Definitions containing the research բ : 10000 results

Միանգամայն

adv.

all at once, together, unitedly, all at the same time, altogether;
jointly, in concurrence, at the same time;
all, quite;
totally, entirely;
— եւ, yet, even, also;
— ասել, եւ — իսկ ասել, եւ զի — ասացից, upon the whole, after all, in a word, in short;
ոչ — առնել, to repeat several times, over and over again.

· Calfa

NBHL (5)

ἄμα, ὀμοῦ, ἀθροῶς simul ἑφάπαξ semel ἄδην penitus, prorsus συνολών, ἀπασαπλῶς simpliciter, ut semel omnia dicam. Համայն. համանգամայն. միահաղոյն. միահամուռ. ընդ ամենայն. բոլորն ի միասին. զոյգ ընդ նմին. նաեւ. մէկանգամէն, մէկէն, մէկտեղ.

Խեթկեսցէ նոքօք զազգս միանգամայն մինչեւ զծագս երկրի։ Մերձեսցին խօսեսցին միանգամայն։ Զարհուրեցուցից եւ ցամաքեցուցից միանգամայն։ Ելէ՛ք միանգամայն։ Ազգաց եւ մարդկան միանգամայն։ Եւ էր ամենայն եկեղեցին միանգամայն՝ չորք բիւրք։ Ապա երեւեցաւ աւելի քան զհինգ հարիւր եղբարց միանգամայն։ Գուցէ եկեալ հարկանիցեմ զերկիր միանգամայն, եւ այլն։ Միանգամայն՝ թագաւորք տասն։ Միանգամայն ամենեքեան լինին՝ ՟Ժ թագաւորք։ Միանգամայն ամենայն ամքն, ՟Ս՟Մ՟Խ՟Բ. (Եւս. քր. ՟Ա։)

Իսկ սա զայն միանգամա՛յն կատարեաց. (Եբր. ՟Է. 27։)

Եւ միանգամայն պարզաբար (ասել կամեցեալ)։ գուցէ պահօք զամենայն սուրբսն ընդ աստուծոյ քաղաքավարեալ։ Դու՝ միանգամայն պարզաբար, զամենայն ինչ ի վեհագոյնս փոխարկեցեր. (Բրս. պհ. ՟Ա։ Ոսկ. նոր կիր.։)

Աղօթից՝ միանգամայն եւ պահոց։ Յարեւելս՝ միանգամայն եւ յարեւմուտս։ Ընդ որում քեզ հօր՝ միանգամայն եւ հոգւոյդ սրբոյ. (ՃՃ.։ Փիլ. իմաստն.։ Պտրգ.։)


Միանձն, ձին, ձունք, ձանց

s. adj.

solitary being, anachorite, hermit;
coenobite, monk, friar, religious;
only, alone, without company.

· Calfa

NBHL (3)

ՄԻԱՆՁՆ. Անսովոր ոճով կամ հելլենաբանութեամբ՝ որպէս μοναχός, μόναρχος եւ ἁπόλυτος , եւ μονοούσιος unicus, solus եւ այլն. Մի հոգի առանձին. միայնակ ոք կամ ինչ. մի եւեթ. եզական. բացարձակ. ազատ. ուրոյն. առանձնական. (Անյաղթ ստորոգ.։)

Նախասկիզբն միանձանց. (Շար.։)

Եւ յայսմ մասին (կարէր տրտմիլ) միանձն, ի տրտմութենէաստի մխիթարեաց զնոսա ի յասել անդ իւրում, ուր մի իցէ՝ անդ եմ եւ ես. զի մի՛ տրտմեսցին ամենայն միանձունք. (Եփր. համաբ.։)


Միանձնական, ի, աց

adj.

solitary, coenobitical, monkish, monachal, monastic;
conventual;
unitarian.

· Calfa

NBHL (4)

եւ հայրն իբրեւ զմիաւորութիւն ի միաւորութեան։

Հայր միայն գիտէ զօծեալն իւր, եւ որդին զհայր իւր՝ իբրեւ զմիանձնական ի միանձնութեան. գուցէ գրելի՝ միասնական, եւ այլն.

Գտանէին միանձնական պարկեշտականս սրբամատոյց կանայս. (Ագաթ.։)

Մի է ըստ բնութեան աստուածային էութիւն, բայց եւ ո՛չ միանձնական, (այլ՝ երեքանձնեայ). (Տօնակ.։)


Միանձնանամ, ացայ

vn.

to retire, to live in solitude;
to embrace a monastic life, to turn monk.

· Calfa

NBHL (3)

Միանձնացաւ յանապատի սուրբ վարուք. (Կաղանկտ.։)

Զմիանձնացեալսն ճգնաւորական հանդիսիւ։ Զմիանձնացեալսն ապրեցուցանել ի խաբից թշնամւոյն։ Միանձնացելոց սրբոց. (Ճշ.։ Պտրգ.։)

Միոյն վա՛յ տայ ի գլորելն. եւ զայս մի՛ մարմնով միանձնացեալ իմանաս, այլ յինքնահաճուծեան աշտարակն ելեալ. (Լմբ. ժղ.։)


Միանձնանոց

cf. Միայնանոց.

· Calfa

NBHL (1)

Գնայր սուրբն եպիփան ի գաւառէն ծոփաց յիւրմէ միանձնանոցէն. (Բուզ. ՟Ե. 28։)


Միանձնութիւն, ութեան

s.

monachism, monastic life;
solitude.

· Calfa

NBHL (14)

Կոչի տուն հեզութեան եւ միանձնութեան, զի լինին ի նմա միանձնութեամբ, եւ այլն. (Եւս. պտմ. ՟Բ. 17։)

Թէ միանձն ոք իցէ, եւ ագահիցէ. քան զորոյ միանձնութիւնն լաւ ասէ զմիաբանութիւն ընկերաց. (Նախ. ժող.։)

Արժան է լռեցուցանել զմիանձնութիւն ստուգութեանդ քո ի յորդ ողորմութեանց աստի քոց. (Եփր. համաբ.։)

Որ գնայ ընդ իմաստունս միանձնութեամբ օրինացն աստուծոյ. (Համամ առակ.։)

Լուսին մեծ իսկ է միանձնութեամբ իբրեւ զերկիր. (Շիր.։)

Այլ եւ այլ գոյն ի միանձնութիւն մարմնոյ սկիզբն է բորոտութեան. (Լմբ. ի թղթ. լուսիոսի.։)

Ո՛չ յականէ միանձնութեամբ ասացեալ, այլ՝ հասարակաց. (Եփր. համաբ.։)

ՄԻԱՆՁՆՈՒԹԻՒՆ. որպէս Մի ինչ իրականութիւն. լոկ մտածութիւն ըստ միոյ բանի. առումն ըստ միոյ իրի եւեթ.

Երեք կարգք եղեն տեառն մերոյ. մի՝ աստուածութեան նորա՝ միայնութեամբ (առանց մարդկութեան ի յաւիտենից). եւ երկուս՝ աստուածութեանն եւ մարդկութեան նորա խառնութեամբ (ի մարդեղութեան), եւ երեք (այսինքն երրորդ) միանձնութեամբ մտածելով (այսինքն լոկ ըստ մարդկութեան), կամ ի բաժանիլ հոգւոյն ի մարմնոյ ... խնդրէք սպանանել զիս՝ զայր մի. այս մարդկութեանն. (Եփր. համաբ.։)

Բազմացուցանել բազմացուցից զմիանձնութիւնդ քո. (Եփր. եբր.։ Ուստի ասի ՄԻԱՆՁՆՈՒԹԵԱՄԲ, որպէս Առանձինն.)

Նշան մովսէսի տուաւ եւ գեդէոնի. այլ որ միանձնութեամբ տուաւ նոցա, ո՞չ ահա առ ձեզ առաքեցաւ գործն յայտնի. (Եփր. համաբ.։)

ՄԻԱՆՁՆՈՒԹԻՒՆ. որպէս Բացարձակ ինքնութիւն. բացարձակութիւն. ուստի Միանձնութեամբ ասի, որպէս Բացարձակապէս.

Ինչ մի միանձնութեամբ մեկնակի մեծ է իւրով բնութեամբ՝ ըստ միանձնն մեծութեան երկնի եւ երկրի եւ ծովու. (Վեցօր. ՟Զ։)

Լուսաւորն մեծ. իբրու թէ ինչ մի մեծանձնութեամբ մեկնակ՝ մեծ է ըստ միանձնութեան երկնից, երկրի եւ ծովու. իսկ այլքն եւս՝ որ կոչին մեծ, ոմն մեծ քան զընկեր իւր. (Շիր.։)


Միանման

adj.

uniform, equal.

· Calfa

NBHL (2)

Միաձեւ միանման յամենայնի բարք ոգւոց. (Կոչ. ՟Դ։)

Նոցունց այնոցիկ միանման էին բարքն. յն. ոմանք ի նոցանէ։


Միանշան

adj.

having or wearing the same mark, uniform.

· Calfa


Միանուն

cf. Համանուն.

· Calfa

NBHL (3)

Վասն է՞ր միանուն, եւ ոչ յոգնակի. (Լմբ. ժղ.։)

Աստուծոյ կոչին որդիք, եւ եղբարք քրիստոսի, եւ միանուն քրիստոնեայք. (Տօնակ.։)

Ասորին՝ ներքինւոյ եւ առն հաւատարմի միանուն կոչէր. ընթերցի՛ր զատաբար, մի անուն։


Միաշար

adj.

continuous, uninterrupted;
strung, arranged, conjoined.

· Calfa

NBHL (4)

ὀλόκληρος integer, totus συνεχής continuus συνεχέως continenter, sine intermissione. Ի մի կարգ շարեալ. շարադասեալ. միայար. անընդհատ. շարունակ. ամբողջ. միակտուր.

Իբր զմիաշար խորհրդոյ տեսակ. (Նար. կուս.։)

Յեբրայեցւոցն եւ յայլոց թարգմանացն ժողովեաց, եւ միաշար արար։ Ընդ ժամանակս ժամանակս առնուին պատգամս ի հոգւոյն, եւ պատմէին. զոր յետոյ առեալ՝ միաշար գիրս կատարեալ. (Ոսկ. ես.։)

Երանելի առաքեալքն՝ միաշար զայս պահս քարոզեցին։ Պահէին սրբութեամբ միաշար. (Խոսրովիկ.։)


Միաշաւիղ

adj.

walking in the same steps, conformable, like.

· Calfa

NBHL (2)

Որոյ շաւիղն եւ ընթացքն է մի. զուգաճանապարհ. զուգընթաց. միաբան.

Եղբարքն երկոքին՝ հարազատք, միաշաւիղք, համակցորդք, եւ զուգածիրանիք. (Նար. խչ.։)


Միաշնչութիւն, ութեան

s.

unanimity, concord.

· Calfa

NBHL (2)

Զպտուղսն հոգւոյն, որ նախ քան զայս ի միաշնչութեան անդ տայր ամենայն աշխարհ. (Լմբ. ատ.։)

ὀμοψυχία unanimitas, concordia. Միաշունչն գոլ. միաբանութիւն.


Միաշունչ

adj.

unanimous, of one mind.

· Calfa

NBHL (2)

Միաշունչ հրամայեմ լինել ամենեցուն։ Միաբանութեամբ միաշունչ լինել։ Միաշունչք՝ միակրօնք՝ համապատիւք. (Ոսկ. հռ.։ Լմբ. կան. բենեդ.։ Նար. յիշ.։)

Միակամ միաշունչ միախորհ ընդ հօր եւ հոգւոյն, ինքն բաշխիչ շնորհաց հոգւոյն սրբոյ. (Ագաթ.։)


Միաչափ

adj.

of the same measure, equal.

· Calfa

NBHL (2)

Լայնութիւն նորա եւ բարձրութիւն՝ միաչափ, կիվօս. (Յայտ. ՟Ի՟Ա. 16։)

Թէ միաչափ են (ի բանս) սուտն եւ ճշմարիտն, լինի ճարտասանական. (Տօնակ.։)


Միապաղաղ

adj.

in one mass, in one body in a lump, massive;
plain, simple;
— ծով, smooth sea.

· Calfa

NBHL (2)

Որպէս թէ պաղելով պաղեալ եւ եղեալ իբր մի զանգուած. միաձոյլ. ձուլեալ եւ սերտեալ ի մի. շարունակ. անընդհատ. միակտուր.

Ջուրք բազումք յամենայն տեղիս զեղեալ կային միապաղաղ. (Վեցօր. ՟Դ։)


Միապաշտօն

adj.

equally worshipped or honoured.

· Calfa

NBHL (1)

Միով պաշտամամբ պաշտելի.


Միապատիւ

cf. Համապատիւ.

· Calfa

NBHL (4)

Միապատիւ է աստուածականն, եւ ոչ բազմաբար. (Ագաթ.։ եւ Կորիւն.։)

Յերրորդութեանդ սրբում, ի նոյն պաշտօն հաւասարութեան միապատիւ զուգականութեան. (Նար. ՟Հ՟Գ։)

Բարւոք ասաց հոգին սուրբ. (այս բան) զմիապատիւ հրամանս առանձնաւորութեան երրորդութեանն ցուցանէ. (Ոսկ. ես.։)

Ի ձեռն միջնորդի բանին թուակից եղեն, եւ միափառ եւ միապատիւ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)


Միապար

adj.

in the same chorus;
at the same ball or dancing-party.

· Calfa

NBHL (1)

Միախումբ դասակցութեամբ, միապար երգակցութեամբ, մաքուր օրհնաբանս. (Նար. խչ.։)


Միապարեգօտ

adj.

wearing but one tunic.

· Calfa

NBHL (1)

Մերկս առաքէ զնոսա, եւ միապարեգօտս, եւ բոկս. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)


Միապետ, աց

s.

monarch.

· Calfa

NBHL (1)

μονάεχης monarcha, qui solus imperat. Մի պետ բազմութեան. միահեծան իշխան. ինքնակալ.


Միապետական, ի, աց

adj. s.

monarchical;
monarchist, royalist.

· Calfa

NBHL (1)

Երանալից տնկագործիւր գրաստ՝ միապետական գոյացուցանօղ ակնարկութեամբ. (Պիտ.։)


Միապետեմ, եցի

vn. va. to be a monarch, to reign or govern with absolute power, to have sovereign authority;
— զաշխարհն, to be absolute master of the country, of the world.

· Calfa

NBHL (3)

նաեւ իբր ձ. μοναρχέω solus impero, dominor, rego. կր. ab uno regor, dirigor. Միապետ լինել. տիրել առանձինն որպէս ինքնակալ, կամ ընդ ձեռամբ ունել եւ ուղղել.

Յաղագս միապետութեան (աստուծոյ), որով միապետեալ լինի աշխարհս. (Փիլ. ՟ժ. բան.։)

Իբրեւ միապետեցաւ թագաւորութիւն պարսից. այսինքն ընդ միով թագաւորաւ անկաւ. (Արծր. ՟Ա. 5։)


Միապէս

adv.

in the like manner, likewise, equally, evenly;
indiscriminately;
uniformly.

· Calfa

NBHL (2)

Ամենեքեան իսկ միապէս սրբէին զբորոտս, եւ յարուցանէին զմեռեալս։ Ծերոց, եւ տղայոց միապէս հասանէ մահ. (Ոսկ. մ. ՟Բ. 21։ Ոսկ. յհ. ՟Բ. 1։)

Եւ կատարեալ միապէս երկիւղին զգիշերն ողջոյն եւ զտիւն բովանդակ. (Փարպ.։)


Միապիշ առնեմ

sv.

to attract all eyes;
— ինչ չառնեմ, to refuse to look at.

· Calfa

NBHL (1)

Ո՞ դարձեալ միապիշ առնէ զբազումս (յն. ինքն դարձուցանէ) ... Թէպէտեւ տեսանիցեմք, միապիշ ինչ չառնեմք. (յն. չհայիմք). (յՈսկ. եբր. ՟Ի՟Ը։)


Միասահման

adj.

having the same definition;
having conterminous bounds of confines.

· Calfa

NBHL (3)

Ունօղ զմի կամ զմիօրինակ սահման. եւ Որպէս զսահման մի (ըստ ամենայն առման սահման բառին).

Յամենայն շարժմունս առ մի սահման շաղկապաւ. եւ են միասահման. ո՛րզան, հոգին սուրբ՝ քերեալ գիծ՝ յերկաքանչիւրոց եզաբար ընդ պատճառաւ. (Քեր. քերթ. այսինքն որպէս որչին ասի բան եւ սահման հօր իբր ծնունդ, նոյնպէս եւ հոգին՝ սահման հօր եւ որդւոյ՝ իբր ելումն յերկոցունց որպէս ի միոյ պատճառէ։)

Զլերինս եւ զբարձունս եւ զամենայն երկիր՝ միասահման ունէին. (Վեցօր.։)


Միասայրի

adj.

one-edged.

· Calfa

NBHL (2)

ῤομφαία gladius, framea. Սուսեր՝ որ ունի զմի եւեթ սայր կամ զբերան սրեալ. միաբերան սուր հասարակ.

Ունէր այր զսուսեր իւր ընդ մէջ իւր, եւ զմիասայրի ի վերայ բարձի իւրոյ. (Նեեմ. ՟Դ. 18։)


Միասիրտ

adj.

of one mind, unanimous.

· Calfa

NBHL (2)

Վահան մամիկոնեանն հանդերձ ընդ իւր միասիրտ արամբք. (Փարպ.։)

Մատուցեալք միասիրտք եւ միախորհուրդք՝ ասօղս եւ լսողքդ՝ առ աստուածային ճառիցս գիտութիւնս. (Նանայ. յռջբ։)


Միասնական, ի, աց

adj.

consubstantial;
simultaneous, common, compatible;
united, only, sole.

· Calfa

NBHL (7)

ὀμοούσιος consubstantialis, ejusdem essentiae. Յաստուածայինս նշանակէ՝ Ի միասին էական, որ եւ Միասին էական. այսինքն Համէակից. համէական. համագոյ. համագոյական. էակից. նոյնագոյ. համաբուն.

ՄԻԱՍՆԱԿԱՆ, ի, աց. ա. ἑπιτοαυτό socialis, comitativus եւ այլն. Զարարածոց ասի՝ որպէս Համասուն, կամ ի միասին գտեալ ուրեք. այսինքն միաբան. միաբանական. համօրէն. միահամուռ. եւ Ընտանի. ընկերական. միախորհ. յարակից. շաղկապեալ, եւ այլն.

Միոյ աստուածութեան՝ միասնական երրորդութեանն։ Իմասցուք միասնական զորդի հօր ել։ Միասնական գոլ զորդին հօր։ Զսուրբ հոգին միասնական որդւոյ եւ հօր. (Աթ. ՟Ե. ՟Ը. ՟Ժ՟Բ։)

Վասն որոյ եւ մեք զհոգին սուրբ ընդ հօր միաւորեալ, եւ ընդ որդւոյ միասնական խոստովանիմք. (Ժմ. եւ այլն։)

Ունին եւ բազում ինչ՝ միասնական կեանքն՝ բարութիւն. (Բրս. հց.։)

Զմիասնական ազգսն բաժանեալս։ Արարեալ զնոսա միասնականն միաբանութեամբ իբրեւ զմի տուն. (Ագաթ.։)

Միասնական զուգութեամբ ընդ մեզ իսկ կցորդեցեր (զիւղն օծութեան). (Նար. ՟Ղ՟Գ։)


Միասնականութիւն, ութեան

s.

con substantiality;
simultaneousness;
compatibility.

· Calfa

NBHL (3)

Սուրբ երրորդութիւնն եւ երանելի միասնականութիւնն անբաժին եւ միաւրեալ է յինքեան. Յաղագս որ առ հայր բանին միասնականութեան։ Զսուրբ հոգին՝ որ զնոյն միասնականութիւնն ունի առ որդին. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Միասնականութիւն սուրբ երրորդութեանն. (Փարպ.։ Յհ. իմ. եկեղ.։ Աթ. ի հոգին սուրբ.։)

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ. որպէս Միաբանութիւն կամ միաւորութիւն յարարածս.


Միասնութիւն, ութեան

s.

conjunction, connection.

· Calfa

NBHL (1)

Այնոցիկ՝ որ յերկնին են, ամենեցուն է յարութիւնն. եւ միասնութիւն եւ կապ՝ ինքն երկին. (Փիլ. ել. ՟Բ. (իբր զօդ յարեցուցիչ։))


Միասնունդ

adj.

fed, reared or brought up together.

· Calfa

NBHL (2)

Եղբարք ըստ մարմնոյ, եւս առաւել հոգւով միասնունդք՝ միակրօնք ի կարգս աստուծոյ. (Ասող. ՟Գ. 17։)

Զմիասնունդ ազգն՝ բազում ազգս այլալեզուս ընդ երեսս երկրի սփռէր. (Ագաթ.։)


Միաստնի

adj. s.

one-breasted;
Amazon.

· Calfa

NBHL (2)

Եւ զմիաստնիսն կոտորեցին. (՟Բ. Մնաց. ՟Ժ՟Դ. 15։) Ա՛յլ են եւ Աղիմազովնեայք, որ յիշին անդ, ՟Ի՟Բ. 1։ Բազում են բանք եւ կարծիք մեկնաց վասն այս տեղեացս ի սուրբ գիրս։

μονόμαζος unam mammam habens ἅμαζος, ἅμαζων amazones. Ունօղ մի եւեթ ոտին. ազգ սկիւթացի կանանց պատերազմականաց, որք ի մանկութենէ խարէին զմի ի ստեանց առ աջողակ զինաշարժութիւն կամ նետաձգուիւն. ըստ յն. ասին եւ Ամազոնք, իբր անստինք.


Միատարազ

adj. adv.

uniform;
equally.

· Calfa

NBHL (2)

Այլոց հաստատութեանցս (այսինքն արարածոց) միատեսիլ եւ միատարազ է արարչութիւն. բայց մարդն ոչ այսպէս. (Իսիւք.։)

Նոյն ինքն խօսի, եւ ոչ միատարազ խօսի։ Քրիստոս՝ միատարազ ոչ կոչի, այլ ինքն անուն նորա է մի. (իսկ ձայնս քրիստոս՝ այսինքն օծեալ՝) երկուց իրաց երեւի նշանակ, աստուածութեան եւ մարդկութեան. (Ոսկիփոր.։ Տե՛ս եւ զյաջորդ բառն։)


Միատարած

adj.

equally spread or extended every where.

· Calfa

NBHL (1)

Միատարած է առաքինոյն՝ ամենեցուն ըստ իւրում զօրութեանն օգուտ առնել. (Փիլ. լին. ՟Գ. 42. թերեւս գրելի իցէ Միատարազ. որպէս եւ յայս բան Վանակ. յոբ. իսկ մարդն (կամ մարդոյս) երկդիմի եւ կրկին։)


Միատարր

adj.

massive, solid, compact, homogeneous.

· Calfa

NBHL (4)

ὀμοιομερός similibus constans partibus. Ունօղ զմի եւ եթ տարր. եւ տարրացեալ ի մի. համամասն. նմանամասն. պարզ. միաձոյլ. միայար. միաբան. միօրինակ. անփոփոխ.

Լուսոյ պարզ բնութիւն է. եւ միատարր կերպարանք։ Միով հաւասարութեամբ միատարր (յն. հաւասար միջոցօք) ի վերայ ամենայնի մասանց աշխարհիս ցուցանէ զծագումն ճառագայթից իւրոց. (Վեցօր. ՟Բ. ՟Զ։)

Միատարր հաւասարութեամբ (յամենայն անցս կենցաղոյս). (Մաշտ.։)

Ո՛չ է գործն միատարր բարի, ա՛յլ յիւրում ժամանակին. (Լմբ. ժղ.։)


Միատարրեմ, եցի

adj.

to unite together, to combine.

· Calfa

NBHL (1)

Զայս ամենայն մասունս ըղձականս (սուրբ նշխարաց) ընդ խաչին հիւսեալ միատարրեցին. (Նար. խչ.։)


Միատարրութիւն, ութեան

s.

combination, union, homogeneousness.

· Calfa

NBHL (1)

Միատարր գոլն. զօդումն. խառնուած. բաղկացութիւն.


Միատեսակ

adj.

of one kind, uniform, like, equal.

· Calfa

NBHL (6)

Որ ի բանն հայի միով միատես առաքինութեանն կենօք, միով հոգւով կեալ վկայի. (Նիւս. երգ.։)

Ոչ միատեսակ դնէ զպտուղսն կամ զչարչարանսն, այլ բազմատեսակ. (Սարգ. յկ. ՟դ. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

Իբր պատկերակիցք՝ միատեսակք՝ զուգաշաւիղք. (Նար. ՟Ժ՟Թ։)

Ոչ ի գոյնս միատեսակս ասաց զբազմութիւն ականցն, այլ զանազանս. (Գէ. ես.։)

Հրեշտակք շրթունս ոչ ունին, լեզուս ոչ ունին՝ կրկինս կամ միատեսակս, եւ ձայնեն աւետիս բարեաց. (Պիտառ.։)

Անվայրինափակ միջնածաղիկ՝ սահման կենաց, էն միատեսակ երկուց ներհակ բազմաշաւիղ. (Սիւն. տաղ խչ.։)


Միատեսող

adj.

seeing all at one glance.

· Calfa

NBHL (2)

Միով տեսութեամբ կամ միօրինակ տեսօղ.

Ակն միատեսող անհասիցն եւ ծածկեցելոցն. (Նար. մծբ.։)


Միատեւակ

adj.

enduring or suffering with another.

· Calfa

NBHL (1)

Որդւոյ քո կցորդութեամբ՝ միատեւակն ժուժկալութեամբ. (Նար. կուս.։)


Միատնութիւն, ութեան

s.

cohabitation, living in the same house.

· Calfa

NBHL (1)

Փլուզին քակեցին զմիալեզու միաբանութեանն իւրեանց շինութիւն միատնութեան. (Ագաթ.։)


Միատոհմ

adj.

of the same race, family or nation.

· Calfa

NBHL (1)

Միատոհմ միալելու ազգին բազմացելոյ. (Ագաթ.։)


Միացուցանեմ, ուցի

va.

cf. Միաւորեմ.

· Calfa

NBHL (3)

Արարիչն զհողեղէնս բնութիւն միացոյց ընդ ինքեան. (Մեկն. ղկ.։)

Յանարատ սրբութիւնն փափագանօք միացուցանէ. (Յճխ. ՟Գ։)

Տպաւորեալ միացո՛ զմեզ նդ ամենայն բարեգործութեան յորդորմունս. (Ժմ.։)


Միաւոր, աց

adj.

united, joined;
one, singular;
equal, alike;
s. arith. unit;
— թիւք, the units, the simple numbers.

· Calfa

NBHL (9)

Եւ ոչ է իսկ մին միաւոր քրիստոս յերկուս բաժանեալ։ Ո՞ է՝ որ զմի միաւոր շունչն ընդ ամենայն մարմինն սփռէ։ Միաւոր է, եւ ներհակ ոչ ունի։ Զերից հատածացն միաւոր զօրութեանն։ Զմիաւոր ճշմարտութիւն հրամանացն քրիստոսի պատմել։ Երրորդութիւն՝ միաւոր ըստ բնութեանն աստուածութեանն։ Ոչ ասաց միաւոր կոչմամբ, բարւոյն, այլ՝ հանդերձելոց բարեացն։ Երկինք յոգնակի, եւ երկիր միաւոր. (զի այլ երկիր ոչ է. Պրպմ. ՟Խ՟Է։ Կոչ. ՟Թ։ Եւագր. ՟Ի՟Ը։ Եղիշ. ՟Ե։ Ագաթ.։ Տօնակ.։ Վրդն. քրզ. եւ Վրդն. սղ.։)

ՄԻԱՒՈՐ. իբր Միասնական. համագոյ.

Նոյն ինքն աստուած ճշմարիտ, եւ մարդ կատարեալ, միաւոր բնութեամբ. (Խոսր. պտրգ. այսինքն միաւորեալ ֆիզիգապէս։)

Զաւակ նորա միաւորն քրիստոս. միաւոր աղքատ զբնութիւնս ասէ. (Վրդն. սղ.։)

Միաւորքն եւ թախծեալքն նստէին անդէն ի տան. (Մամբր.։)

ՄԻԱՒՈՐ. Մօրինակ. միաբան. միակերպ, միապաղաղ. միացեալ. խառն.

(Հետք յարդգողի) խիտ աստեղք են՝ բազումք, նուաղք. եւ յոյժ ընդ աղօտ երեւմանէն՝ միաւոր լոյսն տեսանի. (Շիր.։)

ՄԻԱՒՈՐ. իբր Եզակի.

Բայց միաւոր ի դէմս յոբայ ասէ. (Վանակ. յոբ.։)


Միաւորական, ի, աց

adj.

singular;
indivisible.

· Calfa

NBHL (5)

Եւ Բաղկացականն՝ անշփոթ եւ անբաժան միաւորութեամբ.

Մինն՝ միաւորական անուամբն առանձնացեալ։ Զիա՞րդ նոքա երեք, կամ այսոքիկ միաւորականք։ Այս սովորութիւն է աստուածային գրոց, երբեմն զբազմաւորականն՝ միաւորական դնել, եւ երբեմն զմիաւորականն՝ բազմաւորական. (Արիստակ. ի մկրտ.։ Առ որս. ՟Զ։ Սարգ. յկ. ՟Դ։)

Եւ Միասնական. անբաժանելի.

Զուգական եւ անորոշ եւ միաւորական աստուածութեան հօր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ։ Անդնդոց խորուըեան եւ ահագնութեան նմանեցուցանէ զմիաւորական բնութիւնն. (Նար. յովէդ.։)

Ժողովօղ եւ միաւորական է լուսաւորելոցն։ Զմիաւորական զօրութիւնն, ըստ որում յարմարին եւ պատկանին բազումքն։ Սիրով գորովոյ միաւորական խնամոյ եւ բնութեան՝ անարձակ կապով։ Միաւորականակս այսու ուղիղ ամբծութեամբ (օտար ի հերձուածոյ). (Դիոն. ածայ.։ Փիլ. լին. ՟Ա. 15։ քհ. ՟Ժ՟Բ։ Նար. ՟Հ՟Ե։)


Միաւորականութիւն, ութեան

s.

unity;
union.

· Calfa

NBHL (2)

Իբր Միութիւն. միասնականութիւն. եւ Միաւորութիւն.

Մտերիմ միաւորականութիւն. յն. միաւորական մտերմութիւն. (Փիլ. բագն.։)


Միաւորակից

adj.

conjoined;
united.

· Calfa

NBHL (2)

Իբր Յարակից. բարոյապէս միացեալ. συνενωθείς counitus, adjunctus. ըստ մտաց նեստորի առեալ. ուր ըստ ուղղափառաց ասի եւ ἐνοθείς unitus. այսինքն ֆիզիգապէս միաւորեալ ի մի անձն.

Հրաժարելի՛ է ասեն (նեստորականք) մարդ տալ կատարեալ զմիաւորակիցն եղեալ բանին տաճար. (Պրպմ. ՟Լ՟Թ։)


Միաւորեմ, եցի

va.

to unite, to join, to conjoin;
to attach, to tie together, to glue together;
to mix, to combine, to annex, to incorporate, to identify;
to join together, to couple, to match, to pair;
վերստին —, to reunite, to rejoin, to tie again.

· Calfa

NBHL (2)

Կամի զհինսն ընդ նոր պատարագս յարմարել եւ միաւորել մշտնջենաւորութեամբ։ Խոնարհելն քո ի ներքոյ ընկերին՝ ընդ աստուած միաւորէ զքեզ. (Փիլ. բագն.։ Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Հոգին սուրբ առաքեալ ի հօրէ՝ էառ մարմին յարգանդէն մարիամայ եւխառնեաց եւ միաւորեցոյց ի բանն աստուած. (Խոսր. պտրգ.։)


Միաւորիմ, եցայ

vn.

to be united, joined, attached or tied together;
to be mixed;
coupled, matched.

· Calfa

NBHL (11)

եւ ձ. ἐνοῦμαι unior, adunor. cf. ՄԻԱՆԱԼ, ո՛ր եւ է օրինակաւ. որպէս նիւթապէս եւ բարոյապէս յարիլ, խառնիլ. կռիլ. սերտիլ. միաբանիլ.

Հոսանք ջուրց բարեհամաց ի հիմանց փեղկից լերանց միաւորեալք ի ծաւալումն գետոց պերճանային. (Խոր. ՟Ա. 18։)

Եւ ֆիզիգապէս եւ գերաբնապէս. զոր օրինակ գոյացական եւ անձնաւորական միաւորեամբ բնութեանց ի մարդեղութեան.

Ոչ միայն միջնորդաւ անձինն ընդ հողոյ միաւորեցաւ դիմակ տեսակօք, այլ եռամասն խառնեալ էութեամբք միաւորեցաւ անշփոթելի. (Նար. կուս.։) այսինքն ոչ միայն մարմին էառ հանդերձ բանական հոգւով, այլ եւ միացոյց ընդ աստուածութեան իւրում։ (որ ի վեր է քան զմիաւորիլ հոգւոյ մերոյ ընդ մարմնոյ։)

Այսպէս իմա՛ ինձ զքրիստոս, պահեալ զբնութիւնսն անշփոթս, եւ ստուգապէս միաւորեալս. (Սարկ. հանգ.։)

Եւս առաւել՝ Միասնական եւ համագոյական միութեամբ աստուածային անհատ բնութեան յերրորդութեան անձանց. (եւ ըստ այսմ ոչ երբղք Միանալ ասի առ նախնիս, այլ միշտ Միաւորիլ, այսինքն միաւոր կամ միակ գոլ)

Յորժամ զմի ոք յերիցն իմանամք, զերրորդութեանն իսկութիւն ստուգեմք հաւատովք. վասն զի միաւորի այսպէս որոշմամբ, եւ բաժանի առանց բաժանման. (Բրս. ի ղկ.։)

Սուրբ երրորդութիւնն եւ երանելի միասնականութիւնն՝ անբաժին եւ միաւորեալ է յինքեան։ Անբաժանելի զինքն գիտելով ըստ էական բնութեանն, եւ միաւորեալ ըստ աստուածականն գոյութեան հօր իւրում աստուծոյ. (Աթ. ՟Ժ՟Բ. եւ ՟Ը. յորմէ եւ Խոսրովիկ.։)

Զերիս (կամ զերրեակ) անձնաւորութիւն՝ բաժանեալ առանձնաւորութեամբ, եւ միաւորեալ աստուածութեամբ. (Մամբր.։)

Երրակի թիւ կատարեալ՝ յերիս անձինըս բաժանեալ, աստուածութեամբ (կամ երրորդութեամբ) միաւորեալ՝ միով բնութեամբ հաւասարեալ. (Շար.։)

Հոգիդ աստուծոյ՝ անեղ էութիւն, ընդ հօր եւ ընդ որդւոյ միաւորեալ բնութեամբ։ Վասն որոյ եւ մչք զհոգին սուրբ ընդ հօր միաւորեալ, եւ ընդ որդւոյ միասնական խոստովանիմք. (Շար.։ Ժմ)


Միաւորութիւն, ութեան

s. fig.

union, junction, conjunction;
adhesion, combination;
reunion;
incorporation;
gluing;
copulation, pairing;
unanimity.

· Calfa

NBHL (10)

Մի է՝ ո՛չ դիմօքն, այլ՝ աստուածութեամբն. միաւորութիւն՝ երրորդութեամբ երկրպագեալ, եւ երրորդութիւն՝ ի միաւորութիւնն գլխաւորեալ. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Զմիաւորութիւն տէրութեանն, զոր ունի տէրունականն մարդ հանդերձ աստուածեղէնն բանիւ. (Աթ. ՟Ը։)

Որպէս Միանալն, միաւորիլն, անշփոթ խառնումն. յն. ἔνωσις unio, adunatio. նաեւ Միութիւն՝ իբր միացումն.

Սուրբ կոյսն մարիամ աստուածածին՝ գործարան միաւորութեան բնութեանցն։ Ոստոյն՝ յորում անճառաբար անկաւ միաւորութեան պատմուճանն։ Ի միասին եկին բնութիւնքն, եւ առանց խառնակութեան եկաց մնաց ի միաւորութեանն. (Պրոկղ. ի կոյսն.։)

Անլոյծ միաւորութիւն։ Շարադրութիւն եւ միաւորութիւն (բանին ընդ մարմնոյ). (Աթ. ՟Դ։ Տե՛ս եւ Պրպմ. ՟Ը։)

Անհասանելի միաւորութիւնն, եւ ոչ բնութեանցն այլայլութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Յաղագս միաւորութեան հոգւոյ եւ մարմնոյ. խնդրելի՛ է, թէ զիա՛րդ լինի միաւորութիւն անձին եւ մարմնոյ. (Նիւս. բն. ՟Գ։)

Միաւորութիւն սիրելւոյն (ընդ սիրելւոյ)։ Եղիցի ի մէջ քո եւ դերենկիդ անկասկած միաւորութիւն։ Եկեղեցւոյ անունն՝ ո՛չ բաժանման, այլ միաբանութեան եւ միաւորութեան անուն է. (Նիւս. կուս.։ Արծր. ՟Գ. 13։ Ոսկ. ՟ա. կոր.։)

Զամենայն առումն ձայնիս տեսանես ի բանն Աթան. ՟Գ.

Եւ Միութիւն բարոյական. միաբանութիւն սիրոյ. συνάφεια conjunctio եւ այլն.