Definitions containing the research լ : 10000 results

Գեղեցկամարմին

adj.

of a fine form or shape, handsome, well shaped.

· Calfa

NBHL (1)

Յազատատոհմիկ գաւառաց (իմա՛ գաւառականաց) եւ ի գեղեցկամարմնոց. (Փիլ. ՟ժ. բան.։)


Գեղեցկամօրու

adj.

who has a handsome beard.

· Calfa

NBHL (1)

Մելիտոս՝ իբրու ձաղկահեր, եւ ոչ ամենեւին գեղեցկամօրու, եւ արծռունկն. (Պղատ.։)


Գեղեցկայարմար

adj.

worthy, proper, becoming;
fit, well made, shaped, arranged, proportioned.

· Calfa

NBHL (1)

Գեղեցկայարմար. վայելչայարմար. գեղեցկաշէն. բարեձեւ, բարեկարգ.


Գեղեցկանազ

adj.

very handsome, graceful, glorious.

· Calfa

NBHL (2)

Նազելի գեղեցկութեամբ. գերապանծ. շքեղ. չքնաղ.

Ելք ի հեշտասուն գրգրանէ (դրախտին), ի հրաժեշտ գեղեցկանազ բարօրութեանց. (Պիտ.։)


Գեղեցկանամ, ացայ

vn.

to become handsome.

· Calfa

NBHL (5)

καλλωπίζομαι decoror, ornor եւ glorior, mihi placeo Գեղեցիկ լինել. զգենուլ զգեղեցկութիւն. աղուորնալ, աղէկ՝ սիրուն՝ եւ սիրելի ըլլալ. տե՛ս (Երգ. ՟Ա. 9։ ՟Դ. 10։ ՟Ե. 1. եւ 7։ ՟Բ. Թագ. ՟Ա. 26։)

Ոսկին ինքն ըստ ինքեան գեղեցիկ է եւ վայելուչ. իսկ յեռեալ ընդ մարգարիտս կիտուածս արծաթոյ՝ եւ՛ս գեղեցկանայ. (Սարգ. յկ. ՟Թ։)

Լեզու լեզուաւ գեղեցկանայ. (Վրդն. ծն.։)

Ըստ յն. ոճոյ, Պարծիլ. պերճանալ. ճոխանալ.

Գեղեցկանալ պարտ է բարիոք ծառայելով մանաւանդ՝ քան եթէ բարիոք իշխելովն՝ նախ իսկ օրինացն. (Պղատ. օրին. ՟Զ։)


Գեղեցկանիստ

adj.

that has a fine situation.

· Calfa

NBHL (3)

Ոյր նիստ եւ դիրքն է գեղեցիկ. լայննիստ. աղուոր նստուածքով կամ դրքով.

Առ ստորոտով մի գեղեցկանիստ լերինն. (Խոր. ՟Գ. 5։)

Թողոյր զլերինս գեղեցկանիստս. (Փարպ.։)


Գեղեցկանուագ

adj.

that sings, that is sung agreeably, sweet, harmonious.

· Calfa

NBHL (1)

Քաղցր եղանակաւ. ախորժալուր. եղանակը սիրուն.


Գեղեցկանուն

adj.

that has a good or mystical name;
renowned, famous.

· Calfa

NBHL (1)

Արեւելեան քաղաքդ անի ... գեղեցկանուն՝ զարմանալի. (Շ. եդես.։)


Գեղեցկանսիհ

cf. Գեղանսիհ.

· Calfa

NBHL (2)

Կամ է Գեղեցկանազ, եւ կամ Գեղեցկաներպ, եւ այլն. (պրս. նէսէգ է կերպ, նասիհ. կերպաս, նասիպ. բախտ).

Որ այսքանում գեղեցկանսիհ եւ վայելուչ կարգի զհակառակն փութացաւ հասուցանել խախտումն. (Պիտ.։)


Գեղեցկաշար

adj.

well composed, made.

· Calfa

NBHL (2)

Գեղեցիկ շարեալ, հիւսեալ.

Խրատք գեղեցկաշարք. (Վրք. հց. ՟Բ. ուր ըստ լաւ ձ. դնի գեղեցկայարմարք։)


Գեղեցկաշէն

adj.

cf. Գեղեցկակերտ.

· Calfa

NBHL (1)

Գեղեցիկ շինեալ. շէնքը աղուոր, սիրուն.


Գեղեցկապանծ

cf. Գեղապանծ.

· Calfa

NBHL (2)

Եւս քան զեւս գեղեցկապանծ նոր պայծառութեամբ վայելչացուցին. (նար. խչ։)

Կացուրդ հոգեւոր գեղեցկապանծ՝ աստուածայինն առած (անցաք մեք ընդ հուր, եւ այլն). (Գանձ.։)


Գեղեցկապէս

adv.

very well, prettily, divinely, elegantly.

· Calfa

NBHL (2)

καλῶς, εὗ pulchre, bene Գեղեցկաբար. գեղեցիկ. բարւոք. վայելչապէս.

Գեղեցկապէս յարդարել. ստեղծուլ. յօրինել. կարգել. օրինադրել. կեալ. գահնկալել. խոստովանել. խորհրդածել. իմանալ կամ դատել. միաւորիլ. եւ այլն. (Խոր.։ Փարպ.։ Աստուածութեամբ։ Փիլ.։ Յհ. կթ.։ Աթան.։ Կամրջ.։ Շ. բարձր.։ Յհ. իմ.։)


Գեղեցկասէր

adj.

who loves the beautiful, who admires fine things.

· Calfa

NBHL (1)

φιλόκαλος boni vel honesti amans Որ սիրէ զիրս գեղեցիկս, եւ զգովելի գործս եւ զանձինս.


Գեղեցկասիրութիւն, ութեան

s.

love of beauty.

· Calfa

NBHL (1)

Սիրելն զգեղեցիկս.


Գեղեցկաստեղն

adj.

furnished with good branches or shoots.

· Calfa

NBHL (1)

Ի շառաւիղէ ելեալ, ի գեղեցկաստեղն ոստոց ընձիւղեալ. (Նար. մծբ.։)


Գեղեցկատես

adj.

having a good aspect, well looking, handsome, graceful, agreeable.

· Calfa

NBHL (6)

ԳԵՂԵՑԿԱՏԵՍ եւ ԳԵՂԵՑԿԱՏԵՍԱԿ ԳԵՂԵՑԿԱՏԵՍԻԼ. καλλήμορφος formosus Գեղեցիկ տեսանելով. վայելչագեղ. գեղեցկակերպ. աղուոր կամ սիրուն տեսքով.

Մերթ որպէս յն. εὑσύνοπτος conspicuus Յայտնատեսիլ. քաջայայտ. պայծառ.

Գեղեցկատես տաճար, պտուղ, ողկոյզ. (Զքր. կթ.։ Թէոփիլ. պհ.։ Երզն. լս.։)

Գեղեցկատեսիլ երեսք, ծնօտք, աշտ, արմաւ. (Մագ. ՟Ի՟Ը։ Փարպ.։ Յհ. կթ.։ Ագաթ.։)

Որպէս զի մեզ գեղեցկատես լիցի ամենայն բան. (Դիոն. ածայ.։)

Գեղեցկատեսիլ աստղ լուսաբեր ծանուցեալ, եւ մթացուցեալ երէկ. (Պիսիդ.։)


Գեղեցկատիպ

adj.

well shaped, made, printed, pretty.

· Calfa

NBHL (1)

Գեղատիպ. գեղեցկատեսիլ. գեղեցկակերպ.


Գեղեցկացուցանեմ, ուցի

va.

to embellish, to adorn;
to enrich, to fashion, to revive, to render handsome.

· Calfa

NBHL (2)

καλλιάω, ὠραιόω decoro, orno Տալ գեղեցկանալ. վայելչացուցանել. պճնել. պաճուճել. աղուորցնել.

Եւ թէ այլ ոք քան զմերս, այլ յետ մեր գեղեցկացուցանէ զնոյնս. (Լմբ. պտրգ.։)


Գեղեցկողկոյզ

adj.

beautiful bunch of grapes.

· Calfa


Գեղեցկութիւն, ութեան

s.

beauty, charms, graces, delicacy, gentility, decency, neatness, elegance;
ornament, enamel, flower, embellishment, bloom;
— տեղւոյ, amenity.

· Calfa

NBHL (6)

κάλλος, καλλωνή pulchritudo, εὑμορφία formositas Գեղ. վայելչութիւն. բարեչափութիւն եւ պայծառութիւն. լաւութիւն. պատուականութիւն.

Բարեչափութիւն անդամոց հանդերձ վայելուչ գունով գեղեցկութիւն առնէ մարմնոյ. (Նիւս. բն.։)

Գեղեցկութիւն մարդոյ, նոճի, նաւաց, տան, վայրի, արարածոյն։ Գեղեցկութեան արարչապետն։ Թագ գեղեցկութեան.եւ այլն։

Եւ ետ բարձրեալն շնորհս եւ գեղեցկութիւն առաջի նեմեսարայ. (Տոբ. ՟Ա. 23։) յն. տեսք, իբր կերպարան հաճոյական։

Գեղեցկութիւն վարդապետութեան, կամ մտաւորաց։ Գեղեցկութիւնք ի վանս. իբր լաւութիւն, բարեկարգութիւնք. (Իգն.։ Եզնիկ.։ Վրք. հց. ՟Բ։) (Յն. գալլօս, է նոյն ընդ հյ. ձայնիս գեղ. այլ ոմանք ի յունաց ստուգաբանութեամբ իմա հանեն ի ձայնէս գալէօ, որ է կոչել, ըստ առածի արիսպագացւոյն.

Աստուած որպէս զամենայն առ ինքն կոչեցեալ. ուստի եւ գեղեցկութիւն ասի)։


Գեղեցկուղէշ

cf. Գեղեցկաստեղն.

· Calfa

NBHL (2)

Ծառ առոյգ, սաղարթացեալ, գեղեցկուղէշ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Երեւեցոյց մեզ յարմատոց իւրոց գեղեցկուղէշ փթթեալ զպտղոյն քաղցրութիւն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Գեղեցկօրէն

adv.

cf. Գեղեցկապէս.

· Calfa

NBHL (1)

Որք բնակեալ գեղեցկօրէն ուժով։։ (Պիտ.)


Գեղձամ, ացայ

vn.

to desire, to wish, to be inclined, moved, to grow tender.

· Calfa

NBHL (3)

ԳԵՂՁԱՄ ԳԵՂՁԻՄ Սաստիկ ըղձմամբ բերիլ, ձկտիլ, վառիլ, փղձկիլ. cf. ԳԵՂՑԵՄ.

Սակս գեղձացեալ ինչ քինուց. (Պիտ.։)

Աղաչեաց զարքայ, եւ դեղձեցաւ, խոնարհեալ առ ոտս. (Պտմ. աղեքս.։)


Գեղձիմ, եցայ

vn.

cf. Գեղձամ.

· Calfa

NBHL (3)

ԳԵՂՁԱՄ ԳԵՂՁԻՄ Սաստիկ ըղձմամբ բերիլ, ձկտիլ, վառիլ, փղձկիլ. cf. ԳԵՂՑԵՄ.

Սակս գեղձացեալ ինչ քինուց. (Պիտ.։)

Աղաչեաց զարքայ, եւ դեղձեցաւ, խոնարհեալ առ ոտս. (Պտմ. աղեքս.։)


Գեղձումն, ման

s.

strong or intense desire, eagerness, wish, longing.

· Calfa

NBHL (5)

ԳԵՂՁՈՒՄՆ ὅρεξις desiderium, appetentia որ եւ ԳԵՂՁ. Ուժգին ըղձումն, ձկտումն. տենչ. փափաք. եւ Գորովումն, գելումն սրտի, փղձկումն. գութ աղեաց.

Գեղձումն ախտի (գութ աբրահամու առ ագար). (Փիլ. լին. ՟Գ. 24։)

Արտօսրահոս գեղձումն։ Ըստ բնութեան շարժեցեալք դիւրաւ ի գեղձումն. (Պիտ.։)

Բարեկամացս գեղձումն այսքան փղձկի ի դորա ողորմելիսդ՝ որ վասն իմ, կերպարանք. (Լմբ. պտրգ.։)

Հրեշտակականին կենաց գեղձմամբ զամենայնի զանց արարեալ զստորնայնովք եւ զժամանակէիւք. (Տօնակ.։)


Գեղմն, ղման

s.

fleece, wool.

· Calfa

NBHL (3)

Գեղմն իմանալի, զոր ետես գեդէովն։ Գառինքն օրինականք ... ետուն մեզ զգեղմն ընդունիչ զցօղն երկնային. (Շար.։)

Գեղմնն ասու, զոր խնդրեաց տեղալ ի վերայ նորայ միայն անձրեւ. (Եփր. դտ.։)

Զարանցն արեամբ ներկելոցն յեղանակել ի պատահումն գեղման. իբրեւ ասր սուրբ եւ սպիտակ առնել. (Նար. ՟Ծ՟Բ։)


Գեղմնաբարձ

adj.

woolly, hairy.

· Calfa

NBHL (1)

Որ բարձեալ ունի ի վերայ իւր զգեղմն. չխուզած, բրդոտ.


Գեղջային

s. adj.

peasant, countryman;
rustic, rural, country.

· Calfa

NBHL (1)

Ամենայն գեղջայինքն տեսեալ զնա. (Աթ. անտ.)


Գեղջաւագ

s.

burgomaster, major of a village.

· Calfa

NBHL (1)

Գեղջաւագ՝ որ յաղագս արքունի հարկաց զդուռն եկեղեցւոյ փակել տայ. (Կանոն.։)


Գեղջերէց, րիցու

s.

country priest.

· Calfa

NBHL (1)

Նման ես դու գեղջերիցու ի գեօղդ որ առ ձեզ մօտ է ... բախել սկսաւ, եկն արտաքս գեղջերէցն. (Վրք. հց. ձ։)


Գեղջկաբանեմ, եցի

va.

to speak vulgarly or like a peasant.

· Calfa

NBHL (2)

ներգործական բայ չէզոքական բայ Իբրեւ գեղջուկ կամ ռամկօրէն բարբառել.

Բնակէ յամրոցին, որ այժմ զռղայլ (իբր զօռ ղալէ) վասն անհեթեթ ամրութեան գեղջկաբանեն. (Արծր. ՟Ա. 15։)


Գեղջկապէս

adv.

cf. Գեղջկօրէն.

· Calfa

NBHL (1)

Մի՛ գեղջկապէս հայեցս առնել. (Կրպտ. ոտ.։)


Գեղջուկ, ջկաց

s. adj.

peasant, villager, countryman, boor, plebeian;
rustic, unpolite, uncivil, vulgar, low.

· Calfa

NBHL (4)

Գեղջուկք եւ թագաւորք։ Յելլենացւոց ոչ միայն գեղջկաց, այլ եւ թագւորք։ Իշխանաց եւ գեղջկաց։ Զգեղջուկս, եւ զազատս։ Տգէտ համարելի է եւ գեղջուկ. (Փիլ.։)

Գեղջկաց պատուել զքաղաքիս՝ որպէս զիշխանս, եւ քաղաքացեաց մի՛ կարի առ գեղջկօքն պերճանալ. (Խոր. ՟Բ. 7։)

Ոչ ըստ գեղջկաց անարուեստից երկրորդել. (Յհ. կթ.։)

Ի գեղջկաց հեռագոյնս դնել նուաստ բանից. (Իգն.։)


Գեղցեմ, եցի

vn.

to modulate the voice.

· Calfa

NBHL (1)

ԳԵՂՑԵՄ կամ ԳԵՂՁԵՄ (կամ ներկայն է Գեղուլ, եւ գեղցէ՝ է ապառնի). որպէս թէ Կարի գելուլ, գալարել. թեքել. խոնարհեցուցանել. ծեքծեքել. ցածուցանել.


Գեռ

cf. Գայռ.

· Calfa

NBHL (1)

Իբր Գայռ, այսինքն տիղմ գռեհաց. (լծ. թ. կէրիզ).


Գետածին

adj.

engendered or produced in a river.

· Calfa

NBHL (2)

Ի գետոյ ծնեալ, ելեալ, առեալ.

Վկայական արձանք գետածինք (քարինք բարձեալք ի յորդանանէ). (Նար. առաք.։)


Գետահեղձիկ

cf. Գետակուր.

· Calfa

NBHL (1)

ԳԵՏԱԿՈՒՐ կամ ԳԵՏԱՀԵՂՁԻԿ ԱՌՆԵԼ. Կուր տալ գետոյ, հեղձուցանել ի գետ. ընկլուզանելսուզանել. գետը ձգել ու խղդել.


Գետահետեմ, եցի, տեալ

va. vn.

to make flow like a river;
to flow like a river.

· Calfa

NBHL (5)

ԳԵՏԱՀԵՏԵԼ. Խաղացուցանել կամ յորդել իբրեւ զհետս գետոյ. բղխել զհոսանս գետօրէն. գետահոսել յարբեցումն եւ յոռոգումն.

գետահետեալ յորովայնէդ՝ զառատ բըխօղ շնորհաց հոգին. (Յիսուս որդի.։)

Քաղաք մեծին աստուծոյ գետահետեալ յերկուց մշտաբուղխ աղբերաց՝ ի սրբոյ աւազանէն եւ յանապական արենէ՝ զոգւով ծարաւիս. (Արծր. ՟Ե. 8։)

Զոր եւ ոռոգանել ասէ երկրաբուխ աղբերն՝ չորիւք բաժանմամբք գետահետեալ. այսինքն իբր գետ ձեւացեալ. (Տօնակ.։)

Ջրոյն կենաց գետահետեալք՝ բղխեցին մեզ յարբուցումն. (Շար.։)


Գետահերձ

adj.

that divides a river.

· Calfa

NBHL (1)

Գետահերձ մաշկեակն (եղիայի) սքանչելահրաշ. (Նար. ՟Հ՟Ե։)


Գետահոսեմ, եցի

va. vn. cf. Գետահետեմ.

· Calfa

NBHL (3)

Հոսեալ իբրեւ զգետ.

Գետահոս վտակօք հոսեցելոյ ի կենաց աղբերէն. (Բենիկ.։)

Գետահոսել մեզ բանից գոյաւորութիւն. (Նիւս. մկ. բեթղ.։)


Գետամեռ

adj.

dead in the river.

· Calfa

NBHL (2)

ԳԵՏԱՄԵՌ. Մեռեալ ի գետն։ Իսկ ԳԵՏԱՄԵՌՔ. գ. Մեռանիլն ի գետ, կամ ի ջուրս. որպէս յն. καταποντισμός

Պատերազմունք ... գետամեռք ... կորուստք. (Ոսկ. եբր. ՟Ի՟Գ։ (գրեալ էր, գետնամեռք)։)


Գետամոյն

cf. Գետակուր.

· Calfa

NBHL (3)

Ի գետ ամացեալ.

Զերծանի ի գետամոյնն լինելոյ. այսինքն յընկղմանէ ի գետ. (Նչ. եզեկ.։)

Եթէ ոչ լինէին տղայքն գետամոյնք, թերեւս ոչ լինէր ապրեալ Մովսէս, եւ ոչ յարքունիսն սնեալ. (Ոսկ. գծ.։)


Գետայարոյցք, ուցից

s. pl. over-flow of the river, inundation, flood.

· Calfa

NBHL (2)

Յարոյցք՝ այսինքն բարձրանալն կամ զայրանալն գետոց.

Ի թուլանալ ձեան՝ ա՛հ է ասեն մարդոյ ամենայն ուրեք, զի գետայարոյցք է. (Վանակ. տարեմտ.։)


Գետապատ

adj.

surrounded by a river.

· Calfa

NBHL (1)

Պատեալ գետով. որպէս հռոմկլայ, զորով պատէր եփրատ.


Գետափն, փին, փանց

s.

edge of a river, hank, shore;
beach;
quay.

· Calfa

NBHL (2)

Ելաք արտաքոյ քաղաքին առ գետափնն. յն. առ գետով. (Գծ. ՟Ժ՟Զ. 13։)

Սովորութիւն է միշտ ի գետափն սաղարթել ուռեաց. (Լմբ. սղ.։)


Գետընկէց

adj.

thrown into a river;
գետընկէց առնեմ, to throw into a river.

· Calfa

NBHL (2)

ԳԵՏԸՆԿԷՑ եւ ԳԵՏԸՆԿԵՑԻԿ. Ի գետ ընկեցեալ. գետավէժ.

Յուշ առնելով նոցա զտղայոցն արիւն, զոր գետընկեցիկն արարին. (Արշ. ՟Ի՟Դ։)


Գետնաբիր

adj.

that burrows in the earth.

· Calfa

NBHL (1)

Կճղակացեալք էին իբրեւ զգետնաբիր եւ զարմատակերն կնճթաց. (Ագաթ.։)


Գետնագնաց

adj.

reptile, that creeps, crawls on the ground;
tortuous;
— ճանապարհորդեմ;
to travel or to go on foot.

· Calfa

NBHL (2)

Որ գնայ ընդ գետին, սողի կամ քայլէ ի վերայ երկրի.

ԳԵՏՆԱԳՆԱՑ մ. Հետիոտս գնալով ընդ ցամաք.


Գետնախնձոր, ոյ

s. bot.

potato, truffle;
camomile.

· Calfa

NBHL (1)

Է եւ անուն խոտոյ, որ եւ Երիցուկ. պապունիճ. (լտ. ըստ յն)։ (Բժշկարան.։)