Definitions containing the research բ : 10000 results

Դառնահայեաց

adj.

sullen, grim.

· Calfa

NBHL (1)

Ի դառնահայեաց եւ ի չարատես աչաց բանսարկուին. (Մարաթ.։)


Դառնահառաչ

adj.

who sighs bitterly.

· Calfa

NBHL (1)

Մինչեւ սատակեցաւ դառնահառաչ մահուամբ. (Ուռհ.։)


Դառնահաւ

adj.

thoroughly bitter, or bitter indeed.

· Calfa

NBHL (1)

Իբր ի սկզբանէ անտի դառնացեալ. դառն ընդ սկզբանն. կամ միշտ դառն վարուք.


Դառնահոսան

adj.

bitter, harsh.

· Calfa

NBHL (1)

Դառն հոսեալ. դառնաբուղխ.


Դառնահոտ

adj.

that stinks.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ զդառնահոտ ծծումբ ի քիմս քո ծանրանան. (Կլիմաք.։)

Դառնահոտ շնչմանն արիաբար տարար. (Շար.)


Դառնաճաշակ

cf. Դառնահամ;
— լինիմ, to taste gall or anything bitter.

· Calfa

NBHL (1)

Կուսածինն ադամ դառնաճաշակ ի քեզ (ի խաչիդ) լինելով. (Անյաղթ բարձր.։)


Դառնամ, դարձայ

vn.

to turn, to turn about, to return, to go or come hack again;
to repair;
to be converted;
— յետս or ընդ կրունկն, to recede;
ընդէմ —, to object, to resist, to oppose;
— ի քրիստինէութիւն, to become a christian;
— առ Տէր, to repent, to reform;
— յաստուծոյ, to rebel against God;
— աւուր, to draw towards night;
ի — տարւոյն, the year after;
ի ղէն —, to arm one's self, to take arms.

· Calfa

NBHL (6)

Դարձաւ անդրէն առ նա ի տապան անդր։ Դարձցուք յեգիպտոս։ Դարձի՛ր անդրէն առ բաղակ։ Դա՛րձ առ իս։ Եւ ո՛չ դարձաւ։ Յի՛ս դարձ տէր, եւ ունկն դիր ինձ։ Դա՛րձ առ մեզ աստուած փրկիչ մեր։ Դարձցին յետս.եւ այլն։

Դարձցի սրտմտութիւն բարկութեան տեառն յիսրայէլէ։ Դարձեալ էք ի նմանէ (յաստուծոյ)։ Դարձան իւրաքանչիւր ի ճանապարհաց իւրեանց չարաց.եւ այլն։

Զճշմարիտ դարձն ոչ դարձաւ. այսինքն ճշմարիտ դարձմամբ. (Մխ. երեմ.։)

Հող էիր, եւ ի հող դարձցիս։ Զգաւազանն՝ որ դարձաւ յօձ։ Դարձցիս յայր այլ։ Դարձցին ձորք նորա ի ձիւթ։ Դարձան երեսք ամենայն ի գոյն դալկան։ Դարձան ի սուգ օրհնութիւնք պարուց մերոց։ Զիա՞րդ դարձար ինձ ի դառնութիւն որթդ օտարացեալ։ Ի գութ դարձաւ։ Սրտմտութիւն բարկութեան յողորմութիւն դարձաւ.եւ այլն։

Յաւուր ուրբաթու ի դառնալ աւուրն. (Լաստ. ՟Թ։)

ԸՆԴԴԷՄ ԴԱՌՆԱԼ. ՅԵՏՍ ԴԱՌՆԱԼ. Ի ՓԱԽՈՒՍՏ ԴԱՌՆԱԼ. եւ այլն. Տե՛ս ի յարակից բառսդ։


Դառնամահ

adj.

of a painful or violent death.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ դառն եւ չարաչար մահ. եւ Դառն մահուամբ.

Դառնամահ տանջանք։ Զդառնամահ սատակումն։ Ի դառնամահ որոգայթս։ Դառնամահ մեռանել. (Եփր. խոստ. եւ այլն։ Մանդ. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Է։ Լմբ.։ Հց. աթ. կիւրղ.։)


Դառնանամ, ացայ

vn.

to become bitter, to turn sour;
to be offended, irritated;
to be tired, displeased.

· Calfa

NBHL (4)

Դառնասցի յորովայն քո, այլ ի բերան քո է քաղցր. (Յայտ. ՟Ժ. 9. 10։)

ԴԱՌՆԱՆԱԼ. նմանութեամբ, Վշտանալ. զայրանալ. ժանտանալ. նեղանալ.

Դառնացեալք ոգւով իբրեւ զարջ որդէկոտոր ի դաշտի. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Է. 8։)

Դառնացաւ ի նոսա մավսէս. (Ել. ՟Ժ՟Զ. 20։ Տե՛ս եւ Հռութ. ՟Ա. 13։ Ես. ՟Ժ՟Դ. 9։ Երեմ. ՟Լ՟Գ. 9։ Ողբ. ՟Ա. 4։)


Դառնանիրհ

adj.

lethargic sleep.

· Calfa

NBHL (1)

Ուր դառն է նիրհումն, իբր Տխուր. վնասակար. չար.


Դառնաշունչ

adj.

rough, violent;
bad, venemous.

· Calfa


Դառնապէս

adv.

bitterly, harshly, sourly, painfully.

· Calfa

NBHL (2)

Դառնաբար. դառնութեամբ. դառն եւ դժնդակ օրինակաւ. եւ Ցաւագին.

Դառնապէս թշնամանալ. (Ածաբ. մկրտ.։)


Դառնապտուղ

cf. Դառնենի.

· Calfa

NBHL (2)

Ոյր պտուղն է դառն, կամ բերօղ զդառն պտուղ.

Մակեդոն ամբարիշտն շառաւիղ դառնապտուղ ի չար արմատոց անտի. (Լմբ. հանգ.։)


Դառնատեսիլ

adj.

of a horrid aspect.

· Calfa

NBHL (1)

Դառն տեսլեամբ. դժնեայ. դժնդակ. քստմնելի. ահագին.


Դառնարմատ

adj.

whose root is bitter.

· Calfa

NBHL (1)

Դառնարմատ ծառ, կամ կիրք. (Նար. մծբ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ա։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)


Դառնացող, աց

adj.

vexatious, offensive, irritating, maddening.

· Calfa

NBHL (3)

παραπικραίνων exacerbans, rebellis Դառնացեալ հոգւով. ժանտ. ստահակ. խեռ. մանաւանդ՝ Դառնացուցիչ աստուծոյ, այսինքն զայրացուցիչ հեստութեամբ.

Զդառնացօղս՝ որ բնակեալ են ի գերեզմանս։ Ազգ չար եւ դառնացօղ։ Մի՛ լինիր դառնացօղ իբրեւ զտուն դառնացողաց. (Սղ. ՟Կ՟Է. ՟Հ՟Է։ Եզեկ. ՟Բ. եւ ՟Գ. եւ ՟Ժ՟Բ. եւ այլն։)

Եւ ի վիմէն վտակ բարի արբոյց տոհմին դառնացողի. (Շար.։)


Դառնացուցանեմ, ուցի

va.

to imbitter;
to sour, to irritate, to offend, to tire, to displease.

· Calfa

NBHL (5)

Կենդանի է ... ամենակալն, որ դառնացոյց զանձն իմ։ Դառնացոյց զիս բաւականն յոյժ։ Դառնացոյց զթագաւորս բազումս, եւ ուրախ արար զյակոբ ի գործս իւր. (Յոբ. ՟Հ՟Է. 2։ Հռութ. ՟Ա. 20։ ՟Ա. Մակ. ՟Գ. 7։)

Զճաշակելիս մտացն դառնացուցանելով ի ձեռն սաստկական բանիցն յանդիմանութեան. (Սարկ. քհ.։)

Նմանութեամբ, Վշտացուցանել. զայրացուցանել անհնազանդութեամբ, եւ այլն. սիրտը էրել. նեղացընել. բարկացընել.

Դառնացուցանէին զիսահակ եւ զռեբեկա. Փորձեցին դառնացուցին զաստուած բարձրեալ։ Դառնացուցանել զիս գործովք ձեռաց իւրոց։ Դառնացուցեր զբանն տեառն (այսինքն հեստեցեր ի բանէն). եւ այլն։

πικραίνω, παραπικραίνω exacerbo Տալ դառնանալ. լնուլ դառնութեամբ. դառն ճաշակ տալ քմաց կամ մտաց. լեղացնել.


Դառնացուցիչ, չի, չաց

adj.

that imbitters, irritates.

· Calfa

NBHL (1)

Լո՛ւր քո դառնացուցչիս։ Դառնացուցիչս քաղցրութեան բարերարիդ. (Նար. ՟Լ՟Բ. եւ ՟Է։)


Դառնենի

adj.

whose fruits are bitter.

· Calfa

NBHL (2)

Դառնաբեր (ծառ).

Իբրեւ զնռնենիս թթուենիս, եւ զնշենիս դառնենիս. (Վեցօր. ՟Ե. յն. զդառնագոյնս ի նշենեաց.)


Դառնիճ, նճի

adj.

s. bot. endive;
wild lettuce;
bitter.

· Calfa

NBHL (3)

πικρίς picris, amarago, lactuca agrestis Բանջար դառն, որ ի սուրբ գիրս Եղէգ ասի. լեղի մառօլ. եբր. մեռօրիմ.

Մեղացն արմատ դառն է քան զամենայն դառնիճ. (Ոսկ. եբր.։)

Հանդերձ բաղարջաւ եւ դառնըճով. (Շ. թղթ.։)


Դառնոստեան

adj.

whose branches are bitter.

· Calfa

NBHL (1)

Ունօղ զոստ դառնաբեր.


Դառնորակ

cf. Դառնահամ.

· Calfa

NBHL (1)

Ի դառնորակ մեղաց համին՝ փոխեա՛ ի քաղցր եւ ի բարին. (Յիսուս որդի.։)


Դառնութիւն, ութեան

s.

bitterness, disgust, sharpness, gall, distaste;
grief, displeasure, vexation;
rigour;
enormity;
mordacity.

· Calfa

NBHL (3)

Ողկոյզ նոցա դառնութիւն։ Լցոյց կամ արբոյց զիս դառնութեամբ։ Դառնութիւն մաղձի։ Խիթք դառնութեան (յն. դառն)։ Դառնութիւն եւ բարկութիւն։ Դառնութիւն անձին։ Ոչ ունի դառնութիւն տնակցութիւն նորա. եւ այլն։

Եւ էր անուն աստեղն դառնութիւն, եւ բազումք մեռան ի դառնութենէ ջուրցն. (Յայտ. ՟Ը. 11. յն. ափսինդ. այսինքն օշինդր։)

Դառնութեամբ յանդիմանէին զամպարշտութիւն թագաւորին. այսինքն դառնապէս, չարաչար. (Ճ. ՟Ա.։)


Դասագլուխ

s.

chorister, master of the choir.

· Calfa

NBHL (2)

Զոր մի ոք ի կարգեալ դասագլխացն ի դաւթէ երգէր. (Լմբ. սղ.։)

Փոխանակ քաղցրաձայնութեան երգոցն այժմ բուէճք եւ տտաղեղունք դասագլուխք են. (Լաստ. ՟Ժ։)


Դասագրիմ, եցայ

vn.

to enrol ones self.

· Calfa

NBHL (1)

Գրիլ ի դաս ինչ. մտանել ի համար խմբի.


Դասադաս

cf. Դաս դաս.

· Calfa


Դասալիք

adj.

deserter;
— լինել, to desert;
to apostatise.

· Calfa

NBHL (1)

Դասալքից՝ որք թողին զարդարոյն զդաս, վրէժս առնուլ։ Ի բարեպաշտ մարգարէութենէն նա դասալիք եղեւ. (եւ այլն. Փիլ.։)


Դասալքութիւն, ութեան

s.

desertion

· Calfa


Դասակ, աց

s.

troop, order, division;
flock (of sheep, etc.);
herd (of oxen, etc.).

· Calfa

NBHL (3)

Նուաստ կամ անարգ դաս. երամակ. վոհմակ. հոյլ. ջոկ անբանից եւ նմանեաց նոցին. յն. պէսպէս ἁγέλη, βουκόλια, ἑσμός եւ այլն.

Դասակք անդւոց, կամ անդէոց։ Արջառոցն դասակ։ Զդասակս խողաց։ Ընդ դասակս այծեացն։ Իբր զդասակս դոյզն հօտից. (Յովէլ. ՟Ա. 18։ Յհ. կթ.։ Փիլ. լիւս.։ Փարպ.։ Նար. ՟Կ՟Բ։)

Զամենայն դասակս հերձուածողացն. (Սարգ. ՟բ. պ. ՟Դ։)


Դասական, ի, աց

adj.

ordinal;
classical;
arranged, divided.

· Calfa

NBHL (1)

Դասական (անուն) է, որ զդաս յայտնէ. առաջին, երկրորդ եւ այլն։ Դասականն (մակբայ). յետ այսորիկ, յառաջագոյն, մի ըստ միոջէ. եւ այլն. (Թր. եւ Երզն. քեր.։)


Դասակարգ

s.

order, class.

· Calfa

NBHL (1)

Ի դասակարգէ աբիայ. (Ղկ. ՟Ա. 5.) իմա՛ զօր ըստ օրէ պաշտօնն, որ եւ ՕՐԱՄՈՒՏ ասի։ յն. ἑφημερία.


Դասակարգեմ, եցի

va.

to put in order, to associate, to enrol.

· Calfa

NBHL (2)

Դասակարգել ընդ զօրս անմահից. ընդ անմարմնական բազմութիւնսն. ի դասս մատենագրի. (Զքր. կթ.։ Շար.։ Նար. գանձ.։)

Ի բանականութեանն ընդ անասունս դասակարգեալ. (Նար. ՟Ի՟Գ։)


Դասակարգութիւն, ութեան

s.

order, sign;
enrolment;
choir;
hierarchy;
category.

· Calfa

NBHL (1)

Դասակարգութիւն եկեղեցւոյ, կամ անմարմնականացն պարուց. (Լմբ. եկեղ. եւ Լմբ. ստիպ.։)


Դասակից

adj. s.

of the same order or class;
colleague, comrade.

· Calfa

NBHL (1)

Կարգեալ ի նոյն դաս. խմբակից. պարակից. ձայնակից.


Դասակցիմ, եցայ

vn.

to be in the same class or society, to enrol one's self.

· Calfa

NBHL (2)

Ընդ հրեշտակս՝ օրհնեմք զաստուած, ընդ սրբոցն դասակցեմք յերգս. (Ոսկ. ննջ.։)

Դասակցեալ անմարմնոցն մաքուր կուսութեամբ. (Շար.։)


Դասակցութիւն, ութեան

s.

admission, company.

· Calfa

NBHL (4)

Դասակիցն լինել. համադասութիւն. եւ Դաս. խումբ. ժողով.

Ի կուսական դասակցութեանց փառաբանիս. (Շար.։)

Կցորդք դասակցութեանցն վեհից։ Միախումբ դասակցութեամբ։ Առ դասակցութեան հարանցն հրաշալիք։ Ընդդիմաբանիցն դասակցութիւնք։ Դասակցութեան դժնէից մարդոց համաբան. (Նար.։)

Խաչն է ճշմարիտ հաւատոց դասակցութիւն. (Եպիփ. խչ.) այսինքն միաբանօղ ի ճշմարիտ հաւատս, կամ ի մի զինուորութիւն հոգեւոր։


Դասապետ, աց

s.

the first of an order or class;
chorister, precentor, master of the choir.

· Calfa

NBHL (2)

Զօրավարք, հեծելապետք, եւ ազգագլուխք, եւ հետեւակ ցեղիցն դասուց զարդարողք ... որպէս եւ բազումք, դասապետս մականուանեն զսոսա սոցունց։ Զօրավարացն եւ դասապետացն, եւ այլն. (Պղատ. օրին. ՟Զ։)

Զինուորք ընդ դասապետսն։ Հաճոյ եղեալք դասապետին. (Փիլ. քհ. եւ Փիլ. ՟ժ. բան.։)


Դասապետեմ, եցի

vn.

to be the first or chief in an assemblage.

· Calfa

NBHL (1)

Դասապետ լինել իմիք խմբի.


Դասապետութիւն, ութեան

s.

office of a master of the choir;
hierarchy.

· Calfa

NBHL (2)

Հրեշտակաց ինն գոլով դասապետութեան. (Շ. բարձր.։)

Անհամար դասապետութեամբ (զօրաց) որպէս զմարախ. (Ուռհ.։)


Դասաւորեմ, եցի

va.

cf. Դասեմ.

· Calfa


Դասաւորութիւն, ութեան

s.

order, ordonnance, arrangement;
system;
— բառից, syntax.

· Calfa


Դասեմ, եցի

va.

to put in order, to order, to arrange, to distribute;
to enrol, to associate.

· Calfa

NBHL (2)

Ընդ սուրբս քո դասեա՛։ Ընդ հրեշտակսն դասեցայք. (եւ այլն. Շար.։)

Դասել ընդ բարիսն։ Ի մի շար, կամ ի սոյն կարգ դասեալ։ Դասիմ ի պարս հեզոց։ Նախնի դասեցի զթշնամեացն իմոց աղերսանս։ Առաջին դասեալ զմարդասիրութիւնն. (Նար.։)


Դասեցուցանեմ, ուցի

va.

cf. Դասեմ.

· Calfa

NBHL (1)

Եւ դասեցո՛ ընդ սուրբս քո. (Շար.։)


Դաստակետղ, ետեղ

s.

place where one rests the wrist or hand.

· Calfa

NBHL (1)

Ի փորուածէ բեւեռացն դաստակետեղք ձեռացն ... կարմրացեալ ներկան. (Անյաղթ բարձր.։)


Դաստիարակարան

s.

place of educa-tion;
preceptor.

· Calfa

NBHL (1)

Զքեզ (զխաչդ) եդ առաջի բանալիք բացարան, իբրեւ զընդակից դաստիարակարան. եւ այլն. (Նար. խչ.։)


Դաստիարակեմ, եցի

vn.

to bring up, to educate, to instruct, to train up, to discipline.

· Calfa

NBHL (6)

Միանձունք զորովայնս դաստիարակեցին պարկեշտութեամբ. (ՃՃ.։)

Որ զարուսեակին անզգայ էութիւն իբր երաստնաւ իմն դաստիարակես. (Նար. ՟Կ՟Գ։)

Դաստիարակեաց զմեզ ի հեզութիւն։ Դաստիարակեցեր զժողովուրդն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)

Բազմապատիկ խնամակալութեամբ դաստիարակէ բնութեանս մերոյ. (Իգն.։)

Ակամբ դաստիարակեցելով վարել. (Բրս. թղթ.։)

παιδαγωγέω, παιδεύω instruo pueros, instituo, eudio, moderor, deduco Կրթել որպէս դաստիարակ. հրահանգել. ուսուցանել. խրատել. առաջնորդել իբր ձեռամբացի. ուղղել. ուսումն եւ մարդավարութիւն սորվեցընել, ճամբա բերել.


Գալարեմ, եցի

va.

to roll, to roll up;
to twist, to writhe, to bend;
to shrivel;
to curl.

· Calfa

NBHL (7)

λυγίζω flecto, torqueo, complico, ἐλίττω convolvo Ոլորել. գլել կամ գլորել հոլովմամբ. բոլորել կուղ կուղ. փաթութել. եւ Գելուլ. գորովել զազիս, ճմլել զսիրտս. ոլրել, խաթ խաթ փաթթել. պիւքմէք, էյիշտիրմէք.

Գալարեսցես զնոսա իբրեւ զհանդերձ, եւ գալարեսցին. (Եբր. ՟Ա. 12։)

Գալարեսցին երկինք իբրեւ զմագաղաթ. (Ես. ՟Լ՟Դ. 4։)

Գալարէին աղիք նորա ի վերայ եղբօրն իւրոյ. (Ծն. ՟Խ՟Գ. 30։)

Գալարէր իբրեւ զօձ. (Եղիշ. ՟Բ։)

Գալարեցան աղիք նորա իբրեւ զմագաղաթ. (Ոսկիփոր.։)

Իբրու շարժմամբ առ միմեանս՝ գալարելով զսոսա, եւ գալարեալ շուրջ զմիմեամբք եւ ի յիրար մտանելով. (Պղատ. տիմ.։)


Գալարումն, ման

s.

roll;
fold, contraction, shrink;
wrench, sprain, distortion, twisting, tortuosity.

· Calfa

NBHL (1)

Պէսպէս գոյնքս գալարմամբս այսուիկ լինելով. (Պղատ. տիմ.։)


Գալարուն

adj.

tortuous, puckered.

· Calfa

NBHL (1)

Որպէս զօձս, զի գալարուն է, եւ ծուռ. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)


Գալուստ, գալստեան

s.

arrival, approach, accession.

· Calfa

NBHL (1)

Ի կարգի եկեղեցական գրոց՝ Գալուստ ասի Քրիստոսի, Մարդեղութիւն, Տեառնընդառաջն, Ծաղկազարդն, եւ Կատարած աշխարհ. որպէս եւ Գալուստ հոգւոյն սրբոյ՝ Օրն պենտեկոստէից։ (Շար.։ ՃՃ.։ Տօնակ.։)