sourness, sharpness, pungency, acidity, tartness;
bitterness, acritude, causticity.
burn, ustion;
smart;
crumb, bit, piece.
• . այս արմատի ընդհանուր իմաստն է ճխածնել, կծել, փրցնել, պոկել, խայթել, կճել, ցաւացնել, մարմաջեցնել», որոնցից ծագում են՝ կծաճել «կծել, խածնել» Ա. մակ. թ. 8. «բրդել, հացը կտրատել և բա-ժանել» Եփր. բ. թես. և ա. կոր. 72 (կտ. եզ. գ. դէմք կիծ «ուտելու համար բաժա-նեց»). կծել «մարմաջել, խայթոց զգալ» Եզն. «տանջել, չարչարել» Լմբ. ժբ. մարգ. էջ 213 (Զաք. ժա. 11) (Կապել կծել տանջա-նօք). «խայթել» Վրք. հց. Բ. 16. կիծ «եռք, սաստիկ քոր գալը» Շիր. Վրք. ոսկ. «կտոր, բրդուճ» Հին բռ. կծատել «խածնել» Ոսկ յհ. ա. 3. կծեցուցանել Երզն. մտթ. կծտալ «խածնել» Ոսկ. յհ. ա. 3 (էջ 57). ջերմակիծ Հկիղիչ» Վեցօր. 115. Ագաթ. Շիր. 56. բո-ցակիծ Նար. 177. գաղտակծութիւն «ծածուկ ցաւ» Յհ. կթ. զաղտակիծ «չհաջելով կծող (շուն)» Ոսկ. եփես. 836. կսկծակիծ Ոսկ. յհ. ա. 28. կծու (իբր *կիծու. կազմուած է ու մասնիկով. հմմտ. հատու, աղու, թթու, ազղու) «բարկ, դառն, դաժան» (բուն նշա-նաևում է «խայթող, կծող». նախ համի հա-մար ասուած և յետոյ փոխաբերաբար) Կոչ. Ոսկ. յհ. ա. 9. Եփր. աւետ. որից կծուու-թիւն Ոսկ. յհ. ա. Եղիշ. կամ կծութիւն Նիւս. բն. Վրք. հց. կծուագոյն Բրս. մախ. Խոսը կծուակիծ Եւագր. 267 ( կծուակիծ առնել «կսկծացնել»). կծուագին Տօնակ. կծուահամ Վստկ. կծուին Մագ. ևն. այսպէս է նաև կծուել «պտուղ քաղել, փրցնել» Ածաբ. Պրպմ. 329. Սարգ. բ. պետր. գ (էջ 431), որի համար էլ հմմտ. կծանել «բրդել»։-*կծիլ (կազմուած զ սաստկականով) «սիր-տը ղառնանալ, բարկանալ, զայրանալ» Փարպ. «կատաղիլ, կրքով ջեռնուլ» ՍԳր. զկծեցուցանել «սիրտը ցաւացնել, մորմո-քեցնել, զայրացնել» Յոբ. ժզ. 5. Հռ. ժ. 19. Ոսկ. ես. Եզն. զկծագոյն «սաստիկ կծու» Փիլ. իմ. զկծանք «սրտի ցաւ, կսկիծ» Խոր. ևն.-կսկիծ (կազմուած կիծ արմատից կոր-կընութեամբ, իբր *կիծկիծ>*կծկիծ, ուր ծ յաջորդ բաղաձայնի պատճառաւ ատամնա-կան մասը կորցնելով՝ կսկիծ) «ցաւ» Եփր. գաղ. Ոսկ. մ. բ. 18. որից կսկծեցուցանել Տոբ. ժա. 8. Ես. ժը. 3. Ոսկ. մ. ա. 19 կսկծիլ Ոսկ. մ. բ. 15 և յհ. բ. 21. կսկծա-կան Ոսկ. ես. կսկծակիծ Ոսկ. յհ. ա. 28. կսկծանք Բուզ. կսկծելի Բ. մակ. ժ. 34. ժբ. 14. չարակսկիծ Ճառընտ. Ոսկիփ. շատակըս-կիծ Սարգ. դառնակսկիծ Շար. ևն։-տիճ «կարիճի՝ մեղուի խայթոցի սուր ծայրը՝ որ խայթած տեղը՝ վէրքի մէջ է մնում. աւան-դուած չէ հին գրականութեան մէջ, բայց գտնւում է արդի բարբառներում. յիշում է նաև Բառ. երեմ. էջ 137. որից կազմուած են կճել «խայթել», կճան «եղիճ», կճաւոր «խայթող», կճիկ «սիրտ կսկծացնող», կնիչ «խայթոց». կճի «ատամ», որոնք բոլոր ռա-ւառական բառեր են և չեն աւանդւած հին մատենագրութեան մէջ։ Նոյն բառն է նաև Երև. ճիճ «մոծակի խայթոց» (տես Պռօ-շեան, Կռուածաղիկ ա. տպ. 175, բ. տպ. 306)։-Վերի կիծ և կին արմատներից կազ-մուած ձևեր են դարձեալ կծմթել «մատնե-րով մորթը ճմլել» միջին հյ. բառ, որ ունի նորայր, Բառ. ֆր. 943բ (pincer բառի տակ) և կճմթել, որի շրջուած կմճթել ձևի հնագոյն վկայութիւնը ունի Կ. Սարաֆեան, Բանալի գիտ. Սանկտպետ. 1788, էջ 69։
salt;
— ուխտի, ուխատզի, — կնքեալ, sign of true friendship;
— եւ հաց, commensality, love;
— առնուլ, — եւ հաց ուտել, to eat in company, to be social, to be convivial.
• , ի հլ. «աղ» ՍԳր. Բուզ. Ոսկ. որից աղաջուր Սիր. Ոսկ. աղահում «աղի և հում» Յհ. կթ. 329. աղի ՍԳր. անաղ Շնորհ. ընդհ. կամ լ ձայնով՝ անալի «առանց աղի» Ոսկիփ. Առաք. լծ. սահմ. 234. շրջմամբ՝ ալանահամ «անլի» անդ՝ 288. աղուճակ «աղի փայլուն կտոր» Ոսկ. ես. աղկեր «աղած ձուկ» Եպիփ. յղ. ակ. յաղել «աղով համեմել» ՍԳր. Ա-գաթ. Եփր. ծն. աղահար «աղած» (չունի ԱԲ) Տարօն. էջ 278 (Զիմս աղահար օրհ-նել և ուտել). աղահատ «աղի, շօռ» Նուշր. 81 (չունի ԱԲ). «Ի յաղահատ տեղիք սերմ մի՛ բանէք»։-2. աղի նշանակում է նաև «կծու», որից աղութիւն «կծութիւն» Վեցօր. փխբ. «սրտառուչ». ինչ. «Աղի ողբով զաղէտսն նու-ագէին» Ոսկ. ես. «Ելաց աղի ողբովք» Լմբ. առկ. «Ջաղի աղէտս ողբոցն» Անան. նեն. ռ-րից աղի և ողորմ Ոսկ. մ. բ. 8. Եբր. իգ. կամ միացեալ աղիողորմ «սրտառուչ» Մամբր. Նար. Սրգ.-3. կրկնութեամբ աղաղ «մորթ աղելը» Կանոն. աղաղել «մորթ աղել, ռա-բաղել» Կանոն. աղաղոց «մորթ աղելու ա-ման» Կանոն.-4. աղ՝ իբր նշան բարեկա-մութեան՝ Բուզ. դ. 53, որից աղ ուխտի, ուխտ աղի ՍԳր. Եփր. մն. աղ առնուլ «բարեկամա-նալ» Ոսկ. մ. բ. 7. աղ և հաց ուտել «բա-րեկամանալ սեղանի վրայ» Եղիշ. Ոսկ, աղուփոխ «բարեկամութիւնը նենգող» Եփր. ել. էջ 185.-5. իբր նշան խեղճուկ կե-րակուրի, որից աղիկ Ոսկ. ա. տիմ. (Ի չորաբեկ սեղան մատչին, ոմն հացիկ և աղիկ, և ոմանք իւղիկ ևս յաւելուն). աղուհաց «սակաւապէտ կերակուր» Ոսկիփ. աղուհացք «մեծ պահք», որ և աղհացք, աղցք Արշ. Ճշ. Տօնաց. ժմ. 170. Սամ. անեց. շար. 168. Ճառընտ. (հմմտ. Ննխ. ախացք). նաև աղու-հացք «բաղարջակերք» Եփր. վկ. արև. աղ-ցըմի («յաղուհացսն մի՛ ասեր» ձևից համա-ռօտուած) Շար. Տօնաց. աղապէտ «diδte» Խոսր. Լծ. նար. Բժշ. կամ աղպէտ Վստկ.-6. իբր նշան ապականութեան, որից աղարտ վարել՝ իբր թէ արտը աղ վարելով՝ «քանդել, կործանել, փճացնել» Դատ. թ. 45. աղարտել «նախատել, այպանել, փճացնել» ՍԳր. Ոսկ. Եփր. ա. կոր. 69. աղարտութիւն Սեբեր. ա-նաղարտաբար (նորագիւտ բառ) Պրպմ. 8։. -7. իբր նշան համի կամ քաղցրութեան, փափ-կութեան, սիրունութեան, որից աղու «քաղցր, անոյշ» Խոր. Պիտ. Կար. կամ փոխաբերաբար «կեղծաւոր, քծնող, նենգամիտ» Ոսկ. մ. ա. 4. Պիտ. (-ու մասնիկի համար հմմտ. կծու, թը-թու, հատու), աղուամազ «բարակ և նուրբ մազ» Ղևտ. ժգ. 30. աղուանալ «նենգաւորիլ» Եզն. աղուաջ (սխալ գրչութեամբ կամ յետին՝ աղաւաշ, աղվաշ, աղաշ, աւաղաշ) «յիմար, խենթուկ» Մանդ. Վրք. հց. ա։ 394. Մաշկ. (-ուաշ մասնիկի համար հմմտ. թթուաշ), ա-ղուշ-մաղուշ «սիրունիկ» Քուչ. 59. աղուոր ննորհ. առակ. Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 50, 51. աղուորութիւն Տաթև. հրց. 250. աղէկ (<*աղու-եակ). Անկ. գիրք հին կտ. Ա. 174. Տաթև. հրց. 239. Մտթ. ևագր. 124. (-որ մաս-նիկի համար հմմտ. հատոր, բեկոր, արուո-րագոյն «կտրիճ, զօրաւոր»), աղածրի կամ աղարծի «փափուկ, մատղաշ» Գ. մակ. զ. 12 (մասնիկի համար հմմտ. թաւարծի, թաւած-րի, խաւարծի). աղեբար «անուշութեամբ, հանռարտ կերպով» Ոսկ. ճառք 480. աղալեզու կամ աղաւալեզու «կեղծաւոր քաղցրախօս» Մանդ. 121 (Ճառընտ. սրա տեղ գրում է ա-ղուաշ լեզու) և էջ 123 (մի քիչ յետոյ ինքը մեենում է թէ՝ «ցոփոգեացն և աղաւալեզուա-ցըն... ոչ ոք հաւատայ. զի ամենայն ոք ի մտացն հաստատութիւն և յառաքինութիւն հայի, և ոչ յընդվայրած լեզուին աղութիւն»). ալախօսիկ՝ իբր «աղուախօս, քաղցրախօս» Ուռհ. 216. (աղ բառի այս առումը ունի նաև արաբ. [arabic word] malih «աղի. 2. գեղեցիկ», որի համար էլ Այտնեան, Քնն. քեր. 335 կարծած է թէ աղուոր բառը թարգմանութիւն է արա-բականից՝ իբր յաղեալ, աղիւ համեմեալ).-8. ոչխարների՝ աղը շատ սիրելուց՝ նմանու-թեամբ առնուած է նաև երկնաւոր հօտի հա-մար, իբր «փարախ, մակաղատեղ» նշանա-կութեամբ. ինչ. «Դիմեցին ի մահ իբրև խա-շինք սուրբքյաղն երկնաւոր» Եղիշ. «Ձայնեալ կոչեաց յաղն երկնաւոր» Ճառընտ. «Այլ որպէս հօտ հոմուապետին՝ լաղն երկնային գրոհ տայր» Շնորհ. եդես. «Ի քրովբէից աղի հան-գուցար» Նար. կուս. 416. ոճով՝ աղաձայն առ-նել «ոչխարները աղի կապել» Ճառընտ.-Չ. առ ոռոծածուած կայ նաև ուրիշ իմաստնե-րով. այսպէս՝ աղաթաթաւ «մեղքի մէջ թա. թախուած» Ագաթ. § 149. աղութիւն «խօսքի աղեգոյն «աւելի աղօտ»։ Սրանց մէջ աղ ըմ-բըռնուած է իբրև աղտ, աղօտ, արեև (սաս տիկ). սակայն այս իմաստները այլուր գո-յութիւն չունին. աղաթաթաւ կայ Ագաթանգե-ղոսի միայն մէկ օրինակում և նոր տպ. ունի Վեղսաթաթաւ, որով աղաթաթաւ ձևը ջնջւում է։-Աղ բառի միւս ձևերն են աղծ, աղտ, որ տե՛ս առանձին։