count;
earl.
cf. Կոմէս.
• , ի հլ. (իսկ ն հլ. ցոյց է տալիս կոմսունս. Կիւրղ. ի կոյսն. Արծր. հրտր. Պատկ. էջ 69) «իշխան» Ագաթ. Բուզ. Խոր. նոյն են նաև կոմէս «Յունահայաստանի կառավարիչը» Խոր. գ. 36. Եզն. երեց. էջ 267. կոմիտոս Միխ. աս. էջ 214 (տառւած է իբրև յատուկ անուն), որից կոմսութիւն Վահր. ոտ. կոմսուհի, դերակոմս «vicomte» (նոր գրական լեզւում)։
• = Ասոր. [syriac word] qōms, որի մայրն է յն. ϰόμης «կոմս, վարչական բաժանմունքի նախագահ կամ պալատական գլխաւոր պաշտօնեայ». այս էլ ծագում է լտ. comes բառից, որ բուն նշանակում է «հետևորդ, ուղեկից կամ բարձակից արքայի» (com-և eo «միասին և գնալ» բառերից)։ Հյ. կոմս ձևը ծագում է ասորիից, թէև կարող է նաև լինել յունական ϰόμης ձևից՝ իբրև շատ հին փոխառութիւն՝ ղ անշեշտ ձայնի կրճատ-մամբ։ (Ըստ Brosset JAs. 1861, 320 յունա-րէն բառը մեզ անցաւ Դ դարում, երբ Մեծն Թէոդոս այս տիտղոսը տուաւ Մամեևոնեան մի իշխանի. Բուզ. Ե. լէ)։ Յետին կոմէս, կո-միտոս ձևերը ուղղակի յունարէնից են, իբր ϰόμης, ϰόμητσς։ Նոյն լատին բառը յետոյ, ստացաւ իտալ. conte, ֆրանս. comte ձևերը և մտաւ Կիլիկեան հայերէնի մէջ՝ գունց ձե-ւով։ Սլաւական ձևերի մասին տե՛ս Berne-ker 662.