

adj.

much wounded, that has many sores.

· Calfa

NBHL (2)

Բազմավէր հոգւոց մերոց. (Մանդ. կամ Ոսկ.։)

Ո՛վ ճարտար բժիշկ եւ համառօտագեղ, ողջացս եւ զիս զայս բազմավէր հիւանդս. (Տաղ.։)


Բազմավտանգ

adj.

very perilous, dangerous.

· Calfa

NBHL (1)

Բազմավտանգ սաստկութիւն վիրաց, կամ հիւանդութիւն, կամ կիրք կարեաց. (Նար. ՟Դ. ՟Ձ՟Գ. եւ ՟Ի՟Գ։)


Բազմավրէպ

cf. Բազմասխալ.

· Calfa

NBHL (1)

Բազում իրօք վրիպեալ կամ վրիպական. բազմասխալ. շատ սխալօղ, սխալական.


Բազմատարած

adj.

far extended, very extensive.

· Calfa

NBHL (2)

πολύχωρος capax, spatiosus, amplus Որ տանի յինքեան զբազմութիւն կամ բազում ինչ. ընդարձակ. մեծ.

Բնութիւնս մեր բազմատար ամենայն (կամ յամենայն) բարութեանց. (Վրդն. երգ.։)


Բազմատեսակ

adj.

of many kinds or sorts.

· Calfa

NBHL (7)

πολυειδής diversas species habens, multarum formarum, varius Որ ինչ ունի զբազում տեսակս կամ տեսիլս. բազմադիմի. բազմակերպ. բազմօրինակ. ազգի ազգի. կերպ կերպ.

Այլեւ հալածչին բանք բազմատեսակք լինէին, որ թշնամանէրն, եւ սպառնայր, եւ ողոքէր։ Վասն բազմատեսակ բարեգործութեանն՝ պարգեւ կոչեմք, շնորհ, եւ այլն. (Ածաբ. մակաբ. եւ Ածաբ. մկրտ.։)

Զօրէն ծաղկաւէտ մարգաց եւ բուրաստանաց՝ բազմատեսակ յօրինեալ գեղեցկութեամբ. (Պիտ.։)

Ծառք բազմատեսակք. (Կամրջ.։)

Ախտաժէտն՝ բազմատեսակ հիւանդութեամբք եւ վիրօք՝ ապաքինեսցի. (Սարկ. աղ.։)

Բազմատեսակ օրինակաւ ունին առ միմեանս զհամեմատութիւն. (Կիւրղ. ղկ.։)

Յամենայն ի չարագոյն դեղոց հաւաքեն բազմատեսակ (զմահադեղս). (Մագ. ՟Ա։)


Բազմատեսիլ

adj.

of many looks, aspects or forms;
բազմատեսիլք, cf. Բազմատեսակութիւն, cf. Պէսպիսութիւն.

· Calfa

NBHL (4)

Յորմէ բաղկանայ ձեւ կամարին (ծիածանն) իբրեւ զբազմատեսիլ երանագոց. (Շիր.։)

Բազմատեսիլ եւ բազմօրինակ շնորհօքն արար Քրիստոսի անդամս. (Ոսկ. եփես.։)

Յոքն. իբր գ. ըստ յն. ոճո. Պէսպիսութիւն, կամ պէսպէս ձեւք եւ տեսլիք. ազգք ազգք.

Հանդերձիցն բազմատեսիլք՝ գեղեցկութեամբ եւ բազմութեամբ զանազանեալ. (Փիլ. նխ. ՟բ.։) cf. ԲԱԶՄԱՏԵՍ.


Բազմատիպ

adj.

of many forms, editions or types;
various, different.

· Calfa

NBHL (1)

Որոյ են բազում տիպք, կամ տիպարք. բազմօրինակ, բազմադիմի. շատ կերպ.


Բազմատխուր

adj.

very sad, grieved or melancholy;
very vexatious.

· Calfa

NBHL (1)

Օժանդա՛կ լեր տկարութեան, բազմատխուրս տարտամութեան. (Նար. ՟Ղ՟Ա)


Բազմատոհմ

adj.

of many species or kinds;
populous.

· Calfa

NBHL (1)

Եւ իբր Բազմամբոխ. ընդունարան բազմութեան.


Բազմարդիւն

adj.

very useful, profitable;
very meritorious;
full of merit, well deserved.

· Calfa

NBHL (1)

որ եւ ԱՐԴԻՒՆԱՇԱՏ. Որոյ բազում եւ առատ են արդիւնք կամ բերք. բանեբեր. յուռթի.


Բազմարժանի

adj.

very worthy, very meritorious.

· Calfa

NBHL (1)

Քեզ իրաւունս բազմարժանիս, եւ ինձ պատասխանատուութիւնս ամենավարանս. (Նար. ՟Ի։)


Բազմարծաթ

adj.

very rich, opulent.

· Calfa

NBHL (3)

πολυάργυρος copiosus vel dives argento Ոյր կամ ուր բազում է արծաթ. բազմագանձ. փարթամագոյն.

Բազմարծաթ եւ յոքնոսկի ի մէջ շատից էր (Աբրահամ). (Փիլ. իմաստն.։)

Բազմարծաթ շահիւք փարթամանայր. (Պիտ.։)


Բազմարուեստ

adj.

ingenious, full of cunning, of ingenuity, artful;
polytechnic.

· Calfa

NBHL (2)

πολύτεχνος, πολυτεχνής multas artes callens, multum artificii habens, et valde artificiosus Հմուտ բազում արուեստից. բազմահնար. ճարտար՝ ոք կամ ինչ. շատ վարպէտ.

Թագ ոսկի՝ բազմարուեստ յօրինմամբ. (Արծր. ՟Ե. 3։)


Բազմացուցանեմ, ուցի

va.

to augment, to grow, to enlarge, to increase, to multiply;
to accumulate;
to re-inforce;
to fill, to people, to repeople.

· Calfa

NBHL (2)

Բազմացուցանելով բազմացուցից զտրտմութիւնս քո, կամ զզաւակ քո։ Բազմացուցից զքեզ յոյժ յոյժ։ զանասունն նորա բազմացուցեր եւ այլն։ Ըստ ցեղից ձերոց՝ ըստ բազմաց բազմացուցանիջի՛ք. (Թուոց. ՟Լ՟Գ. 54։)

Որ զայս ամենայն առատացոյց՝ մինչ ոչ էր, ունի նա բազմացուցանել զնոյն. (Իգն.)


Բազմաւորական, ի, աց

cf. Բազմաւոր.

· Calfa

NBHL (4)

πληθυντικός pluralis Յոգնական, նշանակիչ բազմաւորի. հակադրեալն միաւորականի, կամ եզականի. շատւոր.

Ամենայն տուրք, եւ պարգեւք. զբազմութիւն շնորհացն եւ պարգեւացն կամելով յայտ առնել՝ բազմաւորական եդ զբանն։ Զի այս սովորութիւն է գրոց, երբեմն զբազմաւորականն՝ միաւորական դնել, եւ երբեմն զմիաւորականն՝ միաւորական դնել, եւ երբեմն զմիաւորականն՝ բազմաւորական. (Սարգ. յկ. ՟Դ։)

Կամ Բազմաւոր. բազմաթիւ. բազմապատիկ. շատ.

Կամ Ստէպ. յաճախ. բազում անգամ.


Բազմաքանդակ

adj.

that has many fine sculptures;
well engraved;
well worked.

· Calfa

NBHL (2)

γραφικός insculptus, γραφικώτερος optime excavatus Ունօղ զբազում քանդակս ճարտարահիւսս պանծալի յօրինուածով, իբր փորագրութեամբ.

Թագս եւ պսակս յակուդէ, եւ անդամանեայս բազմաքանդակս՝ քանքարս անթիւս. (Ագաթ.։)


Բազմաքանքար

adj.

very clever;
very valuable, rich, precious;
very heavy.

· Calfa

NBHL (2)

πολυτάλαντος, πολύτιμος multorum talentorum, pretiosus, et gravis ponderis Բազում քանքարաց կամ տաղանդաց. մեծագին. ծանրագնոյ.

Պսակս ադամանդեայ բազմաքանքար. (Պտմ. աղեքս.։)


Բազմաքնին

adj.

scrutinizing, very inquisitive.

· Calfa

NBHL (3)

Զճաշակելիսս՝ պարզս եւ առանց բզմաքննին իրաց ունել. իմա՛ անաշխատ կամ դիւրին. յն. ἁπραγμάτευτος (Նիւս. կուս.։)

Միայնակեաց խոնարհ ոչ բազմաքնին լինի յանճառս. իսկ ամբարտաւանն բազմաքնին (լինի) յանդգնութիւն։ Մի՛ բազմաքննին լինիր վասն սորա։ Նմանեմ այնոցիկ՝ որք վասն հողմոյ կշռովք բազմաքննին լինիցին. (Կլիմաք.։)

Կամ Շատ հոգալի, եւ զբաղելի.


Բազմերախտ

adj.

full of kindness, very obliging.

· Calfa

NBHL (1)

Կամ Բազում երախտեօք եղեալ.


Բազմերան

adj.

very happy, blessed.

· Calfa

NBHL (3)

πολυμάκαρος beatissimus, felicissimus որ եւ ԲԱԶՄԵՐԱՆԵԱՆ. Երանաւէտ. երջանկութեամբ լի.

Բազմերան կայանք (դրախտին)։ Ի բազմերան կենացն տարագիր գտանէր (Ադամ). (Եւս. քր. ՟Ա։)

Բազմերան վեյելչութեամբ մեծարեալ՝ կոչեցաւ մայր Աստուծոյ. (Ճ. ՟Գ.։)