chief, commander;
— վարժից, master;
— հարց, patriarch;
— մարց, abbess;
— գաւառաց, prefect, governor.
• = Հիւս. պհլ. *pet ձևից, որ հաստատում է մանիք. պհլ. -byd (կարդա՛ bed) (MSL 17, 249). իրանեան միւս լեզուները ցոյց են տալիս a. ինչ. պհլ. pat, յգ. patān, զնդ. ❇ paiti-, սանս. [other alphabet] páti-միջին պրս. (Պրոկոպիոսից տառադարձուած)-βαδης -βέδης, պրս. [arabic word] bad, bud, բոլորն էլ նշանա-կում են «պետ, տէր» և գտնւում են սովորա-բար բարդութեանց ծայրը. ինչ. զնդ. aeϑra-paiti-, zantupaiti-, danhupaiti-, nmano-paiti-, vīspaiti-, baēvarəpaiti-, պհլ. magu-pat, spāhpat, hazārpat, Պրոկոպիոսի մօտ Ἀσπεβέδης, պրս. sipahbad, mōbad, hērbud, հլ. բիւրապետ, հազարապետ, մոգպետ, աս-պահապետ, սպարապետ (տե՛ս առանձին ա-ռանձին), և մինչև անգամ քուչ. (իրանեա-նից փոխառութեամբ) tanāpate «տանու-տէր»։-Այս բոլորը պատկանում են հնխ. poti-«տէր, փեսայ» արմատին. հմմտ. այլ ժառանգ ձևերից՝ սանս. pátyatē «իշխել, տիրել, մասնակից լինել», pátnti, «տիրուհի, հարս», զնդ. paϑnī. «տիրուհի», xvaē-pati «նա ինքն», յն. πόσις «փեսայ», πότυια «տի-ռուհի», δεσ-πότης «տանուտեր» δεσ-ποω օտանտիրուհի», լտ. potis «կարող», potes. las «կարողութիւն», potens «կարող», potior «լաւագոյն, աւելի ուժեղ», potissimus «ա-մենալաւ, գլխաւոր», potissime «գերազան-զապէս», utpote «ըստ որում, իբր այն», hospes, -pitis «հիւր կամ հիւրընկալ» (<*hosti-potis), հլտ. potis sum>possum «կարող եմ», čompos «մասնակից», գոթ. brūp-faps «նշանած, խօսեցեալ», hunda-faps «հարիւրապետ», լիթ. patis, pats «փե-սայ, ինքն», vèsz-patis «ինքնագլուխ տէր», vèszpatni «տիրուհի», լեթթ. päts «ինքն», bati «տնտեսուհի, տանտիկին», հպռուս waispattin «կին, տիկին», pattiniskun «ա-մուսնութիւն», հսլ. gospodi=սլով. gospód = յգ. ռուս. гоcподa «տէր», բրըտ. ozech «տանուտէր», ալբան. pata, patše «ունէի» (=տէր էի) ևն։ Հայ լեզուի մէջ այս արմա-տը չի աւանդուած. (պիտի լինէր *հեյ, *հոյ ձևով՝). առաջ կարծում էին թէ այստեղ է պատկանում հայ ազգի անունը, իբրև «տէր» (նուաճուած ժողովուրդների համար), սա-կայն այժմ այս կարծիքը չի ընդունւում (Po-korny 2, 77, Walde 605, 370, Boisacq 806, 808, 179, Trautmann 208 Berneker 336).-Հիւբշ. 229։
rose;
եղանակ —ից, rose-season;
մշտափթիթ —, monthly —, semper florens;
— հարիւրթերթի, centifolia;
մամռաւոր —, moss rose;
դամասկեան —, damask rose;
վայրի —, wild rose, eglantine;
դեղին —, single yellow rose;
կոկոն, բոլորք —ից, rose-bud;
գոյն —ի, rose-colour;
փայտ —ի, rosewood;
կարմրագեղ, ծիրաներփեան, գեղեցիկ, քաղցրաբոյր, գեղափթիթ, փշալից, թարշամ —, scarlet, purple, beautiful, perfumed or odorous, full-blown, thorny, faded rose;
—ք մանկութեան, այտից, շրթանց նորա, the roses of youth, of his cheeks, of his lips;
պսակ ի —ից, crown or wreath of roses;
քաղել —, to gather roses;
չիք — անփուշ, no — without a thorn;
cf. Իսկութիւն.
• -Պհ.. *vard<հպրս. *varda-ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. պհլ. Vardaki «Վար-դիկ» (իբր յտ. անուն), զնդ. ❇ va-rəδa «վա՞րդ», պրս. [arabic word] gul «վարդ» (գւռ. vále), զազա [arabic word] vile «ծաղիկ»։ Պահլաւե-րէնից են փոխառեալ նաև ասոր. ի︎ν︎ vardā, ն. ասոր. värdä, արաբ. [arabic word] vard «վարդ». ասորերէնից յետ փոխառութեամբ պհւ. var-tā (իմա vardā) «վարդ» (Horn § 927)։ Իրանեանից փոխառութիւն է նաև յն. ῥόδον ևոլ. βρόδον «վարդ», որից լտ. rosa, և այս-տեղից էլ իտալ. rosa, ֆրանս. rose, հբā. rδsa, գերմ. Kose, հոլլ. roos, անգխք. անգլ. rose (Kluge 398) և վերջապէս ռուս. poaa, բոլորն էլ «վարդ»։ Երկրորդ փոխառութեամբ յառաջացել է արաբ. [arabic word] ǰul «վարդ կամ ծաղիկ», որից [arabic word] ǰulāb (իմա՛ պրս [arabic word] gulāb) «վարդաջուր», որ և փոխառու-թեամբ տուել է իտալ. giulebbe, ֆրանս. ǰulep, սպան. julepe «դեղագործական օշա-րակ»։ Իրանեան բառը ծագում է հնխ. urdhō «փշոտ թուփ, փշաթուփ» ձևից, որի այլ ժա-ռանգներն են անգսք. word «փշաթուփ», նորվ. ōr, ōl (*ord) «հաղարջենի» (Pokorny 1, 316, Walde 658, Boisacq 843)։ Թէև Po-korny չի յիշում, բայց անշուշտ այս հնխ. urdho-բառն էլ պէտք է դնել հնխ. ueredh-, uerədh-«աճիլ, բարձրանալ, բարձր» արմա-տից, որի ժառանգներից են սանս. várdhate «աճեցնել», զնդ. varəd-«աճիլ», yarəδa-(որ է «վարդ»), նաև «աճեցնել, շատացնել» (ածանցմանց մէջ), varəδā-«թուփ» (որ Bartholomae, Altir. Wört. 1370 դնում է varəd-«աճիլ» արմատից), պրս. [arabic word] ba-līdan «աճիլ, առաւելուլ», յն. ὄρϑός, դոր. მορϑό-«ուղիղ կանգնած, շիտակ, ճշմարիտ». հսլ. roditi, raždati, ռուտ. родить, paждать «ծնիլ», pодители «ծնօղք», pодъ «ազգ, սեռ, սերունդ, պտղաբերութիւն, տեսակ» ևն (Pokorny 1, 289, Boisaca 711)։ Meillet (Dict. étym. It. 831) թէև հայերէնը դնում է իրանեանից, բայց լատինը յունարէնից չի դը-նում, ինչպէս նաև յունարէնը իրանեանից, ոչ էլ ընդունում է հնդևրոպական ծագում. այլ թէ՛ իրանեանը, թէ՛ յոյնը և թէ՛ լատինը փո-խառեալ միջերկրեան մի քաղաքակրթութիւ-նից, որ սովորել էր մշակել վարդը, ինչպէս շուշանը, մանուշակը ևն։-Հիւբշ. 244։
bottom;
depth, profound depth, abyss;
fury, passion;
fire, spirit;
impetuosity, violence;
effort, furious attempt, struggle;
—ք, sheath, scabbard;
—, ընդ —, or զ— անցանել, to penetrate, to pierce, to run through, to bore;
to thread, to spit;
— անկանիլ, մտանել, to run rapidly, to pass through, or traverse with impetuosity, to enter with violence or impetus;
ընդ — անցուցանել՝ — հանել, to pass, to bore, to pierce, to transfix, to thread, to run through;
զ— առեալ շրջել, cf. Թափառիմ;
զ— առնուլ, to prepare for an effort, to gather one's self up;
— տալ, to hurl, to launch, to fling, to throw;
— կրից, fit, outbreak, hurst of passion;
ի —ս դժոխոց, in the depths of hell;
թափն ընդ թափն, penetrative, piercing, with penetration.
• (ըստ ՆՀԲ ո, ու, ի հլ. բայց առանց վկայութեան) «յատակ, խորք, տակը» Առակ. թ. 18. Լստ. իգ. «դանակի պատեան» (այս իմաստով գործածւում է անեզաբար) Օրբել. 31 (Եւ նորա հանեալ ի թափուցն զփոքրիկ դանակիկն իւր, եցոյց և ասէ. -տե՛ս և տա-կը գւռ.). «բախման ուժը, զարկերակի ուժգ-նութիւնը» Շնորհ. ա. յհ. «առնական ուժ» Սմբ. դատ. 127. այս հիմնական նշանակու-թիւններից են ծագում՝ 1. թափ անցանել Ա-գաթ. Բուզ. ընդ թափ անցանել Արիստ. աշխ. զթափ անցանել Շնորհ. թափ անկանել Յհ. կթ. թափ մտանել Փարպ. (բոլորն էլ նշանա-կում են «թափանցել»). թափ հանել Բուզ. բափ հասուցանել Փարպ. ընդ թափ անցու-ցանել Շնորհ. «մխել, խրել, թափանցել տալ». թափ տալ «մղել, մխել, ուժ տալ» Ագաթ, թրաթափ «սուսերամարտութիւն» Հաւաք. 13 (նորագիւտ բառ). թափն ընդ թափն կամ թափնթափ «թափանցելով» Վստկ. թափանց առնել Ճառընտ. թափանց ածել Գիւտ առ վչ. թափանցանց «ներս մտած, խորը մտնող. թափանցող» ՍԳր. թափանցանց լինել, բերիլ, ելանել «թափանցել» Փիլ. Յհ. իմ. ատ. թա-փանցիկ Մամբր. Խոսր. թափանցել Դիոն. երկն. թափանցեակ Վրդն. ել. զառիթափ «զառիվայր» Գ. թագ. է. 29. Եզեկ. խը. 1. Վեցօր. յանկարծաթափ Ագաթ. թափոտ «ա-րագ» (նորագիւտ բառ) Յայսմ. մրտ. 19 (Խլէ թափոտ և հանէ երագընթաց արշաւմամբ). անթափանց, անթափանցելի, թափանցկու-թիւն (նոր գրականի մէջ). 2. թափ առնուլ «ման գալ, պտտիլ, յածիլ» Խոր. թափառիլ Երեմ. լա. 22. Սիր. թ. 7. Եզն. թափառ Վա-նակ. հց. թափառանք Ոսկ. ես. թափառոտ Մծբ. թափառական ՍԳր. (գրուած թափառ-նական՝ յիշատ. 1409 թ. հրտր. Արրտ. 1913, 752). թափառականութիւն Եւս. քր. թափաո-թափառաշրջիկ (նոր գրականում). 3. թափել՝ բազմաթիւ և զանազանեալ իմաստներով, այսպէս՝ «հեղուլ, պարպել, լցնել (մե հե-ղուկ, բաժակ, զօրք ևն). 2. ազատել (քաղա-քը կամ մի անձ՝ մահից, վտանգից, գերու-թիւնից). 3. յափշտակել, կողոպտել. 4. աւե-լացնել, յարել (մի խօսք). 5. երթալ, հասնիլ (մի երկիր). 6. պանդխտիլ», բոլորն էլ հին և ընտիր. ոճով ասում են-թափել զոգի «հե-ծել, սիրտը մաշիլ», թափել զգինի «հարբե-ցութիւնից սթափիլ» ՍԳր. թափել զանձն«խո-նարհիլ» Անան. Նար. թափել ի խելաց կամ ի մտաց «խելառիլ» Կլիմաք. Կանոն. թափուր «պարապ» ՍԳր. Եփր. եբր. 213 (մասնիկի համար հմմտ. թաքթաքուր). թափիչ «շոր լուացող, տոփանող (կեղտերը մաքրող, թա-փող)» ՍԳր. «տոփան» Մագ. Խոր. աշխ. թա-փան «սրբան, որտեղից կղկղանքն է թափ-ւում» Վրդն. ծն. «քաղիրթ» Տաթև. ձմ. կa ճժա («ներքնատունն՝ թափանն և միջնա-տունն՝ քաղիրթն և վերնատունն՝ ստամոքսն» ուրեմն և «աղիք»). անթափ «նոր» (կապեր-տի համար ասուած) Մտթ. թ. 18. Մրկ. բ. 21. դեղաթափ Մեսր. եր. Մեծոփ. սրտաթափ «ահաբեկ». Բ. մակ. ժբ. 22. Եփր. աւետ. 333. դժուարաթափ Արիստ. որակ. դիւրաթափ Ոսկ. Բ. կոր եռանդնաթափ Եւագր. գերետ թափ Օրբել. գրաւաթափ Յհ. կթ. ընչաթափ Ոսկ. ես. մտթ. և գաղ. ընչաթափել Սիր. ժգ. 8. թերաթափ Մանդ. հողաթափ ՍԳր. մար-դաթափ «մարդկանցից թափուր» Եփր. թզ. նետաթափ Կիւրղ. դատ. ոգեթափ Եփր. ա-ւետ. 333.-կրկնութեամբ՝ 4. թօթափել < փխ. *թափթափել «թափթփել, ձգել, փոշին մաքրել» ՍԳր. Եփր. ել. եբր. յետնաբար ու-նի նաև այլազան նշանակութիւններ. աա-պէս՝ «մի քաղաք երկրաշարժով կործանել, սուրը շարժել, մէկի ստացուածքը առնել, դողալ, մէկի ձեռքից ազատիլ» ևն, որոնք բո-լոր համաձայն են թափել բառի նշանակու-թեանց. հին գործածութեամբ է նաև «աչքը թարթել, քթթել, բանալ-գոցել» ՍԳր. Ոսկ. Կո-ռեւն. նոյն իմաստն ունի դարձեալ՝ 5. թար-թափել՝ որ թափ արմատի մի ուրիշ կրկնա-կանն է (տե՛ս վերը թարթափ). 6. սթափել «թափել, պարպել» Ես. ծա. 17. «խոնարհիլ» Դամասկ. (գրուած նաև ըսթափել). սթափիլ «ուշաբերիլ, գինուց խելքը գլուխը գալ» ՍԳր. Ոսկ. «ջուրը թափուիլ» Մագ. թղ. 206. սթա-փանք Ոսկ. ես. 44 (Մթին գիշերի՝ լոյս խա-րույկի սթափանք են). սթափութեամբ «շու-տով, շտապով» Փարպ. բ. լէ.-կազմուած են ս մասնիկով՝ փոխանակ զ-ի, յաջորդ թ ձայ-նի պատճառաւ։
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. թափել «թափեւ». 2︎. թափել «լցնել», Սչ. թափել «թօթուել», թափ-թըփել «փոշին մաքրել», Ախց. Երև. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. թափէլ, Խրբ. Մկ. Շմ. Ոզմ. թա-փիլ, Զթ. թափըլ, Ղրբ. թափ «թութ թափելու ռռռծողութիւնը», Գոր. Ղրբ. Մրղ. Կր. Ախց. թափ տալ «թօթուել» Ղրբ. թա՛փուռ. =Ղզ. թա՛փուր «թափուր», Տփ. թա՛փիլ «թափել, ձուլել», թափ տալ «թօթուել», (ոճով ասւում է Թափվի՛ս ու ազատվիս, ուր թափվիլ բա-ռը նշանակում է «ազատուիլ»). Ագլ. թա՛փիլ «թափել», թօփ տօլ «թօթուել», Հմշ. թափուշ, Սլմ. Վն. թmփել, Մրղ. Տիգ. թmփէլ։ -Նոր բառեր են՝ անթփել, առթափ, թափահարել, թափառս առնել, թափեթափ, թափեզնել, թափթափանք, թափթփիլ, թափթփոտիլ, թա-փուկ, թափթփուկ, թափուցք, թափովի ևն։ -Մի քանի տեղ թափթփել ձևի դէմ գտնում ենք թախթփել (այսպէս Նբ. Ոզմ. Վն.). այս բառը թօթափել<թաւթափել ձևի ուղիղ շա-րունակութիւնն է որի մէջ ւ դարձել է խ, ճիշտ ինչպես եզթն>օխտը, օձ>օխծը։-Վերջա-պէս կարևոր ձև է Ռ. Սվ. թափ, թափք «թուրի կամ դանակի պատեան», բարդութեամբ էլ դանկիթափք Տր., որի սխալ ձևերն են Rivo-la, Բառ. հայոց 1633, էջ 129 թամք «պա-տեան». թամքել «պատեանը դնել», Ամաա. Հաւռո ռառ ու բան, էջ 203 թամք «պատեան» (Մաշտոցից բերուած վկայութեամբ)։ Այս բոլորը համապատասխանում են Օրբել. թափք (բցռ. ի թափուցն) «պատեան» բա-ռին. ըստ այսմ սխալվում է ՆՀԲ (տե՛ս թափ՝, որ Օրբելեանի յիշեալ բառը մեկնում է «ի ներքոյց նստուածոյն կամ ի խորոց քսակի թամբին կամ հանդերձին»։
slip, slide;
scandal;
obstacle, stumbling;
fart;
—ս արձակել, to fart, to break wind;
գայթ ի գայթ, գայթ ի գայթի, hesitating, uncertain, inconstant;
irresolutely, remissly, in stumbling.
• «ոտքը գայթիլը՝ սահիլը, սխալուիլ կամ մոլորիլ, որոգայթ» Փիլ. ել. Վրդն. սղ. Երզն. մտթ. 310, որից գայթի ի գայթի «թոյլ, անհաստատ» Գ. մակ. բ. 16, գայթ ի գայթ Յհ. իմ. Երև. Կանոն. էջ 262, 264, գայթ «փորի քամի, փուքս» Վրդն. առ. 114, գայթիլ «սայթաքիլ, սահիլ իյնալ, սխալիլ, մոլորուիլ» Սիր. ժգ. 29, ժդ. 1, իա. 8, լդ. 20. Մծբ., գայթումն Փիլ., գայթոտ «սխալական» Կա-նոն. էջ 74. Լմբ. սղ. Սարգ. յկ. բ. էջ 23. «սա-հուն, լպրծուն» Առ որս. անգայթ «հաստա-տուն» Փարպ. Փիլ. իմաստ. դիւրագայր Խոսր. պտրգ. 11. Վրդն. ղևտ. Լմբ. սղ., գայ-թանք «սխալ, յանցանք. 2. գողութիւն» Կղնկտ. (հրտր. Էմ. էջ 66-67, Շահն. Ա. 185)=Կանոն. (սխալ է դնել «գումար. ինչք». տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 10, Բ. էջ 285)։ Այս արմատից է նաև որոգայթ, որի վրայ տե՛ս առանձին։-2. Դայթ ձևից յառաջացած է ըմև. ԳէԹ «վնաս, յանցանք», որ մի քանի անգամ գըտ-նում եմ գործածուած յետին գրականութեան մէջ, ինչ. «Մայրն՝ յորժամ գէթ առնէ մանու-կըն իւր, հարկանէ. այլ սիրտ նորա թախծի ընդ գանն» Տաթև. ձմ. հե. «Զի լաւ էր ինձ ընդ միոյ երեք տալ և ոչ թէ անկանել յայս-պիսի գեդ և յամօթ» Յայսմ. դեկտ. 10, «Եւ քէզ ասեմ, օ՛ձ խորագէտ, որ ուսուցեր զկինն տգէտ, թեպէտ յանցանք էր այդ և գէթ, բայց ո՛։ ի քէն, այլ ի չարէդ» Ադամ. էջ 93։ Սրա-նից կազմուած է գիթվոր «մեղապարտ, յան-ցաւոր». հմմտ. «Որպէս վախեցար դու ի ձայնէ փողոյն իմոյ՝ որ չես ինձ վնասակար, նոյնպէս և ես զարհուրիմ ի ձայնէ փողոյն՝ ոս կոչէ զիս ի դատաստան. զի գիթվոր եմ ԱԱստուծոյ, սևերես և պարտական». յետին մի գրուածք՝ հրտր. ЗВО, 11, 75. Որ դիթուոր լի-նի և սպանանեն... թագաւորք և իշխանք վասն այն են կացուցեալ, որ զգիթուորն հարցանեն և օրինացն Աստուծոյ վրէժխնդիր լինին» Տաթև. ամ. 35. «Գիթվորն մտեալ յե. կեղեցի՝ ազատ են». Տաթև. հարց. 392։-3. Գայթ արմատի ձայնդարձն է ԳԻԹ. (կամ գութ), առանձին անգործածական, որից ծա-գում են գթել «սահիլ, սայթաքիլ, ընկնիլ, մոլորիլ» Սգր., «սխալիլ (գողութիւն անել)» Վրք. հց. Բ. 337, գթել կամ գթեցուցանել «սայթաքեցնել, գայթակղեցնել, կործանել, մոլորեցնել» ի գիրս Խոսր. Վրք. հց. Յայսմ. նար. Լմբ. ատ., բազմագթելի «դիւրագայթ» Նար., անգթելի Փիլ. լին. Պիտ., դիւրագթե-լութիւն Ոսկ. յհ. ա. 2 (իսկ գթուցանել «թու-լացնել» ևն ձևերի վրայ տե՛ս կթոտ)։-4. Առաջին գայթ արմատը բարդելով գիլ (գլո-րիլ, գիղ, գել, գալար) բառի հետ ձևանում է-ԳԱՅԹԱԴՂԻԼ (կամ գայթակղիլ) «գլորիլ ընկնել, մոլորիլ, սխալիլ» ՍԳր., «փախչելով մի տեղ ապաստանիլ» Բուզ. Գ. ժը. Կիր. 126 (ըստ Հ. Գ. Այտնեանց, Բազմ. 1914, 257). ո-րից գայթագղութիւն ՍԳր., գայթագղանք Սե-բեր., գայթագղակից Եւագր., գայթագղեցու-ցանել ՍԳր., ղիւրագայթակղ Լմբ. սղ.։-Նիւ-թական «ոտքը սահիլ» իմաստը. գեղեցիկ կերպով ցոյց են տալիս հետևեալ վկայութիւն-ները՝ «Մի՛ ելաներ ի վերայ սառին ծովուդ, զի կօշիկ քո գայթագղեցուցանէ զքեզ» Եփր. թակղէր» Յայսմ. մրտ. 16։ Հմմտ. նաև Ոսկ. եփես. 770՝ «Ի վերայ ձեռաց առցեն զքեզ և մի՛ գայթակղեսցի զքարի ոտն քո», որի ղէմ Մտթ. դ. 6 ունինք՝ «Ի վերայ ձեռաց բարձցեն ղքեզ, զի մի երբեք հարցես զքարի զոտն քո», սրանից էլ դուրս է գալիս գայթակղիլ «ոտքը քարի զարևուիլ»։
astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.
• . ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։
united, joined, conjoined, connected, annexed;
contiguous, adherent, adhesive, sticking;
adjoining, abutting, lying close to;
conjointly, together, at the same time;
— ընթանալ, to run together;
to concur with, to cooperate;
to compete;
— լինել, to be annexed;
• «իրար մօտ, կպած» Կիւրղ. ծն. «միա-սին, հետը» Դան. ժգ. 24. Եւս. քր. «միա-սին, միաբան, ամէնքը միասին և միևնոյն ժամանաև» Բուզ. Եւս. քր. «ճանապարհնե-իի իրար միացած տեղը, ճամբի գլուխ» Ես. ծա. 20. Կոչ. որից կցել «միացնել, զօդել, կպցնել» ՍԳր. «երգակցիլ, ձայնակցիլ» Բ. մակ. ա. 23. Ոսկ. մ. ա. 11. «արգիլել, չթող-նել?» Անսիզք 49. կցան Սեբեր. 103. կցկցել Ոսկ. ես. Կոչ. Եզն. կցկցանք Ոսկ. փիլիպ կցորդ «կից» ՍԳր. «մի տեսակ երգ» Ոսկ ա. տիմ. Փարպ. որ և կցուրդ Յհ. իմ. (ըստ Մ. Աբեղեան, Արրտ. 1912, 729-731 այս-պէս էին կոչւում այն հոգևոր փոքրիկ եր-գերը՝ որ հին ժամանակ Ս. Գրքի սաղմոս-ներից և օրհնութիւններից յետոյ՝ իբր յաւե-լուած էին երգում, նրանց կից, իբրև յառա-սութիւն. հմմտ. նաև կացուրդ). կցորդիլ Իւս. պտմ. կցորդութիւն Ագաթ. կցուած Սիր. իէ. 2. Վեցօր. կցուածոյ Եւագր. կցըր-դասաց «երգասաց» Մխ. դտ. կցկցոտ Ոսկ. յհ. ա. 10. կցկցութիւն (նորագիւտ բառ) Թղ. պրոկղ. (ՀԱ 1921, 18), թերևս նաև կցխանի, կցղաք «կախանի համար փունջ փունջ կա-պած պտուղներ» Վստկ. 134, 187 ևն։ Կից բառով բարդուած են բազմաթիւ ձևեր, ո-րոնք «նոյն» կամ համ մասնիկի նշանակու-թիւնն ունին. այսպէս օր. ձայնակից Գ. մակ. դ. 6. գողակից Ես. ա. 23. գործակից ՍԳր. գերեկից Հռ. ժզ. 7. Ոսկ. ա. տիմ. ժդ. գա-ւառակից Փարպ. զինուորակից Փիլիպ. բ. 25. Փիլիմ. 2. դրակից Փարպ. դատակից Եփր. զուարթակից Ագաթ. զարդակից Ոսկ. եբր. իը. երամակից Վեցօր. երդակից Ել. գ. 22. ընդդիմակից Ես. կդ. 2. ընդելակից Կորիսն. թևակից Կոչ. ժամանակակից Եզն. Եւս. քր. ժառանգակից ՍԳր. եι-րակից Բուզ. լանջակից Ոսկ. ա. տիմ. ժե. լծակից ՍԳր. Եզն. խաչակից Հռ. զ. 6. Ագաթ. ծառայակից ՍԳր. կենակից ՍԳր. նիզակակից ՍԳր. Ագաթ. ևն, ո-րոնց վրայ արդի գրականը աւելացրել է շատ ուրիշ նոր ձևեր. ինչ. յանցակից, գա-ղափարակից, մեղսակից ևն։ Այստեղ է պատկանում նաև կիցք «անասունի յետևի մասը» Սմբ. դատ. 60, որից «աքացի, քա-ցի», այսպէս՝ կիցս ընկենուլ Ոսկ. ես. Եփր. համաբ. կիցս հանել Մանդ. իբր «աքացել, քացի տալ» կամ փխբ. «խեռել, անսաստել», որից կիցընկէց կամ կիցսընկէց Կանոն. կցատող Սեբեր. 200. կցածել կամ կցացել «աքացել» Ոսկ. մ. և յհ. ա. 3 (էջ 57), կցար-կող «կից զարնող» Սարգ. ա. պետ. ը. էջ 326բ (չունի ԱԲ). հմմտ. պրս. [arabic word] ǰui-ta, թրք. [arabic word] čiite «ձիու, էշի քացի, կիցք», որ ծագում են պրս. ǰuft, թրք. čift «զոյգ, կից» բառից։-Նոյն բառն է նաև կցակ, որ ՆՀԲ և ԱԲ մեկնում են «գրտակ. նկանակ», բայց բուն նշանակում է «զոյգ, երկու հատ». հմմտ. «Ա՛ռ ընդ քեզ զքառա-ռուն կցակս հացի» Վրք. հց. Ա. 636. «Առ քեզ քառասուն կցակս հացից» Լմբ. սղ. սր-րանց մէջ կցակս հացի(ց) պէտք է մեկնել «մի զոյգ հաց», իբր թրք. bir čitt ekmek. նոյն է նաև գւռ. կից հաց Չմշ. «իրար կաած զոյգ հաց՝ որ հարաանիքի ժամանակ դրացի-ներին են բաժանում»։ Արմատի երկրորդ ձևը կամ նրա ձայնդարձն է կուց, որ ան-կախ գործածութիւն չունի. յետնաբար մի-այն գտնում ենք կուց Յայսմ. յնվ. 3 «երկու բուռը միասին կցած՝ գոգաւոր մի խոռոչ հմմտ. կից՝ նոյն նշանակութեամբ, նորա-ռիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճծը. «Արիստոտէլ ասէ թէ ա՛յնչափ նիւթ կայ ի մին կից հողն, սրպէս ի հազար կից հուրն». (մի քիչ յետոյ՝ «Ի մին ագահ և աշխարհասէր մարդն՝ որ է իբրև զմին ափ հող, հազար այնչափ նիւթ կայ, որ է մարմնական հեշտութիւն, զինչ ի հազար հոգևոր մարդն որ է իբրև զհուր). հմմտ. նաև գաւառականները, որոնք երկու ձևերն էլ պահած են. այսպէս՝ Ակն. Ապ. Ղզ. Մկ. Վն. կուց, Մրղ. կուց, Ոզմ. կօզ, Հմշ. Ղզ. Ղրբ. կից, Ակն. Սեբ. կիս, Մշ. կիցք, Ղրբ. կիսք, բոլորն էլ «ափկից, բուռ», որից նաև Ղրբ. կի՛սքէլ (<*կիցքել) «մի բանից երկու բուռ միասին առնել»։