to disperse, to sow.
Ի վայր արկանել. ցանել։ Իսկ կր. իբր ձ. Ցրուիլ. ցնդիլ. ընդ վայր յածիլ կամ ի վայր իջանել.
Խլեաց զմեհեանս, զբագինս, զկուռս. եւ վայրեաց զմոխիր նոցա ի վերայ գերեզմանաց նոցուն մարդոց, որ զոհէին. (Եփր. մն.։)
Ի ժամ փորձութեան մերոյ վայրին միտքս մեր, եւ թարթափին խորհուրդք մեր. (Եփր. համաբ.։)
Եւ զի յանկարծակի ծանեան զնա, վայրեցան միտք նոցա առ վերջին գալուստն. (անդ։)
like a savage, cruelly.
եւ ա. ἁγρίως fere, immaniter. եւ ա. ἅγριος ferus, ferox. Իբրեւ վայրենի. գազանաբար. մոլեգին.
Ծով ծփմամբ մոլեալ վայրենաբար. (Պիսիդ.։)
Ելանէր գազանն այն ի վերայ նոցա վայրենաբար եւ ահագին յարձակմամբ. (Վրք. ոսկ.։)
of savage nature or character, churlish, clownish, intractable, unsociable, rustic, coarse, rude.
ՎԱՅՐԵՆԱԲԱՐՈՅ կամ ՎԱՅՐԵՆԱԲԱՐՈՒ. Վայրենի բարուք. վայրագ. անմարդի. մոլեգին. կատաղի.
Միշտ դժնեայ եւ վայրենաբարոյ։ Որ եւ առ տգետս եւ վայրենաբարոյս առաւել զօրանայ։ Ի վայրենաբարոյ իշխանացն տաժանելի կրիւք ելին յաշխարհէ. (Նար. ՟Խ՟Զ։ Շ. ընդհանր. եւ Շ. ատեն.։)
Ի վայրենաբարոյ օտարութենէն յիմաստութիւն երկնաւոր գազանք գիշատեցին զմարմին իմ. (Ճ. ՟Ա.։)
living in the wilds, savage.
Վարաբնակ. վայրագ.
Իբրեւ զվայրենաբնակս ոմանս գոչեն ի մէջ դաշտի զկնի այնոցիկ՝ զորս հալածեն. (Վրք. ոսկ.։)
Իբրեւ զվարենաբնակ երկուցեալ։ Հովիւ եւ վայրենաբնակ այր. (Ճ. ՟Ա.։)
wild;
barbarous.
ἁγροικός agrestis βάρβαρος barbarus. Վայրենի, եւ բարբարոսական.
Յովանակս անհամբոյր՝ վայրենական եւ անկրթական։ Ընկեցեալ ի վտակն վայրենական ողողիչ։ Վայրենական խորհրդոյ. (Նար. ՟Ի՟Բ. ՟Ծ՟Դ. ՟Զ՟Բ։)
Վայրենական կատաղութիւն մտաց իմոց։ Վայրենական գայլոյն. (Բենիկ.։)
Իմ տեսեալ է եւ զինձս վայրենականս՝ ընտանացեալս. (Ոսկ. հերոդ.։)
Գազանս կոչէ զհեթանոսս վասն վայրենական բարուցն։ Ըստ բարբարիկ վայրենական մտաց. (Ոսկ. ես.։)
Զվայրենական սովորութիւնս նման նոցա (մոգուց) ի բաց ընկեսցուք. (Ոսկ. մ. ՟Ա. 7։)
Ի չարեացն ցածնուցուն, եւ դադարեսցեն ի վայրենական մտացն. (Մեկն. ղկ.։)
feeding on venison.
Կերօղ զվայրի որսս՝ զերէ վայրի.
Ոմանք մարդակերք են. եւ այլք վայրենակերք. (Խոր.։)
fierce, wild, savage, brutal, barbarous, ferocious, cruel.
Վայրենի մտօք. վայրագիմաստ. վայրենաբարոյ. գազանամիտ. բարբարոսական. կատաղի, բիրտ, կոպիտ.
Վայրենամիտք եւ զգօնամիտք ի միասին բնակեսցեն. (Ոսկ. ես.։)
Յայսմ վայրի ճառեցից զվայրենամիտ ազգին զխստասիրտ դառնութիւն ի գլուխ ելեալ. (Ղեւոնդ.։)
Ըստ բնութեան գազանաց վայրենամիտք լեալ։ Իսկ նոքա՝ որ այնպիսի վայրենամիտք են։ Այսինքն ապառում եւ վայրենամիտ եղեն. (Արծր. ՟Գ. 11։ Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։ Իգն.։)
Առ յոյժ վայրենամիտ բարուց. (Պիտ.։)
Առիւծ զվայրենամիտ յեղուզակութիւն սիրէ. (Վեցօր. ՟Ը։)
to become savage, to grow inhuman, brutal, ferocious, cruel.
Ծով վայրենացեալ յառաջին ընտանի եւ խաղաղ բնութենէն. (Սարգ. յկ. ՟Բ։)
ՎԱՅՐԵՆԱՆԱԼ. βαρβαρόομαι barbarus fio ἁγριόομαι efferor. Լինել իբրեւ զվայրենի գազանս կամ զբարբարոսս. կատաղիլ. գազանանալ. օտարանալ ի մարդկութենէ.
Անտիոքոս արքայ առաւել վայրենացեալ խորհրդովք գայր. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 9։)
Զվայրենացեալ սիրտն դարձոյց ի մարդկային բնութիւն. (Եղիշ. ՟Գ։)
Ամենեքեան վայրենացեալք են. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)
Վայրենացաւ երբեմն նաբուքոդոնոսոր. (Ոսկ. ես.։)
Մեծագոյնն ցանկութիւն յաղթելով՝ ի բաց վայրենանալով, ընչից անյագ, եւ անեզր ստացուածոց տռփութիւն. (Պղատ. օրին. ՟Թ։)
to brutalize, to render savage or ferocious;
to exasperate, to enrage.
ἑκαγριόω agrestem reddo, exaspero, in rabiem ago. Տալ վայրենանալ. օտարացուցանել ի մարդկութենէ.
Սրտնութիւն վայրենացուցանէ զմիտս։ Մի՛ վայրենացուսցէ զքեզ սրտմտութեան մրրիկն. (Եւագր. ՟Դ։ Մաշկ.։)
Զորս կա՛մ սրտմտութիւն վայրենացոյց, կամ տրտմութիւն ամփոփեաց։ Զմիտսն վայրենացուցեալ է բարկութեամբ, ցանկութեամբք, անիրաւութեամբք. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. լին. ՟Դ. 242։)
wild;
rustic, unmannerly, clownish, boorish, ill-bred, uncivil, savage, ferocious, fierce.
ἅγριος, ὀ τοῦ ἁγροῦ agrestis βάρβαρος barbarus եւ այլն. որ եւ ՎԱՅՐԵՆԱԿԱՆ, եւ ՎԱՅՐԻ ասի. Որ ինչ է ի վայրի՝ հեռի ի բարկութեանց. եւ Վայրաբնակ. վայրագ. ամեհի. կատաղի. բարբարոս. ահագին.
Ի գազանաց վայրենեաց։ Ընդ խռուովք վայրենեօք։ Մեղր վայրենի։ Ձիթենի վայրենի.եւ այլն։
Հաւուց վայրենեաց (այսինքն ցամաքայնոց) եւ ջրականաց (այսինքն ջրայնոց)։ Թագաւորաց վատասրտաց, թուղամորթաց, վայրենեաց (յն. բարբարոսաց). (Եւս. քր. ՟Ա։)
Ցլուց վայրենեաց։ Մահակօք վայրենեօք։ Ի միտս վայրենիս։ Ի բախմանէ վայրենի ալեացն։ Օտար եւ վայրենիք էին յօրինաց. (Խոր. ՟Բ. 76։ Ճ. ՟Ա.։ Նար. ՟Ի. ՟Ի՟Ե։ Բրսղ. մրկ.։)
savage nature, inhumanity, fierceness, ferocity, cruelty, brutality.
ἁγροικία, ἁγριότης rusticitas եւ ferocitas, atrocitas. Վայրենի գոլն. կատաղութիւն. գազանութիւն. անընդելութիւն. անմարդութիւն. ամեհութիւն, եւ Ամայութիւն. օտարութիւն. գեղջկութիւն.
Վայրենութիւն գազանաց, կամ բռնաւորաց, կամ բարբարոսաց, կամ բարկացողաց, կամ ալեաց, կամ կռոց եւ դիւաց. (Փիլ. ՟ժ. բան.։ Ճ. ՟Բ.։ Պրպմ. ՟Ի՟Թ։ Սարգ. յկ. ՟Դ։ Նար. ՟Ժ՟Ե։)
Հաճեաց եւ հաւանեցոյց խաղաղութեամբ զվայրենութիւն հեթանոսաց. (Եփր. ՟ա. կոր.։)
Զաստուած գտի վայրենութեանս ջատագով. ընդ Բեթղեհեմի դասեցայց, ընդ մսրից անպատուեցայց. (Առ որս. ՟Ը։)
descent, going down.
Երկինքն ի յերկիրս, եւ երկիրս ի յերկինքն. վայրէջք ի խոնարհ, եւ վերելք ի բարձունս. (Նար. տաղ եկեղ.։)
Սանդուխք լուսեղէն կազմեալ, տէր անդ հաստատեալ փառօք. վայրէջք անմարմին զուարթնոցն, վերելք ի բարձունս անբաւս. (Ստեփ. սիւն. կամ Մոկացի տաղ խչ.։)
wild, savage.
եզ. սեռ՛՛. բառիս Վայր. տե՛ս անդ. (իբր յն. վայրենի. ՟Թ. եապանի)։ Իսկ յոքն. ՟Գ. իբր Վայրք.
Մի՛ ածիցեմք զվայրեօք։ Փարիսեցին լեզուաւն զվայրեօք ածէր (զբարիսիւր). (Ոսկ. մ. ՟Ա. 3։)
Եւ իբր ա. Վայրենիք.
Տնասուն կենդանեացն մարդիկ խնամօղք, իսկ վայրեացն՝ աստուած. (Վանակ. յոբ.։)
a moment, a little time, an instant;
եւ ոչ —, not a single instant, not one moment.
ՎԱՅՐԻԿ ՄԻ. մ. Վայր մի. առ վայր մի. պահեկ մը, քիչ մը. պիր ազ.
Վայրիկ մի անսա՛։ Ե՛րթ, վայրիկ մի արտաքոյ կա՛ց. (Կոչ. ՟Զ։)
Վայրիկ մի եւս՝ եւ շահեալ էր իմ զքո կործանումն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
little was wanting to, it was very near, it almost.
to be dispersed, distracted.
cf. Վայրիջիմ.
ՎԱՅՐԻՋԱՆԵՄ ՎԱՅՐԻՋԻՄ. Ի վայր իջանել. ստորիջանել. վայրաբերիլ.
Ոչ տայի խորհրդոց իմոց վայրիջանել. (Վրք. հց. ձ։)
Վայրիջեաց յանպարագրական ծոցոյ հօր էական բանն. (Թէոդոր. մայրագ.։)
Որոշեալ մարմին իմացականէն ... վայրիջի յերկիր ծնող իւր (մահուամբ). (Եղիշ. հոգ.։)
Այսօր երկնայնոցն վայրիջեալ՝ տօնեն ընդ հողեղէնս. (Շար.։)
Ընդ բոլոր յաբէթեան ցեղասպանութիւնսն վայրիջեալ մինչ ի մերն թորգոմ. (Յհ. կթ.։)
Ի բարձրագոյն իմաստիցն վայրիջեալ ես գտանիմ. (Նար. ՟Հ՟Ա։)
to descend, to come down.
minute, moment, instant, point;
—, — մի, a moment, a little time;
ի — ժամանակի, ի միում վայրկենի, in a moment, at that moment, instantly;
directly, incontinently, instantaneously;
cf. Ժամ.
ՎԱՅՐԿԵԱՆ ՎԱՅՐԿԵՆԻ. ῤοπή libamentum, ictus στιγμή punctum, momentum διαίρεσις divisio. (իբր Վայրիկ մի ժամանակի, կամ ի սեռականէ բառիս Վայրիկ). Դուզնաքեայ մասն կամ բաժին ժամու. րոպէ. (որպէս յն. րօբի՛, մէտ. կէտ. քթթել ական). ակնթարթ. տագըգէ.
Ի միում վայրկենի պատուական ազգն նոցա սատակէր։ Եցոյց նմա զամենայն թագաւորութիւնս աշխարհի ի վայրըեան (իմա՛ ըստ յն. ի վայրկենի) ժամանակի. (Իմ. ՟Ժ՟Ը. 12։ Ղկ. ՟Դ. 5։)
Ի միում վայրկեան ժամանակի. (Եղիշ. մմկրտ։ Շ. հրեշտ.։ Վրք. հց. ՟Բ։)
Ի մի ժամանակէ վայրկենի որովայնամոլութեամբ յեգիպտական կռամոլութիւն թաւալեցան. (Բրս. պհ.։)
Զմի մի ի վաթսուն ժամուցն ի վաթսուն վայրկենի հատանեն. (Վեցօր. ՟Զ։)
Ի միում վայրկենի. (Շ. հրեշտ.։)
Թողացո՛ ինձ զօղել ուրեք վայրկեան մի ժամանակի. (Խոր. ՟Գ. 34։)
Վայրկենի նմանութեամբք ի մշտնջենատես կերպարանսն փութային հասանել։ Փոքր նեղութեամբ վայրկենիս ծնան զհոգի փրկութեան. (Ագաթ.։ Յհ. կթ.։)
Մի՛ ծուլասցուք ի վայրկեանս, զի մի՛ հեծիցեմք յանեզրականսն. (Ոսկ. փիլիպ.։)
Կալ ի վերայ արագախաղաց վարկենաց (կամ վայրկենեաց) իւրեանց։ Որչափ ժամս վայրկենից (կամ վայրկենեաց) եւ րոպէից համարիցի անցեալ աստեղագէտն. (Վեցօր. ՟Զ։ եւ Շիր.։)
Առ նոյիւ ի միում վայրկենի (լս. սակաւ) ժամու եղծաւ ապականեցաւ երկիր առ հասարակ. (Գէ. ես.։)
Կամ որպէս մ. Առ Ժամանակ մի. առ վայր մի.
Անցաք ի սուրբ տեղիսն երկրպագել, եւ մնալ վայրկեան ի պաղեստինացւոց հրահանգս. (Խոր. ՟Գ. 62։)
Ոչ կարաց վայրկեան մի (կամ վայրկենի մի) կալ ընդդէմ. (Լաստ. ՟Ժ՟Ը։)
of a minute;
instantaneous, momentary.
cathode, negative pole.
from below;
— ի վեր, upwards.
Ի վերուստ ի վայր ... ի վայրուստ ի վեր. (Փիլ. լին. ՟Ա. 78։)
Որոտումն այնքան յամպոց ճայթումն արձակեաց յերկիր, որքան ի վայրուստ յայնժամ յերկին ի վեր տուաւ. (Բրս. գորդ.։)
living on this earth, terrestrial.
crystalline.
Որ ունի զգոյն որպէս զական վան.
Զվանագոյն ականագոյնն երկնից՝ աղուճակի նմանեցուցանէ կերպարանաց. (Ոսկ. ես.։)
hawk's bill turtle.
Է գազան ինչ ի ծովու, որ կոչի վանակրեայ (կամ վանակրէ). վիշապաձկան նման է, յաւազին տեղին իբրեւ կղզի է. (Եպիփ. բարոյ.։)
prior, superior, abbot, archimandrite.
crystal.
Կանգնեցից զաշտարակս քո յասպիս, եւ զդրունս քո յականց վանեայց. (Ես. ՟Ծ՟Դ. 12։)
Զդրունս քո յականս վանեայս. ակիւղաս ասէ, յականս ծակոտկէնս (իբրու թափանցիկս)։ Զդրունս քո ի տախտակս վանեայս. (Ոսկ. ես.։)
Ի վերնայարկն քերոբիմք ... միջնայարկքն վանեայք. (Տաղ.։)
cf. Վանորայ.
Գլուխ աբեղայից, վերակացու վաներայից, եւ ուսուցիչ ամենայն անապատաւորաց. (Բուզ. ՟Զ. 15։)
cf. Վանորեայ.
ՎԱՆՈՐԵԱՅՔ կամ ՎԱՆՕՐԵԱՅՔ, րէից, կամ եաց - ՎԱՆՈՐԱՅ կամ ՎԱՆՕՐԵԱՅ ՎԱՆՈՐԵԱՅՔ կամ ՎԱՆՕՐԵԱՅՔ. τὰ μοναστήρια monasteria. Վանք (յոքնակի). մենաստանք. որ եւ ՎԱՆԵՐ, ՎԱՆԵԱՐ, ՎԱՆԵՐԱՅՔ. եւ Վանից որեար, վանականք. վանքեր. յն. մօնասդի՝րիա. թ. մանաստըրլար.
Արդարեւ տուն սգոյ է վանորայն։ Վանորայովն իբրեւ պարսպօք եւ աշտարակօք ամրացեալ էին. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։ Վրք. հց. ձ։)
Յորժամ տեսանէր ոք զվանօրեայն. (Աթ. անտ.)
Շինեցին վանորայս՝ ժողովեալ եղբարս։ Ի վանորայս եւ յեկեղեցիս։ Որ ի վանորայսն կարօտեալք են։ Ամենայն վանորէից։ Վասն վանորեացն (կամ վանորէից) միջագետաց. (Խոր. ՟Գ. 67։ Փարպ.։ Ճ. ՟Ա.։ Վրք. հց. ձ։ Վրք. ոսկ.։)
Ի լերինս սփռեալք վանորեայք։ Լինէր ի լերինն վանօրեայք. (Աթ. անտ.)
Վանորեայս շինէր. (Վրդն. լս.։)
Առաքեցին ի վանօրեայս եւ յանապատաւորս։ Բաշխեաց աղքատաց եւ ի վանօրեայս. (Հ=Յ. մարտ. ՟Ը.։ Հ=Յ. սեպտ. ՟Ի՟Թ.։)
Աձ կրօնաւորս՝ որ ի վանօրեայս։ Որք ի վանորեայս եւ ի մենաստանս բնակէք. (Շ. ընդհանր.։)
Եկեղեցեաց եւ վանօրէից։ Որք ի քաղաքաց վանօրեայս կամ յանապատս. (Մխ. դտ.։)
monasteries, convents;
monks, cenobites.
cf. Վանորայ.
Գլուխ աբեղայից, վերակացու վաներայից, եւ ուսուցիչ ամենայն անապատաւորաց. (Բուզ. ՟Զ. 15։)
cf. Վանորեայ.
cf. Վասիլիսկոս.
• «արքայիկ օձ, քարբ» Վրք. հց. բ. 379 (երկիցս)։
• = Յն. βασιλίσxος՝ նոյն նշ. որի համաձայն վերի բառն էլ պէտք է ուղղել վասիլիսկոս. աւելի ընդարձակ տե՛ս բասիլիսկոս։
Փոխանակ գրելոյ՝ Վասիլիսկոս. Արքայիկ օձ. քարբ.
Ետես անդ վասիլիսւոյ, որ է արքայ օձ։ Հերձեալ ընդ մէջ մեռաւ վասիլիսկոյն. (Վրք. հց. ՟Ի։)
cf. Չարաբարոյ.
Չարաբարոյ. վատ. վատթար.
Վատաբարոյից եւ շոգմոգաց. (Պտմ. աղեքս.։)
disagreeable.
δυσαρεθήσας displicens. Դժուարահաճոյ. անհաճոյ. տհաճոյ.
Որք վատահաճոյքն եղեն աստուծոյ, չարադեւք (այսինքն թշուառք) են. (Փիլ. իմաստն.։)
jarring, discordant, harsh, cacophonic.
Չարաձայն. անախորժ ունկան.
Անձայն բաղաձայնք՝ վատաձայնք են ըստ ողբերգակին։ Երկրորդ տաղին՝ որ թողացուցանէ զվատաձայնն երկայնել. (Երզն. քեր.։)
cacophony.
hopeless, in despair, desperate.
δύσελπις abjectae spei, diffidens. Թերայոյս. անյոյս. թերահաւատ.
Սուրբ եւ գովելի է քաջայոյսն, որպէս ընդդէմ՝ պիղծ եւ պարսաւելի է վատայոյսն։ Մի՛ լինիք վատայոյս, զի բնութեամբ ունի զամենայն բարութիւն. (Փիլ. իմաստն.։ Վրդն. սղ.։)
worse, more wicked.
ἤττων, ἑλάττων minor, inferior, vilior. (ռմկ. տահա պէթէր, պէթին պէթը ). Առաւել կամ յոյժ վատթար. անպիտանագոյն. յետնագոյն. ստորագոյն.
Վեհագոյնքն իշխեսցեն, եւ վատթարագոյնքն ընդիշխանութեամբ իցեն. (Պղատ. օրին. ՟Գ։)
Ոչ ոք ի գովեստ մերձակայիցն ի վեհագունէն առ վատթարագոյնն դարձցի. (Բրս. հց.։)
Վատթարագոյն է պատառ մի մագաղաթ քան զթուզ։ Որ քան զմեղուս վատթարագոյն եւս են ի զայրանալն իւրեանց. (Եղիշ. ՟Բ. ՟Է։)
Զի՞նչ վատթարագոյն քան զլուն եւ զմուկն կայցէ։ Ամենեւին վատթարագոյնք ի տնկոց սեխենի եւ մորենի. (Եզնիկ.։ Պիտ.։)
Այլեւ վատթարագունի իմն նմանեցուցանես տարացուցի։ Ոչինչ է վատթարագոյն թերեւս եւ զայն զմտաւ ածել. (Յհ. իմ. երեւ.։)
ՎԱՏԹԱՐԱԳՈՅՆ. χείρων, -ον pejor, deterior, -ius καταδεέστερος vilior. Չարագոյն. յոռեգոյն. աւելի գէշ.
Զի թէ ընդ այլսն կշռեսցին, վատթարագոյն գտանին. (Իմ. ՟Ժ՟Ե. 19։)
Առ վատթարագոյնսն՝ որ մեծնցէ եւ առաջին կանգեալ, նա է ողորմելի եւ թշուառական. (Նիւս. թէոդոր.։)
Եթէ այսպէս դիպեցաւ, ոչինչ գոյ վատթարագոյն քան զսա. (Արիստ. առինչ.։)
Քան զամենեսեան վատթարագոյն եւ թանձրամիտ էր աքազ. (Ոսկ. ես.։)
curtain;
veil;
պատուհանաց, մահճաց, window-curtain;
bed-curtain;
— դրան, door-curtain;
թատրոնի, —, drop-scene;
— մետաքսեայ, silken curtain;
— ծալածոյ, զսպանակաւոր, roller-blind, spring-blind;
ձգել զ—, to draw the curtain, to draw down the blind;
բանալ զ—, to open or to draw back the curtain;
փակել զ—, to shut the curtain;
—աւ խօսել, to speak under a pretext.
• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «ծածկոց, փարդա (պատուհանի, դռան, մրանի ևն)» ՍԳր. որից վարագուրել «ծած-կել» Ագաթ. վարագուրաձիգ «սենեակ» Ա. մկ. դ. 38, 57. վարագուրակալ (նոր բառ)։
• ՆՀԲ «ծածևոյթ վերուստ ի վայր կամ ի վերայ ագուցեալ»։ Եարզճեան, Արևելք 1884 հոկտ. 17 սանս. var «ծածկել» արմատից։ Հիւնք. պրս. [arabic word] ︎ farazer «վերջաւորք, սփռոց»։ Karst, Յուշար-ձան 401, 403 սումեր, bara «վրան, խո-րան»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 345 զնդ. var «ծածկոյթ»+ պրս. [arabic word] gīr «բռնել» բառերից։
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Կր. Մշ. վարագ'ուր, Հմշ Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. վարաքուր, Տփ. վարաքուր, վարաքուլ (հմմտ. Դրիքուլ< Գրիքուր <Գրիգոր), Սլմ. վmրmքիւր, վm-րmքիւ, Վն. վmրmկ'ուռ, Մկ. վmռmկ'իղ, Զթ. վառագ'օլ, վառագ'ոլ, Երև. վարարքու, բոլորն էլ «եկեղեցու խորանի վարագոյր»։
Փոխանակ գրելոյ՝ Վայրագ. որպէս էրէ վայր, գազան. (տե՛ս եւ ԲԱՐԱԿ. որպէս շուն).
Անհամբոյր վարագին (եղին) գալ տղայոյն ի դիեցումն. (Պիտ.։)
Իսկ ՎԱՐԱԳ կամ ՎԱՐԱԳԱՅ ԼԵԱՌՆ՝ տե՛ս բռ. յտկ. ան։
ἑπίσπαστρον, καταπέτασμα , κάλυμμα, κατακάλυμμα velum, velamen, tegumentum, aulaeum, quod obtenditur, operimentum. Առագաստ. ծածկոյթ վերուստ ի վայր կամ ի վերայ ագուցեալ. պատրուակ. նուարտան. վիժակ. քօղ. սրահակ. սրսկապան. անջրպետ պարզեալ ձգեալ. քէրտէ, էօրթիւ, ճիպինլիք.
Վարագոյր դրան խորանին, եւ դրան սրահին։ Դիցես զսեղանն արտաքոյ վարագուրին։ Ի ներքս քան զվարագոյրն։ Անջրպետեսցէ վարագոյրն։ Եւ ահա վարագոյր տաճարին ցելաւ յերկուս՝ ի վերուստ մինչեւ ի վայր.եւ այլն։
Եւ վարագոյր հին օրինին վերուստ ի վայր պատառէին։ Ընդ պատառիլ վարագուրին՝ զիմ պատառեա՛ ըզգիր պարտին. (Շար.։)
Ի ձեռն սրբազանից վարագուրից ծածկելով. (Դիոն. ածայ.։)
Ի ձեռն վարագուրին, այսինքն է մարմնոյ իւրոյ. (Եբր. ՟Ժ. 20։)
Շնորհէ նմա զամօթն. վասն այնորիկ վարագուրաւ խօսի. (Իգն.։)
rose-coloured, rosy, roseate.
Ունօղ զգոյն վարդի. կարմրերփեան. ծիրանափայլ. զուարթագին. կիւլիւլիւ.
Վարդագոյն վառեալ ծաղիկ։ Վարդագոյն արեամբ քո պսակեցեր զեկեղեցի. (Շար.։)
Այն ինչ վարդագոյն ծայրակարմիր արեգակն ընդ երկիր ծաւալել կամէր. (՟Բ. Մակ. ՟Ժ. 28. յն. այն ինչ արեւելք կամ ծագումն յաջորդէր։)
rose-strewn (pavement).
Որոյ յատակն իցէ իրական կամ նկարած վարդիւք զարդարեալ. ըստ յն. շուրջանակի վարդ սփռեալ.
Գոյնագոյն նկարօք եւ պատուական հանդերձիւք՝ ի վերայ վարդայատակ գաւթին. (Եսթ. ՟Ա. 6։)
conserve of roses.
rosewood.
remunerator;
remunerating;
— լինել, cf. Վարձատրեմ.
Վարձահատոյցն քրիստոս։ Դատաւոր ամենեցուն եւ վարձահատոյց։ Փառս ետ արդարակշիռ վարձահատուցին (կամ վարձահատուցչին) քրիստոսի։ Վարձահատոյց լինել քեզ ի հանդերձեալ յաւիտենին. (Փարպ.։ Տօնակ.։ Վրք. հց. ձ։ Ճ. ՟Ա.։)
Որով զվարձահատոյց մխիթարութիւն ընկալան յամենապարգեւողէն աստուծոյ ըստ իւրաքանչիւր յառաջադիմութեանց. (Կորիւն.։)
showing, indication, mark, index, sign, testimony;
demonstration, evident proof;
show, appearance, parade, ostentation;
spectacle, laughing-stock, butt;
հաստատուն —, plain proof;
— բարեկամութեան, show of friendship;
— մեծարանաց, demonstration of respect;
ի —, ի —ս, ի —ս ինչ, only for show, for pretence, for ostentation;
—ս առնել, to shew, to show off, to make parade or display of, to display;
առնել ինչ ի —ս մարդկան, to do any thing so as to be seen of men, ostentatiously, for mere shew, to obtain applause fraudulently;
լինել ի —ս, to be exposed to mockery or contempt, to be the laughing-stock, the butt of;
զոմանս — առնել ի խրատ այլոց, to hold up to opprobrium for example to others.
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց բերուած վկայութիւնները յետին են) «արտաքին երե-ւոյթ, ձևակերպութիւն» Մտթ. զ. 1, իզ. 5, Ոսկ. «նշան, օրինակ, փորձ, գաղափար» Ոսկ. յհ. ա. 21, բ. 19. Եւագր. «ծաղը, խայ-տատականք» Օր. իը. 37. Սեբեր. «փաստ, ապացոյց» Յճխ. Փիլ. որից ցուցանել ՍԳր. Եզն. ցուցակ Փարպ. ցուցիչ Եւս. պտմ. Վեց-օր. ցուցումն Ոսկ. յհ. ա. 20. նորացոյց, Ոսկ. մ. ա. 4. Ագաթ. ճանապարհացոյց Կոչ. մատնացոյց կամ մատնցոյց Գ. մկ. զ. 22 Յոբ. լդ. 26. Եփր. ծն. և ել. յառաջացոյց Ագաթ. նկարացոյց Ագաթ. հրեշտակացոյց Փարպ. հնարացոյց Սեբեր. երազացոյց Սե-բեր. Ագաթ. կանխացոյց Սեբեր. ապացոյց Յհ. իմ. Երև. Անյ. նոր բառեր են ցուցամոլ, ցուցամոլութիւն, ցուցամատ, ցուցահանել, ցուցահանդէս, օրացոյց, կողմնացոյց, գրա-ցուցակ, դասացուցակ, ցուցարար, ուղեցոյց, ցուցադրել, ցուցադրական, ցուցակագրել, ցուցակագրութիւն ևն։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. skeu-sk'-ձևից, որ յառաջանում է skeu-«դիտել, նկատել» ար-մատեո՝ sk՛ աճականով. ժառանգակից ձևե-րից յիշատակելի են հբգ. scouwōn «դիտել», հսաքս. scauwōn, նբգ. schauen «դիտել» ռոթ. skuggwa «հայելի», us-skaws «շրջա-հայեաց», հհիւս. skygna «լրտեսել», չեխ. škoumati «նշանակել», պհլ. škóh=պրս. օ︎︎ šikūh «փառաւորութիւն, փառք, շուք» (իրան. <*skauaϑa-), նոյն արմատը առանց նախաձայն s-ի՝ յն. ϰοζω «նկա-տել», άϰούω «լսել», ἀμνο-ϰών «գառնա-րած>միամիտ, պարզամիտ, անմեղ» (բայց նաև s-ով შοο-σϰόος «զոհի տեսուչ»), լտ. caveo «զգուշանալ, հսկել», ռուս. чуять «զգալ, իմանալ», чудo «հրաշք» (հմմտ. գւռ. ցուցանք), սանս. kavi-«դէտ, գուշակ, մարգարէ, իմաստուն», ā-kuvate «ի նկատի ունենաով», զնդ. čəvīsi «փստահ՝ լիայոյս էի» ևն (Pokorny 1, 370, Boisacq 480, Walde 143)։ Հայերէնը պէտք չէ համարել անցողական, իբր *ցու-ուցանել «դիտել տաւ». որովհետև այս պարագային հրամա-յականը պիտի լինէր *ցո, այլ աճած sk' աճականով։
• Böttich. Arica 69, 131 ցուցակ բառը կցել է սանս. čakšas ձևի հետ։ Տէրվ. Altarm. 44-45 ցից, ցուց ևն ձևերի հետ՝ հնխ. sta, stu արմատից. հմմտ. յն. στευ-, լիթ. stoviu, լեթթ. stawé ևն։ Հիւնք. ուսանիլ բայից։ Bugge KZ 32, 76 համարում է հյ. տես, յն. δείϰνυμι և սանս. diç բառերին արմատակից *տիս ձևից, իբր *տիսուցանել >տսուցանել > *ծուցանել > ցուցանել։ Ուղիղ մեկնեց Meillet MSL 8, 296-7 Esq. 78 (նոյնը Scheftelovitz BВ 28, 294, յետոյ Ben-
• veniste MSL л 95, էջ 76)։ Patrubá-ny SA 1, 211 հնխ. k'yousk-ձևից. հմմտ. սանս. čyávam. յն. σευω «վարել, մղել»։ Pedersen KZ 38 (1905), 410 յն. δεἰϰνυμι = հյ. *տուցանել >ցուցա-նել։
δείξις, ἁπόδειξις, ἁνάδειξις , ἑπίδειξις ostentatio, indicium, argumentum, demonstratio παράδειγμα exemplum παραβολή parabola. Արմատ Ցուցանելոյ՝ իբր Ցուցումն. ցուցակ. արտաքին ցուցակութիւն. երեւեցուցումն. երեւոյթ. եկեւումն. երեւոյթ. երեւումն. դրսէն ցցնելը.
Մի՛ առնել առաջի մարդկան՝ որպէս թէ ի ցոյց ինչ նոցա։ Զամենայն գործս իւրեանց առնեն ի ցոյցս մարդկան. (Մտթ. ՟Զ. 1։ ՟Ի՟Զ. 5։)
Ի ցոյցս մարդկան ճգնել, կամ աղօթել. (Մանդ. ՟Ժ՟Ը։ Խոսր.։)
Զարդարին, եւ ի ցոյց լինին. (Վրք. հց. ՟Զ։)
Աներեւելիս պարտ էր առնել, եւ առանց ցոյցս առնելոյ՝ զոգւոցն մաքրութիւն. (Փիլ. ել.։)
Վասն է՞ր ինձ ցոյցս առնես, յորժամ աղքատին ողորմիս։ Զի մի՛ ի ցոյցս ինչ գործիցեմք։ Ի ցոյցս ինչ գործ ոչ գործէ։ Ո՛չ ի ցոյցս ինչ գրեցին՝ զոր ինչ գրեցին։ Յաղագս մեծութեան եւ պատուասիրութեան ի ցոյց առնելով։ Յաղագս մարդկան գովութեան ի ցոյցս արարեալ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։ ՟Բ. 2. եւ 5։ Ոսկ. յհ. Ոսկ. ՟ա. կոր.։)
Զխայտառականս ամօթոյ իւրեանց (զկուռս) ցոյց առնեն մարդկան. (Բարուք. թղթ.) (որ բերի եւ ի ՟Գ նշ)։
Խնդրել ի մարդկանէ փառս՝ ցոյց է անհաւատութեան. (Բրս. հց.։)
Պղինձ պճնելի՝ ցոյցք առաքինութեան. (Նար. ՟Բ։)
Առ ի ցոյցս զօրութեան։ Կամէր ի ցոյցս (այսինքն ցուցիւք) զօրութեան իւրոյ ի զղջումն բերել զնոսա. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։ ՟Բ. 19։)
Ամենայն աշխարհ անտեսանելին եւ անմարմինն՝ ցոյց օրինակի է երեւելոյս։ Անմարմին երկինն է ցոյց օրինակի է երեւելոյս։ Անմարմին երկինն է ցոյց օրինակի տեսանելոյս. (Փիլ.։)
Այսոքիկ բարձրագոյն ցոյցք էին օրինակի հանդերձելոցս։ Ծնանելն կուսի որդի՝ այս ի վեր են քան զբնութեանն ցոյցք։ Զցոյց զօրութեան որդւոյն Աստուծոյ՝ զոր հայցեցի, ոչ ետուր. (Շ. բարձր. եւ Շ. մտթ.։)
Ըստ ջրոյ ցուցի իջելոյ ի խողովակէ յաւազին տեղիս. (Երզն. քեր.։)
Եթէ մերձեսցի ոք յայլ զբազմունս (ցնորս), եւ գիրս դիւաց, եւ ի ցոյցս լուսնի եւ աստեղաց. (Կանոն.։)
ՑՈՅՑ. Առակ նշաւակի. տեսիլ նշաւակի. հանդէս յաղթանակի. ձաղ.
Եղիցես յառակ, եւ ի ցոյց, եւ ի զրոյց ի մէջ ազգաց. (Օր. ՟Ի՟Ը. 37։)
Առ ոմանս երկայնամիտ լինի, եւ զոմանս ցոյց առնէ ի խրատ ամբարտաւանից. (Իգն.։)
Ի ցոյց շրջին վասն յաղթութեան թագաւորին։ Ի ցոյց շրջեցուցանէ. (Սեբեր. ՟Գ։)
Արար զնա ցոյց բարեկամաց իւրոց. (Ճ. ՟Ա.։)
Զայնպիսին ցոյց արասցեն, եւ ընկեսցեն եւ մերժեսցեն։ Ընկեցեալք լիցին ի պատուէ անտի երիցութեանն, եւ ցոյցք լիցին իբրեւ ընկեցեալ՝ ժողովրդեանն առաջի. (Կանոն.։)
ՑՈՅՑ. Ապացոյց. տարացոյց. ցուցակութիւն յայտնի պատճառօք. ցուցում.
Ի ձեռն օրինակի պարտ է յանդիման կացուցանել զցոյցս խոստացելոցդ։ Ի գրոց ինձ հատո՛ զցոյցսն. (Աթ. ՟Ը։)
Եւ զի՞նչ է տրամախոհիլն, եւ զցոյցն բանիւ ցուցանել անկարօղ գոլ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)
Գործքն ցոյցք էին սիրոյն. (Առ որս. ՟Ե։)
Այս իսկ է սիրոյ նորա ցոյցք. (Յճխ. ՟Բ։)
Յորժամ նուազութիւն իցէ յայտնի ցուցից կա՛մ բանիւք կամ գրովք, ի վկայս ապաստանին։ Նմին իսկ ի ցուցէս հաւանեցուցից. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. յովն.։)
Զի՞նչ այլ քան զայս յայտնապէս ցոյցք առակաւոր բանիս. (Իգն.։)
Եւ այս վասն սորին բաւական է առ ի ցոյց. (Շ. թղթ.։)
wheat-coloured.
Որ է իբր ի գոյն ցորենոյ. ցորենի գունով. (ՃՃ. Վրք. մրկ. աւետ.։)
where, whither;
ցո՞ր վայր, how far ?
lewd-faced, brazen, shameless.
cold, frigid.
Ի դաշտ մի ցրտային։ Ցրտայինսն զհիւսիսայինն։ Ի ժամահոտ ցրտային տարտարոսէ աստի փրկեսցուք զանձինս. (Ճ. ՟Ա.։ Մագ. ՟Ժ՟Է։ Նանայ.։)
well instructed, civil.
Այն ինչ՝ յոր իցէ ոք քաջ կրթեալ.
Զայսպէս նուրբ, եւ ոչ բարեկիրթ խնդրոյս՝ ոչ է պարտ օրինադրական վճիռ հատանել. (Պրպմ. ՟Ի՟Է։)
of good morals, pious, virtuous, honest, religious.
Բարւոք կրօնաւորեալ, այսինքն քաղաքավարեալ. բարեպաշտ. առաքինի. որպէս լտ. եւ յն. εὑσεβής religiosus
Եթէ բարեկրօն (տեսանեմ), յանդիմանութեան (ակն ունիմ)։ Ժողովք բարեկրօնից. (Նար. ՟Ի՟Գ. ՟Լ՟Ա։)
good morals, honesty, probity, piety, religion, goodness.
Եւ լինի աղագաւ յառաւել զգուշութենէ կարծեաց՝ թերութիւն բարեկրօնութեան. (Գր. տղ. թղթ.։)
to vouchsafe, to accept, to receive favourably, to please.
Օրհնեալ է անուն սուրբ փառաց նորա, որ այսպէս բարեհաճեցաւ։ Գոհանամ զքէն Քրիստոս Աստուած իմ, զի այսպէս բարեհաճեալ յիս՝ զօրացուցաներ զիս։ Բարեհաճեցաւ ի քեզ հայր բարերար. (ՃՃ.։)
Բարեհաճեցի՛ր, եւ ընկալ տէր ի հաճոյս քո զվերակացու եւ զտեսուչ հոգւոց մերոց. (Եփր. քրզ.։)
Մերթ որպէս Բարեհաճոյանալ.
Զայս եւ տէրն աւանդեաց՝ զբարեհաճիլն ամենայն մարդկան. (Համամ առակ.։)
approbation, consent, benevolence, favour, friendship.
Յոյժ հաճելի կամ հաճոյ լինելն յաչս Աստուծոյ եւ մարդկան. εὑαρέστηις gratiae conciliatio, gratia
Բարեհաճութեամբ զարգանալ. (Ճշ.։) (Առ յետինս վարի՝ որպէս Հաճութիւն կամաց. εὑδοκία placitum, benevolentia )
tasteful, savoury.
Չոգայ ի բարեհամ աղբիւրիկն. (Յհ. կթ.։)
Որպէս աղբիւր յստակ եւ ցուրտ եւ բարեհամ հեշտալի է ի տօթ ժամու. (Ոսկ. գծ.։)
of good renown, of great reputation, famous, renowned, celebrated.
Բարեհամբաւ գովութեամբ։ Լաւ զբարեհամբաւ գովութիւն համարեալք։ Էին զօրութիւն յամենայն բերանոց բարեհամբաւ գովեալ լիցի. (Փիլ.։)
Ընդ ամենայն տեղիս բարեհամբաւ ստանաս զիս քեզ. (Լմբ. սղ.։)
(Պա՛րտ է) բարեհամբաւ լինել եւ գովիչ ի վերայ այսպիսի օգտակար իրաց. (Փիլ. բագն.) յն. εὑφημητέον
to celebrate, to publish with praise.
Բարեհամբաւելով ընդ ամենայն տիեզերս. (Պիտ.։)
Թէ գոհութեամբ բարեհամբաւես զնոյն։ Այլք կուռս բարեհամբաւեցին. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)
Կին գեղեցիկ՝ փոյթ եւ ժրագլուխ՝ բարեհամբաւի եկեղեցի սուրբ. (Համամ առակ.։)
Մովսէս որպէս օրինադիր բարեհամբաւի. (Ոսկ. ի կոյսն.։)
Եւ այս (օրէնք) բարեհամբաւեսցի. այսինքն՝ իբրեւ բարի հրատարակեսցի. (Մխ. դտ.։)
good name, renown, reputation, fame, praise.
Գոհութիւն Աստուծոյ մատուցանեմք յաղագս քո բարեհամբաւութեանդ. (Խոր. ՟Գ. 67։)
Սորա եւ հռչակաւորն բարեհամբաւութիւն յայտ ի յոլովից աստուածաբանիցն է։ Բարեհամբաւութեամբ հռչակեցաւ. (Պիտ. ստէպ։)
Գովութիւնդ ո՛վ սուրբ կոյս՝ վերագոյն է քան զամենայն բարեհամբաւորութիւնս. (Ճ. ՟Գ.։)
Զուարճացեալք ի տեղւոյն բարեհամբաւութիւնն. (Խոր. պտմ. հռիփս.։)
very sensible, -wise, — learned.
Առաքելոց ձեռինն աջոյ բարեհանճար հիմնարկութիւն. (Նար. ՟Հ՟Է։)
obedient, submissive.
Բարւոք սկսեալ. բարեյաջող. բարեբար.
Եղիցի քեզ ապրել՝ ի նուէս նաւի՝ յոր երթասն լիցես (ի փոր կիտին). (Փիլ. յովն.։)
Զայս՝ ոչ վասն յանդգնելոց ասէ, այլ բարեհաւանիցն. (Ոսկ. գծ.։)
Բարեհաւանն հօրն՝ միշտ զնորա կամացն զհաւանութիւնն փութայր կրել. (Կլիմաք.։)
very ingenious, — clever.
Բարեպարգեւ եւ բարեհնար է Աստուած. (Ոսկ. յհ. ՟Ա. 42։)
cf. Բարեհամբաւ.
Աճեցուցեալ զտարփանս նոցա խանդաղատանօք բարեհռչակ բարբառոյն. (Լմբ. պտրգ.։)
cf. Բարեհամբաւեմ.
Զշնորհ նորին առ ամենեսին բարեհռչակեմ։ Զբարեհռչակեալ անունդ հզօր՝ գովելի. եւ այլն. (Նար. ստէպ։)
cf. Բարեհամբաւութիւն.
Եթէ ոչ հանդիպեսցիս բարեհռչակութեան՝ որ յամենեցունց, ոչ համարեսցիս կեանս զկեանսս քո. (Ոսկ. յհ. ՟Բ. 37։)
Զօրինադրին քաղցրութիւնն վայելուչ բարեհռչակութեամբքն ունել. (Մեկն. ղեւտ.։)
Սովորականաւ թագաւորացն զբարեհռչակութիւնն գոչել կամեցեալք ... զԿոստանդիանոս ամենեքեան միաբան օգոստոս կարդային. (Սոկր.։)
Ոչ միայն անուանցն չափով զբարեհռչակութիւնն ունի, այլ եւ է արդարեւ այսպէս ըստ բնութեան. (Կիւրղ. գանձ.։)
that invites, exhorts to good things.
Ի բարին հրաւիրօղ. բարեյորդոր.
Կանոնս բարեհրաւէրս եւ կենդանատուրս՝ գրեալս հոգւովն Աստուծոյ. (Նար. ՟Ծ՟Ա։)
of a good shape, well made, genteel;
graceful.
εὑσχήμων decorus, honestus Վայելուչ ձեւով. բարետեսիլ. պարկեշտ. համեստ.
Այլ ոմն կին, որ ունէր հանդերձս բարեձեւս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
Այր բարկացօղ՝ ո՛չ է բարեձեւ. (Կլիմաք.։)
Կացին մնացին օրինադրեալ պահսն՝ ամենայն բարեձեւ կարգօք։ Բարեձեւ կարգօք վարեն զաշխարհ. (Յճխ. ՟Թ. ՟Ժ՟Բ։)
Կարգաւորաբար կայցէ ի բանս բարեձեւս. (Սարգ. յկ. ՟Ը։)
Մի եւ նոյն բարեձեւս բաբելոնի հնոցն՝ եւ բաբելացի անօրինացն բոցանայր. (Փարպ.։)
fine figure, gracefulness, decorum.
εὑσχημοσύνη decor, elegantia, modestia Վայելչութիւն. գեղեցկութիւն. բարելաւութիւն.
Ոչ ի սակս բարեձեւութեան եւ տարաձեւութեան բանից այժմ եղեւ մեզ դիտողութիւնս. (Պղատ. օրին. ՟Ա։)
Ի վերայ բարեձեւութեան դիմացն ծաղկեալ շնորհք առաքինութեանն։ Տեսանելով զահաւոր կերպարանին նորա բարեձեւութիւն. (Պիտ.։ Նար. ՟Ղ՟Գ։)
Պատէր զամենայն մեռեալս բարեձեւութեամբ. (ռմկ. շէնքով շնորհքով) (Վրք. հց. ՟Ի։)
Իրաւանց եւ արդարութեան հնազանդել յաղագս բարեձեւութեան։ Կործանել զհակառակամարտսն բարեձեւութեան կարգաց եւ կրօնի. (Յճխ. ՟Բ. ՟Ժ՟Գ։)
Ի բարեձեւութենէ բանիցն զարտուղի անկեալ՝ չար անուանի. (Սարգ. յկ. ՟Ը։)
Քահանայն կալով ի մէջ ժողովրդոցն՝ բարեձեւութեամբն ճանաչի, եթէ քահանայ է. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։)
Միաբանութեամբ պարսպեալ էք, եւ ամենայն բարեձեւութեամբ փարթամացեալ. (Մագ. ՟Ա։)
Բարեձեւութեամբ շրջել առ արտաքինսն։ Բարեձեւութեամբ վարուց արուեստաւորեալ։ Ամենայն ի ձեզ բարեձեւութեամբ եւ ըստ կարգի լինիցի. (Նիւս. երգ.։ եւ Բրս. հց.։)
Եւ ոչ մի իւրիք բարեձեւութեամբ խաբէութիւն զամրութիւն միաբանութեան եղբայրութեանն քակել. (Յճխ. ՟Ի՟Գ։)
cf. Առատաձիր.
well matched, lucky, fortunate.
good fortune, happiness, participation of good;
goodness, perfection.
Վիճակ բարւոյ մասին. հաղորդ, կամ ժառանգ լինել բարեաց. բարեբաստութիւն. երջանկութիւն. շնորհք. փառք.
Զի զյաղթանակ բարեմասնութեանն՝ որ առ քեզ եղեն, անարգել լեզուով խօսեսցի. (Նար. ՟Խ՟Զ։)
Արժանիս արասէ զմեզ բարեմասնութեանշնորհաց իւրոց։ Բարեմասնութեանս այսմիկ արժանաւորք եղաք. (Սարգ. յուդ. եւ ՟Ա։)
(Հրեշտակք) ընդ մերում կրիցս կարեկցելով՝ բարեմասնութեանն մեր սպասեն։ Հերքեալս ի բարեմասնութեանց։ Բարեմասնութեան Աստուծոյ հաճելեացն։ Ի յուշ բերեալ զոր ի քեզ անճառելի բարեմասնութիւնք, եւ այլն. (Նար. ստէպ։)
Ի դիմաց գեղեցկութենէ, յանդամոց բարեմասնութենէ. (Սկեւռ. ես.։)
flattery, adulation, complaisance.
Մարդահաճութիւն. մարդելուզթիւն. կեղծաւորութիւն. ըստ յն. προσωπεῖον vultus fictus, larva այն է պատրուակ. դիմակ.
Եւ այլք զբարեմարդութիւնն ի բաց ձգլով՝ գլխովին (այսինքն մերկագլուխ) վարին ի չարիս. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)
sincere, ingenuous, frank, naive;
innocent, good, well disposed.
ἁθῷος innocens, εὑγνώμων proba mente praeditus, fidelis Ոյր միտք են բարի եւ անկեղծ. ողջամիտ. առողջախորհուրդ. անխարդախ. միամիտ. հաւատարիմ. բարէմիտ ու բարէսիրտ.
Եւ ո՛չ ազատիլն յայնպիսի ախտէ՝ բարեմիտս արար զնոսա. (Իգն.։)
Բարեմիտ ունկնդիր (հնազանդ) մեռեալս յարուցանէ. (Կլիմաք.։)
Ոչ ոք բարեմիտ եղեւ առ մեզ, թէպէտ եւ բազում ամօք բնակեցան առ մեզ. (Լաստ. յիշ.։)
Կայծ մի փոքրիկ յանդունդս անկեալ՝ վաղվաղակի շիջանի. սոյնպէս եւ տրտմութիւն ի սիրտս բարեմտաց. (Ոսկ. ՟բ. կոր.։)
Զծառայս՝ ոչ յորժամ կապեալս ունիցիս, բարեմիտս կարծիցես զնոսա. (Մաշկ.։)
Բարեմիտ իցէ բնութեամբ, եւ սիրելւոյ ումեք կամ ընտանւոյ տուրս տացէ արտաքոյ վաստակոց եւ երախտեաց։ Երբեմն բարեմիտ գոլով տամք, եւ երբեմն յեղափոխեալ յայնց բարուց՝ զղջանամք զտալն. (Սարգ. յկ. ՟Դ։)
Բարեմիտ խորհրդոց է՝ ոչ հեռանալն, եւ այլն. (Բրս. յուդիտ.։)
Բայց դու մի՛ ակն ունիցիս ողջանդամ բարեմիտ ապրել. (՟Բ. Մակ. ՟Է. 19.) իմա՛ անվնաս, իբր անմեղ։
unthankful, ungrateful.
Սիրտ բերկրեալ բարեմոռաց ոչ առնէ զանձն իմաստնոյ. (Համամ առակ.։)
Համբերեցեր Յուդայի՝ բարեմոռաց աշակերտին. (Մարաթ.։)
Մի՛ ապերախտք եւ բարեմոռացք գտցուք. (Նանայ.։)
ingenuously, frankly, naively.
Ծառայք հաւատարիմք զհաւատացեալն (բան) բարեմտաբար կատարելագործեն. (Մաքս. եկեղ.։)
Զդուզնաքեայս բան առ ի մէնջ ընկալցիս բարեմտաբար. (Ոսկ. լս.։)
Իսկ յասելն ի գործսն (բռնաւորին) խորամանկէր. յն. բարեմտեալ. իմա՛ կուսակից կամ անձնատուր լեալ։
Ես՝ որք բարեմտաբար առ իսն լինին, զշնորհս հոգւոյն սրբոյն բաշխեմ։ (Եփր. աւետար.)
sincerity, innocence, goodness, indulgence.
Հաւանի (Աստուած), յորժամ բազմութիւն հանդերձ բարեմտութեամբ աղաչիցէ զնա։ Որք բարեմտութեամբ զսխալանս իւրեանց ասիցեն, ընդունի. (Ոսկ. անոմ.։)
Այսու ամենայնիւ բարեմտութեամբ յուղարկեալք յաշխարհէ. (Եղիշ. ՟Ա։)
Ասէ, ոչ գիտէք, որո՛յ հոգւոյ էք. որպէս ամենայն ուրէք, եւ աստ ի բարեմտութիւն կրթէ զնոսա։ Բարեմտութեամբ հաւաստի պատմիչ լինին. (Իգն.։)
Զհօրն բարեմտութիւնն, եւ զանյիշաչարն լինել. (Իգն.։)
Արժան է եւ ընդ մայրն յաղագս բարեմտութեանն խնամոյն զարմանալ. (Փիլ. լին.։)
Արդ հաւանեալ եմ մեծ բարի մարդոյ բարեմտութիւն եւ առողջութիւն լինել. (Ածաբ. ժղ.։)
Եթէ սիրով ոք տայ (զողորմութիւն), եւ բարեմտութեամբ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)
Երկիւղիւն ի բարեմտութիւն ածէր. (Լմբ. յայտն.։)
zealous.
Կամ Ունօղ զնախանձ ընդդէմ բարւոյ ընկերին. նախանձոտ.
Բայց զի մի՛ երեւեցայց ումեք բարենախանձ, որ ոք կամի երթալ՝ չարգելում. (Փարպ.։)
of good sign;
signalized, remarkable, famous.
εὕσημος bene significans, insignis, clarus, εὑήμερος prosper, felix Ունօղ զնշան բարի. բարւոյ նշանակ. բարեգուշակ. բախտաւոր. նշանաւոր. բարեհռչակ. աջողակ. վայելուչ. պայծառ.
Իբրեւ գրովք ոմամբք բարենշանիւք յօդացեալք. (Նիւս. երգ.։)
Փողեցէ՛ք ասէ ի նոր ամսեան փողով ի բարենշան աւուր տօնի մերոյ. (Բրս. պհ.։)
Հայելով ի մանկանցն բարենշան յառաջադիմութիւն. (Արծր.։)
Ցանկալի այրն այն եւ բարենշան. (Ճ. ՟Ա.։)
Հռաքս ոմն անուն ... մարդասէր յոյժ բարենշան բարեհամբաւ. (՟Բ. Մակ. 37։)
Բարենշան նշան յաղթութեան առաջի աչաց տեսանէին. (անդ. ՟Ժ՟Բ. 11։)
Բարենշան իմն յարմարութեամբ։ Զկազմած խորանացն՝ քրովբէաբնակն յարկաց՝ բարենշան կերպիւ հիմնադրեաց. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. խչ.։)
well settled, rich, happy, prosperous.
Բարւոք շինեալ. շէ՛ն. եւ Բարելից. անքոյթ. երջանիկ.
Բարեշէ՛նք են ամենեքին, որ գործեն զանօրէնութիւն. (Մաղաք. ՟Գ. 15. յն. վերաշինեալ։)
Կամ Լի շինութեամբ եւ բնակութեամբ, եւ ամենայն վայելչութեամբ.
agreeable, charming.
εὕχαρις, εὑχάριστος gratiosus Շնորհալի, շնորհազարդ եւ վայելուչ. հաճոյական. շէնք շնորհք ունեցօղ, սիրուն.
Թէ զամաչեցեալս յառաջ մատուսցես՝ բարեշնորհ։ Պուետիկոս ոմն բարեշնորհ։ Զիա՞րդ բարբառիմ զբարեշնորհին։ Բարեշնորհ ծաղիկդ. (Նար.։)
Կամ Որ առթէ այլոց բարի բարի շնորհս.
bounty, goodness;
gracefulness, elegance, charms.
Յար եւ նման յն. ձայնիս εὑχαριστία , վարի եւ ի մեզ որպէս Շնորհ, եւ Շնորհալի գոլն. եւ Շնորհակալութիւն, կամ գոհութիւն. եւ Խորհուրդ սուրբ հաղորդութեան.
Թագաւորին յայնժամ առանձինն բարեշնորհութիւն էր։ Այդ գումարտակ բարեշնորհութեան քոյդ պարգեւաց. (Լաստ. ՟Գ։ Նար. ՟Լ՟Է։)
Զայս կնդրուկ բանի ... մատուցեալ՝ յաւէժ ընծայեցուցանեմք այսու բարբառով բարեշնորհութեան. (Նար. ՟Հ՟Է։)
mild (speaking of the wind), the mild zephyr.
Առաքեա՛ ի յանդս մեր զցօղ քաղցրութեան եւ զօդս բարեշուչս. (Եփր. քրզ.։)
Բարեշունչ բանք. այսինքն քաղցրաբարբառ. կամ շնչեալ, ազդեալ ի հոգւոյն սրբոյ. (Նար. առաք.։)
cf. Բարեշքեղութիւն.
Ասացեալ զմարմնոյն բարեշքութիւն (կամ բարեշքեղութիւն). (Պիտ.։)
exactness, beauty, exact proportion.
εὑμετρία bona mensura, congruens modus Բարւոք չափ. համեմատութիւն. չափաւորութիւն. բարեձեւութիւն. վայելչութիւն. չափակցութիւն.
Բարեչափութիւն անդամոց՝ հանդերձ վայելուչ գունով՝ գեղեցկութիւն առնէ մարմնոյ. (Նիւս. բն.։)
Արդարութիւն դարձեալ օրհնաբանի Աստուած, որպէս ամենեցունց ըստ արժանաւորութեան բաշխելով զբարեչափութիւն եւ գեղեցկութիւն եւ բարեկարգութիւն. (Դիոն. ածայ.։)
pious, religious, devout.
εὑσεβής pius, religiosus որ եւ ԲԱՐԵՊԱՇՏՕՆ. Որ բարիոք պաշտօն մատուցանէ, կամ ծառայէ Աստուծոյ. երկիւղած յԱստուծոյ, աստուածապաշտ, պաշտօնասէր. արդար. ուղիղ. բարեկրօն. հակադրեալ ամբարշտի եւ անօրինի, հեթանոսի եւ չարափառի.
Տէր Աստուած Իսրայէլի, յոյս բարեպաշտին։ Ցանկութիւնք ամբարշտաց չար են, արմատք բարեպաշտաց հաստատունք են։ Ճանապարհք բարեպաշտաց ուղիղ են.եւ այլն։
Ի բարեպաշտաց այս ամենայն հեռի եղիցի. (Սիր. ՟Ի՟Գ. 16։)
Բայց առաւել բարեպաշտիցն. (Պիտ.։)
Նմանութիւն Աստուծոյ է բարեպաշտն եւ արդարն գոլ՝ հանդերձ խոհեմութեամբ. (Սահմ. ՟Զ։)
Բարեպաշտ արքային Տրդատայ։ Թէոդոս մեծն՝ բարեպաշտ եւ աստուածասէր։ Վասն բարեպաշտ թագաւորաց, եւ աստուածասէր իշխանաց. (Ագաթ.։ Յհ. կթ.։ Ժմ.։)
Առն բարեպաշտի։ Նախնոյն քո բարեպաշտի։ Բարեպաշտ կաթողիկոսն։ Բարեպաշտ եպիսկոպոսօք. (Փարպ.։)
Որ (ինչ) ոչ է ըստ տեառն կամաց, չէ՛ բարեպաշտ, այլ՝ դառնացուցիչ. (Խոսր.։)
Աստուածահաճոյ վարուք, եւ բարեպաշտ հաւատով. (Յհ. կթ.։)
ԲԱրեպաշտ կրօնիւք կերպարանին՝ առ ի զպարզամիտսն խաբելոյ. (Լաստ. ՟Ի՟Բ։)
to be religious, to lead a pious life, to do good works.
Պատմելով նոցա (այսինքն Պօղոս՝ աթենացւոց) Աստուած, զոր բարեպաշտելն նոքա մեհենին պատուով կարծեցին. (Առ որս. ՟Դ։)
Յորոց ամենասուրբ երրորդութիւնդ երկրապադեալ բարեպաշտի։ Հաճեցար զմերոյս ազինս բարեպաշտիլ առ քեզ. (Մաշտ.։)
Համարձակին բարեպաշտել, բայց շրթամբք միայն. (Առ որս. ՟Զ։)
Ի միջոյ ամբարշտաց համարձակիմ բարեպաշտել առ քեզ Աստուած. (Յհ. իմ. ատ.։)
Այսպէս եւ դու՝ զբան հաւատոյն՝ տնօրինական, այս երկոքումբք բարեպաշտեա՛ փառատրական. որ է դաւանել բանիւ եւ գործով. (Երզն. ոտ. երկն.։)
Ի բարեպաշտելս իմում գայթակղիմ. (Նար. ՟Հ՟Ա։)
Այսպէս խորհի բարեպաշտօղն առ Աստուած. (Ճ. ՟Բ.։)
piety, religion;
բարեպաշտութեամբ, cf. Բարեպաշտաբար.
Զհանգամանս բարեպաշտութեան ուսոյց գրովք սրբովք։ Զամենեսին որսալ հոգեւոր ուռկանաւն առ բարեպաշտութիւն։ Աստուածասէր թագաւորն տրդատիոս բարեպաշտութեամբ սպասաւորեալ՝ երկիւղած գտանիւր. (Յճխ.։ Ագաթ.։)
Բարեպաշտութեամբ սորա Քրիստոս խնայեա՛ ի մեզ. (Շար.։)
Զյաղագս բարեպաշտութեան մարտն մարտուցեալք. (Փիլ. քհ.։)
Գանձ է՝ որ առ Աստուած բարեպաշտութիւն։ Մեծավայելուչ եւ փառաւորեալ է բարեպաշտութիւն. (Աթ. ՟Ը։)
Զբազում կռապաշտս դարձոյց ի բարեպաշտութիւն, եւ մկրտեաց. (Հ=Յ. օգոստ. ՟Ի՟Ե.։)
Բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս քեզ տեառնդ ծառայելով ի կեանս յայսմիկ. (Ժմ.։)
ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ որպէս Մեծարանք. սպաս. հարկիք, ծառայութիւն. θεραπεία cultus, obsequium
ԶՄարիամայ ընդունի (Քրիստոս) զբարեպաշտութիւնս արարչապէս. (Մամբր.։)
(Ոստիկանն առաքեաց պարգեւս առ Սմբատ արքայ, զի) գուցէ գտանիցի ինչ արքայի ի պահեստի, եւ այսպիսի բարեպաշտութեամբ յայտ եկեալ առցէ. (Յհ. կթ.։)
ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ. ըստ յն. եւ լտ. ոճոյ՝ է եւ Պարտուապատշաճ պաշտօն առ ծնօղս, եւ առ հայրենիս. εὑσέβεια pietas
Առ հայրենիսն եւ ծնողսն՝ որովք լինի եւ բարեպաշտութիւն, մասն գոլով արդարութեան. (Արիստ. առաք.։)
Ճառդ՝ բարեպաշտութիւն երեւեցուցանէ առ հայրն։ Կատարեալ ցուցանեն յերկոսին ծնողսն բարեպաշտութիւն. (Փիլ. լին.։)
pious, religious.
Բարեպաշտուհին աղլայիս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
Եղբայր մօր սորա երջանկի եւ բարեպաշտուհւոյ. (Նար. խչ.։)
cf. Բարեպաշտ.
Կոռնելիոս հարիւրապետ՝ բարեպաշտօն եւ երկիւղած զԱստուծոյ՝ ամենայն տամբ իւրով։ Կոչեաց զինուոր մի բարեպաշտօն ի սպասաւորացն իւրոց. (Գծ. ՟Ժ. 1. 7։)
Զերեւելիսն ի կանայս զբարեպաշտօնս գերեալ. (Յհ. կթ.։)
Այն եղագլխութիւն, ուր կանայք քան զնոսին ի բարեպաշտօն գործառնութեանն. (Վահր. յար.։)
very convenient, proper, decent, fit, worthy.
Յոյժ պատեհ. կարի պատշաճ. դիպողագոյն. բարեյարմար. վայելչական. աղէկ յարմար.
Բարեպատեհ ձայն, կամ տեսողութիւն, պատահմունք, ամք. (Նար. ստէպ։)
cf. Բարեպաշտ.
Ամբարիշտ ցուցաք զսատանայ, իսկ բարեպարիշտ՝ զօրէնսն Աստուծոյ (եւ զօրինապահս). (Լմբ. սղ.։)
Շողոքորթել, եւ բարեպարիշտ անուանել. (Սարգ. յկ. ՟Զ։)
Ի մարդկանէ զքեզ տեսցեն միայն բարեպարիշտ։ Ցո՛յց քոց փափագողաց զմիոյ որովայնի քո զբարեպարիշտ զշիրիմն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. մակաբ.։)
Անծանօթք բարեպարիշտ հաւատոյն եղեալք. (Պիտ.։)
good, virtuous, pious, religious;
benevolent, indulgent, obliging.
φιλάγαθος, φιλόκαλος amans bonum, bonus, benignus Սիրօղ զբարին, զբարութիւն, եւ զբարերարութիւն. բարեբարոյ. մարդասէր. քաղցր.
Բարեսէրք եւ առաքինասէրք են։ Ոգի է բարեսէր՝ եւ յամպարշտութենէ խոտորեալ. (Փիլ.։)
Բարեսէր եւ ազնուականագոյն մարդկան անձինք։ Բոլոր բարեսիրացն խուսափեալ։ Հի՞մ զհարազատ եւ զբարեսէր եղբայր սպանանես. (Պիտ.։)
Հոգայր իբրեւ զբարեսէր, թէ մի՛ գուցէ դժուար ինչ արանցն ի թագաւորէն դիպի։ Էր այր մտացի, առողջախորհուրդ եւ բարեսէր։ Եւ էր այն օր՝ անսպառ ուրախութիւն աստուածասէր բարեսիրացն. (Փարպ.։)
Ըստ հայցման հաճութեան բասէր կամաց երջանկիդ. (Նար. յիշ.։)
bounty, goodness, kindness, obligingness.
Սէր բարւոյ, առաքինասիրութիւն. եւ Մարդասիրութիւն.
Որքան իմն յինքան զբարեսիրութեանն կարաց բերել զնախանձ. (Պիտ.։)
Ըստ որում եւ ընկալայք իսկ (յԱստուծոյ) պարգեւ՝ ի բարեսիրութենէ այտի ձերմէ. (Յհ. կթ.։)
Քաղցրութիւն, (այսինքն) անբարկութիւն. բարութիւն, (այսինքն) բարեսիրութիւն. (Ոսկ. գաղ.։)
well instructed, well brought up, well educated.
εὑτρωφής bene nutritus, educatus Բարւոք սնեալ. եւ Որ ինչ հայի ի սնունդ գովելի.
Դարձեալ եղբարց երկուց ծընունդ, ըստ աշխարհի գոլ բարեսնունդ. (Շ. յիշ. առակ.։)
Բարեսնունդ կարգօք կալով սրբոյն ամս բազումս. (Ճ. ՟Ա.։)
Ո՞վ վարի քաղաքաւս այսուիկ, որոյ համբակք եւ երիտասարդուհիք բարեսնունդք են. (Պղատ. օրին. ՟Ը։)
well settled, fortunate.
Ունօղ զբարի վիճակ. վիճակեալ բարւոյ մասին. բարեյարմար. բարեզարդ. բարեկարգ. բարեբաստիկ.
Բարեվիճակ կանոնք (աստուածային)։ Բարեվիճակ հարթութիւն՝ զուգակշիռ հաւասարութիւն (երրորդութեան). (Նար. ՟Ժ՟Ե. ՟Ի՟Ը։)
good assurance, certainty, boldness.
Վստահութիւն մեծ. գովելի համարձակութիւն, կամ ակնկալութիւն. բարեյուսութիւն.
that sounds well, sweet, harmonious, well adjusted or organized.
Աղէյարմար ջութակաց, բարետաւիղ ողբերգարկութեանց. (Նար. ՟Ղ՟Բ։)
having a good prospect, aspect or countenance, handsome, charming, graceful, genteel, delicate, pretty, agreeable.
εὑειδής speciosus, formosus, pulcher որ եւ ԲԱՐԵՏԵՍԻԼ. Գեղեցիկ, բարեձեւ, վայելուչ. տէսքով, սիրուն, աղուոր.
Փոխանակ տգեղին եւ զազրատեսակին զգեղեցիկն եւ զբարետեսակն յարդարէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 24։)
Փոխանակ ամենայն բարետեսակ իրաց զփոշին տեսանէ. (Լմբ. սղ.։)
Կամ ἁγαθοειδής benignus, benevolus Քաղցրահայեաց. բարեհամբոյր, բարեսէր.
Բարետեսակք են, եւ զոր յետ իւրեանցն են՝ կցորդ առնեն բարւոյն պարգեւաց։ Որպէս բարետեսակ քահանայապետութիւն՝ եւ զորս յետ իւրն զնոյնհետայն հաղորդեցոյց. (Դիոն. ածայ. եւ Դիոն. երկն.։)
cf. Բարետեսակ.
Ոչ զսեաւն սպիտակ յօրինէ, եւ ոչ զտգեղն գեղեցիկ կամ բարետեսիլ. (Ոսկ. յհ. ՟Բ. 24։)
Բարետեսիլ երեւեալ ամենեցուն յաչս քո. (Մագ. ՟Խ՟Բ։)
Ասէ սակս աղաւնոյ, բարետեսիլ է, եւ ամենայն որ ինչ ի կենցաղումս է կենդանի, հաճոյ նորա թուացեալ. (Մագ. ՟Խ՟Բ։)
becoming, proper;
of good figure, genteel.
ἁγαθότυπος boniformis Ունօղ զտիպ կամ զտպաւորութիւն բարի. բարեձեւ. բարետեսիլ. վայելուչ.
Հրեշտակն է հայելի մաքուր, ընդունելով զբոլոր գեղեցկութիւնն բարետիպ աստուածատեսակութեանն. (Դիոն. ածայ.։)
Քաղցրածաղիկ ծառոյն բարետիպ պտուղ։ Աշտարակ կանգնեաց զբարետիպ պտուղ։ Աշտարակ կանգնեաց զբարետիպ դիտաւորութիւն շնորհին. (Նար. խչ. եւ Նար. մծբ.։)