Definitions containing the research բ : 10000 results

Երկրագործութիւն, ութեան

s.

agriculture, tillage, culture.

· Calfa

NBHL (2)

Մերթ՝ Արդիւնք եւ բերք երկրի գործելոյ. արմտիք.

Չար սերմանցն չա՛ր եւ երկրագործութիւնն. (Ածաբ. ծն.։)


Երկրագրութիւն, ութեան

s.

cf. Աշխարհագրութիւն.

· Calfa

NBHL (1)

Պապայ աղեքսանդրացւոյն համառօտաբար երկրագրութիւն։ Պտղոմէական երկրագրութեանն. (Խոր. աշխարհ.։)


Երկրածին

adj.

produced by the earth, terrestrial.

· Calfa

NBHL (3)

Երկրածին մարդ, կամ մարմին, բնութիւն, բերան, եւ այլն. (Նար.։)

Երկրածին եւ մարմնասէր միտք. (Փիլ. այլաբ.։)

Մականուն ոմանց՝ յերկրէ իբրեւ ի մօրէ ծնելոց.


Երկրածնունդ

adj.

cf. Երկրածին.

· Calfa

NBHL (1)

Երկնաւոր արար զերկրածնունդոս. (Լմբ. հանգ.։)


Երկրածուփ

adj.

that torments, or agitates the world;
tormented or agitated on the earth.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ ի գաւիթ գրկաց մի նաւի՝ զերկրածուփ ալիս կոխողի. (Նար. առաք.։)


Երկրական, ի, աց

adj.

terrestrial.

· Calfa

NBHL (2)

Երկրական զբօսանք, կամ զբազմունք, կապանք, շահք, անդամք. (Յհ. իմ. ատ.։ Ճ. ՟Գ.։ Նեղոս.։ Սարգ.։ Գանձ.։)

Եւ ամենայն սրբոց երկրական, որք յերկնային զօրսն խառնեցան. (Գանձ.։)


Երկրակոխ

adj.

that treads, walks on earth;
terrestrial.

· Calfa

NBHL (2)

Երկրակոխ բնութիւն, կամ մարդիկ. (Ճ. ՟Թ.։ Տօնակ.։)

Երկրակոխ հիւթաւորն. (Նար. մծբ.։)


Երկրակործան

cf. Աշխարհաւեր.

· Calfa

NBHL (1)

Ցամաքեցուցանել զշիղջս ջրակորոյս բազմակոհակս եւ երկրակործան իմոցս պարտեաց. (Նար. ՟Ժ՟Ե։)


Երկրային

adj.

terrestrial;
worldly.

· Calfa

NBHL (1)

Երկրային իմաստութիւն, կամ միտք, բնութիւն, ծանրութիւն. (Փիլ.։ Փարպ.։)


Երկրանախանձ

cf. Գետնանախանձ.

· Calfa

NBHL (1)

Զայս՝ որ մեծ իմն թուի անհաւատից երկրանախանձ ոգւոց, եթող ի բաց։ Բազումք դեռ տխմար էին եւ երկրանախանձ եւ գետնաքարշք. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մտթ.։)


Երկրաչափ, ից, աց

s.

geometrician

· Calfa

NBHL (2)

Որպէս մարմին տկարին է նիւթ բժշկի, սոյնպէս երկրաչափին է նիւթ երկիրս. (Երզն. քեր.։)

Չիք ի նոսա երկրաչափք, եթէ բաժանեսցեն տացեն զսահմանս իւրաքանչիւր. (Վեցօր. ՟Է։)


Երկրաչափական, ի, աց

adj.

geometrical;
—ն, geometry.

· Calfa

NBHL (2)

Ասէ յաղագս ձեւոցն երկրաչափականաց, վասն զի զբնութիւն գոյութեանն ոչ գիտէ. (Եփր. աւետար.։)

Ցուցաւ այժմ, թէպէտեւ ոչ կամիցին, երկրաչափական՝ որպէս ասեն՝ հարկաւորութեամբ եւ ցուցիւք. (Առ որս. ՟Թ։)


Երկրաչափութիւն, ութեան

s.

geometry.

· Calfa

NBHL (2)

Ոմանք յարուեստիցն տեսականք են, այլ ոչ գործականք. երկրաչափութիւն, աստեղաբաշխութիւն. (Փիլ. այլաբ.։)

Զաշխարհագրութիւնն ստուգեցին յերկրաչափութենէ. եւ ինքն երկրաչափութիւնն գտաւ յաստեղաբաշխութենէ. (Խոր. աշխարհ.։)


Երկրապարար

adj.

manuring, fertilizing.

· Calfa

NBHL (1)

Քաղցր անձրեւն շահեկան՝ բուսուցիչն երկրապարար. (Ագաթ.։)


Երկրասէր

adj.

mundane, worldly;
patriot.

· Calfa

NBHL (1)

Երկրասէրքն, եւ յերկրի կացեալքն. (Լմբ. սղ.։)


Երկրաստեղծ

adj.

that has created the world;
created of earth, terrestrial.

· Calfa

NBHL (3)

Ներգործաբար՝ Ստեղծօղ երկրի, աշխարհի.

Կրաւորաբար, Յերկրէ՝ այսինքն ի հողոյ ստեղծեալ. հողեղէն.

Յերկրաստեղծս նահատակաց։ Ոչ զկնի եղելոց երկրաստեղծիցս նմանութեան։ Երկրաստեղծս բանաւորաց։ Կափուցմամբ երկրաստեղծ աչաց. (Նար. ՟Ի՟Գ. ՟Լ՟Դ. եւ Նար. առաք.։)


Երկրատարած

adj.

spread in the world or throughout the world;
stretched on earth.

· Calfa

NBHL (1)

Ջուրբքն անբաւութեան երկրատարածն ծովու. (Նար. ՟Հ՟Ե։)


Երկրաւոր, աց

cf. Երկրային.

· Calfa

NBHL (1)

Երկրաւոր բանք, կամ վիճակ, գահ, բարք, եւ այլն. (Նար.։)


Երկրաքարշ, ից

adj.

worldly;
cf. Գետնաքարշ;
այր —, carnal-minded, lustful.

· Calfa

NBHL (5)

Որ ընդ երկիր քարշի. որպէս բոյս գետնատարած, կամ սողուն. գետինը քըսուօղ, գետնի կպած.

Մեղօք երկրաքարշ եղեալ իբրեւ զօձ թիւրեալ ամենայն զգայութեամբք ընդ երկիր սողայ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)

Երկրաքարշ հեշտութիւն, վարք, կամ վարուք. միտք, հոգի, յորձանք խորհրդոց, ալիք. (Վրդն.։ Լմբ.։ Սարգ.։)

Անմտիցն եւ երկրաքարշիցն ... եղեւ ըղձալի. (Լմբ. ատ.։)

Բարկութիւնն կռփեսցի յերկայնմտութենէն, եւ երկրաքարշ լիցի ի սուրբ սիրոյն. (Կլիմաք.։)


Երկրաքարշութիւն, ութեան

s.

worldliness;
sensuality.

· Calfa

NBHL (2)

Թարթափումն ընդ երկիր. անասնաբարոյութիւն. յետսամտութիւն.

Որ բուն տգէտքն կարօղ են յայս երկրաքարշութիւնս զնոսին ճանաչել. (Լմբ. առ լեւոն.։)


Երկրմայր

s.

earth-worm.

· Calfa

NBHL (1)

Գետնի պտըուղ. տե՛ս ի բառն Գետին։


Երկրորդ, աց

adj. adv.

second;
secondary, accessory;
secondly, in the second place;
— օրէնք, Deuteronomy;
—ք, bigamists;
— անգամ, once again, once more, a second time.

· Calfa

NBHL (7)

Կամ իբրեւ Երկրորդ. միւս եւս. եւ Դարձեալ. մէյմալ

Զիա՞րդ երկրորդ համարեալ զանունն քրիստոսի ... նախնեօք հեթանոսօքն պարծիք. (Լմբ. ատ.։)

Երկրորդաց սա հասցէ. բայց սակայն երկրորդքն եւ նոքա մեծամեծք են։ Անձին իւրում ետ զնախնեացն պտուղս, եւ զաստուած ամբարշտաբար երկրորդաց արժանի արար։ Որք ոչ կարեն զառաջինսն նահատակութեանցն առնուլ, երկրորդիցն արժանի լինին։ Առաջնոցն ախտք՝ երկրորդիցն են պարկեշտ ողջամտութեան պահպանութիւնք. (Փիլ.։)

Դու թագաւորեսցես ի վերայ իսրայելի, եւ ես եղէց քո երկրորդ։ Կացոյց զնոսա երկրորդ իւր։ Երկրորդ յաթոռն դարեհի։ Երկրորդ յաթոռ իմ նստջի՛ք. (՟Ա. Թագ. ՟Ի՟Գ. 17։ Տոբ. ՟Ա. 25։ ՟Ա. Եզր. ՟Գ. 7։ ՟Դ. 42։)

Եւ եղեւ բան տեառն առ երեմիա երկրորդ անգամ. (Երեմ. ՟Լ՟Դ. 4։)

Յաղագս երկրորդ անգամնոյն կտակարանացն. (Արշ.) իմա՛ անուն կրկին հոլովեալ. իբր ռմկ. երկրորդ անգամինին։

ԵՐԿՐՈՐԴ. δεύτερος posterior իբր Յետնորդ, յետնեալ.


Երկրորդական, ի, աց

adj.

secondary, accessory, subaltern.

· Calfa

NBHL (1)

Յաղագս երկրորդականաց. թէ յայտնապէս. եւ մի՛ գաղտաբար զուգեսցին. (Ցանկ յհ. իմ. ատ.։)


Երկրորդեմ, եցի

va.

to say again, to repeat, to reiterate;
to repeat often, to resume;
— համառօտիւ, to recapitulate;
— ի միտս, to pass again.

· Calfa

NBHL (2)

Աւելորդ համարելով զարտաքնոցն երկրորդել յաղագս սկզբանն առասպելս. (Խոր. ՟Ա. 2։)

Դարձեալ երկրորդեալ զնոյն բան։ Անդէն երկրորդեալ ասաց. (Փարպ.։)


Երկրորդութիւն, ութեան

s.

repetition, resumption, reiteration;
— օրինաց, Deuteronomy.

· Calfa

NBHL (5)

Երկրորդութիւն խոստմանն աստուծոյ առ աբրահամ. (Նախ. ծն.։)

Ո. ոք ժպրհեսցէ ի վերայ սոցա երկրորդութիւն օրինաց յաւելուլ։ Այս այնմ յիշատակ է, եւ երկրորդութիւն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Օրէնքն ո՛չ այլ ինչ են, բայց բնական կարգացն երկրորդութիւն. (Երզն. մտթ.։)

Մի հնգեակն երիցութեան հասաւ, իսկ միւսն երկրորդութեան արժանի եղեւ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ես ի հայր, եւ հայր յիս, նոյնութեանն յերկրորդութեան երեւեցելոյ անվրէպ նմանութեամբ. (Կիւրղ. գանձ.։)


Երկրպագեմ, եցի

vn.

cf. Երկիր պագանեմ.

· Calfa

NBHL (4)

Երկրպագեն տէրութեանդ քո։ Երկրպագեցէ՛ք պատուանդանի ոտից նորա։ Երկրպագեմք առաջի բեմի քո քրիստոս։ Երկրպագեմք առաջի տեւողական նշխարաց։ Երկրպագեմք քոց նշխարաց. (Շար.։)

Զնոյն երկրպագելով զբազմածին ոմն դեւ. (Նիւս. թէոդոր.։)

Ի համօրէն քարինս նորա քրիստոս երկրպագի։ Երկրպագեալ տէրութիւն։ Երկրպագելի պահպանակդ, կամ բարերարութիւն, կամ բարձրութեամբդ։ Ընդ քեզ երկրպագելւոյ. (Նար.։)

Փշովք պսակեսջի՛ր (ընդ քրիստոսի) ... երկրպագեցի՛ր ի խաղ արարողացն զճշմարտութիւնն. (Ածաբ. ծն.։)


Երկրպագու, աց

adj. s. worshipper.

· Calfa

NBHL (3)

Երկրպագուքն են առաւելեալք քան զանբան տարերսն. (Եղիշ. ՟Ե։)

Ի քարանց յարուցանել որդիս աբրահամու. այսինքն յերկրպագուաց քարանց եւ փայտից. (Եփր. համաբ.։)

Խառն ընդ երկրպագուքս հոգւոյ։ Զերկրպագուքումդ նշանի։ Գոհաբանութիւն յերկրպագուացս. (Նար.։)


Երկրպագութիւն, ութեան

s.

adoration, worship;
prostration;
— կռոց, idolatry;
— մատուցանել, to worship.

· Calfa

NBHL (1)

Ի վայր խոնարհեալ ծնրադրական երկրպագութեամբ։ Որում կրկին ծունր երկրպագութեան ամենայն եղելոց։ Քեզ երկրպագութեամբ ունել շնորհ տիրամայր. (Նար.։)


Երկցեղ

cf. Երկպառակ.

· Calfa

NBHL (1)

Իբր Երկու ցեղ եղեալ, կամ յերկուս ցելեալ. երկպառակ. անմիաբան.


Երկփեղկ

cf. Երկպառակ.

· Calfa

NBHL (1)

Իբր Երկպառակ. ուստի Յերկփեղկս լինել՝ է Երկպառակիլ.


Երկփեղկեմ, եցի

va.

to divide in two, to cleave.

· Calfa

NBHL (2)

Իբրու Յերկու փեղկս կամ ի ծուէնս պատառել. զմիութիւնն բաժանել. քակել, խզել.

Երկփեղկեաց ի բաց զդաշինս ուխտին. (Յհ. կթ.։)


Երկօթի աւուրք

s.

space between two days.

· Calfa

NBHL (2)

Որ ի մէջ բերէ զերկուս երեկօթս, կամ զգիշերս օթելոյ ուրեք.

Իսկ երկօթի աւուրբքն զերեքօրեայ զյարութիւն յայտնելով. (Մեկն. ղեւտ.։)


Երկօրեայ

adj.

of two days;
in two days.

· Calfa


Երնջակ

cf. Երնջնակ.

· Calfa

NBHL (1)

ԵՐՆՋՆԱԿԻ ՏԱԿ. γεντιανή gentiana Անուն խոտոյ. ջանդիան։ (Հին բռ.։)


Երջանկակրօն

adj.

happy, blessed, holy, pious, angelical.

· Calfa

NBHL (1)

Սրբակրօն. բարեկրօն. հրեշտակային.


Երջանկանամ, ացայ

vn.

to prosper, to be fortunate

· Calfa

NBHL (3)

Երջանիկ լինել. ի բարեբախտ վիճակի գտանիլ. խրախտ լինել.

Ո՛չ երջանկանամ եղկելիս։ Երջանկասցի այնպիսին ինքեամբ, ինձ միայնոյ գրեալ զեղկութիւնն. (Նար. ՟Ծ՟Դ. ՟Կ՟Զ։)

Երջանկացան ամենեքեան՝ որք արհամարհեն զարհամարհանս. (Երեմ. ՟Ժ՟Բ։) յն. εὑθύνω , իբր εὑθυμέω


Երջանկաւէտ

adj.

very happy, blessed, full of felicity.

· Calfa

NBHL (2)

Երանելի եւ բարեբախտ յայժ.

Աւա՛ղ անցելոյ երջանկաւէտ բառացութեանն. (Պիտ.։)


Երջանկութիւն, ութեան

s.

happiness, fortune, prosperity, beatitude, felicity.

· Calfa

NBHL (2)

Յաւետագոյն խմբեալ երջանկութիւնք. (Պիտ.։)

εὑτυχία, εὑδαιμονία, εὑπραγία felicitas Երջանիկ վիճակ. երանութիւն. բարեբաստութիւն.


Երրակի

adj.

ad. triple;
trebly.

· Calfa

NBHL (3)

Երիս երրակաց փառաբանողաց (իննեակ դասուց)։ Հուպ երրակին (այսինքն երրորդութեանճ) լոյս գերազանց. (Գանձ.։)

Ոց երրակի սիրով բանին՝ հարցանելով քո յետ ճաշին. (Յիսուս որդի.։)

Երրակի յօրինմամբ տաղաւարացն խորհրդոյ։ Վերամբարձեալ ի յերրակի խորանս երկնից։ Երրակի թիւ կատարեալ՝ յերիս անձինըս բաժանեալ. (Շար.։)


Երրեակ

adj. s.

ternary, three;
trey.

· Calfa

NBHL (2)

Երրեակի տէրութեան ամենասուրբ երրորդութեան սրբութեամբ արժանի լիցուք. (Լաստ. ընթերց.։)

Երրեակ թէ եւ յառաջնոցն անկեանց ... սակայն ոչ բաժանի ըստ մասնկանաց. (Մագ. ՟Ձ՟Դ։)


Երրորդ

adj. s. adv. third;
third part;
thirdly.

· Calfa

NBHL (5)

(նոյնպէս է եւ (՟Ժ՟Ե. 6. եւ 7.) ըստ յն. եւ եբր. ուր ի մեզ գրի.)

Եղիցի երրորդ իսրայէլ ի մէջ եգիպտացւոցն եւ ի մէջ ասորեստանեայցն». եբր. երրորդ մասն. (Ես. ՟Ժ՟Գ. 24։)

Փոխանակ երրորդաց սերմանն (զատուցելոց ի բաժ հարկաց). (՟Ա. Մակ. ՟Ժ. 29։)

Երրորդք չուեսցեն (ի կարգի բանակին). (Թուոց. ՟Բ. 24։)

ԵՐՐՈՐԴ. մ. τρίτον, τρίτως tertium, tertio, tertio loco Յերորդ կարգի. երիր. երրորդաբար.


Երրորդական, ի, աց

adj.

ternary.

· Calfa

NBHL (6)

Երիս երրորդական կարգս զսրբազան դասաւորութիւն նոցա ծանուցին մեզ աստուածաբանքն եկեղեցւոյ. (Վահր. համ.։)

Երրորդական աւուրբքն կարացին զայնպիսի մեղաց բարկութիւն ցածուցանել. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։)

Երրորդական սրբերգենութեամբ. (Նար. խչ.։)

ԵՐՐՈՐԴԱԿԱՆ. իբր Երեքանձնեայ, երեքանձնական.

Զիա՞րդ աստուածային բարի բնութիւն միական ասի, եւ զիա՞րդ երրորդական. (Դիոն.։)

Անձն երրորդական, բնութիւն միական, անհատ յաւիտեան. (Գանձ.։)


Երրորդեմ, եցի

va.

to treble, to triple, to repeat three times.

· Calfa

NBHL (3)

Մտեալ երկրորդէր եւ երրորդէր զբանսն. (Ղեւոնդ. ՟Բ. եւ ՟Է։)

Զնոյն եւ այժմ երրորդէ։ Երրորդեաց զխրատ գոհութեանն։ Այս ուխտս յաստուծոյ՝ որ առ աբրահամ եւ իսահակ, երրորդեցաւ առ յակովբ. (Լմբ. սղ.։)

τρισσόω triplico Երեքկնել. երիցս կրկնել զնոյն բան.


Երրորդութիւն, ութեան

s.

Trinity;
triplicity.

· Calfa

NBHL (6)

Միութիւն օրհնաբանեալ՝ եւ երրորդութիւն։ Մի պատճառ ամենայն էիցս՝ երրորդութիւնն. յորմէ գոլն եւ բարի գոլն է ամենայն էիցս. (Դիոն.։)

Երրորդութիւն անբաժանելի։ Համագոյ երրորդութիւն։ Երրորդութեան եւ մի աստուածութեան. (Շար.։)

τριάς, τριάδος trinitas, trias Յաստուածայինս է Երրեակն գոլ անձնաւորութեանց ի միում անբաժանելի աստուածութեան. թէսլիս.

Ի սոյն յարմարեալ ... զպսակօղ եւ զնորոգօղ անուան էութեան ամենազօր սուրբ Երրորդութեանն ... Հայր, Որդի, Հոգի, ի մի շար դասեալ՝ զթիւն պատուեալ եւ օրհնաբանեալ երիցն ազգակցաց՝ երկոտասան վերանկարէ. (Նար. առաք.։)

ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆ, կոչի նիւթապէս Ուր կայցեն երեք թիւք. որպէս, Փիլոն երրորդութիւն ձայնէ զանուանս ենովսայ, ենովքայ, նոյի. եւ դարձեալ աբրահամու, իսահակայ, յակոբայ. եւ զերիս հրեշտակս երեւեալս աբրահամու։ (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)

Ի քո իսկ անձն (այսինքն ի միտս), եւ ի մարմին եւ ի հոգի. զի յարժամ քում երրորդութեամբդ այդմիկ զմիաբանութիւն հաստատեսցես խաղաղութեամբ, յայնմ ժամանակի իբրեւ յաստուածութեանն երրորդութեան պատուիրանի հաստատեալ՝ լուիցես. (Եւագր. ՟Ժ։)


Երրօրեայ

cf. Եռօրեայ;
cf. Երեքօրեայ.

· Calfa

NBHL (1)

Իբր Եռօրեայ. երեքօրեայ.


Երփնագոյն

adj.

of many colours, variegated.

· Calfa

NBHL (2)

Նարօտ երփնագոյն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Որք զծիրանիսն ներկեն, այլովք ոմամբք զընդունակսն ներկուածոյն պատրաստեն, զի մի՛ արտաքս թքցէ զերփնագոյն ծաղկերանգսն». յն. զծաղիկն. (Ոսկ. գծ.։)


Երփնաներկ

adj.

dyed of many colours.

· Calfa

NBHL (2)

Ներկ բազմերանգ.

Սնգուրեցաւ յերփնաներկն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Եւս

conj. adv.

also, still, more;
— առաւել, the more so;
— քան զ—, more and more, instantly.

· Calfa

NBHL (15)

Եւ բուսոյց եւս։ Եւ ստեղծ եւս։ Եւ դադարեաց եւս աւուրս ստեղծ եւս։ Եւ դադարեաց եւս աւուրս եօթն։ Եւ դադարեաց աւուրս եօթն եւս։ Միթէ եւ դատաստա՞ն եւս դատել. այժմ եւ զքեզ եւս չարչարեսցուք։ Զի՞ եւս տակաւին դատիցիմ։ Զի՞ եւս աշխատ առնես։ Զի՞նչ եւս պիտոյ են մեզ վկայք։ Միւս եւս ջրհոր։ Միւս եւս պակաս է քեզ։ Միթէ գո՞յ եւս մեր այսուհետեւ բաժին. եւ այլն։

Արդ եթէ ե՛ւս (այսինքն դեռ) վհատիցես վասն լուծ եւ բեռն լսելոյ. (եւ այլն. Ոսկ. մ. ՟Բ. 13։)

Եթէ ե՛ւս (տակաւին) ընդ երկուեալ եմք, թէ իբրու այլաբար ունի. (Պղատ. օրին. ՟Ժ։)

ԵՒ ԵՒՍ. շ. եւ մ. ի մի զօդեալք որպէս նոյն ընդ վերնոյն, կամ ընդ Եւս եւ. καὶ ἕτι, ἕτι δὲ, ἕτι καὶ ἕτι et adhuc, atque etiam. Երբեմն զատուցեալ, զոր օրինակ.

Եւ բուսոյց եւս։ Եւ ուղտուցդ քոց եւս, եւ այլն։

Եւ երբեմն կից.

ԵՒ ԵՒՍ. յետադաս, իբր Այլ եւս, անդր եւս. անընդհատ տեւողութեամբ.

Ես տէր աստուած ի սկզբանէ, եւ ըեւս. (Ես. ՟Խ՟Գ. 13։)

ԵՒՍ. իբր անուն հոլովական՝ նշանակութեամբ շաղկապի.

Եւ ստեղծ եւս տէր աստուած ... Ոչ վարկպարազի կայ առ էստեղծն՝ եւսն. (Փիլ. այլաբ.։)

Ե՛ՒՍ. տուօղ առաւելութիւն ածականաց իբր մասնիկ բաղդատական եւ գերադրական. որպէս Աւելի, առաւել, այլ եւս քան. ա՛լ, ա՛լ աւելի.

Զե՛ւս հնարաւորն։ Զե՛ւս գերազանցն։ Եւ ե՛ւս բազմօք։ Եւ ե՛ւս ընտրականօք. (Նար.։)

Եւ ե՛ւս քան զսոսին բաւես։ Նաեւ եւ ե՛ւս քան զայս։ Ե՛ւս քան զսոյն։ Զե՛ւսն քան զսահման. (եւ այլն. Նար.։)

Եւս քան զեւս աճեցին եւ բազմացան. (Եղիշ. ՟Գ։)

Իսկ ԵՒՍ ԱՌԱՒԵԼ, է կրկին մակբայ. ա՛լ աւելի։ cf. Առաւել։


Եփեմ, եցի

va.

to cook, to dress, to do;
— ի փռան, to bake;
— ի տապակի, to fry;
— ի Կասկարայի, to broil.

· Calfa

NBHL (6)

ἕψω coquo, elixo Հրով եռացուցանել եւ հասուցանել զուտելիս. (յն. եւս՝ է՛փսօ). եբր. պիշել, պաշալ։

Բաղարջ եփեաց նոցա։ Եփեաց զբլիթսն։ Որ ինչ եփելոց էք, եփեցէ՛ք։ Եւ ո՛չ պախ եփեալ ջրով։ Անօթ կաւեղէն՝ յորում եփեսցի.եւ այլն։

Յաղբ մարդոյ եփեսջի՛ր զայն». իմա՛, ի վերայ կայծականաց աղբոյ.

Եփեաց խոհակերն զազդրն». յն. եւ եբր. եբարձ։

Նմանութեամբ ասի՝ իբր ռմկ.

Ստամոքն ի յուժի չէ, եւ կարողութիւն չունի՝ որ զկերակուրն եփէ. (Մխ. բժիշկ.։)


Եփոյ, ից

s.

cooked meat;
cooling draught, decoction.

· Calfa

NBHL (1)

ԵՓՈՅ ԵՓՈՑ. ἔψημα coctile Եփելի կամ եփուած ինչ. եփոց. յն. է՛փսիմա. եբր. նազիտ. որ թարգմանի ստէպ ի մեզ՝ Թան.