Entries' title containing ն : 10000 results

Շուն, շանց

s. fig. ast.

dog;
adulterer or adulteress;
Canis Major;
cf. Շնիկ;
մատակ —, bitch;
— անպիտան, cur;
— որսորդ, hound, terrier, ranger;
որսական — ոտնակառոյց, setter, pointer, setting-dog;
— մազեղ, գանգրամազ or լուղակ, water-dog;
— մեծականջ, long-eared dog;
— տնպահ, house-dog;
— պահապան, watch-dog;
պահապան — հովուաց, mastiff dog;
ցլամարտ —, bull-dog;
շան լակոտիկ, fisting cur;
— մատնիչ, խեռ, խածանող, կատաղի, a treacherous, snarling, biting, mad dog;
խշտի or խղիկ շան, dog-hole, dog-kennel;
կերակուր շան, dog's-meat, dog-porridge;
ոջիլ շան, dog-louse;
վազք շան, dog-trot;
ցնկնիլ շան, to whelp, to litter, to bring forth;
տալ կամ արկանել շանց, to give or to send to the dogs;
կերակուր լինել շանց, to go to the dogs;
— հաջէ, ոռնայ, կաղկանձէ, ղօղանջէ, կռնչէ or մռմռայ, the dog barks, howls, whines, yelps, growls;
խոնջեալ իբրեւ զ—, dog-weary, tired as a dog;
— հաջան՝ չէ խածան, a barking dog seldom bites.

· Calfa

Etymologies (7) · Adjarian

, ն հլ. (սեռ. շան, շանց) «շուն» ՍԳր. փխբ. «պոռնիկ կին, շնացող մարդ» ՍԳր. (իմաստի զարգացման համար հմմտ. ռուս. և լեհ. suka «էգ շուն» և պոլաբ. seukō «բոզ»). ածանցման մէջ մտնում է երկու ձե-ւով. 1. լն-. ինչ. շնալ «անխտիր խառնա-կիլ» ՍԳր. շնաբարոյ Ա. թագ. իե. 3. Կիւրղ. թգ. շնաբերան Բուզ. շնագլուխ Եւս. քր. շըն-կնճիթ Ոսկ. մ. ա. 4. շնութիւն ՍԳր. շնջրի Վեցօր. յետնաբար ռմկ. յգ. շնուի «շներ». որ մտած է նաև Եւս. պտմ. (լաւագոյն ձձ. ունին շունս. տե՛ս ՀԱ 1911, 693).-2. շան-. ինչ. շանագլուխ Եփր. թգ. շանազգեաց Ա. գաթ. շանաճանճ ՍԳր. շանի «շան կերակուր» Ոսկ. մտթ. Ա. 736 (հմմտ. ՀԱ 1913, 346) շանսխուր «պոռնկութեան վարձք» Օր. իգ. 18 ևն։ Նոր բառեր են շնագալլ, շնախտ, ընախ-տաբոյժ, շնականութիւն, շնատամ ևն։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. k'uón-ձևից, սեռ. k'unós. սրանց ժառանգներն են վեդ. çuva, çuvan-, սանս. çvá, çván-(սեռ. çunas) զնդ. spā (սեռ. sūnō), թոխար. ku, յն. ϰον (սեռ. ϰονος), լտ. canis (ֆրանս. chien և. տալ. cane, ռում. cáne), հհիւս. hundr, գոթ. bunds, հբգ. hunt, գերմ. hund, անգլ. hound. հոլլ. hond, լիթ. szն (կարդա՛ šuō, սեռ. szuns). լեթթ. suns, հին պրուս. sunis, ռուս. լեհ. suka («էգ շուն». իսկ ռուս. coбакa փոխառեալ է թերևս մարերէնից՝ Սկիւթացոց միջոցով), հիռլ. cն (սեռ. con), կիմր. ci, կորն. ki, բոլորն էլ «շուն» նշանակութեամբ (Walde 122, Trautmann 310, Boisacq 541, Ernout-Meillet 138, Pokorny 1, 465)։ Իռա-նականում -ka մասնիկի յաւելումով ձևացած է՝ spaka, որից մար. σπάϰα (τὴν ϰύνα ϰαλέουσι σπάϰα Mῆδοι «զշուն կոչեն Մարք՝ սպակա» Հերոդ. 1, 110) և յգ. σπάϰαδες Հեսիւք., պրս. ❇❇sag, պհլ. sak, sag, քրդ. seh(=se), յգ. san, աֆղ. spai (Horn § 743)։ Հայերէնի մէջ շ համապատասխանում է հնխ. k'i ձևին. այս մասին եղած ընդարձակ վիճաբանու-թեանց վրայ տե՛ս Osthoff-ի մենագրութիւնը շուն բառի մասին՝ Etym. Parerga 1. 199-278, մանաւանդ էջ 229-240, Pedersen Նը-պաստ, էջ 6 և վերջին անգամ Lidén, Յուշար-ձան 381-8։-Հիւբշ. էջ 480։

Հներից Տաթև հարց. էջ 220 «շողո-քորթելու» պատճառաւ այսպէս կոչուած. Klaproth Asia pol. 102 սանս. šuni լեթթ. լիվ. suns, Mémoires 1, 437 սանս. chouni «էգ շուն» ձևի հետ։ Ին-ճիճեան, Հնախօս. Գ. 21 շնթել բայից։ Ուղիղ են մեկնում ՆՀԲ և Peterm. 22, 39 համեմատելով յն. լտ. սանս. ձևերը։ Windisch. 19 շ լծորդով սանս. cun=հյ. *սուն ձևից։ Capelletti, Armenia, թարգմ. Արշալ. արրտ. 1842, 108 շնթե բայից։ Pott, Kurdische St. ZKM 1842 17 սանս. çwan, çuan, աֆղան. spey, քրդ. sah ևն։ Ուղիղ են նաև Böttich, ZDMG 1850, 359, Arica 66, 66, Lag. Urgesch. 736, Müller SWAW 38 577 Pictet 1, 377, Justi, Zendsp. 303, Տէրվ. Altarm. 20, 63, Նախալ. 75, Երկրա-ռունտ 1884, 101, Մասիս 1882 յուլ. 24, Լեզու 160, Հիւբշ. KZ 23, 17, Arm. Stud. 46, Bopp Gram. comp. 1, 397 ևն։ Ebel BvS 8, 368 *շուան կամ *շովան նա-խաձևից է դնում։ Lag. Arm. Stud § 1710 զնդ. xšapaуaona «գիշերաշըր-ջիկ» (իբր շան տրուած ածական)։ Bug-ge, Etr. u. Arm. 31 ետրուսկ. culs'u «մահու աստուածուհին» մեկնում է հլ. կուլշուն «կլանող շուն»։ Հիւնք. շուն «անասունը» յն. լտ. ձևերից, իսկ շուն

«պոռնիկ»=արաբ. զինա, շիյն բառից։ Jensen ՀԱ 1904, 182 հաթ. s.n բառից։ Meillet BSL 19, 55 համարում է անծա-նօթ մի լեզուից փոխառեալք

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Վն. Տիգ. Տփ. շուն, Ակն. Ասլ. Մրղ. Սլմ. շիւն, Ագլ. Գոր. Ղրբ. Սվեդ. շօն, հետաքըրք-րական է Գուրտ-փէլէն (Նիկոմիդիա) շըվըն «շուն» (Արևելք 1894 փետր. 10)։-Կան բազմաթիւ նոր բառեր՝ շուն-, շն-, շնա-, շան-ձևով, ինչ. ըունշալակ, շուննոց, շնկեր, շնդող, շնամէջ, շնահոտ, շանդող, շանգոզ ևն ևն։-Մանկական լեզւով եղած է օշո, օշօշ, օշիկ «շուն», որից էլ

ՓՈԽ (borrowing) թրք. ❇ [arabic word] oš-οš «շուն կան-չելու ձայն» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 276) և ❇ ošt «շուն վռնտելու ձայն» (հյ. օ՜շտ)։ -Բայզ լազ. tcuna «էգ շուն», որ ունի Ere-kert, Die spr. d. kauk. Stam. թ. 191, երևի թէ սխալ է և նշանակում է միայն «էգ». հմմտ. թ. 346 tcuna-cxeni «էգ ձի»։

-Թուի բնաձայն բառ՝ կազմուած շ պարզ ձայնից՝ ն, չ ածանցիչներով. արմատի հա-մար հմմտ. շչալ, շչել, շաչել, շռիչ, շոնչան, շառաչել, շռինդ, շշուկ, շրշիւն, շշնչել. իսկ ձևի համար հմմտ. հնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել։-Աճ.

NBHL (14)

ՇՈՒՆ. κυνάριον catellus. Սկունդ. շնիկ. Տե՛ս (Մտթ. ՟Ժ՟Է. 26. 27։ Մրկ. ՟Է. 27. 28։)

ՇՈՒՆ ա.գ. μοιχός adulter. Շնացօղ այր. կամ μοιχαλίς, μοιχωμένη adultera. Շնացեալ կին. մերձեալն առ օտար անկողին՝ հանգոյն անխտիր խառնակութեան շանց, ... տե՛ս (Սղ. ՟Խ՟Թ. 16։ Ղկ. ՟Ժ՟Ը. 11։ ՟Ա. Կոր. ՟Զ. 9։ Եբր. ՟Ժ՟Գ. 4։ Հռ. ՟Է. 9։)

κύων canis. (լծ. յն. գի՛օն. լտ. գանիս. իտ. գանէ. գղղ. շիէն ). Չորքոտանի հաջողական, գազան՝ բայց ընտանի, տիրասէր, հաւատարիմ պահապան. ... Տե՛ս եւ ԲԱՐԱԿ։

Ոչ կռանչեսցէ եւ ոչ շուն մի լեզուաւ իւրով։ Մի՛ ուտիցէք, այլ շան ընկերսջիք.եւ այլն։

Իբրեւ զշուն մեռաւ, եւ իբրեւ զէշ քարշեցաւ. (Եղիշ. ՟Է։)

Նմանութեամբ ասի.

Շուրջ եղեն զինեւ շունք բազումք։ Զգո՛յշ եղերուք ի շանց անտի.եւ այլն։

Բազում շանց հոմատեսակք եղանիցիք զհայհոյութիւնս բարբառողաց. (Յհ. իմ. երեւութ.։)

Զի՞նչ շունդ. ցամաքային, եւ ջրային, եւ երկնային. (Առ որս. ՟Զ։)

յորժամ վասն շան է բան, վասն զի ի հոմանուանցն է այս ձայն, նշանակէ զաստղայինն, եւ զծովայինն, եւ զերկրայինն. (Սահմ. ՟Ա։)

Շուն վասն այն կոչին, զի այն է շանց գործ, որ չունին իւրեանց զուգակից, այլ ո՛ւր հանդիպի՝ խառնակին. (Երզն. խրատ.։)

Պոռնիկ է, որ լրբութեամբ առաջի ամենայն տեսողաց մեղանչէ. իսկ շուն, որ զնոյն չարիս ի ծածուկ եւ գաղտագողի կատարէ. (Լմբ. ովս.։)

Հրաման առնու առնել կին շուն։ Վասն շուն կնոջ, որ այլաբանի ի ժողովս կռապաշտից. (Նախ. ովս. եւ Նախ. առակ.։)

Շան գինք, եւ բոզի կապէնք։ Յանուն շան զպատարագ բոզին գարշեցոյց. (Եփր. օրին.։)


Շունչ, շնչոյ

s. adv.

breath, puff;
wind, breeze;
respiration;
spirit, soul, life;
"միով շնչով, unanimously, with one accord;
— կլանել, առնուլ, to breathe, to take breath, to recover one's breath, to respire, cf. Ոգի առնուլ;
to repose, to rest, to take a little breath or respite;
— առնուլ լիաբերան, to breathe freely;
to draw a long breath;
հատանիլ շնչոյ, to lose breath;
ի վախճանին հասանել, to be near to one's last breath;
ի մի — կլանել, to swallow in one gulp, at a draught;
ամենայն — կենդանի, all that has life;
every living soul;
ց— վախճանին, to one's last gasp;
մինչեւ ի վերջին —ն, to the last moment;
ի յետին —ն հասեալ է, he is at his last breath, in the pangs of death;
ցյետին — կենաց իմոց, to the last moment of my life;
— վախճանին չեւ էր հասեալ, he had not yet yielded his last breath;
ընդ վախճանել շնչոյն, while expiring;
ի — հողմոյ գեղածփեալ, at the mercy of the winds;
cf. Ընդ աղօտ;
cf. Ժահահոտ."

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. «շունչ, նաֆաս. 2. շնչառև-տըրութիւն. 3. հոգի, մարդ, անձ, սիրտ. 4. օ-դի փչիւն, քամի» ՍԳր. Եփր. ծն. Կոչ. Ագաթ. Եզն. Ոսկ. ես. որից շնչել ՍԳր. Եւս. քր. շըն-չական Կորիւն. Ագաթ. Ոսկ. ես. և եփես. շնչակեաց Ագաթ. շնչակից Ոսկ. Փիլիպ. ժե. շնչանալ «կենդանանալ» Կոչ. շնչաւոր ՍԳր-Եզն. Վեցօր. միաշունչ Ագաթ. համաշունչ Փի-լիպ. բ. 2, 20. անշունչ ՍԳր. Ագաթ. Եզն. բոցաշունչ Վեցօր. բոնաշունչ Վեցօր. դառնա-շունչ Ոսկ. մ. բ. 6 և ես. Եփր. թռ. Խստա-շունչ Վեցօր. Բուզ. ծխալունչ Ոսկ. յհ. ա. 1. հոռմաշունչ Ագաթ. հրաշունչ Իմ. ժա. 19. 4 մկ. զ. 24. մահաշունչ Վեցօր. յորդաշունչ Վեցօր. աւելացնենք նաև շնչապահ «ձիու օիթն ու բերանը պաշտպանող զրահր» Արծր. 132 (օրինակն ունի շոնչապահ, այսպէ՛ս ուղ-ղելի ըստ Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 207), շնչառուչ (նորագիւտ բառ) Վրդն անեց. 12. «Առ շնչառուչ փողդ ահաւոր՝ բըռ-նաւոր»։ Նոր բառեր են շնչառութիւն, շընչ-առետրութիւն, շնչարգելութիւն, շնչելոյց, ներ-շնչում, շնչահեղձ, շնչիկ, հեզաշունչ, մեղ-մաշունչ, շնչահամար ևն։

ՆՀԲ (ունչ բառի տակ) արմատը դնում է ունչ։ Böttich. Arica 82, 377 սանս-čvi=յն. ϰυίσϰω «յղանալ», անց. դերբ. çūna։ Հիւնք. շչել բայից։ Meillet MSL 10. 278 սանս. çvasiti «շնչում է» ձևի հետ, բայց ազդուած հունչ բառից. վեր-ջաձայն չ ներկայացնում է sky-։ (Այս մեկնութիւնը հենց ինքն է կասկածելի համարում. տե՛ս Osthoff, Parerga 1, 232)։ Նոյն մեկնութիւնը յիշում է պար-սապէս Հիւբշ. IF Anz. 10, 48։ Վերի ձե-ւով մեկնեց Աճառ. ՀԱ 1899, 203բ։ Մառ. Иппол. 51 վրաց. շումինվա հո-մանիշի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 1Ո2 շոգի, ունչ, հնչել բառերի հետ։ Li-dén, Յուշարձան 385 յիշում և մերժում է լիթ. szvañksz-ti «շնչել, հևալ»։ Karst, Յուշարձան 416 ունչ բառի հետ՝ մոնղոլ. unur, կալմուկ. unus, թունգուզ. unu «հոտ»։ Մառ, Ocнов. табл. էջ 5 և ЗВО 22, 37 ИАН 1913, 181, Яз. и Jит. I. 266 եբր. [hebrew word] hebel «շունչ» հանում է սեմ. hbl արմատից, որի յաբեթականն է svl, svn (հմմտ. վրաց. სული սուլի «հռ-գի, շունչ», სუნი սունի «շունչ, հոտ»), նախաձայնի փոփոխութեամբ՝ švl, švr, švn, որոնցից մինգր. მური շուրի «հո-գի», գւռ. մինգր. ըունջո «հոգի» և հյ։ շունչ։ Pokorny 1, 475 իբր ստոյգ ըն-դունում է Meillet-ի և Lidén-ի մեկնու-թիւնները, որոնք իրենք՝ հեղինակները. չեն ընդունում։

ԳՒՌ (dialectal) Առ. Մկ. Շմ. Ջղ. Տփ. շունչ, Ախց. Երև. Խրբ. Կր. Պլ. Ռ. սունչ, Ալշ. Մշ. սունջ՝, բայը՝ Ռ. սնչալ. հմմտ. նաև Աստուածաշունչ բառը (Ասլ. ասվաձաշիւշ, Ոզմ. աստվաձա-սօնչ ևն)։ Նոր բառեր են շնչակտուր, շնչա-ման։

NBHL (34)

ՇՈՒՆՉ. ψυχή (լծ. սիք, սիւք). anima, animus. այն է Հոգի կենդանւոյ. (ռմկ. ճան. որպէս թէ կեանք, կենդանութիւն) թարգմանեալ ստէպ՝ Ոգի, Անձն, Սիրտ, եւ Միտք։ Զանբանից ասի

Փչեաց յերեսս նորա շունչ կենդանի։ Ամենայն որ ունէր շունչ կենդանի յըռնգունս իւր։ Ի մարդոյ՝ յորում գոյ շունչ յըռնգունս նորա.եւ այլն։

Թոքն՝ մարմնոյն շնչիցն շտեմարանապետն. (Պղատ. տիմ.։)

Յաղագս շնչոյ։ Եւ շունչ յանձնականաց գործոց է. (Նիւս. բն. ՟Ի՟Է։)

Հողմ է բազում օդ ուժգին եւ յոլովակի հոսեալ. որ եւ համանգամայն շունչ լինի անուանեալ։ Բայց կոչեցեալ է եւ այլ ինչ շունչ, որ ի անկականս, եւ ի կենդանիսն. այլ զայն՝ որ ընդ եթերն շնչեն շունչքն ի չորոյն, հթողմն կոչեմք. (Արիստ. աշխ.։)

Յորժամ թիւրեսցին շունչք հողմոցն յընտանի եւ ի բնաւոր ճանապարհացն. (Սարկ. շարժ.։)

Երերեալ տատանի զօրէն ծովագնացիկ նաւի ընդդէմ Հակառակ շնչոց. (Փիլ. ել. ՟Բ. 55։)

Շուչ այժմ յայտնի զօդս կոչեաց. զշունչ իմ ասէ. քանզի իւրաքանչիւրոք զայս ծծելով՝ ունի զկենդանութիւն. (Իսիւք.։)

Որպէս բորբոքի հուրն ի շնչոյ, եւ շիջանի. (Եփր. ծն.։)

Ո՞ է, որ զմի միաւոր շունչն ընդ ամենայն մարմինն սփռէ. (Կոչ. ՟Թ։)

Շունչ վախճանին չեւ էր հասեալ։ Աւազակն մինչեւ ի վերջին շունչն ոչ ձգեաց խտրոց սիրոյ։ Անդրոնիկոս ի յետին շունչն հասեալ է։ Արջք օրհասականք ընդ վախճանել շնչոցն՝ հզօրագոյնք կռուին. (Ագաթ.։ Լմբ. պտրգ.։ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ի՟Դ.։ Եղիշ. ՟Ա։)

πνοή, πνεῦμα flatus, halitus, spiramen, spiritus. Ներքին օդ կամ հողմ թոքոց կենդանւոյ՝ ընդ ունչս եւ ընդ բերանն փչեալ ջերմագին, եւ արտաքուստ կլեալն ցօղագին. սիւք. մեղմ օդ. տուրեւառ շնչոյ. եւ Շնչումն. փչումն. սունչ.

Զեռունս շնչոց կենդանեաց։ Զամենայն շունչ զեռնոց կենդանեաց։ Զմիս արեամբ շնչոյ մի՛ ուտիցէք.եւ այլն։

Եւ առաւել յայլ գիրս՝ զբանականաց.

ասացաք զճշմարիտն եւ զկատարեալ շունչն՝ զմարդկայինն գոլ. եւ եթէ այլ ինչ է՝ որ ունի կենաց օրինակ, պիտակաբար իմն վարելով սովորութեամբ շնչաւոր ասեմք. (Նիւս. կազմ.։)

Անուանեաց զառաջին արարչութիւնն հոգւոյն՝ շունչ կենդանի. (Եղիշ. հոգ.։)

Մարդկան ոչ եթէ այլ ինչ շունչն իցէ, եւ այլ ինչ հոգին, թէպէտ եւ երկու անուանք իցեն. (Ոսկ. ես.։)

Ոչ թողաւ շունչ նորա ի դժոխս, եւ ոչ մարմինն նորա ետես զապականութիւն. (անդ։)

Մարմինն բնութեամբ իւրով չարչարեցաւ՝ չարչարելեաւն շնչովն հանդերձ. զի շունչ զգայ զչարչարութիւնն. (Եփր. համաբ.։)

Մարդկըային շնչովն առ շունչսն էջ մեռելոցն, եւ զնոսա՝ որք հաւատացինն՝ փրկեաց. (Կիւրղ. ղկ.։)

Կրկին է մարդն՝ շինեալ ի շնչոյ եւ ի մարմնոյ։ Եւ նոյն աստուած է, որ շնչոց եւ մարմնոց արարիչ է։ Ոչ եթէ մարմին մեղանչէ անձամբ, այլ մարմնով շունչն մեղանչէ։ Իբրեւ գործի ի նմա է մարմինն շնչոյն. (Կոչ. ՟Դ։)

Գեղեցիկք մարմնով, եւ զգասանք էին շնչով. (Եւս. պտմ. ՟Ը. 12։)

Տրտում է շունչ իմ մինչեւ ի մահ։ Ընկալաւ զմահ, այս է՝ որոշեալ զշունչն ի յիւրմէ մարմնոյն. (Յհ. իմ. երեւ.։)

Են ոգիք հրեշտակաց եւ դիւաց, եւ շունչք մարդկան. (Եզնիկ.։)

Ոգւոյ յոլով անգամ գիրք շունչ կոչեն. (Խոսր.։)

Ոչ եթէ շունչ ի շնչոյ ծնանի. (Եփր. ծն.։)

ՇՈՒՆՉ ԿԼԱՆԵԼ. Շունչ առնուլ. ծծել զօդ. ոգի առնուլ. շունչ՝ սիրտ առնել .... տե՛ս եւ ի բայն ԿԼԱՆԵԼ.

Հասարակ լռութիւն եղեւ, մինց զի եւ ոչ անգամ ումեք իշխել բարբառել, եւ կամ շունչ կլանել սաստկագոյն. (Փիլ. տեսական.։)

առանց շունչ կլանելոյ ըմպեն իբրեւ զարջառս. (Բրս. արբեց.։)

Զտրտմականսն յերկարէ. եւ զի փոքր մի շունչ կլցեն, խառնէ եւ զխնդալիսն։ Զհզօրսն գերիս վարեսցեն, զի տնանկքն սակաւ մի շունչ կլցեն. (Գէ. ես.։)

Ի սոյն միտս պիտի առնուլ՝ կամ այպէս ընթեռնուլ եւ զասելն.

նոյն ժամայն շունչ կալեալք (կամ կլեալք՝) դարձեալ յարձակէին. (Ղեւոնդ.։)

Օրհնեցէ՛ք հոգիք (յն. πνεῦματα լտ. siritus ) եւ շունչք (յն. ψυχαί լտ. animae ) արդարոց զտէր. (Դան. ՟Գ. 86։)

Հաստատո՛ւն կայցէք ի մի հոգի ( πνεῦμα ), եւ միով շնչով ( ψυχή ) նահատակիցիք ի հաւատս աւետարանին. (Փիլիպ. ՟Ա. 27։)


Շուշանաբեր

adj.

bearing or producing lilies.

· Calfa

NBHL (3)

Որ բերէ յիւրմէ զշուշան.

Հովիտ շուշանաբեր, եւ մանուշակ անուշահոտ. (Թէոդոր. կուս.։)

Ամենայն հովիտք շուշանաբերք. (Ճ. ՟Ժ.։)


Շուշանաբոյծ

adj.

feeding among lilies.

· Calfa

NBHL (2)

Որ բուծանէ զհօտ իւր ի հովիտս շուշանաց.

Շուշանաբոյծ հովուին հետեւեալք. (Նար. երգ.։)


Շուշանագոյն

adj.

lily-coloured.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զգոյն շուշանի. սպիտակափայլ. մաքրափայլ.

Կուսանք ընդ կուսին մարիամու պսակեսցին շուշանագոյն փայլուն պսակովն. (Ոսկիփոր.։)


Շուշանագործ

cf. Շուշանազարդ.

· Calfa

NBHL (5)

ՇՈՒՇ կամ ՇՈՒՇԱՅ. Ռամկականն բառիս ՇԻՇ. շիշէ.

Ա՛ռ շուշ մի, եւ թաթխէ՛ ի կաթն. (Վստկ. ՟Յ՟Լ՟Բ։)

Գործեալ ի զարդուց ի ձեւ շուշանի. յն. գործ շուշանի.

Ի վերայ գլխոյ սեանցն գործ շուշանագործ. (՟Գ. Թագ. ՟Է. 19։)

Կազմէր զտաճարն գեղապարունակ շուշանագործ հրաշիւք. (Գանձ.։)


Շուշանազարդ

adj.

worked or adorned with lilies.

· Calfa

NBHL (2)

Զարդարեալ մաքուր կուսութեամբ որպէս զշուշան.

Անդ շուշանազարդ կուսանքն պաճուճին. (Ոսկ. կտրծ.։)


Շուշանահոտ

adj.

lily-scented.

· Calfa


Շուշանաձեւ

adj.

lily-shaped.

· Calfa


Շուշանանամ, ացայ

vn.

to become as a lily;
—ցեալ, lilied.

· Calfa

NBHL (3)

Լինել նման շուշանի. եւ Լի լինել շուշանօք.

Շրթունքն շուշանացեալք՝ բղխեն զմուռս լիութեան։ Խրատեալք ի շուշանացեալ շրթանց սրբոց. (Նար. երգ.։)

Ցնծացեալ պարեն յեկեղեցւոյ շուշանացեալ վայրս եւ մաքրազգեստիցն լուսատեսակ դասք. (Խոր. վրդվռ.։)


Շուշանափայլ

adj.

bright, fair or candid as a lily;
adorned with lilies.

· Calfa

NBHL (6)

Ծաղկեցուցանէ զհովիտս շուշանափայլ յարկի սրբոյ մօրս մերոյ եկեղեցւոյ. (Անան. եկեղ։)

Րաբունին էից՝ իմաստութիւնն հօր՝ առ քեզ խոնարհեալ շուշանափա՛յլ հովիտ. (Շ. տաղ.։)

Փայլեալ որորպէս զշուշան պայծառ. զարդարեալ շուշանօք, կամ ծաղկօք.

Անդս ամենունակս՝ ջրահոսս եւ շուշանափայլս. (Նար. խչ.։)

Շուշանափայլ խոյակօքն, ուր բուրէր զանուշահոտութիւն կնդրակցն՝ որ ի նմա. (Գանձ.։)

Շուշանափայլ զարդարեցաւ երանելին սուրբ սուքիաս. (Տաղ.։)


Շուտաբան

cf. Շուտախօս.

· Calfa


Շուտանամ, ացայ

vn.

cf. Երագեմ.

· Calfa

NBHL (2)

Շուտացան յովսէփ եւ նիկոդեմոսս վասն ուրբաթուն ելից. (Եպիփ. թղմ.։)

Շուտանալ (կամ շոյտանալ), եւ արթուն լինել. (Վրք. հց. ձ։)


Շուտափութութիւն, ութեան

s.

cf. Շութափութիւն.

· Calfa

NBHL (1)

Շուտափութութիւնն առ ամենայն իրս զղջումն ունի առ մարդիկ. (Լմբ. առակ.։)


*Շուտութիւն, ութեան

s.

cf. Արագութիւն.

· Calfa

NBHL (2)

ՇՈՒՏՈՒԹԻՒՆ որ գրի եւ ՇՈՅՏՈՒԹԻՒՆ. Վրք. հց. ձ։ Շոյտ գոլն. փութաջան ծառայութիւն. արագութիւն.

Ցուցանելով նմա զճանապարհայնն, եւ յօթեւանս՝ ուր հանգչէին, բազում արթնութեամբ շուտութիւնս. (Փարպ.։)


Շուրթն, շրթան, շրթունք, թանց

s. fig. med.

lip;
edge, orifice;
tongue, word, mouth;
lip;
վերին —, upper-lip;
ստորին —, under-lip;
նուրբ, ուռոյց, թաւ, կարմրերփեան —, small or thin, swelled or blubber, thick, rosy lips;
ունել լայնշի, շրջեալ, բոլորածիր շրթունս, to have flat, turned up, well-formed lips;
— գետոյ, river-side.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ն հլ. (շրթան, -թունք, -թանց) «բերնի պռօշները, պռկունք, փխբ. բերան, լեզու, խօսողութիւն, եզերք, մի բանի եզրը» ՍԳր. Եփր. ծն. Սեբեր. որից շրթնատ Կանոն. Վրդն. ծն. շրթնաշղթայ Նար. առաք. էջ 429. միաշուրթն «մէկ լեզու խօսող» Սիր. ժէ. 12. Եւս. քր. խորաշուրթն Ոսկ. ես. պղծաշուրթն Ես. զ. 5. կռաշուրթն Դիոն. երկն. Սահմ. երկ-շուրթն Պտմ. աղէքս. զուգալուրթն Նար. ա-ռաք. թիւրաշուրթն Առ որս. մատնաշուրթն Բժշ.։

=Նոյն է շուրջ բառի հետ և երկուսը միա-ին ծագում են շուռ արմատից. տե՛ս շուրջ։

Տէրվ. Նախալ. 70 նոյն է դնում շուրջ բառի հետ։ Հիւնք. պրս. շէրիյթ, թրք. շէրիտ «ժապաւէն, լար»։ Patrubány ՀԱ 1908, 213 հնխ. k'êuo-«ուռչիլ» արմա-տից։ Lidén IF 44, 191 իսլ. hváptr «ծը-նոտ ռեռան», պրս. sufra «սրբան». suftan «ծակել», ռուս. svepet «փեթա-կի ծակը»։

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. շուրթ, Ալշ. Մշ. շուրդ՝, Սլմ. Վն. շուոթ, Սեբ. (յգ. ձևով) շրթնէր «եզերք» (յատկապէս թոնրի կլոր եզերքը). Սչ. շրթունք «բերնի շրթունքը», Խտջ. շիթ «թոնրի եզր» (իմա՛ շուրթ>'շույթ>շիյթ>շիթ)։ Սրանից շըրթ-նուիլ Ննխ. «համը նայիլ»։

ՓՈԽ (borrowing) Թռք. գւռ. Կր. (շրջակայից) šurt «շուրթն» (Բիւր. 1898, 627)։

NBHL (11)

χεῖλος labium, labrum. եւ os. եւ ora. Եզր բերանոյ՝ որպէս կրկին թերթք կարմիր։ Լայնաբար՝ Բերան, լեզու, բարբառ։ Նմանութեամբ եւ Ափն կամ ծնօտ եւ կողմն իրաց. պռկունք ... լէպ. (լծ. լտ. լա՛պիում, լա՛պրում. )

Շրթունք իւր ոչ շարժէին։ Իբրեւ լար կարմիր են շրթունք քո։ Ըստ ուխտելոյ շրթանց իւրոց։ Ելանիցէ ի շրթանց իւրոց։ Ելանիցէ ի շրթանց նորա, կամ ընդ շրթունս իւր։ Ժողովուրդս այս շրթամբք պատուէ զիս, եւ սիրտ իւրեանց հեռացեալ մեկուսի է յինէն.եւ այլն։

Արար զծովն ձուլածոյ՝ տասն կանգուն շրթանէ ի շուրթն։ Շուրթն նորա իբրեւ զգործ շրթան բաժակի. եւ այլն։

Ոչ ունէին իմաստասիրութիւն, այլ ի վերայ շրթան, եւ վեր ի վերոյ. (Փիլ. լին.։)

Նման մաքրեալ եսայեայ՝ բերան եւ շուրթըն սոցա. (Տաղ.։)

Շնչափողաւ, լեզուաւ, շրթամբք, եւ ատամամբք՝ յառաջաբերումն է ձայնի. (Շ. թղթ.։)

Զնոյն շշնջիւն լսէին յամենայն շրթանց։ Ոչ գտաւ խոստովանութիւն ի շրթունս նորա. (Եղիշ. ՟Բ. ՟Է։)

Որ շուրթն եւ բան հօր ասի՝ պատմող կամաց նորա. ասին եւ շուրթքն նորա երանելի աշակերտքն. (Համամ առակ.։)

Ծառայեն գործոցն նորա ամենայն շրթունք ի պէսպէս բարբառս, եւ ամենայն լեզուք պէսպէս ձայնիւք. (Եփր. ծն.։)

Եւ էր ասէ՝ երկիր ամենայն մի շուրթն. մի եթէ մի շո՞ւրթն էր ամենայն մարդկան. ո՞չ ապաքէն զմի խօս բերանոյ կոչեաց մի շուրթն։ Եղաք շուրթն մի եւ ձայն մի, հակառակ այնոցիկ՝ որք զաշտարակն շինէին. (Սեբեր. ՟Գ։ Առ որս. ՟Ժ՟Դ։)

Ձայն ի շրթանց գուժեաց լալոյ։ Ոչ օգուտ ինչ է ի շրթանց լալ, յորժամ ի չար ճանապարհէ չհեռանայցեմք. (Մխ. երեմ.։)


Շուրջանակաւ

adj. adv.

round, circular;
in a circle, circularly, round about;
ելանելի —, winding-stairs, spiral-staircase.

· Calfa

NBHL (7)

κύκλῳ, περικύκλῳ, κυκλόθεν in circulo, in orbe, in circuitu, circum, circulatim. եւ στρεφόμενος versans, versatus, versatilis ἔλικτος convolutus. Շրջանակաւ. շրջանաւ. շուրջ. շուրջանակի. շուրջ պատելով. շրջշրջելով. յեղյերլով. ոլորելով. գալարելով. բոլորեալ շրթամբ. դարձուածով.

Բոցեղէն սրոյ շուրջանակաւ (կամ շրջանակաւ) պահել զճանապարհս ծառոյն կենաց. իմա՛ շրջշրջմամբ, յեղյեղմամբ. (Ծն. ՟Գ. 24։)

Պատուհանք նորա եւ կամարք շուրջանակաւ. այսինքն շուրջանակի. (Եզեկ. ՟Խ. 25։)

Արասցես նմա ծնօտս ոսկիս շուրջանակաւ՝ շուրջանակի. (Ել. ՟Ի՟Է. 24. 25։ ՟Լ. 3։)

Եւ երկուս օղս ոսկիս սուրբս արասցես ընդ շուրջանակաւ պսակի նորա յերկոցունց կողմանց. (Ել. ՟Լ. 4։)

Ելանելի շուրջանակաւ. իմա՛ ընդ գալարածոյ. (՟Գ. Թագ. ՟Զ. 8։)

Ածեալ պարիսպ շուրջանակաւ պատեաց զնա։ Ապա զորմսն շուրջանակաւ յարուցանէ, եւ ի վերջէ զեղունն ի վերայ արկանէ. (Ճ. ՟Ա.։ Սարգ. ՟բ. պ. ՟Ե։)


Շուրջանակի

adv. adj. gr.

cf. Շուրջ;
round about;
in a circle, circularly;
circumjacent;
circumflex.

· Calfa

NBHL (8)

Շինէ եկեղեցի, եւ դնէ շուրջանակի նորա տուն բնակութեան։ Շուրջանակի նորա յարդարեաց կալուածս. (Յհ. կթ.։)

Կամ ա. Եղեալն ի շրջանակի. շրջակայ.

Հանգոյց զնա տէր շուրջանակի։ Յետ հանգուցանելոյ տեառն զիսրայէլ յամենայն թշնամեաց նոցա շուրջանակի։ Ետ զնոսա տէր ի ձեռս թշնամեաց իւրեանց շուրջանակի։ Ած զորմովք տանն պատուարս շուրջանակի. եւ արար կողմանցս շուրջանակի. եւ այլն։

Կամ նխ. սեռ. խնդ. Շուրջ. ի շրջանակի.

Առ որմովք տանն՝ շուրջանակի տաճարին եւ գաբիրայն. (՟Գ. Թագ. ՟Զ. 5։)

Յաղթօղ եղեալ ամենայն շուրջանակի ազգաց. (Ասող. ՟Գ. 43։)

κυκλόθεν, ἑν κύκλῳ, περικύκλῳ, στρεπτόν circumquaque, undique, in circuitu, circum. Շուրջ՝ յամենայն կողմանց. յամենայն կողմանս. ընդ ամենայն կողմանս. չորս դիէն.

Ի պատկերէն իսկ յայտ է, եւ ի շուրջանակի գրոյն. (Երզն. մտթ.։)


Շուրջգունեմ

va.

to colour, dye or stain all round.

· Calfa

NBHL (2)

ՇՈՒՐՋԳՈՒՆԵԼ. Շուրջանակի գունագեղել կամ ներկանել.

Խրատ տայ օձն, գեղեցկագունութեամբ իմն եւ հեշտութեամբ պայծառութեանն զպտուղն շուրջգունեալ։ Զի եւ ոչ իրաւացի իսկ էր ի լուսաւոր աստուծոյ ձեռացն ստեղծեցելումն խաւարային իւիք եւ սեաւ տեսակաւ շուրջգունել (այսինքն իլ). (Նիւս. կազմ. եւ Նիւս. երգ.։)


Շուրջընթացք

s.

turn, round.

· Calfa

NBHL (2)

περιδρομή circumcursio, circus. Շուրջ ընթացումն. եւ Ձիընթացք. ասպարէզ. շրջան.

Կառավարելով զամանակս եօթն շրջագայիւք աւուրց շուրջընթացիւք. (Պիսիդ.։)


Շչիւն

cf. Շչումն.

· Calfa

NBHL (2)

Սողնոց շչմամբ խուճապեալք. (Իմ. ՟Ժ՟Է. 19։)

ՇՉԻՒՆ կամ ՇՉՈՒՆՄ. σύριγμα, συριγμός sibilus. Շչելն. շռնչիւն. եբր. սէրքա. տե՛ս (Երեմ. ՟Ժ՟Ը. 16։ ՟Ժ՟Թ. 8։ ՟Ի՟Է. 18։ ՟Ի՟Թ. 18։ ՟Ծ՟Ա. 37։ Միք. ՟Զ. 16։)


Շչումն, ման

s.

hiss, hissing, whistling.

· Calfa

NBHL (2)

Սողնոց շչմամբ խուճապեալք. (Իմ. ՟Ժ՟Է. 19։)

ՇՉԻՒՆ կամ ՇՉՈՒՆՄ. σύριγμα, συριγμός sibilus. Շչելն. շռնչիւն. եբր. սէրքա. տե՛ս (Երեմ. ՟Ժ՟Ը. 16։ ՟Ժ՟Թ. 8։ ՟Ի՟Է. 18։ ՟Ի՟Թ. 18։ ՟Ծ՟Ա. 37։ Միք. ՟Զ. 16։)


Շպարանկար

adj.

painted, rouged;
pretty.

· Calfa

NBHL (1)

Որ նկարէ զերեսս իւր շպարաւ. եւ Նկարեալն շպարաւ. Լկտին շպարանկար վերերեւեալ՝ կախարդէր զհայեցողսն. (Պիտ. ձը. առ Լեհ.։)


Շպարանք

s.

cf. Շպար.

· Calfa

NBHL (1)

Շպարելն. եւ շպար. Ուսուցին նոցա զերանգանկարութիւն եւ զշպարանս. (Իրեն. առ Լեհ.։)


Շռայլական, ի, աց

adj.

intemperate, impudic.

· Calfa

NBHL (2)

Սեպհական շռայլից եւ շռայլութեան.

Զշռայլական գիջութիւնս։ Շռայլական ճակաճանուեանց. (Պիտ.։)


Շռայլութիւն, ութեան

s.

prodigality, profusion, luxe, waste, dissipation;
debauchery, disorder, extravagance, luxury, excess.

· Calfa

NBHL (5)

Մի՛ այլայլութեամբ շռայլութեամբ յաղթել փութասցուք. վասն զի շռայլութիւն է ինձ ամենայն աւելորդն, եւ առաւելն քան զպէտսն. (Ածաբ. ծն.։)

ἁκρασία, ἁκράτεια intemperies, intemperantia, impotentia. Զեխութիւն, շուայտութիւն. անչափութիւն. անժուժկալութիւն. անառակութիւն. անխառնութիւն.

Չարութիւն ցանկականին՝ զեխութիւն եւ շռայլութիւն։ Գործ շռայլութեան է յօժարիլն ի վայելուածս հեշտութեանց՝ ոչ արգելլով բանականին. (Արիստ. առաք.։)

Արբեալք անմտութեամբ, պակուցեալք շռայլութեամբ մեղացն. (Ագաթ.։)

Զանձինս իւրեանց ետուն ի կամս շռայլութեան. (Յճխ. ՟Թ։)


Շռինդ

s.

noise, tumult, rumour, clamour, uproar, row;
public rumour, report;
ի — համբաւոյն, at the news or report of;
—ն աղաղակի նոցա, their cries, shouts;
ի — ահեղ պատերազմի, at the terrible news of war;
at the dreadful preparations for war.

· Calfa

NBHL (2)

βόμβησις bombus, strepitus, rumor, sonus λαλιά loquela, locutio. Ձայն բազմութեան՝ իբր շռինչ, շռնչիւն. շչիւն. շշուկ. զրոյց. համբաւ. խուժան. ամբոխ. բռմբիւն. բզզանք եւ պար մեղուաց, եւ խօսք անյայտ.

Եթէ ոչ լուիցէք ձայնի իմում՝ եթէ ոչ շռինդդ մեծ եւ յոյժ դարձցի ի փոքրկութիւն ի մէջ ազգաց, ուր ցրուեցից զձեզ անդր։ Իբրեւ շռինդն իմն յանկարծուստ հարկանէր. (Բարուք. ՟Բ. 29։ ՟Բ. Մակ. ՟Ե. 5։)


Շռինչ

s.

sound, flourish.

· Calfa

NBHL (2)

Կամ է Ձայն իբր սրնգի. շչիւն. հնչիւն. եւ կամ իբր նոյն ընդ Շռնչան.

Ընծայ մատուցեալ (խաչիլ եւ աստուածածնի) զշռինչ շնորհաց բերկրալիր շրթանց ի հոտ անուշից. ((ա՛լ ձ. սռինչ, կամ շռիչ) Նար. խչ.։)


Շռնիճ

cf. Շռնիտ.

· Calfa

NBHL (2)

Ջահընկալքն ունիցին ի ձեռս զմոմեղընկալսն, եւ զկուժս դինւոյն, եւ զշռնիճսն ջրով։ առնու զշռնիտն եւ զքսիստինն (ռմկ) եւ զգաստառակն յուսն. (Մաշտ.։)

ՇՌՆԻՃ, ՇՌՆԻՏ. χέρνοβον malluvium, pelvis. Բառ յն. խէ՛ռնիվօն (ի խէ՛ռնիփս այսինքն ձեռնալուայ) այն է Կոնք. տաշտ. լական ի պէտս լուանալոյ զձեռս.


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մէջը ձեռք լուալու կոնք, լական» Մաշտ. ջահկ. որ և շռնիճ «կոնքի մէջ ջուր լցնելու ամանը, երպրրխ» Մաշտ. -այս ի-մաստը՝ որ ընդունուած է արդի գրականումն էլ, սխալ է, որովհետև Մաշտ. իրար յետևից դնում է «զշռնիտն և զքսեստինն և զռաստա-ռակն», որոնցից վերջինը լինելով «թաշկի-նակ, սրբիչ, անձեռոց», երկրորդը լինելով «կուժ»!, առաջինն էլ միայն «լական, կոնք» կարող է լինել։ Ճիշտ այսպէս է նաև Բիւզ. ն. γερνιβσζεστα «basin and pitcher, for washing the hands, լական ու կուժ, ռմկ լէհէն-երպրըխ» (Sophocles 1164բ)։

= Փոխառեալ պիտի դնել յն. χέ́ρνιβον «կոնք, մէջը ձեռք լուալու լական» բառից, հմմտ. յն. χερνιβόζεστα որ բոլորովին նոյն է Մաշտոցի «զշռնիտն և զքսեստինն» ձևի հետ։ Մագում է յն. χείρ «ձեռք» բառից (Boisacq 1056)։ Վերջաձայնի տարբերութեան համար պէտք է ենթադրել թերևս յետին յն. ռմկ. մի ձև, որ աւելի մօտիկ էր հայերէնին։

ՆՀԲ յն. χέρνιβον բառից։ -Կոյլաւ. Բառ. գերմ. 1341 ա դնում է բառս իբրև «միզաւառ, կրիճ, անկողին պառկած հի-ւանռի միզաման», որով անշուշտ ու-զում է կապել շեռ «մէզ» արմատին։ (Բայց այսպիսի նշանակութիւն չէ ա-ւանդուած մեր մէջ. միայն յն. γερνίβιον նուազականն է, որ նշանակում է թէ՛ «փոքր լական» և թէ «կրիճ. միզա-ման»)։

NBHL (2)

Ջահընկալքն ունիցին ի ձեռս զմոմեղընկալսն, եւ զկուժս դինւոյն, եւ զշռնիճսն ջրով։ առնու զշռնիտն եւ զքսիստինն (ռմկ) եւ զգաստառակն յուսն. (Մաշտ.։)

ՇՌՆԻՃ, ՇՌՆԻՏ. χέρνοβον malluvium, pelvis. Բառ յն. խէ՛ռնիվօն (ի խէ՛ռնիփս այսինքն ձեռնալուայ) այն է Կոնք. տաշտ. լական ի պէտս լուանալոյ զձեռս.


Շռնչան, չանան, նունք

s.

humming-top, whipping-top, peg-top.

· Calfa

NBHL (7)

ՇՌՆՉԱՆ որ եւ ՍՌՆՉԱՆՔ. Զարդ եւ գործի դիւրաշրջիկ. կամ հնչական ի շրջշրջելն, ի ձեւ մանեկի, ճախարակի, սկաւառակի, եւ այլն. ըստ հոմաձայնութեան յն. ձայնիցս սի՛ռօն եւ գռան. եւ ըստ պէսպէս ընթերցուածոց առ այլս. ֆռըլտագ, շարգ.

Թո՛ղ զշռնչանունսն եւ զմեհեւանդս եւ այլն. (Դտ. ՟Ը. 26։)

Նա իբրեւ ել անկաւ յամուր անդր, կշիռ ի բնի ի շռնչանան վերայ, ած (կամ ի շռնչանանի վերայ ած, եւ) կոտորեաց եւ այլն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 26։)

Զիա՞րդ ոք կարիցէ զչափ աչացն առնուլ, յորժամ այսր անդր ստէպ իբրեւ զշռնչանն (կամ զշունչանն) շրջիցին. յն. բիւր դարձուածս. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)

(Աստեղք) ո՛չ յերկինս բեւեռեալ են, թէ իբրեւ զշռընչանն շրջիցին. (Եզնիկ.։)

Ինքըն սեւ՛ զետ սատանայ, որ ի լուսոյ ակն ունի նայ. զետ շըռընչան ի լի կենայ, բարձր նստի զետ զամիրայ (ճրագն). (Շ. առակք.։)

Զի շռնչան խելապատակին վերտառեալ դեդեւեսցին այսր անդր ոտնառութեամբ (յըմպելեաց). (Մագ. չ.) իմա՛ զսաւառակ գլխոյ, կամ զխոյր ծոպաւոր։


Շռնչապահ

s.

head-stall;
frontlet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Շունչ։

NBHL (2)

Պահպանակ եւ զարդ երիվարաց իբրեւ զշռնչանս.

Զերիվարս եւ զհեծեալս նոցա զինեալ սպառազինուք, շըռընչապահս ձիոցն, եւ տաշտս գաւակացն, եւ մանեակս զանգակեալս, եւ մահիկս լուսնաձեւս. (Արծր. ՟Գ. 2։)


Շռնօթ, աց

s.

wooden-pipe, water-conduit, gutter.

· Calfa


Շտամբաձայնութիւն, ութեան

s. mus. andantino.

· Calfa

NBHL (2)

cf. Շտապաձայնութիւն. ձայն երգոց գնա՛ց կամ յորդորական՝ հակակայ ստեղւոյ.

Երաժշտական չափոց, շտամբաձայնութեան, ստեղնաչափութեան. (Քերթ. եկեղ.։)


Շտապանամ, ացայ

vn.

cf. Շտապիմ.

· Calfa

NBHL (1)

Գոչեաց մեծաձայն, եւ շտապացաւ ցաւօքն՝ յուսահատեալ ի կենաց. (Պտմ. աղեքս.։)


Շտապեցուցանեմ, ուցի

va.

to hasten, to press, to urge, to hurry, to precipitate.

· Calfa

NBHL (7)

Յաղթեաց ծածուկ բռնութիւնն, որ շտապէր զնոսա. (Եփր. թագ.։)

ՇՏԱՊԵՄ ՇՏԱՊԵՑՈՒՑԱՆԵՄ. պ. շիթապանիտէն. Ստիպել. փութացուցանել. հարկեցուցանել. նեղել. վտանգել. ահաբեկ առնել. ի վարանս արկանել.

Յոյժ շտապէ զիս երկունք աղիտից. (Պիտ.։)

Բազում հարուածս հասուցանէր ի վերայ զօրացն արքունի եւ այնպէս նեղեալ շտապէր, եւ այլն. (Եղիշ. ՟Ը։)

Ահ եւ երկիւղ շտապէ զգործն. (Ոսկ. ես.։)

Զարհուրեցոյց տեսիլն զմարդարէն, շտապեաց ահն. (անդ. յն. բազում ահ արկ։)

Որ զայն շտապեցուցանէ գործել. (Շ. յկ. ՟Ի՟Է։)


Շտապութիւն, ութեան

s.

cf. Շտապ.

· Calfa

NBHL (3)

ՇՏԱՊՈՒԹԻՒՆ ՇՏԱՊՈՒՄՆ. Շտապելն, իլն. շտապ.

Եղիցի ելանել ոգւոց մարդկան յերկիւղէ եւ յայլափոխ շտապութենէ տագնապին. (Ոսկիփոր.։)

Գործքն առաւել քան զզօրութիւն բանի՝ շտապումն բանի հասուցանէ. (Պրոկղ. ներբ. ղկ.։)


Շտապումն, ման

s.

cf. Շտապ.

· Calfa

NBHL (3)

ՇՏԱՊՈՒԹԻՒՆ ՇՏԱՊՈՒՄՆ. Շտապելն, իլն. շտապ.

Եղիցի ելանել ոգւոց մարդկան յերկիւղէ եւ յայլափոխ շտապութենէ տագնապին. (Ոսկիփոր.։)

Գործքն առաւել քան զզօրութիւն բանի՝ շտապումն բանի հասուցանէ. (Պրոկղ. ներբ. ղկ.։)


Շտեմարան, աց

s. fig.

magazine, storehouse;
butler's pantry;
larder, buttery, pantry, store-room, cellar;
secret chamber;
treasury;
bottom;
heart, the secrets of the heart, the affections;
— ցորենոյ, granary, loft;
— գինւոյ, wine-cellar, wine-vault;
— փայտից, wood-house.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «ամբարանոց, մթե-րանոց» ՍԳր. Ագաթ. Մծբ. որից շտեմարա-նալիզ Մծբ. Ագաթ. շտեմարանել Պիտ. Պր-ղատ. օրին. շտեմարանապետ Ճառընտ. Պոատ. օրին. Նիւս. շտեմարանատան իռեն 70. որ և գրուած է շտէմարան Իրեն. 15, 16 64. լխշտեմարանն Ոսկ. եբր. 537, լիշտեմա-րանս. Եփր. համաբ. 81, ըշտեմարան (ինչ-պէս հնչւում է)։

Brosset JAs. 1834, 377 շտե-մասը կասկածով մեկնում է վրաց. მთა շթա

«մէջ»։ ՆՀԲ շտե-=յն. σῖτος «ցորեն»+ մառան» Lag. Btrg baktr. Lex. 4 փորձում է սրանով մեկնել զնդ. xštami անստուր բառը։ Հիւնք. ստամոքս բա-ռին է կցում։ Կուրտիկեան, Արևելք 1899, յուլ. 22 -արան մասնիկով *շտեմ բառից, որ է զնդ. վէշթէմունիթէն «ու-տել, խմել», արմատը վէշթէմ։ Սագրզ-եան ՀԱ 1909, 336 և Karst, Յուշարձան 4ՈՉ սումեռ. zid «ցորեն» բառից. առա-ջինը իբր շտ-ե-մարան, իսկ երկրորդը՝ իբր հյ. *շիտ-եամ «ցորեան»+արան։

NBHL (10)

ἁποθήκη (իբր գրարան). repositorium, reconditorium, promptuarium ταμεῖον , ταμιεῖον, ταμία (որ եւ սենեակ). cella penuaria, subterranea եւ այլն. Մառան ստորին՝ ի պահել զցորեան եւ զամենայն պարէնս. (որպէս եւ յն. սի՛դօս լծ. ընդ շտեմ". է ցորեան, պարէն) ամբարանոց. մթերանոց. սենեակ պահեստի ամենայն իրաց ի ներքսագոյն կամ ի խորագոյն վայրս. խորշք. յարկք. ամպար, քիլար, մահզէն ... տե՛ս (Օր. ՟Ի՟Ը. 5. 17։ Երեմ. ՟Ծ. 26։ Եզեկ. ՟Ի՟Ը. 13։ Յոբ. ՟Թ. 9։ Մտթ. ՟Դ. 26։ Ղկ. ՟Ժ՟Բ. 3. եւ այլն։ Իսկ Սղ. ՟Ճ՟Գ. 13.) ըստ յն. ὐπερῷον , վերնայարկ։ Եւ (Յովէլ. ՟Ա. 17.) ληνός , հնձան։

Փոխես զմարդիկ իբրեւ զցորեան յշտեմարանս ի ժամանակս իւրեանց։ Յշտեմարանս արքայութեանդ ժողովեա՛ զմեզ ընդ արդարոցն. (Ագաթ.։ Շար.։)

Մո՛ւտ յշտեմարանս քո, եւ կա՛ց յաղօթս առաջի հօր քո ի ծածուկ։ Ոչ յշտեմարանս մտանել, եւ ոչ յանապատ ելանել. (Մծբ. ՟Դ։ Մանդ. ՟Ի՟Զ։)

Նմանութեամբ ասի.

Կոծել զկուրծս իբրեւ զշտեմարանս չարեաց. զի այս է ձեւ ապաշխարողի։ Բախմամբ կրծից՝ չարեացն շտեմարանաց. (Գէ. ես.։ Տօնակ.։)

Դու տէր սրտագէտ՝ արարիչ շտեմարանաց մերոց (սրտից). (Ճ. ՟Ա.։)

Յիմումս շտեմարանի մտաց. (Յհ. կթ.։)

Ընդարձակել պարտ է զշտեմարանս ականջաց, եւ պատրաստել զաման մտաց. (Իսիւք.։)

Ո՛վ շտեմարան չարութեան՝ արիոս, եւ ամենայն պղծութեան աղբիւր. (Սարկ. հանգ.։)

Զենից զհաւն, եւ առից զոսկին՝ որ ի շտեմարանս նորա (ի փորն). (Ոսկիփոր.։)


Շտեմարանալից

adj.

filling granaries and magazines;
stored in a granary.

· Calfa

NBHL (3)

Լցող զշտեմարան, եւ լցեալն ի շտեմարանս.

Դուք էք մշակք պիտանիք՝ շտեմարանալիցք, եւ արմատաժողովք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Զքաջաբոյսս եւ զատոքս, զվայելելիս եւ զշտեմարանալիցս. (Ագաթ.։)


Շտեմարանապահ

cf. Շտեմարանապետ.

· Calfa

NBHL (4)

ταμίας promus, cellarius, dispensator. Շտեմարանապետ. մառանապետ. մատակարար. եւ հանդերձապետ.

Հրամայեն շտեմարանապահաց իւրեանց զծառայակցացն իւրեանց տալ զկերակուրս. (Խոսր.։)

Առցեն զամենայն պիտոյս ի շտեմարանապահէն. (Լմբ. կան. բենեդ.։)

Շտեմարանապահք երկրագործք ամենապատիկք. (Բրս. ընչեղ.։)


Շտեմարանապետ, աց

s. fig.

warehouse-keeper, store-keeper;
butler;
cellarman;
the Supreme Master.

· Calfa

NBHL (9)

ταμίας questor, promus, condus, arbiter, dispensator եւ այլն. Պետ կամ պահապան շտեմարանաց. տանուտէր. եւ անտես. մատակարար. հազարապետ. գանձապետ. առաւել նմանութեամբ, որպէս Տնօրէն, եւ տէր կենաց եւ մահու. եւ Մատակարար շնորհաց, եւ այլն. ... եւ այլն.

Որ շտեմարանապետն է հոգւոց, ստիպեաց զհոգի իմ առ ինքն։ Եթէ տայցէ ինձ կենաց ժամանակ, որ կենացն է շտեմարանապետ աստուած. (Ճ. ՟Ա.։ Նիւս. երգ.։ Ղեւոնդ.։ Կիր. պտմ.։)

Թոքն՝ մարմնոյն շնչիցն շտեմարանապետն. (Պղատ. տիմ.։)

Իբրու եթէ ինքեանք իցեն տէր եւ շտեմարանապետ վախճանին։ Ինքն է թողութեանն շտեմարանապետ։ Որ շտեմարանապետն է ամենայն բարեաց, եւ զամենեցուն կամի զկեալն. (Սարգ. յկ. ՟Ժ։ Իգն.։ Գր. հր.։)

Ինքն (քրիստոս) եւ չարչարանացն էր ինքեամբ շտեմարանապետ. (Ածաբ. մկրտ.։)

Ինքեամբ (քրիստոս) որպէս ամենայն տնօրինականացն՝ եւ այսմ (մկրտութեան) շտեմարանապետ էր. (Լծ. ածաբ.։)

Հեղիաս իբրեւ շտեմարանապետ ոք աստուծոյ պարգեւացն եղեւ։ Որպէս շտեմարանապետ երկնից էր, բանայր եւ փակէր. (Նիւս. կուս.։ Սարգ. յկ. ՟Ժ՟Բ։)

Շտեմարանապետն շնորհաց հոգւոյն, որ իմաստութեամբ մատակարարէր յընդունօղս զբանն աստուածային. (Պրոկղ. յոսկ.։)

Ոչ գոլով կարկատօղ ցանկի, կամ եթէ շտեմարանապետ կտակարանացն աստուծոյ. (Մագ. ՟Ի՟Ա։)


Շտեմարանապետութիւն, ութեան

s.

office of a store-keeper.

· Calfa

NBHL (2)

Այլոց հաճութեանց, եւ շտեմարանապետութեանց, եւ մանկանց սինդեան. (Պղատ. օրին. ՟Է։)

ταμίεια questura, dispensatio. Պաշտօն եւ գործ շտեմարանապետի.


Շտեմարանեմ, եցի

va.

to warehouse, to store up, to house, to cellar;
to treasure up;
to lay or put by, to preserve.

· Calfa

NBHL (13)

Շտեմարանել զսերմանեալն։ Բովանդակն դադարմամբ շտեմարանեսցի։ Շտեմարանեցաք ինչ, եւ զայն եւս այլոց թողաք։ Շտեմարան կոչեաց զարքայութիւնն, ուր շտեմարանելոց է զարդարս. (Պիտ.։ Յհ. կթ.։ Նար. երգ.։)

Աւանդեցաք կանանց շտեմարանել իսկ, եւ իշխել ոստայնանկութեան. (Պղատ. օրին. ՟Է։)

Շտեմարանել յիմումս որդւոջ զբարին. (Յհ. իմ. ատ.։)

Զխոր իմաստս տեսութեանս՝ նոցա շտեմարանեցին. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)

Ոչ բաւական գոլ ըստ մեկնութեանն բացայայտել՝ կարողաց շտեմարանեցի. (Տօնակ.։)

Յուսով քո շտեմարանեսցէ զիս յարկն այն անձկութեան (գերեզմանն)։ Մի՛ շտեմարանեսցես զատելիսն քո՝ որ են ոխութիւնք եւ ցասմունք, ընդ սիրելիսն քո՝ որ են գթութիւնք եւ ողորմութիւն. (Նար. ՟Կ՟Ե. ՟Հ՟Դ։)

Իբրեւ հարցեալ եղեւ, թէ ո՛վ ես, լռեաց զբնութիւնն, եւ շտեմարանեաց զպատուողականս, եւ քարոզեաց մեզ զչարչարանսն. (Աթ. համբ. յորմէ եւ Վահր. հմբ.։)

Որ ինչ վասն այսպիսեացս բանք իցեն, իւրում տեղւոյ եւ ժամանակի շտեմարանեսցին. (Սարկ. հանգ.։)

ταμιεύω repono, recondo ἁποτίθημι depono διαταμιεύω in penu custodio. Ամփոփել իբրեւ ի շտեմարան. ամբարել. մթերել. ժողովել. պահել. գանձել. թաքուցանել.

Ի մատաղ հասակն մերձ ի փթիթս մուրուաց կուսութեամբ՝ շտեմարանեալ ի ծրարս շնորհաց աստուծոյ. (Վրդն. պտմ.։)

Հարսն քրիստոսի անարատ, գեղեցկութիւն շտեմարանեալ. (Ածաբ. կիպր.։)

Շտեմարանել յինքեան զբանն եւ զլռութիւն. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

առանց շտեմարանելոյ զբարկութիւնսն յանկարծակի վարելով՝ նման իսկ է ակամայութեան. (Պղատ. օրին. ՟Թ։)


Շտոգանեմ, եցի

va.

cf. Շփոթեմ.

· Calfa

NBHL (2)

συγχέω confundo στοχάζομαι collimo եւ այլն. Շփոթել. խառնել. խառնակել.

Զի՞ խառնակես զանխառնդ, զի՞ շտոգանես զանքակդ (պիտի՝ զքակեալն)։ Մի՛ մեք, մի՛ դուք՝ շտոգանել զարարածս ընդ արարիչն ջանասցուք. (Ոսկ. յհ. ՟Ա. 2. 5։)


Շրթնական, ի, աց

adj.

labial.

· Calfa


Շրթնաշղթայ առասան

sn.

running halter.

· Calfa

NBHL (2)

ՇՐԹՆԱՇՂԹԱՅ կամ ՇՐԹՆԱՇՂԹԱՅԱՇԱՐ. Հիւսեալ շարիւք շղթայից շրթանէ ի շուրթն, կամ առ ի դնել որպէս սանձ ի բերան.

Շրթնաշղթայաշար (կամ շրթնաշղթայ) կթարծր առասանաւ՝ դանդանաւանդակապ պաշարմամբ. (Նար. առաք.։)


Շրթնատ

s.

lipless.

· Calfa

NBHL (2)

Ոյր հատեալ կամ թերատ իցեն շրթունք. պռկունքը կտրած կամ պակասաւոր.

Ոտնատ կամ ձեռնատ, պնչատ կամ շրթնատ։ Ի լեզուատ, յատամնատ, եւ ի շրթնատ մարդկանէ. (Կանոն՞ Վրդն. ծն.։)


Շրթնաւոր

adj.

lipped.

· Calfa


Շրշիւն

s.

murmur, rustling of leaves;
ի — տերեւոյ զարհուրի, he trembles at the fall of a leaf.

· Calfa

NBHL (2)

Ի շրշիւն տերեւոց զարհուրի ամբարտաւանն. (հինտ թրդ. խար շափ. տպ. շիշուն) (Վրք. հց. ՟Ե։)

ՇՐՇԻՒՆ կամ ՇՐՇՈՒՄՆ. συρισμός sibilus, stridor. Խօշիւն. խարշափ. սօսափիւն եւ շրջշրջումն տերեւոց. խշրտոց.


Definitions containing the research ն : 10000 results

Խաւարասէր

adj.

loving obscurity or darkness.

· Calfa

NBHL (8)

Բու եւ հաւալուսն խաւարասէրք. (Վեցօր. ՟Ը։)

Լուսին՝ գիշերագնաց, խաւարասէր, լուսատեաց. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Խաւարասէր որդիքն արեւելից։ Խաւարասէր թշնամին կենաց մերոց. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)

Դեւք խաւարասէրք են. (Ի գիրս խոսր.։)

Զխաւարասիրացն փաղանդ։ Բարբարոս գնդից խաւարասիրացն հոգիք. (Նար. ՟Կ՟Ե. ՟Կ՟Թ. ՟Ղ՟Ա։)

Խաւարասէր խորհրդոց ոստիկանին. (Յհ. կթ.։)

Խաւարասէր կրօնիցդ, կամ աշխարհիս. (ՃՃ.։)

φιλοσκότος tenebrarum amans. Սիրօղ խաւարի, կամ գիշերոյ, մեղաց, մոլորութեան, եւ գաղտնի գործոց չարութեան.


Խաւարասոյզ

adj.

immersed in obscurity, buried in darkness.

· Calfa

NBHL (1)

Սուզեալ եւ ընկղմեալ ի խաւար.


Խաւարասովոր

adj.

accustomed to darkness.

· Calfa

NBHL (2)

Սովորեալ կամ ընտեալ խաւարի.

Խաւարասովոր գործոց մարդկան անօրինաց. (Ագաթ.։)


Խաւարարգել

adj.

kept in obscurity, hidden;
that keeps in obscurity (tomb), sombre, obscure, black, dark.

· Calfa

NBHL (4)

Ի խաւարի արգելեալ փակեալ. եւ Ուր իցէ արգելան խաւարին.

Խաւարարգել ի տուէ, եւ անլոյս ի գիշերի. (Եղիշ. ՟Ը։)

Տայր տանել զնա ի վիրապն, կարծելով՝ եթէ ի խաւարարգել կեանսն հնազանդեսցի. (ՃՃ.։)

Խաւարառել շիրմին. (Նար. ՟Կ՟Ղ։)


Ղամբար, աց

s.

lamp;
torch, flambeau;

· Calfa

NBHL (6)

Ի բերանոյ նորա ղամբարք (կամ լամպարք) բորբոքեալք։ Իբրեւ զտեսիլ ղամբարաց։ Տեսիլ նորա իբրեւ զղամբարաց (կամ լամբարաց)։ Իբրեւ զլամպարս հրոյ ի մէջ եղեգան։ Եօթն լամբարք հրոյ բորբոքելոյ։ Անկաւ յերկնից աստղ մի մեծ բորբոքեալ իբրեւ զլամբար. (Յոբ. ՟Ի՟Ա. 10։ Եզեկ. ՟Ա. 13։ Նաւ. ՟Բ. 4։ Զաք. ՟Ժ՟Բ. 6։ Յայտ. ՟Դ. 5։ ՟Ը. 10։)

Ղամբար ի ձեռն առեալ՝ հրոյ ճարակ տային. (Եղիշ. ՟Է։)

Լուցմունք ղամբարաց, բուրմունք խնկոց։ Զերկինս ղամբարօք նոցին։ Ընդ երկնայնոցն ղամբարաց. (Նար.։)

Արեգակն՝ անանց ճառագայթ, անպակաս պայծառութիւն, զտեալ ղամպար. (Պիտառ.։)

Ղամբար լուսափայլ յայտնեալ ի յայրին (յիսուս), ճառագայթ ծագեաց աստղն յարեւելս. (Շ. տաղ.։)

ՂԱՄԲԱՐ կամ ՂԱՄՊԱՐ. λαμπάς lampas, fax splendor. որ եւ ԼԱՄԲԱՐ, ԼԱՄՊԱՐ. յն. լա՛մբաս. վր. լա՛մպարի եբր. լաֆիտ. Ջահ. լոյս մեծ կամ բոց. գունդ լուսոյ կամ հրոյ. ճառագայթ. որպէս եւ յն. լամբդի՛ր է լապտեր. կանթեղ. ճրագ.


Ղամբարեմ, եցի

va.

to illuminate or adorn with festal lamps;
to kindle, to inflame.

· Calfa

NBHL (2)

Ղամբարեցին (կամ ղամբարեսցին) հրդեհական հոգւոյն զօրութեամբ. (Ագաթ.։)

Ջահաւորել. լուսազարդել. վառել. բորբոքել. իբր. յն. λαμπαδεύω, λαμπρύνω եւ այլն.


Ղաշիկ

cf. Ղակիշ.

· Calfa

NBHL (2)

cf. ՂԱԿԻՇ. Իբր Զօր. բանակ։ բանակետղ. եւ Զինուորական. քաջիկ.

Ղաշիկ արարեալ յայնկոյս զվանտոսպ։ Ընդ մէջ փակեալ զղաշիկն։ Դարձուցին զղաշիկն։ Արատաքոյ ղաշիկ բանակին։ Ռազմ բոլորեալ ղաշիկ դիմացուածով զմարտն գրգռեալ, եւ այլն. (Արծր. ՟Գ. 17։ ՟Դ. 2. 5. 10։)


Ղեկավար, աց

s. fig.

steersman, helmsman;
director, governor, chief.

· Calfa

NBHL (4)

Զնաւապետն, եւ զղեկավարն. (Ճ. ՟Բ.։)

Ցորքան յուղղորդութեան իցէ ղեկավարն, ի զգուշութեան եղիցին եւ որք ընդ նմայն. (Ոսկ. յհ. ՟Բ. 40։)

Որ բազմութեանդ ղեկավարդ էք ի ծով աշխարհիս։ Եւ թէ սոքա՝ որ ուղղիչք, այսպէս, զաշխարհէ՝ որոյ ղեկավարք եմք, զի՞նչ պարտ է ասել. (Լմբ. իմ. եւ Լմբ. սղ.։)

κυβερνήτης gubernator, dux. Վարիչ ղեկի նաւուն. ուղղիչ. եւ Նաւապետ. առաջնորդ.


Ղեկավարեմ, եցի

va. fig.

to be steersman, to hold the helm, to steer a vessel;
to govern, to direct, to manage.

· Calfa

NBHL (5)

Զի թէ հօր հմտաբար տեղեկութեամբ (լինիցի) ղեկավարել, զի՞նչ օգուտ յայնմանէ բերցի որդւոց, եթէ ի նաւաբեկութեան կորնչիցին. (Յհ. կթ.։)

Այսոցիկ աստուածպետականացս հետեւելով, որք եւ զբոլորս զարդս երկնայնոցն իմացութեանց ղեկավարեն. (Դիոն. ածայ.։)

Ղեկավարէք կեանս ամենայնի, որոց ընդ թագաւորութեանդ աթոռով են ի ներքոյ անկեալ. (Պրպմ. ՟Լ՟Ե։)

Ղեկավարել տան իւրոյ, կամ ժողովրդեան իւրեանց, կամ առ աստուած ճանապարհի։ Նոյ ի վերայ ջուրցն քո խնամօքն ղեկավարեցաւ. (Լմբ. առակ. Լմբ. սղ. Լմբ. իմ.։)

եւ չ. κυβερνάω guberno, rego, dirigo διακυβερνάω moderor. Վարել զղեկ, կամ զղեկաւ զնաւն. ուղղել, առաջնորդել. բարեկարգել. նաւը շտկել, առաջ տանիլ, տիւմէնճութիւն ընել, կառավարել.


Ղեր

s. bot. cf. Կոնձեղ.

· Calfa


Ղերձ, ից

s.

package.

· Calfa

NBHL (1)

Մթերեալ էին բեռինք ղերձից. (Ոսկ. մ. ՟Բ. 1։)


Ղեւտացի, ցւոյ, ցւոց

s.

levite.

· Calfa

NBHL (5)

Պաշտեսցէ ղեւտացին զպաշտօն խորանին վկայութեան։ Զտասանորդս ետու ղեւտացւոցն ի ժառանգութիւն։ Ղեւտացի մի եկեալ ընդ նոյն տեղի՝ ետես եւ զանց արար։ Առաքեցին քահանայս եւ ղեւտացիս.եւ այլն։

Եթէ կատարումնն ի ձեռն ղեւտացւոց քահանայութեանն էր. (Եբր. ՟Է. 11.) յն. ղեւտական։

Պատճառ ղեւտացւոց քահանայութեանն. (Նախ. ղեւտ.։)

Որոց տալոց էր զերկիրն ի ժառանգութիւն բաց յղեւտացւոցն. (Նախ. թուոց.։)

λευίτης levites, -ta. Որ է յազգէ ղեւեայ, ի քահանայական ցեղէ.


Ղողակ

cf. Լողակ.

· Calfa

NBHL (1)

Որ ի ջուրս են ղողակք (կամ ղուղակք) եւ ձկունք։ Կոչեն ի գովեստ օրհնութեան զծով եւ զցամաք՝ ղողակօք եւ զեռնօք. (Յճխ. ՟Դ. ՟Ի՟Բ։)


Ղոյղ

cf. Լոյղ.

· Calfa

NBHL (1)

Հար եղիշա փայտ մի, եւ արկ ընդ նոյն տեղի ի ղոյղ. (Եփր. թագ.։)


Ղորկ

cf. Ողորկ.

· Calfa

NBHL (2)

Խոշոր, եւ ղորկ։ Խոշորն, եւ ըղորկն։ Զխոշորն եւ զղորկն. (Դամասկ.։ եւ Երզն. քեր.։)

Ղորկ լինի. (Բժշկարան.։)


Ղուղակ

cf. Լողակ.

· Calfa

NBHL (5)

Որ ի ջուրս են ղուղակք. (Յճխ. ՟Ի. եւ ՟Դ։)

Ղուղակք եւ գազանք ծովայինք. որոց եւ կերակուց նոյն ղուղակք եւ զեռունք. (Արծր. ՟Գ։ 7։)

Ազգ ղուղակաց եւ զեռնոց. (Վեցօր. ՟Է։ Ճ. ՟Ա.։)

Ղուղակ ընդ ջրայինսն եղէ ես։ Նաւ կազմեաց, ղուղակ գործեաց զմարդ. (Փիլ. յովն. եւ Փիլ. բագն.։)

Նաւ՝ խաղալիկ հողմոյ, ղուղակ գերեզման, թռչուն փայտեղէն. (Պիտառ.։)


Ղուղակեմ, եցի

va. vn.

to hide;
to hide or conceal oneself.

· Calfa

NBHL (4)

եւ չ. ՂՈՒՂԱԿԵԼ. Իբր Ղօղել, եւ ղօղիլ. թաքուցանել, եւ թաքչել, խորշիլ. պահել, եւ պահուըտիլ.

Եւ ոչ մի ի բանից քոց ղուղակեմք, եւ զկամս քո եւ զթագաւորինոչ առնեմք. այսինքն ծածկել, կամ խորշիլ. (Ճ. ՟Բ.։)

Բնութիւնս մեր ղուղակէ սիրէ ծածկել զմերկութիւն. (Եղիշ. միանձն.)

Բնութիւնս մեր ղօղել եւ թաքչել սիրէ։ (Փիլ. լին. ՟Դ. 1.)


Ղուղիմ, եցայ

vn.

to swim;
to hide.

· Calfa

NBHL (9)

Մերկանդամ իջեալ ղուղի. (Ոսկ. մ. ՟Ա. 7։)

Ի մեծալայնութեան ծովու՝ եւ ոչ սակաւ մի ի վերայ ղուղել կարացեալ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ի ծովուն դեռ ղուղին. (Բուզ. ՟Գ. 10։)

Ղուղիս ի շատխօսութեան հոսանս. (Յհ. իմ. երեւ.։)

Դեռ տակաւին ի մոլորութեան ղուղին. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

Որ առանց աստուծոյ յաղագս աստուծոյ ի բազոմւ խորս ղուղելով նաւաբեկութիւնս ընդունի. (Եփր. համաբ.։)

Հոգին անդրէն ի ներքս ջանայցէ խուսափել եւ ղուղել, դանդաղել առ ի մարմնոյն քակելոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)

Ղուղելովն եւ սաքրելովն ի մէջ խտացեալն անտառի. (Պիտ.։)

Մեկնեն զղուղեալ խորհուրդն. (Վեցօր. ՟Գ։)


Ղօղակ, աց

s. adj.

swimmer;
aquatic animal, fish;
hidden.

· Calfa

NBHL (5)

Ծնանի եւ ծով պէսպէս ազգս ղօղակաց։ Բան գրոցն զղօղակն ազգաց զեռնոց ճառեաց. (Վեցօր. ՟Է։)

Բազմանային ձկունքն (ի նաւն պատրոսի). քանզի փութանային ղօղակքն՝ թէ ո՞վ յառաջագոյն սպասաւորեսցէ տէրունական հրամանին. (Ոսկ. ղկ.։)

Զթռչունս եւ զղօղակս։ Ղօղակս (կամ լողականս) հանեալ. (Լմբ. սղ.։ Գանձ.։)

ՂՕՂԱԿ. ա. Որպէս Ղօղեալ յերեսաց թշնամեաց. այն որ ղօղի եւ թաքչի.

Քերթողական ազգն ո՛չ վայրապար ղօղակ զնապաստակն կարծել՝ վասն ղօղելոյն. (Փիլ. լիւս.) որ հայի ի ստուգաբանութիւն նապաստակի. ի յն. լեզու. այլ քաջ ի դէպ գայ եւ հայումս, զի նապաստակն ապաստան լինի ի ծակս վիմաց։


Ղօղեմ, եցի

vn. va.

to hide;
to smooth or level with a roller.

· Calfa

NBHL (11)

Որպէս Գողել. քօղել. կամ Գաղել. թաքուցանել. ծածկել. գոցել, պահել.

Զշնացօղսն (կամ զշնացեալսն) ղօղել եւ թաքուցանել. (Կանոն.։)

Որ ղօղեալ ունէր զարիոսի աղանդն. (Սոկր.։)

ՂՕՂԵՄ. ն. որպէս Լողել. իմա՛ լող քարիւ այսինքն ղուղանաւ կամ գլանաւ ողորկել, հարթել եւ պնդել զհող տանեաց.

Ղօղել՝ է՛ որ ասի ի ջուրս ղուղակք, եւ է՛ որ ղօղել զտանիս. (Երզն. քեր.։)

Խորագէտն ի գալ չարեաց ղօղեաց։ Ղօղեաց ինչ ոչ ի նմանէն։ Մտին գազանք ի դադարս, ղօղեցին ի խշտիս. (Առակ. ՟Ի՟Է. 12։ Յոբ. ՟Լ՟Դ. 21։ ՟Լ՟Ե. 8։)

Ղօղեցին, եւ մտին ի տուն. (՟Բ. Թագ. ՟Դ. 6։)

Նահատակք նոցա ղօղեցին, բազմութիւնք նոցա սակաւացան. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Զիա՞րդ պաշտիցեմք զարեգակն, որ մերթ երթայ ղօղէ իբրեւ զարհուրեալ. (Եզնիկ.։)

Ընդ ձեւով մարգարէութեան մտեալ ղօղեսցէ. (Փիլ. բագն.։)

Ղօղեաց յաշխարհէ տգիտութեան խաւար, ճառագայթ լուսոյ ծաւալեցաւ յերկիր. (Տաղ.։)


Ղօղիմ, եցայ

vn.

to hide, to conceal oneself;
to lurk, to crouch, to squat;
to creep into;
to swim.

· Calfa

NBHL (9)

Մտին ղօղեցան ի մէջ բեթելայ։ Եւ ահա ինքն ղօղեալ իցէ ի միում բլրոց։ Ղօղեալ համարէին ընդ գաղտնեօք մեղաց։ Զի՞չ իցէ տեղի հանճարոյ. ղօղեալ է ի մարդկանէ, եւ ի թռչնոց երկնից ծածկեցաւ. (Յես. ՟Ը. 9։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Է. 9։ Իմ. ՟Ժ՟Ե. 3։ Յոբ. ՟Ի՟Ը. 21։)

Յաջ եւ յահեակ մրցեալ ղօղիցիս զհամոզակերօքն. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Որջացեալ յամուրն անի, իբրեւ ի կաղաղի հանդարտութեան ղօղեալ. (Խոր. ՟Բ. 74։)

Ղօղեալ (այսինքն թաքուն) խորհուրդ երրորդութեան ի յերկրայնոցս անքննական։ Ղօղեցան ըստուերք մահու, լքեալ լուծան իշխանութիւնք. (Շ. տաղ.։)

Մարդ ի խօսել ընդ վայր ղօղի բանիւք. (Յոբ. ՟Ժ՟Ա. 12։)

Մինչդեռ ղօղէր մարգարէն, ձգեաց յինքն իբրեւ զշունչ կետոսն. (Փիլ. յովն.։)

Ամենայն ինչ՝ որ ի մէջ ջուրցն ղօղեսցի, զեռուն բնութիւն է. (Վեցօր. ՟Է։)

Դէպ եղեալ ոմանց՝ որք ղօղել ոչ գիտասցեն, եւ յանկարծակի սահեալ ի նաւէ անկանիցին. (Պրպմ. ձ։)

ՂՕՂԻՄ κρύπτομαι, κατακρύπτομαι occultor, abscondor λανθάνω lateo ἠσυχάζω quiesco ἑγκαθίζω insideo. որ եւ ՂՕՂԵՄ, չ. Գողոյ նման ծածկիլ. թաչքել ի գաղտնիս, դարանիլ. հանդարտել. անյայտ մանլ, ի մոռացօնս լինել. ծածկուիլ, պահուըտիլ.


Ղօղկիմ, եցայ

vn.

to hide oneself.

· Calfa

NBHL (1)

Թողացո՛ (կամ թուղացո՛) ինձ ղօղկել ուրեք վայրկեան մի ժամանակի, մինչեւ ոգի առեալ՝ կարացից անցանել յերկիրն յունաց. (Խոր. ՟Գ. 34. (մի ձ. ղօղել)։)


Ճ (djé)

s.

the nineteenth letter of the alphabet, and the fourteenth of the consonants;
hundred, hundredth.

· Calfa

NBHL (6)

Տառ բաղաձայն՝ կոչեցեալ ըստ հնչմանն Ճէ, միջակ ընդ ծ, եւ ջ. վասն որոյ եւ լծորդ ընդ նոսա. զոր օրինակ՝ ճանաչեմ, ծանեայ, վերծանել (որ է ըստ յն. վերաճանաչել, իբր ընթեռնուլ). ճիւղ, ծիղ. ճկոյթ, ծկոյթ. բճիճ, բջիջ. գէճ, գէջ. կինճ, կինջ. եւ այլն։

Ճ. Թէեւ յայլ լեզուս երբեմն փոխեսցի ի կ, ղ. այլ ի մեզ յամենայն լեզուաց անտի վերածի ի գ. զի որ առ այլս ասին ճէպրայիլ, կապրիէլ, ղավրիէլ. կամ ճէհօն, կիյօն, ղէօն, եւ այլն, ի մեզ լինին գաբրիէք, գեհօն, եւ այլն։

Ճ. Դնի ի մեզ երբեմն՝ ուր այլազգականն է չ, իբր ջ. զոր օրինակ՝ չէնգ, չէնկէլ ՝ է ճանկ. եւ չարէ՛ կամ ջա՛ր, է ճար. չարխ, ճախարակ, եւ այլն։ Համեմատութեամբ այլեւայլ ազգաց՝ ճ. փոխի ընդ կ. ղ. եւ գ. եւս եւ ընդ ի, յ, ժ, զ, որպէս տեսցի յընթացս գործոյս։

Ճ. ճ. Որպէս թիւ համարոյ՝ է Հարիւր, կամ հարիւրորդ։ Որպէս եւ յաջորդ տառք մեր են ի հարիւրաւոր կարգի մինչեւ ջ, ինն հարիւր։

Ճ. Տայ խորհրդաւոր իմաստս մանկանց.

Ճէն ճառագայթ առ ի սրտէդ, ասէ ծագեա՛ լուսոյ հանգէտ։ Ճէն ճանաչել տայ զհանճար, ըստ առակաց բանին յարմար. (Շ. այբուբ.։)


Ճախարակագործ, աց

s. adj.

turner;
pulley-maker;
turned, made or fashioned in a turning lathe.

· Calfa

NBHL (1)

Ճախարակագործ կերապարանց նման է. (Վեցօր. ՟Թ։)


Ճախարակաւոր

adj.

furnished with pulleys;
cf. Ճախարակագործ.

· Calfa

NBHL (2)

cf. ՃԱԽԱՐԱԿԱՁԵՒ, ՃԱԽԱՐԱԿԱԳՈՐԾ. որպէս Ունօղ զբան ինչ ճախարակի.

Ճախարակաւոր իմն արուեստաւ արարեալ է երկին. (Փիլ. ել. ՟Բ. 73։)


Ճախարակեայ

adj. fig.

turned, formed or fashioned on a turner's wheel, in a lathe;
very well turned or made, well-finished, well formed.

· Calfa

NBHL (4)

cf. ՃԱԽԱՐԱԿԱՒՈՐ, ՃԱԽԱՐԱԿԱՁԵՒ, ՃԱԽԱՐԱԿԱԳՈՐԾ. որպէս Ճախարակեալ. բոլորշի. ողորկ. ջարխով բանած, կոկ.

Երկուս քրովբէս ոսկիս ճախարակեայս։ Ճախարակեայ գործեաց զաշտանակն, զբունն, եւ զստեղունս նորա։ Արծաթ ճախարակեայ։ Ձեռք նորա ոսկի ճախարակեայք։ Պորտ քո թակոյկ ճախարակեայ.եւ այլն։

Ճախարակեայ աշտանակ՝ խորհուրդ եկեղեցւոյ. դու աշտանակ լուսեղէն, ի քեզ կաթեցաւ շողն աստուածեղէն. Տաղ փոխման կուսի.։

Ճախարակեայս սեթեւեթեալս բանիւք. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)


Ճախարակեմ, եցի

va. fig.

to turn, to fashion in a turning lathe;
to turn elegantly, to round, to pollish, to beautify.

· Calfa

NBHL (9)

Բոլորատեսակ զսա ճախարակեաց, ամենեցուն կատարելագոյն սորա ձեւ յօրինեալ. (Պղատ. տիմ.։)

Առեալ զանմահ սկիզբն հոգւոյ, յետ այսորիկ զմահկանացու զմարմինն սովաւ (յն. սմին) շուրջ ճախարակեցինն. (անդ։)

Վարելով շուրջ զսկաւառակաւն նորա ոսկր՝ գունդ ճախարակէ. (անդ։)

Ընդ ճարտարապտես՝ ոչ միայն յորժամ բազում սիւնս ճախարակիցեն, այլ յորժամ կանգնել եւ հաստատել կարիցեն, եւ յայնժամ զարմանամք. (Ոսկ. ես.։)

Բոլորակօք ճախարակեցին զձեւ։ Ճշգրտապէս ճախարակեալ։ Ոչ ճախարակեալ ասեմ բանիւք. (Փիլ.։)

Ճախարակեն լսողաց. (Ճ. ՟Ա.։)

Զիա՞րդ ճախարակեցաք շրթունքն։ Բոլորակութիւն աչաց ճախարակեալ։ Ըստ շրջագայութեան ճախարակեալ փայտի։ Ճախարակեալ անօթք, կամ բանք. (Ոսկ. յադամ.։ Պրպմ. ձ։ Մագ. ՟Ը։ Նար. երգ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)

Զստոյգ եւ զճախարակեալ հաւատոյ սահման արար. (Աթ. առ յովբիան.։)

ՃԱԽԱՐԱԿԵՄ որ եւ ՇՈՒՐՋ ՃԱԽԱՐԱԿԵԼ. περιτορνεύω circumtorno. Ճախարակաւ հարթել, ողորկել, բոլորշի գործել. ջարխէ քաշել, կոկել, կըկլօր կամ բիւրիւզսիւզ ընել։ Նմանութեամբ՝ Սեթեւեթել.


Ճախճախուտ

adj.

marshy, fenny, boggy, miry.

· Calfa

NBHL (4)

Առ սա ինձ ի ճախ ելանէ քերթողական առասպելս. (Արծր. ՟Ա. 24։)

(արմատն է Ճակ. այսինքն գէճ) Ուր կայցէ խոնաւութիւն շատ իբրեւ ի ճահիճս.

Ի ճախճախուտ տեղի մի։ Ի տղմային եւ ճախճախուտ վայրս։ Ի ճախճախուտ վայր. (Ագաթ.։ Երզն. մտթ.։ Կանոն.։)

Մտեալ բնակէին ի ճախճախուտ եւ լօռաբոյս մայրիսն. (Կաղանկտ.։)


Ճախրեմ, եցի

vn.

cf. Ճախրիմ.

· Calfa

NBHL (9)

Իբրեւ զարծուիս երկնից ճախրէին։ Որք ընդ թռչունս երկնից ճախրէին. (Ողբ. ՟Դ. 19։ Բար. ՟Գ. 17։)

Իսկ (Իմ. ՟Ժ՟Թ. 9.) յօրինակս ինչ,

Իբրեւ զձիս ճախրեցան , ընթերցի՛ր ըստ այլ ձ. եւ յն. ճարակեցան)։

Նոքա ճախրին ընդ սուրբսն. է անստոյգ յաւելուած գրչի։

Եւ ահա վերաբերիմք ընդ քեզ ճախրելով, իբրեւ ի բարձրաթռիչս եղեալ. (Եղիշ. ՟Գ։)

(Ի թռչնոց) ոմանք ճախրեալ ի վեր քան զամենայն, հաստատեալ կան ի մէջ օդոց թռուցեալ. (Կոչ. ՟Թ։)

Որպէս յետս լքանելով զեօթնօրեայ ժամանակս՝ առ ութերեակն ճախրել. (Յհ. իմ. եկեղ.։)

Որպէս թագաւորակից քրիստոսի եղեալ՝ ճախրէ անպատմելի խնդութեամբ. (Գր. սքանչ. ի ստեփ.։)

ἑκπέταμαι, ὐπερεκπετάομαι volo, supervolo ἑμπαίζω ludo. Ճախր կամ շրջան առնուլ իբրեւ ի թռիչս. թեւապարել ի բարձունս, եւ խոյանալ. խաղալ, ի վեր դիմել խայտալով. ման գալ, թռչտիլ ճխալով.


Ճախրիմ, եցայ

vn.

"cf. Ճախր առնում;
բարձրագլուխ —, to carry one's head high;
to prevail over, to be victorious."

· Calfa


Ճակատամարտ, ից

s. adj.

troops in battle array, army drawn up in order of battle;
general engagement, pitched battle, war;
fighting, belligerent;
warlike;
օր —ի, day of battle;
— տալ, to wage, to make war, to fight.

· Calfa

NBHL (12)

Թէ յարիցէ ի վերայ իմ ճակատամարտ։ Ուսոյց զձեռս իմ ի պատերազմ, եւ զմատունս իմ ի ճակատամարտ։ Զաղեղն եւ զսուսեր եւ զճակատամարտ խորտակեցից։ Սաստկացուցանէր զճակատամարտն ի վերայ նոցա. (Սղ. ՟Ի՟Զ. 3։ ՟Ճ՟Խ՟Գ. 1։ Ովս. ՟Բ. 18։ եւ ՟Ա. Մակ. ՟Ժ. 50։)

Որ երկնչի ի ճակատամարտէ անտի, դարձցի նա. (Մծբ. ՟Է։)

Յառնեն ի վերայ մեր ճակատամարտք՝ երեւելիք եւ աներեւոյթք. (Յճխ. ՟Ժ՟Զ։)

Ճակատամարտ տալ ընդ դեւս։ Առանց զինու եւ ճակատամարտի եղեւ փրկութիւն նոցա յաստուծոյ. (Լմբ. սղ. եւ Լմբ. ովս.։)

Յաշխարահական ի ճակատամարտին. (Ժմ.) այսինքն ի համաշխարհական պատերազմի ընդդէմ կրակապաշտից։

Գտանիլ ի տեղի ճակատամարտիցն. (Մեսր. երէց.։)

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ. գ.ա. որպէս Պատերազմօղ զօր. ճակատեալ, եւ պատերազմական.

Դիմարդարձէին զօրքսն պարսից եւ ամենայն ճակատամարտիցն հոնաց ընդդէմ ճակատամարտին հայոց. (Մեսր. երէց.։)

Ճակատամարտ պատերազմունք ի հեռաւորաց եւ ի մերձաւորաց. (Ոսկ. ես.։)

Չէ՛ այդ օրէն ճակատել զօրացն՝ զիւր զինակիցսն սպանանել, այլ ճակատամարտին ախոյեա յառնել. (Լմբ. պտրգ.։)

Որք նահատակեցան ի ճակատամարտ պատերազմին. (Շար. (որ բերի եւ ի ՟Ա նշ)։)

πόεμος bellum. Ճակատ մարտի. մարտ ճակատու. պատերազմ. բանակ.


Ճակատամարտիկ

adj.

belligerent.

· Calfa

NBHL (3)

Իբր նոյն ըննդ վ. Մարտիկ ի ճակատու. պատերազմօղ.

Պատրաստեաց զքեզ իբրու ճակատամարտիկ իմն միամարտ. (Մագ. ՟Ի՟Զ։)

Ճակատամարտիկն վառելով. (Մեսր. երէց.։)


Ճակատամարտիմ, եցայ

vn.

to fight a pitched battle, to attack each other in front, to meet face to face, to encounter.

· Calfa

NBHL (5)

Եւ դու արեաց գնդիւք ճակատամարտեա՛ց ընդ հռովմայեցւոց հենիցն. (Մեսր. երէց.։)

Մարտնչիլ ճակատ առ ճակատ.

Ի հանդիսական պատերազմին ճակատամարտեցայք ընդդէմ թշնամւոյ. (Գանձ.։)

Ճակատամարտեալք՝ վերջնահանջ եղեն. (Նոննոս.։)

Ճակատամարտելով վասն հեթանոսաց։ Ընդ մեղս ճակատամարտելով. (Ոսկ. գծ.։)


Ճակատամուղ

adj.

rushing on the enemy.

· Calfa

NBHL (2)

Որ մղէ զճակատ, կամ որով լինի վանել զճակատ մարտի.

Գործոյ ռազմիկ ճակատամուղ նիզակին ... նահատակք քաջանունք. (Բուզ. ՟Դ. 2։)


Ճակատայարդար, աց

s.

one who marshals troops in order of battle;
adjutant general, general.

· Calfa

NBHL (2)

Քարոզք ճշմարտութեանն, ճակատայարդարք աստուածպաշտութեանն. (Սեբեր. ՟Դ։)

Ոչ ի զօրագլուխս հեթանոսօրէնս, եւ ի ճակատայարդարս կռապաշտականս. (Ոսկ. մ. ՟Ա. 8։)


Ճակատատեղ, ի

s.

battle-field, battle-ground.

· Calfa

NBHL (2)

Ընդ բանակս մարդկան երթան ստիպաւ ի ճակատատեղն. (Վեցօր. ՟Ը։)

Եկն գուժկանն ի ճակատատեղին. (Եփր. թագ.։)


Ճակատիմ, եցայ

vn.

to be drawn up in battle array, to be marshalled for fight;
to front the enemy;
to join battle.

· Calfa

NBHL (3)

Ճակատեցան ընդ նոսա ի պատերազմ։ Ճակատեցաւ յանդիման ամաղեակայ։ Յերկնից ճակատեցան աստեղք։ Ճակատել առաջի տեառն ի վերայ ամաղեկայ։ Պատրաստեցաւ եւ ճակատեցաւ ամենայն զօրութեամբ իւրով ի վերայ արփաքսադայ արքայի։ Ճակատեցան պատերազմն ի ձորն։ Ճակատեցան դէմ յանդիման միմենաց։ Ճակատեսցին զնովաւ։ Ճակատեցարո՛ւք շուրջ զբաբելոնիւ.եւ այլն։

Գունդ առ գունդ ճակատել ոչ առնոյր յանձն։ Ճակատէր ոչ հեռի յիւրմէ բանակէն։ Ի վերայ բռնութեան դիւաց միշտ ճակատելոց. (Ագաթ.։ Խոր. ՟Բ. 43։ Նար. կ.։)

παρατάσσομαι in campo instruor, aciem vel praelium struo, congredior. Կարգիլ կազմիլ ի ճակատ մարտի. պատրաստիլ ի պատերազմ. եւ Տալ պատերազմ. բախիլ. օրինօք մարտնչել.


Ճահաւոր

adj.

cf. Ճահ.

· Calfa

NBHL (5)

Ընտրեսցէ, եթէ ճահաւոր է կարգաւորութիւն բանիս, եթէ ոչ. (Պղատ. տիմ.։)

Զնիւթն ճահաւոր ունել (ի) շինել (ինչ). (Անյաղթ վերլծ. արիստ.։)

Թուէին նմա (համբակքն) առ յիմաստութիւն ճահաւոր. (Նոննոս.։)

Առաքելով զճահաւոր եւ զ՝ի դէպ յորձանսն. (Փիլ. այլաբ.։)

ἑπιτήδειος, προσήκων conveniens, aptus. Ճահ. դիպող. պատշաճակն. պատեհաւոր. յարմար. արժանաւոր.


Ճահիմ, եցայ

vn.

"cf. Ի ճահ լինել."

· Calfa


Ճահողակի

cf. Ճահողապէս.

· Calfa

NBHL (7)

ՃԱՀՈՂԱԿԻ ՃԱՀՈՂԱՊԷՍ. Ի ճահ. ի դէպ. ըստ օրինի. վայելչապէս. դէպուղիղ. շեշտակի.

Դիպեցուցանէր զգեղարդն ճահողակի առաջի կացեալ նպատակին. (Ճ. ՟Ա.։)

Ճահողակի այս ինչ լինէր. (Ոսկ. գծ.։)

Եւ ապա ճահողակի սանդրեսցի. (Մաշտ. ջահկ.։)

Հա՛րկ է յոյժ ճահողապէս հնչել զձայն բերկրանաց. (Նար. կուս.։)

Պատմէ ճահողապէս՝ մարիամայ առնուլ թմբուկ խնդութեան. (Արշ.։)

Յիրաւի արդարեւ ճահողապէս ընդ առաքեալս եւ ընդ մարգարէս կարգեալ դասեցան. (Հ. կիլիկ.։)


Ճահողապէս

adv.

cf. Ի ճահ.

· Calfa

NBHL (7)

ՃԱՀՈՂԱԿԻ ՃԱՀՈՂԱՊԷՍ. Ի ճահ. ի դէպ. ըստ օրինի. վայելչապէս. դէպուղիղ. շեշտակի.

Դիպեցուցանէր զգեղարդն ճահողակի առաջի կացեալ նպատակին. (Ճ. ՟Ա.։)

Ճահողակի այս ինչ լինէր. (Ոսկ. գծ.։)

Եւ ապա ճահողակի սանդրեսցի. (Մաշտ. ջահկ.։)

Հա՛րկ է յոյժ ճահողապէս հնչել զձայն բերկրանաց. (Նար. կուս.։)

Պատմէ ճահողապէս՝ մարիամայ առնուլ թմբուկ խնդութեան. (Արշ.։)

Յիրաւի արդարեւ ճահողապէս ընդ առաքեալս եւ ընդ մարգարէս կարգեալ դասեցան. (Հ. կիլիկ.։)


Ճաղպատիմ, եցայ

vn.

to twist, to twine.

· Calfa

NBHL (1)

Ձգեաց ի նա զգեղարդն, բայց դարձեալ ճօճեցաւ ճաղպատեցաւ, եւ պրծաւ ապրեցաւ. (Եփր. թագ.։) cf. ՃԱՊԱՏԻՄ։


Ճամարտակեմ, եցի

vn.

to brag, to boast, to swagger, to bluster.

· Calfa

NBHL (3)

եւ չ. Գումարտակ բանից կազմել. ճոխաբանել. մեծաբանել. եւ Սիգաքայլ ճեմել.

Ի զուր է ճամարտակելն նոցա։ Եւ հոմերոս զրաբանեալ՝ պաճուճեալ բանիւք զնոյնս ճամարտակէ. (Եզնիկ.։)

Յանդուգն եւ անկարգ ճամարտակել. (Յհ. կթ.։)


Ճամկաւոր

adj.

embellished, decorated, adorned;
embroidered.

· Calfa

NBHL (3)

(յն. եւ լտ. պէսպէս ոճով) Ունօղ զճամուկս. պճնազարդ, ոսկեհուռն, նրբաթել եւ պաճուճազարդ.

Զբեհեզն ... եւ զճամկաւորն, եւ զոսկեճամուկն. (Մխ. դտ.։)

Շապիկս բարակս ճամկաւորս։ Ճամկաւորն դիպակաց. (Ոսկ. եփես. եւ Ոսկ. եբր.։)


Ճամկաւորեմ, եցի

va.

to adorn, to decorate, to deck, to embellish;
to embroider, to work.

· Calfa

NBHL (2)

ՃԱՄԿԱՒՈՐԵԼ. Պաճուճել. զարդարել. պատել ժապաւինօք, եւ այլն։

Սիրոյն զմռսով լցեալ, զօդեալ, եւ ճամկաւորեալ. (Վրդն. երգ.։)


Ճայթեմ, եցի

vn.

to shiver, to splinter, to split;
to crackle, to crack, to crash;
to burst, to blow up, to chap.

· Calfa

NBHL (5)

Ճայթիցէ ճայթիւն, եւ ընդոստուցանէ. (Ճ. ՟Դ.։)

Յորժամ որոտմունք ճայթիցեն. (Ոսկ. ես.։)

Որպէս մեք ի ճայթել որոտման, եւ շողալ փայլակման զգլուխս ի վայր արկանեմք. (Գէ. ես.։)

Բարեբանեալք ճայթէին իբրու յոյժ ուրախութեամբ. (Պիտ.։)

σχάω, σχάζω, σχίζομαι scindor, laceror ψοφέω , κροτέω crepo, crepito καταρρέσσω constrepo, intersono. (լծ. թ. չաթլամագ. որպէս եւ պայթիլ՝ բաթլամագ) Խորտակիլ շառաչմամբ. ճեղքիլ. շաչել. հնչել. եւ Կայթել ցնծութեամբ.


Ճայրոտեմ, եցի

va.

to darken, to dim, to obscure, to cloud;
— զաչս, to dazzle, to hallucinate, to offuscate, to blind.

· Calfa

NBHL (6)

Որք զերեսս զհարկաւորագոյն զգայութեանց (այսինքն զաչս) ճայրոտեալք՝ շլացան. (Փիլ. տեսական.։)

Զլուսն ճշմարտութեան առ ճառագայթսն ճայրոտեցին. (Առ որս. ՟Դ։)

Դիւթքն զտեսանելիս ճայրոտէին՝ ոչ տեսանելով զճշմարիտ նշանսն. (Սանահն.։)

Կրկին հայեցողութեամբ ճայրոտելոյ՝ իմանալեաւ եւ զգալեաւ. (Սկեւռ. ես.։)

Մի արեգակն, այլ լուսաւորէ զառողջ աչս, եւ ճայրոտեցուցանէ զտկարս. (Առ որս. ՟Ժ՟Է։)

ՃԱՅՐՈՏԵՄ ՃԱՅՐՈՏԵՑՈՒՑԱՆԵՄ. ἁμαυρόω obscuro, obfusco եւ այլն. Շլացուցանել, կամ մթագնել, տկարացուցանել զտեսութիւն ջերմութեամբ, կա ծորմամբ. կամ բթել զծայր. բլշակնել.


Ճաշագործ, աց

adj.

dinner-giving;
invited, asked to dinner, guest.

· Calfa

NBHL (2)

Զաղմուկն ճաշագործացն տե՛ս. (Ոսկ. մ. ՟Գ. 17։)

ἁριστοποιούμενος . Որ ճաշ առնէ. կոչնատէր, եւ կոչնական. ճաշօղ.


Ճաշաժամ, ու

s.

dinner-hour, dinner-time.

· Calfa

NBHL (4)

Յառաւօտէ մինչեւ ցճաշաժամ. (՟Բ. Թագ. ՟Ի՟Դ. 15։)

Եկեալ զճաշաժամուն ի տունն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Մինչդեռ ճաշաժամուն ի սեղանն էին. (Լաստ. ՟Ժ։)

ὦρα ἁρίστου hora prandii, meridies. Ժամ ճաշոյ, կամ ճաշելոյ. օր հասարակ. կեսօրուան հացի ատեն, կեսօր.


Ճաշակակից

cf. Ճաշակից.

· Calfa

NBHL (1)

Արդարք եղիցին ճաշակակիցք քո. (Սիրաք. ՟Թ. 22։)