Your research : 4 Results for հետաքրքիր

Հետաքրքիր

cf. Հետաքնին.


Թափուտ

cf. Դագաղ.

• Առաջին անգամ S' Martin, Mémol-res II 292 դրաւ արաբերէնից, ինչ որ կարելի չէ, որովհետև հայ բառի գոր-ծածութիւնը հին է։ ՆՀԲ յն. ϑαπτω «թա-ղել» բայից։ Մանանդեան, Խորենացո. առեղծ. լուծ. էջ 110-1 գտնելով որ Ա-ղէքսանդրի վարքը թարգմանուած է ուշ ժամանակ, թափուտ դնում է արաբ. և ո՛չ պրս։ Հ. Ն. Ակինեան գրում է ինձ (նամակ 1935 մարտ 22), թէ գտել է նա-խակեչառուական երկու ձեռագիր, որոնք հաստատում են թէ Ալեքսանդրի վարքը Ե դարից է։ Հետաքրքիր է իմանալ, թէ թափուտ բառը կա՞յ նրանց մէջ։ Պատկ. Maтep. I. 9 արաբերէնից։


Քրքիր

adj.

ploughed, soft, friable.

• «փխրուն, կակուղ (հողի համար ասուած)» Վրդն. ծն. նաև իբր ածական վա-րազի պոչի. «էր բաշն իւր թաւ և հաստ և ծայրքն քրքիր, որպէս վարազ խոզի». Յով-սիմ. (համառօտ խմբագրութիւն), էջ Յ0ա, որից քրքրել «քայքայել, խախտել, պարզել, բանալ նայիլ, պրպտել, տնդղել» Եւագր. Ոսկ. փիլիմ. (ՀԱ 1913, 38). Եփր. զղջ. Լմբ. քրքրել զմիտս «գրգռել, դրդել». Ոսկ, մտթ. եբր. կոր. տիմ. քրքրիլ «ցոփութիւն անել, շուայտանալ» (գւռ. քրքրուիլ)։ Կա-նոն. էջ 206=Կանոնք թադ. էջ 398. քրքրու-թիւն «հողի կակղութիւն» Վստկ. հետաքրքիր Ա. տիմ. ե. 13. Բ. թես. Գ. 11. Մանդ. Յհ. կք. ևն։


Հոտ, ոյ, ով

s.

odour, smell;
perfume, scent;
sign, indication;
— անոյշ, անուշից or անուշութեան, grateful odour, sweet, savory smell, perfume, fragrance, cf. Անուշահոտութիւն;
քաղցր, ախորժելի, թեթեւ, սաստիկ, չար —, sweet or fine, agreeable or delicious, slight, strong, disagreeable or bad odour or smell;
— գարշ, stench;
— առնուլ, հանել, to perceive an odour, to smell, to scent, cf. Հոտոտեմ;
— ունել, to smell, to be odorous;
— հարկանել, բուրել, to spread, to exhale an odour;
cf. Հարկանիմ;
ի հեռաստանէ առնու զ— պատերազմի, he smelleth the battle afar off;
ի —ոյ ջրոյ ծաղկեսցի, it will shoot up as soon as the moisture effects it.

• ԳՒՌ.-Շմ. հօտ, Ալշ. Մշ. հոդ, Խրբ. Պլ. Ռ. Սչ. հօդ, Ագլ. Տփ. հուտ, Տիգ. հուդ, Ասլ. հէօդ, հէծ*, Զթ. հիւդ, Սվեդ. հիւ, Ղրբ. վըէտ, Գոր. վէտ, Կր. ֆոտ, Ախց. Երև ֆօտ, Հճ. ֆօդ, Ննխ. ֆօդ, Ակն. ֆէօդ, ֆէդ, Սեբ. ֆէդ, Ջղ. Սլմ. Վն. խոտ, Մկ. Ոզմ. խուտ, Մրղ. խուիտ։-Այս բոլորը նշանակում են թէ՛ լաւ և թէ վատ հոտς իսկ Հմշ. զանազա-նելով երկուսը՛ գործածում է հէօդ «վատ հոտ» և հօմ (իմա՛ համ) «բոյր, լաւ հոտ» իմաստով։-Բայական ձևերից հետաքրքիր են Մշ. Պլ. հօդիլ, Հճ. հիդել, Զթ. հիդիլ, Ագ. հա՛տիլ «հոտիլ, նեխիլ»։-Հոտոտել ձևի հա-մար ունինք Տփ. հօտօտիլ, Ասլ. Խրբ. Պլ. Ռ. հօդվըդալ, Զթ. հօդվօդօլ, հօդվօդոլ, Հճ. հէդ-վըդօլ, Սվեդ. հիդվըդիլ, Սչ. հօդ'ֆըդալ, Պլ. հօդմըդալ, Հմշ. հօդմըդուշ, Մշ. հօնտնտալ, Տիգ. հօնթըթmլ, Մն. հնթնթալ, Ակն. հօդ-վըրալ, ֆօդվըրալ, Սեբ. հօղմըրալ, Ղրբ. վըթ-վթալ, Վն. խօտօտալ, Սլմ. խոտխտալ, Ոզմ. խուտտալ, Մրղ. խուտուտալ, խուտխուն-տալ, Սվեդ. հիդդիլ «գէշ հոտիլ»։ čivola ու-նի խօնթընալ ձևը։ Նոր բառեր են հոտաւոր, հոտիկ, հոտ-ծոտ, հոտով, հոտոտ, հոտուկ, հոտուկ-աւել «օշինդը», հոտուտ.-գւռ. հոտ-մորայ ձևին համապատասխան գտնում ենք մհյ. հոտվրալ (Նորայր, Բառ. ֆր. sentir)։