Your research : 283 Results for լ

Entries' title containing լ : 4897 Results

Definitions containing the research լ : 5603 Results

Պապաս

s.

priest.

• (որ և պապիոս) «քահանայ» Ղևոնդ լդ. էջ 150, Լմբ. մատ. 83. Մխ. դտ. հրտր. Բաստ. էջ 255. Վրք. հց. բ. 458։

• = Յն. πάππας «հայր, տէ՛ր հայր, տէր-տէր», որից փոխառեալ է նաև թրք. [arabic word] papas կամ [arabic word] papaz «յոյնի կամ հայի քահանայ». հմմտ. պապ։

• Ուղիղ մեկնութեան ծանօթ էր հներից Լմբ. մատ. 83, որ ասում է. «Հինգերորդ դաս աստիճանի եկեղեցւոյ երեփսունք և պապասք, որ թարգմանին քահանայք և երիցունք»։ Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ.


Պապկայ, ից

s.

parrot;
էգ —, hen-parrot;
cf. Թութակ.

• , ի հլ. «թութակ» Փիլ. լիւս. 128. Պտմ. աղէքս. 150. Կղնկտ. հրտր. Էմ. էջ 157. Վրդն. ծն. յետնաբար պղպղայ Վրդ. առ. 297։

• = Ասոր. փոխառութիւն է. հմմտ. [syriac word] napgā, papagā (գրուած է [syriac word] papā) Պտմ. աղէքս. կամ [syriac word] babgā «թութակ» (Գալիլ. և Դիմնա). այս բառի հետ նոյն են նաև արաբ. [arabic word] babγā (Կամուս, թրք թրգմ. Բ. 801), պրս. [arabic word] bapγā, թրք. [arabic word] papaγan, յն. παπαγά́λλος, իտալ, pappagallo, papagallo, սպան. papagayo, հֆրանս. papegai, ռոմանականից փոխա-ռութեամբ՝ գերմ. Papagei, հոլլ. papegaai, անգլ. popinjay (Kluge 360), գերմանակա-նից էլ ռուս. naпуraй ևն։ Այս բոլորի առա-ջին աղբիւրը յայտնի չէ, բայց անշուշտ արե-ւելեան է։ Հայերէնը ծագած է ասորերէնից, ինչպէս ցույց է տալիս -այ վերջաւոբութիւ-նը. կ ձայնը (ասոր. g-ի դէմ) անշուշտ յա-ռաջացած է նախորդ պ-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 315։

• Նախ ՆՀԲ համեմատեց արաբ. և իտալ. ձևերի հետ. բայց յիշում է նաև հյ. պապաչել։


Պապունիճ

s. bot.

s. bot. camomile.

• , որ և բա-բունաճ, բաբունին «երիցուկ բոյսը, թրք. փափաթիա, ռուս. ռամաշկա» Անյ. պորփ (լս.). Բժշ. Մխ. հեր. գրուած պապունէն Վստկ. 79։

• = Արաբ. [arabic word] bābunaǰ կամ bābumij որ արաբացեալ է պրս. [arabic word] bābūna «mat. ricaria chamomilla L» հոմանիշից. (յոյն ձևն է χαμαἰμηλον, որ և թարգմանուած է արաբ. [arabic word] tuffāh-ul-ard, հյ գետնախնձոր1)-Հիւբշ. 263։


Պառական, ի, աց

s.

hounds;
ջոկ —աց, a pack of hounds.

• . անյայտ նշանակութեամբ. գտնւում է հետևեալ տեղերում. «ժամ տուեալ որսոյ ամենայն զօրացն, ածեալ կուտեալ զպառականն, խուճապական ձգեալ». Ագաթ. -«Սակաւ սպասաւորօք հանդերձ և որսոցկ պառականօք». Բուզ. Գ. 20.-որից պառա-կական. «Թակարդեօքն և պառակական խըմ-բիւք և այլով հնարաւոր գործեօք զբովան-դակն արգելուին վայր» (այլ ձ. պառական) Պիտ։-ՆՀԲ մեկնում է «երագազ, ուռկան որսորդաց էրէոց՝ իբրև փարախ շրջափակ». նոյնը նաև ՋԲ. իսկ ԱԲ «որսի շներ», որով բառը նոյնանում է բարակ հոմանիշի հետ։ նոր քննիչները վարանում են այս երկուսի միջև. Ալիշան, Հայապատում Ա. 173 համա-րում է մի տեսակ որսորդական գործիք.-Հ. Ա. Բագրատունի, Քեր. զարգ. ե. 48, յ. 104, Նորայր, Կորիւն վրդ. էջ 227-8 և Թունեան, Հատընտիր Բ. 240 «որսի շներ» (յոգնակի կամ հաւաքական)։ Նորայր նկա-տում է յատկապէս, որ եթէ բառը նշանա-կէր «ցանց», Ագաթ. չպիտի կարողանար ա-սել ածեալ կուտեալ, այլ բերեալ կուտեալ։


Պառավատոս

s.

prevaricator, apostate, renegade.

• (որ և պառաւատոս, պա-ռաբատոս, բառապադ) «ուխտադրուժ, ուրա-ցող» Վրք. ածաբ. Ճառընտ. Միս. խչ. (Բազմ. 1911, 261 ա). բոլորն էլ իբր Յու-ւիանոս կայսեր տրուած մականուն։


Պառաւ, ոյ, աւունք, անց

s.

old woman, beldam.

• (յգ. -ունք, -ւանց) «ծեր ևեն» ՍԳր. Եզն. Փարպ. «պառաւած, ծերացած» (իբր ած.) Գիրք առաք. որից պառաւիլ «ծե-րանալ» Մն. ժը. 13. «հնանալ» (անշունչ իրերի համար ասուած. ինչ. ծառի, առաս-պելի, ցաւի) Եզն. Խոր. Մագ. պառաւական Ոսկ. մ. բ. 11. պառաւորդի Զքր. կթ. պա-ռաւութիւն Ոսկ. եբր. և ես.

• = Պհլ. *pārav հոմանիշ ձևից, որ ցոյց է տալիս պրս. [arabic word] pā̄rāv «ծեր կին, պա-ռաւ»։ Այս բառը կարելի էր հայերէնից փո-խառութիւն համարել, եթէ չլինէին պրս. ❇ pīr, պհլ. pir «ծեր», pīrak «պառաւ», բե-լուճ. pirūk «պապ» ևն բառերը, որոնք բոլոր պատկանում են զնդ. parō «նախ, վաղ» ձևին և ծագում են հնխ. per-արմատից (Horn § 270, 350). հայերէն ցեղակիցներն են հեռի, հերու, առ, եր-(Pokorny 2, 38) -Հիւբշ. 221։

• ԳՒՌ. Ագլ. Ախց. Գոր. Երև. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. պառավ, Տփ. պա՛րավ, Սչ բառաւ, բառավ, Ասլ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. բառավ, Ալշ. Մշ. պառաբ, Խրբ. Տիգ. բառաբ (բայը՝ բառբընալ «պառաւիլ»), Զթ. բառօբ, բառոբ, Հճ. բարօբ, Սվեդ. բարուվ։ Նոր բա-ռեր են պառաւաշէնք, պառաւապորտ, պա-ոաւոտիլ, պառաւկոտիլ, պառաւնակ, պաո-ւուկ, պառւոզուր։ Նախորդներից անկախ մի ձև է Շլ. պառիկ «պառաւ»։


Պասկուճ

s. zool.

s. zool. gryphus, condor.

• «մի տեսակ թռչուն, կորճ, լտ. gryphus» Ղևտ. ժա. 13. Խոր. աշխ. 615. Պի-նիդ. Վեցօր. տող 933. Բար. 171։


Պասուք, սքոյ

s.

great thirst.

• , ո հլ. «պապակ, սաստիկ ծա-րաւ» Մծբ. Վրք. հց. Յռջ. ոսկ. գծ. որից պասքեցուցանել Ոսկ. ես. Եփր. համաբ. 37. պասքութիւն Մծբ. պասքիլ Մծբ. 350. պաս-քանալ Նանալ. պասքածարաւ Թէոդ. կուս. պասքատոչոր (չունի ԱԲ) Առաք. պտմ. 310. գրուած է նաև պազուք «ցամաք, անջուր» Ոսկ. ես.։

• Տէրվ. Altarm. 71 պա=սանս. pa «խմել» և սուք=սանս. çuč «փայլիլ, վառիլ»։ Հիւնք. յն. πά́σχω «կրել, տա-նիլ, զգածիլ որևէ կրիւք»։ Müller, Ar-men. VI և Bugge KZ 32, 58 պապակ բառի հետ՝ սանս. pipās «խմել ուռեւ»։ Scheftelowitz BВ 28, 313 սանց. bhakš «խմել»=զնդ. baxš։ Թիրեաքեան, Ա-րիահայ բռ. 312 պրս. [arabic word] pasuk «յօրանջում» (իսկ «խոնջութիւն, թուլա-ցում» նշանակութիւնները չգիտեն ԳԴ և Բուրհան)։


Պաստառ, ի, աց, ռունք, ռանց

s.

fine linen or stuff, byssus;
tapestry, carpet, blanket;
— դամասկացի, damask.

• , ի-ա հլ. «փռոց, շոր, սաւան, ծածկոց» Եսթ. ա. 6. Եզեկ. իէ. 7. «շորի կտոր» Ոսկիփ. (արևելեան գրականում «պա-տի թուղթ»). որից պաստառակալ Դատ. ժդ. 12, 13. Ղկ. իգ. 53. պաստառալի Մծբ. պաս-տառալիր Առակ. է. 16. պաստառակ «շոր» Մագ. թղ. 204. «ստամոքսի մաշկը՝ կաշին» Մագ. թղ. 112.-ՀԱ 1892, 167 ա (Ջի ի ջղաց զսա (զստամոքսն) ստեղծիչն ստեղծ պաս-տառակօք)։

• = Պհլ. *pastarr ձևից, որի աւելի հինն է *pat-starr<զնդ. *paitistarəna-, կազմուած paiti նախդիրով՝ star «տարածել, փռել, արմատից։ Նոյն արմատից տարբեր նախ-ներներով կազմուած բառեր են զնդ. [arabic word] upa-starəna-«ծած-կոց, գորդ», պրս. [arabic word] bistar «անկո-ղին», [arabic word] gustarānī «անկողին», [arabic word] āstar «աստառ» (առաջինը իբր իրան. *api-stara-, երկրորդը՝ *vi-stara-, երրորդը՝ *ā--stara-) ևն։-Հիւբշ. 222։

• ՆՀԲ պրս. բիսդէռ, պիսաթ, լծ. և պէզ, որպէս և բեհեզ, իտալ. pezzetta, ռմկ. բէչէդա։ Böttich. ZDMG 1850, 360 և Arica 78, 287 զնդ. upastar ձևից։ Lag Urgesch. 245 սանս. star արմատից. հմմտ. պրս. pastara «դորգ»։ Lag Beitr. bktr. Lex. 71 զնդ. upastarana։ Böttich. Horae aram. 23 և Rudim 35 պաստառակալ=եբր. [hebrew word] bstrq։ Տէրվիշ. Altarm. 44 և Նախալ. 112 պրս pestar «անկողին», զնդ. upastarəna. սանս. upastira «ծածկոց» բառերի հևտ՝ štar արմատից։ Նորայր, Բառաք. էջ 111 սանս. բրասդարա, բրասդիրա «անկո-ղին, գորգ»։ Հիւբշ. 222 մերժում է զնդ upastarəna-«ծածկոց, գորգ», որովհե-տև այս բառը պիտի տար պհլ. *'apstarr > հյ. *ապաստառ։ (Նոյնպէս և պրս. bistar կապ չունի մեր ձևի հետ, որով-հետև պիտի տար հյ. *ապստառ)։


Պասքա, այի

s.

Passover;
Easter;
the paschal lamb.

• «Զատիկ (Հրէից Եգիպտոսիս դուրս գալու և Քրիստոնէից համար էլ Քրիս-տոսի Յարութեան յիշատակը)» Ղկ. իբ. 1 Ղևոնդ, էջ 83. որ և պասեք ՍԳր. (23 անգամ գործածուած). Շար. Կլիմաք. որից պասի-քատօն Եւս. քր. պասեքատօնակ Մամբր. հմմտ. նաև փասեակ։

• = Յն. τάσγα (որ և φασέχ, φασεϰ) ձևից տա-ռադարձուած. սրանք էլ ծագում են եբր. [hebrew word] pesax «զատիկ, պասեք Հրէից» բա-ռից, որ սովորաբար ստուգաբանսում է «անցք, զատումն, տօն ազատութեան». (աւելի գիտական բացատրութիւնները տե՛ս Gesenius, Բառ. եբր.17, էջ 651 ա)։ Երռա-յականից կամ յունականից են յառաջացած նաև թալմ. թարգ. [hebrew word] pisxā, pasxa ասոր. [arabic word] pesxa, արաբ. [arabic word] fish. լտ. pascha, ֆր. päque, ռուս. nacxa ևնւ-Հիւբշ. 370։

• Բառիս ստուգաբանութիւնը ծանօթ էր նաև հներին. հմմտ. Պասեքս այս մեծ է և պաշտելի. փա՛սկա յեբրայեցւոցն անուանի ըստ նոցա ձայնին և յայտ-նէ ձայնն զԱնցքն փասկա յեբրայեցւոցն

• անուանի... և ապա հելլենացի արարեալ զձայնն՝ զփիւրն ի պէ և զկէն ի քէ փո-խեցին և պասքա զօր փրկչին անուա-նեցին. Ածաբ. պասք. բ։-Նոյնը Նիր. էջ 18. նաև էջ 23՝ պասքա կոչեցին, որ թարգմանի չարչարանք.-(ի Հրէից) կո-չէր պասքա, անցարան ըստ նոցա և ըստ մեզ փրկութիւն չարչարանաց. Տօ-նակ։-Անց՝ զհին պասեքն ասէ. զի պասքայն անցք թարգմանի. Լմբ. նա-ւռամ։-Զատիկն յեբրայեցւոց լեզուն կո-չի պասեք, որ թարգմանի անցք չա-րեաց. Բրս. մրկ. 248։-Նորերից ՀՀԲ բառ եբր.։ ՆՀԲ եբր. յն. լտ. ձևերի հետ նաև լծ. լտ. passio «կիրք, չարչարանք» և իտալ. passare «անցանել»։ Տէրվ. Altarm 69 յն.-ից։ Հիւնք. եբր.-ից։


Պատագրոս

cf. Պոտագրոս.

• , ի-ա հլ. «ոտնառու, ոտքի ցաւ ունեցող» Լաբուբ. 9. Ագաթ. Խոր. Ղևոնդ լա, էջ 133։ Կայ գրուած պատագարոս Մագ. թղ. էջ 234 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 202). աւելի հարազատ, բայց քիչ գործածական ձև է պոտագրոս Եւս. պտմ. 65. 498։

• = Յն. ποδαγρός «ոտքի կաթուած ունեցող». կազմուած է πούς (սեռ. ποδός) «ոտք»+ ἀγρὲω «որսալ, բռնել» բառերից։ Յոյնից են փոխ-առեալ նաև ասոր. [syriac word] ︎ ptaγrā կամ podagrā, լտ. podager, po-dagricus, գերմ. Podagra, ռուս. подaгра ևն հոմանիշները։ Մեր բառի մէջ առաջին ձայնաւորը երկրորդի ազդեցութեամբ է. իսկ տ (փխ. դ) թերևս ասորականի ազդեցու-թեամբ։-Հիւբշ. 371։


Պատահ, ից

s. adv.

adventure, accident, contingency, casualty, occurrence, incident, chance, hazard, fortuitous or unforeseen event;
— ըստ —ի or —իցն, accidentally, by chance.

• , ի հլ. «դէպք, դիպուածք, պա-տահմունք, բախտ» Պիտ. փիլ. Յհ. իմ. ատ. որից պատահել ՍԳր. Ոսկ. մ. բ. 7. Եփր. մն. պատահումն Ա. թագ. իա. 1. Յոբ. լե. 12. պատահացուցանել Փարպ. կամ աատա-հեցուցանել Ոսկ. յհ. բ. 36. ոիւրատատաճ Վրդն. ծն. չարապատահ Պիտ. դժուարապա-տահ Պետ. պատահաբար, պատահական, պատահականութիւն, պատահմունք, պա-տահմամբ (նոր բառեր)։ Բառիս միւս ձևերն հն՝ ՊԱՏԵՀ, ի հլ. «յարմար, պատշաճ, ի դէպ» Կորիւն. Բուզ. որից պատեհ լինել «յարմար գալ, նպաստել» Եւս. պտմ. պա-ռեհագոյն Ագաթ. Կորիւն. պատեհութիւն Կոչ. անպատեհ ՍԳր. Եզն. դժպատեհ Գծ. իէ. 12. բարեպատեհ Նար. ՊԱՏԱՀԱՐ (կազ-մուած -ար մասնիկով), ի-ա հլ. «դիպուած, արկած, փորձանք» ՍԳր. որից բիւրապատա-հար Լծ. ածաբ.։

• Müller SWAW 66, 275 զնդ. *paityā-sa ձևից։ Lag. Arm. Stud. § 1822 մեր-ժում է։ Տէրվիշ. Նախալ. 92 հնխ. pat «ընկնել, պատահիլ, թռչիլ» արմատից. հմմտ. սանս. pat «թռչիլ», լտ. petere, յն. πίπτω «ընկնել»։ Հիւնք. պրս. պա-տաֆէրաշ «պատիժ» բառից։ Թիրեաք-եան, Կարնամակ էջ 19 պատահար= պհլ. patiarak, որ կարդում է patahark, ծան. 29 պատահիլ, պատեհ=պհլ. pāt-tras «պատուհաս»։ Pedersen, Հալ. դր. լեզ. 54 փոխառեալ է պարսկերէնից. հմմտ. սանս. pátatram «թև», pátati «թռչի, անկանի»։ Մառ ИАН 1917, 478 հլ. պատահար դնում է պհլ. patyarak։

• ԳՒՌ.-Կր. Շմ. Տփ. պատահիլ, Երև. պա-ռահել, Ղրբ. պտա՛հէլ, Մկ. պmտmհիլ, պm-տmխիլ, Ալշ. պատայել, Մշ. պադայել, պա-դահրել։


Պատանի, նւոյ, նեաց

s.

youth, adolescent, stripling, lad, young man;
domestic, servant;
waiter;
groom;
— անփորձ, inexperienced young man, younker, greenhorn, novice.

• (սեռ. -նայ) «մատաղ երիտա-սարդ, մեծ տղայ, ծառայ» ՍԳր. որից պա-տանեակ ՍԳր. պատանեկիկ Վիպաս. (ըստ Խոր.), պատանութիւն Ոսկիփ. պատանեկա-նալ Բրս. գրդ. պատանական Մագ. կիսա-պատանեակ Փիլ. լին. պատանեկան, պա-տանեկական (նոր բառեր)։

• Հներից Կիրակոս պատմիչ (էջ 48) յի-ռում է Խոսրով Սիւնեաց եպիսկոպոսի ստուռաբանութիւնը՝ իբր պատ առնուլ բայից. «Թողուլ ասէր զգէսս և ոչ հա-տանել, մինչև երկայնասցի և պատ առ-ցէ, զի վասն այն կոչի պատանի»։ Տա-թև. հարց. 378 «պատանեակ (կոչի) քսանամեան, որ զտասն պատեաց»։ ՆՀԲ լծ. արաբ. ֆէթէն, լն. παιδάοιον «տղեկ»։ Մորթման ZDMG 26, 544 բե-ւեռ. biduni=«պատանի կամ պիտանի»։ Թօփուզեան, Արծ. վասպ. էջ 43 պատ

• առեալ կամ պատկառեալ։ Canini, Et. é́tym. 38 արաբ. fata, յն. (ռմկ.) βαιτας «կին»։ Հիւնք. պատանք բառից։ Müller, Armen. VI յն. πατέομαι «ուտել», զնդ. paϑ «լցնել», գոթ. fodja «բտել», հսլ. pitati «սնուցանել» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Patrubány SA 2, 13 հնխ. pat «ընկնել» արմատից։ Մառ ЗВО 25 (1921), էջ 8 նոյն ընդ վրաց. պա-տարա և հյ. գւռ. պուճուր «փոքր»։


Պատար

adj.

heaped up, full, brimful, rich, abundant, copious, overflowing.

• «լի, լեցունկ» (ըստ ՀՀԲ), «լեցու-նութիւն, կատարելութիւն» (ըստ ԱԲ. չունի ՆՀԲ)։ Երևի այս բառն է, որ մի անգամ ունի Ոսկ. մեկն. Պաւղ. Ա. էջ 881. «Տեսե՞ր զչափ հնազանդութեանն, լո՛ւր և զպատար սի-րոյն», յն. μέτρον «չափ», որ նախորդ նա-խադասութեան մէջ արդէն գտնուելով՝ թարգ-մանիչը կրկնութիւնից խուսափելու համար ա՛յս ձևով է թարգմանել. (այլ ձ. պատուէր, ինչպէս կարդում է նաև Վարդանեան ՀԱ 1913. 488, բայզ անյարմար է)։ Այս արմա-տից են պատարել «բոլորովին լցնել» Փիլ. Պիտ. «ծայրալիր կատարել» Մագ. պատա-րումն Եղիշ. Ճառընտ. պատարուն «լի» Եղիշ. խաչել. Պիտ. յուսապատար Դիոն. լիապա-տար Յհ. կթ. անպատարուն Մագ. լուսապա-տար Անան. յհ. մկ. խնկապատար Նար. ծայրապատար Պիտ.։

• Հիւնք. պրս. badr «լի, ամբողջ, կա-տարեալ». (արաբերէն բառ է և նշանա-կում է «լրացեալ լուսին»)։


Պատժանակ, աց

s.

glass, calyx, cup.

• «բաժակ, գաւաթ» Նորագիւտ բ. մնաց. դ. 22. Փիլ. տեսակ. էջ 19։-Ամա-տունի, Հայոց բառ ու բան, էջ 552 առաջին վկայութեան մէջ հասկանում է «խնկաման», որովհետև միւս թարգմանութեան համապա-տասխան տեղը դրուած է «խնկաման»։

• Հներից Լծ. փիլ. մեկնում էր պատիժ բառով. «Առաջի դնեն թէ կամ խմես կամ ի բաց գնա, որպէս պատիժ զայն հատուցանեն»։ ՆՀԲ «Թերևս իբրու րա-ժանակ կամ առեալ ի բաժակէ նեռու-թեանց»։ Ըստ ձևի երևում է որ եռան-եան փոխառութիւն է։


Պատինճան, ի

cf. Պատնջան.

• = Արաբ. [arabic word] oādinǰān, պրս. bātin-gān, bādingān, pādingān, pādinjān, թրք. patlijan, batləjan, քրդ. badinǰan, baǰan, վրաց. badliǰane, արևել. թրք. [arabic word] ba-dingan կամ [arabic word] patingan, մալայ. [arabic word] berinǰāla, հինդի brinjal, նյն, mildzanv. սլտ. merengolus, melangolus, իտալ. melangelo, melanzana, պորտ. albe-rengena, bringella, ֆրանս. aubergine ևն։ Բոյսի ծագումը Հնդկաստանից է, որտեղից անցել է Պարսիկներին, սրանցից արաբնե-ոին և այստեղից էլ ընդհանուր տարածուել է։-Հիւբշ. 274։

• ԳՒՌ.-Տիգ. բmդինջmն, Վս. պատըն-ջmն, Զթ. բադինջօն, բադինջոն, Հճ. բա-դընջօն, Ագլ. պատընջո՛ւն, Սվեդ. բmդինջուն, Մկ. պատիջmն, Մշ. պադիջան, Շմ. բադըմ-ջան, Ղրբ. բադումջան, Գոր. բադամջան, Ախց. պաթլիջան, Պլ. փաթլիջան, Տփ. բադ-րիջան, Սեբ. բալդըրջան, Երև. պօրընջան. Աոհասարակ նշանակում են «սմբուկ», բայց Զթ. Հճ. «լոլիկ, պամիդոր». Կովկասում եր-կուտր իրար խառնելով ասում են ւաճախ ռե պօրընջան «սմբուկ», կարմիր պօրընջան «լո-լիկ»։


Պատկան

cf. Պատշաճ.

• , ի հլ. «պատշաճ, յարմար» Արծր Նար. որից պատկանիլ «պատշաճիլ, յար-մարիլ» ժղ. ժա. 6. Փիլ. Շիր. պատկանաւոր, Փիլ. Խոր. անպատկան Լմբ. ատ. Երզն. մտթ. 426. անպատկանաւոր Պիտ. վանքա-պատկան, պատկանելութիւն (նոր բառեր)։

• ԳՒՌ.-Նբ. Շմ. պատկանիլ, Ննխ. բադգա-նէլ «վայլել, սազ գալ»։

• «նետ. նետի սլաք». արմատ առանձին անգործածական. գտնւում է մի-այն նորագիւտ պատկանել «վրան նետեր արձակել, նետաձիգ լինել, նետալից առնել» բառի մէջ, տր մէկ անգամ ունի Եփր. մեկն, յոբայ. «Պատկանեցէք ի նա զհամբաւս իբրև զնետս և ձգեցէք ի Յոբ՝ որպէս ի նպատակ» (ՀԱ 1912, 625 և 673)։

• -Պհլ. *patkān «նետ» բառից, որ է պրս. [arabic word] paykān «նետ». հմմտ. նաև պատ-կանդարան։


Պատկանդարան, ի

s.

fit vessel;
quiver, case for arrows.

• , ի-ա հլ. «նետի աման, կապարճ» Եւագր. 82 (գրուած պատկնոա-րան). Եղիշ. էջ 7. Արծր. Ճառընտ. =Վրք. և վկ. ա. 614. Սկևռ. աղ. 13. Ճջ. 418 ա։

• = Պհլ. *patkāndārān «կապարճ» որ կազ-մուած է պհլ. *patkān=պրս. paikān>հյ. պատկան «նետ» և պհլ. *dārān «կրող, ունե-ցող, պահարան» (տե՛ս դարան) բառերից։-Հիւբշ. 223.

• Հներից յետինները իմանում են պատկան դարան՝ իբրև երկու բառ՝ «պատղաճ կամ յարմար դարան» նշա-նակութեամբ։ Այսպէս Եղիշէի «ելից զնա իբրև զպատկանդարան՝ դեղեալ նետիւք» խօսքը Արծր. գ. 5, էջ 158 երկ-րորդում է «իբրև զպատշաճ դարան՝ ռե-ղեալ նետիւք» ձևով։ Սկևռ. աղ. 65 ան-ռատ ձևով գրում է «Ընդ պատկան մը-տեալ դարանաւ»։ Սրա համեմատ նաև ՆՀԲ մեևնում է «որպէս թէ յարմար դրարան»։ Ուղիղ մեկնեց նախ Lag.

• Ges. Abhd. 298, յետոյ Տէրվ. Altarm. 6 [hebrew word] իլալ. 88։


Պատկեր, աց

s.

icon, image, effigy;
painting, picture, representation;
likeness, figure, portrait;
statue, idol;
sight, visage, face;
design, project, plan;
type, symbol;
doll;
—ք, the Divine Person;
— աւուրն, the day of the week or month;
hymn for the day;
գեղեցիկ —աւ, of fine presence, of noble aspect;
— ըստ —ի, in the image of, in the likeness of;
ի սոյն —, in this way or manner;
cf. Համառօտագիծ.

• , ի-ա հլ. «նկար, դէմք, կերպա-ռանք, արձան, կուռք ևն» ՍԳր. Եփր. թգ. «օրինակ, գաղափար, տեսք, երևոյթ, ազգա-համար, պորտ» Խոր. Վրք. հց. Մխ. դտ. որից պատկերագիր Ոսկ. մ. ա. 9. պատկե-րագործ Ագաթ. պատկերակերպ Ագաթ. պատկերակուռ Ոսկ. մ. գ. 7. պատկերա-պաշտ Ագաթ. պատկերասէր Ագաթ. մար-դապատկեր Եւս. քր. յայտապատկեր Կոչ. բազմապատկեր Եփր. յես. անպատկեր Սե-բեր. առնապատկեր Խոր. Պտմ. աղէքս. դի-ւապատկեր Յայսմ. պատկերազարդ, պատ-կերակալ, պատկերահանդէս, պատկերասը-րահ (նոր բառեր) ևն։

• -Պհլ. ❇ patkar, արձանագրութեանց պհլ. patkal(ī̄), պրս. [arabic word] paikar, քրդ. pei-ker, հպրս. patikara-«պատկեր», մանիք. պհլ. ptkār «կերպարանք» (ИАН 1907, 546), սոգդ. patkarāk «պատկեր». կազմը-ւած է pati-մասնիկով kar «անել, շինել» արմատից. հմմտ. սանս. pratikrti-«պատ-կեր»։ Իրանեանից են փոխառեալ նաև ա-սոր. [syriac word] ︎ patkarā, քաղդ. [arabic word] pat-kar, արաբ. [arabic word] fitkar «պատկեր, արձան, ևուռք»։-Հիւբշ. 224։

• Նախ ԳԴ պրս. փէյքէր։ Նոյնը նաև ՆՀԲ և Peterm. 21։ E. Boré, JAs. 1841, 646 քաղդ. պրս. և պհլ. ձևերի հետ։ Gildemeisrer ZKM 1842, 212 սանս

• պրս. և ասոր. ձևերի հետ։ Windisch, д2 սանս. pratikrti։ Եւրոպա 1849, 200 հպրս. և պրս. բառերի հետ։ Ուղիղ են նաև Böttich. Rudim. 52, 212, ZDMG 1850, 360, Arica 80, 345, Lag. Ges. abd 79 Urgesch. 202, Spiegel, Ւuzw. Gram. 187, Müller SWAW 38, 572 ևն։-Հիւսք. պրս. զնդ. և հպռս. համարելի ձևերի հետ նաև յն. πά́ται-ϰοι «նաւորդաց պահապան դիք»։

• ԳՒՌ.-Ջղ. պատկերք, Սլմ. պատկերք՝, Վն. պատկերք, պատկեռք, Ախց. Երև. Կր. պատկէրք, Ագլ. Շմ. պատկէր, Մրղ. պատ-կէրք, Հւր. պաթկէրք, Տփ. պա՛տկիր, պա՛տ-կիրք, Մկ. պատկիրք՝, Սչ. բադգեր, Ննխ. բադգէր «մարդու պատկեր», բադգէրք «եկե-ղեցական պատկեր», Հճ. Հմշ. բադգէր, Սեբ, բադգէր, բադգէրք, Տիգ. բmդգէր, Զթ. բադ-գիյ, բադգիր, Պլ. բաթգէրք, բարգէնք, Ակն. Ռ. բարգէնք, Ալշ. Մշ. պադվերք, Ասլ. բար-յէ՝թ, բարյէ՝*. թրքախօս հայերից էնկ. bar-ket «պատկեր» (Բիւր. 1898, 865)։


Պատճէն, ից

cf. Պատճեան.

• , ի հլ. (-ճենիւ, -ճենից) «պաշ-տօնական մի թղթի ընդօրինակութիւնը» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. մն. 494. Եղիշ. Զե-նոբ. գրուած է նաև պատճեան Պտմ. աղէքս. Մամիկ. պաճեան Յայսմ. պաճէն Յհ. կթ. պատճիկ, պաճիկ Եւս. քր. ա. 76, ռ. 284. որից պատճենաբեր Նար. խչ. պրակապատ-ճէն Նար. խչ. նոր գրականում ընդունուած է միայն պատճէն ձևը։

• = Պհլ. *patčē̄n ձևից, որ ծագում է հպրս. *patičayana-ձևից. բուն նշանակութիւնն է «հակընթերցումն» (հմմտ. յն. ἀντίγραφον «ընդօրինակութիւն, արտագրութիւն»)։ Թէև պհլ. *patčen աւանդուած չէ, բայց կայ նպհլ. [other alphabet] pačen «ամբողջական ընդօ-րինակութիւն», որից hampačen «կատարե-լապէս ընդօրինակեալ»։ Հին պհլ. ձևից են փոխառեալ հյ. պատճէն, արամ. [hebrew word] naršeγen, եբր. [hebrew word] paϑšeγen, ասոր. [syriac word] ❇ paršaγnā «ընդօրինակութիւն, օրինակ, պատճէն», իսկ նոր պհլ. ձևից են հյ. պաճէն, վրաց. ბაჭენისი պաճենիսի «ընդօրինակութիւն, պատճէն»։ Հյ. պատ-հեան, պաճեան ծագած են սխալ ենթադրու-թեամբ պատճենի ևն ձևերից. իսկ պաճիկ, պատճիկ անծանօթ են։-Հիւբշ. 224։

• ՆՀԲ լծ. լտ. pagina «էջ, թերթ, գրու-թիւն»։ Եբրայեցերէն բառի հետ են հա-


Պատմուճակ, աց

s.

wardrobe keeper;
վանք or տուն —աց, wardrobe.

• , ի-ա հլ. «պատմուճանների մեռակացու, հանդերձապետ» Դ. թագ. իբ. 14. Նոռագիւտ բ. մնաց. լդ. 22. որիզ տուն կամ վանք պատմուճակաց «հանդերձատուն, ուր արքունի թագն էին դնում» Բուզ. ե. 6 (էջ 209 երեք անգամ)։

• = Պհլ. *patmočak հոմանիշ ձևից, որ ա-ւանդուած չէ. կազմուած է pat և ak մաս-նիկներով՝ mōč=զնդ. և սանս. muč̌ ար-մատից. հմմտ. մուճակ և պատմուճան բա-ռերի տակ յիշուած ձևերը։-Հիւբշ. 225։


Պատմուճան, աց

s.

stole, long vest, garment, tunic, cassock;
գեղեցիկ —ք, fine clothes;
թխատեսակ —, dress coat;
— հանդարձից or փոխանակաւ, a suit of new clothes.

• . ի-ա հլ. «երկար և փառա. ւոր վերարկու կամ զգեստ» ՍԳր. որից


Պատշգամ, ից

s.

side chamber;
projecture, balcony, verandah, belvedere, terrace;
porch.

• , ի-ա հլ. «վերնայարևի սեն եակ, դահլիճ, դստիկոն, շէնքի վերի յարևեռ դուրս կարկառեալ մաս» ՍԳր. Մծբ. Կոչ. 389. Եփր. ծն. էջ 44. որից պատշգամ դրաց «նախադուռ, գաւիթ» Փիլ. նխ. պատշգամեալ Արծր. գրուած է նաև պատշկամ, պատըշ-գամբ, պատշկամբ, պաշտգամ, պաշտկամբ. վերջինս «եկեղեցու բեմ» նշանակութեամբ ունև Լմբ. մատ. էջ 205 (տե՛ս իմ Հալ. նռռ բառեր հին մատ. Բ. 122) և այս իմաստով պէտք է առնել նաև պաշտկամ Թղթ. դաշ 27։ Նոր գրականի մէջ ընդունուած է պա-տրշգամ «balcon կամ շահնիշիր» (արևմտև-ան բարբառ), պատշգամբ (արևելեան բար-բառ)։

• = Պհլ. *patskamb ձևից, որ թէև չէ ա-ւանդուած, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] paskam (որ և piskam, baškam, bišskam, pačkam, pičkam) «տուն բարձրա-ւանդակ. 2. տուն՝ որ շուրջանակի պատու-հանս ունիցի՝ ուռկանակերպ վանդակագոր-ծեալ», սոգդ. ptsknpy (կարդա՛ patšikám-be) «տանիքից դուրս կարկառեալ մասը, քիւ». կազմուած է pat-նախդիրով՝ škamb= զնդ. *skəmba «սիւն» բառից, որ ծագում է զնդ. skamb «յենուիլ, կռթնիլ» արմատից, իբր հպրս. *patiškamba-հմմտ. նոյն ար-մատից fra-մասնիկով՝ զնդ. [arabic word] fra-skəmba-«նախասենեակ, սիւնագարդ սրահ» և սանս. [other alphabet] skambhá «յենա-րան)։-Հիւբշ. 225։

• Lag. Btrg. bktr. Lex. 50 պատշ-մա-սը նոյն է դնում պրս. pēš, հպրս. patis-ձևերի հետ։ Տէրվ. Մասիս 1881 աառ. 28, 1882 մայ. 24 և Նախալ. 89 պրս. pačkam, paškam։ Նոյնը նաև Պատև. Maтep. I. 14։ Müller wZKM 8, 272


Պատշիր

s.

authentic rescript.

• , ի-ա հլ. «մի արտօնութիւն հաս-տատելու համար տրուած թագաւորական թուղթ». անստոյգ բառ, որ մէկ անգամ ունի Փարպ. կդ. «բայց այժմ եթէ զիմ կամս առ-նես և զիմ օրէնս ունիս և արեգական երկիր պագանես, զգործդ զայդ (կաթուղիկոսու-թեան) քեզ և քում ազգի և որում դու կա-միս՝ պատըշրաւ տամ մինչև յաւիտեանս»։

• Պատըշրաւ ձևը իբրև գրծ. ընդունե-լով՝ ուղ. պատշիր ձևն են ենթադրում և մեևնում՝ ՆՀԲ «դաշն, ուխտ, որպէս և պրս. pādās՝ է փոխարէն և թրք. պա-տաշ «դաշն». ՋԲ «անդարձագիր կամ վաւերական մուրհակ». ԱԲ պատշիր կամ՝ պատրշիր «դաշինքի վաւերական գիր»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 29 կարդում է պատփրաւ (իբր ուղղական հոլով) և մեկնում է «վարձ, հատու-ցում», իբր պհլ. patfrās։ (Բայց այս մեկնութիւնը անյարմար է, որովհետև նախ՝ այս պարագային պիտի ասուէր «որում դու կամիս՝ ի պատփրաւ (ի հա-տուցումն) տամ», երկրորդ՝ պհլ. բառը նշանակում է «պատիժ» և ո՛չ թէ «բա-րի հատուցում», և երրորդ՝ նոյն բառի հյ. ձևն է պատուհաս)։ Նորայր, Յուշար-ձան 173 ուրղում է պատաշթաւ կամ պատըշթաւ, իբր պրս. pādāst «փոխա-րէն հատուցումն բարի»։ (Անընդունելի է այս էլ, որովհետև նոյն պրս. բառի հնագոյն ձևերն են պհլ. pātdahisn, պազ. pādāišn, pādāšn (Horn, Grdr. էջ 61), որոնք չեն կարող տալ հյ. պա-տաշթ ձևը. նոյն իսկ պրս. pādāst ձևը ընդունելու պարագային՝ սպասելի էր հյ. -շտ և ո՛չ թէ -շբ)։


Պատուիրակ, աց

s.

envoy, deputy;
commissary, emissary, agent, mandatary, proxy.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «նուիրակ, պաշտօն. եայ՝ որ մեծի պատուէրներն է յայտարպ-րում» Բ. թագ. ժե. 10. Ագաթ. որից պատ-ուիրակութիւն Ագաթ.։

• -Պհլ. *patvεδak «ծանուցիչ, յայտառա-րող», որ իրանեան -ak մասնիկով կազմուած է պհլ. *patveδ>պատուէր բառից. ձևի և նշանակութեան համար հմմտ. նուիրակ, հրաւիրակ. աւելի մանրամասն տե՛ս պատ-ուէր։-Աճ.


Պատուհան, ից

s. fig.

window, casement;
dormer-window;
sky-light;
niche, wall-press;
sluice, flood-gate;
chimney;
senses;
վանդակ —ի, blinds, Venetian blinds;
—ք բացան երկնից, it rains pailfuls;
cf. Կարկառիմ;
cf. Հայիմ.

• , ի հլ. (կայ նաև յգ. գըծ. -օք Գ թագ. զ. 9. յետնաբար ո հլ.) «ւուսա-մուտ» ՍԳր. Վեցօր. «փխբ. մարմնի զգայա-րանք» Երեմ. թ. 21. Եւագր. Փիլ. լին. «պա-տի մէջ պահարան» Վրք. հց. Օրբել. Յայսմ. -հնագոյն ձևն է *պատուրհան, ինչպէս ցոյց են տալիս Կովկասեան գաւառականները։

• ՆՀԲ պրս. պատիուն, պատխէն (իմա՛ [arabic word] bādxōn [arabic word] bādxan), որ-պէս թէ «հողմնացոյց» և յն. შυρίς ռո-պէս «դռնակ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 207 և Հիւնք. պրս. [arabic word] bādxān «հողմամուտ պատուհան»։-Այս բոլորը, ինչպէս նաև պրս. [arabic word] bādāhani «լուսանցոյց ծակ», անյար-մար են, որովհետև գալիս են պրս. [arabic word] bād «քամի» բառից, որի հին ձևն է պհլ. vāt, զնդ. սանս. vāta-«քամի»։-Փ. Տէր-Մովսէսեան, Arm. Bauernhaus, էջ 126 (թրգմ. ՀԱ 1893, 43) հյ. պատ և հանել բառերից, իբր «պատի մէջ ծակ»։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] pittāhōn «բացում»։

• ԳՒՌ.-Մշ. պադոհան, Մկ. պmտուխան. Վն. պատխան, Տիգ. բըդmհmն, Սվեդ. բm-դիհուն (փոքրը՝ բmդmհնէօգ), Զթ. բmդիւ-հիւն, Խրբ. բադիֆօն, Երև. պըդրհան, Գոր. Ղրբ. պտռհան, Ագլ. պտօ՜րհան, բոլորն էլ «պատի մէջ դարան», իսկ Հճ. բահադէն «լուսամուտ, պատուհան, fenêtre»։


Պատրիարք, աց

s.

patriarch;
— հայոց, patriarch of the Armenians, Catholicos.

• , ի-ա հլ. (յգ. նաև -քունք) «հայրապետ, եպիսկոպոսապետ» Յհ. կթ. Մխ. դտ. Շար. Սանահն. որից պատրիար-քութիւն Յհ. կթ. Վրդն. պտմ. պատրիարքա-րան Ասող. Յայսմ. ապր. 26. Ճառընտ. պատրիարքանոց Վրք. հց. պատրիարքական (նոր բառ). զպատրիարք Միխ. աս. 565. բո-լոր այս բառերը սովորաբար գ տառով են գրւում (նաև արդի արևմտեան գրականում), որ թերևս արգ, յարգ բառի նմանութիւնից յառաջացած մի սխալ է։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Տփ. պատրաստ, Մշ. Շմ. պադրաստ, Կր. պառռաստ։

• = Յն, πατριάρχης «նահապետ, հաւռա-պետ», որ կազմուած է πατριά́ «ցեղ, ընտա-նիք» (այս էլ πατήρ «հայր» բառից)+ ἀρχω «իշխել» բառերից և ըստ այսմ թարգման-ուած է հայրապետ։ Յունարէնից են փոխառ-եալ նաև լտ. patriarcha, ֆրանս. patriarche, արաբ. [arabic word] batrīq, թրք. [arabic word] patriq «պատրիարք» ևն։-Հիւբշ. 371։

• Ուղիղ մեկնութեան ծանօթ են հնե-րից Լմբ. մատ. էջ 82 «Դաս պատրիար-գաց, որ թարգմանին առաջին հարք, այսինքն հայրապետք... և կոչին ւունա-րէն պատրիարգք».-Յհ. արճիշ. էջ 20 «Պատրիարգն՝ որ թարգմանի հարանց հայր».-Տաթև. հարց. 607 «պատրի-արքունքն, որ թարգմանին՝ հայրապետ»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ Schroder, Thesaur. 47, 382. նոյնը նաև ՀՀԲ ՆՀԲ,-Գ. Թիռաքեան, Մասիս 1881 մալ. 30 նոյն է դնում արաբ. badraaa «առաջնորդ»։ Տէրվ. անդ՝ յունիս 2 նոյ-նութիւնը ընդունում է, բայց արաբը դնում է փոխառեալ յոյնից կամ լատի-

• ԳՒՌ.-Մկ. պատրիյարք՝, Սչ. բադրիարք, Պլ. Ռ. բադիրյարք (հին ձևը Պլ. բադվի-բարք), Ակն. Սեբ. բադիրարք, Խրբ. բադվի-րարք, Կր. պառիյարք, Մշ. պադրյալք, Ասլ. բա*րիարք, բա՞րիար, Զթ. բադրիյօյք, բադ րիյորք, Հճ. բադիյօրք։


Պատրիկ, րկաց

s.

patrician, noble.

• , ի-ա հլ. (յգ. նաև -տրկունք) «յունական իշխանական մի տիտղոս» (այս-պէս էին կոչւում յատկապէս Արաբների կող-մից Հայաստանի կառավարիչ կարգուաձ հայազգի իշխանները) Եւս. քր. Վրք. հց, Կաղանկտ. Ղևոնդ. Ասող. Օրբել. «առաջա-ւոր մարդ, երեւելի ոմն» Առաք. պտմ. 271. որից պատրկութիւն Ղև. Մագ.։

• = Յն. πϰτοιϰιος որ փոխառեալ է լտ. pat-ricius բառից. Կոստանդին կայսեր ձեռքով հաստատուած իշխանական մի աստիճան, ոռից նաև արաբ. [arabic word] batrīq «զօրավար. սպարապետ» (Կամուսի թրք. թրգմ. Բ. 871), վրաց. ბატრიკი պատրիկի «գլխավոր առաջ-նորդ բանակի»։-Հիւբշ. 371։

• «կրօնաւոր, վարդապետ». նոր ժամանակի բառ, որ գործածում է Առաք. պտմ. 109, 131 եւրոպացի կաթոլիկ ևոռնա-ւորների համար։

• = Լտ. pater, patri, հյ. պատրիկ և թերևս թրք. [arabic word] patrui «պատրիարք» ձևերի խառնուրդից յառաչացած մի բառ։-Աճ.


Պատրինջ

s. bot.

s. bot. balm-mint, gardenbalm, melissa hortensis;
ջուր պատրընջի, carmelite water.

• = Արաբ. [arabic word] ladranǰ, որ գալիս է պրս. [arabic word] bādrang կամ bādirang «species cucumeris, malum citreum» բառից և այս էլ պհլ. vātrang ձևից։ Այս բառից է պհլ. vātrangboi (բուն նշանակում է «լեմոնա-հոտ» )>պրս. bādrangboya, bādranbōva> արաբ. bādranǰbūya, uaδarranǰbūya «պատ-րինջ, մելիսա, թրք. օղուլ օթի»>հյ. տառա-դարձուած պատրանճսուէ, պատրըմբոյէ (ՀԲուս. § 2521)։-Հիւբշ. 274։


Պատրոյգ

s.

wick;
match;
— վիրաց, lint, lineament, scraped lint.

• (ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց կայ միայն սեռ. -ի, Վեցօր, գրծ. -իւ Վրք. հց.) «պատրոյգ, փիլթայ, ֆի-թիլ» Ես. խբ. 3. խգ. 17. Մտթ. ժբ. 20. Վեցօր. էջ 57. Եփր. փես. 391. որից լուսա-պատրոյկ Նար. մծբ.։

• -Պհլ. *patrōk ձևից, իբր զնդ. *paiti-raoka-, որ կազմուած է pat-նախդիրով rok «լոյս» բառից. հմմտ. զնդ. paiti-raočaya-«վառել, լուցանել», սանս. rōka-«լոյս, պաւ-ծառութիւն» (բնիկ հայ ձևն է լոյս)։ Ըստ այսմ մեր բառի ուղիղ գրչութիւնն է պատ-րոյկ, թէև նոր գրականում աւելի ընդունուած է պատրոյգ։-Հիւբշ. 227։

• ՆՀԲ պատել բայի՞ց։ Lag. Urgesch, 337 ruč արմատից։ Նոյն, Btrg. bktr. Lex 63 զնդ. *paiti-raoka-։ Muller SWAW 88 (1877), 15 զնդ. paiti-raōγna-ձևից, ուր raоγna=պրս. ❇ гoγan «իւղ»։ Հիւնք. պատմուճան բա-ռի՞ց։

• ԳՒՌ.-Կր. Ջղ. Տփ. պատրուք, Մկ. Վն. պատրուք՝, Աշլ. Մշ. պադրուգ՝, Ագլ. պm՛տ-րիւգ՝, Երև. պա՛տրիք, Սվեդ. բmդրէք, Մրղ. Սլմ. պառուք, Ատն. բադրիգ, Եւդ. բառուք, Խրբ. բայրօք, Ակն. բայօք, որոնք նշանա-կում են «ճրագի պատրոյգ». փոխաբերա-բար Տփ. պա՛տրուք «ողնաշարի միջի ծու-ծը», Զթ. բադրըք (նաև Ակն. Չն.) «բուրդի կամ բամբակի գլանաձև ոլորք՝ որից իլիկ են մանում»։ (Այս նշանակութեամբ է թըր-քախօս հայերից Այն. bedrig)։ Նոր բառեր են պատրգամէջ, պատրուգկալ կամ պատըր-գալ «բարակ ու կոլոր ճիւղ, որով բամբակը ոլորում ու պատրոյգ են շինում»։

• ՓՈԽ.-Վրաց. მატრუკი պատրուքի, թուշ. მატრუკ պատրուք «պատրոյգ», թրք. գւռ. Տ. beruk «պատրոյգ» (Բիւր. 1899, 799). կայ նաև գւռ. թրք. ❇ [arabic word] bedruk «բամբա-կից հիւսած պատրոյգ վէրքի վրայ դնելու ևն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) կամ❇ [arabic word] bedrek «բամբակի ոլորած քուլայ՝ մանելու համար» (Будaгoвъ 1, 247)։


Պատրոյկ, րուկի

cf. Պատրոյգ.

• (ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց կայ միայն սեռ. -ի, Վեցօր, գրծ. -իւ Վրք. հց.) «պատրոյգ, փիլթայ, ֆի-թիլ» Ես. խբ. 3. խգ. 17. Մտթ. ժբ. 20. Վեցօր. էջ 57. Եփր. փես. 391. որից լուսա-պատրոյկ Նար. մծբ.։

• -Պհլ. *patrōk ձևից, իբր զնդ. *paiti-raoka-, որ կազմուած է pat-նախդիրով rok «լոյս» բառից. հմմտ. զնդ. paiti-raočaya-«վառել, լուցանել», սանս. rōka-«լոյս, պաւ-ծառութիւն» (բնիկ հայ ձևն է լոյս)։ Ըստ այսմ մեր բառի ուղիղ գրչութիւնն է պատ-րոյկ, թէև նոր գրականում աւելի ընդունուած է պատրոյգ։-Հիւբշ. 227։

• ՆՀԲ պատել բայի՞ց։ Lag. Urgesch, 337 ruč արմատից։ Նոյն, Btrg. bktr. Lex 63 զնդ. *paiti-raoka-։ Muller SWAW 88 (1877), 15 զնդ. paiti-raōγna-ձևից, ուր raоγna=պրս. ❇ гoγan «իւղ»։ Հիւնք. պատմուճան բա-ռի՞ց։

• ԳՒՌ.-Կր. Ջղ. Տփ. պատրուք, Մկ. Վն. պատրուք՝, Աշլ. Մշ. պադրուգ՝, Ագլ. պm՛տ-րիւգ՝, Երև. պա՛տրիք, Սվեդ. բmդրէք, Մրղ. Սլմ. պառուք, Ատն. բադրիգ, Եւդ. բառուք, Խրբ. բայրօք, Ակն. բայօք, որոնք նշանա-կում են «ճրագի պատրոյգ». փոխաբերա-բար Տփ. պա՛տրուք «ողնաշարի միջի ծու-ծը», Զթ. բադրըք (նաև Ակն. Չն.) «բուրդի կամ բամբակի գլանաձև ոլորք՝ որից իլիկ են մանում»։ (Այս նշանակութեամբ է թըր-քախօս հայերից Այն. bedrig)։ Նոր բառեր են պատրգամէջ, պատրուգկալ կամ պատըր-գալ «բարակ ու կոլոր ճիւղ, որով բամբակը ոլորում ու պատրոյգ են շինում»։

• ՓՈԽ.-Վրաց. მატრუკი պատրուքի, թուշ. მატრუკ պատրուք «պատրոյգ», թրք. գւռ. Տ. beruk «պատրոյգ» (Բիւր. 1899, 799). կայ նաև գւռ. թրք. ❇ [arabic word] bedruk «բամբա-կից հիւսած պատրոյգ վէրքի վրայ դնելու ևն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) կամ❇ [arabic word] bedrek «բամբակի ոլորած քուլայ՝ մանելու համար» (Будaгoвъ 1, 247)։


Պատրուակ, աց

s.

veil, cover;
mask, cloak, appearance;
fiction, pretext, excuse;
— թղթոյ, envelope;
address;
ընդ —աւ, under the appearance.

• , ի-ա հլ. «երեսի ծածկոյթ, օօղ, դիմակ. 2. որևէ ծածկոց, վարագոյր. 3. կեղծիք, պատճառանք, առիթ» ՍԳր. Ոսկ. ես. տրից պատրուակ թղթոյ «նամակի ծրար» Կղնկտ. հրտր. Շահն. բ. 72 (հրտր. Էմինի՝ պարուակ). Ոսկիփ. պատրուակել «ծածկել, քօղարկել» Եզեկ. լբ. 7. Ոսկ. մ. գ. 30. Եփր. աղ. և ծն. պատրուակիչ «աչքը լուսն կապել, մթագնիլ» Մանդ. անպատրուակ Սկևռ. լմբ։

• ՆՀԲ հյ. պատել և պրս. roy «երես, դէմք» բառերից։ Տէրվ. Մասիս 1881 ապրիլ 28 անշուշտ պրս. փոխառութիւն է։ Հիւնք. պրս. parda «վարագոյր» բա-ռից։ Müller WZKM 8 (1894), 275 զնդ. *paiti-raoδa։


Պատրուճակ, աց

s.

beast for sacrifice or food;
appanage, pension.

• (որուած նաև պատուրճակ, պատրճակ), ի-ա հլ. «ուտելի կենդանի» Ոսկ. մ. գ. 16. Եղիշ. Մագ. Երզն. քեր. «ոչ-խար» ՍԳր. «ռոճիկ, ուտելեղէն» Եւս. քր. բ. 272։

• -Պհլ. *patročak ձևից, որ է իբր հպրս. *patirauča-. կազմուած է pati-նախդիրով гauča-«օր» բառից, որի միւս ժառանգորդ-ներն են պհլ.'rōčīk>հյ. ռոճիկ=պրս. ❇ гozī։ Բառիս միջին պրս. ձևը պիտի լինէր patrōza, որից փոխառեալ է թալմուդ. [hebrew word] patrōzā «նիհար գառ»։ Սրանց հետ նո՞յն է նաև պրս. [arabic word] bādrōza կամ [arabic word] badroz «օրական կարգեալ ռո-ճիկ. 2. հանդերձ հին որ յիւրաքանչիւր աւուր ագանի. 3. սովորական կերակուր, որ յիւրա-քանչիւր աւուր կերեալ լինի»։-Հիւբշ. 514։

• ՆՀԲ յիշում է վրաց. պատրուճա՛կնի։ Lag. Btrg. bktr. Lex. 63 ruč արմատի տակ։ Lag. Arm. Stud. § 1850 մերժե-լով այս՝ դնում է ruj արմատից, իբր պրս. *pairoza, որից արաբ. fairuzag, pairōz «յաղթական»։ Հիւնք. պրս. պատրուզ, պատրուզէ։ Ուղիղ մեկնեց նախ Müller WZKM 8, 286։

• ՓՈԽ.-Վրաց. მატრუჭაგი պատրուճագի «զոհի ոչխար» Դան. ժդ. 31, 32, ուր հայե-րէն օրինակն էլ ունի պատրուճակ։


Պարան, աց

s. mar.

cord, rope, cable;
—ք, cordage, ropes;
— կտաւուց, clothesline;
— նաւու, shrouds, ship's cable.

• , ի-ա հլ. «չուան» ՍԳր. Ագաթ. Երգ. վիպաս. (Խոր. բ. 47). «այգիների մի տեսակ չափ» Վստկ. 10. «որթատունկերև շարքը» Վստկ. 55. որից մազապարան Յայսմ. պարանխաղաց, պարանխաղացու-թիւն ԱԲ. այգեպարան Վստկ. 55. պար(ա)ն-մէջ Վստկ. 58, 66. պարընկուլ «ԳԿ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս-(Ամատունի, Հայոց բառ ու բան 554)։

• Աւետիքեան, Քերակ. 1815, 227 -ան մասնիկով պար արմատից։ Հիւնք. վա-րանել բայից։ Սագըզեան ՀԱ 1909, 335 սումեր. bar, թրք. baγ «կապ»։ Karst, Յուշարձան 403 սումեր. bar «կապել, կապ»։

• ԳՒՌ.-Երև. Մշ. պարան, Խրբ. Սեբ. բա-րան, Հճ. բայօն, Ասլ. բարտ «չուան, թոկ»։ Նռյն-է. նաև Սվեդ. բmրուն «թոկ, չուան»։ Վստկ. պարան բառը պահում են պարան Ակն. Ատն. պարտէզներում կանաչեղէն ևն ցանելու համար փորուած բարակ գիծ կամ ակօս. որթատունկերի մէկ ուղղութեամբ տնկուած շարքը», որից


Պարարտ, ից, աց

adj.

fattened, fat, obese, lusty, plump, oily, greasy, unctuous;
nutritious, succulent;
rich, fertile, fruitful.

• , ի-ա հլ. (յգ. նաև -ունք) «գի-րացած, ճարպոտ. 2. բերրի, արգաւանդ» ՍԳր. «պարարտութիւն, ճարպ» Ծն. դ. 4. նեեմ. ը. 40. որից պարարտանալ Սղ. կդ. 13. Երեմ. ե. 28. պարարտութիւն ՍԳը. տա-բարտագոյն Կոչ. պարարտամարմին Փարպ. ճարպապարարտ Մծբ. ևն։ Նոյն է սրա հետ Պարար, որ տե՛ս վերըր

• = Իրան. *parar, անց. դերբ. *parart հո-մանիշ ձևերից, որոնք թէև կորած են, բայց նոյնն է մատնանշում սոգդ. նորագիւտ pa-rast «պարարտ». սրանց մէջ r և § ձայների փոխանակութիւնը ճիշտ այնպէս է, ինչպէս է հրաժարիլ և հրաժեշտ բառերի մէջ, որոնք նոյնպէս իրանեան են և որոնց ր-շ ձայների փոխանակութիւնը իրանեան երևոյթ է։

• Bugge KZ 32, 23 պարար դնում է -ար մասնիկով՝ հնխ. *sphə-ró-s ձևից. հմմտ. սանս. sphirá-«գէր, լիքը», հսլ. sporü «բերրի», սանս. sphá-yāmi «օգ-տուիլ», հսլ. spēja «յաջողիլ, ելս գտա-նել»։ Նոյն IF 1, 453-4 կրկնում է այս մեկնութիւնը և նոյն պարար բառից տ մասնիկով աճած է դնում պարարտ. հմմտ. աւարտ։ Canini, Et. étym. 185 պարարել =սանս. bhar «սնուցանել»։ Հիւնք. պրս. parvardan «սնուցանել», parvarda «պարարեալ» (սրանց հետ հմմտ. գնչ. parvaráva «պարարել», parvardó «սնեալ», աֆղան. parwaral «սնուզանել», պհլ. parwartan «անու-ցանել»)։ Müller WZKM 11, 206 պար-մասնիկով՝ *ար=լտ. alo «սնուցանել» արմատից։ Bugge-ի մեկնութիւնը շատ կասկածական է գտնում Walde 729, իսկ Brugmann 1, 171 և Pokorny 2, 657 հնխ. spē, spī «չաղանալ, գիրա-նալ» արմատի տակ՝ յամենայն դէպս հաւանական։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet REA 2, 3։ Ղափանցեան, Նոր Ուղի 1929, յնվ. էջ 338 պարէն, պա-րար, պարարտ դնում է նախահայ par «ուտեստ» արմատից։ Պատահական նը-մանութիւն ունի եբր. [hebrew word] bā̄rī̄a «պարարտ»։ (<*պալարտ, *պալարտուկ) «առոյգ, կայ-տառ»։


Պարաւանդ, ից, աց

s.

tie, rope, cord, bonds, iron, fetters.

• . ե-ա հլ. «ձեռքի կամ ոտքի կապ, կապանք» Եւս. քր. բ. էջ 198. Ոսև. մ. բ. 2. Եփր. ծն. էջ 94. որից պարաւանդել «կապել, շղթայել» Ոսկ. ա. թես. Եղիշ. դտ. «պատել պաշարել» Յհ. կթ. Նար. պարաւան-դանք Պիտ. ասւում է նաև պարուանդ Պի-տառ.։

• ԳՒՌ.-Ղրբ. պա՛վարտ «ուռճացած (կա-նաչեղէն, բոյս)», Չրս. բալարդ «դալար, թարմ (ծաղիկ)», Եւդ. բալարդ, բալըրդուգ

• = Պհլ. *pāδawand ձևից, իբր հպրս. *na-dabanda=սանս. pādabandha «ոտնա-կապ», բարդուած pāda-«ոտք» և banda-«կապ» բառերից։ Սրանց նոր ձևն է պրս. [arabic word] pāy-band կամ ︎ pāband «ոտնա-կապ, յատկապէս ձիու ոտնակապ»։ Իրան-եան փոխառութիւն է նաև վրաց. գւռ. უარ-მანდიփարմանդի «ձիու ոտնակապ» (Бepи-дəe, Гpузинcк. rлоcc. nо имерcк. и pa-ս'ичրx говорамъ CI. 1912, էջ 44), թերևս հայերէնի միջոցով՝ ր-ի պատճառաւ. m ձայ-նը՝ փոխանակ v, յառաջացած է յետոյ՝ ւ-ջորդ n-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 227։

• ՆՀԲ «որպէս թէ շուրջ պնդիչ՝ կապիչ (իմա՛ պար մասնիկով՝ պինդ արմա-տից) կամ վանդիչ պարանաւ»։ Böttich, ZDMG 1860, 360, 217 և Arica 87, 429 սանս. paribandh։-Lag. Urgesch. 412 և Btrg. bktr. Lex. 17 bandh առմա-տից։ Պատկ. Maтep. I. 14 պրս. bar-band «ձիու խամութ»։ Muller ՏW-AW 88 (1877), էջ 15 *pairi-band-։ Տէրվ. Նախալ. 95 համարում է օտար բառ և վերջին մասը -ւանդ=bhandh արմատից։ Հիւնք. պրս. parvandidam «կապել զբեռն կտաւոյ», barvanda «փաթոյթ բեռանց կերպասու»։ Ուղիղ մևևնութիւնը տուաւ Th. Bloch (նամա-կով հաղորդած Հիւբշմանին)։ Patru bány ՀԱ 1907, էջ 304 իբր բնիկ հայ՝ պար-մասնիկով bhndhā արմատից։ Karst Յուշարձան 403 տումեր bar «ևա-պել» բառի հետ։


Տոմս, ից

cf. Տոմսակ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առաց վը-կայութեան) «թուղթ, մի թերթ թուղթ, տետ-րակ» Ես. ը. 1. Աթան. Գէ. ետ ժմ. լն. յետ-նաբար կայ «հրամանագիր, կաթուղիկոսա-կան հրովարտակ» իմաստով՝ Զքր. սարկ. Բ. 136. նոր գրականի մէջ նշանակում է *billet, վրան գրուած թղթիկ, երկտողիկ ևն», որից տոմսակ, տոմսակավաճառ, խաղա-տուս. բmժնետոմս, հրաւիրատոմս, տոմ-սարան ևն։

• = Յն, τόμος «մագաղաթի կտոր, մի թերթ թուղթ, հատոր գրքի», որի վրայ տե՛ս և տոմ. յունարէնից է փոխառեալ ասոր. ❇ tūmsā «տետրակ, գիրք, գըր-բոյկ, թուղթ», որ թէև a-ի պատճառով ա-ւելի մօտ է հայերէնին, բայց ու ձայնաւորի պատճառով հեռանում է։-Հիւբշ. 385։


Տոչոր

cf. Տոչորումն.

• «վառուիլ այրիլը» Գնձ. որից տո-չորիլ «այրիլ, վառիլ» Երեմ. խը. 9. Յկ. գ. 6, Ագաթ. Եւս. պտմ. «հրդեհի պէս ծաւալիլ» Եփր. ա. կոր. տոչորական Ագաթ. տոչորու-մըն Յհ. կթ. հրատոչոր Բենիկ. հոգետոչոր Անան. եկեղ.։

• ՆՀԲ չոր բառից, իբրև թէ «սաստիկ չորութիւնից վառուած»։ Տէրվ. Altarm. 61 տաք բառի հետ՝ կցում է սանս. dah «այրել, վառել», լիթ. dègti «այ-րել», զնդ. daz «վառել», հբգ. tak «օր» ևն բառերին։ Canini, Et. é́tym. 130 յն. δάϰαρ «մի տեսակ կատսիա»։ Հիւնք. տաք բառից։

• ԳՒՌ.-Կայ Ապ. տոճորակ «ղավուրմա, տհալ» բառը (Ամատունի, Հայոց բառ ու բան 628բ), որ ընդունուած է նաև արևմը-տեան գրական լեզուի մէջ, և որի հետ նոյն է տոժրակ Չմշ. «ղավուրմա»։ Ամատունի դնում է տոչորել բայից։


Տոռն, ռին, ռան, ռունք, ռանց

s. fig.

rope, cord, string, twine;
tie, band, bond, link;
— շան, leash.

• , ն հլ. (-ռին, -ռունք, -ռամբ, -ռանց) «չուան, կապանք» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 8. Իգնատ. թղ. 131. Կոչ. 235. Սեբեր. 38. որից տոռնիլ «չուանով կապուիլ» Վրդն. սղ. էօ 40I. տոռնեալ «կապուած» Լատտ. Տաթև. ամ. 126, որ և տոռանեալ Սիմ. ապար. 43։

• BВ 28, 302 տորգ բառի հետ։ Karst, Յուշարձան 422 թթր. tar, ter, չաղաթ. օսմ. tar «նեղ», tartmak, termek «պրն-դել», չուվաշ. tort «քաշել»։ Թիրեաքե-ան, Բազմ. 1913, 342 հյ. տոռոմ բառի հետ եզում է թրք. թօռ «ցանց» բառին։ Petersson KZ 47, 258 սանս. darbha-«խոտի տրցակ, խոտ», drbháti «ոլորել, հիւսել», հբգ. zerben «դառնալ» ևն բառերի հետ՝ հնխ. derbh-, dorbh-«ո-լորել, գալարել» արմատից։ Յիշում է Pokorny 1, 808։ Պատահական նմանու-թիւն ունի լտ. torus «բարակ չուան», որից ֆր. toron (ծագումն անյալտ՝ Walde 786)։

• ԳՒՌ.-Բլ. Մշ. տօռ «շան վզի կապ»։

• , ն հլ. «սանդի կոթ» Լմբ. առակ. սրանից բարդուած ձևով սանդիտոռն կամ սանդատոռն «նոյն նշ». Առակ. իգ. 31. Եւա-գըր. 226. Ճառընտ. (վերջինը յգ. գրծ. սանդիտոռամբք ձևով)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. doru-«փայտ» ձևից. հին ժամանակ սանդի կոթը կարծր փայտից էր լինում շինուած, և մինչև այժմ էլ սխտորգուշի կոթը միայն փայտից է շինւում. բառիս ցեղակից ձևերի վրայ տե՛ս տարգալ. յատկապէս հմմտ. յն. ὄόρῦ «նաւ, նիզակաբուն, ճոկան, մական», կրետ. ბօρά «գերան»՝ իրենց օ ձայնաւորի համար, և սանս. dru>i «փայտէ դոյլ», druna-«աղեղ», drδna-«տաշտ»՝ իրենց n ձայնի համար։-Աճ.

• ՓՈԽ.-Վրաց. ტორი տորի «հովուի գաւա-զան». այս բառը ի հարկէ փոխառեալ չէ հյ. տոռն «սանդի կոթ» ձևից, այլ ենթա-դրում է հնագոյն հյ. *տոր «գաւազան» բա-ռը, որ յետոյ կորել է մեր մէջ՝ փոխանա-կուելով իրան. գաւազան բառով, և որի ան-միջական ընկերն է տոռն «սանդի կոթ» (նախապէս ունէր ր, որ ն-ի պատճառով դարձաւ ռ)։


Տոռոմ, ոյ

s.

handle.

• «լծակ, բառնալիք, լամբ» Շնորհ. ակ. 114 (տապանակի ունկերի համար ասուած)։

• Scheftelowitz BВ 29, 27 յն. δόρο «փայտ», սանս. dāru, զնդ. dauru բա-ռերին ցեղակից, որոնք ունին «փայտ, ծառ, կոթ» նշանակութիւնները։ Թիռե-աքեան, Բազմ. 1913, 342 հյ. տոռն «չւան» և թրք. թօռ «ցանց» բառերի հետ։ Petersson, Ar. u. Arm. Stud. 1ՈԼ դնելով -ոմ մասնիկ, արմատը հա-մարում է տոռ <հնխ. dors, որ ևռում է կա՛մ անգսք. teors, գւռ. անգլ. tarse, հոլլ. teers, հբգ. zers «առնի», հյ. տառեղն «արագիլ» բառերին՝ մեկ-նելով «կարճ փայտ» նախնական նշա-նակութիւնից, և կամ յն. მωეον «ափ», δαριν, լակոն. δάρειր «թիզ», իռլ. dorn, կիմր. dwrn «բռունցք», dyrnaid «մի բուռ» բառերի հետ՝ մեկնելով «կոթ, բռնելատեղ» նշանակութիւնից։


Տորգ, ի

s.

cob-web, spider's web.

• «սարդի ոստայնի հիւքը», մէկ անգամ ունի Վեցօր. 121 (Եկեսցէ յարեսցէ ի տորգս սարդիոստայնի). ուրիշ վկայութիւն չկայ։ Նախնական իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «ցանց կամ հիւսք», այլ, ինչպէս տակի գաւառական ձևերից երևում է, «ոս-տայնանկի փայտեայ կազմած, ոստայն», որ յետոյ փոխաբերաբար անցել է սարդի ոս-տայնին։ Ըստ այսմ բառս դառնում է՝

• = բնիկ հայ բառ, հնխ. dorù-«ծառ, փայտ» ձևից, որի վրայ ընդարձակ տես տարգալ։-Աճ.

• ՀՀԲ մեկնում է «մամուլ (իբր ւա. torcula «մամուլ») և ոստայն, ծուղակ»։ ՆՀԲ հանում է տոռն կամ դուրգն բա-ռից (իբրև զտոռն ձգեալ կամ իբրև ըզ-ռուռոն ճախարակեալ)։ Scheftelovitz BВ 29, 51 տոռն բառի հետ։ Պատա-հական նմանութիւն ունի լտ. torqueo «ոլորել, դարձնել, չարչարել ևն»։

• ԳՒՌ.--Տորգ «ծանր բաներ վերցնելու գլանաձև փայտ» (Կոյլաւ, Բառ. գերմ. 815 ա), տորգ Ղք. «ոստայնանկի կազմած, դազգեահ», Ղրբ. «քառակուսի փայտերից կազմած, որի վրայ խալիչա են գործում»։


Տորդիկ

s.

turdus, field-fare, thrush.

• «մի տեսակ թռչուն. թրք. ար-տըճ գուշու, ֆր. grive». գործածուած է Փիլ. լիւս. 128, բայց հրատարակչի յաւելուածը չէ՞։ Իբրև նորակերտ բառ ունի Նորայր. Բառ. ֆր. 619ա։

• = Լտ. turdus հոմանիշից կազմուած։

• Այսպէս է դնում նաև Մառ, Яфeт. гбор. 1, 135 անշուտ կարծելով թէ հին հայերէն է։ Լտ.turdus բառի հետ համեմատութիւնը տուաւ նախ Pictet, ռ տպ. Ա. 603։


Տորոն, ի

s.

madder;
— զմիւռնիոյ, alizari, Smyrna madder.

• «ներկաբոյս՝ որ արտահանւում էր Հայաստանից. լտ. rubia» Բժշ. Գաղիան ասւում է նաև տօրոն, տորուն, տօրուն, տոնիր, որից տորնուկ «վայրի տորոն, asperula tinctoria» ՀԲուս. § 2980, տորոն խոտ «gentiana asclepiadea» ՀԲուս. § 2982, Տիրացուեան, Contributo § 362 սխալ գրչութիւն է սարուն, որ ՀԲուս. § 2725 հա-մարում է անծանօթ մի բոյս և որ Նորայր ՀԱ 1923. 341 հաստատում է թէ տորոն բա-ռից վրիպակ է։

• ՀԲուս. § 2981 յիշեցնում է Տարօն գաւառի անունը։-Կապ ունի՞ն արևել. թրք. ❇ [arabic word] taran «կաշեգործութեան մէջ գործածական մի արմատ», ինգ. toroniš «արմատ»։

• ԳՒՌ.-Մշ. տօրոն, Ախց. Գոր. տօրօն, Խրբ. դօրօն, Շմ. Սլմ. տօրուն, Մրղ. աօ-ռուն, Ղրբ. Մկ. Վն. տուրուն, Ագլ. տա՛րան, Ջղ. տոնիր, Երև. տօ՛նիր։


Տորտ, ոյ

s.

tartar, dregs, sediment.

• = Պրս. [arabic word] durd «մրուր, դիրտ», որ աւելի ընդարձակ տե՛ս դիրտ։


Տորր, ից

s.

vine-shoot, vine-branch.

• «տունկի ճիւղ, մանաւանդ խաղողի որթի թևերը» Պիտ. 466. որից տորրել «տունկի թևեր և ճիւղեր արձակելը» Նեղոս. տորրանոց «այգի» Համամ. քեր. տորրական Պիտ. առ լեհ.։ Ուրիշ է կարծրատորր Պիտ. 506, որ թէև ծառի համար է ասուած, բայց թուի թէ պէտք է կարդալ կարծրատարր, ինչպէս ունինք ողորկատարր Պիտ. 546 նոյնպէս ծառի համար ասուած։

• ՆՀԲ լծ. տոռն «չուան» և յն. δόρο «գաւազան, նիզակաբուն»։


Տուայտ

adj.

suffering, troubled as with dropsy.

• «նեղութիւն, տառապանք, չար-չարանք, վիշտ» (առանձին չէ գործածուած. բայց Եւագր. առ լեհ. կայ տուայտ «ջրգո-ղեալ»). որից տուայտել «տառապիլ» Սիր. դ. I. Սեբեր. 133. Ոսկ. ես. 419. տոայ-տանք «տառապանք» Ագաթ. տուայտութիւն Ոսկ. բ. թես.։ (Նար լծ. մեկնում է «կարկա-միլ, ցամաքիլ»)։

• ՆՀԲ «հակառակն այտնլոյ կամ շու-այտելոյ» (ուրեմն հանում է տ բացա-սականից և այտնուլ կամ շուայտ բա-ռից)։ Հիւնք. շուայտ բառից։


Տուայր, ի

s.

wedding presents;
dower.

• (ի հլ. ըստ ՆՀԲ) «վարձանք, փեսի տուած օժիտը հարսին» Ասոր. դատ. էջ 9. Մխ. դտ. Մաշկ. ջահկ. Անսիզք էջ 21, 45, 47, 55. գրուած է տուառ Լմբ. օր. էջ 19, տըվար Լմբ. օր. 24։

• = Ֆրանս. douaire (կարդացւում է duar կամ duer) «այրիութեան ժամանակ ապրուե-լու համար ամուսնու տուած ինչքը իր կնոջ». ծագում է ժղ. լտ. dotarium բառից և այս էլ յառաջանում է լտ. dos, dotis «նու-էր, օժիտ», doto «օժտել» բառից, որի պարզ արմատն է dō «տալ» (=հյ. տալ, տուր)։ Ֆրանսերէնից է փոխառեալ նաև անգլ. ϑօ-wev «ալրութեան օժիտ»։

• Հներից Մխ. դտ. էջ 289 տալիս է արդէն ուղիղ բացատրութիւնը՝ փեսի կողմից աղջկայ հօրը տրուած օժիտի համար գրելով թէ «առ մահմետական-սըն... կոչի մահր, նոյն և այս առ հռով-մայեցիսն տուայր կոչի»։ ՆՀԲ մեկնում է (հայերէնով ստուգաբանելով) «տու-եալն յառնէ»։ Ուղիղ մեկնեց նախ Խա-լաթեան, Ծրագիր ազգագր. էջ 96։ Կոս-տանեան, Ազգ. հանդ. ժգ. 132 յն. δωρεαl նոյնը նաև Ադոնց, Aрм. Юстин. 190. Karst Դատաստն. II 104։ Սխաւ-ւում է Pedersen, Հայ. դր. լեզ. 197 դնելով բառս տուար, տաւար բառից։ Ուղիղ է Meillet IF Anz. 22, 16։ Վեր-ջին անգամ՝ նախորդներից անտեղեակ՝ Աճառ. Արրտ. 1910, էջ 178։


Տուար, աց

s.

cattle.

• «արջառ». առանձին աւանդուած չէ հնագոյն գրականութեան մէջ, բայց ու-նինք սրանից տուարած «տաւար արածաց-նելը» Եւս. քր. տուարածական «հովիւ, խաշ-նառած» Երեմ. լա. 10, Ա. թագ. ժէ. 2Ո. տոյարածափակ «մակաղատեղի» Ագաթ. տուարածատաււ «արջառ արածացնելու տեղ» (նաև իբր տեղանուն Հայաստանում) Ճետնաբար դարձած է դուար Փիլ. լին. Մագ. քեր. 239 և Երզն. քեր. (սխալմամբ գրուած դուաչ), դովար Մագ. թղ. 86 (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 180), որից դուա-րենի «ոչխարի կամ արջառի մորթ» Թէոդ. գրականում ասւում է տաւար։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dīpəro-«արջառ» բառից. սրա dīpró-ձևից են յառաջանում հբգ. zêbar «զոհի անասուն», անգսք. tifer «զոհ, զոհի անասուն», հանգլ. tiber «զոհ», Gberness «զոհաբերութիւն», գոթ. tibr (սը-խալմամբ գրուած aibr) «զոհ, ձօն», մբգ. ungezībere, unzīver, նբգ. Ungeziefer «զոհի անառժան անասուն, մանրաճճի, վնասակար միջատներ», գւռ. zifer, geziter «հաւեղէն, այծ, խոզ». գերմանական բառի առաջին նշանակութիւնն էր «տաւար» (ինչպէս ցոյց է տալիս փոխառեալ հֆրանս. toivre «աա-ւար»), որ յետոյ զարգացմամբ «զոհի անա-ռուն» և պարզապէս «զոհ, ձօն» իմաստին է հասած (Walde 220, Boisacq 166, Pokor-ny 1, 765, Kluge 503)։

• ՆՀԲ ιն. ταῦμος, լտ. taurus, եբր. դօր, Изслед. 13 քրդ. dau'ar, լտ. taurus-Տէրվ. Altarm. 43, Երկրագունտ 1884, 53 և Նախալ. 114 ցուլ բառի հետ, որ համարում է բուն հայաձև, կցում է սանս. sthā̄urin «գրաստ», զնդ. staora, գոթ. stiur, գերմ. Stier, յն. ταῦρος, լտ. taurus, հսլ. turu, հպրուս. tauris «ցուլ»։ Հիւնք. զուարակ բառի հետ՝ աւազ ձևից է ռնում. համեմատում է նաև թրք. տավար (հայերէնից փոխառեալ) և յն. ταῦρος «ցուլ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 197 տուայր «օժիտ» բառի հետ՝ տալ բայից (խնդրական է գտնում Pokorny 1, 816)։ Ուղիղ մեկնութիւնը տուս։ Lidén. Arm. Stud. էջ 8-9, որ վարա-նում է ընդունել Meillet IF Anz. 22, 16, իսկ Բ. Խալաթեանց ՀԱ 1908, 87 սխալ գտնելով՝ կցում է յն. ταῦρος, ա-ռոր. [arabic word] tavr ևն ձևերին։ Karst. Յու-ռառձան 403 սումեր. dapara «եզ», 424 թրք. մոնղոլ. davar, tavar, բասկ. abere «արջառ»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ագլ. Երև. Ղրբ. Մշ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տավար, Խրբ. Ննխ. Սեբ. Սչ. Տիգ. դավար, Մրղ. տավառ, Մկ. տmվար, Հւր. տօվար, Հճ. դավօյ, Հմշ. դը-վար, սեռ. դավ-րուն, որոնք ընդհանրապէս նշանակում են «արջառ», միայն Ախց. «կով ու գոմէշ, ոչխար և այծ», Հճ. «այծի և ոչ-խարի հօտ», Սեբ. «ոչխար», Տիգ. «ձի» և Մրղ. «էշ»։-Նոր բառեր են տաարթող, տաւարատէր, տաւարածատէր, սևատաւար, տաւարակով։

• ՓՈԽ.-Այս բառը տարածուած է Միջին Ասիայից մինչև հիւսիսային և արևելեան Եւրոպա, այսպէս 1) Ալթայական լեզունե-րից՝ արևել. թրք. [arabic word] կամ [arabic word] tavar, չաղաթ. [arabic word] davar, օսմ. [arabic word] davar «ար-ջառ, նախիր», գւռ. թրք. Ախց. kavar «ոչ-խար», կումուկ. tuwar-et «կովի միս», tu-warčə «հովիւ», Կազանի թթր. təuar «գոյք. ինչք», [arabic word] tavar «մետաքսեղէն և ատլան» (Будaговъ 1, 382), ույղուր. ❇ ta var «ինչք, ստացուածք», որից փոխառեալ է մոնգոլ. [arabic word] tavar «ինչք, հարստու-թիւն» (ըստ Pappe, Լենինգրադ. անձնական. չկայ «եզ, կով» նշանակութիւնը). 2) Մեր-ձաւոր Արևելքի լեզուներից՝ քրդ. [arabic word] da-var, լազ. davari, tavari «արջառ», գնչ. dhvari «ձի, անասուն», ն. ասոր. t'ävirt'ə «կով», Կովկասեան լեզուներով davar «ար-ջառ, կով, նախիր». 3) Սլաւական լեզունե-րից՝ հսլ. tovaru «ապրանք, բեռ, ինչք», tovarinu «էշ», ուկր. tovar, toyarvš «տա-ւար, ինչք, ապրանք», հռուս. товаръ «ծրար, կարասիք», ռուս. товаръ «ապրանք». тօ-варищъ «ընկեր» (նախ առևտուրի մէջ ըն-կեր իմաստից յառաջացած), նսլ. tovor «բեռ, ձիաբեռ», tovaruš, tovaris, tivaris, touarih «հարստութիւն, ինչք», նսլով. sto-voriti «գրաստով կրել տանիլ», սլովակ. tovaryš, սերբ. tovarac «ապրանք», tovary, tovar «ինչք, էշ», նսերբ. tovariš, tovarš, խրվատ. tovora, tovar «էշ», tovarica «էդ էշ», tovarac «իշուկ», բուլգար. tovar «բեռ», լեհ, towar, towarzуsz «ինչք, ապ-րանք», որոնցից ռում. tovarú «ապրանք», tarnic «ձիաբեռ», tovaroš «ապրանք» և լիթ. tavora «ապրանք». 4) Ուգրօ-ֆիննական լե-զուներից՝ ֆինն. tavara, լապ. davver, մոր-դվ. tavarǰ «ապրանք», հունգ. tars, tarnoc «խանութպան»։ Այս ձևերի մեծագոյն մասը յիշում է Miklosich, Die Fremdwörter in den Slavischen Sprachen (Wien 1867) և Die Tiirkischen Flemente in den sudost-ս. osteuropäischen Sprachen (Wien 1889 -90)։ Այս երկու աշխատութեանց մէջ էլ անուանի սլաւագէտը յիշեալ բառերը դնում է թուրքականից փոխառեալ. (այսպէս նաև *ВO 17, էջ xI). Սլաւականից անցել է Ուգ-ռօֆիննացոց Յ. Ք. մինչև 1000 թիւը (Les langues du monde, էջ 177). թուրքական ձևերն էլ փոխառեալ են հայերէնից (ման-րամասն տե՛ս Pedersen, Հայ. դր. լեզ. 197-8)։


Տուգանք, նաց

s. zool.

amends, fine, mulct, penalty, indemnity, damages, amends, compensation;
toucan.

• ԳՒՌ.-Մկ. տօկ'mնք' «տուգանք», Մշ. տօկնել «տուգանել»։


Տուգատ

cf. Տուկատ.

• -Իտալ. ducato, ֆրանս. ducat, որ է 10-12 ֆրանկ արժողութեամբ ոսկեայ դը-րամ. այս դրամը առաջին անգամ տըպ-ուեց Վենետիկում ժԳ դարուն։