Definitions containing the research եւ : 10000 Results

Գարեջուր, ջրոյ

s.

orgeat, beer;
հանել, յօրինել զ—, to brew, to make beer.

NBHL (1)

Միայն գարեջուր (կամ գարէջուր) չափով, եւ սակաւիկ մի հաց ճաշակէր. (Հ=Յ. նոյ. ՟Ժ՟Գ.։)


Գարնային, այնոյ, ոց

adj. s.

vernal, spring;
spring.

NBHL (3)

ԳԱՐՆԱՅԻՆ կամ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳԱՐՆԱՅՆԻ կամ ԳԱՐՆԱՆԻ. ἕαρ (ἑάροσ) Ver, (veris), ἑαρινός, -ον Vernus, vernalis, -le Գարուն, եւ Որ ինչ սեպհական է գարնան. պահար, պահարի. ըստ առաջնոյն ասի.

Գարնանային ժամանակ, կամ ծաղիկք, ծառք, կամ բարեխառնութիւն, յեղանակ, ցօղ, եւ այլն. (Եղիշ.։ Գանձ.։ Յհ. կթ.։ Մագ.։ Նեղոս.։)

Ծիրանափայլ լուսով յարփենէ, երեւեցայք ի գարնանայէ. (Գանձ.) իմա իբր ի գարնանայնոյ։


Գարնայնի, այնւոյ

adv.

cf. Գարնային. of or belonging to spring.

NBHL (2)

Է ինչ՝ որ ձմերայնի եւ գարնայնի բոյս արձակէ։ Ոմանք գարնայնի, եւ ոմանք աշնայնի. (Փիլ.։)

Ի ձմերանի բայեցեալ անշարժ կան, եւ գարնանեաց յառնեն. (Կոչ. ՟Ժ՟Զ։)


Գարնանաբեր

adj.

that brings spring;
that is produced in spring.

NBHL (1)

Գարնանաբեր ժամանակ, կամ հնչումն հարաւային հողմոյ, կամ ծաղկանոց, սաղարթ, հեղեղատ. (Լաստ. ՟Գ։ Շար.։ Լաստ. ՟Ժ։ Սկեւռ. լմբ.։ Շ. եդես.։)


Գարնանամուտ, մտի

s.

entrance or commencement of spring.

NBHL (2)

Ձմեռանց գարնանացելոց, եւ ամարայնոյ ձմեռնացելոյ։ Ձմեռանց գարնանացելոց, եւ ամարայնոյ ձմեռնացելոյ։ Զձմեռն ի գարնանալ սովորեաց (շրջել). (Փիլ. նխ. ՟բ.։)

Օրն եւ գիշերն հաւասար լինի ի գարնանամուտն. (Երզն. երկն.։)


Գարշ, ից

adj.

execrable, ugly, deformed, slovenly;
exerementitious;
impure;
unchaste, smutty, obscene, lewd.

NBHL (5)

Այր գարշ եւ անսուրբ. (Յոբ. ՟Ժ՟Է. 16։)

Աղտեղի եւ պիղծ եւ գարշ համարեցան զիս։ Աղտեղի եւ գարշ (ջուր). (Ագաթ.։)

Զհեշտութիւնս գարշս եւ աղտեղիս. (Փիլ. ՟ժ. բան.։)

Զգաւառացն վիրագս եւ գարշս սատակէին. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ամենայն գարշից եւ ապականութեանց. (Ոսկ. ղկ.։)


Գարշաբանութիւն, ութեան

s.

immoral discourse, impudent, immodest words.

NBHL (2)

αἱσχρολογία Sermo turpis et obscoenus Գարշ եւ աղտեղի կամ տգեղ զրոյց. զազրաբանութիւն. ֆահշ.

Խեղկատակուիք եւ գարշաբանուիք. (Ոսկ. յհ. եւ կող. ՟Ժ՟Բ։ Մանդ. ՟Ժ՟Է։)


Գարշահոտ

adj. s. adv.

stinking, fetid;
stink;
stinkingly.

NBHL (1)

Յորմէ վիժեալ թոյնք վիշապին, եւ գարշահոտ մահաբերին. (Յիսուս որդի.։)


Գարշանամ, ացայ

vn.

to be execrable;
to soil one's self.

NBHL (3)

Արարածս ամենայն գարշանայր ի կռապաշտութիւնէ. (Ոսկ. պետր. եւ Ոսկ. եղ.։)

Ոչ գարշանալ եւ ոչ միով իւիք մեռելով. (Բրս. սղ.։)

Շնութեամբն գարշանալ։ Ընդ քեռս գարշանային. (Սարգ. յհ. ՟Զ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)


Գարշանք, նաց

s. pl.

execration, abomination, horrour;
stain.

NBHL (2)

Ի չարութեան անօսրութիւն՝ ի գարշանս եւ ի տկարութիւնս հասցէ. (Պղատ. օրին. ՟Ա։)

Թէպէտեւ թագաւորի դուստր իցէ, չեն գարշանք այնպիսում (բանջարավաճառի) կին տալ. (Ոսկ. կող. ՟Ժ՟Բ։)


Գարշապար, աց

s.

heel;
sole of the foot.

NBHL (3)

πτέρνα, -νη, πτέρνις Calx, calcaneus, πέλμα planta pedis Կրուկն ոտից՝ մինչեւ ցկէսն թաթից. եւ Ներբան կոխօղ. եւ Հետք կոխողին. կոճ, եւ ոտից տակը. էօքչէ, դօփուգ, տապան.

Սպասեցես նորա գարշապարի։ Ձեռն նորա ունէր զգարշապարէ եսաւայ։ Գարշապար երիվարի։ Խոչ ի գարշապարս ձեր։ Զհետ գարշապարացն հօտից։ Կամէի պագանել զգարշապարս ոտից նորա.եւ այլն։

Թեւոցն գարշապարաց կոխան առնեն (զօդս). (Ագաթ.։)


Գարշատեսիլ

adj.

ugly, deformed;
hideous, horrible.

NBHL (1)

Սրտմտութիւն ... տաղտկալի առնէ եւ գարշատեսիլ. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)


Գարշելի, լւոյ, լեաց

adj.

execrable, abominable, detestable;
deformed, ugly, frightful, slovenly, dirty, filthy, fetid, loathsome, bad, base, infamous.

NBHL (1)

Գարշելի է եգիպտացւոց ամենայն հովիւ խաշանց։ Եթէ զոհիցեմք զգարշելիս եգիպտացւոցդ առաջի նոցա, քարկոծ առնեն զմեզ։ Գարշելի է տեառն այ քում։ Եւ մի տանիցես զգարշելին (այսինքն զկուռս) ի տուն քո։ Աստարտայ գարշելւոյ սիդոնացւոց, եւ մեղքոմայ գարշելոյ որդւոցն ամոնայ. (եբր. դից կամ չայ. եւ այլն։)


Գարշեմ, եցի

va. vn.

cf. Գարշիմ.

NBHL (2)

Գարշ համարել. խորշիլ իբրեւ ի պղծութենէ. յն. Տաղտկանալ. προσοχθύζω

Գարշելով գարշեսցես, եւ պղծելով պղծեսցես զնոսա. (Օր. ՟Ե. 26։) cf. ԳԱՐՇԻՄ.


Գարշեցուցանեմ, ուցի

va.

to cause to abhor;
to abhor, to detest;
to make execrable.

NBHL (3)

βδελύσσομαι Abominor եւ μιαίνω inquino, foedo Գարշելի համարել, այսինքն գարշիլ, խորշիլ իբրեւ ի պղծոյ. ընդ պիղծս գրել. կամ գարշելի կացուցանել. զզուելի առնել. պղծել. աղտեղել. իքրահ եթտիրմէք, մուրտար սայմագ, մուրտարլամագ.

Գարշեցուսցես զկուռսն զարծաթապատս. (Ես. ՟Լ. 22։ Տես եւ Օր. ՟Ի՟Գ. 7։ Սղ. ճե. 40։ Ամովս. ՟Զ. 8։)

Մի գարշեցուցանիցէք զանձինս ձեր ամենայն սողնովք. եւտ. ՟Ժ՟Ա. 43։)


Գարշեցուցիչ, չի, չաց

adj.

that causes to abhor;
that abhors, detests.

NBHL (2)

Ընդ ատելիս ձեր եւ ընդ գարշեցուցիչս. (Ես. ՟Կ՟Զ. 5։)

Ներքինն լի է հոտով նեխութեան եւ գարշեցուցիչ ախտիւ. (Սարկ. քհ.։)


Գարշիմ, եցայ

vn.

to abhor, to abominate, to detest, to hate.

NBHL (8)

βδελύσσομαι, μυσάττομαι Abominor, detestor, aversor, fastidio Յետս քարշիլ՝ իբրեւ ի գիշոյ, կամ խորշիլ. զզուիլ. տաղտկալ. նողկալ՝ գարշ եւ պիղծ համարելով. գանիլ. իյրէնմէք, իսթիքրահ՝ մէքրուհ դութմագ, իքրահ էթմէք.

Գարշիմ ի սմանէ որպէս ի կապերտէ։ Գարշեցայ ի նոցանէ։ Գարշեցան յինէն։ Յամենայն կերակրոց գարշէին սիրտք նոցա, եւ այլն։

Գարշեցան անձինք նոցա ի սեղանոյ նորա, որպէս եւ հարքն նոցա ի մանանայէ անտի. (Եփր. համաբ.։)

Եմուտ յարգանդ կուսին, եւ ոչ գարշեցաւ. վասն զի ինքն է սրբիչ ամենայնի. (Ագաթ.։)

Գարշեցեալք եւ ի բաց կացեալք. (Փիլ. ՟ժ. բան.։)

Պղծեալ գարշեցեալ իբրեւ գաւառի եւ քաղաքի եւ գնդի մատնիչ եւ դահիճ. (՟Բ. Մակ. ՟Ե. 8։)

Ո՞վ ոք զազրացաւ, եւ ոչ ամաչեաց. ո՞վ ոք գարշեցաւ, եւ ոչ պատկառեաց։ Որպէս զգարշեցեալ, որպէս զխոտան գտեալ։ Խորտիկ խանգարեալ, ճաշակ գարշեցեալ. (Նար.։)

Գարշեցայ անսրբական. (Սկեւռ. աղ.։)


Գարշութիւն, ութեան

s.

abomination, detestation, horrour, execration;
ugliness, deformity, the act of growing ugly;
dirt, filth, ordure, stain, nastiness, filthiness.

NBHL (3)

Յամենայն գարշութեանց։ Ըստ գարշութեան ազգացն։ Եղեալ իցէ գարշութիւն ի ձեզ։ Իւրեանց գարշութեամբքն տանջեցեր։ Ի գարշութիւն համարեցաք նմա։ Ոչ գտան իրք գարշութեան ի նմա.եւ այլն։

Գարշութիւն մեղաց, կամ անառակ վարուց, կամ գունոց, կերակրոց, կռոց, ձուլածուին, գորտոց, որդանց, եւ այլն. (Նար.։)

Որովայնն հաշեալ եւ հարեալ ընդ հարկաւոր պիտոյս գարշութեան խառն ի վայր վայթի. (իբր աղբիք. Յհ. կթ.։)


Գարշումն, ման

s.

disgust;
abhorrence.

NBHL (1)

Կենցաղոյս գարշումն, եւ ատելութիւն նորա օծութեան է ներգործութիւն. (Լմբ. սղ.։)


Գաւազ

s.

small hawk.

NBHL (1)

Բազէի արական ճուրակ (պրս. ճիւրրէպազ) ... իսկ շահենի եւ գաւազի՝ քուպիճ. (Երզն. քեր.։)


Գաւազան, աց

s.

stick;
rod, switch, whip;
wand;
cudgel;
crook;
flail;
bar;
sprig, shoot;
twig;
stock, lineage;
— իշխանութեան, sceptre;
— եպիսկոպոսական, crosier.

NBHL (6)

ῤάβδος Virga, βακτηρία baculus, σκῆπτρον sceptrum պ. կէվազէ, վարիչ արջառոյ. եւ ջէվկեան, ցուպ խաղու կեռ ի գլուխն։ Ի մեզ Որ եւ է ոստ, շառաւիղ. ցուպ. բիր. մահակ. մական. վարիչ հովուական, իշխանական, թագաւորական. լըպուգ, տէյէնէկ, ասա. եւ նմանութեամբ՝ Շառաւիղ ազգի. զարմ. սօյ. եւ Իշխանութիւն. եւ Խրատ. գան. մասնուպ, փայէ, քէօթէկ.

Եւ առ յակոբ գաւազան.. եքերծ զդալարն ի գաւազանացն։ Բղխեսցէ գաւազան յարմատոյն յեսսեայ։ Դալարացաւ գաւազանն ահարոնի։ Հարկանել գաւազանաւ զծառայ, զէշ, եւ այլն։ Հովուեսցես զնոսա գաւազանաւ երկաթեաւ։ Գաւազան եղեգնեայ, ընկուզի։ Ձգեաց արքա առ եսթեր զգաւազանն ոսկի։ Որ խնայէ ի գաւազան, ատեայ զորդի իւր. եւ այլն։

Գաւազան իշխանութեան եգիպտացւոց։ Փոքու գաւազանի ցեղի իսրայէլի։ Ըստ իշխանութեանց ձերոց եւ գաւազանաց ձերոց։ Եբեր նմա գաւազան թագաւորութեան. եւ այլն։

Ցուպ՝ նեցուկ եւ գաւազան, մական տուեալ հաստատութեան. (Մագ. ոտ. խչ.։)

Գաւազանիս խորհուրդ կրկին ունի ցուցանել զճշմարտութիւնն. նախ հովուական, եւ ապա վարդապետական. (Շ. բարձր.։)

ԳԱՒԱԶԱՆ ասի եւ Կարդ եւ աղիւսակ նահապետաց, թագաւորաց, իշխանաց, հայրապետաց, եւ այլն։ (Վրք. հց. ժա։ Սամ. երէց.։ Սեբեր. եւ այլն։)


Գաւազանաւոր

adj.

that carries a'stiek or sceptre;
cf. Գաւազանակիր.

NBHL (1)

Դառն կշտամբութեան գաւազանաւոր գործավար։ Եւ անպատսպար գաւազանաւոր, հոգեզրահ շնորհիւ զինաւոր. (Նար. ՟Ծ՟Ե. եւ Նար. մծբ.։)


Գաւազանեմ, եցի

va.

to beat with a stick, to whip, to cudgel.

NBHL (1)

Նախ գաւազանել ըստ օրինաց ... եւ յետ այսր ի խաչ հանիցեն. (ՃՃ.։)


Գաւազաներգութիւն, ութեան

s.

rhapsody.

NBHL (2)

Որպէս նիւթական թարգմանութիւն յն. բառիս՝ ῤαβδῳδία, ῤαψῳδία Rhapsodia, cantum cum virga in manu Երգ՝ գաւազան կամ ոստ ի ձեռին. որ եւ ի մեզ՝ Հագներգութիւն.

Հագներգութիւն ըստ հոռոմին լսի գաւազաներգութիւն. վասն զի սարդենի գաւազանաւ՝ պար գալով ապողոնի երգեն զհոմերական քերթածսն. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Գաւառակ, աց

s.

small province.

NBHL (2)

յն. խօռիօն. χωρίον Գաւառ փոքրիկ. շէնք. ագարակք. գիւղք եւ աւանք.

Ետ զմանաւազակերտ ամենայն սահմանօքն, եւ գաւառակաւն հանդերձ՝ որ շուրջ զնոքօք էր։ Ետ զջրաբաշխիս եւ զցլուգլուխ ամենայն գաւառակօքն հանդերձ. (Բուզ. ՟Գ. 4. եւ 8։)


Գաւառակալ, ի, աց

s.

cf. Գաւառապետ.

NBHL (1)

Կացոյց զնոսա ի վերայ ամենայն գաւառակալաց եւ գործակալաց. (Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Է.։)


Գաւառական, ի, աց

adj.

provincial;
native.

NBHL (2)

ἑγχώριος, αὐτοχθόνος Indigena Սեպհական գաւառի. գաւառային. մանաւանդ Բնակիչ գաւառին. որ եւ ասի ԲՈՒՆ ԳԱՒԱՌԱԿԱՆ, ԲՆԱԿ. երկրցի. վիլայէթլի, եէրլն.

Բազումք ի գաւառականաց վկայէին։ Զբուն գաւառականօքս զանցուցանեմք. (Փիլ. լիւս. եւ Փիլ. իմաստն.։)


Գաւառապետ, ի, աց

s.

governor of a province, prefect;
agent, manager;
— միմանձանց, provincial.

NBHL (4)

Մատակարար իմն, կամ գաւառապետ, կամ հազարապետ։ Վերակացուի, եւ գաւառապետի, եւ խնամածուի. (Փիլ. լին.։)

Գովի հաւատարիմ եւ իմաստուն գաւառապետն։ Խնդիր է ի գաւառապետս, եթէ ոք հաւատարիմ գացի. (Նիւս. երգ.։)

Եթէ որբոց գաւառապետն վախճանիցի, զայլ ոք կարգել՝ ներքոյ աւուրց տասանց ... Մինչեւ հաստատիցեն զմանկանցն գաւառապետսն. (Պղատ. օրին. ՟Զ։)

Որոց մանկունք գաւառապետաց կարօտանան։ Գաւառապետք մանկանցն։ Եթէ այր եւ եթէ կին գաւառապետ գոլով։ Եթէ պարտապան ոք իցէ ի գաւառապետացն, հանդիսարանն առնէ զընտրութիւն. (անդ. ՟Ժ՟Ա։)


Գաւառապետութիւն, ութեան

s.

dignity of a provincial;
prefecture;
— վանորէից, provincialship.

NBHL (2)

ἑπιτροπή, ἑπιτροπεία Procuratio, praefectura, եւ Tutela Գործակալութիւն. տնտեսութիւն. եւ Վերակացութիւն որբոց.

Մինչեւ հնգից ամաց հասանելով գաւառապետութենէն։ Ամենայն գաւառապետութենէն, եւ որբոցն փոյթ արասցեն օրինապահք. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)


Գաւարս, ից

s.

yellow millet.

NBHL (2)

Կորեակ դեղնագոյն խոշոր. որ եւ ռմկ. ճապարս. պ. կեավէրս. թ. սարը, տարը.

Գարին եւ կորեակն եւ գաւարսն. (Ագաթ.։)


Գաւիթ, ւթի, ւթից, ւթաց

s.

vestibule, court, forecourt, porch, portico, —, — ոչխանրաց, sheepfold, sheepcote;
— եկեղեցւոյ, parvise.

NBHL (4)

αὑλή Atrium Բակ տան եւ ապարանից եւ տաճարի, եւ այլն. որմեալ բացօթեայ կամ սրահ՝ արձակավայր յարտաքին դրաց ցներքին դրունս բնակութեան. բակ. հայաթ, այաթ, ավլու.

Գաւիթ տանն արքունի։ Գաւիթ թագաւորին։ Կոխել զգաւիթս իմ մի յաճախէք։ Նստէր արտաքոյ ի գաւթին։ Գաւիթ քահանայապետին։ Զգաւիթն՝ որ արտաքոյ տաճարին.եւ այլն։

Նմանութեամբ, Արքայութիւն. վերին յարկք. եւ Եկեղեցի.

Հելլենացի փիլիսոփայիցն կարծիք (վասն աշխարհի) արտաքոյ է մերս գաւթաց։ Այս կորուսանէ զանձն իշխանականն, եւ արտաքոյ է գաւթացս մերոց. (Լմբ. ժղ.։)


Գբացի, ցւոյ

adj.

that dwells in a pit.

NBHL (1)

ԳԲԱՑԻ կամ ԳԲԵՑԻ. Բնակեալն ի գուբ (ճգնաւորն յովհաննէս)։ (Վրք. հց. եւ ժմ.) ըստ ձ։ (տպ. գբնեցի։)


Գբեցի

cf. Գբացի.

NBHL (1)

ԳԲԱՑԻ կամ ԳԲԵՑԻ. Բնակեալն ի գուբ (ճգնաւորն յովհաննէս)։ (Վրք. հց. եւ ժմ.) ըստ ձ։ (տպ. գբնեցի։)


Գգուանք, նաց

s. pl.

caresses, cajolery, flattery, endearments.

NBHL (1)

ԳԳՈՒԱՆՔ որ եւ ԳԳՈՒՈՒՄՆ. Ողջագուրումն.


Գգուեմ, եցի

va.

to caress, to cajole, to coax, to fondle, to flatter, to cocker, to dandle.

NBHL (3)

Որ ի գիրկս գրգեալք եւ գգուեալք էին. (Ողբ. ՟Դ. 5։)

Զմանկագոյնս իբրեւ զորդիս սիրելիս գգուէր. (Եղիշ. ՟Ը։)

Զխորհուրդն որդւոյ գգուել մովսիսի արժան էր։ Ասաց, զի գգուեսցէ զանձն իւր առաջի ժողովրդեանն. (Եփր. ել. եւ Եփր. թագ.։)


Գգուիչ

adj.

caressing, fawning.

NBHL (2)

Տօնիչ եւ գգուիչ էր զաւակաց նորա. (Վրդն. պտմ.։)

Ապականիչ հուրն փոխանակ ապականելոյն եղեւ գգուիչ. (Եփր. համաբ.։)


Գեդդուր

cf. Հէն.

NBHL (1)

γεδδούρ Բառ եբր. կետուր, կետօտ (իբր դարանակալ, պարառօղ, եւ այլն) Հէն. յելուզակ. հարկանօղ. ասպատակաւոր. մեկնակազէն. չէթեճի, քէսիճի, ղատտէր.


Գեզ

s.

slit, rent, stain, mark

NBHL (3)

ԳԵԶ որ եւ ԳԵԶՈՒԹԻՒՆ. Խզումն. գզումն. պատառուած. նշան ճեղքուածոյ. cf. ԳԷԶ. (լծ. թ. քէսմեք, քէթ եթմէք, որ է հատանել)

Բուռն հարկանել զորձաքար վիմաց ձեռօք, ուր ոչ գոյր գեզութիւն, եւ ճեղքել ըստ կամաց մեծ եւ փոքր. (Խոր. ՟Բ. 7։)

Իբրեւ զմարգարիտս պատուականս, որ ոչ ունի գեզութիւն բաժանման իւրոյ ճաճանչաւոր լուսոյն. (Ագաթ.։)


Գեզութիւն, ութեան

s.

cf. Գեզ.

NBHL (3)

ԳԵԶ որ եւ ԳԵԶՈՒԹԻՒՆ. Խզումն. գզումն. պատառուած. նշան ճեղքուածոյ. cf. ԳԷԶ. (լծ. թ. քէսմեք, քէթ եթմէք, որ է հատանել)

Բուռն հարկանել զորձաքար վիմաց ձեռօք, ուր ոչ գոյր գեզութիւն, եւ ճեղքել ըստ կամաց մեծ եւ փոքր. (Խոր. ՟Բ. 7։)

Իբրեւ զմարգարիտս պատուականս, որ ոչ ունի գեզութիւն բաժանման իւրոյ ճաճանչաւոր լուսոյն. (Ագաթ.։)


Գել, գելք

s. adj.

cf. Գելարան;
tight, stiff;
intwined, twisted.

NBHL (2)

Նորին կարթիցըն գել արկեալ, նաեւ ըզծունկսըն յօշոտեալ. (Շ. վիպ.։)

Դանդանաւանդս եւ գելս աստուածային բերանոյդ. (Շար.։)


Գելանիմ, ելայ

vn.

to twist, to wring, to writhe;
to distress, to break one's heart;
to grow tender, to be moved, to pity.

NBHL (1)

Կարօղ եմք մեք եւ յանիւ մտանել եւ գելանիլ (կամ գելարանիլ), եւ ոյրիլ. (Բրս. ՟խ. մկ.։)


Գելարան, աց

s.

an instrument of torture, press, gag, torture, fetters.

NBHL (2)

ԳԵԼԱՐԱՆ որ եւ ԳԵԼՈՑ. իբր στρεβλωτής Tortura, eculeus եւ corum եւ այլն. Պրկոց, ոլորան. գործի եւ մեքենայ պրկիչ, եւ ոլորմամբ ճնշիչ եւ ճմլիչ. որպէս կոճղ, մամուլ, փոկ, լար, եւ այլ տունջանարան երկաթի կամ փայտեղէն. իսքէնճէ, շիքենճէ.

Չարչարանաց, գելարանաց եւ հարուածոց։ Գանից եւ գելարանաց, եւ կապանաց, եւ խոշտանգանաց. (Յհ. կթ.։)


Գելոց, աց

cf. Գելարան.

NBHL (2)

Անհնարին գելոցօք խորտակէին զկողս եւ զոսկերս. (Եփր. վկ. արեւ.։)

Գելոց կապարանաց արկեալ ի կղական եւ ի պարանոց նորա։ Ի կոճեղս պնդել, եւ գելոցօք վարակել. (Յհ. կթ.։)


Գելում, ելի, ելայ

va.

to tighten. fo press, to close;
to wring, to distress.

NBHL (4)

ԳԵԼՈՒՄ գելի, Գելանիմ, գելայ. στρεβλόω Torqueo, contorqueo, distorqueo, στρέφω flecto, σπαράσσω lactero Արգելուլ եւ գալարել ի կապանս. պրկել. ոլորել. ճնշել. ճնլել զմարմինն կամ զսիրտն։ տրորել, ճզմել, սըխմել. գըսգըվրագ պաղլամագ, սըգմագ, ինճիթմեք.

Զսիրտ իմ գելու, եւ զորովայն իմ գալարէ. (Եփր. խոստով.։)

Գելոյր եւ տապալէր երկդիմի մտօք (որպէս օձ գալարեալ). (Եղիշ. ՟Բ։)

Խանդաղական ձայնիւ գորովեն (զտղայս), եւ զխոսն գելուն. իբր բեկբեկեն ոլորմամբ ձայնի եւ ողոքանօք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Գեհ, ից

s.

valley;
ditch, trench;
grave;
flock, herd.

NBHL (2)

Բառ եբր. կի, կամ կէի. γαί կամ γέ . Վիհ. գերեզման. կարկառակոյտ. որպէս եւ յատուկ անունն Գայի՝ ստուգաբանի Կոյտ.

ԳԵՀ 2 որպէս Հօտ ոչխարաց։ (Վստկ. յիէ։ եւ Ոսկիփոր.։) Որպէս եւ ի Հին քեր. օրինակ դնի բակձաձական անուան.


Գեհեան

s.

furnace.

NBHL (1)

Հրով զյարկ տանն այ լուցանէին, եւ գեհեան հրոյն ունէր զբաբելոնական բոցոյն նմանութիւն. (Ճ. ՟Ա.։) Իսկ իբրեւ Դժողք՝ ըստ ձեռագրաց հասարակօրէն գրի ԳԵՀԵՆ։


Գեհեն, ենի

s.

gehenna, hell.

NBHL (2)

γεέννα Gehenna Բառ եբր. կեէննօմ. այսինքն վիհ ենոմայ, կամ ձոր տրտմութեսն, ուր իսրայէլացիք զորդիս իւրեանց ընդ հուր սնցուցանէին. ուստի ի նոր կտ. վարի որպէս Հնոց անշէջ, այն է Դժոխք. ճէհէննէմ, ճէհիմ, հէճիմ, եւ վէյլ (իբր վիհ, ձոր)

Պարտաւոր լիցի ի գեհեն հրոյ։ Երթսլ ի գեհեն ի հուրն անշէջ։ Որդի գեհենի։ Ի դատաստանէ գեհենին.եւ այլն։


Գեղագոյն

adj.

very handsome.

NBHL (1)

Վարազ եւս զօրագոյն. (Ոսկ. փիլիպ. է։)


Գեղազան

adj.

handsome, charming, polite, pretty, genteel, graceful.

NBHL (4)

ԳԵՂԱԶԱՆ ԳԵՂԱԶԱՆԱԿ. Գեղեցիկ որակաւ, զանազանութեամբ. պայծառ. վայելուչ. եւ Վայելչութիւն.

Այսօր ցնծան բերկրական կցորդիւք, եւ գեղազտնակ պարախնդութեամբ երկնայինք եւ երկրաւորք. (Գանձ.։)

Ի նիւթս վեհագունիցն եւ գեղազանիցն զոսկին սոփերայ. (Նար. ՟Ծ՟Բ։)

Եբրայեցւոց ամիսք ցուցանեն.. զախտարաց եւ ժամուց տուրեւառիկ գեղացանակս. (Սարկ. տոմար.։)


Գեղազարդեմ, եցի

va.

to ornament, to embellish.

NBHL (2)

Պսակապաճոյճ գեղազարդելոց։ Ընդ նմին պատկանութեան գեղազարդեցին. (Նար. ՟Լ՟Ե. եւ Նար. խչ.։)

Գեղազարդեցին զորոգայթն, եւ կամեցան պատրել. (Լմբ. սղ.։)