Definitions containing the research եւ : 10000 results

Միորձի

adj.

having but one testicle.

· Calfa

NBHL (1)

Այր ձեռնբեկ, կամ ոտնբեկ ... կամ միորձի. (Ղեւտ. ՟Ի՟Ա. 20։)


Միութիւն, ութեան

s.

one, unit;
unity, union, reunion;
concord, accord.

· Calfa

NBHL (6)

Երրեակ միութիւն. (Յհ. իմ. եկեղ.։ Շար. եւ այլն։)

Միաբանեաց ընդ աստուածութեանն միութիւն, եւ ոչ երկուութիւն. (Եղիշ. ՟Բ։)

Անբաժանելի եւ անշփոթ միութիւն մարմնացելոյ բանին աստուծոյ. (Յհ. իմ. երեւ.։)

Թէպէտեւ միութիւն եղեւ բնութեանցն ճշմարտապէս, այլ շփոթումն եւ խառնակութիւն ոչ, այլ մնացին բնութիւնքն՝ շփոթումն ոչ կրեալք. (Սարկ. հանգ.։)

Ընդ քեզ միութեան։ Ընդ հոգւոյդ սրբոյ միութեան։ Միութեամբ հոգւոյս իմ ընդ քեզ. (Նար. ՟Խ՟Գ. ՟Ծ՟Բ. ՟Հ՟Ը. եւ այլն։)

μονάς, ἐνότης unitas. Մի գոլն. թիւն մի. եւ Միանալն. միաւորութիւն (ըստ ամենայն առման). անշփոթ խառնումն. զօդ. յօդաւորութիւն. եւ Միաբանութիւն. ἔνωσις unio, conunctio եւ այլն. մէկ ըլլալը՝ ո՛ր եւ է կերպով


Միջաբեկ

adj. fig.

broken-backed;
hipshot;
disheartened, discouraged;
— լինել, to break one's back;
to become hipshot;
to be disheartened, to lose one's courage.

· Calfa

NBHL (1)

Իիւծեալ միջաբեկ եւ սրտակոտոր մայրն մարիամ հառաչմամբ յորդոր. (Տաղ.։)


Միջագար

adj.

rotten at the core;
weak, useless.

· Calfa

NBHL (1)

(Փայտ որթոյն) ո՛չ զօրէն այլոց կարծր եւ տեւող ունի զտարրն, այլ միջագար եւ վաղափուտ եւ յոյժ տկարագոյն. (Պիտ.։)


Միջագետացի, ցւոյ, ցեաց

s. adj. Mesopotamian, inhabitant of Mesopotamia.

· Calfa

NBHL (2)

Պարթեւաց եւ մարաց, արաբացոց, միջագետացոց, եւ իմոց կապադովկացւոց. (Ածաբ. պենտեկ.։)

ՄԻՋԱԳԵՏԱՑԻ ՄԻՋԱԳԵՏԵՑԻ. μεσοποταμίτης mesopotamita. որ եւ ՄԻՋԱԳԵՏԵԱՅ. Բնակիչ երկրին միջագետաց.


Միջագետք, տաց

s.

Mesopotamia.

· Calfa

NBHL (2)

Գնաց ի միջագետս ի քաղաքն նաքովրայ։ Որ էր ի միջագետաց ասորւոց.եւ այլն։

Μεσοποταμία Mesopotamia. Երկիրն՝ որ ընդ մէջ երկուց գետոց, այինքն եփրատայ եւ տիգրիսի. ուր զանազանին եւ միջագետք ասորւոց, եւ միջագետք հայոց.


Միջագիշեր, ոյ, ի

s.

midnight, twelve o'clock.

· Calfa

NBHL (1)

Զորս ի միջի անդ յիշէ, զմիջագիշերն եւ զհաւախօսն։ Երէկանիրհասէրն զմիջագիշեր հրաւիրէ լինել իւր արթնութեան ժամանակ. (Յհ. իմ. ատ.։)


Միջագիտութիւն, ութեան

s.

divination or guessing the contents of.

· Calfa

NBHL (2)

Գուշակութիւն կամ հմայք գիտելոյ զոր կայ ի մէջ փակեալ ամանոց, որպէս եւ ի փորի.

Ի դիւթութիւնս, ի քուահարցութիւնս, ի միջագիտութիւնս, եւ ի գրարարութիւնս. (Մանդ. ՟Ի՟Ը։)


Միջախառն

adj.

composed of knots, of nodes at intervals.

· Calfa

NBHL (1)

Խառնեալք եւ միջատք անուանին. քանզի ըստ կերպարանաց միջախառն տեսլեան (յն. ներհատուածոյն), նոյնպէս եւ անուանին զնոսա. (Վեցօր. ՟Ը։)


Միջածեր, ոց

s.

middle-aged man.

· Calfa

NBHL (1)

Քաջածեր առաքինին ել ասի ... այրն, վասն զի արութեան վարժող է, եւ աթոռակցաց նորա առաքինութեանցն՝ միջածերն արժանապատիւ. (Փիլ. լին. ՟Դ։)


Միջածովեմ

vn.

to sail on the high seas, to go on the open sea.

· Calfa

NBHL (1)

Ընդ միջածովելն նոցա՝ իմացեալ սրբոյն, ասէ ցայնոսիկ՝ որ ընդ նմա ի նաւին էին։ Ի միջածովելն նաւին՝ ետես, զի, եւ այլն. (Ճ. ՟Գ.։ Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Զ.։)


Միջակ, աց

adj. s.

middle, mean, middling;
middle, centre.

· Calfa

NBHL (6)

Ոչ կարի խորութեամբ, եւ ոչ կարի յայտնութեամբ, այլ միջակ ուսմամբ տալ զգիտութիւն գրոց. (Նար. երգ.։)

Տառք միջակք ... քան զյոյրսն նուրբք են, եւ քան զնուրբքն յոյրք։ Եւ են միջակքն, բենն ի մէջ մենի, պէի, եւ փիւրի. եւ այլն։ Կէտք երեք. կէտ աւարտեալ, միջակ, ստորակէտ։ Միջակ՝ նշան յոգի սակս ընդունելոյ (այսինքն շունչ առնլոյ յընթեռնուլն). (Թր. քեր.։)

Երեք են, որով վարին մարդիկ. բարի, եւ չար, եւ միջակ։ Եւ աստ միջակք են ապաշխարօղք։ Յորոց ուսանիմք՝ ընդ ծայրիցն եւ միջակացն լինել դատաստան. (Մխ. դտ.։)

μέσος, -η, -ον medius, -a, -um;
mediocris, moderatus. Միջին ընդ մեծ եւ ընդ փոքր. որ է ի մէջ ծայրայեղից. միջասահման. չափաւոր.

Ամենայնի էացուցիչ, սկիզբն, եւ միջակ, եւ վախճան. (Դիոն. ածայ.։)

Արեգակն գոլով՝ ի միջակն երկնի եւ երկրի հասանելով՝ անստուեր զօրն կացոյց. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)


Միջակաձայն

adj. s.

middling voiced;
middle-voice.

· Calfa

NBHL (1)

Են ինչ ի ձայնիցն՝ որք աստուածավայելուչք են, եւ են ինչ՝ որ զմիջին կարգն ունին։ Միջակաձայնս զայսոսիկ ասեմք, զորս յորժամ երանելին պօղոս գրէ, յիսուս քրիստոս երէկ եւ այսօր, նոյն եւ յաւիտեան. (Պրպմ. ՟Խ՟Բ։)


Միջակային

adj.

middling, indifferent, neither good nor bad, moderate.

· Calfa

NBHL (2)

որ եւ ՄԻՋԱԿԱՒՈՐ. որպէս Միջակ. միջին.

Միջակայնոց եւ պայազատաց, շինականաց եւ տոհմականաց. (Նար. ՟Գ։)


Միջակէտ, կիտի

s. gr.

centre, central point;
point, full stop, period.

· Calfa

NBHL (3)

Միջակէտ, որ եւ ասի բացատ՝ որ է դատարկ տեղի. (եւ միջակէտ կոչի ըստ տեղւոյն, զի ի միջին կայ ստորակիտին եւ կատարեալ կիտին. Գրչ. գէորգ.։)

Ոմանք՝ ամանակ եւ նշան զմիջակէտն ասեն, որ բաժանէ զստորատն, եւ զբուն կէտն. (Նչ. քեր.։)

Շեշտն (ձայնի) յաւարտակէտին դնի, իսկ բութն ի ստորակիտին, եւ պարոյկն ի միջակետին. (զի որպէս միջակէտն՝ երկուցն է համեմատ, այսպէս եւ պարոյկն միջակ է բացոլորականացն. Երզն. քեր.։)


Միջակողք

s.

middle ribs.

· Calfa

NBHL (2)

Ի միջակողսն ի ներքուստ կուսէ մկունք եւ ախոնդանքն եւ թոքք. (Նիւս. բն. ՟Ժ՟Դ։)

μεσοπλεύρα media latera. Միջին կողք. եւ Որ ինչ է ի մէջ կողից.


Միջակոտոր

cf. Միջաբեկ.

· Calfa

NBHL (1)

Ելեալ գնացին սրտաբեկ եւ միջակոտոր. (Հ. յուլ. ՟Ժ՟Ը.։)


Միջակութիւն, ութեան

s.

mediocrity.

· Calfa

NBHL (2)

Եւս եւ ժամանակականն.

ՄԻՋԱԿՈՒԹԵԱՆ կամ ՄԻՋԱԿԱՒՈՐ մակբայ ասի որակականն, որ եւ ՔԵՐԹՈՒԹԵԱՆ. որպէս յն. μεσότητος , կամ ποιότητος qualitatis.


Միջահասակ

adj.

of middling stature, middle-sized, about the middle height;
middle-aged.

· Calfa

NBHL (4)

μεσῆλιξ qui mediae aetatis est եւ media aetas. Միջակ հասակաւ կամ տիօք. երիտասարդ. չափահաս. եւ Միջակ հասակն. երիտասարդութիւն. առուգութիւն.

Ո՛վ խաչ բարձրաթեւ, մանկանց պահապան, եւ միջահասակաց օգնական ի պատերազմի. (Ճ. ՟Բ.։)

Որպէս ի ժամանակի միջահասակին եկաց, եւ կամ թէ ո՛րպիսի ճգնութիւնս կրեաց. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

(Անդք) դեռադեռ իսկզբամբ ի մատաղութեան բուսոյն, եւ կամ ի միջահասակին կանաչայնովն գեղեցկանան. (Պիտ.։)


Միջամուխ

adj.

entered, introduced;
well versed in, initiated, instructed, intelligent, expert;
free, frank, bold, daring;
meddlesome;
enterprising, adventurous, venturous;
— լինել, to enter, to push in, to introduce oneself, to go forward or before;
to intrude into, to thrust oneself forward, to intermeddle or interfere;
to penetrate deeply, to pierce to the inmost parts, to dive into, to explore, to sift;
to undertake, to have a hand in, *to have a finger in every body's pie;
— ձեռամբ գործել, to act freely.

· Calfa

NBHL (10)

Ամենայն ինչ ընդ ամենայնի խառն եւ միջամուխ գտանի. (Վեցօր. ՟Ա։)

Զերանելին ղուկաս, որ իրագէտ եւ միջամուխ էր քրիստոսագործ իրացն կատարելոց. (Ագաթ.։)

Թեւամուխ միջամուխ յաստուածատուր հրամանաց հանգամանս։ Որ եւ սկսան իսկ սիւնք եկեղեցւոյ միջամուխ ձեռամբ զգործս աւետարանչացն քրիստոսի գործել. (Կորիւն.։)

Հասակ երիտասարդութեան միջամուխ է եւ ի բարւոյ եւ ի չարի գիտութիւն. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Գ։)

Միջամուխ առնէ զհովիւսն, եւ ապա ասէ առաջի գնալ. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)

Ի քրտունս առաքինութեանն միջամո՛ւխ լիցուք. (Ոսկ. մ. ՟Ա. 8։ եւ Ոսկ. եփես. ՟Ժ՟Գ։)

Միտքն միջամուխ լինել ձեռնարկիցեն յազգակիցս եւ յաներեւոյթսն։ Յիմանալիսն միջամուխ լինել հանդերձ զգայութեամբքս. (Առ որս. ՟Է։)

Գութ ամենայն ժողովրդեանն ի քրիստոս փոխեսցի, եւ նմա միջամուխ լինիցի. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)

προσβάλλων, -ουσα, πεγενηθείς aggrediens, permixtus μεμυήμενος initiatus. Մխեալն ի մէջ կամ ի խորս. խելամուտ. զգածեալ. մասնակից. խորհրդազգած. եւ Համարձակ. ձեռնամուխ.

ՄԻՋԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ. πρόσβαλλω, ἴημι, εἵω, ἄπτομαι me ingero, adorior, invado, aggredior, adeo եւ այլն. Մխիլ ի մէջ, մտանել ի խորս. յարիլ. յառիլ. խելամուտ լինել. եւ Ձեռնամուխ կամ ձեռներէց լինել.


Միջաշաւիղ

s.

middle path or way;
diameter.

· Calfa

NBHL (1)

διάμετρον diametrum. Շաւիղն՝ որ ի միջի. եւ Տրամագիծ կամ կեդրոնագիծ.


Միջապատ

cf. Սփածանելի.

· Calfa

NBHL (1)

Զգեցայց զձեզ ասէ որպէս ոք՝ զի ածիցէ միջապատ զմիջով. (Ոսկ. ես. յորմէ եւ Գէ. ես.։)


Միջապինդ

adj.

girdled, bound round the body, lusty.

· Calfa

NBHL (1)

Քեւ գօտեւորեալ միջապինդ ամրութեամբ բանն մարմնացեալ. (Նար. խչ.։)


Միջասահման

adj. s.

middling, intermediate;
middle, centre.

· Calfa

NBHL (10)

Երիվարօք՝ կատարելոց եւ մատաղատունկ եղելոց միջասահմանօք. (անդ. ՟Ը։)

Հոտոտելիք՝ միջասահման լաւացն եւ վատթարացն։ Զառ ի յերկրէ՝ միջասահման ամանակն. (Փիլ.)

Զբարեխառնն՝ սոցին միջասահման։ Ի միջասահմանին կալով վայրի։ Ի միջասահման ծովու եւ ցամաքի բաժին. (Պիտ.։)

Ասեն զքրքմէն, թէ միջասահման է. ոչ կարի հով, եւ ոչ կարի ջերմ, այլ ի չափու ունի զիւր զօրութիւնն. (Նար. երգ.։)

Նմանութիւն ինչ միջասահման (կամ միջնասահման) ստութեան եւ ճշմարտութեան։ Միջասահման կացոյց իմանալեացն եւ զգալեացս զփոքր կենդանիս զայս մարդ. (Սարգ. յկ. ՟Ե։ Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

Չեւ եւս առողջացեալ են, այլ կազդուրեալ՝ միջասահման դեռեւս ունին զառողջութեան եւ զհիւանդութեան։ Փախի՛ր ի միջագետս, ի միջասահմանս առաքինութեան եւ չարութեան. (Փիլ.։)

Սա ի միջասահմանի կալով արուեստից միանգամայն եւ անարուեստութեանց. (Պիտ.։)

Ի դերջան եւ յեկեղեաց եւ ի միջասահմանս նոցա եղեւ կոտորումն. (Լաստ. ՟Ժ՟Զ։)

Եղեւ տէր մեր միջասահման հաւատոց եւ անհաւատութեան, զմինն յարուցանելով զօրութեամբ, եւ զմիւսն գլորելով տկարութեամբ. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Ընդ երեկսն՝ միջասահման է տուընջեան եւ գիշերոյ. (որ բերի եւ ի ՟Ա նշ) (Վրդն. ել.։)


Միջավայր, աց

s. adj.

middle, centre;
interval;
cf. Միջավար.

· Calfa

NBHL (4)

Զամենայն միջավայրսն ասեն երկիրն ունի։ Արեգակն եւ լուսին զամենայն վարյս միջավայրաց (կամ միջավայրս վայրացդ) իբրու զմի ինչ ունին միանգամայն. (Վեցօր. ՟Ա. ՟Զ։ եւ Շիր.։)

Տարօքն միջավայր լինի ընդ մանկութիւն եւ ընդ ալեւորութիւն. (Մխ. բժիշկ. (որ է առաւել ռմկ։))

Եկեալ տապանն ի միջավայր արարածոց՝ գնայր եւ գայր՞ Նոյ ետ սեմայ զմիջավայր արարածոց. (Եպիփ. ծն.։)

μέση χώρα, τὸ μέσον media regio, medium. Միջին վայր. մէջ. եւ Միջասահման.


Միջավար

adj.

moderate, temperate.

· Calfa

NBHL (2)

Բառ ռմկ. որպէս Միջասահման. եւ Գաղջ.

Զհիւանդն ի միջավար բաղանիս տա՛ր, որ ոչ տաք լինի, եւ ոչ հով. (Մխ. բժիշկ.։)


Միջատութիւն, ութեան

s.

interruption.

· Calfa

NBHL (1)

Աստուածային կտակարանին ընթերցումն ... լինի առանց անջատման եւ միջատութեան. (Փիլ. ել. ՟Բ. 34։)


Միջատք, տաց

s.

insects.

· Calfa

NBHL (2)

τὰ ἕντομα insecta. Կենդանիք մանունք՝ առաւել թռչականք, որոց մարմինք ունին զկազմութիւն միջատութեամբ իւիք աղխաղխից ընդ հաստ եւ ընդ բարակ.

Զազգս մանունց եւ զանզօր թռչնոց, զձիաստան եւ զբրիատց, որք խառնեալք եւ միջատք անուանին. (Վեցօր. ՟Ը։)


Միջեմ, եցի

va.

to cut, to shorten.

· Calfa

NBHL (1)

Բարբառ ... յառաջ քան զասել ասողին՝ չէ յայտ, եւ կամ յետոյ անհետ չէ ի միջի։


Միջերկնեայ

adj.

that is in the middle of the heavens, medicelestial.

· Calfa

NBHL (1)

Ունելով զտաւռոն միջերկնեայ, եւ զբլուդա եւ այլն. ((այս ինքն զցուլն եւ զբոյլս) Խոր. աշխարհ.։)


Միջերկրեայ, եայց

adj. s.

midland;
—ք, the midland provinces.

· Calfa

NBHL (2)

Ոմանք ի քաղաքացն միջերկրայք են։ Գերազանցեցին զմիջերկրեայ քաղաքօքն։ Ի լեռնայինս եւ ի միջերկրայս։ Զո՞րս արդեօք ասիցէ բանս՝ միջերկրեայ (ոք), առաջին զծով տեսանելով. (Պիտ.։)

ՄԻՋԵՐԿՐԱՅ ՄԻՋԵՐԿՐԵԱՅ. cf. ՄԷՋԵՐԿՐԵԱՅ. որ եւ ՄԻՋՆԵՐԿՐԵԱՅ. μεσήγαιος mediterraneus.


Միջին, ջնոց

adj. s. arith.

that is in the middle;
middle;
middling;
intermediate;
—ք, midlent;
middle terms.

· Calfa

NBHL (2)

Առաջինս եւ միջինս եւ յետինս գոլ կարգս. (Դիոն. երկն.։)

Առաջնովքն՝ միջնովք եւ վերջնովք։ Առաջին դասն ի միջնոյն կարծէր զնա, եւ միջինն՝ երրորդին. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։)


Միջնաբերդ, ի

s.

citadel, tower.

· Calfa

NBHL (2)

Միջին կամ ներքին բերդ. վերին կամ բարձր բերդ. դղեակ. ամուր. ամրոց. եւ յն. բառիւ՝ Ակառն, կամ միջնաբերդ ակառանց.

Զորահատոյց առնէր ի վերայ միջնաբերդին՝ պաշարել զնա։ Որ ի միջնաբերդին էին արգելեալք։ Պաշարեալ պահեն զմիջնաբերդն երուսաղէմի։ Գնաց յուդա ի միջնաբերդ ամրոցէ անտի։ Որ ի միջնաբերդի անդ էին, եւ որ յամուրս անդ էին։ Ետ ածել զամրապահ միջնաբերդին ակառանց. (՟Ա. Մակ. ՟Դ. 41։ ՟Զ. 18. 26. 32։ ՟Ժ՟Ա. 41։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 31։)


Միջնաթիկունք

s.

cf. Թիկնամէջ.

· Calfa

NBHL (1)

Տարածեաց զթեւս իւր, եւ ընկալաւ զնոսա, եւ համբարձ զնոսա ի վերայ միջնաթիկանց իւրոց. (Փիլ. տեսիլ աբր.։)


Միջնալուսին

s.

full moon.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զմիջնալուսին լցայ. (Սիր. ՟Լ՟Թ. 16։)


Միջնածիրանի

s.

cloak lined with purple;
laticlavium.

· Calfa

NBHL (1)

Զեզրածիրանին, եւ զմիջնածիրանին (կամ զմիջածիրանին). (Ես. ՟Գ. 22։)


Միջնակայմ

s.

main mast.

· Calfa

NBHL (1)

Զերկոցունց զանչափութեանցն զմիջնակ՝ առաքինութիւն անուանեն. (Նիւս. երգ.։ Որպէս եւ Նիւս. կազմ. գրի Միջնակ կամ Միջակ։)


Միջնամարտիկ

adj.

fighting in the midst.

· Calfa

NBHL (2)

Մարտիկ կարգեալ ընդ մէջ առաջին եւ վերջին դասուց բանակին.

Յօրինեցին զռազմ հանդիսին երեքկարգեան գնդօք, եւ վերջապահս. (Պտմ. որբել։)


Միջնայարկ, աց

s.

second floor or story.

· Calfa

NBHL (2)

Որոյ հիմունքն շափիւղայ, անկիւնաքարքն յասպիս, եւ միջնաքարքն (կամ միջնայարքն) վանեայք. (Տաղ. (գրեալ էր՝ միջնայաքըն։))

Որոց ելանիցենն ի վերնայարկսն, եւ ի միջնայարկացն յերրորդ յարկսն ... ի միջնայարկացն ի գետնոյ կողմանէ. (Եզեկ. ՟Խ՟Ա. 7։ ՟Խ՟Բ. 6։)


Միջնապարիսպ, րսպաց

s.

partition wall;
rampart.

· Calfa

NBHL (3)

Օրէնքն իբրեւ միջնապարիսպ իմն ի մէջ աստուծոյ եւ կռոցն. (Ածաբ. ի պասեք. ՟Ա։)

Քերովբէական գումարտակս՝ լինել միջնապարիսպս ի մէջ քո գառանցն եւ գայլոցն. (Նանայ.։)

Մեղքն ասացաւ միջնապարիսպ ի մէջ աստուծոյ եւ մարդկան. (Շ. ՟ա. յհ.։ եւ Վրք. հց. ՟Գ։)


Միջնատարր

s.

water and air.

· Calfa

NBHL (5)

Միջնատարերց՝ ջրոյ եւ օդոյ. (Լծ. ածաբ.։)

Զմիջնատարերքս զօդ եւ զջուր. (Տօնակ.։)

Առեալ յերկաքանչիւրիցն ծայրիցն որակութիւնս. եւ այսպէս միջնատարերցն լինել. (Նիւս. բն. ՟Ե։)

Զերկիր, եւ զմիջնատարերս։ Բնախօսեն վասն օդոյդ. որ ի միջնատարերարցդ է. (Վանակ. յոբ.։)

μέσον τοιχεῖον medium elementus. Միջին տարր. օդ եւ ջուր՝ թնդ մէջ հրոյ եւ հողոյ իբրու ծայրից.


Միջնատուն

cf. Միջնայարկ.

· Calfa

NBHL (2)

Ներքնատունս, եւ միջնատունս, եւ վերնատունս գործեսցես ի նմա. (Ծն. ՟Զ. 16։)

Ի ներքնատանն գազանքն էին եւ անասունքն, եւ ի միջնատան նոյ իւրայովքն, եւ ի վերնատանն թռչունքն. (Տօնակ.։)


Միջնեկ

s.

middle-man, agent, mediator.

· Calfa

NBHL (1)

Խաբեաց միջնեկն զկտակապահն, եւ առ զկոստանդինուպօլիս. (Վրդն. պտմ.։)


Միջնողն

s.

back-bone, back.

· Calfa

NBHL (1)

Որպէս թեւոցն խառնումն ընդ միջնողունսն։ Միջնողունք՝ աստուածութեանն եւ մարդկութեանն խառնումն. թեւք քրիստոսի հայր եւ հոգի։ Այս է խառնուած միջնողանն։ Գոյք ամենայն ի վերայ միջնողանն քրիստոսի. (Քեր. քերթ.։)


Միջնորդ, աց

s.

mediator;
intermedium, agent, go-between;
negotiator;
medium;
— վաճառաց, broker;
— հաշտութեան, reconciler, conciliator, intermediator, intercessor.

· Calfa

NBHL (6)

Կարգեալ հրեշտակօք ի ձեռն միջնորդի. իսկ միջնորդ միոյ ուրուք ոչ է։ Մի է աստուած, եւ մի միջնորդ աստուծոյ եւ մարդկան՝ մարդ յիսուս քրիստոս։ Լաւագոյն եւս ուխտի, կամ նորոյ ուխտիս է միջնորդ։ Ի նորոց կտակարանաց միջնորդն յիսուս. եւ այլն։

Միջնորդ օրինաց եւ շնորհաց։ Միջնորդք մահու եւ յարութեան. (Շար.։)

Առ զգայարանս միաւորի ի ձեռն շնչոյ՝ միջնորդի անձին (այս ինքն ո՛չ ի միոյ, այլ) ի հօրէ եւ ի մօրէ. (Սեբեր. ՟Ա։)

Միջնորդաւ անձինն (կամ հոգւոյ) ընդ հողոյ միաւորեցաւ։ Ընկալցի այսու միջնորդիւ (ի ձեռն աղօթից) ձեռն քո զնա. (Նար. կուս. եւ ՟Գ։)

ՄԻՋՆՈՐԴ Է. որ եւ ՄԻՋՆՈՐԴԷ. Ընդ մէջ անկանի որպէս սահմանագլուխ.

μεσίτης mediator, medians μέσον medium μέσος medius եւ այլն. Որ մտանէ ի մէջ երկուց կողմանց. հաշտարար. բարեխօս. միջին գործադիր. գործի.


Միջնորդեմ, եցի

va. vn. cf. Միջնորդիմ.

· Calfa

NBHL (7)

Ամենայն ուղղութեամբ միջնորդեսցեն (քահանայք ընդ աստուած եւ ընդ մարդիկ). (Խոսր.։)

Ուր ոչ յաւիտեան, եւ ոչ ժամանակ միջնորդեաց. (Բրս. ծն. քրիստոսի. յն. ի մէջ եմուտ։)

Տեսանե՞ս կերակուր, որ զմահ միջնորդեաց։ Զքիրտն երեսաց (դո՛ւ եւայ) միջնորդեցեր ինձ յանմտութենէ. (Ոսկ. ծն. յն. առթել։)

Եւ նա միջնորդեցաւ, եւ եկաց դատաւոր երկոցունց կողմանցն. (Եղիշ. խաչել.։)

Միջնորդին պարտ է առ երկոսինն միջնորդիլ, եւ ածել ի խաղաղութիւն. (Սանահն.։)

Կամ որպէս Միջնորդ եւ բարեխօս ունել.

ՄԻՋՆՈՐԴԵՄ ՄԻՋՆՈՐԴԻՄ. μεσιτεύω medio, intercedo πραξεύω procuro. Ի մէջ արկանել կամ անկանիլ. ընդ մէջ մտանել՝ առթել. լինել որպէս միջնորդ, պայման, սատար. եւ այլն.


Միջնորդութիւն, ութեան

s.

intercession, mediation, interposition, intermeddling, intervention;
negotiation, medium;
— վաճառաց, brokerage, brokage, agent's commission;
միջնորդութեամբ, mediately, through the medium of.

· Calfa

NBHL (3)

Առանց ի՛րիք պատճառաց եւ միջնորդութեան (որդին աստուծոյ է ծնունդ հօր). (Եզնիկ.։)

Զդեռեւս տկարագոյնսն՝ իւրեանց միջնորդութեամբն յառաջ ածել պարտին ի քրիստոսի նմանութիւնն. (Բրս. հց.։)

μεσότης, μεσιτεία medietas, intercessio կամ διά mediante, opera, per. Միջնորդ կամ միջին գոլն, ո՛ր եւ է օրինակաւ. միջոց. սատար. ձեռնտուութիւն.


Միջնորմ

s.

party wall, partition.

· Calfa

NBHL (1)

Մերձեալ է վախճան քո. եւ զի դեռեւս միջնորմն կայ քո եւ աստուծոյ. (Վրք. հց. ՟Դ։)


Միջոց, աց

s.

middle, centre;
space, interval, interstice;
vacancy;
division, separation;
difference, distinction;
empty space;
*means, way;
— հացի, cf. Միջուկ;
— անօթոց, capacity;
— աշխարհի, interior, inside part;
— պատերազմաց, truce, suspension of arms, armistice;
զ—աւ ռազմին, during the conflict, in the hottest of the battle, thickest of the fight;
զ—աւ ճանապարհին, on the way;
during the journey;
ի —ի ամբոխին ամրանալ, to take refuge among the crowd.

· Calfa

NBHL (10)

Սրբեաց զմիջոց սրահին։ Զերկիր, զառ ի ներքոյս երկնից, եւ զամենայն որ ի միջոցի։ Եդ զջահսն ի մէջ երկուց ձետոցն, եւ կապեաց ի միջոցին զջահսն.եւ այլն։

Աստուած իսկ զսկիզբն եւ զվախճան եւ զմիջոց էակացն ամենեցուն ունելով՝ ուղղապէս կատարէ զամենայն. (Պղատ. օրին. ՟Դ։)

Զմիջոցաւ ճանապարհին երեւեալ՝ շրտոյց զնա յաչաց. (Նախ. թղթ. պաւղ.։)

ՄԻՋՈՑ. Մէջն ժամանակաց եւ գործոց. պարապ. ռմկ. եւս միջոց.

Գտանին եւ միջոցք լեալ պատերազմացն. (Խոր. ՟Ա. 1. 10։)

ՄԻՋՈՑ. Մէջն բարոյապէս. եւ Միջին ինչ. միջասահմանութիւն.

Առնէ զմարդն միջոց մեծութեան եւ խոնարհութեան. (Ածաբ. ծն.։)

Այնչափ միջոց է ըստ իս եւ ընդ յովհաննէս, որպէս ընդ ջուրն եւ ընդ հոգին. (Ոսկ. գծ.։)

Եթէ յանկարծ միջոց եւ փարատ գտանեմք զնա ի բազմութենէ. (Զքր. կթ. ա՛յլ ձ. մեկուսի։)

μέσον, μεσίτης medium, medietas διάστημα intervallum αἵθριος locus subdialis. Մէջն տեղեաց եւ իրաց. միջավայր. միջին տեղին կամ դիրքն. բացատ. բացօթեայ վայր. միջնաշխարհ. մէջը, մէջ տեղը.


Միջուկ

s.

marrow, core, heart;
— հացի, crum of bread;
— ձուոյ, yolk of an egg;
— ընկուզոյ, kernel of a walnut;
— տնկոց, pith;
— պտղոյ, core;
— գիսաւորաց, nucleus of comets.

· Calfa

NBHL (2)

որ եւ ՄԻՋՈՑ (ըստ վերջընթեր նշ). Որ ինչ կայ ի բուն մէջն կամ ի ներքս անդ՝ իբրու ծուծ եւ սերմն.

Ձուկ միջուկ։ Միջուկ սերկեւլի. (եւ այլն. Գաղիան.։ Բժշկարան.։ Ոսկիփոր.։ Վստկ.։)