Your research : 408 Results for անգամ

Կոռ

s.

villein or duty service.

• . անստոյգ նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մամբր. բ. ս պ. էջ 31 «Հրեշտակն զԱմբակում մարգա. րէ հացիւքն եփելովք և թանիւքն հասելովք ոբոլոր կերակուրն տարաւ հասոյց Կոռին յերկիրն Բաբելացւոց»։ Ակնարկում է Դան. ժդ. 32-37. հրատարակիչը համարում է «նշանակիչ գբոյն» և դնում է գլխատառ. միւս խմբագրութեան մէջ, էջ 56, խնդրա-կան բառը պակասում է և ասւում է պարզա-պէս «տարաւ ի Բաբելոն»։


Հէն (հինից)

s.

marauder, rover, robber, brigand;
— ծովու, sea-robber, pirate, free-booter, corsair, sea-rover;
—ք, marauding, plundering;
piracy;
հինից պարապիլ, to become a highwayman, to rob, to plunder;
հինի or հինիւ ելանել, to take to the highway, to over-run or scour, to make incursions;
զի՞նչ քան զայն — եւ աղաղակ կայցէ, what can be more grievous or more barbarous than that ?.

• Տէրվ. Նախալ. 104 հենուլ, հիւել, հեսկ, հիւսկէն ձևերը դնում է հնխ. vi vā արմատից, իբր սանս. vā, հսլ. viti, ւտ. viere ևն։ Հիւնք. արաբ. tann «գի-տութիւն» բառից։ Ուղիղ մեկնեց նախ Müller, Armen. VI, էջ 4։ Հիւբշ. 466 առարկում է թէ հնխ. pen-պիտի տար հյ. *հնուլ, իսկ էջ 520 խնդիր է հանում թէ հնխ. -en-ամէն անգամ հայերէնի մէջ դառնո՞ւմ է -ին-. եթէ այո, ուրեմն


Մունետիկ (տկի, տկաց)

s.

public crier, herald.

• «մի բան բարձրաձայն յայ-տարարող, ջառչի» Միխ. աս. էջ 261. Յկ. կր. 58. Փոնց. 7. Զքր. սարկ. Ա. 41, Բ. 5 (գըր-ուած մունէտիկ Տաթև. ձմ. հա. մոնէտիկ Զքր. սարկ. Ա. 23). ունի միայն ՀՀԲ. գործա-ծական է արևմտեան գրականում. սրանից է մունետկել «աճուրդի դնել, յայտարարել» Անսիզք 75, 79. Սմբ. դատ. 20. -առմատա-կան մունէտ ձևով ունի շատ անգամ Դրնղ. 112, 275, 326 ևն։


Նապաստակ (աց)

s. ast. s. bot.

hare, puss;
Lepus, the hare;
արու —, buck-hare;
մատակ —, doe-hare;
ձագ —ի, levret;
հետք —ի, form, prick;
գետնափոր —, rabbit, cony;
cf. Ճագար;
s. bot. —ի ականջ, hare's ear;
s. bot. —ի ոտն, hare-foot, hare-wort.

• , ի-ա հլ. «նապաստակ» ՍԳր. Իւս. օր. Վեցօր. 192. որից նապաստակի ա-կանջ «մի տեսակ խոտ. լտ. auricula leporis կամ chantarellus» Բժշ. նապաստակակեր «նապաստակ շատ ուտող». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մե-ծոփ. 122, իբր նախատական վերադիր Վրաց. «Եւ անարի և որովայնամոլ, արբեցող և լա-պաստակակեր ազգն Վրաց, որ հանապազ չի գիներբուս նստեալ պարծէին»։ Գրուած է ալապազտրակ Վրդ. առ. 195, լապաստակ Վրդ. առ. 196։


Նուաղ (ից)

adj. gr.

languid, languishing, weak, drooping, feeble, faint, pining away;
less;
dark, obscure;
subtile.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «աղօտ, տկար, մեղմ (ձայն, լոյս ևն)» Շիր. Նանայ. Նար. «պակասաւոր, թերի» Եւս. պտմ. Եփր. ծն. Ոսկ. յհ. ա. 35. բ. տիմ. զ. որից նուաղիլ «լոյսը թուլանալ, հանգիլ. 2. թալկանալ, թառամիլ, ուշագնաց լինել, մարիլ» ՍԳր. Եփր. ծն. Ոսկ. ես. Եւս. քր. նուաղեցուցանել Ագաթ. Ոսկ. մտթ. (այս բառերը շատ անգամ շփոթուած են նուազ բառի հետ՝ ղ և զ տառերի նմանութեան պատճառով)։


Շոյտ

adj. adv.

quick, light, prompt, active, swift, nimble, agile, brisk, alert;
quickly, promptly, speedily, quick, fast.

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Ջղ. շուտ, Ալշ. Երև-Մշ. Ննխ. Ռ. լուդ, Մրղ. շուտ, շուէտ, Վն. շոտ, Ագլ. Շմ. շիւտ, Սլմ. շուէտ, Սվեդ. ուշէդ։ Որովհետև բառս երկու տարբեր նշանակու-թիւն ունի («կանուխ» և «արագ»), որոնք շատ անգամ իրար հետ շփոթւում են, Ղրբ. զանազանութիւն դնելով գործածում է շիւտ «կանուխ» և լի՛ւշիւտ (<շուտ-շուտ) «արագ, յաճախ»։ Նոր բառեր են շուտահաս, օուտ-հասուկ, շուտկեկ, շուտմաշ, շուտուց կամ շուտունց։


Ողոմպիադ (աց)

s.

olympiad.

• (գրուած նաև ոլոմպիաս, ոլոմպիադ, ոլոմպիաթ, ոլիմպիադ, ոլիմ-պիաթ, ուլիմպիադ, ուլումպիադ, ուլիմպի-անդ, ողիւմպիադ, ոլիւմպիադ, ողիւմպիաս, ողիմպիադ, ղիմպիադ), ի-ա հլ. (սխալ սեռ. ոլոմպիացն Պտմ. աղեքս. 24) «Ոլիմպիայ դաշտում չորս տարին մի անգամ խա-ղացուած յունական ըմբշամարտութեան աշ-խարհահռչակ խաղերը. 2. այդ խաղերի մէջ տարուած յաղթական մրցանակը. 3. նրա վրայ հիմնուած յունական թուականը» Եւս. քր. Ագաթ. Կոչ. 218. որից ողոմպիտետն Իւս քր. Խոր. հռիփ. ղոմբիական ԱԲ.


Շղուական

s.

female fineries, show, dress, attire.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Բրս. կան. որից և Վրք. հց. ձ. «Ո՜, և պարտ զարդարել հանդերձիւք կամ զգեստուք ստից, որ շղուականք կոչին»։ ՆՀԲ մեկնում է «կօշիկ զարդարուն, մոյկ պաճուճազարդ՝ կանացի», ԱԲ «կանանց հագուիլ սգուելուն՝ ծոմռկելուն վերաբերեալ բաները», Բառ. և րեմ. 246 (շղոկան ձևով) «փառամոլ կամ աշ-խարհական», Հացունի, Պատմ. տարազի, էջ 196 կցելով նախորդ շղուաբարոյ բառին՝ կարծում է կանացի բարքերին համեմատա-կան մի կօշիկ։


Ուղի (ղւոյ)

s.

road, way, route, journey;
passage;
յ— արկանել, to send on a voyage, to start a person on a journey;
յ— անկանել, ուղւոյ լինել, to set out, to start, to leave, to depart, to go away.

• Ինճեճեան, Եղան. Բիւզ. 1819. 147 ուղիղ «շիտակ» բառից. հմմտ. տճկ. doγru yol «շիտակ ճամբայ, պողոտայ»։ ՆՀԲ լծ. թրք. yol «ճամբայ» և oluq «խողովակ»։ Հիւնք. թրք. yol, Muller, armen. VI, թիւ 47 համեմատեց առա-ջին անգամ հսլ. ulica, ռուս. улиц։ «փողոց» բառերի հետ։ Հիւբշ. 484 այս մեկնութիւնը անստոյգ է համարում։ Meillet MSL 8, 238 յուղ-արկել համե-մատում է հսլ. sulu «պատգամաւոր», sulati «ուղարկել» ձևի հետ (ըստ Liden,


Օժիտ (ժտից, ժտաց)

s.

marriage-portion, dowry, endowment;
gift, present.

• ջին անգամ Müller WZKM 10, 182 համեմատում է սանս. ahiti բառի հետ, որ գալիս է հնխ. anglhiti-նախաձևից. սա տալիս է հյ. ընծայ, ուստի օժիտ բառի համեմատութիւնը անստոյգ է ըստ Հիւբշ. 448։ Kluge MSL 16, էջ 335 վրաց. զիթեվի «օժիտ»։ Ադոնց, Арм. въ ən. Ncт. էջ 189 ասոր. zabh-da «նուէր», արաբ. [arabic word] ︎ zabd «բաշ-խել», վրաց. գուզիթի, մզիթեվի բառե-րի հետ՝ յաբեթական արմատից։


Գրաստ (ուց)

s.

led-horse, beast for the saddle, surapter, sorry horse, ass, short or thick horse, animal, beast, tit;
— մատակ, mare.

• նորառիւտ բառ, որ մէկ անգամ ուռնում եմ բռոծածուած Յհ. կթ. 390-39։ «Իւ աաա զյետկար քարտին ի գրաստս խա-չին սրբոյ կապեալ»։ Նշանակում է «խաչի մասերից մէկը, թերևս թևերը»։ Բայց կարող է լինել նաև յաջորդ գրատ, որ և գրաստ բառը և այն ժամանակ նշանակում է «այն քօղը կամ շապիկը, որ խաչի վրայ ձգուած կամ նրան հագցրած էին լինում» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. 115)։


Դեղանի

s.

beggars pouch or wallet;
skirt, border.

• . անստոյգ բառ, որ մէկ անգամ ունի Եփր. պհ. «Զայրիս և ղորբս կոչեա՛ ի ասւն քո. լցո՛ զդեղանիս նոցա ի փշրանաց սեղանոյ քոյ»։-ՆՀԲ մեկնում է «մախազ մուրողաց և որ ինչ նման է նմին», ՋԲ «մա-խաղ կամ պարկ մուրողաց», ԱԲ «մուրացկա-նի տոպրակ կամ հագուստի ծայր»։-Վերջի-նիս հետ նոյնանում է տեղանի «քղանցք», որ դտնում եմ գաւառական բառերի մի ցանկում՝ Ամէնուն տարեցոյցը, 1909, էջ 323, դժբախ-տաբար առանց տեղը որոշելու։


Բասիր

cf. Բասրելի.

• «պարսաւելի, անարգելի» Նար. որից բասրել «պարսաւել, վար զարնել» Եփռ. թգ. էջ 455. Ոսկ. ես. բասրիլ Խոր. բասրելի նառ. բասրանք Սիր. լը. 16. Ոսկ. ա. կոր. բասրական Երզն. մտթ. անբասիր Յհ. կթ. ևն։ր ձայնի տեղափոխութեամբ յառաջացած է բարսել, որ մէկ անգամ գործածել է Ոսկ. ես. յն. βλασφήμω «հայհոյել» բառի դէմ (ըստ ՆՀԲ).-Նշանակութեան զարգացման համար հմմտ. անարգել, որ նոր գաւառականներում գործածւում է «հայհոյել» նշանակութեամբ (տե՛ս արգ բառի տակ)։


Ճարակ (աց)

s. fig.

pasture, feed, food, forage, fodder, provender;
pasture ground or land, meadow;
food, pasture, aliment, nourishment, prey;
— հրոյ, fuel, combustible;
— լինել, to be food to, the prey of, a prey to;
հրոյ — լինել, մատնիլ, to be a prey to the flames, to be burnt, devoured, consumed by fire;
սրոյ — լինել, մատնիլ, to perish by the sword;
սրոյ — տալ, to put to the edge of the sword, to slay;
— գտանել, to spread over, to wind or creep about;
— տալ հերձուածոց, to keep up, to foment divisions;
առ — ախտից, for cherishing or caressing the passions;
բազմախողխող երկաթոյն նա տայր ի —, he mowed them down with the murderous steel, or sweeping brand;
գիտութիւնք — են մտաց, knowledge is the food of the mind;
ճար եւ — առնել, to find a remedy;
to repair, to redeem, to retrieve, to make reparation or amends for.

• «երկիր, նահանգ». ի-ա հլ. նո-րագիւտ բառ, որ մէկ անգամ ոտնում եմ գործածուած Խոր. աշխ. 590. «Աայրեալ գօ-տեաւն անցին ի հարաւոյ կոյս և զազգսն զայն ճշգրտեցին և զսահմանս ճարակաց նո-ցա չափեալ». (Պատկ. Aрм. reorp. էջ 12 ռուս. թարգմանում է проcтранства иxъ nрeделовъ). կայ նաև նոյնի բայական ձևը ճարակել «բնակիլ». Եւ ճարակեն զենտոս Լի-բիա ազգք վեշտասան. Խոր. աշխ. 598 (Պատկ. էջ 25 թարգմանում է живутъ)։


Հիւղ (ից)

cf. Հիւլէ.

• Իբրև օտար բառ յիշում է արդէն Եզն. էջ 9, «Ջոր հիւղն կոչեն, որ թարգմանի նիւթ», էջ 21 «Որում հիւղն անուն էր. որ է նիւթ», էջ 22 «Նիւթ ինչ, զոր հիւղն անուանեն». մինչև անգամ յունարէնի վրայ բառախաղ էլ է անում էջ 110. «Քանզի նիւթոյ անուն ի նոցա լեզու ի մրուր մերձ է». (հմմտ. յն. Ծλη «նիւթ» և ἰλνς «մրուր»)։ Ուղիղ մեկ-նեցին նորերից Schroder, Thesaur. 16, 47, ՀՀԲ, ՆՀԲ ևն։


Ամարանոց (ի, աց)

s. adj.

s. adj. summer-residence, summer-house, summer-quarters.

• կամ նաև ամարայնոց «գլուխը ռնելու մի տեսակ կանացի զարդ է». նորա-գիւտ բառ, որ երկու անգամ ունի Անկ. գիրք հին. կտ. էջ 156 և 182. Թագ կապեալ ընդ ծա-մակալովքն և ամարայնոց գլխադրաւ ծած-կեաց զգլուխ իւր. Եւ ամարանոց արկեալ ըզ-գլուխ իւր որպէս զհարսն։ Առաջին օրինակում թէև կարելի է ենթադրել որ լինի ածական, «ամառնային» նշանակութեամբ, բայց երկ-րորդ օրինակից երեւում է որ անկախ գոյա-կան է։ Տե՛ս և ամուրք։


Նկան (աց)

s.

hearth-cake or griddle-cake;
loaf.

• , ի-ա հլ) «մի տեսակ հաց» ՍԳր. Եփր. համաբ. 122. որից նկանակ ՍԳր. Նոնն նկանակածին ԱԲ.-սրանից պէտք է դնել նաև նկանախոր նոր բառը՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Օրբել. (վկայութիւնը տե՛ս կողմն բառի տակ). սրա համապա-տասխանը դժբախտաբար չունի Կաղանևատ-ուացին, բայց թէ թւում է որ պէտք է հաս-կանալ «նենգաւոր, խարդախ», իբր նկանը կամ հացը խորող, ինչպէս պրս. nānkor (հացին կոյր նայող, ապերախտ, անաղու-հաց)։


Պատարագ (աց)

s.

sacrifice, victim, immolation;
mass;
oblation, offering;
present, gift;
bribe;
հանել — to sacrifice;
— ձայնաւոր, high-mass;
թիւ —, low mass;
— վասն ննջեցելոց, mass for the dead;
պաշտել, մատուցանել զսուրբ —ն, to celebrate or say mass;
տեսանել զ—, to attend mass.

• ՆՀԲ դնում է յարագել բայից կամ պատրուճակ բառից (տե՛ս այս ռառև-որ)։ Ալիշան, Հին հաւ. 451 պատար «լի» և պատրուճակ բառերից։-Պատա-րագ բառի վրայ երկու անգամ ընդար-ձակ վէճ է բացուած հայ թերթերի մէջ, Նախ Հիւնք. դրել էր պատարագ=պրս. ba dar kardan «դուրս անել, արտաք-սել» (առնելով այն հանգամանքից, որ պատարագի ժամանակ չմկրտուածնե-րին եկեղեցուց դուրս էին հանում)։ Տէրվ. Մասիս 1881 ապրիլ 27, 28 մեր-


Վականակ (աց)

adj.

in season, ripe.

• «լաւ հասած, հասուն» (ցորենի համար ատուած). մէկ անգամ ունի Երեմ. ծա. 33. «Տուն բաբելացւոց որպէս զօրան վականակ կասցի»։ Այս բառը մեկնելով Մխ. մեկն. երեմ. գրում է. «Այսինքն օրան ջախջախ դիւրակաս», ուր ըստ ՆՀԲ հետևել է Ղևոնդի (գլ. է, էջ 22) հետևեալ բացատրու-թեան. «Իբրև զօրան վականակ (հին տպ. համարուած է աղաւաղեալ բառ և դուրս ձը-գուած. նոր տպ. վանակ) փխրեալ, զոր առ ռտն կոխեալ խոզից»։ Այս երեքից դուրս ուրիշ վկայութիւն չկայ։


Ստէպ (ստիպոյ, ով, աւ)

• , ի-ա, ո հլ. «շտապումն, աճա-պարանք» Եղիշ. Լմբ. պտրգ. «յաճախ, շատ անգամ, անդադար» ՍԳր. Փարպ.. «լաճա-խադէպ» Ա. տիմ. ե. 23. որից ստէպ ստէպ Բ մե. ե. 6, զ. 7. Ագաթ. ստիպաւ «փութով» Ա. մկ. բ. 15. ստիպով Ոսկ. յհ. ա. 16. Փարպ. Յհ. կթ. ստիպել ՍԳր. Եղիշ. ստիպե-ցուցանել Փարպ. ստիպւոջ կալ Ոսկ. փիլ, էջ 502. ստիպագոյն Ոսկ. յհ. բ. Փարա. ստիպողական, ստիպողականութիւն, ստի-պողաբար (նոր բառեր) ևն։


Աստուած (տուծոյ)

s.

God, the Supreme Being.

• հին և ընտիր բառ, որից ունինք մի քանի հարիւր ածանցներ. հնագոյններից յիշենք հետևեալները. աստուածառարռառ Ագաթ. Վեցօր. Կորիւն. աստուածաբեր Կո-րիւն Ագաթ. աստուածագէտ Ոսկ. Ագաթ. աս-տուածագիր Բուզ. աստուածախուი Եռն աս-տուածախօս Սեբեր. Ագաթ. աստուածախօ-նել Ոսկ. ա. տիմ. աստուածահար կոչ. աս-տուածանշան Եւս. քր. աստուածեղէն ՍԳր. Իւեռ ձն. Բուր. աստուածական Ագաթ. Եզն. Ոսկ. ես. անաստուած Եփես. բ. 12. Կոչ. բազ-մաստուածեան Եզն. Սեբեր. երեքաստուա-ծեան Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սեբեր. յետին են աստուածունի «աստուածային» ևնևր հաւ. 315. աստուածարել, աստուածա-րեալ ևն՝ ար մասնիկով. հմմտ. մեծ-ար-ել, հրաժ-ար-իլ։-Մեր քերականութիւնները սո-վորեցնում են թէ Աստուած բառը նշանակե-բով «ճշմարիտ Աստուածը», հոլովւում է Աս-տուծոյ, յԱստուծոյ, Աստուծով, իսկ «չաս. ռուած» նշանակութեամբ հոլովւում է աո-տուածոյ, աստուածոց, աստուածով ևն (տե՛ս Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 24), բայց այս կանոնը սխալ է։ Ստոյգն այն է, որ ա-ռաջին նշանակութեամբ բառս երբեք ամ. բողջովին չէ գրուած մեր ձեռագրերի մէջ, այլ միշտ պատուվ՝ Ած, Այ, յԱյ, Ավ։ Օրինակի համար կրկնագիր Ագաթանգեղոսի մէջ ած, ოծն. ιծ, զածս պատահում է 10 անգամ, իսկ բարդութեանց մէջ 20 անգամ և միշտ գրուած է ած. սեռական այ՝ 20 անգամ. բա-ցառական յայ՝ 3 անգամ. ընդամէնը 53 ան-գամ և միշտ պատուով (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1913, էջ 4)։ Այսպիսի համառօտագրու-թիւններով ի հարկէ կարելի չէ իմանալ բառի ճիշտ ընթերցումը. բայց կարելի էլ չէ առանց պատճառի պնդել թէ հին հնչումն էր Աստու-ծոյ։ Ընդհակառակը՝ յոգնակի հոլովները, չաստուածոյ սեռականը, անաստուած, ան-աստուածի, անաստուածիւ ձևերը և հայերէ-նի ընդհանուր ձայնափոխութեան օրէնքները ցոյց են տալիս թէ հին հայերէնի մէջ աստու-ծոյ ձևով մի բառ չէր կարող գոյութիւն ունե-նալ և թէ աստուած՝ ամէն նշանակութեամբ էլ հոլովւում էր աստուածոյ, աստուածով ևն. Մեր ձեռագրերում կան արդէն մի քանի դէպ-քեր, որոնք վերի կանոնին հակառակ են. այս-պէս՝ էջմիածնի Կարինեան թ. 526 ձեռագրի (ՋՉ=1457 թուից) մագաղաթեայ պահպա-նաևում գտնում ենք աստուծոյն ամբողջա-կան գրութիւնը (Գրծ. ե. 43, որ տպագրում աստուածոյն է. Մ. վրդ. Մաքսուդեանց ՀԱ 1913, 312). կրկնագիր Ագաթանգեղոսում՝ էջ 52բ գրուած է աստուծոց և 30 ա աստու-ծոցն (Աճառ. ՀԱ 1913, էջ 4). բայց երեք պա-րագային էլ խօսքը չաստուածների վրայ է և հետևաբար՝ ըստ ենթադրեալ կանոնի՝ պիտի լինէր աստուածոյ, աստուածոց։-Աստուծոյ, ձևը միջին հայերէն է, որ կանոնասորապէս յառաջացած է հնագոյն *աստուածոյ սեռա-կանից, միջին ա-ի անկման օրէնքը հաստա-տուելուց յետոյ. *աստուածոյ ձևը տառացի գրուած չլինելով անհետացել է և ժողովրդա-իսկ հնագոյն բնագրերի մէջ։ (Այս գաղափա-րը յայտնած և պաշտպանած է Meillet. վեր-ջին անգամ տե՛ս իր Altarmenisches Fle-mentarbuch1913, էջ 20. Հիւբշման ևս համա-ձայն է նրան (անձնական). միայն Pedersen ծում է թէ աստուծոյ հին հայերէնի յատուկ մի ձև է և յառաջացած է երաժշտական շեշ-տի պատճառով *աստուածոյ նախաձևից։ Բայց այս պարագային ինչո՛ւ «չաստուած» նշանակութեամբ մնաց աստուածոյ։


Թարկ

s.

talc.

• «ադամանդի երեսները». նորագիւտ բառ՝ որ երկու անգամ գտնում եմ գոռծած-ուած Առաք. պտմ. 461 «Ալմաստն... վեց թարկ է. յոր կողմն շրջես երեք թարկ կու երևնայ»։ Նշանակում է նաև «պարսկական գլխարկի երեսները կամ շերտերը» և այս ի-մաստով գործածուած է 1513 թուի մի յիշա-տաևարանի մէջ՝ հրտր. REA I. էջ 96 «Թար-կըս ունի ժբ». հմմտ. Հացունի, Պատմ. տա-րազի, ուր էջ 279 ասւում է, թէ իրօք պարս-կական գլխարկը ունէր 12 շերտ։


Ստի (ստուոյ)

s.

honour.

• «կարգ, պատշաճութիւն». մէկ անգամ ունի միայն Ոսկ. եփետ. 833՝ հոլովեալ ձևով. «Թեպէտ և զիւրոյ անձինն շուք արկանիցէ և դիւացեալ անկանիցի ի ստուոյ և ի համոյ»։ Սրանից անստի «անկարգ, ստահակ, անհը-նազանդ» Ոսկ. պօղ. ա. 910. «Եթէ եպիսկո-պոսութեան չիցէ արժանի որ որդիս ան-ստիս (յն. ἀνυποτάϰτους) և ստահակս ու-նիցի... եթէ կին ստահակ ունիցիմք կամ որ-դիս անստիս (յն. ἀταϰτον)»։ Նոյնը անստու ձևով Վեցօր. էջ 185. «Արջ... տգեղ անդամօք անստու և անպատշաճ»։


Պետմոգ

s.

the entire history of the Persian religion.

• «զրադաշտական մի աղանդ՝ ար-տաքոյ մոգական հինգ վարդապետութեանց և անսուրբ ու հերձուածական ըստ Պարսիդ»։ Մէկ անգամ ունի Եղիշ. «Այս հինգ կեղտք են, որ գրաւեալ ունին զամենայն օռէնս մա-գութեանն. բայց արտաքոյ սոցա է միւս ևս այլ վեցերորդ, զոր պետմոգն կոչեն»։ Բառս սովորաբար գրուած է նաև մոգպետ, որ ինչ-պէս յայտնի է՝ պաշտօնի անուն է և ո՛չ դա-ւանանքի. ուստի լաւագոյն է ուրիշ ձեռա-գիրների հետ ընդունիլ պետմոգ (Պատկ. Maтep. I. 26, Բազմ. 1895, 52)։


Պայքար (աց)

s.

debate, dispute, quarrel, strife, controversy;
գալ, մատչիլ, մտանել ի — ընդ ումեք, to open a question or controversy, to debate, to dispute.

• , ի-ա հլ. «կռիւ, վէճ» Բուզ. Եզն Եղիշ. «իրար հետ դատուիլը» Կանոն, էջ 64. որից պայքարել Մծբ. կամ պայքարիլ Եղիշ. Յհ. կթ. յետին ձևեր են փայքար Արձ. 901 թուից (Վիմ. տար. էջ 5), Օրբել. հրտր. Էմի-նի, էջ 131, փայկար Ոսկ. եփես. 876, փայ-քարիլ կամ փակարիլ Եղիշ. ը. էջ 123.-Բուզ. էջ 60 ցանկում գրուած է երկու անգամ փայքար, որոնցից մէկը էջ 98 վերնագրում դարձել է յանդիմանութիւն և միւսը պայ-քար։


Ոփելեթին

s.

slingers.

• «պարսաւոր զօրք». մի քանի անռամ գործածուած է քերեթին բառի հետ՝ ՍԳր. (այսպէս՝ Բ. թագ. ը. 18, ժե. 18, ի. 7, Գ. թագ. ա. 38, 44, իսկ Ա. մնաց. ժը. 17՝ սեռ. ոփելեթայն). սրանցից դուրս մի մի անգամ գտնում ենք Կիւրղ. թգ. (Քերեթին աղեղնաւորք են և ոփելեթին՝ պարսաւորք) և Մխ. դտ. էջ 267։ Նոյն բառը գրուած է Մագ. թղ. 62 ովթելիթ, որի մասին աւելի մանրամասն տես իմ Հայ. նոր բառեր հին ︎ Բ 2ეր,


Փոշի (շւոյ, շեաց)

s.

dust;
— or — հրացան, gun-powder, powder;
— կաղնւոյ, tan, oak-bark;
— շաքարի, powder-sugar;
— իւղեփեցաց, sweet-powder;
— հերաց, hair-powder;
տուփ փոշւոյ հերաց, powder-box;
ամպ փոշւոյ, a cloud or whirlwind of dust;
դնել ինչ ի —, ի — դարձուցանել, to powder, to grind to dust, to reduce to powder, to pulverize;
լնուլ փոշւով, to cover or sprinkle with dust;
ի — դառնալ, to be reduced to powder, to be pulverized;
to crumble into dust, to moulder away;
— յարուցանել, to raise a dust;
ընդ — թաւալիլ, to roll in the dust;
թօթափել զ—, to dust, to beat the dust out of, to shake off the dust, to free from dust;
— դէզադէզ ամբառնայր յամպս հասանէր, a thick cloud of dust rose up to the skies;
— ամպաձեւ մրրկեալ դիզացեալ ծածկէ զերկին, a cloud of dust arose and obscured the heavens;
cf. Մանրամաղ;
cf. Վառօդ;
cf. Ջաղացք.

• ՓՈԽ.-Վրաց. უომი փոշի «խնկի փոշի» (Չուբինով 1313), կպդովկ. յն. φός «փոշի» (Karolides, Γλ. συγϰρ. 99), բոհեմ poš, pus «փոշի» (Vaillant, Gram. Bohem. 123), գնչ. pošik «հող, գետին» (Paspati)։-Գնչ. բառը Ascoli, Zigeun. 10 կցում է ռուս. posva «գետին» (իմա՛ noчвal) և բոհեմ. puda ձևերին, Paspati սանս. puš «խնա-մել, մեծացնել» արմատին, որոնք անլար-մար են. Müller SWAW 66, 278 առաջին անգամ դրաւ հայերէնից փոխառեալ, մինչ-դեռ Հիւբշ. Arm. Stud. § 283 հակառակն է ռնում։


Դադար (ոյ)

s.

cessation, rest;
pause;
establishment, dwelling;
station;
—ք գազանաց, den;
—ք խաշանց, անասնոց, stable;
—ք հաւուց, roost;
perch;
—ք նաւուց, harbour.

• , ո հլ. «հանգիստ» ՍԳը, «կանգ-նելու տեղ, յոգնութիւն առնելը» Եւս. քր., «վերջ, սպառիչը» Յհ. կթ., «բնակարան, մէ-ջը կենալու տեղ, ինչ. տուն, գոմ, փարախ, բոյն, որջ ևն», ՍԳր. Խոր. Յհ. իմ. ատ. (այս իմաստով անեզական է և մէկ անգամ հր. լովուած դադարոց Մծբ.), որից՝ ղաղարել «հանգչիլ, կանգ առնել, վերջացնել, իջևա-նիլ» ՍԳր. Եղիշ. Խոր., դադարեցուցանել ՍԳր. Ոսկ. յհ. ա. 27, դաղարիկ Կիւրղ. ծն., դադարուն «անշարժ կեցած» ԱԲ, անդադար «անընդհատ, յարատև, միշտ» ՍԳր. Կորիւն. Ագաթ. Վեցօր. ևն։


Արքայ (ից)

s.

king;
prince, monarch, potentate, sovereign;
արքայից —, king of kings, emperor;
կեցցէ՛ —, God save the King! long live the King!

• Առաջին անգամ A. Acoluthus, Qbadi-as armenus, Lipsiae 1680, էջ 53 յն. ἀρχή ձևի հետ։ Schröder, Thesaur. էջ 47 յն. ἂρχων «գլխաւոր, մագիստրատ Աթէնքի, Սպարտայի ևն» բառից փո-խառեալ։ Նոյնպէս է նաև Klaproth Asia polygl. էջ 102։ ՆՀԲ լն. ἀρνων αρχή «սկիզբ, գլուխ, ծայր», հյ. առոλ ջին, արգոյ, արշի, արք։ Յունարէնի հետ նոյն է դնում և Windisch. էջ 9։ Յունարէնից փոխառեալ է համարում Müller SWAW 41, 10։ Էմին, Истор. Baрданa էջ 50 և Acоxикa 250 (որից


Բոլոր (ի, ով, իւ, ից)

adj. s.

adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

• Այս մեկնութեամբ առաջին հեղինակն է Thomaschek SWAW 1893, 66, թրգմ. ՀԱ 1894, 18։ Աւելի յետոյ նոյնը Pe-tersson KZ 47(1916), 260 և վերջին անգամ Scheftelowitz KZ 53(1925), էջ 250։ ՆՀԲ լծ. ոլոր, յն. ὄλος «ամբողջ, բոլոր», թրք. ulu «մեծ», արաբ. kulli «ամբողջ։ Peterm. 17, 38, 183 յն. ὄλος։ Տէրվ. Նախալ. 106բ նախդիրով ոլորել բայից։-Հիւնք. հյ. ոլորել և յն. δλο-բառերից։ Thomaschek-ի մեկնոթիւնը տե՛ս բլուր բառի տակ։ Bugge Beitr 41 յն. πέτας «ծայր, վերջ, սահման»


Անագ (ի, ոյ)

s.

tin;
օծանել՝ գրուագել անագաւ, to tin, to cover with tin;
օծումն անագաւ, act or employment of tinning.

• Առաջին անգամ Schröder, Thes. 46 դրաւ արաբերէնից փոխառեալ։ ՆՀԲ յ-շում է սեմական լծորդները։ Botticher, Rudimenta, Berlin 1848, էջ 32 ասոր. anax և սանս. vanga։ Պասմաճեան. Մասես 1893, 251 աքքադ. անակու ձևից։ (Նոյնը յետոյ Սագրզեան ՀԱ 1909, 335 ևն)։ Հիւբշ. 300 թէև դնում է ասորական փոխառութեանց շարքում, բայց բուն փոխատուն անյայտ է համարում։ len-sen. Hittiter und Armenier, 209 հա-մարում է թէ հայերը Կիլիկիա եղած ժա-մանակ, այն է հաթեան շրջանին սեմա-կաններից փոխ են առել։


Դաշն (շին, շանց)

s. adj. adv.

contract, convention, bargain, treaty, engagement;
condition, capitulation;
compact, agreement;
concurrence, alliance;
harmony;
sweet, agreeable to the ear;
with a low voice;
դաշինս կռել՝ հաստատել, ի — մտանել, to contract, to make an agreement;
to stipulate, to transact;
to confederate;
— խօսիլ, to speak very mildly;
— նայիլ, to look tenderly, affectionately, or sweetly on one;
անցանել զդաշամբ, to break the conditions, the alliance or faith;
անցանել զամուսնութեան զառն դաշամբք, to be unfaithful to the marriage-bed;
— հաւատոյ, the Creed;
— քաղաքական, civil contract.

• = Պհլ. dašn հոմանիշից, որ աւանսո ած է մէկ անգամ սխալագիր [arabic word] pašn գրչու-թեսմբ և որ Nyberg, Hilfsbuch, 2, 173 մեկնում է ❇etwa Vertrag, Vereinbarung' Այս մեկնութիւնը ճշտիւ նոյն է հյ. դաշև «պայման, համաձայնութիւն» նշանակութե-ան հետ։ Nvberg ասում, է թէ իր ընթեր» ցումը ենթադրական է (meine Lesung ist hypothetisch), ուստի ուղղոմ եմ փոքրիկ աարբերությամբ [arabic word] dašn (» d փոխանակ ❇)։ Սրանց հետ նոյն է նաև վրաց. დამნი ռաշնի «coучacтникъ, cоумышлениикъ, մասնակից. խորհրդակից», որ փոխառեալ է իրանեանից։-Ոճ


Խիլայ

cf. Խլայ.

• Առաջին անգամ Sէ Martin, Mémoi-res s. l'Arm. II, էջ 257 դրաւ արաբերէ-նից։ Նոյնը նաև ԳԴ և ՆՀԲ (վերջինս պատմուճան բառի տակ կցում է նաև յն. γλαῖνη «վերարկու»)։ Lag. Arm. Stud. § 988 հիմնուելով ՆՀԲ-ի վրայ՝ դնում է ասոր. xil'a ձևից, բայց մեր-ժում է, որովհետև ասորի ձևը չէ աւան-դուած։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկ-նութիւնը։ Petersson, KZ 47, 282. հյ. խուղ բառի հետ միասին կռում է սանս. khola-«սաղաւարտ, գդակ», ռուս. chata «հիւղ, հիւղակ» ևն ձևերին։


Խլայ (ից)

s.

robe of honour.

• Առաջին անգամ Sէ Martin, Mémoi-res s. l'Arm. II, էջ 257 դրաւ արաբերէ-նից։ Նոյնը նաև ԳԴ և ՆՀԲ (վերջինս պատմուճան բառի տակ կցում է նաև յն. γλαῖνη «վերարկու»)։ Lag. Arm. Stud. § 988 հիմնուելով ՆՀԲ-ի վրայ՝ դնում է ասոր. xil'a ձևից, բայց մեր-ժում է, որովհետև ասորի ձևը չէ աւան-դուած։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկ-նութիւնը։ Petersson, KZ 47, 282. հյ. խուղ բառի հետ միասին կռում է սանս. khola-«սաղաւարտ, գդակ», ռուս. chata «հիւղ, հիւղակ» ևն ձևերին։


Հրեշտակ (աց)

s.

angel;
deputy;
messenger, envoy, ambassador, legate;
courier, express;
indication, sign, token;
—ք, the angels, heavenly spirits;
— հայրապետին հռովմայ, nuncio, the Pope's -;
— մարտի կամ հաշտութեան, herald;
պահապան —, tutelary or guardian-angel;
— տեառն, angelus;
բարի —ք, the good angels;
չար —ք, the evil spirits;
—դ իմ ! my angel ! my darling !
—ս առնել, առաքել, արձակել, յղել, to send a messenger or ambassador.

• , ի-ա հլ. «սուրհանդակ, թղթա-տար, պատգամաւոր. 2. առաքեալ, մարգա-րէ, նախակարապետ. 3. կանխայայտ նշան-4. երկնային հրեշտակ» ՍԳր. Ոսկ. ես. «ոգի, բարի դև» Պղատ. օրին. գրուած է նաև հրըշ-տակ Վեցօր. էջ 33, 94, 199 (երեք անգամ), հրիշտակ Եփր. ա. կոր. 59, 61. գաղ. 131. որից հրեշտակութիւն «պատգամաւորութիւն» ՍԳր. հրեշտակօրէն Կոչ. հրեշտակապետ Յուդ. 9. ա. Թես. դ. 15. (որ և գրուած հրեշ-տապետ Անկ. գիրք առաք. 310), հրեշտակա-գնաց Եւս. քր. զուգահրեշտակ Նիւս. երգ. և կազմ. համահրեշտակ Ճառընտ. ևն։


Ագապ (ի)

s.

agapae, love-feasts.

• , ի-ա հլ. «աղքատներին տրուած սիրոյ ճաշ» Կանոն. 26, 27, Յհ. իմ. Մխ. դտ. էջ 162, որից ագապատէր Կանոն. էջ 113, ա-ռապատուն Կանոն. թարգմանաբար նաև սէր «հասարակական ճաշ», սէր առնել «հասարա-կական ճաշ տալ» Վրք. հց։ Ագապ բառի գոր-ծածութիւնը երևում է մեր մէջ դոնէ Զ դա-րուն. հմմտ. Գ. Վ. Յովսէփեան, Արրտ. 1912, էջ 997-1001։ Քանիցս անգամ գրուած է ա-գաբ Օրբ. հկճռ. էջ 137։ Հին հայոց ադապի մասին նկատողութիւններ տե՛ս Մառ, xрист. Bocт. 2(1913), էջ 145-7։


Ակումբ (ակմբի, ից)

s.

circle, assembly, company;
banquet, feast;
mattress, canopy-bed, sofa;
— առնուլ՝ բոլորել, to assemble, to sit in a circle;
to feast together.

• «ընկողմանիլ», յն. ϰυπτω «ծռիլ, հակիլ» բառերին ցեղակից։ Հիւնք. ումպ, ըմպել ռառից։ Գազանճեան, Արև. մամուլ 1902 74 ա մասնիկով խումբ բառից։ Ուղուրի-կեան, Ամէն. տարեց. 1909, էջ 228 լտ. accubare. accumbere «բազմիլ, ընկող-մանիլ» բառից փոխառեալ։-Եռակմբա-նոց և բազմակմբանոց բառերը ԱԲ կարծած է ըմպել արմատից և ըստ այսմ գրում է եռակըմպանոց, բազմա-կըմպանոց «իրեք կամ շատ նըս-տարանով տեղ՝ ուտելու, իւմեւռւ». սխալը ուղղում է նախ Նորայր, Բառ. ֆրանս. (triclinium), յետոյ Թէոդիկ և վերջին անգամ մանրամասն՝ Ուղուրի-կեան, Ամէն. տարեց. 1909, էջ 226-8.


Նեռն (ռին, ռինք)

s.

antichrist.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Հիւնք. և վերջին անգամ Հիւբշ. IF 19, 472-5, հլ. թրգմ. ՀԱ 1907, 249-250։ Lag Urgesch. 67 սնս. ništya «մերժում, ար-համարհանք»։ Ալիշան, Հին հաւ. 232-3 գերմ. nornes «մարդկանց բախտը գը. րող վհուկները», Բևեռ. նեռ «դժոխոց չաստուած մը»? Բառիս վրայ շատ ըն-դարձակ խօսում է Թ. Աւդալբէգեան Հ1 1928, 418-428 և 494-503, և մերժե-լով Ներոնից ծագումը (հայերը Ներոնից դժգոհելու ոչինչ չունէին. ընդհակառակր նա խաղաղութիւն բերաւ հայ երկրին), դնում է Միհր աստծու անունից։


Յոբելեան (լինի)

s. fig.

jubilee;
jubilee, festivity, rejoicing;
— ամ, year of jubilee.

• , ի հլ. «հրէական թողութեան տարին, որ յիսուն տարին մի անգամ էր գա-լիս» Եփր. ել. Նխ. ղևտ. Շիր. քրոն. Մեկն. ծն. «յիսուն տարւայ մի շրջան» Նար. «յի-նանց յիսուն օրերը» Յհ. իմ. եկեղ. Կանոն. որից յոբելեան փող «հանդէսի բացումն ազ-դարարելու փող (ըստ հրէից)» Յես. զ. 4, 6. որ և պարզապէս յոբելեան «շեփոր» Յես, զ. 3. նոր գրականում յոբելեան նշանակում է «տօնական տարեդարձ». ինչպէս՝ հարիւր.-ամեայ, ութսունամեայ, քսանեհինգամեայ. տասնամեայ յոբելեան ևն.-բառս գրուած է նաև յովբելեան, յոբեղեան, յոբեղ Անան. ժմնկ. 31։


Մսուր (մսրոց)

s.

crib, manger;
stable;
զուարակ ի մսրոյ, a fat calf;
— or —ք բերանոյ, jaw bone or the interior of the mouth;
— or կառք մսրի, cf. Յարդգող.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «կենդանիների խոտ ուտելու տեղը. լայնա-բար՝ ախոռ, գոմ» ՍԳր. Փիլ. Եփր. համաբ. «յարդգող, ծիր կաթին» Պիտառ. «խեցգետ-նի մօտ մի համաստեղութիւն» Անան. գիտ. 7 (չորս անգամ). «բերանի առջևի մասը, շրթունքները, պռունկք» Յայսմ. Ճառընտ. ո-րից մսրաբուտ «ընտանենալով մսուրից ու-տող (փղերի համար ասուած)» Կալիսթ. 165 (տպ. մսրամուտ. բառս գիտեն միայն ՋԲ և ԱԲ մորամուտ ձևով. թերևս ուղղելի մսրա-բուտ)։-Տիրոյեան, Հանրագրութ. էջ 203 և 52Ո ունի մսուրք և մսրուջ «որջ, բայոց» ի-մաստով. աղբիւրը անյայտ։


Բազում (զմի, զմաց)

adj. adv.

"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
" —ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.

• , ի-ա հլ. «շատ» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. զանազան դարձուածներով ու-նինք՝ ոչ բազում «քիչ», բազում այն է «շատ անգամ պատահում է, որ», բազում անգամ «յաճախ», բազում ուստեք կամ բազում ու-րեք «շատ տեղ, շատ պարագաներում», բա-զում ինչ «շատ բան», բազմօք «շատ կեր-պով»։ Ածանցմամբ տալիս է խիստ բազմա-թիւ բառեր, որոնցից յիշենք մի քանիսը.-բազմաբար «յոգնակի» Եզն. Կիւրղ. ծն. և թգ Ագաթ. Կորիւն բազմագոյն Կոչ. Ոսկ. մ. ա-1. բազմադիմի Ագաթ. Ոսկ. ես. և մ. ա. 19. բազմազօր Կոչ. Բուզ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10. Յոբ. լբ. 9. Եւս. քր. Ոսկ. ես. բազ-մաժողով Ողբ ա. 1. Եւս. պտմ. ա. 4. Եփր. յես. Ագաթ. Մծբ. բազմանալ ՍԳր. բազմա-ցուցանել ՍԳր. Ագաթ. բազմաւոր Օրին. լգ. 6. բազմութիւն ՍԳր. ևն ևն։ (Առձեռն բառա-րանում սրանց թիւն է 572)։ Առանց սղման են բազումժամանակեայ Յոբ. լբ. 7. Կոչ. բազումողորմ ՍԳր. Փարպ. բազումառնու-թիւն Եփր. աւետ. բազումուսմնութիւն Փիչ-լին. ևն։-Յունարէնի հետևողութեամբ՝ մի քանի տեղ բազում գործածուած է «մեծ» նը-շանակութեամբ. ինչ. բազմամագիլ «մեծ մագիլներ ունեցող» Եզեկ. ժե. 17. բազմա-մարմին «մեծ՝ խոշոր մարմնով» Նիւս. կազմ. Տօնաև. հմմտ. լն. πολόσαρϰος «գէր»։-Ա-մեն-բառին նման՝ բազում բառն էլ լետոս-կեդարեան շրջանին շատ անգամ գործածւում է գերադրական շինելու համար. այսպէս՝ բազմաչար «շատ չար» Մանդ. Յճխ. բազ-մածիծաղելի «խիստ ծաղրական» Նիւս. բն. բազմահարուստ «մեծահարուստ» Յհ. եթ. բազմատխուր «չափազանց տխուր» Նար. ևն։ Սրանց համար իբրև օրինակ ծառայել են ոս-կեդարեան բազմահմուտ Իմաստ. ը. 8. Սիր. իա. 25. բազմանձուկ Եւագր. ժբ. ևն ձևերը, որոնք սակայն գերադրականի նշանակութիւն չունին, այլ մեկնւում են իբր «շատ բանի հը-մուտ, շատ անձուկ (կարօտ) ունեցող» ևն. և միայն յետին հեղինակների մօտ ըմբռնուած են իբրև գերադրական (շատ հմուտ, խիստ անձուկ)։ Այստեղ անշուշտ մեծ ազդեցու-թիւն է գործած յունարէնը, ուր այսպիսի գե-րադրականներ շատ սովորական են. հմմտ. πολυβάρβαρος «խիստ բարբարոս», πολυσσ-βαστος «յոյժ օգոստափառ», πολύγλωρος «շատ դժգոյն» ևն։-Նոր բառեր են բազմա-սուտ «շատ սուտ» Լծ. պրպմ. 762, բազմօ-տարութիւն «շատ օտար լինելը, մեծ տար-բերութիւն» Լմբ. մատ. 230։-Այլանդակ մի ձև է բազմեալ «շատացած» ԱԲ։-Հների մի քանի հարիւր ածանցների վրայ նոր գրական լեզուն աւելացրել է նաև շատ նոր ձևեր. ինչ-պես՝ բազմանդամ, բազմանիստ, բազմակող-մանի, բազմաբովանդակ, բազմալեզուեան, բազմալեզուագէտ, բազմահատոր, բազմա-թերթ, բազմավանկ, բազմահայ, բազմա-պատկելի, բազմապատկիչ, բազմարուեստ-եան, բազմահարուածեան ևն։ = Հնխ. bhng'hu-ձևից, որի միւս ժառան-

• Առաջին անգամ ՆՀԲհամեմատեց սանս. պահու բառի հետ։ Նոյնը կրկնում են այնուհետև Peterm. 17. Diefenbach, Berl. Jahrb. 1843. 444, Windisch. 21, Bötticher ZDMG 1850, 351, Boрo Հմմտ. քերակ. թրգմ. ֆրանս. Բ. 207 ևն։-Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhagh «աճիլ» արմատի տակ դնում է բազուկ և բազում։ Հիւնք. պրս. ❇ bāzm «խրախճան» բառից։ Patrubány SA 1, 197 բառի ծայրի ում-ը նոյնացնում է իրանական -um «-երորդ» դասականի մասնիկի հետ։


Դեղեխ

cf. Դաւաճան.

• «ջուրը շարժելով պղտորելը». ար-մատ առանձին անգործածական, որից ու-նինք հին և ընտիր մի բառ՝ ղեղեխեալ «ծր-փուն, շարժելով պղտորուած (ջուր)». մէկ անգամ գործածում է Վեցօր. գ. էջ 62 «Որ ի ներքո երկնից մնացին ջուրքն... պղտո-րեալք և դեղեխեալք են... և այսք չարք գան (տպ. գոն) հանգչին ի վերայ նոցա» (յն. ախ-տից յուզմամբք ծփեալ)։ Նոյն բառը ունի նաև Վրդն. ծն. «Ջուրքս որ առ մեզ են, դեղե-խեալք են և դիւաբնակք»։ Վրդն. սղ. ճխը. էջ 503 գրում է դեխեխեալ. «Կարծեցին ոմանք ռանական գոլ զջուրն զայն և լուսափայլ, և ղներքինս ջուր դեխեխեալ և դիւաբնակ»։ Այստեղ են պատկանում նաև ղեղեխանք «անհանդարտութիւն, տան մէջ խռովութիւն» Կոստ. երղն. 150 (ըստ ՆՀԲ նոյն վկայութիւ-նը կայ նաև դեխեխանք գրչութեամբ՝ Ոս-կիփ.), դեղեղ «դաւաճան, նենգաւոր» Բառ. երեմ. 76, դեղեխ «դաւաճան» ԱԲ, դեղեխի։ «կրքոտ՝ անհանդարտ բնաւորութիւն ունենալ» Վրք. հրց. (Որ սեաւ մաղձն յոլով է՝ սեաւ ն պրնկնոտ լինի երեսն... դեխեխի յոյժ և քինա-կան լինի), դեղեխիչ «խռովարկու» Մանդ. էջ 217։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործա-ծաւած եմ գտնում վատ ածականների մի շար-բում. «... ուռուցկոտ, դէղաւոր, դեղամոր, դե-ղեխիչ, գոռոզ...» (տպ. դեղխիչ, իսկ նոյնը Մանդ. սիր. 23 գեզախին, այսպէս ուղղելի՝ ըստ Նորայր, Կոստ. Երղն. 194)։


Բադ (ուց)

s.

drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.

• «կից, միասին, հաւաքուած». ա-ռանձին գործածուած գտնում եմ միայն ի բագ անկանիլ «հաւաքուիլ, գումարուիլ» ոճի մէջ, որ մէկ անգամ ունի Մանդ. տպ. Վենետ. 1860, էջ 210 «Ջ'ի բագ անկեալ մեղք տառ-ւոյն քառասուն աւուրբքս ընկեսցուք յան-ձանց». այլ ձեռ. բագանակեալ «հաւաքուած, ժողովուած, գումարուած», ինչպէս գիտեն նաև Մանդ. սիր. 13 և Գիրք թղ. 240։ Նոյն արմատից են բագձաձել «հաւաքել, ամփո-փել» Յհ. կթ. Նիւս. կազմ. Տօնակ. բագձա-ձական «հաւաքական, խմբական» Թր. քեր. Պորփ. Սկևռ. լմբ. բագձաձաբար «հաւաքա-բար» Թէոդ. խչ. որոնք բարդուած են ձաձել «հաւաքել» բառով։


Զկրկտանք

cf. Զգայռ.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Փիլ. նխ. բ. (տպ. Վենետ. 1822, էջ 106). «Քանզի ահա զանցեալք շուայտեալք փափ-կութեամբ և զկրկտանօք՝ այն որ ի խրախու-թիւնս անուշաբոյր հոտք զանազանք են»։=-Աւգերեան այս հատուածը թարգմանում է այսպէս. «Excessus enim crapularum, ex-quisitorumque conviviorum sunnetit tum iragrantia odoris diversi generis», ուր զկրկտանք բառի վրայից լռութեամբ է անց-նում. ՆՀԲ մեկնում է «իբր ձգռտանք, զգայ-ռումն, կերածը վեր տալը» (գւռ. զկռտոց)։ Սակայն այս իմաստը յարմար չէ տեղին և սպասելի է «կերուխում, խրախճան, վայելք» կամ նման նշանակութիւն։


Նահապետ (աց)

s.

patriarch, chief of a family;
prince.

• , ի-ա հլ. «ցեղապետ, նախա-հայր, պապ» ՍԳր. Ագաթ. Եւս. քր. և պտմ. որից նահապետական Յհ. իմ. ատ. Նար. նա-հատետութիւն ՍԳր. Եւս. պտմ. ասւում է նաև նախապետ Ել. զ. 14 ևն (յօրինակս ինչ), Վրթ. քերթ. Տօնակ. Ոսկիփ. նախապետու-թիւն Մծբ. Եփր. ծն. էջ 100 (երկու անգամ), Ել. էջ 185. Փիլ. լին. նախապետաբար Փիլ. Պորփ.։ Պարթևական f երկու ձայնաւորի միջև դար-ձել է հյ. հ. բացի սրանից՝ իրանեանների մէջ էլ ք և h կարող էին փոխանակուիլ բարբա-ռից բարբառ. հմմտ. kaufa-, kof>պրս. koh «լեռ, սար»։


Նպերտ

adj.

poor and proud.

• «հպարտ. ամբարտաւան». մէկ ան-գամ ունի Կղնկտ. հրտր. Էմ. էջ 217. «Անձ-նահաճ կամօք ըստ նպերտ բարուց Հայաս-տանեացն». (սրա դէմ հրտր. Շահն, Ա. 41n ունի բիրտ, որ նպերտ բառի մեկնութիւնն է) սրանից է առնում նաև Ոսկիփ., որից նպեր-տական՝ նոյն. նշ. Ոսկիփ.։-Երկրորդ անգամ գտնում եմ այս բառը Օրբել. հրտր. Էմ. էջ 142. «Ըստ նպերտ բարուց ոմանց, որպէս թէ ճգնազգեաց և անապատասէր գոլով, կուսու-թիւն աչաց և ականջաց խոկացեալ՝ պատշաճ համարեցան բնակել ի վանս». այստեղ բառս «խոնարհ, պարկեշտ» նշանակութիւնն ունի։ -Ո՞րն է ստոյգ։


Ուր

adv. conj.

where, whither;
while;
when, on;
where ? in what place ?
— զի, whereas;
— ուրեմն, hardly, scarcely;
at last, finally;
— ուրեք, where, in whatever place, wherever;
— եւ, — եւ իցէ, wherever, wheresoever, any where, no matter where;
— եւ իցեն, wheresoever they may be, wherever they are;
— եմ, — իցեմ ես, where am I ?
— է նա, where is he ?
— գնաց, where is he gone ?
— եւ ուստի՞ եկն, how and whence came he ?.

• ՆՀԲ արմատը ո՞, ո՞յր, յո՜ր՝ իբր ներ-գոյական. լծ. յն.օῦ, ὄπου, լտ. ubi։ Pè-term. 263 յն. ποῦ, օῦ։ Տէրվ. Altarm. 3-4 լտ. que, quisque, գոթ. bvah ևն բառերի հետ՝ հնխ. qvar ձևից։ Հիւնք. պարոյր բառից։ Bugge KZ 32, 52 լիթ. kur բառի հետ։ Meillet MSL 10, 259 և Հիւբշ. 481 ր մասնիկով ու արմատից։ Բառիս վրայ մի առանձին քննութիւն տե՛ս Gauthiot, La fin de mot, էջ 210. Meillet MSL 20, 92 և վերջին անգամ вEA VII, 1, էջ 3։


*Չանչ

s.

husks of pressed grapes.

• , ո հլ. «խաղողի ճզմուած կեղևնե-րը. տճկ. ճիպրէ». մէկ անգամ ունի Թւոց զ 4. «Զգինի ի չանչոյ մինչև ցթինն»։ Ձեռա-ռիրները խաթարելով գրել են ի չամչոյ. եբ-րայական բնագիրն ունի [hebrew word] harsān, որի նշանակութիւնը ստոյգ չէ, բայց հաւա-նաբար պէտք է լինի «ազոխ» (Gesenius17, 262). յոյն թարգմանութիւնն ունի στεμφυλιν «չանչ», որից և ստուգւում է մեր չանչ ձևը. -Անգլ. թրգմ. դնում է from the kernels even to the husk «կորիզներից մինչև կե-ղևը», որ վերինների հակառակ շարքն ունի։ -Բառիս հետ նոյն է նաև չեչ, որ տե՛ս։


*Ճոթ

• «կտոր կամ ծայր» Բրս. մրկ. 443 (նշանախեց մի, որ ճոթ մի գրի). մասնա-ւորապէս «զգեստի ծայրը, եզերքը». մէկ անգամ գտնում եմ գործածուած Պտրգ. 483, «ի ծունր իջեալ, ձիգ ունելով ձախ ձեռամբ սճոթ նափորտին». սովորական է արդի բարբառներում «ծայր» նշանակութեամբ. գործածուած է նաև «գեղուհու աչքի ծայրով նայուածքը» նշանակութեամբ. հմմտ. Քուչ. 54՝ Կաքաւ մի հազար փետրով էր նստել՝ աչվին ճոթերով։ Այս արմատից կրկնու-թեամբ՝ ճոթնոթ «եզերքը եզերքին, ծայր ծայրի» Տաթև. ձմ. ճծթ. (Այլ և կազմեն փայտեայ անօթ իբրև զկարաս, ճոթճոթ յիրեար ձգած և փայտեայ պնջանով պըն-դած)։


Ատրճանակ (աց)

s.

pistol.

• «ռէվօլվէր». նոր գրակա-նին յատուկ բառ է, բայց ըստ Տէրվիշեանի «թէև միայն արդի լեզուն կը ճանաչէ զայն, սակայն բառին յօրինուածը կը վկայէ յայտ-նատէս թէ նոյն իսկ Ոսկեղէն դարու ժամա-նակներն, ապահով գոյութիւն ունէր, վասն զի գոնէ նոյն ժամանակին պահլաւիկ փոխա-ռութեանց ճիշտ ձևն ունի»։ Բառիս հնագոյն գործածութիւնը (ատրաճան ձևով) գտնում եմ երկու անգամ Դիւան, ժ. էջ 364 «Ոմանք զատրճանսն վառօդալիս առնէին։ Պատրկա-կայծ ատրաճանաւորաց» (1796 թուից)։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ Տէրվիշեան, մի առանձին յօդուածի մէջ, որ տպուած է Մատիս 1882, փետր. 27. թ. 3124 և Լեզու 1887, էջ 124։ Սակայն Տէրվիշեա-նի սխալն այն է, որ օրինակ առնելոմ մնուճակ, ռոճիկ, տաճիկ, տահլիճ, վա-ճառ, արճին բառերը՝ որոնք պարսկերէ-նռւմ ունին z, կարծում է թէ պրս. z-ի դէմ միշտ գտնւում է հյ. ճ և ըստ այսմ մեևնում է ատրճանակ = պհլ. ataršǰa-nak կամ aturjanak։ Բայց այսպիսի պհլ. ձևեր չկան և պահլաւերէնը նոյն արմատը ունի zan-ձևով։ Այս պատ-կան մի ձևից՝ իրօք կամ ենթադրու-թեամբ այն անձի՝ որ առաջին անգամ ստեղծել է մեր ատրճանակ բառը նոր գրականում։-Հիւնք. մեկնում է բառս «թելադրուած ատրուշան-ից կամ թրգմ. բառիս հրացան» (ցան=ճան)։


Entries' title containing անգամ : 12 Results

Definitions containing the research անգամ : 36 Results