Definitions containing the research եւ : 10000 results

Անգիծ

adj.

not described, not marked, not written;
that cannot be marked, hard.

· Calfa

NBHL (4)

Մարմինն էր քան զանդամանդ անվթար եւ անգիծ. (Փիլ. սամփս.։)

Անգիծ եւ լպրծոտ լակոնացի վիմաց. (Մագ. լ։)

Եւ որ չունի զարտաքին նշանս երեւելիս. լռիկ. անբարբառ.

Հուր ծախիչ է եղեգան, եւ անգիծ արտասուք՝ ամենայն երեւելի եւ իմանալի մեղաց եւ աղտոյ. (Կլիմաք.։)


Անգին

adj.

inestimable, invaluable, without price.

· Calfa

NBHL (2)

Զանգին եւ զձրի զԱւետարանն քարոզելն. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Ձրի եւ անգին տուեալ ի ժառանգութիւն. (Երզն. լս.։)


Անգիտակ

adj.

ignorant.

· Calfa

NBHL (3)

Ոչ որպէս անգիտակ հանդերձելոց նմա պատահմանց, այլ եւ յոյժ իսկ ճանաչէր. (Աթ. ՟Ը։)

Ոչ եթէ անգիտակ եղեւ բանից նոցա. (Վեցօր. ՟Թ։)

Միթէ անգիտա՞կ ես զխարդախութիւն եւ զչար հնարս սատանայի. (Վրք. հց. ԺԵ։)


Անգիտանամ, ացայ

vn.

to be ignorant;
to forget one's self.

· Calfa

NBHL (11)

ἁγνοέω. ignoro. Անգէտ լինել. չճանաչել. տգիտանալ. յանգէտս առնել ինչ. եւ ձեւանալ չգիտել. չգիտնալ. պիլմէմէք. խապէրի օլմամագ. թէճահիւլ եթմէք.

Անգիտանայցէ ակամայ։ Քաւեսցէ վասն նորա քահանայն՝ վասն անգիտութեանն, զոր անգիտացաւ։ Մի՛ ածեր ի վերայ մեր մեղս, զի անգիտացաք։ Ոչ անգիտացեալ, թէ չար է արար նոցա. (Ղեւտ. ՟Դ. 13։ ՟Ե. 18։ Թուոց. ՟Ժ՟Բ. 10։ Իմ. ՟Ժ՟Բ. 10։)

Անգիտանան զպատճառս։ Ոչ անգիտանալ եւ զբնութիւն կենդանեաց. (Սահմ. ստէպ։)

Հուրն անգիտանայր զբնութիւնն իւր, եւ անթառամ պահէր սուրբ զմանկունսն. (Հարցնափառ.։)

Գիտելով՝ որպէս անգիտանալով հարցանէր։ Ոչ գիտել ասէ զժամն զայն, եւ ոչ ճշմարտութեամբ անգիտանայ։ Գիտէ զամենայն որդի, թէեւ անօրինաբար անգիտանալ ինչ ասէ. (Կիւրղ. գանձ.։)

Տակաւին եւս անգիտանային առ ի մէնջ. (Անյաղթ պորփ.։) Այլ անսովոր է ասելն անդ.

Տակաւին եւս անգիտանիւր ի մէնջ։

Անգիտանաս, ո՛վ դու, իմոց բիւրաւոր եւ զանազան ախտից։ Անգիտանալոյ վասն տնօրինական մարդասիրին խորհրդոյ. (Շ. թղթ. եւ Շ. հրեշտ.։)

Չգիտել՝ թէ զի՛նչ առնիցէ. վարանիլ. եւ անակնկալ իրաց հանդիպել. եւ իբր յայլոյ խելս լինել. ընելիքը չգիտնալ, շուարիլ, չկարծել, զինքը մոռնալ.

Եւ զի այսոքիկ այսպէս, անգիտանամ յերկաքանչիւրոցն ընտրութենէ։ Վասն որոյ անգիտանամ, թէ զի՛նչ գործեցից ... Եւ թէ զի՛նչ արարից, անգիտանամ զելս վտանգիս եղելոյ. (Շ. ատ. եւ Շ. ընդհ.։)

Զայս ամենայն տեսի առ նոսա, եւ լուայ, եւ սակաւիկ մի զանձն իմ անգիտանալ եցէ. (Վրք. հց. ՟Դ։)


Անգիտելի, լւոյ, լեաց

adj.

not to be understood, incomprehensible.

· Calfa

NBHL (8)

Միշտ ի գիտութիւն նորա վայելէ, եւ հանապազ անգիտելի զնա հաւատայ. (Լմբ. սղ.։)

Զի թէ հրեշտակք անգիտելի են մեզ, ո՛րչափ եւս առաւել Աստուած. (Մաքս. ի Դիոն.։)

Անյայտ է օրն, եւ անգիտելի ժամն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Կամեցաւ եւ այլոց յայտնել զհաւատսն Աբրահամու, զի ի մարդկանէ անգիտելի էր. (ՃՃ.։)

Անգիտելի էր մեզ գիրն, եւ գրողն. (Շ. թղթ.։)

Որպէս եւ կապեցաւ անգիտելի ի մէնջ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Բ։)

Թէպէտեւ տամք զէն ի հոմանուանցն գոլ, այլ ոչ եթէ այսուիկ ինչ անգիտելի է։ Եթէ ընդ սահմանաւ եւ ընդ ստորագրութեամբ արկանեմք, յայտ է թէ ո՛չ է էն անգիտելի. (Սահմ. ՟Ա։)

Որպէս զսեղան յանգործ քարանց, եւ զմայրն՝ նոր եւ անգիտելի առն ընտրեաց. (Բրսղ. մրկ.։)


Անգիտութիւն, ութեան

s.

ignorance, inexperience;
անգիտութեամբ, ignorantly.

· Calfa

NBHL (5)

Ածէիր ի վերայ մեր անգիտութիւն։ Քաւեսցէ վասն անգիտութեանն՝ զոր անգիտացաւ։ Զմեղս մանկութեան իմոյ եւ զանգիտութեան իմոյ մի՛ յիշեր։ Զվասն մեղացն եւ զվասն անգիտութեանն։ Յորս էր Աստուծոյ անգիտութիւն։ Ծանրացուցանէ անգիտութեամբ զբանս։ Պապանձեցուցանել զանզգամ մարդոց զանգիտութիւն։ Գիտեմ զի անգիտութեամբ արարէք. եւ այլն։

Խաւարեալք անգիտութեամբ՝ տգիտանան ի բարւոյն ծանօթութիւն։ Երկուց այսոցիկ անգիտութեանց առեր զքեւ եպերանս. (Պիտ.։)

Անգիտութեամբն գնայ (նաւն) զուղեւորութիւնն ի ձեռն հմուտ ճարտար նաւապետին. (Եղիշ. ՟Ը.) իմա՛, յանգէտս, առանց գիտելոյ։

ἅγνοια, ἁγνόημα. ignorantia Պակասութիւն գիտութեան. չգիտելն. անգիտանալն. անհմտութիւն. տգիտութիւն. եւ մեղք տգիտութեան. պիլմէզլիք, նատանլըգ, խադա.

Սպասեաց արթնութեամբ տեառն գալստեան, իբր զանգիտութիւն լուաւ ժամուն. (Սկեւռ. լմբ.։)


Անգիր

adj. adv. without letters, — print;
unwritten, verbal, oral;
ignorant, uninstructed;
verbally, by word of mouth.

· Calfa

NBHL (9)

Օրէնս անգիրս։ Անգիր օրինադրութիւն։ Աբրահամ ո՛չ գրովք ուսեալ, այլ անգիր բնութեամբ ճեպեալ, օրէնք ինքն ելով, եւ անգիր գիրք. (Փիլ. ՟ժ. բան. եւ Իմաստ։)

Գրով եւ անգիր՝ աստ եւ հեռաւորագոյն հաւատս մեր քարոզի. (Առ որս. ՟Թ։)

Գրով եւ անգիր քարոզել. (Տօնակ.։)

ԶՅոթորի եւս զխրատն չանցուցեալ անգիր. (Կորիւն.։)

Քննեցի զհակաճառութիւն երկուց կողմանցս գրով եւ անգիր. (Լմբ. ատ.։)

Գրովք եւ անդրովք քարոզէ նոցա. (ՃՃ.։)

Նշանակեն իմն եւ անգիր թնդմունք. որզան, գազանացն. (Պերիարմ.։)

Ի ձեռն տասն աղքատ եւ անգիր արանց. (Ոսկ. գծ.։)

Նորին անգիր եւ ձկնորս եւ յիմար աշակերտացն հետեւեսցուք. (Վրք. հց. ՟Ա։)


Անգիւտ

adj.

unfindable, rare, precious, dear.

· Calfa

NBHL (2)

Որ ոչն գտանի, կամ չէ գտեալ, եւ անգտանելի. անդարմանելի. անհնարին. պուլունմազ. չարէսիզ.

Ոչ հասին յամս ժամանակաց մերոց ի բարի եւ յանգիւտ. (ՃՃ.։)


Անգլուխ

adj.

without a head, headless;
without a leader or chief.

· Calfa

NBHL (3)

Ոմանք ի նոցանէ առանց ոտից են, եւ ոմանք անգլուխք. (Նիւս. բն.։)

Եղէ այրի եւ անտերունչ եւ անգլուխ. (Վրք. հց. ԺԴ։)

Անգլուխ իմն եւ անկատար այնպիսին յանդիմանեալ լինի բան. (Նիւս. կազմ.։)


Անգծելի, լւոյ, լեաց

adj.

that cannot be marked, hard.

· Calfa

NBHL (1)

Անգծելի կազմութեամբ՝ կարծր պահպանակաւ։ Անգծելի կարծրութեան. (Նար. ՂԳ. եւ Նար. առաք.։)


Անգղ, գեղ, գեղց, եղաց

s.

vulture.

· Calfa

NBHL (3)

ԱՆԳՂ. գրի եւ ԱՆԿՂ. γῦψς. Vultur. ագպապա. Թռչուն մեծ՝ գազանային՝ կորակտուց՝ շաղղակեր, որոյ այլ եւ այլ են տեսակք, բազմադիմի օրինակաւ նշանակեալ առ մատենագիրս. կայ եւ նմանն արծուոյ, որպէս եւ ոսկրկուլի.

Արծուի, եւ պասկուճ, եւ գետարծուի, եւ անգղ, եւ ցին. (Ղեւտ. ԺԱ. 14։ Օրին. ԺԴ. 13։)

Սփիւրիդս ունէր, եւ դնէր զանգեղս նորա։ Չունիմ անգեղս սփիւրիդիցն իմոց։ Գնաց եհան յիւրոց սփիւրիդիցն զանգեղսն, եւ մատոյց եղբօր իւրոյ. (Վրք. հց. ձ։)


Անգոհ

adj.

ungrateful, unthankful;
discontented, dissatisfied

· Calfa

NBHL (2)

Որ չէ գոհ. անգոհացօղ. եւ դժկամակ. գանգատական. տժգոհ. խօշնուտսուզ.

Անձինք անգոհք եւ անշնորհակալուք։ Ասէ անգոհ ձայնիւ, ես ննջեցի. (Վրք. հց. ՟Բ. ԺԶ։)


Անգոյ, ից

adj. s. not existing, having no being;
non-existence, non-entity;
nothing;
արար Աստուած զաշխարհս յանգոյից, God created the world from nothing;
յանգոյս, vainly.

· Calfa

NBHL (9)

Որ ոչ գոյ. չգոյ. չեւ եղեալ. ոչինչ. որ չկայ. եօգ.

Անգոյք են, որպէս եղջերուաքաղն եւ արալեզն։ Ի վերայ անգոյիցն զեթէ է՞ն խնդրել պարտ է. (Սահմ. ՟Ա։)

Յամենայն գոյսս եւ յանգոյսս. (Նանայ.։)

Խաւարն անգոյ եւ սկզբնածին. (Շար.։)

Տէր եւ Ստեղծիչ գոլ յանգոյոց. (որ է հոլով քերթողական) (Շ. խոստ.։)

Ոչ եթէ անգոյ, եւ թանց բնութեան զմերն ընկալաւ ի կնոջէ. (Յհ. իմ. երեւ։)

Յայսմ յանգոյ եւ յանապաւորական նմանութենէ. (Նար. ՀԴ։)

Մանկունք բազում անգամ՝ անկատար լեզուաւ, պարզ եւ անգոյ բանիւք զՀայրն իւրեանց՝ որ յերկինս՝ հաշտօղ եւ պարգեւատու արարին. (Կլիմաք.։)

իբր անյայտ. եւ անյուսալի. պելլիւսիզ. օլմայաճագ.


Անգոյն

adj.

colourless.

· Calfa

NBHL (2)

Պակասեալ ի գունոյ. տժգոյն. եւ տժգունութիւն. րէնկսիզ, պօզուգլուգ.

Ցաւք հասանիցեն, եւ յանգոյն հանիցեն եւ զգոյն. (Ոսկ. եբր.։)


Անգոյութիւն, ութեան

s.

nothingness, nothing.

· Calfa

NBHL (3)

ἁνυπαρξία. Չգոյութիւն. չքութիւն. եւ անհետն լինել.

Մեռելութեամբք եւ անգոյութեամբք. (Դիոն.։)

Գոգցես թէ յանգոյութիւն զգոյն խնդրէ ներածել. (Յհ. իմ. երեւ։)


Անգոսնեմ, եցի

va.

to despise, to slight, to reprove, to blame;
to jeer, to ridicule, to mock.

· Calfa

NBHL (7)

ԱՆԳՈՍՆԵՄ գրի եւ ԱՆԿՈՍՆԵԼ, ԱՆԳՈՒՇՆԵԼ, ԱՆԿՈՒՇԵԼ. μυστηρίζω , ἑκμυκτηρίζω, ἑξουδενέω, ἁθετέω, φαυλίζω, περιφρονέω. contemno, vilipendo, praevaricor Անարգել. արհամարհել. ունչս առնել. կամ կշտով գրթցել. ստունգանել ( ի պրս. կիւլ ունկն) առ ոչինչ համարել. ընդ վայր կամ առ ոտն հարկանել. պախարակել. պարսաւել. նշկահել. ապախտ առնել. թօթվել, չսեպել. թօթվել, չսէպել. չէլմէք. թահգիր եթմէք. րէտտ էթմէք.

Անզգամն անգոսնէ զխրատ հօր։ Անգոսնէ զբանս անօրէն։ Արհամարհեաց անգոսնեաց զնա։ Քանզի արծաթասէրք էին, անկոսնէին զնա։ Անգոսնէին զնա իշխանքն։ Անգոսնէ կին զամուսին իւր։ Անգոսնեցին ծառայքն։ Անգոսնէին զվաստակս նորա. եւ այլն։

Անկոսնել եւ անարգել զհրաման թագաւորաց. (Ագաթ.։)

Դու զնա, եւ ոչ թէ նա զքեզ անգոսնեաց. (Լմբ. ատ.։)

Մեծաձայն ծաղու անգոսնեցին զբանիւքն։ Ըստ սրբասէր մերոց օրինաց արժանի է եւ անգոսնելոյ. (Փարպ.։)

Բռնադատիս ի մարդասիրութենէ, եւ ոչ անգոսնիս։ Ոչ անգոսնիս յերկայնմտութեանց. (Նար.։)

Բարեկամք են ազգի մարդկան, եւ ոչ եթէ անգոսնօղ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Անգործ

adj.

idle, inactive, indolent, lazy;
ineffectual, inefficacious, ineffective;
unexecuted, incomplete;
uncultivated;
երկիր —, waste land.

· Calfa

NBHL (17)

Թշնամանէ զձեզ զանգործսդ եւ զպղերգսդ. (Ածաբ. մկրտ.։)

Անգործ եւ առանց իրս ինչ վճարելոյ է ինքն յինքենէ։ Յորժամ միտքն ըմբռնեալ իշխեսցեն, զգայութիւնն անգործ տեսանի. (Փիլ.։)

Յերեւել լուսոյ անգործ մնայ խաւարն. (Անան. ի յհ. մկ.։)

Հրամայէր անգործ լինել ի շաբաթուն. (Սկեւռ. յար.։)

Յերկաքանչիւրսն անգործ կան, ի բարիսն միանգամայն եւ ի չարիսն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ։)

Զանգործս իմ տեսին աչք քո։ Ապառաժ եւ անգործ քարամբք շինեցաւ. (Սղ. ՃԼԸ. 16։ ՟Գ. Թագ. ՟Զ. 7։)

Անգործքն եւս հրատարակեալ երեւին առաջի քո. (Բենիկ.։)

Տեսօղ բնաւիցս՝ գործոց եւ անգործից. (Լմբ. պտրգ.։)

Անմտանելի էր յետ արեգականն մտանելոյ բաղանիքն, եւ անգործ. (Նիւս. սքանչ.։)

Ծառք անգործք եւ առապարինք. (Վեցօր. ՟Զ։)

Սեղանն՝ արհամարհեալ եւ անգործ մնասցէ. (Յհ. իմ. ատ։)

Մինչեւ յանարգ զեռունս ոչ մնայ անգործ ի խնամոցն Աստուծոյ։ Եւ ես թողեալ զիմն անգործ՝ օգնեցի նմա։ Մտածել զանգործ բանս. (Վրք. հց.։)

Յանգործ մատեանս (այս ինքն չեւ մեկնեալս) վաստակել. (Վրդն. սղ.։)

Ոչ խիստ եւ անգործ. (Շ. թղթ.։)

ἁκατέργαστος, ἁνενέργητος, ἁργός, non missus in opere. Չեդեալ ի գործ. չեւ գործեցեալ. ոչ գործելի. ոչ մշակեալ. անխնամ. չեղած, չիբանած, որ չի բանիր. օլմամըշ, իշլէնմէմիշ, իշլէնմէզ.

Անգործ ամենեւին, վասն զի չգոյ անդ գործել, եւ ոչ վաստակել. (Բրսղ. մրկ.։)

Ունայնս եւ անգործս բարբառել։ Անգործս լացցես ի վերայ խորհրդոց քոց։ Թո՛ղ զնոսա անգործս ի քեզ հաջել, եւ ի յինքեանս երգիծանին. (Բրս. յուդիտ. եւ բարկ։)


Անգործութիւն, ութեան

s.

idleness, inaction, indolence;
inefficacy.

· Calfa

NBHL (5)

Զըստ քնոյն անգործութիւն (աչաց) ոչ է ի մէջ առնլիս։ Դատարկութեան եւ անգործութեան է այսպիսիս. (Փիլ.։)

Պահէ չարեացն անգործութեամբն զշաբաթս, եւ զբարեացն անգործութիւն ոչ ընդունի. (Նիւս. երգ.։)

Ընդ անգործութեան խառնել եւ զքնոյն խորութիւն. (Յհ. իմ. ատ։)

Անասնաբարոյք լինելով դատարկութեամբն եւ անգործութեամբ. (Պիտ.։)

Ոչ ծրարեալ անգործութեամբ. (Սկեւռ. լմբ.։)


Անգութ

adj.

incompassionate, unpitying, inhuman;
cruel, barbarous, implacable.

· Calfa

NBHL (3)

Անգութ աչօք, եւ անողորմ սրտիւ։ Անգութք աննուէրք. (՟Գ. Մակ. ՟Ե. 26։ ՟Բ. Տիմ. ՟Գ. 3։)

Անգթին եւ տմարդւոյն ողորմեսցի. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

Անհնազանդից, անգթից. (Սկեւռ. աղ.։)


Անգտական, ի, աց

cf. Անգիւտ.

· Calfa

NBHL (1)

Թէպէտեւ դժուարագիւտ է, այլ ոչ ամենեւին անգտանելի. քանզի անգտանելոյն ազգակից է կորուստ, իսկ գտանելում՝ փրկութիւն. (Փիլ. լին. ՟Գ. 27։)


Անգրագէտ

adj.

illiterate, ignorant.

· Calfa

NBHL (1)

Տգէտք, անուսմունք, եւ անգրագէտք. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)


Անգօտի

adj.

without girdle.

· Calfa

NBHL (1)

Հոլանի, եւ անգօտի. (Լմբ. պտրգ.։ եւ Մխ. դտ. ստէպ։)


Անդ

adv.

there, yonder, in that place;
— ի ներքս, therein, within;
ի վեր —, there above, yonder above;
— ի վայր, down there, below;
— ... աստ, then... and now;
աստ եւ —, here and there.

· Calfa


Անդադար

adj. adv.

incessant, continual;
restless, agitated;
incessantly, continually.

· Calfa

NBHL (2)

Յայտ էր յոստոստելոյն եւ յանդադար լինելոյն. (Փիլ. լիւս.։)

Եղաք անյագ եւ անդադար՝ երթալ զհետ ճառիցն. (Վեցօր. ՟Զ։)


Անդաճեմ, եցի

va.

to examine, to search;
to think, to meditate.

· Calfa

NBHL (2)

ԱՆԴԱՃԵԼ. որ եւ ռմկ. ԱՆԴԻՃԵԼ, ԱՆՏԻՃԵԼ. ի պրս. էնտիշիյտէն. Մտածել, քննել, յուզել վարանօք. ողջաձեւ ընել.

Սկսկաւ անդաճել եւ քննել զամենայն ուսմունս. (Եղիշ. ՟Գ։)


Անդամ, ոյ, ոց

s.

limb, member;
— — յօշել, to dissect, to dismember, to anatomize, to carve.

· Calfa

NBHL (9)

Մի յանդամոց քոց։ Անդամս բազումս ունիմք։ Անդամք բազումք են, եւ մարմին մի։ Լեզու փոքր ինչ անդամ է. եւ այլն։ Կամ նմանութեամբ.

Միմեանց անդամք եմք։ Մարմինք ձեր անդամք են Քրիստոսի. եւ այլն։

Անպիտանս ի ձեռաց եւ յոտից առնէին, եւ ի բոլոր անդամոց. (Յհ. կթ.։)

Եւ այլ եւս անդամք չարեաց զմիմեանց կապեալ կան. (Նեղոս) իմա՛ մասունք հանգէտ անդամոց։

Պատառեցին զհանդերձս նոցա յանդամոց նոցա։ Կայտռային օձք զանդամօք իմովք։ Ընդ անդամս ոսկերացն բուսեալ էր խոզանաստեւ. (Ագաթ.։)

Մինչեւ ի ներքին իսկ շապիկսն՝ որ յանդամսն զգեցեալ էր. (Վրք. հց. ՟Դ։)

Ամօթոյ անդամք առաւել եւս պարկեշտութիւն ունիցին. (Յճխ. Ի։)

Զխոյն յօշեսցես անդամ անդամ. (Ել. ԻԹ. 17։ Ղեւտ. ՟Ա. 6. 12։ ՟Թ. 13։)

Մինչչեւ զամենայն մարմինդ անդամ անդամ լուծեալ է. (՟Բ. Մակ. ՟Ե. 7։)


Անդամաթիւ, թուի

s.

the dissected parts.

· Calfa

NBHL (3)

Անդամք յօշեալք եւ ուրոյն ի թիւ անկեալք. մարմին յօշեալ. յօշուած. διχοτόμημα, σῶμα. segmentum, pars;
corpus, vel cadaver
.

Ի վերայ յօշելոյ անդամաթուին։ Դիցես ի դմա զանդամաթիւդ զամենայն։ (Ծն. ՟Ժ՟Ե. 11։ եւ Ղեւտ. ՟Ա. 8։ ՟Ը. 20։ Եզեկ. ԻԴ. 4։)

Եթէ եւ անդամաթիւ զյօդս կոտորեսցես, ոչ առնեմ զանօրէնութիւնդ զայդ. (Վրք. հց. ՟Զ։)


Անդամալոյծ, լուծի, ծաց, ծից

adj. s. paralytic, palsical.

· Calfa

NBHL (3)

παραλυτικός, παραλυόμενος. paralyticus. Լուծեալ անդամօք. որոյ ջիլք եւ անդամք լուծեալ են. քէօթրիւմ, մեֆլուճ.

Անկեալ դնէր, կամ դնի անդամալոյծ։ Բերէին անդամալոյծ մի բարձեալ ի չորից։ Զլուսնոտս եւ զանդամալոյծս. եւ այլն։

Այսպիսի ինչ ախտացան եւ առ անդամալուծաւն. (Իգն.։)


Անդամալուծիմ, եցայ

vn.

to be struck with a palsy, to have a paralytic stroke.

· Calfa

NBHL (1)

Նեղեալ լինէր յայսոյն պղծոյ եւ անդամալուծեալ. (ՃՃ.։)


Անդամալուծութիւն, ութեան

s.

palsy, paralysis.

· Calfa

NBHL (3)

Ի մեղաց անտի եղեւ անդամալուծութիւն նորա. (Իգն.։)

Պատճառք երեսունեւութամեայ անդամալուծութեան. (Շ. թղթ.։)

πάρεσις, παράλυσις. remissio, nervorum resolutio, pralysis. Լուծումն անդամոց, թուլութիւն ջղաց, եւ անկարութիւն շարժման. քէօթրիւմլիւք, ֆելճ.


Անդամախեղ

adj.

laimed, crippled.

· Calfa

NBHL (1)

Խեղ անդամօք, թոյլ եւ ցաւագար. անդամալոյծ. չորս դին բռնըւիլը, թուլնալը.


Անդամախեղութիւն, ութեան

s.

lameness.

· Calfa

NBHL (1)

Անդամախեղութիւնք, սեւամաղձք, պղերգութիւնք, տկարութիւնք. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)


Անդանդաղ

adj. adv. prompt, diligent;
diligently, promptly, without delay.

· Calfa

NBHL (3)

Թէ անդանդաղ լինիցիս, եկեսցէ իբրեւ զաղբիւր ամառն քո. (Առակ. ՟Զ. 11։)

Անդանդաղ ի նոյն կանխէր. (Սկեւռ. ի լմբ.։)

Անդանդաղս եւ առանց զանգիտելոյ. (Սարկ. քհ.։)


Անդանօր

adv.

there, yonder.

· Calfa

NBHL (3)

Անդ. յայնմ տեղւոջ, յայնմ վայրի կամ ի ժամանակի. անդէն. գրի եւ ԱՆՏԱՆՕՐ. հոն, նոյն տեղը.

Աստուստ ապշեալ, եւ անդանօր լքեալ։ Հանդիպել եւ անդանօր ընծայի բանից. (Նար. ԿԷ. եւ կուս։)

Թէպէտեւ ոչ անդանօր ( ի դրախտին ընդ ճաշակելն) մեռաւ ըստ մարմնոյ, այլ զկնի բազում ժամանակաց. (Նանայ.։)


Անդառնալի, լւոյ, լեաց

adj.

irrevocable;
cf. Անդարձ.

· Calfa

NBHL (6)

Անդարձ. որ ոք կամ որ ինչ ոչ դառնայ յետս. անզեղջ. եւ անխոտոր. հաստատուն եւ անհրաժեշտ. տէօնմէզ.

Սուրբք եւ անդառնալիք ի չարիս. (Վրք. հց. ԻԱ։)

Ետես բռնաւորն զանդառնալի միտս եւ զաներկբայութիւն հաւատոցն. (Արծր. ՟Գ. 2։)

Կարգէ ի նոյն իրս եւ զՄիանդակն անդառնալի, եւ ի սմանէ մանդակունիք. (Խոր. ՟Բ. 7։ (որ լինի եւ մկբյ։))

Անդառնալի հրաման, կամ պայման, կամ պատիժ. (Սկեւռ. աղ.։ Մխ. դտ.։ Գէ. ես.։)

Անդառնալի գնացիւք։ Յանդառնալի կորուստն. (Լաստ. ՟Թ։ Անան. եկեղ.։ (որք հային եւ ի յաջորդ նշ։))


Անդաստան, աց

s.

cultivated land, fields;
village.

· Calfa

NBHL (4)

Անկարգ եւ անդաս. ((յն. մի բառ) Փիլ. լին. ՟Ա. 55։)

Արդեամբք անդաստանաց։ Ելին յանդաստանսն եւ կթեցին զայգիս իւրեանց։ Դարանամուտ լեր յանդաստանին։ Յանդաստանին այլազգեաց։ Անդաստանք պտղոց։ Յուժգնութիւնս անդաստանի։ Երթային յանդաստան. եւ այլն։

Բեղմնաւորութեամբ անդաստանացն եւ բուրաստանացն։ Գեղեցիկ անդաստանօք ուրախանայի։ Բաղդատութիւն անդաստանի եւ նաւահանգստի. (Պիտ.։)

Մայր բազում բիւրուց, եւ անդաստան ժողովրդոց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)


Անդաստիարակ

adj.

without education, uneducated, ungoverned.

· Calfa

NBHL (1)

ἁπαίδευτος. imperitus, indisclipinatus. Ոչ դաստիարակեալ. անկիրթ. անհրահանգ. եւ անպայման. թէրպիէսիզ.


Անդատ

adj.

not sentenced, not condemned.

· Calfa

NBHL (4)

ἁδίκαστος. non judicatus, indemnatus. Ոչ դատեալ, եւ ոչ դատելի. զերծ ի դատաստանէ. անպարտ. անմեղ. հիւքմ օլունմամըշ՝ օլունմայաճագ.

Ոչ քննօղ եւ ոչ դատօղ ըստ օրինի. անիրաւ. ատալէթսիզ, պիտատկէր.. ἁθέμιστος. injustus

Որ կամիցի անդատ եւ անդատապարտ մնալ, մի՛ դատապարտեսցէ զեղբայրն իւր. (Յհ. գառն.։ եւ Ոսկիփոր.։)

Զի մի՛ եւ երեւելիդ նիւթականութիւն քումդ տեսութեան մտացդ դիտման անդատ եղիցի. (Նար. ԽԶ։ (Ի նոյն միտս մարթի բերիլ եւ որ ի ԿԱ։))


Անդատապարտ

adj.

not deserving condemnation, blameless.

· Calfa

NBHL (5)

ἁκατάκριτος. indemnis, irreprehensibilis Զոր չէ օրէն դատապարտել. անպարտ. անմեղ. եւ անստգիւտ. անպարսաւ. անարատ. հիւքմ օլունմազ, թազիր օլունմազ, սուչսուզ.

Զանդատապարտսն իբրեւ զդատապարտ վարեալք. (Յհ. կթ.։)

Իբրեւ զքո անդատապարտ գաղափար։ (Նար. խչ.։)

Ա՛յլ դատապարտելոցն, եւ ա՛յլ անդատապարտիցն վայելէ ժուժկալութիւն. (Կլիմաք.։)

Անդատապարտ երանութիւն։ Անդատապարտ համարձակութիւն. (Նար. ՟Ժ՟Ա. եւ Նար. կուս.։)


Անդարձաբար

adv.

irrevocably.

· Calfa

NBHL (1)

Անիւք յառաջ կոյս անդարձաբար եւ անխոտորապէս գնալով։ Անդարձաբար անշարժ կալեալ. (Դիոն. յորմէ եւ Շ. հրեշտ.։)


Անդարման

adj.

irremediable, irreparable, incurable.

· Calfa

NBHL (2)

Եթող զայգին՝ անգործ եւ անդարման. (Մծբ. ԺԸ։)

Իջանէր յանկարգ եւ յանդարման տեղիս Գողթան. (Կորիւն.։)


Անդեղայ, ի, ից, այց

s.

antidote, counter-poison.

· Calfa

NBHL (5)

Զթոյնս մեղացն միշտ անդեղայ Քրիստոսի մահուն բժշկէ։ Անդեղայ՝ մահարար դեղոց, կամ մահու։ Խղճի մտաց մերոց անդեղայ. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Ի թիւնաւոր գազանաց եւ իժից քարբից անդեղայք ստեղծան յօգուտ եւ ի փրկութիւն մարդկան. (Կոչ. ՟Թ. 19։)

Իբրեւ զանդեղեայ սաստիկ մաղձոյ. (Սեբեր. ՟Թ։)

Իբրեւ զանդեղեայ ետ զաւազանն. (Ոսկ. փիլիպ.։)

Մատուցանէին նմա թիւրակէս եւ անդեղեայս վասն ապրելոյ. (Բուզ. ՟Ե. 26։)


Անդէորդ, աց

s.

herdsman, shepherd.

· Calfa

NBHL (3)

Հովիւ եւ անդէորդ յարմարեցուցանեն փողս. (Ածաբ. նոր կիր.։)

Ի հովուավանս եւ յանդէորդս։ Զորդի հովուաց եւ զանդէորդաց. (Խոր. ՟Բ. 34. 35։)

գրի եւ ԱՆԴԵԱՈՐԴ, ԱՆԴԻՈՐԴ, ԱՆԴՒՈՐԴ. βούκηλος. bubulcus. Հովիւ եւ պահապան անդեայց. եզնարած. նախիր արծօղ. սըղըրչօպանը.


Անդէորդութիւն, ութեան

s.

herd.

· Calfa


Անդէպ

adj.

indecent, unbecoming, unseasonable;
absurd, clumsy, extravagant, ridiculous;
յանդէպս, indecently, unbecomingly;
awkwardly, unseasonably.

· Calfa

NBHL (9)

Դու ես պատճառ նորա կորստեանն ի ձեռն անարժան եւ անդէպ առատութեան ... Յորժամ անդէպ, եւ յորժամ զդէպն ինչ խնդրիցեն ... Ո՛չ եթէ բարկանալն ինչ անօրէնութիւն իցէ, այլ յանդէպն ժամանակի։ Զանդէպ մտածութիւնն ի բաց կացոյց. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)

Դէպ ժամանակ այժմու կեանքս, եւ անդէպ՝ հանդերձեալքն. (Խոսր.։)

Որ չէ ի դէպ. տարադէպ. անյարմար. անտեղի. անպատշաճ. անվայելուչ. տարաժամ. անհարկի, անշնորհք. միւնասիպէթսիզ. պէթ. ἅκαιρος, ἁσύμφορος, ἁσύμβατος եւ այլն. intempestivus, inconveniens եւ այլն.

Լսելիք մեր առ ի զանդէպսն ախորժելով լսելոյ՝ են ի ցաւս։ Անդէպ խորհուրդք. (Մանդ. ԺԸ։ եւ ՟Ը։)

Աւելի՛ (է) ձեզ եւ անդէ՛պ՝ այլ մարզպան կացուցանել. (Փարպ.։)

ԱՆԴԷՊ. ՅԱՆԴԷՊՍ. մ. Ո՛չ ի դէպ. տարադէպ օրինակաւ. արտաքոյ կարգի. ըստ յն. ասի, արտաքոյ նպատակի կամ բանի կամ օրինի. տարաժամ, եւ այլն.

Ո՛չ վայրապար եւ անդէպ գովեալ. (Փիլ. իմաստն.։)

Նա չառնելով ստահակեաց, եւ դու անդէպն առնելով. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)

Պահք են ցածուցանել եւ զլսելիսն յանդէպ լսելոյ. (Եփր. պհ.։)


Անդիմադարձ

adj. adv. irresistible;
irresistibly, beyond contradiction.

· Calfa

NBHL (2)

cf. ԱՆՏԻ ԱՆԴԻ. (դւոյ կամ դիոյ, ոց.) cf. ԱՆԴԵԱՅ, եւ ԱՆԴ.

Ընդունելութեան անդիմադարձ. (Փիլ. սամփս. (որ հայի եւ ի յաջորդդ)։)


Անդնդաբնակ

adj.

dwelling in the abyss;
infernal;
spread over the abyss.

· Calfa

NBHL (1)

Բնակեալ յանդունդս կամ ի խորս աներեւոյթս.


Անդնդալիր

adv. adj. swallowed up in an abyss, sunk deeply;
to a great depth.

· Calfa

NBHL (1)

Լիր արկեալ մինչեւ յանդունդս. ի խորս յոյժ արկանելով. խիստ խորունկ դնելով.


Անդնդախոր

adj.

deep as an abyss, unfathomable.

· Calfa

NBHL (1)

Խոր իբրեւ զանդունդս. յոյժ խորին. փէք տէրին.


Անդնդական, ի, աց

cf. Անդնդային.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԱՆԴՆԴԱՅԻՆ. βύθιος, ἅβυσσος. profundus, fundo carens. Սեպհական անդնդոց. խորին յոյժ. անյատակ. համատարած, եւ գաղտնի. եւ դժոխային. տէրին վէ տիպսիզ.

Զայն ծովն զանդնդականն, որ շուրջ պատեալ է զերկրաւս. (այսպէս գրի յոմանց եւ յ Արիստ. աշխ. փոխանակ գրելոյ անդլանդական). (Լմբ. սղ. ՃԳ։)