• «մօտ կամ առաջ երթալ՝ տանիլ». արմատ առանձին անգործածական, որից զանազան բայակերտ մասնիկներով ձևագած են՝ մատիլ «մօտենալ» Մծբ. մատնուլ «մո-տենալ» Բ. մակ. ժա. 8. մատչիլ «մօտ եր-թալ, մօտենալ» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. թգ. և ծն. մատուցանել ՍԳր. Ագաթ. Եզն. Սեբեր. սրանցից են մատուցական Ագաթ. մատու-ցիչ Եփր. ել. ղևտ. թղթամատոյց Աբր. մա-միկ. և Ճառընտ. ինքնամատոյց Նիւս. բն. դժուարամատոյց Բ. մակ. ժբ. 21. Ոսկ. մ. բ. 12. դժուարամատչելի Արծր. յառաջամա-տոյց Կոչ. Ոսկ. յհ. ա. 30. սրբամատոյց Ա-գաթ. զոհամատոյց Կաղանկտ. նպաստամա-տոյց Կորիւն. նաւամատոյց, խնդրամատոյց (նոր բառեր) ևն։ Թերևս նաև մատք «երա-զափորձութի՞ւն» Եւագր. իա.։ Տե՛ս նաև մա-տարկայ։-Արմատի երկրորդ ձևն է ՄԱՒՏ = ՄՕՏ, որի հետ ճիշտ այն ձայնական լա-րաբերութիւնն ունի, ինչ որ արածել և արօտ, յատանել և յօտ։
• հառ) մատ ձևից, որ *մատանեմ բայի կտր. եզ. գ. դէմքն է. նոյն արմատից կազմուած են ուրիշ յօդերով մատնում, մատչիմ ևն. (երկուսն էլ տե՛ս ՀԱ 1894, 199)։ Հիւնք. մօտ բառից։ Ուղիղ մեկ, նութիւնը տուին Pedersen, Հայ. դր. լեզ. 124 և Scheftelovitz BВ 29, 28, համեմատելով ի մէջ այլոց գոթ. ga-mōtjan «հանդիպիլ» բառի հետ։ (Այս բառը Bugge և Meillet կցել են հյ. մուտ արմատի հետ, բայց այժմ Meillet BSL հտ. 26, N 79, էջ 4 չունի այս կար-ծիքը)։
• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Արիստ. աշխ. «Երեք մասունքն ի մար-մենին (կամ ի մարմնենին) ի նա լինին հա-յեցեալ, ըստ երից ամանակաց բաժանեալ»։ ՆՀԲ մեկնում է «մանելիք, գործի մանելոյ, աղեկատ», իսկ ԱԲ ջնջած է։ Արդեօք ստուգ-ուած է որ սխալ ընթերցուա՞ծ է։ Քաջունի, Գ. 160 դեռ շարունակում է գրել «quenouille, իլ»։ +ՄԱՐՄԻՆ, ո հլ. «միս, փխբ. մարդ, նիւթ, իր» ՍԳր. որից ունինք բազմաթիւ ա-ձանցներ. յիշենք նրանցից մի քանի հնա-ռոյնները. -մարմնագեղ Ոսկ. ես. մարմնա-ծին Ագաթ. մարմնակից Եփես. գ. 6. Ագաթ. մարմնահար Բուզ. մարմնապատ Եզն. Վեց-օր. Ոսկ. մ. բ. 19. մարմնապէս Սեբեր. Եւս. պտմ. Եփր. ծն. Ագաթ. բառավերջում՝ թանձ-րամարմին Եզն. զովամարմին Եփր. մնաց. չորեքմարմին Եւս. քր. քաջամարմին Ոսկ. յհ. ա. 3. յետիններից յիշենք մարմնապա-հեստ Պտրգ. 261, մարմնացի «մարմնով» Լծ. պրպմ. 742 (երկուսն էլ նորագիւտ բառ), գե-ղեցկամարմին Փիլ. երկմարմին Փիլ. բուլա-մարմին Կանոն լերկամարմին Նար. խոտա-մարմին Ոսկիփ. բազմամարմին Նիւս. կազմ. մարմնամարց. մարմնամարզութիւն, մարմ-նամարօական (նոր բառեր) ևն։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mrmeno-ձևից? հմմտ. սանս. [other alphabet] marman-«ան-դամ, անդամների յօդաւորութիւնը, ամբողջ ռործարանները, մարմնի բաց մասերը՝ ո-րոնք աւելի են ենթակայ վիրաւորուելու, մարդուս տկար մասերը՝ որ պէտք է ծած-կել». բացի հայերէնից ու հնդկերէնից ուրիշ լեզուի մէջ չկայ այս բառը։ Pokorny, 2, 290 սրանց հետ է միացնում մի կողմից լիթ. melmú «ողնաշար», լեթթ. melmeni «ողնա-շարի ծայրի մասը» և միւս կողմից յն. μέλος «անդամ, յօդ», կիմր. cуm-mal «յօդաւորու-թիւն», կորն. mal, յգ. mel-l-ow, բրրտ. mell «յօդերը, ողնաշար» (Boisacq 625 առաջին շարքը բաժանում է երկրորդից)։ Բայց եթէ միացնենք լիթ. և լեթթ. ձևերը, հայերէնի ր ձայնը (փխ. ղ) անյարմար դուրս կգայ. ուս-տի կասկած է ծագում որ իրանեան փոխա-ռութիւն լինի. բայց իրանականում էլ նման ձև չկայ։-Հիւբշ. 473։
• Կոչ. Ոսկ. որից նաև ՍԳր. նա՛ ուրեմն «բայց արդ, թուի թէ» Կոչ. Ոսկ. յհ. բ. 31. նամա-նաւանդ Ոսկ. յհ. ա. 3. նա զի «մանաւանդ թէ» Գէ. ես. Նար. ևն։ Այս նոյն բառն է ան-շուշտ, որ միջին հայերէնում ստացել է «և» շաղկապի պաշտօն. Յղարկեց ի հետ թէ տո՛ւո չփախստականդ. Նա վախեցին որ թաթարն չլցուէր յերկիրս, տուին. նա ոխացաւ սուլ-տանն և ամէն Տաճկունք (ԺԳ դար)։ Սրանից է յառաջացել թէականի նշանակութիւնը, որ միջին հայերէնում երկրորդական նախադա-սութեան սկիզբն էր դրւում, իսկ նոր գաւա-ռականների մէջ դարձել է թէականին վերջա-դաս նէ, նը, նա. ինչ. Թէ անհոգ կենայ տէր ծառոյն, նա չորանայ ծառն.-Ծառին տէրը անհոգ կենայ նէ՝ (Պլ. նէ, Ննխ. նը), ծառո կը չորնայ։ (Տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 99)։
• (տե՛ս նաև շողոմ), Նախալ. 63, Երկրա-գունտ 1883, 170 արմատը շողոք, որ կազմւած է շ մասնիկով ողոք բառից։ Հիւնք. շաղակրատ բառից։ Մառ տե՛ս ողոք բառի տակ։
• (յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։
• , ի հլ. «ձիերի կամ այլ կենդանինե-րի ոտքի տակ գամուած երկաթը, լուսին, նալ». ունին միայն ՀՀԲ և ՋԲ իբր գւռ. բառ. սովորական է արդի գրականում։
• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «տէգի նման երկաթ՝ որ ձողի ծայրն է անցուած» Ես. բ. 4. Խոր. բ. 5. ար-դի գրականում «հրացանի ծայրը անցկաց-սրանից ունինք սունաւոր Ագաթ. Բուզ. (յետնաբար սուինաւոր Պիտ.) սունակ Մծբ. սունակոթ Եզեկ. լթ. 9. սուինամարտ (նոր բառ). գրուած է նաև սըւին (ը ձայնաւորով), սունի Արծր.-պէտք է սուին կարդալ Խոր. Ա. 11 հատուածի մէջ էլ, որի վրայ տե՛ս ստին։
• = Իրանեան անծանոթ մի ձևից, որի այլ ներկայացուցիչներն են պհլ. vātrang, vāt-reng, vatrēg, պրս. [arabic word] bādrang, bādi-rang «սերմացու խոշոր վարունգ, կիտրոն», որ և [arabic word] ︎ vārang, [arabic word] bālang, մա-զանդ. vāreng. իսկ Տաշքենդի և Թուրես-տանի թաթարական բարբառով badreng «վարունգ» (Будaговъ 1, 220)։-Հիւբշ. 245։
• ՓՈԽ.-Վրաց. ფინთი փինթի «զզուելի, կեղտոտ, կեղտ, կղկղանք!» (Չուբինով 130։ համարում է հայերէնից փոխառութիւն), թրք. [arabic word] plnti «գձուձ, զազիր», որից [arabic word] ︎ pintilemek «գձձիլ, վատթարանալ». -ըստ Будaговъ, Cpaв. cлов. 1, 319 թրք. [arabic word] pinti նշանակում է «կեղտոտ. 2. ժը-լատ» և ո՛չ միայն չունի թուրքական ար-մատներով ստուգաբանութիւն, այլ և ցեդա-կից ուրիշ թաթարական լեզուների մէջ էլ չկայ։ (Ըստ Pedersen, Հայ. դը. լեռ. 2ՈՈ թուրքերէնը հայերէնից է փոխառեալ)։ Թուրքերէնի երկրորդ իմաստի համար հմմտ. Ջղ. փնթի փողաւոր «շատ հարուստ»։ -Թուրքերէնի միջոցով և կամ ուղղակի հա-յերենից է փոխառեալ նոր ասոր. p'int'ii «կեղտոտ, թափթփած»։
• Եազրճեան, որ համարում է թէ Բը-ռահմանականութիւնը երկար ժամանակ Հայոց մէջ հաստատուած էր, Արևելք 1884 յունիս 28-29 բառս դնում է սանս. ōm «յանուն Աստուծոյ». հյ. օն նախապէս տրբազան բացատրութիւն էր և յետոյ սովորական իմաստ ստացաւ. հմմտ. նաև սանս. հում միջ. «1. խոր-շում, արհամարհանք»= հյ. օն անդր, 2. հաւանութիւն, համակրութիւն»=հյ. ոն և օն, Հիմք. պրս. հիյն (ձայնար-կութիւն)։ Մառ, Гpaм. др.-арм. 132 օն և օն «այն և այն» հանում է աւ բա-ռից+ն (այն) յօդով։ Աճառ. ՀԱ 1906, 129 կցում է յն. άφνως «իսկոյն, յան-կարծ, անմիջապէս», ἀφενος «պաշար. հարստութիւն», տանտ. apnas «ինչք» բառերին՝ հիմնւելով Bréal MSL 13, 382-3 քննութեանց վրայ, որով այս յն. և սանս. ձևերը ցեղակից էին դըը-ւում։ Նոր քննիչները բոլորովին բաժա-նում են սրանք իբարից (համեմատել Meillet MSL 15, 257, Walde 282, 540, 544, Boisacq 105, 702), որով նաև օն բառի կապակցութիւնը ջնջւում է։ Թի-րեաքեան. Արիահայ բռ. 374 պրս. [arabic word] hān բացագանչութիւնից։
• = Ֆրանտ. aune «հին չափ երկայնութեան, որ է 1 մ. 188», ծագում է լտ. ulna «նախա-բազուկ» բառից։