hand, power, great number of people.
· Calfa
Որ եւ այժմ արասցէ Աստուած աղօթիւք բազմաձեռնութեամբ՝ թագաւորիս մերոյ բժշկութիւն. Աստուծոյ միաբան աղօթիւք. (Վրք. սեղբ.։)
Պիտոյ եւս է զկապեալսն արձակել, եւ զպարտսն թողուլ, զկարօտեալսն լցուցանել, եւ որ այլ եւս են բարեգործութիւնք բազմաձեռնութեամբ. (Յճխ. ՟Ժ՟Բ։)
πολυχειρία multitudo manuum Համագունդ պատրաստութիւն. գործակցութիւն. ձեռնտուութիւն. եւ Յաճախութիւն.
that is thrown or spread several times.
· Calfa
Բազմաթիւ եւ ստէպ ձգեալ. խուռն արձակեալ.
Զբազմաձիգ տեղացմունս նետից եւ ռմբաքարաց իբր յամուր մեքենայէ ի բաց դարձուցեալ. (Սկեւռ. լմբ.։)
very unhappy, distressful, pitiful, unfortunate.
· Calfa
Կանայք թուլասիրտ եւ բազմաղէտ են. (Ոսկիփոր.։)
polypetalous, branchy, ramous, full of boughs.
· Calfa
Գտանիցէ անդ ծառ մի բազմաճեղ։ Իբրեւ զծառ բազմաճիւղ եւ տերեւաշատ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Է. ՟Ը։)
ԲԱԶՄԱՃԵՂ ԲԱԶՄԱՃԻՒՂ. πολυκλαδής, πολύκλαδος multos ramulos habens գրի եւ իբր ռմկ. ԲԱԶՄԱՃՈՒՂ. Որոյ բազում են ճիւղք, կամ ոստք, իրօք կամ նմանութեամբ. ճղերը շատ.
that has many claws or fangs.
· Calfa
Արծուի մեծաթեւ, բազմամագիլ. (Եզեկ. ՟Ժ՟Է. 17։)
πολύς ὅνυξι multis unguibus Որ ունի բազում եւ ահաւոր մագիլս. ճանկերը շատ, կամ մէնծ.
that is well or in several ways woven, that has many turnsand windings, tortuous.
· Calfa
Իբրեւ զբազմաման ինչ շարի յորժամ սկիզբնն լուծանիցի, ընդ նմին քակի. (Առ որս. ՟Զ։)
Բազմաման եւ շաղապատ՝ որպէս օձին շարժումն, այնպէս եւ հեշտ ցանկութեան։ Առ իւրաքանչիւր մասն՝ բազմաման է եւ յոքնապատ. (Փիլ. այլաբ.։)
πολύπλοκος multis nexibus implicitus որ եւ ԲԱԶՄԱՄԱՆԻ, եւ ԲԱԶՄԱՄԱՆՈՒԱԾ. Բազմօք մտնեալ, հիւսեալ, ոլորեալ, բազմահիւս. եւ Գալարեալ. մանուածքը՝ ոլորքը՝ կռինճը շատ. ոլոր մոլոր.
cf. Բազմաման.
· Calfa
Ճշմարտութիւնն զանխլանաց ի բազմամանուած մտածութեանց։ Զի՞նչ պէտք են ձեզ բազմամանուած դիւտից եւ բանից խոտորելոց. (Պրպմ.։)
having many children.
· Calfa
Քանզի ի բազմամանկութենէ մի (այսինքն զմին) մատուցանել Աստուծոյ՝ իբրու զխայրիս ինչ որդւոց՝ հրաշափառագոյն ոչ ինչ է։ Բազմամանկութիւն, քաջամանկութիւն, ծերութիւն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. նխ. ՟բ.։)
that is formed of several parts;
diverse, various, multifarious.
· Calfa
Առինչ՝ բազմամասն դիմօք է. որպէս տիւ եւ գիշեր, կրկնապատիկն առ կէսն. (Ոսկիփոր.։)
Բազմամասն եւ բազմօրինակ բանիւք խօսեցան. (Վահր. յայտն.։)
πολυμερής multis partibus constans Որ ունի բազում մասունս. բազմամասնեայ. բաղադրեալ. եւ Բազմապատիկ. զանազան.
populous;
— առնել, բազմամարդացուցանել, to people.
· Calfa
Տեսեալ զքաղաքն մեծ եւ բազմամարդ։ Բազմամարդ է քաղաքն. (Ոսկ. կոր.։ Փիլ. իմաստն.։)
Եւ Որ ունի ընդ իւրեւ զբազում մարդիկ.
Եւ են երկրաւորք թագաւորք՝ բազմամարդ եւ պատերազմողք. (Լմբ. յայտն.։)
πολυάνθρωπος frequens hominibus Բազմութեամբ մարդկան լի. մարդաշատ. որ եւ ԲԱԶՄԱՄԱՐԴԻ, ԲԱԶՄԱՄԱՐԴՈՅ, ԲԱԶՄԱՄԱՐԴԻԿ. մարդը շատ.
state of an inhabited town;
great population.
· Calfa
Առաջինքն ի դիցն՝ սկիզբն աշխարհի եւ բազմամարդութեան. (Խոր. ՟Ա. 8։)
Ճշգրտեսցէ ոք յազգին բազմամարդութիւն։ Հայր ո՛չ միոյ, այլ՝ բազմութեան. եւ բազմութեան՝ ոչ ըստ մասանց, այլ՝ բազմամարդութեանն ազանց. (Փիլ. քհ. եւ Փիլ. լին.։)
Փթթեալ էր եւ ծաղկեալ բազմամարդութեամբ ժողովն հրէից. (Լծ. կոչ.։)
πολυανθρωπησία hominum multiplicatio, propagatio Բազմաւորութիւն մարդկան. որպէս բազմանալն եւ աճումն սերնդեամբ.
peopled;
of great concourse, numerous;
tumultuous.
· Calfa
Կամ Բազմապատիկ. բազում եւ առատ.
Կամ Որ ունի ընդ իւրեւ ամբոխ բազում.
Ըստ դիպելոյ աշխարհիս հայոց բազմամբոխ դարուց, երբեմն խաղաղութեան, եւ երբեմն սաստիկ եւ անբաւ շփոթմանց. (Փարպ.։)
Երթայր ընդ նմա բազմամբոխ քաղաքին մինչեւ ցբանդն. (Ճ. ՟Ա.։)
Թագաւորութեան ձեւ եւ շուք խոստանալով նմա, եւ բազմամբոխս յարի արանց. (Խոր. ՟Ա. 20։)
Ոչ որ իշխանն է ի մեզ, այլ իշխեցեալն եւ բազմամբոխն. (Փիլ. այլաբ.։)
great multitude of people;
tumult, great noise with confusion and disorder.
· Calfa
Յաճախութիւն ամբոխի, եւ ամբոխիչ իրաց. Նա ինքն ամբոխի առ ինքն բազմամբոխութեամբն եւ ախտիւք, եւ այլոց զնոյն զայն գործէ. (Առ որս. ՟Ժ՟Գ։)
old, aged, ancient, of old date.
· Calfa
Ծերունիս ո՛չ զբազմամեայս եւ զհինսն համարին։ Բազմամեայ չարութիւն մարդկան՝ ի ծննդենէ մինչեւ ցծերութիւնն ձգտեալ. (Փիլ. տեսական. եւ Փիլ. լին.։)
Յերկարաձգեալք ի բազմամեայ տեւողութիւնս յազգէ յազգ. (Պիտ.։)
Բազմամեայ խաչակցութեամբ կեցեալ եւ ժուժկալեալ ննջեաց. (Մագ.։)
πολυετής multos annois habens, longaevus, annosus Բազում ամաց, հինաւուրց ոք, եւ ինչ մի յերկարաձիգ. տարիքը շատ, շատ տարւան, հին.
cf. Բազմամեայ.
· Calfa
Սիմէոն յարանց լինի քարոզ, եւ Աննա ի կանաց բազմամենից. (Բրս. տեառնընդառաջ.։)
abounding in silk.
· Calfa
Աշխարհն ... քրքմաւէտ, եւ բազմամետաքս. (Խոր. ՟Բ. 78. կամ 81։)
cf. Բազմահամբար.
· Calfa
Ուր բազում ինչ մթերեալ եւ ամբարեալ իցէ. մէջը շատ բան դիզած՝ պահած.
Իբրեւ զհամբարս բազմամթերս եդ ի նոսա արարիչն զօրհնութիւնսն. (Վեցօր. ՟Է։)
longevity.
· Calfa
Կարեն եւ այլ եւս տակաւին բազմամութեան թերեւս հանդուժել։ Ծերութեամբ պատուեալք, ո՛չ բազմամութեամբ՝ երկայնութեամբ ժամանակաց, այլ՝ կատարեալ թուոցն ելիւք. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. ել.։)
πολυετία grandaevitas, multi anni Բազմամեայ գոլն. եւ Ամք բազումք.
polygamy.
· Calfa
Ոչ մանկունքն ծնեալք ի բազմամուսնութիւն կնոջն՝ կարեն զհայրն ճանաչել, եւ ոչ նա ի նոսին պահէ զգութն ամբողջ՝ այսու կասկածանօք. (Լմբ. առակ.։)
plentiful, abundant.
· Calfa
Բազմայեղ ձեւով՝ յոլովակի անուամբ ստորոգէ զնա. (Ոսկիփ.։)
Բազմայեղ չարութեամբ. (Մէկն. Ղեւտ.։)
Յորմէ անկեալն զանազան եւ բազմայեղանակ հիւանդութեամբ ախտացաւ. (Բրս. չար.։)
Կարգել մի ըստ միոջէ զիրս եւ զգործս, զբազմայեղանակ դիպմունս Հայաստան աշխարհիս. (Փարպ.։)
Բազմաթիւր եւ բազմայեղանակ բարոյիցն. (Խոսրովիկ.։)
who has many husbands;
populous (town).
· Calfa
Ի բաց փախչին գազանք իբրեւ ի բուն իշխանէ ի մարդկանէ. վասն որոյ յորժամ բազմայր լինին՝ ոչ գան ի քաղաքսն։ Մեղուք եթէ առաւելեալ լիցին զօրէն բազմայր քաղաքի՝ գաղթեալք յայլ վայր փոխին. (Փիլ. ել. եւ Փիլ. լիւս.։)
πολύανδρος femina, quae saepius nupsit Մակդիր կնոջ՝ որ լեալ է բազում արանց հետ զհետէ. որ եւ ասի ԲԱԶՄԱՆԿՈՂԻՆ. շատ մարդու կնիկ եղած.
that has many joints;
false;
Piecemeal.
· Calfa
Ուր իցեն բազում յօդք կամ յօդուածք, եւ զօդմունք. որոյ բազում են խաղալիք անդամոց. բազմամասն. խաղերը կամ կապը շատ.
Զի չէ՛ մարդ, թէ մի գնացք լինիցին բազմայօդ յօդուածոց նոցա։ Բազմայօդքն լքեալք անկանէին, եւ յօդակոտոր ի միմեանց յօդքն քակտէին. (Վեցօր. ՟Ա. եւ ՟Թ։)
Բնութիւնս մեր նոյնպիսի է բազմայօդ եւ կցկցելով. (Վրդն. ծն.։)
Զբազմայօդս զայս եւ զշնչականս ստորին խաբէութիւնս. (Սարկ. լս.։)
to increase, to grow in great numbers, to shoot, to multiply, to enlarge;
to abound, to overflow.
· Calfa
Աճեցէք եւ բազմացարո՛ւք եւ լցէ՛ք զերկիր ... եւ թռչունքն բազմասցի՛ն ի վերայ երկրի։ Բազմանայ յոյժ ժողովուրդն յերկրիս։ Բազմանայր թիւ աշակերտելոցն։ Ի բազմանալ աշակերտացն.եւ այլն։
Բազմացաւ ջուրն։ Բազմանայր յոյժ յոյժ։ Բազմացան չարիք մարդկան ի վերայ երկրի։ Վասն բազմանալոյ անօրէնութեանն։ Ողորմութիւն ձեզ, խաղաղութիւն եւ սէր բազմասցի։ Եկեղեցին՝ մխիթարութեամբ հոգւոյն սրբոյ բազմանայր. եւ այլն։ Որպէս եւ յայլ գիրս ասի.
Բազմանալ բանից, ողջունի, դիականց, մեղաց, կառաց, փրկութեան, քահանայութեան, (այսինքն քահանայից,) գոչման, աղաղակի.եւ այլն։
that abounds in materials;
that contrives in several ways.
· Calfa
Իբրեւ զիւղն քահանայական բազմանիւթ. (Վրդն. ել.։)
provided with many pictures;
various
· Calfa
Ծառ զանազան պտղովք լցեալ, եւ կամ բազմանկար պատկեր. (Հին քեր.։)
polygonal.
· Calfa
Ունի յինքեան տասնեակն եւ զերեքանկիւնիցն եւ զչորեքանկիւնիցն եւ զայլոց բազմանկիւնիցն երեւելի յատուկ առանձնաւորութիւնն. (Փիլ. ՟ժ. բան.։)
ԲԱԶՄԱՆԿԻՒՆ որ եւ ԲԱԶՄԱՆԿԻՒՆԻ, նւոյ, նեաց. πολύγωνος, πολυγωνίος multangulus, angulosus
prostituted, whoremonger;
prostitute;
cf. Բազմայր.
· Calfa
Զբազմանկողին կինն զայն, որ եօթանցն եղեւ եղբարց, յառաջ մատուցանէին. (Նիւս. բն.։)
that has many significations, equivocal, ambiguous;
that has many marks.
· Calfa
Լոյս, կեանք, ճանապարհ, հովիւ, բազմանշան եւ այլատարազ տեսութեամբ։
Ոչ ըստ միում օրինակի ... կարելն, եւ ոչ կարելն, այլ՝ բազմանշանակ է. (Առ որս. ՟Է։)
cf. Բազմանշան.
· Calfa
Լոյս, կեանք, ճանապարհ, հովիւ, բազմանշան եւ այլատարազ տեսութեամբ։
Ոչ ըստ միում օրինակի ... կարելն, եւ ոչ կարելն, այլ՝ բազմանշանակ է. (Առ որս. ՟Է։)
cf. Բազմաճաճանչ.
· Calfa
Ի նորոգել զարարածս բազմանշոյլ շնորհօք եւ լուսաւոր աւազանաւն. (Յճխ. ՟Զ։)
Երկանունն, եւ բազմանշոյլն՝ յաւազանէ, եւ ի կոչմանէ (Ստեփաննոս պսակ՝ եպիսկոպոս). (Նար. խչ.։)
that has many names.
· Calfa
Զբազմանուն զամենազօրն (Աստուած,) զմիադիմի հաստատութիւնն ... (որ) կոչի բարերար, արդար, ամենակալ եւ այլն. (Կոչ. ՟Զ։)
Բազմանուն՝ Քրիստոս, եւ մի որդի. մի, եւ բազմանուն։ Մարմին եղեալ՝ բազմանուն եղեւ։ Ըստ տնօրէնութեանն բազմանուն է (Քրիստոս). (ՃՃ.։ Ոսկիփոր.։ Լմբ. յայտն.։)
Բազմանունք են (կամ բազմանուն կոչին) որք սահմանաւ հաղորդին, եւ անուամբ տարբերին. (Դամասկ.։)
πολυώνυμος mlta nomina habens, multorum nominum Որոյ բազում են անուանք. այլ եւ այլ անուամբք կոչեցեալ. շատ կերպ անուն ունեցօղ.
very useful, profitable;
բազմաշահ լինել, cf. Շահել, cf. Ճոխանալ, cf. Հարստանալ.
· Calfa
Ելին ի գլուխ վաստակք նոցա, եւ առին զբազմաշահ կատարումն. (Ոսկ. եբր.։)
Պարարտ եւ բազմաշահ երկիր. (Վրդն. պտմ.։)
Բամբակ՝ թէպէտ փանաքի եւ տկար, այլ բազմաշահ. (Մխ. առակ.։)
Բազմաշահ վաճառաւ շահաւորեա՛ զորդիդ քո իբրեւ իմաստուն վաճառական. (Եփր. պհ.։)
Նաւ բարձեալ բերիցէ զբազմաշահ վաճառասն, կամ զբազմաշահն վաճառս. (Վեցօր. ՟Զ. յորմէ եւ Շիր.) յն. լոկ՝ բիւրաբեր. μυριόφορος
trembling;
mutable.
· Calfa
Իշխելն (առ մարդիկ) ե՛ւ բազմաշարժ, եւ բազմացնոր. իսկ նորայն (այսինքն Աստուծոյ՝) անաշխատ ... անշարժ ... զամենայն շարժէ. (Արիստ. աշխ.։)
thas has many tracks or turns;
tortuous.
· Calfa
Որ գնայ ընդ այլ եւ այլ շաւիղս.
Բազմահետք եւ բազմաշաւիղք եղաք. (Յհ. իմ. ատ.։)
laborious, that loves work, that has worked much;
laborious, painful, heavy, difficult, hard;
laboriously, with much difficulty and work.
· Calfa
Որպէս այն առաջին շինուածն անմտութեան բազմաշխատն եւ դիւրակործանն. (Լաստ. ՟Ի՟Դ։)
that does many favours, that gives bountifully;
that abounds in favours.
· Calfa
Որ բազում ինչ շնորհէ. բազմապարգեւ. շատ պախշիշ տւօղ.
Եւ ես ի զանազան եւ ի բազմաշնորհ բառացութեամբ տեղւոջ միջակացեալ. (Պիտ.։)
immense, vasty.
· Calfa
Մեծ ըստ քանակին, կամ ըստ տարածութեան, եւ ըստ թուոյ. եւ Ունօղ զնմանութիւն բազում գրուաց.
Խմոր եղեւ նա հաւատոյ քարոզութեանն, եւ միացոյց ի հացն կենաց զբազմաչափ բնութիւնս մարդկան. (Պրոկղ. ոսկ.։)
furnished with many eyes.
· Calfa
Երեւի անտեսանելի՝ որ արար զբազմաչեայս. (Եպիփ. թաղմ.։)
cf. Բազմաչեայ.
· Calfa
Յաճախք ի գիտութիւն իմաստալից ըստ բազմաչեան գոլոյ։ Բազմաչեան գոլ, եւ ի թիկանց կուսէ ունել զաչս. (Շ. հրեշտ.։)
well adorned, embellished.
· Calfa
Բազում իրօք պաճուճեալ. ուր իցեն բազում պաճուճանաք եւ զարդք եւ յօրինուածք. խիստ զարդարուն.
very clear, brilliant, most illustrious.
· Calfa
Իբրեւ զարեգակն բազմապայծառ. (Վրդն. օրին.։)
Զբազմապայծառ կեանս աշխարհի սիրեցին. Գովել զկազմութիւն եւ զհացտուն՝ վասն բազմապայծառ պատրաստութեանն. (Փիլ. ել. եւ Փիլ. տեսական.։)
multiple;
diverse, much, several;
magnificent;
— առնել, to multiply, cf. Բազմացուցանեմ, cf. Բազմապատկացուցանեմ, cf. Բազմապակեմ;
— լինել, to multiply, cf. Բազմանամ, cf. Շատանամ, cf. Բազմապատկանամ;
more, moreover
· Calfa
Բազմապատիկ բարիք, բարութիւնք, չարիք, թշուառութիւնք, հիւանդութիւն, պարէնք, վայելմունք, երկչոտութիւն, ընթացք, տանջանարանք.եւ այլն։
Վասն արուեստից ազգի ազգեաց եւ բազմապատկացն ի վերայ այոցն՝ ի ներքս արկելոց. (Նիւս. կազմ.։)
Առ կրծիւքն երկոտասան ակունքն բազմապատիկ։ Ծիրանեօք եւ ոսկւով, եւ այլովք բազմապատիկ զանազանութեամբք։ Կերակրին ոչ բազմապատիկ խտհիւք, այլ՝ հաց անպաճոյճ, եւ աղ՝ խորտիկ։ Ոչ արդեօք բազմապատիկ պայծառութիւն ունին. (Փիլ.։)
Իւղովք անուշահոտագունիւքն եւ բազմապատկօք. (Ածաբ. աղքատասիր.։)
Զի կեցցէք, եւ բազմապատիկ լինիցիք. (Օրին. ՟Ը. 1։ ՟Ժ՟Ա. 8։)
Ի միեկէն մինչեւ ի տասնեակն բազմապատիկ արարեալ՝ շարադրեսցես զարարեալ թիւն։ Վեցակ իմն բազմապատիկ յինքեան եղեալ ... ծնանի զերեսուն եւ զվեց. (Փիլ. ՟ժ. բան.։)
Մի դու ընդ իս բազմապատիկ տանջիր, եւ ոչ ես ընդ քեզ սակաւագոյն. (Եղիշ. ՟Բ։)
ԲԱԶՄԱՊԱՏԻԿ. մ. πολυπλασίως, -σία, πολλαχῶς, ἑπί πολύ multipliciter եւ այլն. Բազմապատկաբար. եւ բազմամասնաբար. բազմօրինակ. պէսպէս օրինակաւ. եւ Առաւելագոյն. բազումս. յոյժ, մեծապէս.
much honoured, very honourable, respectful.
· Calfa
Սուրբ եւ բազմապատիւ արեամբն իւրով. (Մաշկ.։)
πολύτιμος, πολυτελής sumtuosus, pretiossus Մեծապատիւ, մեծաշուք. եւ Պատուական. մեծագին. բազում յարգի եւ պատուոյ արժանի.
to multiply;
to repeat.
· Calfa
Առ ինքն բոլոր միանայ, եւ ոչ յինքն՝ մտեալ, եւ բազմապատկացուցեալ զինքն նուազէ զիւրն միութիւն. (Դիոն. ածայ.։)
Քրիստոս վէմ բազմապատիկ, որ բազմապատկեաց զինքն՝ վէմ կոչելով զՍիմոն, եւ նա զամենայն հաւատացեալսն. (Տօնակ.։)
Հազարս հազարաց ասեն, եւ բիւրս բիւրոց գոլ, զառ ի մէնջ ծանրագոյնս թիւս զինքեամբ շուրջ պատեալ եւ բազմապատկեալ. (Դիոն. երկն.։)
Կամ Բազում անգամ կրկնել, երկրորդել, յեղյեղել. ստէպ ասել եւ յիշատակել.
Մոռացա՞ւ Աստուած զանուն քո, եւ յիմ բազմապատկելո՞յն կարօտի վերստին յիշել. (Լմբ. պտրգ.։)
Ամենայն թիւ բազմապատկելով՝ մեծ թիւ բացակատարէ, քան զշարադրելով (գումարմամբ). ո՛րդոն, երիցս երեք՝ ինն, եւ երեք եւ երեք՝ վեց. ահաւադիկ բազմապատկելով՝ մեծ թիւ արար՝ ինն. քան թէ զշարադրելով՝ որ է վեց։ Իսկ երկեակդ ո՛չ այդպէս. քանզի բազմապատկելով եւ շարադրելով՝ զնոյն թիւ բացակատարէ զչորս. երկիցս երկու՝ չորք. երկու եւ երկու՝ չորք. (Սահմ. ՟Ժ՟Դ։)
ԲԱԶՄԱՊԱՏԿԱՑՈՒՑԱՆԵՄ ԲԱԶՄԱՊԱՏԿԵՄ. որ եւ ԲԱԶՄԱՊԱՏԿԵՑՈՒՑԱՆԵՄ. πολλαπλασιάζω multiplico Բազմապատիկ առնել. բազմացուցանել իւրք օրինակաւ. առաւելուլ. յաճախել. շատցնել, էւելցնել, վրայ դնել.
cf. Բազմանկար.
· Calfa
Բազմապատկերք են, զի այսպէս ասասցուք, արիոսի եւ եւնոմիոսի աղանդոցն մոլորութիւնք. (Կիւրղ. գանձ.։)
multiplication
· Calfa
Կամ Յաւելուած. աճեցուցանելն զգին իրաց, եւ այլն. շատնալը, շատցնելը.
Ոմն վաշխիւք եւ բազմապատկութեամբ զերկիր պղծեաց. (Ածաբ. կարկտ.։)
Վաշխից եւ տոկոսեաց օրէնք եդան, եւ ցորենոյ բազմապատկութիւն. (Լաստ. ՟Ժ՟Բ։)
Երկուք ծնանին զչորս ի ձեռն բազմապատկութեան, եւ երեքն զինն. իսկ չորք ծնանին յերկուց, եւ ծնանին զութն ըստ երկուց բազմապատկութեանց ... իսկ ինն ծնանի յերից՝ ըստ երից բազմապատկութեանց. եւ այլն. (Սահմ. ՟Ժ՟Դ։)
Զքարանցն բազմապատկութիւնս եւ զպայծառութիւնս. (Առ որս. ՟Է։)
πολυπλασιασμός multiplicatio Բազմապատիկն գոլ կամ բազմապատիկն առնել որ է եւ օրինակաւ.
ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ. որպէս Բազմապատիւն գոլ, եւ մեծագին. պատուականութիւն. ազնուութիւն. πολυτέλεια sumtuositas, lautitia