Entries' title containing ե : 10000 results

Կմբեթ

cf. Գմբեթ.

· Calfa

NBHL (2)

Կանգնեաց ի վերայ տապանին կմպէթ մարմարիոնեայ. (Հ=Յ. հոկտ. ՟Ի՟Զ.։)

ըստ ամբարձման կամարի վերնայարկն գնդի ձգման կմպեթի. (Նար. խչ.։)


Կմբեթաձեւ

cf. Գմբեթաձեւ.

· Calfa

NBHL (1)

Տեսիլ կմբեթաձեւ խորանայարկ ամպեղէն. (Ագաթ.։)


Կմբեթանի

s. pl. cupolas, domes.

· Calfa

NBHL (2)

որպէս Կմբեթք.

Բարձրաբերձ կմբեթանին ի հրամանէ տապալէին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Կմբեթեայ

cf. Կմբեայ.

· Calfa

NBHL (2)

Իբր կմբեթաւոր. մանաւանդ որպէս Կմբեթայ, զոր տեսցես.

Գեղարգունս շողացեալ, կմբեթայս վահանացն շրջանակեալս. (Ոսկ. եբր. ՟Զ։)


Կնատեաց, տեցից, աց

adj.

mysogynous, woman-hating.

· Calfa

NBHL (2)

Ատեցօղ կնոջ իւրոյ.

Երգիծանէ զայրն, բամբասէ, կնատեաց եւ վատթարազգի կարդայ. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)


Կնատեցութիւն, ութեան

s.

mysogyny.

· Calfa


Կնացեալ

adj.

effeminate.

· Calfa

NBHL (2)

Որպէս զկին եղեալ թոյլ եւ մեղկ, կամ լիրբ.

(Որք ամօթխած կանայք երեւէին), ի վեր հայելով տեսանեն, եւ երեւեցուցանեն զինքեանս քեզ կնացեալ. (Նեղոս.։)


Կնացուցանեմ, ուցի

va.

to sensualize, to enervate, to emasculate, to unman.

· Calfa

NBHL (3)

ԿՆԱՑՈՒՑԱՆԵԼ. γυναικόω effemino. Իգացուցանել. մեղկել. կնատ առնել. թուլացուցանել.

Զմարմինսն կաղութեամբ եւ փափկութեամբ կնացուցանէին. (Փիլ. իմաստն.։)

Կնացուցեալ յեղու (զնա) ի խենէշ վատասրտութիւն. (Պիտ.։)


Կնգմենի, ենւոյ, ենեաց

s. zool. ermine.

· Calfa

NBHL (2)

Մորթ կենդանւոյ իրիք. գուցէ քաքում.

Զսամուրենիս, եւ զկնգմենիս, եւ զգայլենիս ագանէր. (Բուզ. ՟Զ. 2։)


Կնդեմ, եցի

va. fig.

to tear out the hair;
*to strip off leaves;
to illtreat.

· Calfa

NBHL (3)

Կունդ առնել. փետել. տերեւաթափ անել. եւ Խոշտանգել. կռփել. (լծ. յն. գինտինե՛ւօ).

Կնդէ՛ զծառն, եւ մի՛ բնաւ տերեւ թողուլ։ Քաջ կնդել պիտին, եւ ապա պատրուսել. (Վստկ.։)

Կնդեալ՝ աքսորեն ի բանտ։ Հարկանեն զնա, եւ կնդեն, եւ բանդեն. (Մխ. դտ.։)


Կնդրկաբեր

adj.

producing incense, thuriferous.

· Calfa

NBHL (2)

λιβανοφόρος thurifer. Բերօղ կամ ուսուցիչ կնդրկաց.

Լերինք լիբանանու կնդրկտբերք. (Վրդն. երգ. (զի եւ կնդրուկ ըստ յն. լիբանոս ասի)։)


Կնդրկեայ

adj.

of oliban.

· Calfa

NBHL (2)

կազմեալ ի փայտից լիբանանու, որ թարգմանի կնդրուկ.

Կատարեաց զտաճարն ի փայտս կնդրկեալս. (Եփր. մն.։)


Կնիւնաբեր

adj.

producing jonc.

· Calfa

NBHL (2)

σχοινοφόρος juncifer. Ճախին վայր որ բերէ զկնիւն.

Լինի ցորենաբեր փոխանակ կնիւնաբերին. (Ածաբ. մկրտ.։)


Կնճթակերպ

adj.

cf. Կնճթադէմ.

· Calfa

NBHL (3)

ԿՆՃԹԱԴԷՄ ԿՆՃԹԱԿԵՐՊ ԿՆՃԹԱՑԵԱԼ. նման կնճթի խոզին. խոզադէմ. վարազակերպ, նմանեալ ինճի.

Կնճթադէմ երեսօքն. (Ճ. ՟Բ.։)

փրփրացեալ դիզեալ զկնճթակերպներեսօք։ Կնճթակերպ երեսօքն հանդերձ։ Եւ դէմք երեսացն կնճթացեալ. (Ագաթ.։)


Կնճթացեալ

adj.

cf. Կնճթադէմ.

· Calfa

NBHL (3)

ԿՆՃԹԱԴԷՄ ԿՆՃԹԱԿԵՐՊ ԿՆՃԹԱՑԵԱԼ. նման կնճթի խոզին. խոզադէմ. վարազակերպ, նմանեալ ինճի.

Կնճթադէմ երեսօքն. (Ճ. ՟Բ.։)

փրփրացեալ դիզեալ զկնճթակերպներեսօք։ Կնճթակերպ երեսօքն հանդերձ։ Եւ դէմք երեսացն կնճթացեալ. (Ագաթ.։)


Կնճթեղ

adj.

having a large snout.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զկնճիթ, զքիթ մեծ կամ զցռուկ.

ոչ իբրեւ զփիղ ժանեւոր ... ո՛չ կնճթեղ, ոչ ցռկեղ. (Եղիշ. ծն. առ Վարդանայ.։)


Կնճռեմ, եցի

va.

to wrinkle, to contract, to pucker up;
to embarrass, to confuse, to render intricate, to complicate.

· Calfa


Կնչեմ, եցի

vn.

to grunt.

· Calfa

NBHL (3)

ԿՆՉԵԼ կամ ԳՆՉԵԼ. Խանչել որպէս կինճ, եկ կանչել. Ճչել.

Իբրեւ զխոզ վայրենի կնչէր կռնչէր. (Արծր. ՟Գ. 8։)

Խոզացեալ՝ մեծաձայն ճչել, կնչել (կամ գնչել, կամ կանչել). (Ագաթ.։)


Կնտացուցանեմ, ուցի

va.

to make bald, to depilate, to cause the hair to fall off.

· Calfa


Կնքազգեաց

adj.

baptized.

· Calfa

NBHL (2)

ԿՆՔԱԶԳԵԱՑ ԿՆՔԱԶԳԵՍՏ. σφραγιδοφόρος signatus, baptizatus. Որ կրէ յանձին զկնիքն քրիստոսի, մկրտեալ.

Փոխանակ գայլոյ ոչխար կնքազգեաց. (Ոսկ. ի զաքէոս.։ (ա՛յլ ձ. կնքազգեստ։))


Կնքազգեստ

cf. Կնքազգեաց.

· Calfa

NBHL (2)

ԿՆՔԱԶԳԵԱՑ ԿՆՔԱԶԳԵՍՏ. σφραγιδοφόρος signatus, baptizatus. Որ կրէ յանձին զկնիքն քրիստոսի, մկրտեալ.

Փոխանակ գայլոյ ոչխար կնքազգեաց. (Ոսկ. ի զաքէոս.։ (ա՛յլ ձ. կնքազգեստ։))


Կնքապետ, աց

cf. Կնքապահ.

· Calfa


Կնքեմ, եցի

va.

to seal, to close with a seal, to affix a seal, to seal up;
to mark, to stamp, to sign;
to hide, to cover, to close, to shut up;
to confirm, to ratify, to verify;
to conclude, to decide;
to prbnounce sentence;
to seal, to complete, to terminate, to finish;
to baptize, to confer baptism;
to sign with sign of the cross, to make the sign of the cross;
դաշն հաշտութեան —, to conclude a treaty of peace.

· Calfa

NBHL (27)

σφραγίζω, κατασφραγίζω, ἑπισφραγίζω, signo, sigillo, obsigno. կնքով դրոշմել. տպաւորել զկնիք. մատնէհարել, մէօհրել, եւ տաղմա զարնել, նշան դնել. միւհիւրլէմէք, տամզալամագ. եբր. խաթամ.

Կնքել մատանեաւ զհրովարտակ, զդիր՝ զմուրհակ, զթուղթ. Կամ զվէմ գերեզմանի, եւ գբոյ, եւ զգիրս. (՟Գ. Թագ. ՟Ի՟Ա. 8։ Եսթ. ՟Ը. 8։ Տոբ. ՟Է. 16։ Ես. ՟Ի՟Թ. 11։ Նեեմ. ՟Թ. 38։ ՟Ժ. 11։ Մտթ. ՟Ի՟Է. 66։ Դան. ՟Զ. 17։ Յայտ. ՟Է. 1։)

Կնքեցից զծառայս աստուծոյ իմոյ. եւ լուայ զթիւ կնքելոցն. (Յայտ. ՟Ե. 3 = 8։)

Ամրափակել. ամրացուցանել. փակել. ծածկել. պնդել. գոցել գափամագ. եւ Արգելուլ. կասեցուցանել. չթողուլ արձակ. գափաթմագ.

Կնքել կայ ի գանձի իմում. (Օր. ՟Լ՟Բ. 34։)

Կնքեցեր զանօրէնութիւնս իմ ի քսակի։ Ի տուէ կնքեցին զանձինս (ի մթին տան), եւ ոչ ծանեան զլոյս. (Յոբ. ՟Ժ՟Դ. 17։ ՟Ի՟Դ. 16։)

Կնքեցին զօրէնս, զի մի՛ ոք ուսանիցի. (Ես. ՟Ը. 16։)

Պարտէզ փակեալ, եւ աղբիւր կնքեալ. (Երգ. ՟Դ. 12։)

Կնքեա՛ զտեսիլդ, կամ զգիրդ։ Արգելեալ եւ կնքեալ են բանքս մինչեւ ցժամանակ վախճանի. (Դան. ՟Ը. 26։ ՟Ժ՟Բ. 4. 9։)

Կնքեա՛, եւ մի՛ գրեր։ Փակեաց եւ կնքեաց զնա։ Մի՛ կնքեր զբանս մարգարէական գրոցք այսմիկ. (Յայտ. ՟Ժ. 4։ ՟Ի. 3։ ՟Ի՟Բ. 10։)

Կնքեցաւ. եւ ոչ ոք դարձուցանէ. (Իմ. ՟Բ. 5։)

Որ ասէ արեգնական, եւ ոչ ծագէ. եւ ընդդէմ աստեղաց կնքէ. (Յոբ. ՟Թ. 7։ ՟Լ՟Է. 7։)

Կնքեա՛ կեցուցիչ զկորուսչին ընթացմունս. (Նար. ՟Ժ՟Բ։)

Կնքեա՛ զբանս տեսելանս այսորիկ, փոխանակ ասելոյ՝ անյայտութեամբ ծածկեա՛. (Սեբեր. ՟Դ։)

Հաւաստի գիտութիւնն եւ թիւ նոցա կնքեալ է (ի մէնջ). (Իգն.։)

Հաւաստել. վկայել հաւաստեաւ. հաւատարմեցուցանել. վճռել. եւ Աւարտել. լրացուցանել. կատարել

Կնքեաց՝ թէ աստուած ճշմարիտ է։ Քանզի զնա հայր կնքեաց աստուած. (Յհ. Գ. 33։ Զ. 27։)

Զայս հաւաստեօք կնքեալ՝ յանհնարինս հաստատէ զբանն. (Իգն։)

Զխոստումն երդմամբ կնքեմք. (Երզն. մտթ։)

Զայս կատարեալ, եւ կնքեալ զպտուղն նոցա, անցից առ ձեօք ի սպանիա. (Հռ. ԺԵ. 28։)

Ի ձեռն հոգւոյն կնքեմք զսոսա մարմին եւ արիւն քրիստոսի։ Աստանօր կնքեմ զընթացս բանիս. (Լմբ. պտրգ։)

Մկրտել. դրոշմել. եւ Խաչակնքել.

Որով հաւատացեալ կնքեցայք։ Որով կնքեցարուք յաւուրն փրկութեան. (Եփես. ՟Ա. 13։ ՟Դ. 30։)

Կնքեցան աւազանաւն։ Կնքեցի՛ր մաքրութեամբ. (Շ. բարձր.։ Ածաբ. մկրտ.։)

Տու՛ք ինձ կնիք։ Պա՛րտ է կնքել. (Կանոն.։)

Կնքեցին զանձինս իւրեանց նշանաւ խաչին։ Եւ ասացեալ զամէնն՝ կնքեաց զինքն եւ այլն. (ՃՃ.։)

Նշանակաւ խաչին կնքին ճակատք մեր քրիստոնէիցս. (Ղեւոնդ.։)


Կշռադատեմ, եցի

va.

to weigh in the mind, to ponder, to consider, to reflect upon;
to compare, to confront;
to conjecture, to judge by guess.

· Calfa

NBHL (2)

ԿՇՌԱԴԱՏԵԼ. Կշռելով կամ կշի՛ռ դատել. զուգակշռել. քննել. համեմատել. հաւասարել.

ըստ մերումս կշռադատեալ յազգաբնակութիւն համարու։ Ընդ ազգաբանութեանն սեմայ զմերն աբէթ կշռադատեալ։ Ի հաւասարութիւն առ ամենեսեան զինքն կշռադատեալ։ Լոյս ճառագայթաւէտ վառեալ, ի վեր քան զգլուխ թագաւորին կշռադատեալ հաւասար նմին. (Յհ. կթ.։)


Կշռելի, լւոյ, լեաց

adj.

ponderable.

· Calfa


Կշռեմ, եցի

va. fig.

to weigh, to measure;
to weigh, to calculate, to examine, to ponder on, to take into, consideration;
to compare, to confront;
to shoot, to dart, to take good aim at, to hit the mark;
քաջ —, to weigh well, to ponder, to reflect with mature consideration, to pause;
— զխօսս իւր, to be cautious in one's words;
— զփոխարէն, to return like for like, to recompense, to reward, to renumerate;
— զհարուածն, to strike, to adjust one's blow;
— զամենայն աշխարհս, to be worth the whole world;
ըստ կշռելոյ ական, judged by eyesight;
եւ ոչ կշռեսցի արծաթ ընդ գնոց նորա, neither shall silver be weighed for the price therof.

· Calfa

NBHL (20)

ἴστημι, σταθμάομαι, ζυγοστατέω libro, pondero, appendo եւ այլն. Ընդ կշռով արկանել. չափել կշռով զծանրութիւն իրաց. եւ Կշռով տալ. անվրէպ հատուցանել. վճարել.

ԿՇՌԵԼ. δοκιμάζω, κρίνω, ἑγκρίνω perpendo, examino, probo եւ այլն. Փորձել. քննել. ընտրել. դատել. չափել. խորհել. որոշել իրօք կամ մտօք.

ԿՇՌԵԼ. συγκρίνω comparo. Համեմատել. բաղդատել. հաւասարել.

Կշռել զհեր գլխոյ։ Կշռել կշռով, կամ ի կշիռս արդարութեան։ Առցես կշիռս, եւ կշռեսցես զնոսա։ Կշռեցաք եւ տուաք զնոսա զարծաթ եւ զոսկին։ Կշռեալ տուաք։ Տաղանդ մի արծաթոյ կշռեսցես (այսինքն վճարեսցես)։ Կշռեցին նմա երեսուն արծաթի.եւ այլն։

Նախարարքն հայոց կշռեցին քաղաքապետին երկոտասան հազար դահեկանս. (Զենոբ.։)

Զփոխարենն կշռեսցէ. (Լմբ. սղ.։)

Արդարապէս կշռէ աշխատութեան ձերում զվարձն. (Շ. ՟ա. պ. ՟Ի՟Թ։)

Կշռես զիրաւունս, եւ քննես զսիրտս. (Երեմ. ՟Ի. 12։)

Զգործ իւր կշռեսցէ իւրաքանչիւր ոք. (Գաղ. ՟Ղ. 4։)

Ոչ իշխեմք կշռել, եւ հաւասարել զանձինս մեր ոմանց. (՟Բ. Կոր. ՟Ժ. 12։)

Ամենայն մարդասէր կամօք կշռելով իմ՝ հրամայեցի ամենայն ազգաց. (՟Ա. Եզր. ՟Ը. 11։)

Կշռեա՛ ինձ արժանն բաւականութեամբ. կարգաւորեա՛. (Առակ. լ. 8։)

Կշռել եւ խորհել, ասել եւ առնել՝ որ ի հաճոյս աստուծոյ. (Յճխ. ՟Դ։)

Կշռեաց ի մտի իւրում. (Կոչ. ՟Դ։)

Զանձինս եւ ո՛չ բնաւ կշռեմք. (Լմբ. պտրգ.։)

Ոչ կշռեսցի արծաթ ընդ այլսն կշռեսցին, վատթարագոյնգտանին. (Իմ. ՟Ժ՟Ե. 19։)

Յորժամ կշռեսցես դու ի գիրս աւետարանի խելամուտ լինիս։ Յամենեցունց ընդ միմեանս կշռեալ համեմատութենէն ճշմարիտ գիւտն հասանիցի։ Կշռիցէ զհռոմայեցւոց ժամանակսն ընդ յունաց։ Առ նինեաւ կշռի եգիպտացւոց ՟Ժ՟Զ հարստութիւնն. (Եւս. պտմ. եւ Եւս. քր.։)

Են ցաւք՝ որ ի կշռելոյ խառնուածոց. այսինքն յանհամեմատութենէ. (Եզնիկ.։)

Զիա՞րդ կշռեսցի ընդ խաչի քո կրից։ Ընդ մերումս կշռիս։ Մի՛ կշռեսցին ընդ ջանից մարդկան. եւ այլն. (Նար.։)

Ուղիղ վերացան, մինչեւ կշռեցան ի հայէին երուսաղէմի. այսինքն դէպուղիղ հայէին ի վերուստ. (Նչ. եզեկ.։)


Կշտամբեմ, եցի

va.

to reproach, to reprove, to scold, to reprimand, to admonish, to chide, to reprehend, to rebuke, to censure;
to correct, to punish;
to raise an outcry against, to cry out, to inveigh against;
to adjure, to exorcise.

· Calfa

NBHL (7)

ἑλέγχω, ἑτάζω, αἱτιάομαι, ἑγκαλέω increpo, redarguo, corripio, culpo, objurgo եւ այլն. Յերեսս կամ յանդիման հարկանել զյանցանս. յանդիմանել. սաստել. պատուհասել. մեղադրալ. խրատել. մեկին վրայ փլչիլ. քշպել, չեխել. Տե՛ս (Սղ. ՟Խ՟Թ. 8։ ՟Ճ՟Դ. 14։ Յոբ. ՟Ժ՟Գ. 10։ ՟Ժ՟Ե. 6։ Իմ. ՟Դ. 20։ ՟Ժ՟Բ. 12։ Տիտ. ՟Ա. 9. 14. եւ այլն։)

ԿՇՏԱՄԲԵԼ. որպէս Սաստել դիւաց. երդմնեցուցանել զդեւս այսահարաց. ἑξορκίζω adjuro.

Մերթ՝ կարծի նշանակել որպէս յն. κακοπαθέω . որպէս Վշտամբեր լինել. չարակրիլ.

Մի՛ կշտամբեր զհարթուցեալս։ Եթէ գովեստ յումեքէ լսէ, պարսաւանօք զինքն կշտամբէ. (Նար.։)

Կշտամբեալ ի նմանէ սակս չար գործոց։ Աստուածային իմն երկիւղիւ կշտամբեալ. իբր ընդոստուցեալ, խրատեալ. (Յհ. կթ.)

Չէ՛ պարտ կշտամբել կամ երդմնեցուցանել՝ որ ոչ յեպիսկոպոսաց համարձակութին ունին կամ աստիճան ինչ։ Ոչ յեկեղեցւոջ եւ ո՛չ ի տուն չեն իշխան կշտամբել. (Կանոն.։)

Չէր ատակ այիուհետեւ ինքն կշտամբել. (Եւս. քր. ՟Ա։) Կայ եւ ի գիրս Պիտոյից առումն այդպիսի, այլ մթին եւ երկդիմի։


Կոգեվաճառ

s.

butter-dealer.

· Calfa


Կոզպատեմ, եցի

va.

to veil.

· Calfa

NBHL (2)

ԿՈԶՊԱՏԵԼ. Կոզպատաւ ծածկել, սքողել.

կին կողպատեալ գլխով մտցէ յեկեղեցին, եւ ոչ բացաւ գլխով. (Մարթին.։)


Կոթողեմ, եցի

va.

to set up, to erect an -.

· Calfa

NBHL (3)

Կոթող կանգնել, տնկել.

Կոթողս կոթողէիր (յն. (առնէիր) յամենայն հրապարակս քո. Եզեկ. ՟Ժ՟Զ. 3։)

Աշտարակ իմն բարձր անհնարին կոթողեցին ի դաշտն սենտար. (Ագաթ.։)


Կոխեմ, եցի

va. fig.

to tread under foot, to trample on;
to rack, to grind;
to press, to crush, to squeeze;
to trample upon, to grind down, to ride roughshod over, to set at nought;
to invade, to make an invasion;
առ ոտն —, to trample under foot, to stamp upon;
— մարդկան զմիմեանս, to crowd or crush one another;
— զբանակս, to surprise, to make oneself master of, to take possession of the enemy's camp;
— զտուն ուրուք, to make a descent on, to invade;
յիշխանութեան —, to attain to dignity or honour, to be invested with power.

· Calfa

NBHL (7)

πατέω, καταπατέω calco, conculco. Դնել զոտս ի գետին. գնալ ի վերայ. հետս առնել. Ընդ ոտիւք առնուլ. ճմլել. լեսուլ. հնձան հարկանել. եւ Առ ոտն կոխել կամ հարկանել. արհամարհել. Ճնշալ. նուաճել. յաղթահարել.

Կոխել զշաւիղ կամ զշաւիղս, զգաւիթս, զհող երկրի, զքաղաքն սուրբ, զսրբուն. զեսամս տանն. կամ զկաւ, եւ որպէս զմարդիկ, մարդկան զմիմեանս, զազգս, զվիշապ, զօձս, զբանակս, զկեանս, կամ զկալ կամենասայլիւք. գինիի հնձանս, զհնձան գինւոյ, զայգիս, զհունձս եւ զկութս. եւ այլն։

Կոխեցից զանհնազանդութիւն. (Պիտ.։)

կոխել զշնչասիրութիւն, կամ զախտս. զչարիս, կամ զերկիւղ եւ զփառս. (Ոսկ. յհ.։)

Կոխել զպատուիրանն, կամ զօրէնս. (Պրպմ. լ։ Շ. ՟բ. յհ. ՟Թ։ Լմբ. էր ընդ եղբ.։)

Եւ ոչ նաւ կարէ կոխել զնա. այսինքն անցանել ըն ովկիանոսն. (Վրդն. ծն.։)

Բազում անգամ ի միտս ձեր քննեալ կոխիջիք՝ մանր մանր ծամելով. այսինքն որոճեսջի՛ք. (Ոսկ. յհ. ՟Ա. 10։)


Կոծատեղի, ղւոյ

s.

place of tears, house of mourning.

· Calfa

NBHL (2)

Տեղի կոծոյ.

Ընդ այդպիսի անօրինեալսն եւ դեւք խառնին, ի կոծատեղին անցանեն. (Մանդ. ՟Ի՟Գ։)


Կոծեմ, եցի

va.

to beat, to strike, to reiterate blows.

· Calfa

NBHL (9)

κόπτω, κατακόπτω, τύπτω caedo, percutio δέρω, κατατέλλω excorio, depilo, convello. Ծածել. բախել. հարկանել. կոփել. ռմկ. գոքոց տալ. յն. գօ՛բդօ. թ. լալմագ, վուրմագ, տէօյմէք.

Կոծել զանձն քարամբք, կամ զկուրծս, կամ զերեսս, կամ զստինս. կամ զհորմս. (Մրկ. ՟Ե. 5։ Ղկ. ՟Ժ՟Ը. 13։ Եզեկ. ՟Ի. 43։ ՟Ի՟Գ. 34։ ՟Ա. Կոր. ՟Թ. 26։)

Կարծիցես զդէմս սատանայի, կանգնիցես զնշանակ յաղթութեանն. (Ոսկ. եբր. ՟Ե։)

Ո՞վ ոք անօրինացաւ, եւ ոչ քարամբք կոծիմ. (Նար. ՟Ի՟Թ. ՟Կ՟Զ։)

(Ծով) կոծիցէ զերկիր զիւր դրացի. (Վեցօր. ՟Դ։)

Անդադար բերմամբ բռնութեան յորձանիցն կոծէ յամենայն կողմանց. (Պիտ.։)

Կոծեսջի՛ք զերեսս ձեր։ Կոծեսցին յերեսս իւրեանց. (Եզեկ. ՟Ի. 43. եւ ՟Ծ՟Զ. 9։)

Ամենայն մորուք խզեսցին, եւ ամենայն ձեռք կոծեսցին. (Երեմ. ՟Խ՟Ը. 37. (իբր կոտորիլ, ցտիլ։))

cf. ԿՈԾԻՄ, եւ cf. ՔԱՐԿՈԾԵՄ.


Կոկանենի

s.

sloe-bush;
bullace-tree.

· Calfa

NBHL (2)

ռմկ. կոկանի ծառ. Փշուտ տունկ՝ վայրենի մանր եւ բոլորշի սալորոյ. լտ. սբի՛նուս. թ. քիւքէմ աղաճի.

կոկանենւոյ պտուղն մաքրէ զորովայն. (Բժշկարան.։)


Կոկեմ, եցի

va.

to smooth, to polish, to gloss;
to put or set in order, to arrange.

· Calfa

NBHL (4)

πλειόω laevigo. Ողորկել. հարթել. կոկել, տափկեցնել, շտկել, դուրել, կակըղցընել.

Զօրէն կոկեցելոյ իմն մոմոյ (ի պնակտի՝ առ ի գրել ի վերայ). (Փիլ. քհ. ՟Թ։)

Ի մեղուացսն ... միջին ողորկութեամբ, թեւօքն իբրեւ ծեփովք զորմսն կոկելով. (Առ որս. ՟Դ։)

Վիմեղէնն այն բնութիւնն, եւ մանաւանդ կոկեալն եւ ղորկեալն՝ անտեղի տալի էր այսպիսի կրից. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)


Կոկոզաբանեմ, եցի

vn.

to boast, to brag, to vapour, to talk ostentatiously;
to tell boastful stories.

· Calfa

NBHL (2)

ներգործական բայ չէզոքական բայ ԿՈԿՈԶԱԲԱՆԵԼ. Մեծաբանել. գոռոզութեամբ խօսել ըստ իմաստակաց.

Կայր զյօնսն պռզտել, կոկոզաբանէր լի յոխորտանէր ի վերայ մեծամեծ գործոցն գործելոց. (Արծր. ՟Գ. 5. եւ 14։)


Կողախիթ ջերմն

s.

pleurisy.

· Calfa

NBHL (2)

ԿՈՂԱԽԻԹ ՋԵՐՄՆ. Տենդ՝ որ պատճառէ խիթ ի կողս. կողացաւ. սաթլիճան.

Դեղել զհիւանդոտս՝ որք (ի) իմեռիականն կողախիթ ջերմանն. (Մագ. ՟Ի՟Է։)


Կողեալ

adv.

leaning or inclining to one side.

· Calfa

NBHL (2)

ԿՈՂԵԱԼ ԱՌ Ի ԿՈՂԵԱԼ. Առ մի կող կամ կողմն մի շեղեալ.

Սակաւ ինչ առ ի կողեալ հիւսիսոյ. (Խոր. ՟Ա. 15։)


Կողկողեցուցանեմ, ուցի

va.

to excite pity or compassion.

· Calfa

NBHL (2)

տալ կողկողիլ. յն. հալել մաշել.

Զակն այրոյ ոչ կողկողեցուցի. (Յոբ. ՟Լ՟Ա. 16։)


Ճչեմ, եցի

vn.

to cry, to scream, to squall, to shriek, to screech;
to bawl, to groan, to complain, to lament.

· Calfa

NBHL (4)

ՃՉԵՄ κράζω, ἑκκράζω, γοάω, ὁλολύζω եւ այլն. clamo, vociferor, gemo, ejulo, ululo եւ այլն. որ եւ ՃԻՉԵԼ. կականիլ. գուժել. աղաղակել առ ցաւոց.

Ճչէր յերկնելն։ Առ ցաւս իւր ճչիցէ։ Ճչեա՛ եւ աղաղակեա՛, եւ գո՛յժ տուր։ Աղաղակաւ կոծով ճչելով։ Ճչէին առ գերեզմանս մեռելոցն։ Կանայք ճչեսցեն։ Իբրեւ զծիծառն այնպէս ճչեցի. (Ես.։ Երեմ.։ ՟Գ. Մակ.։ Իմաստ.։ Ես.։)

Եւ ես տըկար որպէս ծիծառ ... տեսեալ ճըչեմ առ թշնամին. (Յիսուս որդի.։)

(Զպաշտօն իւրեանց) անդ ճչէին. (Ներս. մոկ.։)


Ճռաքաղ առնել

sv.

cf. Ճռաքաղեմ.

· Calfa


Ճռաքաղեմ, եցի

vn. fig.

to glean, to gather grapes, to pick up the clusters;
to plunder, to lay waste;
to consume, to destroy entirely, to exterminate.

· Calfa

NBHL (2)

ՃՌԱՔԱՂԵԼ. Նոյն ընդ Ճռաքաղ առնել.

Իշխանք ճռաքաղեցին ի նա. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ճռնեակ

cf. Ճռնիկ.

· Calfa


Ճռնչեմ, եցի

vn.

cf. Ճռնչիմ.

· Calfa

NBHL (2)

ՃՌՆՉԵՄ ՃՌՆՉԻՄ. Ճռինչ՝ կռինչ՝ շռինչ՝ ձայն հանել անկենդան իրաց.

Ճռնչիցի դուռն. (ա՛յլ ձեռ. ճռչիցի). (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)


Ճռուական երգ

cf. Ճռուողումն.

· Calfa


Ճռուեմ, եցի

vn.

cf. Ճռուողեմ.

· Calfa

NBHL (9)

Հաւ շուրջ թռչի, եւ ճռուուղէ զմարդով (կամ ճռողէ զանտառս). (Ածաբ. նոր կիր.։)

Ոմանք ճչօղք ճըռւօղք եւ կանչօղք. (Կոչ. ՟Թ։)

Երգէին ճռուողելով. (Ճ. ՟Է.։)

Ի ճչելն, ի ճռուողելն, ի շինել բունոցն. (Ագաթ.։)

Ճնճղուկն միշտ ի ճռուղել (կամ ճռւուղել) կայ։ Որպէս ճնճղուկ միշտ ճռուղեմ կամ ճռւուղեմ). (Լմբ. սղ. ՟Ձ՟Գ. ՟Ժ՟Ա։)

Ամենայն թռչունք վերանան յօդս, եւ ճռուողելով օրհնեն զհամագոյ աստուածութիւնն. (Մարաթ.։)

Որպէս ճուաղանց է ճարակ ճռուողել ի գիշերի յանկողինսն։ Ի փողսն տրոհեալ՝ զօրէն ճարտարականն ճռուողել. (Մագ. ՟Ի՟Դ. ՟Հ՟Ա։)

Սովորութիւն է դիւաց ճռղել՝ զհաւու ձայնս արձակել. (Ոսկ. ես.։)

ՃՌՈՒԵՄ ՃՌՈՒՂԵՄ ՃՌՈՒՈՂԵՄ ՃՌՈՒՈՒՂԵՄ. περιλάω, στρουθίζω garrio. գրի եւ ՃԸՌՂԵԼ. ճՌՈՂԵԼ. որ եւ ՃՆՃՈՒԵԼ, ՁԱԳԵԼ. Ձայն հանել թռչնոց փոքրկանց, եւ հնչել ճիւաղաց ձայնս պէսպէս. ճի՛վ ճի՛վ կամ ճը՛ռ ճը՛ռ կանչել.


Ճռուողեմ, եցի

vn.

to chirp, to cheep, to pip, to twitter, to chirrup, to warble, to sing.

· Calfa

NBHL (9)

ՃՌՈՒԵՄ ՃՌՈՒՂԵՄ ՃՌՈՒՈՂԵՄ ՃՌՈՒՈՒՂԵՄ. περιλάω, στρουθίζω garrio. գրի եւ ՃԸՌՂԵԼ. ճՌՈՂԵԼ. որ եւ ՃՆՃՈՒԵԼ, ՁԱԳԵԼ. Ձայն հանել թռչնոց փոքրկանց, եւ հնչել ճիւաղաց ձայնս պէսպէս. ճի՛վ ճի՛վ կամ ճը՛ռ ճը՛ռ կանչել.

Հաւ շուրջ թռչի, եւ ճռուուղէ զմարդով (կամ ճռողէ զանտառս). (Ածաբ. նոր կիր.։)

Ոմանք ճչօղք ճըռւօղք եւ կանչօղք. (Կոչ. ՟Թ։)

Երգէին ճռուողելով. (Ճ. ՟Է.։)

Ի ճչելն, ի ճռուողելն, ի շինել բունոցն. (Ագաթ.։)

Ճնճղուկն միշտ ի ճռուղել (կամ ճռւուղել) կայ։ Որպէս ճնճղուկ միշտ ճռուղեմ կամ ճռւուղեմ). (Լմբ. սղ. ՟Ձ՟Գ. ՟Ժ՟Ա։)

Ամենայն թռչունք վերանան յօդս, եւ ճռուողելով օրհնեն զհամագոյ աստուածութիւնն. (Մարաթ.։)

Որպէս ճուաղանց է ճարակ ճռուողել ի գիշերի յանկողինսն։ Ի փողսն տրոհեալ՝ զօրէն ճարտարականն ճռուողել. (Մագ. ՟Ի՟Դ. ՟Հ՟Ա։)

Սովորութիւն է դիւաց ճռղել՝ զհաւու ձայնս արձակել. (Ոսկ. ես.։)


Ճռուողեցուցանեմ, ուցի

va. fig.

cf. Ճռուեմ;
to speak pompously, magniloquently, arrogantly.

· Calfa

NBHL (2)

ՃՌՈՒՈՂԵՑՈՒՑԱՆԵԼ. Հնչեցուցանել զձայն թռչնոց, կամ ճիւաղաց.

Յունաց իմաստասէրքն՝ որք զսոյն ճռուողեցուցանէին (կամ ճռուղեցուցանէին). (Լմբ. սղ. ՟Ձ՟Գ։)


Ճրագաբերան, աց

s.

socket.

· Calfa

NBHL (2)

Բերան ճրագի. վերին ծագ ճրագաբերանի. ռմկ. քիթ. որպէս եւ յն. եւ լտ. μυξωτῆρες nares.

Երկուց ճրագաբերանացն ոսկեաց. (Զաք. ՟Դ. 12։)


Ճրագաձեւ

adj.

lamp-shaped;
s. mar. an ancient Greek oared-vessel, lychnis.

· Calfa

NBHL (2)

Նաւ. որգոն, այծեմնաձեւ, կամ ճրագաձեւ. (Սահմ. ՟Ե։)

Որ ունի զձեւ ճրագի, այսինքն ճրագարանի, լապտերի, կանթեղի. այն էր ազգ նաւու երբեմն առ յոյնս, որպէս ցռկանաւ. ... (ναῦσ) λύχνον.


Definitions containing the research ե : 10000 results

Բազմութիւն, ութեան

s.

multitude, great number, quantity, crowd, gross, heap, mass, bulk, body;
abundance, increase, inundation;
multiplicity, plurality, infinity;
people, troops, regiment, force, retinue.

· Calfa

NBHL (7)

Անթիւ լիցի ի բազմութենէ։ Որպէս զաստեղս երկնից բազմութեամբ։ Աճեաց ի բազմութիւն։ Հայր բազմութեան ազգաց։ Զօր բազում իբր զաւազ առ ափն ծովու բազմութեամբ։ Հասանէին իբրեւ զմարախ բազմութեամբ եւ այլն։ Զնոսա ոչ կարաց նուազեցուցանել ի բազմութենէն. (Եղիշ. ՟Գ։)

Կամ Յաճախութիւն, առատութիւն, առաւելութիւն, ճոխութիւն. եւ Յերկարութիւն.

Բազմութիւն ցորենոյ, եւ բազմութիւն գանձուց կամ փառաց։ Բազմութիւն նաւաց, կառաց, ջուրց։ Բազմութիւն աւուրց, ժամանակաց, եւ այլն։

Իսկ ուր ի յոյնս դնի՝ Բազմութիւն ողորմութեան, գթութեան, զօրութեան, եւ այլն. ի մեզ դնի՝ Բազում ողորմութիւն. եւ այլն։

ԲԱԶՄՈՒԹԻՒՆ. իբր Ամբոխ, եւ գունդ. խումբ.

Անուամբ քով եկաք ի վերայ բազմութեանս այսորիկ։ Եկն միաբան բազմութիւնն եւ խռնեցաւ, եւ այլն։ Առեալ զամենայն բազմութիւննլ խաղայ յարեւելս հիւսիսոյ. (Խոր. ՟Ա. 11։)

Արք եւ կանայք, եւ ամենայն ռամիկ բազմութիւն. (Եղիշ. ՟Բ։)


Բազմունակ

adj.

that contains much or many things.

· Calfa

NBHL (1)

Որ բազում ինչ ունի կամ տանի յինքեան.


Բազմուսումն, մանց

adj.

very wise, learned, skilful, scientific.

· Calfa

NBHL (3)

πολυμαθής eruditus, doctus Քաջ ուսեալ. յոյժ գիտուն. աղէկ սորված, մեծ կարդացօղ.

Բազմուսումն փիւնիկեցի զպորփիւրոս անուանելով. (Անյաղթ պորփ.։)

Բազմալուրս առնելով, եւ բազմուսմունս՝ զբոլոր քերթողսն ուսանելով. (Պղատ. օրին. ՟Է։)


Բազմօրինակ, աց

adj. adv. in several ways or manners, divers, various;
in many shapes.

· Calfa

NBHL (10)

πολύτροπος multiplex varius Որ ինչ լինի կամ գտանի բազում օրինակաւ. բազմայեղանակ. բազմակերպ. բազմազան, բազմապիսի, բազմապատիկ. շատ կերպ, կերպ կերպ.

ԲԱԶՄՕՐԻՆԱԿ. մ. cf. բազմօրինակաբար. πολυτρόπως multis modis Բազում օրինակաւ. զանազան յեղանակօք. շատ կերպով.

Բազմօրինակք են մարդկան մեղանքն։ Ծանունս եւ բազմօրինակս ի վերայ հասուցանեն մահս։ Արուեստի պէտք են իմաստնոյն՝ բազմօրինակի, ըստ որում օգուտ արասցէ. (Փիլ.։)

Հիւանդութիւնք եւ մահք բազմօրինակք. (Խոր. ՟Գ. 68։)

Բազօրինակ անօրէնութիւնք։ Անօրէնութիւն բազմօրինակք։ Արուեստս բազմօրինակս։ Տանջանարանք բազմօրինակք. (Նար.։)

Բազմօրինակ եւ խորհուրդ փրկութեանն հրաշագործի. (Յհ. իմ. ատ.։)

Բազմադէմ եւ բազմօրինակ ձգեմ առ իս զմարդիկ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ. ձ։)

Բազմօրինակաբար Աստուած յարժանաւորսն իւրում լինի. (Նիւս. երգ.։)

Մարգարէքն բազմօրինակաբար պատմեցին զհանգամանս աստուածային տնօրէնութեանն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

Բազումք բազմօրինակաբար գրեցին, կամ վարեցան. (Կամրջ.։ Տօնակ.։)


Բազումողորմ

cf. Բազմագութ

· Calfa

NBHL (3)

πολυέλεος multum misericors Որոյ ողորմութիւնն է բազում կամ անբաւ. ամենողորմ. անուն սեպհական Աստուծոյ.

Երկայնամիտ եւ բազումողորմ։ Բազումողորմ առ ամենեսեան. (Ել.։ Սղ. եւ այլն։)

Բարերար եւ բազումողորմ Աստուած։ Աստուած բազումողորմ. (Ժմ.։ Շար.։)


Բազրիք, րաց

s. pl. flight (of stairs), balusters, balustrade (—);
bed.

· Calfa

NBHL (1)

Նեցուկք (որպէս բազուկք), կամ յենարանք (բազմելոցն). եւ վարդակք կամ ձողք՝ որք դնին յերկոսին կողմանս գահոյից, որպէս եւ սանդղոց, յորս (Յակոբայ՝) խաչն ... եւ բազրիքն՝ քահանայութիւն եւ թագաւորութիւնն Քրիստոսի. (Տօնակ.։)


Բազրոտն

s.

stair, step.

· Calfa

NBHL (1)

Շինել թագաւորին տախտս գեղեցիկս մեծ վանդակաւ ... մի բազրոտան փայտն պակա՛ս էր։ Կոփեա՛ զբազրոսդ ցայդ կարգաւ ի վերուստ մինչեւ ի վայր։ Ա՛ռ զերկուց կողմանց բազրոտն. (Ոսկիփոր.։)


Բաժակակալ

s.

salver.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զբաժակ կամ կրօղ, թէ՛ մատռուակն, եւ եթէ ափսեայն՝ յորոյ վերայ եդեալ իցեն բաժակք.

Չեդան առաջի նոցա սուրբ սկտեղք, եւ ոչ անկան բաժակակալք յուրախութիւն. (Եղիշ. ՟Ը։)


Բաժակիկ

s.

small cup.

· Calfa

NBHL (2)

ποτηρίδιον pocillum Բաժակ փոքր կամ աղքատին. եւ Սակաւ գինի. գաւթիկ.

Զիւր բաժակիկն նմա մատուցանիցէ, ասելով՝ թէ ուրախացի՛ր. (Մանդ. ՟Զ։)


Բաժամիտ

adj.

distrustful.

· Calfa

NBHL (3)

որ եւ ԲԱԳԱՄԻՏ. Երկմիտ. փոփոխամիտ. երկու մտքի վըրայ, թէրէհաւատ.

Խուժախումբ եւ բաժամիտ ժողովն բժշկեալ լինէին ի հարուածոյ օձին. (Թէոդոր. խչ.։)

Բեւեռեա՛ զբաժամիտ տարամերժեալս ի սէր քո եւ յերկեղ. (Բենիկ.։)


Բաժամտութիւն, ութեան

s.

mistrust, suspicion

· Calfa

NBHL (1)

Պատիր պտղովն՝ կաղակարծելի բաժամտութեամբ ամայացեալ (ի դրախտէն). (Թէոդոր. խչ.։)


Բաժանաբար, աց

adv.

dividedly, separately.

· Calfa

NBHL (4)

μεριστῶς dividendo, ex parte, separatim Բաժանմամբ, մասն մասն. մասնաբար. եւ Անջատմամբ. ուրոյն ուրոյն. բաժնըւելով, բաժին բաժին, զատ զատ.

Ի քեզ ընկալար (զտէրն բոլորից), ոչ ի մասնէ, այլ ի լրութենէ. ոչ հատմամբ, այլ հաստատութեամբ. ոչ բաժանաբար, այլ ամբողջապէս. (Նար. կուս.։)

Զտարբերութիւն սահմանեսցուք, զիա՛րդ բաղկացաբար, եւ բաժանաբար առեալ գոյ. (Անյաղթ պորփ.)

Սոցա ապաքէն եւ աղօթքն՝ բաժանաբար ըստ իւրաքանչիւրոցն վայել է լինել. (Յհ. իմ. ատ.։)


Բաժանական, ի, աց

adj.

divisible.

· Calfa

NBHL (5)

μεριστός dividuus, divisus Բաժանելի կամ բաժանեալ. անջատական. տրոհական. մասնական.

Որպէս, Աստուած էր ինքն եւ մարդ համանգամայն, ո՛չ ոմն Աստուած, եւ ոմըն մարդ՝ բաժանական. (Երզն. ոտ. երկն.։)

(Հրեշտակաց է) ո՛չ բաժանականօք, եւ կամ ի բաժանականաց ժողովել զաստուածայինն գիտութիւն։ Միատեսակ, ոչ բաժանական. եւ այլն. (Դիոն. ածայ. Դիոն. եւ եկեղ։)

Բաժանական կենդանոյն՝ բանականն եւ անբանն։ Բաղկացականքն հանրականագոյնք են, իսկ բաժանականքն՝ մասնականագոյնք. (Անյաղթ պորփ.։)

բաժանականն (հնարք)՝ համեմատիլ բնաւորեցաւ հրոյ. (Սահմ. ՟Բ։)


Բաժանակից, կցի, կցաց

adj.

that partakes with another.

· Calfa

NBHL (10)

μεριστής, συμμεριστής particeps, divisor, ἱσόμοιρος equalem partem habens Կցորդ բաժնի, կամ բաժանեալ իրի. մասնակից, հաղորդ, հասարակորդ. ընկեր.

Արժանի իսկ են բաժանակից նմա լինելոյ. (Իմ. ՟Ա. 16։)

Բաժանակից արար արքայութեան իւրում. (Եղիշ. հայր մեր.։)

Որ բաժանակից լինի գողոց, ատեայ զանձն. (Առակ. ՟Լ. 24։)

Բաժանակիցս իւրեանց զանանկս եւ զորբս եւ զծերս՝ աւարին իւրեանց առնէին. (՟Բ. Մակ. ՟Ը. 30։)

իբրեւ վաղիւն գայ, չար բաժանակիցն (կամ բաժնակիցն) մեր եկեալ մաղթէ՝ զայսօրն ինքեան, եւ զվաղիւն տեառն. (Բրս. մկրտ.։)

Մաքսաւորութիւն՝ օտար աշխատութեանց բաժանակից ... Բաժանակից նորա շահիցն լինի։ Բաժանակից եւս արար զքեզ իւրոյ սեպհականացն. (Ոսկ. ապաշխ. եւ Մտթ.։)

Դնէ զինչսն ընդ այլ ստացուածսն, եւ լինի բաժանակից եղբարցն. (Մխ. դտ.։)

Զաստուած ընկեր եւ բաժանակից ունելով ստացուածոցն. (Վրդն. ղեւտ.։)

բաժանակից եղեաք մեք Քրիստոսի ի սկզբանէ ի ձեռն կոչմանն։ Բաժանակից լինել ընդ հոգւոյն սրբոյ. (Եփր. եբր.։)


Բաժանարար, աց

s.

distributer;
divisor.

· Calfa

NBHL (3)

Ո՞ կացոյց զիս դատաւոր կամ բաժանարար ի վերայ ձեր. (Ղկ. ՟Ժ՟Բ. 14։)

Կամ Բաժանիչ, որոշիչ յիրերաց.

Զոր տէրն եկն արկանել յերկիր զբաժանարարն՝ որոշել զհաւատացեալս յանհաւատից. (Վրդն. սղ.։)


Արթմնի

adv.

awake.

· Calfa

NBHL (2)

ԱՐԹՄՆԻ ՅԱՐԹՄՆԻ Ուղղականն ունի լինել ԱՐԹՈՒՄՆ, թման. իբր Արթնութիւն.

Որք ի մեղաց անկեալ տղմի, ի քուն մեղաց են յարթմընի. այսինքն յարթնութեան մարմնոյ. (Շ. ոտ. Շ. հրեշտ.։)


Արթնական, ի, աց

adj.

watchful, vigilant.

· Calfa

NBHL (4)

Որ ինչ հայի յարթունն եւ յարթնութիւնն.

Քնով (ագամ) զգործեցեալ զարթնականին իէջ բերէ զգործ. (Ագաթ.։)

Զքունն արթնական։ Արթնական մեր զուարթութիւն. (Նար. ՟Խ՟Ե. ՟Ձ՟Ե։)

Արթնական կեանք ենով քայ. (Տօնակ.։)


Արթնանամ, ացայ

vn.

to awake.

· Calfa

NBHL (5)

ἁνεγείρομαι expergiscor ռմկ. արթըննալ. Զարթնուլ. սթափիլ ի քնոյ. արթուն լինել.

Քուն հեղգացեալ մարմնոյս արթնանայ հոգեւոր զուարթութեամբն. (Նիւս. երգ.։)

Յորժամ արթնանամք, խնդրէ ի մէնջ աղօթիւք գոհանալ. Յորժամ փողն հարկանիցի եւ դու արթնանս. (Ի գիրս խոսր.։)

Առիւծն արթնացեալ, զթշնամին պարտեալ. (Գանձ.։)

Զարթո՛, մինչ չեւ ձայնն ահագնալուր արթնացեալ հաւուն ի լսելիս անպատրաստիս հասեալ. (Բենիկ.։)


Արթնութիւն, ութեան

s.

watch;
want of sleep;
vigilance, diligence, precaution, care.

· Calfa

NBHL (9)

Արթնութիւն է լուծումն քնոյ, կենդանւոյն շարժութիւն ի բնաւորականն իւր ներգործութիւն. (Վահր.)

Ոչ յարթնութեան տեսիլ. (Խոր. եւ Փարպ.։)

Եցոյց ինձ բարձրեալն որպէս արթնութեամբ յայտնապէս. (Փարպ.։)

Մի՛ յարթնութեան կուրութեամբ ընդ խաւար գնար. (Եղիշ. ՟Ը։)

Արթնութիւն զթուլացեալն պնդեաց. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Ե։)

Շնորհեա՛ մեզ Տէր արթնութիւն, եւ այլն. (Շար.։)

Զգործս մշակացն արթնութեամբ. (Ագաթ.։)

Ցուցանելով նմա բազում արթնութեամբ շուտութիւնս. (Փարպ.։)

Զնորա սրտին արթնութիւնն ոչ կարացին թմրեցուցանել։ Զմիտսն արթնութեամբ առ Աստուած ամբարձեալ. (Նար. երգ.։)


Արժանագով

adj.

laudable, praise-worthy.

· Calfa

NBHL (3)

ԱՐԺԱՆԱԳՈՎ ԱՐԺԱՆԱԳՈՎԵԼԻ Ըստ արժանւոյն գովելի. արժանաւոր գովութեան.

Սոքա են ճշմարտահէս արժանագով հարքն մեր. (Վրք. հց. ՟Ա։)

Արժանագովելի օրէնք. (Հ=Յ. հոկտ. ՟Թ.։)


Արժանալուր

adj.

that deserves to be heard.

· Calfa

NBHL (2)

ἁξιάκουστος auditu dignus Արժանի լրոյ՝ այսինքն լսելոյ, եւ անսալոյ. մտիկ ընելու.

Թիւրեալ ի յանդէպսն զայսքան զուղիղ եւ զարժանալուր պատուիրանս եկեղեցւոյ. (Պրպմ. ՟Թ։)


Արժանահայց

adj.

justly demanded;
that demands worthily.

· Calfa

NBHL (3)

Ըստ արժանւոյն հայցօղ կամ հայցեալ. ուստի եւ Ընդունելութեան արժանի.

Արժանահայց բարեխօսութիւն. (Նար. կուս.։)

Սիրալիր սրտիւ զարժանահայց խնդիրն ընկալեալ. (Յհ. կթ.։)


Արժանահաս

adj.

that happens deservedly, worthy.

· Calfa

NBHL (7)

Արժանապէս ի վերայ հասեալ. իրաւացի. կարի դիպող.

Արժանահաս մահ տարաժամ, կամ նեղիչք. (Շար.։)

Արժանահաս պարտեացն խրատ. (Սկեւռ. ես.։)

Լուեալ ի նմանէ զարժանահաս պատասխանին. (Շար.։)

Ապա արժանահաս ողորմութեանն Աստուծոյ եւ յանսպառ կեանսն յարամնամք. (Նիւս. կուս. ի մի ձեռ։)

ԱՐԺԱՆԱՀԱՍ (ի բարոյ մասին առեալ.)

Մի՛ նիրհեսցուք ծուլութեամբ, զի արժանի լիցուք արժանահաս ողորմութեանն աստուծոյ հասանել, եւ ընդ նմա յարմնալ յաւիտենական ի կեանսն. (Պիտառ.։)


Արժանահաւատ

adj.

credible, wo thy of being believed, faithful, worthy to be trusted or believed.

· Calfa

NBHL (6)

ԱՐԺԱՆԱՀԱՒԱՏ ԱՐԺԱՆԱՀԱՒԱՏԱԼԻ ἁξιόπτιστος fide dignus, qui fidem meretur Արժանի հաւատալոյ. հաւատարիմ. ընդունելութեան արժանի.

Ո՛չ ես վկայ արժանահաւատ։ արժանահաւատ ձեզ լինել թուիմ։ Արժանահաւատ առնել զանձն, կամ զվարդապետութիւնն։ Եթէ զգոյն ի չգոյից ած յառաջ, արժանահաւատ թերեւս է. (Ոսկ. յհ. ստէպ։)

Ապա դարձեալ արիստակէս արժանահաւատ բանիւ. (Խոր. ՟Բ 87։)

Արժանահաւատ քննութեամբ այսպէս ծանիցուք. (Սկեւռ. յար.։)

Սոքա յոյժ արժանահաւատալիք են։ Վկայ արժանահաւատալի։ Արժանահաւատալի առնել զբանն. (Ոսկ. յհ.։)

Ի նոյն ինքն յամենեցունց Աստուծոյ գործոցն, որ արժանահաւատալին է. (Սարգ. ՟ա. պ. ՟Զ.)


Արժանանամ, ացայ

vn.

to be worthy, to deserve, to make one's self worthy.

· Calfa

NBHL (6)

ἁξιόομαι, καταξιόομαι dignus fio, efficior, mereor Արժանի լինել.

Զխորհուրդս աստուածութեան նախնիքն արժանացան գիտել։ Զոր եւ գտանէ արժանացեալ. (Ագաթ.։)

Առ սուրբ երկնային խորհուրդն արժանացեալք. (Անյաղթ բարձր.։)

Արժանացաւ անուանիլ ի ձէնջ որդի ձեր. (Յհ. կթ.։)

Որդի Աստուծոյ արժանանայ լինել. (Նար. երգ.։)

Ի ձեռն (Սուրբ) հաղորդութեան լինել Աստուած ի մարդկանէ արժանանայ մարդ. (Մաքս. եկեղ.։)


Արժանապատիւ

adj.

worthy of honour, honourable, that deserves respect, respectable.

· Calfa

NBHL (3)

ἁξιότιμος honore dignus եւ pretiosus Արժանի պատուոյ. եւ ըստ արժանւոյն պատուեալ. պատուաւոր. արգոյ. յարգի. մեծարոյ. վսեմ. վսեմական.

Բորբոքէ ի կագ եւ ի կռիւ ընդդէմ արժանապատիւ արանց։ Նորին աթոռոյն արժանապատիւ յաջորդ. (Լմբ. առակ. եւ Լմբ. առ լեւոն.։)

Արժանապատիւ տէրութիւն։ Արժանապատիւ փառօք առաքեալք։ Զորպիսի՛ արժանապատիւ գովութիւնս ոչ ընդունիցիս։ Արժանապատիւ պատկեր։ Բնակիչ արժանապատիւ կենդանեաց երկրին. (Նար. առակ. եւ Նար. կուս.։)


Արժանապէս

adv.

worthily.

· Calfa

NBHL (6)

ἁξίως, ἑπαξίως, προσηκόντως, ἡκότως digne, rite, convenienter, merito Որպէս եւ արժանն է. ըստ արժանեաց. ըստ արժանի. օրինօք. պատուով. ըստ պատշաճի. վայելչապէս. իրաւամբք.

Արժանապէս (կամ արժանաւորապէս ասել. կամ թարգմանեալ, կամ միաբանել, կամ շնորհել, կամ շրջել ընդ հրեշտակս. (Դիոն.։ Աթ.։ Փիլ.։ Կոչ.։)

Արժանապէս առաքել, կամ հանել, մատնել, բարեհամբաւել։ վերաքարողել, գանձել. (Խոր. ՟Գ. 57։ Նար.։)

Զքեզ մեծացուցանեմք արժանապէս երգով. (Շար. որ լինի եւ ածակ։)

Հանդերձ խնդրելով.

Գնալ ձեզ արժանապէս Աստուծոյ. (թես. ՟Բ 12։)


Արժանաւոր, աց

adj.

that deserves, worthy, just, meritorious.

· Calfa

NBHL (27)

κατήκων, προσήκον. conveniens, congruus եւ այլն. Դիպօղ. դիպան, օրինաւոր. պատշաճաւոր. վայելչական. բարեյարմար. իրաւացի. արդար. կարեւոր. միւնասիպ. ույկուն. ճայիզ. հագգ. եօլլու.

ἁξίως. digne. Արժանաւորապէս. վայելչապէս.

ἅξιος. dignus. Արժանի. որպէս անձն՝ անարատ վարուք, որ ունի արժանիս առաւել վարձուց, պատուոյ, կամ պատժոյ. եւ իր՝ որում անկ է եւ դիպող գովեստ կամ պարսաւ. լայըգլը, էրզանի, լայըգ, միւսթահագգ.

Ինքնին շրջի խնդրել զարժանաւոր իւր. (Իմ. ՟Զ 17։)

Ոչ չարակնեմ ընդ արժանիս. եւ արժանաւոր ո՞ ոք իցէ, բայց եթէ այն՝ որ ինձ եւ իմոյ կամացս հետեւեսցի։ Ի վերայարանց արժանաւորաց եւ սրբոց։ Արժանաւորացն մահ՝ այլոյ կենաց սկիզբն է։ Վասն միոյ արդարոյ եւ արժանաւորի բազում մարդիկ ապրին ազգակցութեամբ. (Փիլ.։)

Տէրն արժանաւորաց իւրոց մերձաւոր է. (Ագաթ.։)

Արդարապէս չարիք արժանաւորացն ի վերայ եկեալք. (Բրս. չար.։)

Արժանաւոր փոխանորդ։ Արժանաւորս իւրում առնել մերձաւորութեան. (Պիտ.։)

Եւ ոչ ի ծառայական սպասաւորութեան արժաժանաւոր եմ զանձն կացուցանել. (Կիւրղ. ղկ.։)

Արժանաւորք եղիցուք գոհութեամբ փառաւորել զքեզ։ Որում արժանաւորք եղիցուք հանդիպել ամպովք։ (Պտգ։ Ժմ.։)

Արժանաւորա արարեր զմեզ ժառանդորգ լինել կենացն յաւիտենից. (Շար.։)

Զի՞նչ հոգւոյ արժանաւոր (այսինքն զուգակշիռ արժանեօք) (Բրս. մկրտ.։)

Գովութեան արժանաւոր։ Թշնամանաց արժանաւոր։ Արժանաւորք ի զարմանալ։ Արժանաւոր գտեալ մեծամեծ սքանչելեաց. (Պիտ.։)

Ի տօնս տարեկանաց եւ յայլ աւուրս արժանաւորս. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ 11։)

Յարժանաւոր ժամանակի. (Եփր. աւետար.։)

Կարգաւ պատմութեան զհետ անցանելով՝ զարժանաւորսն ասացից. (Փիլ. տեսական.։)

Զայս ամենայն արժանաւոր իրաւամբք եդեալ է մեր յառաջ քան զճառս պատմութեանս. (Եւս. պտմ. ՟Ա 3։)

արժանաւոր փարթասութեամբ վախճանեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Յարժանաւոր տեղիսն զնոսա պսակեսցեն. (Յհ. իմ. ատ.։)

Արժանաւոր երկրպագութիւն. (Վեցօր. ՟Զ։)

Արժանաւոր պատիւ, կամ ազատութիւն, պաշտպանութիւն, բարեբանութիւն։ Զարժանաւոր պարտ սիրոյհ հատուցանել։ Դարձուցանել ղարժանաւոր դարձուածս աշխատութեանն։ Ոչ արտաքոյ արժանաւորին է այս բան։ Այլ եւ այլս քան զորժանաւորն դէպ եղեւ կրել վարուց հետեւմունս. (Պիտ.։)

Արժանւոր ըստ քեզ բամբասանս. (Նար. ՟Թ։)

Անեղծից չէր արժանաւոր ամօթ կամ մեկութիւն. (Եփր. ծն.։)

Զորպիսի՛ արժանաւոր գովեստ ընկալցի։ Յետնեալս ի նախադրութեանց արժանաւորաց. (Նար. մծբ. եւ ՟Լ՟Բ։)

Եսիւորդեայ արժանաւոր է առաւել միշտ զհրաշափառագոյն նազաբանութիւն հատուցանել։ Յաղագս որոյ արժանաւոր է միշտ գովաբանել զսոցա անվթար նահատակութիւն. (Պիտ.։)

Խորհել արժանաւոր ըստ բանից ասացելոց. (Իմ. ՟Է 15.)

Յարժանաւոր յառաջելն. (Պիտ.։)


Արժանաւորիմ, եցայ

vn.

to be worthy, to merit.

· Calfa

NBHL (6)

ἁξιόομαι mereor, mereo Արժանաւոր կամ արժանի լինել, գտանիլ. եւ Ընդունել ըստ արդեանց վաստակոց.

Բդեշխութիւն կողմանցն արժանաւորեցան առնուլ. (Խոր. ՟Ա 22։)

Յաջակողմանն արժանաւորեցայց դասուն կայանի. (Պիտ.։)

Ողորմութեան արժանաւորիք յԱստուծոյ. (Շ. ընդհանր.։)

Որք արժանաւորեցայք ի կոչումն փառատրութեան Քրիստոսի Աստուծոյ մերոյ։ Որք արժանաւորեցայք կոչիլ յաշակերտութիւն առաքելոյն թադէոսի. (Շար.։)

(Վերին դասք) քան զամենայն՝ հրեշտակական մականունութիւնն լաւագո՛յն արժանաւորին՝ վասն նախ ի նոսա լինելոյ աստուծպտականին լուսափայլութեանն. (Դիոն. երկն ՟Դ։)


Արժանաւորութիւն, ութեան

s.

dignity, merit.

· Calfa

NBHL (18)

ἁξιότης, ἁξία dignitas, dignatio Արժանաւորն գոլ. արժանի գտանիլն. իրաւացի արժանիք, եւ արդիւնք վաստակոց. որպէս եւ Լաւութիւն իրաց.

ὀσιότης sanctitas, sanctimonia, pietas Գործելն զարժանն. լաւութիւն. բարեպաշտութիւն. սրբութիւն. երկիւղածութիւն. անարատ քաղաքավարութիւն. (որոյ հակառակն ասի՝ Գործելզանարժանս).

ἁξίωμα dignitas, auctoritas Աշտիճան պատուոյ. պատիւ եւ բարձ. վայելչութիւն. ճոխութիւն. իշխանութիւն. ռմկ. հեղինակութիւն. մեծութիւն. շքեղութիւն. եւ Սեպհական յարգ իրաց.

Արդարութիւն է առաքինութիւն անձին՝ բաշխական ըստ արժանաւորութեան. (Արիստ. աշխ.։)

Վայելեն անդ ի բարիս ըստ արժանաւորութեան։ Ըստ իւրաքանչիւր արժանաւորութեան հատուջիք. (Յճխ. ՟Է. ՟Ծ՟Գ։ Փարպ.։)

Պատրաստագոյնք արժանաւորութեամբ. (Ագաթ.։)

Տալ ըստ նորա արժանաւորութեանն զափառաւութիւն. (Վեցօր. ՟Զ։)

Ամենայնիւ վերջացելագոլով յարժանաւորութենէնն. (Սարգ. յկ. յռջբ։)

Ի վեր քան զբան եւ զարժանաւորութիւն պատմութեան (որ իցէ լաւ եւ արժանաւոր իրացն). (Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)

Բարեպաշտութիւն եւ արժանաւորութիւն։ Արժանաւորութիւն եւ սրբութիւն։ Արժանաւորութիւն առ Աստուած, եւ արդարութիւն առ մարդիկ. (Փիլ. ՟ժ. բան.։ եւ իմաստն։)

Բարուցն արժանաւորութիւն ի մարդկանէ կորեաւ յողդողդմամբ խորհրդոց. (Փիլ. նխ. ՟Ա։)

Ասաց զգաւառն եւ զազգ, զտեսակ արժանաւորութեան՝ յորում էրն. (Ճ. ՟Ա.։)

Մեծարեալ ըստ արժանաւորութեան վկայ անուան. (Ագաթ.։)

Ոչ ըստ արքունի արժանաւորութեանն առնուին, այլ հինաբար. (եղիշ. ՟Բ։)

Որոշելով եւ բաժանելով զարժանաւորութիւն անդր երանութեանցն. (Յհ. իմ. եկեղ.։)

Շնորհօք ի մկրտութեանն ընկալաք զպատկերին արժանաւորութիւն. (Կամրջ.։)

Զորոց զգովեստն արժանաւորութեան յայլում բանի պաշտեցի. (Նար. ՟Ժ՟Բ։)

Արժանաւորութիւն հակասութեան էր զճշմարիտն եւ զսուտ որոշել. (Անյաղթ պերիարմ.։)


Արժանափառ

adj.

worthy of glory, that deserves to be glorified.

· Calfa

NBHL (1)

Արժանի փառաւորելոյ, զարմանալոյ.


Արժանընդունակ

adj.

that is worthy of being received or granted, agreeable.

· Calfa

NBHL (3)

ԱՐԺԱՆԸՆԴՈՒՆԱԿ ԱՐԺԱՆԸՆԿԱԼ. Արժանի ընդունելութեան. հաճոյական. ընդունելի.

Քո Սուրբ եւ արժանընդունակ աղօթիւք. (Շար.։)

Արժանընկալ գլուխք (կանոնաց)։ Խնդրուածս հաշտարարս, եւ գոհութիւնս արժանաընկալս. (Յհ. կթ.։)


Արժանիք, նեաց

adv.

s. pl. dignity, merit, importance;
ըստ արժանեաց, worthily, meritoriously.

· Calfa


Արժանք

s. pl. dignity, merit;
coin, stamp.

· Calfa

NBHL (2)

Ներէր թէպէտ եւ մեղացն արժանք յայնմհետէ իսկ պահանջէին զպարտիսն. (Ոսկ. ես.։) cf. Արժան։ Եւ իբր Արժեցուցիչ կնիք դրամոյ. տե՛ս ի բայն ԱՐԺԱՆԵԼ։

Ոչ յոլովագոյն գին հատանել ջանասցեն, այլ իբրու պարզագոյն ի նոյն արժանսն հրամայիցէ տալ այնմ՝ որ պայմանեալ իցէ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)


Արժէք, էից, ժեօք

s.

value, price.

· Calfa

NBHL (3)

Առաւել ռմկ. որ եւ ԱՐԺՈՂՈՒԹԻՒՆ ասի. Գին. յարդ.

Լիցի դրօշս ծանր արժեքօք յաղթող եւ ահարկու. (Մաշտ. ջահկ.։)

Եթէ ագաւ եւ մաշեաց, առնու զարժեքն՝ մինչնոր էր, ըստ որում ասեն վաճառականքն. (Մխ. դտ.։)


Արիաբար

adv.

valiantly, valorously, courageously, manly, bravely, strongly, vigorously;
resolutely, generously, magnanimously.

· Calfa

NBHL (4)

Քաջաբար. քաջութեամբ.

Արիաբար ընդդէմ կալ, վարժիլ, կամ յաղթել, շահատակել, ելանել. (Պիտ.։ Յհ. կթ.։ Նար. ՟Ձ՟Բ։)

Տիրեցին սմա արիաբար մարտիւք ընդ պարսս. (Խոր. ՟Գ 41։)

Վատն եւ դանդաղն բնակեալ ի մէջ վատացն եւ խօթիցն. (Հց. աթ. կիւրղ. ստէպ։)


Արիական, ի, աց

adj.

masculine, manly, strong;
valiant, courageous;
— ազդ, the Persian nation.

· Calfa

NBHL (5)

ἁνδρικός, νεανικός virilis, generosus, strenuus Սեպհական եւ մեծ փութով։ Պիտոյ է քաջ եւ արիական անձն ունել. (Ոսկ. յհ. ՟Բ 8։)

Հայեցեալ յազգն արիական, թէ իգասէր էր. (Եզնիկ.։)

ԱՐԻԱԿԱՆՆ. գ. իբր Արիութիւն, կամ արիական մասն հոգւոյ. իբր նոյն եւ ոչ նոյն ընդ ցասմնականին կամ սրտմտականին.

Որ են պէսպէս խորհուրդք ցանկականին եւ արիականին. (Լմբ. սղ.։)

Իսկ ըստ արիականին մասին այսպէս միաւորի արդարութիւն։ Առաքինութիւն արիական մասին հոգւոյ։ Ի դիմի հարեալ արիականն սրտմտականին. (Տօնակ.։)


Արիանամ, ացայ

vn.

to have courage, energy, to be strong, to be notable for courage.

· Calfa

NBHL (5)

որ գրի եւ ԱՐԻԱՆԱԼ, ԱՐԱՆԱԼ. Արի լինել. զօրանալ. քաջանալ. անվեհեր բուռն հարկանել.

Արիացի՛ր ե՛ղբայր։ Արիանալ (ընդդէմ) փորձանաց սատանայի. (Վրք. հց. ՟Ե. ՟Ժբ։)

Ուստի նաւաստի արիացեալ՝ զնաւն ձգէ։ Արիացեալ յերկս. (Պիտ.)

Արիանամ զօրապէս, եւ վատթարագոյն ընկրկիմ. (Նար. ՟Հ՟Ա։)

Արիացեալք առ հակառակ. (Շար.։)


Արիանոս, աց

s.

Arian.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԱՐԻՈՍԱԿԱՆ. Հետեւօղ արիոսի աղանդոյն.

Սաբելիանոսացն պարտ էր երիս խոստովանել պատկերս, իսկ արիանոսացն՝ մի աստուածութիւն երրորդութեան. (Լծ. ածաբ.։)


Արիութիւն, ութեան

s.

valour, courage, bravery, boldness, firmness, steadiness.

· Calfa

NBHL (12)

ἁνδρεία fortitudo, γενναιότης enerositas որ գրի եւ ԱՐՒՈՒԹԻՒՆ, ԱՐՈՒԹԻՒՆ. (քանզի եւ ըստ յն. է այրութիւն). Քաջասրտութիւն. անվեհեր ոգի.

Յաղագս արիութեան եւ զանգիտութեան։ Ի ձեռն ամենայն չորիցն նոյն հանդիպի, արիութեամբ եւ ողջախոհութեամբ եւ արդարութեամբ եւ խոհեմութեամբ. (Պղատ. օրին. ՟Ա եւ ՟Ժ՟Բ։)

Արիութիւն է առաքինութիւն ցասմնատեսակին։ Արիութիւն (կամ արութեան) է հեղգ գոլ առ զարհուրանսն երկեղիցն, որ մահ սպառնայ. (Արիստ. առաք.։)

Յաղագս համբերութեան եւ արիութեան ասէ տէր, եղիցին գօտիք ձեր պնդեալք ընդ մէջս. եւ առաքեալն, առէ՛ք զզրահս հոդւոյն, եւ կացէ՛ք հաստատունս եւ անշարժս. (Վրք. հց. ՟Ա։)

Զարդարեալ գոյ բարկութիւն արիութեամբ. (Սահմ. ՟Ժ։)

Պիտոյ բազում իմաստութիւն եւ արիութիւն։ Ընդդէմ կալ գազանին արիուըեամբ (յն. (արիաբար). Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Կամ Քաջութիւն. զօրութիւն. եւ Գործ քաջութեան.

Գործով արիութեան զհանդէս գեղեցիկն իրի կատարեն. (Պիտ.։)

Սպառազէն արիութեամբ։ Զառանց օրինի արիութիւնսն. Բազկի նոցա արիութիւն. (Նար. ՟Լ՟Ա. ՟Խ՟Զ. եւ Նար. խչ.։)

Արիութեանց պարառական, նախնեաց քաջացըն գոլ նկման. (Շ. առ ապիրատ.։)

Մերթ՝ որպէս Այրութիւն. երիտասարդութիւն.

Մինչեւ հասեալ էր յարիութեան հասակն. (Եղիշ. ՟Ե։)


Արիւնագոյն

adj.

of a blood colour, red, sanguine.

· Calfa

NBHL (5)

որ եւ ԱՐԻՒՆԵՐԱՆԳ. ունակ կարմրութեան արեան. կարմրորակ. արունի գունով, կաս կարմիր.

Տեսեալ զլուսնոյն արիւնագոյն լինելոյ զկերպարանսն. (Եզնիկ.։)

Արիւնագոյն լեալ. (Շ. բարձր.։)

Արիւնագոյն իբրեւ զորդան կարմիր. (Սարգ. յկ. ՟Ե։)

Արիւնագոյն երեւէր երկնայնոցն Քրիստոսի, զի յայտ արասցէ թէ ի պատերազմէ եկն ... զոր տեսեալ երկնայինքն արիւնագոյն մարմնով. (Վահր. յար.։)


Արիւնազանգ

adj.

bloody

· Calfa

NBHL (3)

ԱՐԻՒՆԱԶԱՆԳ կամ ԱՐԻՒՆԱԶԱՆԿ. որ եւ ԱՐԵՆԱԶԱՆԳ. Արեամբ զանգեալ. արիւնաշաղախ.

Տեսանեմ զծաղկատարփակս պատմուճան արիւնազանգ ոռոգմամբ. (Պիտ.։)

Որ դիմեալ գայ յեդոմայ արիւնազանկ կարմրութեամբն ի բոսորայ. (Լմբ. հանգ.։)


Արիւնաթաթաւ

adj.

bloody, dyed, stained with blood.

· Calfa

NBHL (3)

Հանդերձ արիւնաթաթաւ. (Բրսղ. մրկ.։)

Գանալից եւ արիւնաթաթաւ առնեն. (Վրք. ոսկ.։)

Մերկ յարմրութենէ, եւ արիւնաթաթաւ խայտառակեալ. (Լմբ. ովս.։)


Արիւնալից

adj.

full of blood.

· Calfa

NBHL (1)

Լցեալ արեամբ.


Արիւնախանձ

adj.

bloody, bloodthirsty, sanguinary, cruel, that delights in shedding human blood;
that loves blood.

· Calfa

NBHL (2)

ԱՐԻՒՆԱԽԱՆՁ կամ ԱՐԻՒՆԱԽԱՆԾ. Խանձեալ մոլեալ ի հեղումն եւ յարբումն արեան. արուն ծծօղ՝ խմօղ, արունկզակ.

Իբրեւ զգազանս վայրենիս արիւնախանձս։ Չեմ գազան արիւնախանձ. (Եղիշ. ՟Ը։)


Արիւնախառն

adj.

bloody, mixed with blood.

· Calfa

NBHL (3)

ὔφαιμος subcruentus Խառն ընդ արեան. արունոտ.

Աչք բարկացողի հանապազ պղտոր եւ արիւնախառն լինի. (՟Ը. խհ։)

Դէմք խոժոռք, աչք արիւնխառն. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Է։)


Արիւնակալ, աց

s.

vessel to hold blood, cup of libation.

· Calfa

NBHL (2)

θυΐσκη mortriolum կամ ըստ եբր. քաֆ acerra Անօթ զոհից, որպէս ընդունարան արեան ի ձեւ սանդի կամ անկանի. ըստ այլոց՝ տուփ կամ խնկաման.

Արար զկահ սեղանոյն, եւ զարիւնակալս նորա. (Ել. ՟Լ՟Է 16։)


Արիւնահան

adj. s. sanguinary;
murderous, bloodshedder.

· Calfa

NBHL (3)

Որ հանէ զարիւն յանձնէ՝ կամ յայլոց՝ վիրաւորելով, սպանանելով. արուն հանօղ.

Այդպիսի ողբովք, եւ զազրալի խայտառականօք արիւնահան եւ արիւնահեղ լինիք։ Հալածեցէ՛ք զարիւնահանսն. (Մանդ. ՟Ի՟Գ։)

Եթէ արիւահան ոք իցէ։ Ամենայն գողք եւ աւազակք արիւնահանք. (Բուզ. ՟Դ 12։)


Արիւնահոս

adj.

bleeding, bloody.

· Calfa

NBHL (3)

Ուր իցէ հոսումն արեան իւիք օրինակաւ.

Յարիւնահոսն յարուցանեն քրտունս։ Ծիւրական ախտիւք պաշարեալ, դեղոց եւ արիւնահոսն օշոտելոց կարօտանայ. (Պիտ.։)

Պատառեալ արիւնահոս. (Սիսիան.։)


Արիւնանամ, ացայ

vn.

to be turned or changed into blood;
to become rod.

· Calfa

NBHL (4)

ἑξαιματούμαι in sanguinem convertor Յարիւն դառնալ, փոխիլ. եւ Արիւնիլ. արուն փոխուիլ՝ կտրիլ, արիւնոտիլ.

Զիա՞րդ կերակուրքն՝ կէսքն արիւնանան. (Կոչ. ՟Թ։)

Ընկալեալ մասն արեան ինչ ի լերդէն՝ արիւնանայ. (Մագ. ՟Ծ՟Է։)

Հանին զհացն սրբութեան, եւ զգինին արիւնանալ պատարագին՝ ի վերայ սեղանոյն. (Բուզ. ՟Ե 28։)