Entries' title containing ն : 10000 results

Գեղգեղաձայն, ից

adj.

modulated, melodious.

· Calfa


Գեղգեղանք, նաց

s.

modulation, melody, trill, shake, quaver.

· Calfa

NBHL (2)

Գութ գեղգեղանացս յօրհնութեան իբրեւ վարդապետ իմն լինի ածել յուղղութիւնս. (Ոսկ. ես.։)

որ եւ ԳԵՂԳԵՂՈՒՄՆ. μελῳδία melodia Խաղ ձայնից երգոց. եղանակ. բեկբեկումն կամ ոլորք հնչման. քաղցրաձայնութիւն. մեղեդի.


Գեղգեղումն, ման

s.

cf. Գեղգեղանք.

· Calfa

NBHL (2)

Ո՞ւր քաղցրաձայն երաժշտի, կամ գեղգեղումն եղանակի. (Շ. եդես.։)

Հրաշաձայն եղանակօք՝ պէսպէս գեղգեղմամբ. (Ճ. ՟Ժ.։)


Գեղերփնեմ, եցի

va.

to embellish, to adorn with good colour.

· Calfa

NBHL (2)

ԳԵՂԵՐՓՆԵԼ. Գեղեցիկ երփնիւ կամ գունով զարդարել. վայելուչ նկարել, ներկել.

Ի քոյդ նշան գեղերփնեալ զուղէշ սիգնոնի. (Նար. խչ.։)


Գեղեցկաբան

adj.

well spoken, eloquent, fluent.

· Calfa

NBHL (2)

Վայելչաբան. պերճախօս.

Զոր եւ գեղեցկաբանն սաղոմոն խրատէ առակաւն զմեզ. (Տօնակ.։)


Գեղեցկաբանեմ, եցի

vn.

to speak well, elegantly, to have a fine language, a florid style.

· Calfa


Գեղեցկաբանութիւն, ութեան

s.

fine speaking, eloquence, elegance of expression.

· Calfa

NBHL (5)

Վայելչաբանութիւն. պերճախօսութիւն. ոճ զարդարուն, ողորկ.

Զպատմութիւնս սրբոց հարեւանցի պատմեցի, եւ ոչ գեղեցկաբանութեամբ. (Սոկր.։)

Ձեւ մերոյ (յոյն) լեզուոյ ոչ հանդիպի յարմարութեան եբրայական գեղեցկաբանութեան. (Նիւս. երգ.։)

Ուստի գեղեցկաբանութիւնի ի միոյ խոշոր լեզուէն. (Վրդն. ծն.։)

Լեզուաց եւ խօսից թիւրութեան ի գեղեցկաբանութենէ. (Երզն. քեր.։)


Գեղեցկագին

adj.

very pretty, genteel, charming.

· Calfa

NBHL (2)

Կարի գեղեցիկ. գեղագէշ. աղուորիկ, սիրուն.

Մանուկ խարտեաշ գեղեցկագին, հովիւ խաշանց անբան հօտին. (Յիսուս որդի.։)


Գեղեցկագոյն

adj.

very pretty, — agreeable, genteel, graceful, charming.

· Calfa

NBHL (10)

Գեղեցկագոյն է նա քան զարեգակն. (Իմ. ՟Է. 29։)

Գեղեցկագոյնք էիցս արեգակն եւ լուսին։ Զի՞նչ է գեղեցկագոյն՝ քան զպաշտօն աստուծոյ միաբան յամենեցունցն կատարիլ. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. ել.։)

Ձեւացոյց տեսակաւ եւ թւովք, ըստ որում հնար էր, քաջ գեղեցկագունիւք. (Պղատ. տիմ.։)

Գեղեցիկք եւ մանկանց առ բռնաւորն բանքն, եւ քան զգեղեցկագոյնսն գեղեցիկք. բայց գեղեցկագոյնք եւ մօրն յորդորականք. (Ածաբ. մակաբ.։)

Վարուք գեղեցկագունիւք. (Ճ. ՟Ա.։)

Գեղեցիկ են ասէ բանքդ, այլ գեղեցկագոյն է ոսկի. (Բրս. սղ.։)

Գեղեցկագոյն յօրինել. (Յճխ. ՟Ե։)

Գեղեցկագոյնս առնէ սկիզբն ճառիս. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Գեղեցկագոյն ասացեր, եւ ներել պարտ է սոսունց։ Գեղեցկագոյն ասացեր. արասցուք իսկ՝ իբրու ասեսդ. (Պղատ. օրին. ՟Ծ։)

καλλίων, -ίον, κάλλιστος pulchrior, melior , -ius, εὑπρεπέστερος decentior եւ այլն. Առաւել կամ տիրապէս գեղեցիկ. լաւ. լաւագոյն. բարեվայելչագոյն.


Գեղեցկագրութիւն, ութեան

s.

caligraphy.

· Calfa


Գեղեցկաձայն

adj.

that has a good voice, sweet, euphonical.

· Calfa

NBHL (4)

Քաղցրաձայն. գեղեցիկ ձանով, ձանը անուշ.

(Ի թռչնոց) կէսքն գեղեցկաձայն. (Վեցօր. ՟Ը։)

Գեղեցկաձայն հաւուցն նուագաց նմանեցուցանելով. (Ճ. ՟Ժ.։)

Տաղաւարս կառուցանելով, եւ գեղեցկաձայն նմանողս ի ներքս մուծանելով. (Պղատ. օրին. է։)


Գեղեցկաձայնեմ, եցի

vn.

to sing or speak agreeably.

· Calfa


Գեղեցկաձայնութիւն, ութեան

s.

euphony, good voice, sweet sound.

· Calfa

NBHL (5)

Գեղեցկաձայնութիւն քնարահարաց։ Մեկնէ հոմերոս գեղեցկաձայնութեամբ զկեանս վարուց. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։)

Կատարելով իմն եւ ըռնգացն առ ի գեղեցկաձայնութիւն ինչ, կամ ի չարաձայնութիւն. (Նիւս. բն.։)

Մի գեղեցկաձայնութիւն ի միոյ եւ յերկուց երեսաց. (Բրս. հց.։)

Այլեւ գեղեցկաձայնութիւն ընդ օրհնութիւնսն խառնեսցի։ Որ է տիրապէս գեղեցկաձայնութիւն, եւ աստուծոյ հաճելի. (Լմբ. սղ.։)

εὑφωνία, καλλιφωνία vox bona, canora, pulchra;
sonus elegans Գեղեցիկ ձայնարկութիւն. քաղցրաձայնութիւն, ախորժ եղանակ կամ երգաբանութիւն.


Գեղեցկաղեղն

cf. Գեղեցկաձիգ.

· Calfa

NBHL (2)

Քաջ աղեղնաւոր, քաջ նետաձիգ.

Ծնաւ զորդի իւր զսիսակ. գեղեցկաղեղն. (Խոր. ՟Ա. 11։)


Գեղեցկամարմին

adj.

of a fine form or shape, handsome, well shaped.

· Calfa

NBHL (2)

Գեղեցիկ մարմնով.

Յազատատոհմիկ գաւառաց (իմա՛ գաւառականաց) եւ ի գեղեցկամարմնոց. (Փիլ. ՟ժ. բան.։)


Գեղեցկանազ

adj.

very handsome, graceful, glorious.

· Calfa

NBHL (2)

Նազելի գեղեցկութեամբ. գերապանծ. շքեղ. չքնաղ.

Ելք ի հեշտասուն գրգրանէ (դրախտին), ի հրաժեշտ գեղեցկանազ բարօրութեանց. (Պիտ.։)


Գեղեցկանամ, ացայ

vn.

to become handsome.

· Calfa

NBHL (8)

Ոսկին ինքն ըստ ինքեան գեղեցիկ է եւ վայելուչ. իսկ յեռեալ ընդ մարգարիտս կիտուածս արծաթոյ՝ եւ՛ս գեղեցկանայ. (Սարգ. յկ. ՟Թ։)

Գեղեցկացաք եւ անուշահոտեցաք. (Մաշկ.։)

Լեզու լեզուաւ գեղեցկանայ. (Վրդն. ծն.։)

Գեղեցկացան անապատք մաքուր կուսութեամբ. (Շար.։)

Ըստ յն. ոճոյ, Պարծիլ. պերճանալ. ճոխանալ.

Գեղեցկանալ պարտ է բարիոք ծառայելով մանաւանդ՝ քան եթէ բարիոք իշխելովն՝ նախ իսկ օրինացն. (Պղատ. օրին. ՟Զ։)

Եւ արդ ինքեամբ գեղեցկանայի իսկ, եւ պանծանայի թերեւս, եթէ զայսոսիկ գիտէի. (Պղատ. սոկր.։)

καλλωπίζομαι decoror, ornor եւ glorior, mihi placeo Գեղեցիկ լինել. զգենուլ զգեղեցկութիւն. աղուորնալ, աղէկ՝ սիրուն՝ եւ սիրելի ըլլալ. տե՛ս (Երգ. ՟Ա. 9։ ՟Դ. 10։ ՟Ե. 1. եւ 7։ ՟Բ. Թագ. ՟Ա. 26։)


Գեղեցկանիստ

adj.

that has a fine situation.

· Calfa

NBHL (3)

Ոյր նիստ եւ դիրքն է գեղեցիկ. լայննիստ. աղուոր նստուածքով կամ դրքով.

Առ ստորոտով մի գեղեցկանիստ լերինն. (Խոր. ՟Գ. 5։)

Թողոյր զլերինս գեղեցկանիստս. (Փարպ.։)


Գեղեցկանուագ

adj.

that sings, that is sung agreeably, sweet, harmonious.

· Calfa

NBHL (2)

Քաղցր եղանակաւ. ախորժալուր. եղանակը սիրուն.

Կցուրդս գեղեցկանուագս. (Յհ. իմ. ատ.։)


Գեղեցկանուն

adj.

that has a good or mystical name;
renowned, famous.

· Calfa

NBHL (2)

Որոյ անունն է գեղեցիկ եւ խորհրդաւոր, կամ բարեհամբաւ.

Արեւելեան քաղաքդ անի ... գեղեցկանուն՝ զարմանալի. (Շ. եդես.։)


Գեղեցկանսիհ

cf. Գեղանսիհ.

· Calfa

NBHL (2)

Կամ է Գեղեցկանազ, եւ կամ Գեղեցկաներպ, եւ այլն. (պրս. նէսէգ է կերպ, նասիհ. կերպաս, նասիպ. բախտ).

Որ այսքանում գեղեցկանսիհ եւ վայելուչ կարգի զհակառակն փութացաւ հասուցանել խախտումն. (Պիտ.։)


Գեղեցկաշէն

adj.

cf. Գեղեցկակերտ.

· Calfa

NBHL (2)

Գեղեցիկ շինեալ. շէնքը աղուոր, սիրուն.

Գեղեցկաշէն եկեղեցի, տաճար, քաղաք։ Տունս գեղեցկաշէնս. (Ասող. ՟Գ. 47։ Գանձ.։ Կաղանկտ.։ Վրք. հց. ՟Գ։)


Գեղեցկապանծ

cf. Գեղապանծ.

· Calfa

NBHL (2)

Եւս քան զեւս գեղեցկապանծ նոր պայծառութեամբ վայելչացուցին. (նար. խչ։)

Կացուրդ հոգեւոր գեղեցկապանծ՝ աստուածայինն առած (անցաք մեք ընդ հուր, եւ այլն). (Գանձ.։)


Գեղեցկասիրութիւն, ութեան

s.

love of beauty.

· Calfa

NBHL (2)

Սիրելն զգեղեցիկս.

Յաղագս սոկրատայ գեղեցկասիրութեան. (Նոննոս.։)


Գեղեցկաստեղն

adj.

furnished with good branches or shoots.

· Calfa

NBHL (2)

Որոյ ստեղն կամ բարունակն է գեղեցիկ.

Ի շառաւիղէ ելեալ, ի գեղեցկաստեղն ոստոց ընձիւղեալ. (Նար. մծբ.։)


Գեղեցկացուցանեմ, ուցի

va.

to embellish, to adorn;
to enrich, to fashion, to revive, to render handsome.

· Calfa

NBHL (4)

Սրբեաց յաղտեղութենէն, գեղեցկացոյց արդարութեամբ. (Սարգ. յկ. ՟Դ։)

Եւ թէ այլ ոք քան զմերս, այլ յետ մեր գեղեցկացուցանէ զնոյնս. (Լմբ. պտրգ.։)

Զհայեցուածսն գեղեցկացուցանեն (պոռնիկք). (Նեղոս.։)

καλλιάω, ὠραιόω decoro, orno Տալ գեղեցկանալ. վայելչացուցանել. պճնել. պաճուճել. աղուորցնել.


Գեղեցկոտն

adj.

that has good feet or legs.

· Calfa

NBHL (2)

Գեղեցիկ ոտիւք, եւ քաջընթաց.

Առոյգաբարձն, եւ գեղեցկոտն. (Խոր. ՟Ա. 23։)


Գեղեցկութիւն, ութեան

s.

beauty, charms, graces, delicacy, gentility, decency, neatness, elegance;
ornament, enamel, flower, embellishment, bloom;
— տեղւոյ, amenity.

· Calfa

NBHL (8)

Բարեչափութիւն անդամոց հանդերձ վայելուչ գունով գեղեցկութիւն առնէ մարմնոյ. (Նիւս. բն.։)

Գեղեցկութիւն՝ չափակցութիւն մասանց մարմնոյ՝ հանդերձ բարւոք գունով. (Ոսկիփոր.։)

Գեղեցկութիւն մարդոյ, նոճի, նաւաց, տան, վայրի, արարածոյն։ Գեղեցկութեան արարչապետն։ Թագ գեղեցկութեան.եւ այլն։

Եւ ետ բարձրեալն շնորհս եւ գեղեցկութիւն առաջի նեմեսարայ. (Տոբ. ՟Ա. 23։) յն. տեսք, իբր կերպարան հաճոյական։

Գեղեցկութիւն հասակի, դիմաց, երկրի, քայռամանեկի. (Խոր.։ Եղիշ.։ Յհ. իմ.։)

Գեղեցկութիւն վարդապետութեան, կամ մտաւորաց։ Գեղեցկութիւնք ի վանս. իբր լաւութիւն, բարեկարգութիւնք. (Իգն.։ Եզնիկ.։ Վրք. հց. ՟Բ։) (Յն. գալլօս, է նոյն ընդ հյ. ձայնիս գեղ. այլ ոմանք ի յունաց ստուգաբանութեամբ իմա հանեն ի ձայնէս գալէօ, որ է կոչել, ըստ առածի արիսպագացւոյն.

Աստուած որպէս զամենայն առ ինքն կոչեցեալ. ուստի եւ գեղեցկութիւն ասի)։

κάλλος, καλλωνή pulchritudo, εὑμορφία formositas Գեղ. վայելչութիւն. բարեչափութիւն եւ պայծառութիւն. լաւութիւն. պատուականութիւն.


Գեղեցկօրէն

adv.

cf. Գեղեցկապէս.

· Calfa

NBHL (1)

Որք բնակեալ գեղեցկօրէն ուժով։։ (Պիտ.)


Գեղձումն, ման

s.

strong or intense desire, eagerness, wish, longing.

· Calfa

NBHL (6)

ԳԵՂՁՈՒՄՆ ὅρεξις desiderium, appetentia որ եւ ԳԵՂՁ. Ուժգին ըղձումն, ձկտումն. տենչ. փափաք. եւ Գորովումն, գելումն սրտի, փղձկումն. գութ աղեաց.

Շարժեսցէ զկենդանին առ գեղձումն ցանկութեան (կերակրոյ). (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)

Գեղձումն ախտի (գութ աբրահամու առ ագար). (Փիլ. լին. ՟Գ. 24։)

Արտօսրահոս գեղձումն։ Ըստ բնութեան շարժեցեալք դիւրաւ ի գեղձումն. (Պիտ.։)

Բարեկամացս գեղձումն այսքան փղձկի ի դորա ողորմելիսդ՝ որ վասն իմ, կերպարանք. (Լմբ. պտրգ.։)

Հրեշտակականին կենաց գեղձմամբ զամենայնի զանց արարեալ զստորնայնովք եւ զժամանակէիւք. (Տօնակ.։)


Գեղմն, ղման

s.

fleece, wool.

· Calfa

NBHL (5)

Իջցէ որպէս զանձրեւ ի վերայ գեղման. (Սղ. ՟Հ՟Ա. 6։)

Ի կթոց արօտականաց, եւ ի գեղմանց. (Խոր. ՟Գ. 20։)

Գեղմն իմանալի, զոր ետես գեդէովն։ Գառինքն օրինականք ... ետուն մեզ զգեղմն ընդունիչ զցօղն երկնային. (Շար.։)

Գեղմնն ասու, զոր խնդրեաց տեղալ ի վերայ նորայ միայն անձրեւ. (Եփր. դտ.։)

Զարանցն արեամբ ներկելոցն յեղանակել ի պատահումն գեղման. իբրեւ ասր սուրբ եւ սպիտակ առնել. (Նար. ՟Ծ՟Բ։)


Գեղմնաբարձ

adj.

woolly, hairy.

· Calfa

NBHL (2)

Որ բարձեալ ունի ի վերայ իւր զգեղմն. չխուզած, բրդոտ.

Իբրեւ զորոջ անարատ ... ասրաբոյս եւ ստեւագիսակ գեղմնաբարձ մաքուր պատարագ. (Նար. կուս.։)


Գեղմնաբեր

cf. Գեղմնաբարձ.

· Calfa


Գեղմնաւոր

cf. Գեղմնաբարձ.

· Calfa

NBHL (1)

Հարիւր հազար խոյոց գեղմնաւորաց. (՟Դ. Թագ. ՟Գ. 4. յն. հանդերձ գեղմամբքն։)


Գեղնման

s.

sketch, outline, rough-draught;
plan.

· Calfa


Գեղջային

s. adj.

peasant, countryman;
rustic, rural, country.

· Calfa

NBHL (4)

որ եւ ԳԵՂՋԵԱՅ, ԳԵՂՋՈՒԿ. Բնակ գեղջ. շինական. գեղացի, գեղի մարդ.

Ամենայն գեղջայինքն տեսեալ զնա. (Աթ. անտ.)

Գեղջայինքն վաճառեցին զնոսա. (ՃՃ.։)

Աղաչեցին զնա ոմանք գեղջայինքն, զի երթիցէ ի գեօղն իւրեաց. (Հ=Յ. ապր. ՟Ի՟Բ.։)


Գեղջկաբանեմ, եցի

va.

to speak vulgarly or like a peasant.

· Calfa

NBHL (2)

ներգործական բայ չէզոքական բայ Իբրեւ գեղջուկ կամ ռամկօրէն բարբառել.

Բնակէ յամրոցին, որ այժմ զռղայլ (իբր զօռ ղալէ) վասն անհեթեթ ամրութեան գեղջկաբանեն. (Արծր. ՟Ա. 15։)


Գեղջկութիւն, ութեան

s.

rusticity, incivility, rudeness, coarseness, impoliteness.

· Calfa


Գեղջկօրէն

adv.

in a rural manner, rustically, rudely.

· Calfa


Գեղօն, ից

s.

dancing music;
dancing with singing;
pomp, show.

· Calfa

NBHL (3)

Զամենայն զերգսն վնասակարս, եւ զաղտեղութեան գեղօնս, ուր ... եւ պարք են. (Ոսկ. եփես. ՟Ի։)

Միթէ ի գեղօ՞ն (կամ ի գեղաւ) յառնիցես, եւ ի ցոյց շպարիցի. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը.) յն. մի բառ, իբր պաճուճանք հանդիսի։

Իբր Գեղգեղանք. եւ Գեղազարդութիւն. ᾡδή եւ πομπή


Գետաբերան

s.

mouth of a river.

· Calfa


Գետախառնունք

s.

confluence, conflux.

· Calfa


Գետածին

adj.

engendered or produced in a river.

· Calfa

NBHL (2)

Ի գետոյ ծնեալ, ելեալ, առեալ.

Վկայական արձանք գետածինք (քարինք բարձեալք ի յորդանանէ). (Նար. առաք.։)


Գետամոյն

cf. Գետակուր.

· Calfa

NBHL (2)

Զերծանի ի գետամոյնն լինելոյ. այսինքն յընկղմանէ ի գետ. (Նչ. եզեկ.։)

Եթէ ոչ լինէին տղայքն գետամոյնք, թերեւս ոչ լինէր ապրեալ Մովսէս, եւ ոչ յարքունիսն սնեալ. (Ոսկ. գծ.։)


Գետասոյզ առնեմ

sv.

to drown, to throw in the river.

· Calfa


Գետասոյզ լինիմ

sv.

to submerge, to drown one's self in the river.

· Calfa


Գետափն, փին, փանց

s.

edge of a river, hank, shore;
beach;
quay.

· Calfa

NBHL (3)

Ափն գետոյ, գետեզր.

Ելաք արտաքոյ քաղաքին առ գետափնն. յն. առ գետով. (Գծ. ՟Ժ՟Զ. 13։)

Սովորութիւն է միշտ ի գետափն սաղարթել ուռեաց. (Լմբ. սղ.։)


Գետընկէց

adj.

thrown into a river;
գետընկէց առնեմ, to throw into a river.

· Calfa

NBHL (5)

ԳԵՏԸՆԿԷՑ եւ ԳԵՏԸՆԿԵՑԻԿ. Ի գետ ընկեցեալ. գետավէժ.

Կամ ի սուր կորուսանէ զքեզ, կամ գետընկէց առնէ. (Եփր. քրզ.։)

Յուշ առնելով նոցա զտղայոցն արիւն, զոր գետընկեցիկն արարին. (Արշ. ՟Ի՟Դ։)

Մերթ իբր Ընկեցօղ ի գետ, կամ գետընկեցական.

Ապրեցոյց ի գետընկէցն հրամանէ. (Վրդն. ծն.։)


Գետին, գետնի

s.

ground, earth, soil, land, place;
զգետնի, ընդ —, ի գետնի, ի —, on the ground, in the earth;
կորացեալ մտանել or պշնուլ ընդ —, covered with confusion to look on the ground;
անկեալ ի — երկիր պագանել, prostrated to worship;
հարկանել զգլուխն ի —, to knock one's head on the ground;
զարկանիլ, հարկանիլ զգետնի, to throw one's self violently on the ground;
զարկուցանել, հարկանել զգետնի, cf. Զգետնեմ;
գետնի աղիք or պտուղ, earth-worm.

· Calfa

NBHL (12)

γῆ terra, solus, humus Յատակ երկրի, ուր կոխեմք. երեսք հողոյ. երկիր. հող. վայր բնակութեան. անդք. եէր.

Լուայ, թէ գետինն չորեքհարիւր սատեր արծաթոյ է։ Իջուցին զբեռն իւրաքանչիւր ի գետին։ Ընկեա՛ զդա ի գետին։ Բազմել ի վերայ գետնոյ.եւ այլն։

Կանգնեաց զնոսա ի գետնոյն։ Զգեօղն ամենայն դաստակերտօքն եւ գետնօքն իւրովք հանդերձ. (Ագաթ.։)

Գետինս անօգուտ հերկագործութեան. (Նար. ՟Լ՟Թ։)

Զարկան զգետին. (Յհ. ՟Ժ՟Ը. 6։)

Յերկիր եւ եթ հայէին, եւ ընդ գետին պշնուին (յն. քարշէին)։ Պարտ էր գէթ այսու ամաչել եւ կորանալ, եւ ընդ գետին մտանել. (Ոսկ. ես.։)

Ընդ գետին եւեթ պշուցեալ՝ տխուր հայեցեալ։ Կորացեալ մտանէր ընդ գետին. (Պիտ.։ Փարպ.։) Իբր ակնկորել. ռմկ. գետինը մտնել. ամօթով վար նայիլ։

Արկ նմա բազմական ի գետնի։ Կռուողաց ի գետնի. (Յուդթ. ՟Ժ՟Բ. 15։ Եւս. քր. ՟Բ։)

Արկին ի գետին թանձր. (Ագաթ.։)

Անկեալ ի գետին երկիր եպագ տեառն։ Եթուք ի գետին։ Հարկանէր զգլուխն ի գետինն. (Յոբ. ՟Ա. 20։ Յհ. ՟Թ. 6։ Փարպ.։)

ԳԵՏՆԻ ՊՏՈՒՂ, կամ ԳԵՏՆԻ ԱՂԻՔ. որ եւ ԵՐԿՐԱՄԱՅՐ. ըստ Բժշկարանի է ՍՈՂՈՒՆՆ հողային։

ԶԳԵՏՆԻ, ԸՆԴ ԳԵՏԻՆ. Ի ԳԵՏՆԻ, Ի ԳԵՏԻՆ. Իբր մ. χαμαί, κάτω humi, in terra, interram Ի վերայ գետնոյ. դէպ ի գետին. ի վայր.


Գետնաբեկ

cf. Գետնախշտեայ.

· Calfa


Definitions containing the research ն : 10000 results

Արտօսր

s.

tear;
cf. Արտասուք.

· Calfa

NBHL (12)

Յարտօսր կականման։ Ի դառն արտօսր զարթուցանէր. (Յհ. կթ.։)

Սակաւ մի արտօսր զարթուածոց աչաց։ Յստակ արտօսր աղբերց երգողին. (Նար. ՟Է. ՟Կ՟Ա։)

Ո՞րքան ի ներքս բերցուք տրտօսր, զի հաւասարեսցէ աղբերն մկրտութեան. (Ածաբ. մկրտ.։)

Զելսն աչացն բռնութեամբ մերժողն եւ հալողն հուր յանկածակի եւ ջուր, զոր արտօսր կոչեմք, անդուստ հեղլով. (Պղատ. տիմ.։)

Յաչսն արտաքս մղեալ յարձակի ի ձեռն կաթլոց գիջութիւն. եւ կաթիլն արտօ՛սր ասի. (Նիւս. կազմ.։)

Գոլոշիք ջերմութեան ի գլուխն ամբարձեալ՝ ընդ աչսն ցնդին, որոյ անուն արտօսր մակագրեմք. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Դ։)

Արտօսր ի վերայ բանիցն արկանել. (Մամբր.։)

Ամենեքեան զմի արտօսր կաթեցուցանէին. (Վրք. ածաբ.։)

Սակաւ մի մարմնովն արտօսր ի վերայ թորեցուցեալ՝ արագ արագ ի վեր յարեաւ ի մեռելոյն. (Փիլ. իմաստն.։)

(Տունկք օգտակարք են) ոմանք յարմատսն, եւ ի ծաղիկսն, եւ ի տերեւսն, եւ ի պտուղսն, եւ ի կաթն՝ որ կոչի արտօսր, եւ կամ ի կեղեւսն. (Բրս. հց.։)

cf. ԱՐՏԱՍՈՒՔ. δάκρυ lacryma ռմկ. արցունք. cf. (Ես. ՟Ի՟Ե. 8։ Յայտ. ՟Է. 17։ ՟Ի՟Ա. 4։)

ԱՐՏՕՍՐ ՏՆԿՈՑ. ὁπός succus, lacryma arboris Աւիշկ կամ հիւթ իբրու կաթիլ, կամ մածուցիկ կաթն ծորեալ ի ծառոց. ծառի արցունք.


Արտօսրահառաչ

adj.

that sighs and weeps.

· Calfa

NBHL (3)

Ուր իցէ հառաչանք հանդերձ արտասուօք.

Կանայք տղայովք հանդերձ արտօսրահառաչ ձայնիւ գերեալ լինէին. (Կականտ։)

Արտօսրահառաչ կականելով. (Պիտ.։)


Արտօսրահոս

cf. Արտասուաթոր.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ հոսումն արտասուաց. արտօսրաբուղխ.

Արտօսրահոս ողորմելի գեղձմամբք։ Արտօսրահոս տրտմութիւնք. (Պիտ.։)


Արփագեղք

s. pl. sun and moon.

· Calfa

NBHL (3)

ԱՐՓ կամ ԱՐՓԱ. cf. ԱՐՓԻ, եւ ի բարդութիւնս։

Ունօղ զգեղ արփւոյ, կամ զերկնային գեղեցկութիւն. լուսաւորք երկնից, մանաւանդ արեգակն, եւ լուսին.

Զի՞նչ է շրջան մի. ամք ՟Շ՟Լ՟Բ. զի արփադեղքն շարադրեալ միական ընթացիւք երթալ ընդ չափողին գիշերոյն պարառութիւն, եւ այլն. (Տօմար.։)


Արփաթեւեմ

vn.

to fly in the air.

· Calfa

NBHL (2)

ներգործական բայ չէզոքական բայ ԱՐՓԱԹԵՒԵԼ. Թեւապարել ընդ արփի. խաղալ ընդ եթերս թեւարկել զերկնաւ.

Մինչդեռ արեգակն յերրորդ ժամուն արփաթեւէր զկամարն երկնի. (Արծր. ՟Ե. 8։)


Արփամերձ

adj.

near the sun.

· Calfa

NBHL (2)

Մերձ արփւոյ. մօտ յեթեր, կամ ի կամար արեգական.

Նորոգէ զօդայինն արփամերձ ըղձալի տեղիս. (Պիտ.։)


Արփի, փւոյ, փեաց

s.

sun, luminary;
heaven, ether;
light, brightness, splendour.

· Calfa

NBHL (21)

Ոչ արեգական պայծառութիւն, եւ ոչ արփինն վերին համեմատին պայծառութեան այնր պսակաց. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)

Զպատարագացն ծախիլն՝ ո՛չ յայնմանէ որ ի պէտսն տուեալ է մեզ հուր, այլ յայնմանէն՝ որ յարփոյն էջ ի վերուստ։ Որ յօդսդ ինչ է, եւ որ յարփին։ Բղխեաց արփի եւ երկին (զմանանայն), իբրեւ զաստեղս երկնից, բոլոր բոլորեքումբք արփեաւն փայլմունս ճառագայթից։ Օդ ընդ երկնաւ եւ ընդ արփեաւն կարգեալ. (Փիլ.։)

Ոչ արեգակն քան զպարս աստեղաց, եւ ոչ արփի (հուր) քան զերիսդ ի տարերաց։ Արփիդ զվերագոյն անցեալ կալաւ վայր հուպ ի մաքրագոյնս էիցն. (Պիտ.։)

Որ վառեցար ի յարփւոյն, եւ ոչ կիզար ըստ մորենւոյն. (Շար.։)

Անմոլար աստեղքն բերին ի վերնում գօտւոջն, եւ ամենեւին ցրտութիւն, եւ միջնորդ են արեգական եւ արփւոյ, եւ զանշէջ տոչորումն արփւոյն՝ իւրեանց բնական սաստիկ ցրտովն բարեխառնութիւնս առնելով. (Շիր.։)

Արփւոյ հեղեալ զծագումն յերկաքանչիւր գօտիսն. (Խոր. ՟Գ. 62։)

Յարփին վերին ընծայեցար. (Նար. կուս.։)

Իսկ վերին արփին՝ լուսեղէն երկին։ Նախ արփին վերին՝ բնակչօքն իւրային. (Գանձ.։)

Վերոյ այսր արփոյս՝ ջուրք են. (Լմբ. սղ.։)

Զարագընթաց շարժումն արփին (այսինքն երկնի), զարեգական՝ լուսաբերին, կացոյց հանդէպ գաբաւոնին։ Փեսայն իջմամբ ցօղատարափ՝ համբուրէ զտիպըն լուսոյ արփ. (Յիսուս որդի. եւ Լմբ. յիշ. առակ.։)

Պսակ յոքնանկար՝ յարփից եօթաց փայլատակման. այսինքն լուսաւոր աստեղաց. (Նար. կուս.։)

Յերկիր խաւարային, ուր ոչ գոյ ճանապարհ արփից. (Հց. աթ. կիւրղ.։)

Ճառագայթ արփիցն յաչս տեսողացն՝ ի դժոխքն զխաւարեալսն լուսաւորէր, եւ ի գերեզմանին զաչս պահապանացն խաւարեցուցանէր. (ՃՃ.։)

Վասն արփից խորհրդոյն երջանիկ էից։ գաւազանն՝ որ տուաւ ի ձեռին սեթայ. (Տօմար.։)

Արփայ, եւ Արփի, լոյս։ Արփիտ, կամ արփիա. (ի Հին բռ.) երկինք երկնից։

Շուրջ զերկրաւս օդ յարփին տեղիս առաւելազեղու. (Բրս. ծն.։)

Ձորք ժամանակք (եղանակք) բաժանեալ մեկնեցան, ոմն ջերմոյն եւ արփւոյն՝ ամառն, աշուն, երկու. իսկ ցրտոյն երկու, ձմեռն, գարունն. (Փիլ. ել.։)

Զի մի՛ այս զգալի եւ նիւթական աշխարհս կիզեսցի յարփի ճառագայթից աննիւթ եւ անիմանալի երկնից։ Ստուեր ջրոյն զիմանալի լոյսն արփի եւ վերին երկնին փակեալ արգելեաց. (Զքր. կթ.։)

Ճառագայթ լուսոյ արփին՝ ծագեցաւ ի քէն կրկին. (Գանձ.։)

որ եւ ԱՐՓ, փի, փից. αἱθήρ aether գրի եւ ԱՐՓԱՅ (ի բարդութիւնս), եւ ԱՐՓԻՆ. ըստ յն. եթեր. որպէս թէ կիզող. որ է լծ. ընդ պ. ատր, ազէր, այսինքն հուր. ըստ հյ. որպէս թէ Արեւի, կամ արեւային, արեւամերձ վայր. այն է Եթեր լուսաւոր ի վեր քան զօդս մինչեւ ի հրեղէն երկինս. պարունակ արեգական. վայրք լուսաւորաց կամ մոլորակաց. լոյս. եւ Հրեղէն կամար, հուր տարրական. օդ վերին. երկինք ստորին կամ միջին կամ վերին.

ԱՐՓԻ, կամ ԱՐՓԻՆ. ա. αἱθέριος aethereus Արփային. հրային. լուսաւոր. եթերական.


Արփիագեղ

adj.

beautiful, luminous like the sun, bright, brilliant.

· Calfa

NBHL (3)

Գերազանց արփիագեղ ճառագայթեալ՝ քան զոր մովսեսին երեւեցաւն երբեմն ի սինէական լերինն. (Զքր. կթ.։)

Արփիագեղ տիկնոջն՝ մեծին սոփեայ. (Արծր. ՟Դ. 12։)

Արփիագեղ պատկեր, կամ լոյս. (Երզն. լուս.։)


Արփիահրաշ

adj.

very luminous, extremely bright, brilliant, resplendent.

· Calfa

NBHL (2)

Հրաշալի որպէս զարփի. լուսաճաճանչ. մեծապայրառ.

Արփիահրաշ լոյս, կամ փայլումն. (Շար.։)


Արփիահրատ

cf. Արփիահրաշ.

· Calfa

NBHL (1)

Արփիահրատ նշան. (Թէոդոր. խչ.։)


Արփիաճեմ

adj.

that walks in the light;
that goes like the sun;
bright, luminous.

· Calfa

NBHL (3)

Երկնաճեմ. արփիագնաց. երկնագնաց. (ի ճեմելոյ) եւ Լուսազգեաց. (ի ճամ, ճամուկ)

Որ անսուտ իմաստասէրն լինի ոգի, ամբարձելոցն եւ վերամբարձիցն ցանկացեալ տեսլեան՝ արփիաճեմ լինելով. (Փիլ. լին.։)

Ընդ անմարմինս քատակեալք Թեւօք հոգւոյն՝ արփիաճեմս լինէին (տեսանօղք)։ Կաճառք արփիաճեմ լուսով փայլելի. (Գանձ.։)


Արքայաբար

adv.

royally.

· Calfa

NBHL (1)

Արքայաբար որդեգրեալ՝ ընդ քեզ ի ժառանգութիւն հօրդ մատուսցես. (Նար. ՟Ղ՟Գ։) Եւ այնպէս արքայաբար մտանէ ի կայսերականն մարզարան ... Արեւելեայց ամենեցուն արքայաբար առնել տեսչութիւն. (Կաղանկտ.։)


Արքայակերպ

adj. adv.

royal;
kinglike, kingly, royally.

· Calfa

NBHL (3)

Թագաւորակերպ. նման թագաւորի.

Արքայակերպն Գրիգորիոս երզն. (լուս։)

Ո՛վ արքայակերպ տէր, քահանայապետ սուրբ, եւ հովիւ բարի։ Քերթ. (մեղեդի լուս.։)


Արքայապատիւ

cf. Արքայաշուք.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զյարդ արքայական. արժանի արքայի. իբր արքայավայել, կամ արքայաշուք.

Արքայապատիւ ճոխութիւն. (Նար. ՟Ղ՟Գ։) (Գանձրն.։)


Արքայատուր

adj.

given by the king.

· Calfa

NBHL (1)

Արքայատուր հրաման. (Ագաթ.։) (Կորիւն.։)


Արքայիկ՞՞՞օձ

s.

basilisk (lizard).

· Calfa

NBHL (2)

Թագաւոր իժ՝ արքայիկ օձն է. ասեն թռչուն (այսինքն թռչօղ է, եւ աչօք եւս սպանանէ. (Վրդն. սղ.։)

Օձարքայիկն բնաւ յերեւելն իւրում ունի զմեղանչական զօրութիւն. (Կոչ. ՟Թ։)


Արքայորդի, որդւոց

s.

son of the king, prince

· Calfa

NBHL (7)

Առաքեաց զարքայաորդին, եւ թագաւորեցոյց զնա. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ա. 12։)

Յաղթէ արքայորդին. (Խոր. ՟Բ. 48։)

Աշոտոյ արքայորդւոյն. (Յհ. կթ.։)

Որդի երկնաւոր թագաւորին, Յիսուս Քրիստոս տէրն մեր.

Ի բեւեռել ձեռաց եւ ոտից արքայորդւոյն ի խաչին՝ երկաթեղէն կապանք ձեռաց եւ ոտից ծառայիցն լուծանին. (Խոսր. պտրգ.։)

Երկիրպագանիցեն արքայորդւոյն՝ որ ծնաւ. յն. ծնելոյ մանկան. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)

Եկն արքայորդին՝ ծննդեամբ ի բեթղահէմ. (Միխ. աս.։)


Արքայուհի, հւոյ

s.

queen;
կեցցե՜ —, God save the Queen!

· Calfa

NBHL (3)

Եկեղեցին ոչ է այրի եւ անզաւակ, այլ արքայուհի եւ բազմորդի. (Սկեւռ. ես.։)

Թագուհի. դշխոյ. հարսն կամ մայր թագաւորի.

Երկնաւոր արքայուհի։ Գլխոյ գագաթան մեծ արքայուհւոյ. (Նար. ձ. եւ Նար. խչ.։)


Արօսի

s.

sorb-tree, beam-tree;
sorb, sorb-apple.

· Calfa

NBHL (1)

ὁή sorbus, τὰ ὅα sorbum Ծառ, եւ պտուղ. ... (Գաղիան.։)


Արօտ, ից

s.

pasturage, pasture, pasture-ground, herbage.

· Calfa

NBHL (7)

Խնդրել արօտս անասնոց իւրեանց։ Գտին արօտս բազումս եւ բարիս։ Դիտէ զլերինս արօտի իւրոյ։ Յարօտս փափկութեան արածեցից զնոսա, եւ յարօտս պարարտութեան։ Խաչն արօտի քոյ.եւ այլն։

Յարօտ գառինն, եւ ի կոխան եզին։ Եղիցի յարօտս էրէոց։ Զամենայն շաւիղս յարօտս նոցա։ Սպառեաց տէր զարօտս նոցա. եւ այլն։

Զարօտս մեղու եւ կոգւոյ. (Յոբ. ՟Ի. 17.) իմա՛, կամ ճարակ, ուտեստ քաղցր եւ պարարտ, եւ կամ բաշխումն, հոսումն, ըբտ երկդիմի առման։

Եդիր ընդ ցիռս վայրի զարօտ նորա. (Ագաթ.։)

Ցամաքեցան բողբոջք արօտից. (Յհ. կթ.։)

Կանչացուցանօղն հոգւոց ինձ արօտս։ Ի յարօտս մահու ճարակել. (Նար. ՟Ի՟Գ.։ Նար. կ.։)

νομή, βόσκημα pascuum, pastus (ի բայէս Արածել. որպէս յամաչելոյ՝ ամօթ, յաղաչելոյ՝ աղօթք) Ճարակ. բուտ. նիւթ եւ դաշտ արածելի յանասնոց. եւ Արածումն. ճարակումն.


Աւագամեծար

adj.

noble, excellent, much honoured, very estimable.

· Calfa

NBHL (1)

πανυπέρτατος eminentissimus Գերապատիւ. գերյարգոյ. գերամեծար. վսեմական.


Աւագափող, ոյ

s.

trombone.

· Calfa

NBHL (3)

Հարցեն փող աւագափող. ն. փողեսցեն փողով մեծաւ. (յԵս. ՟Ի՟Է. 13։)

Զոր մարգարէն աւագափող զնա անուանէ, այսինքն վերջին եւ մահալոյծ եւ կենսառաք. (ձայն. Յհ. իմ. ատ.։)

Տէրն ինքնին քարոզէր հանդարտ եւ քաղցր աղաղակաւ, որ եւ աւագափողն, ասելով, ապաշխարեցէ՛ք եւ այլն. (Սարկ. քհ.։)


Աւագերէց, րիցու

s.

archpriest, parish-priest.

· Calfa

NBHL (4)

յաւագերիցւն տունն երթիցեն. (Կանոն.։)

Աւագերիցուն պաշտօն արասցէ. (Լմբ. պտրգ.։)

Աւագերիցու դաս. (Տօնաց.։)

ἁρχιπρεσβύτερος archipresbyter Աւագ երէց կամ քահանայ. գլխաւորն քահանայից.


Աւագոյթ

s.

old age.

· Calfa

NBHL (3)

Աւագութիւն. երիցութիւն. ծերութիւն.

Ըստ գեղեցիկ ի մանկութէ մինչեւ յաւագոյթ սննգեանն. (՟Բ. Մակ. ՟Զ. 23։)

Ի մանկութենէ մինչեւ յաւագոյթս. (Շ. ատեն.։)


Աւագորեար, րերոյ

s.

court, nobility.

· Calfa

NBHL (1)

կամ աւագ որեար. տե՛ս ի բառն ՈՐԵԱՐ։


Աւադիկ

adv.

there is, here is.

· Calfa

NBHL (5)

Ահա. ահաւադիկ. որ եւ ասի, ՍԱ ԱՒԱՍԻԿ, ԴԱ ԱՒԱԴԻԿ. եւ այն հասարակօրէն որպէս շաղապ, իսկ. արդ. յն. տէ. որպէս թէ գրեալ էր. ի՛տի (արդէն). իտու՛ (ահա). իղդէ, տէ հա, տէ՛, նա.

Ծառայեցէ՛ք ասէ տեառն երկիւղիւ, դուք աւադիկ զուլամբ իմն երթայք եւ զեղխիք. (Ոսկ. կող. ՟Ժ՟Բ։)

Որ կանգ աւանդիկ. յն. կացելոցդ այդոցիկ։ (Զաք. ՟Գ. 7։)

Եւ ձեզ քաւութիւն աւադիկ ձերով ապաշխարութեամբ։ Արբոյց եւ ձեզ աւադիկ. (Ագաթ.։)

Ահա յայտ եղեւ աւադիկ. (Եղիշ. ՟Ը. (իբր արդէն, կամ որպէս տեսանէքդ)։)


Աւազակաբար

adv.

like brigands.

· Calfa

NBHL (2)

Ի վերայ անկանելով աւազակաբար խաբէոթեամբ. (Արշ.։)

Աւազակաբար ի խնդիրս անկանէր. (Վրք. ոսկ.։)


Աւազակապ

adj.

bound or confined by sand.

· Calfa

NBHL (2)

Դարձուցեալ զանդունդս աւազակապս. (Ագաթ.։)

Զօրութիւն աւազակապ ծովու. (Պիտ.։)


Աւազակապետ, աց

s.

captain of robbers.

· Calfa

NBHL (7)

Առաջնորդ ագահ՝ որ է կռապարիշտ, աւազակապետ է. (Նեղոս.։)

Որդի թագաւորի յորժամ երթայ առ աւազակապետ մի, եւ տայ զինքն ի ծառայութիւն նմա, ապաքէն տէր եւ իշխան է աւազակապետն կենաց եւ մահու նորա. (Մանդ. ՟Ի՟Զ։)

Աւազակապետն (սատանայ). (Սարգ. յուդ. ՟Ա։)

Աւազակապետաց եւ վնասողաց. (Տօնակ.։)

Աւազակապետ ժանդատեսիլ. (Արշ. ՟Ի՟Բ։)

Աւազակապետն եւ գումարտակք իւր. (Նար. ՟Զ։)

Հանդերձ աւազակապետիւն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Աւազակեմ, եցի

va.

to assassinate, to plunder, to rob.

· Calfa

NBHL (6)

Աւազակէ եւ գողանայ։ Աւազակեն եւ գողանան. (՟Ա. Եզր. ՟Դ. 23։ Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Տիւրենացիք զանդր նաւարկեալն աւազակէին. (Եւս. քր. ՟Բ։)

Անզօր լիցի աւազակել եւ կապտել. (Խոսր.։)

Զբազումս աւազակէր ի պարզամհացն ի վիհս կորըստեան. (Վրք. ածաբ.։)

Սնափառութիւն մինչեւ ի վախճան աւազակէ զառաքիութիւն. (Կլիմաք.։)

ներգործական բայ չէզոքական բայ ληστεύω praedor, furor, spolio Բռնութեամբ եւ աւազակաբար կողոպտել, յափշտակել.


Աւազակուտ

adj.

full of robbers;
who loves robbery.

· Calfa

NBHL (6)

Ուր է բազմութիւն կամ յաճախութիւն աւազակաց. աւազականոց (տեղի).

Ընդ աւազակուտ տեղիս դիմեալ. (Եզնիկ.։)

Տեղի ինչ է դժուարին եւ աւազակոտ։ Աւազակուտ անապատ. (Գէ. ես.։)

Եւ Որ յաճախէ յաւազակութիւնս. աւազականոց (ոք).

Համւզել նուաճել զխստապարանոց աւազակուտ մարդիկք աշխարհին. (Յհ. կթ.։)

Աւազակուտ ազանց տոհմին վրաց. (Նար. խչ.։)


Աւազափուլ

adj.

fallen or ruined from having been built on sand.

· Calfa

NBHL (2)

Որ աւազահիմն գոլով դիւրաւ փլանի. աւազաշէն.

Աւազափուլ շինուածք. (Շար. ՟Խ՟Ը։)


Աւազեմ, եցի

va.

to sand, to gravel.

· Calfa

NBHL (1)

Մերկ մտանէ ըմբիշն յասպարէզ մարտին ... եւ աւազեալ զձեռս իւր ըմբռնէ զնա. (Վրք. հց. ՟Բ։)


Աւաղեմ, եցի

va.

to pity, to complain, to bewail, to lament, to be displeased.

· Calfa

NBHL (6)

Մի՛ ղայնոսիկ՝ որք զրկեալք եւ լլկեալք լինին՝ աւաղեսցուք, այլ զայնոսիկ պարտ է աւաղել եւ սգալ, որք առնեն զայս ամենայն վնասս. (Ոսկ. յհ. ՟Ա. 40։)

Այնքան առաւել աւաղեմք զայլ կեանսն՝ յաղագս լաւագունիցն համեմատութեան նիւս. (կուս։)

Հանապազօր աւաղելով զինքն. (Խոր. ՟Բ. 60։ ՟Գ. 66։)

Ո՞վ ոք ընդ մի չարեացն հազարս չաւաղեաց։ Որո՞վք ձայնարկութեամբք զքեզ աւաղեցից։ Յորդւոցն լուսոյ աւաղիմ։ Աւաղել զօտարացեալսն մեղօք. (Նար. ՟Ի՟Թ. ՟Խ՟Ը. ՟Հ՟Ա. եւ Նար. երգ.։)

Աւաղեալք ի մարգարէից, վա՛յ անոցիկ ասէ. (Խոսրովիկ.։)

ταλανίζω miserum dico, aerumnosum voco, οἱκτείρω miseror, defleo, lugeo Աւաղ կարգալ կամ տալ. աւաղս արկանել. վա՛յ տալ. ողբալ. կարեկից լինել. ապաշաւել. եղկելի համարել. ափսոսալ, լալ, վա՛խ վա՛խ ըսել կամ ընել, խղճալ.


Աւաղիկ

adj.

lamentable, deplorable.

· Calfa

NBHL (1)

Այն սակաւ գնդին՝ ողորմ աւաղիկ աղէտ, զաչս ի վեր համբարձեալ յերկինս. (Նար. տաղ համբ.։)


Աւաչ, ոյ, ի

adj.

voice, sound;
melody, harmony;
— ասեմ, to sing.

· Calfa

NBHL (6)

ԱՒԱՉ կամ ԱՒԱՋ. Ձայն, հնչիւն, մանաւանդ եղանակաւ որպէս երգ, քաղցրաձայնութիւն. մրմունջ. (նոյն բառ է տճկ. ավազ, ավազի, հավա, եւ լտ. վոօքս, իտ. վոչէ. սանս. վաչա։) ձան.

Ի բառիցն երկակի լինի անհաւաստութիւն. կա՛մ երկայնութեամբ աւաչոյն, եւ այլն. (Անյաղթ պորփ.։)

Թուլաբար աւաչաւ ընթեռնուլ. (Արզն՞ քեր։)

Ձայնիւ իմն հնչեցեալք ելլադացի աւաչաւ. (Սոկր.։)

Մեղմ մրմունջս եւ աւաջս նուագեն քաղցր եւ մեղկ յոյժ. (Մարթին.։)

Աւաջ, յիշոցք, եւ այլ աղտեղի զրոյց (մի՛ լիցին ի բերանս մանկանց). (Բրսղ. մրկ.։)


Աւատ, ոյ

s.

faith;
fidelity;
յ— գործել, to make, to work faithfully.

· Calfa

NBHL (2)

cf. ՀԱՒԱՏ. իբր Հաւատարմութիւն.

Ոչ առնէին համար արանցն, զի յաւատ գործէին. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Բ. 15։ ՟Ի՟Բ. 7։)


Աւարաբաշխ

adj.

that distributes the booty.

· Calfa

NBHL (2)

Բաժանօղ զաւար, որպէս գնի ի յն.

Ոչ գտանիցեն զնա աւարաբաշխք. (Դտ. ՟Ե. 30։)


Աւարաբար

adv.

with plunder.

· Calfa

NBHL (1)

Եկն եհաս նա ի քաղաքն յայն, եւ խնդրէր առնուլ աւարաբար. (՟Ա. Մակ. ՟Զ. 3։)


Աւարառու, ռուաց

adj.

plunderer, depredator, freebooter, marauder.

· Calfa

NBHL (5)

Աւարառուք ստացուածոց նոցա աշխատեցան. (Եղիշ. ՟Գ։)

Յաւարառուացն որոց եւ պատահեցաւ՝ զնոսա կոտորեաց. (Լաստ. ՟Ի՟Ա։)

Որասեմ կիւրոսի իմաստնանալ. ակիղաս ասէ, եթէ որ ասեմ կիւրոսի աւարառուիդ իմ. (Ոսկ. ես.։)

Եւ իբր Աւարառողական. իբրու աւար առեալ.

Այլեււ լցեալք երեււույթանային աւարառու եւ յորդառատ շահիիւքն. (Պիտ.։)


Աւարեմ, եցի

va.

to make booty;
to sack, to pillage, to ravage.

· Calfa

NBHL (5)

Զգերեալսն ի նոցանէ աւարեալ. (Պիտ.։)

Աւարեա՛ միշտ յաղթօղ՝ զխաբողին հաճութիւնս. (Նար. ՟Ժ՟Բ։)

Ընդ աւարողի գերել զմիտս ամենեցուն ի հնազանդութիւն Քրիստոսի։ Աւարող ժողովումն. (Պիտ.։)

Երբեմն գրի ԱՒԱՐԵԼ, իբր Աւերել. զի եւ յն. լտ. ըստ. տեղւոյն ի կրկին միտս բերին։

σκυλεύω, πορθέω. depraedor, spolio, devasto եւ այլն. Աւար առնուլ. յաւարի առնուլ. աւար հարկանել. յափշտակել. կողոպտել. Տես (Յես. ՟Ը. 27։ Օր. ՟Ի՟Ա. 10։ Եզեկ. ՟Ի՟Թ. 19։ ՟Լ. 24։ ՟Բ. Մնաց. ՟Ի. 25։)


Աւարտահասակ

adj.

having a finest shape.

· Calfa

NBHL (2)

Կատարեալ հասակաւ՝ ըստ ամաց, եւ ըստ երեււելի բարձրութեան.

Զաւարտահասակ գիտակն իւր եււս առաւել փայլուն եւ պաղպաջուն զգեստիւք պճնաւորեալ. (Յհ. կթ.։)


Աւարտեմ, եցի

va.

to terminate, to finish, to end, to complete, to consummate, to close, to conclude, to make an end.

· Calfa

NBHL (8)

Զգործն ի կատարումն աւարտեաց. (Խոր. ՟Գ. 58։)

Աւարտեսցես զպէտսն դուզնաքեայ ի վերայ բանիւ (այսինքն վերջաբանութեամբ)։ Բազմազան հալածանօք (զկեանս) աւարտեալ. (Պիտ.։)

Բանաւոր իմացուածովք աւարտել զբանսն. (Խոսր.։)

Զամենայն ի լրումն ածեալ աւարտեաց։ Հրաման սոսկալի կամացն հօր յորդին աւարտեալ։ Շաղկապեալ աւարտեցաւ ի մի բոլոր լրութիւն։ Ո՜վ որքան մեծ է ի քեզդ աւարտեալ խորհուրդ սը՛րբուհի. (Նար. խչ. եւ կուս։)

Աւարտեա՛ զսա ի խորհըրդականութիւն մարմնոյ եւ արեան միածնիքո. (Պտրգ.։)

Ամենայն ընթացք շաւղաց իւրոց յոչինչ աւարտի. (Կլիմաք.։)

Կէտ աւարտեալ՝ է տրամխոհութեան յանգեցելոյ նշան. (Թր. քեր.։)

τελέω, τελευτάω finio, termino, ad finem perduco, perficio, absolvo Յաւարտ կամ ի կատար հասուցանել. կատարել. յանգ հանել. գլխաւորել. լմնցնել, գլուխ հանել.


Աւաքեմ, եցի

va.

to cure, to deliver from sickness;
cf. Հաւաքեմ.

· Calfa

NBHL (4)

Անդէն աւաքէր զդա ի բորոտութենէ իւրմէ ... Աւաքեսցես զդա ի բորոտութենէ իւրմէ ... Աւաքեսցէ զբորոտութիւնս. (Դ. Թագ. Ե. 3. 6. 7. 11.) ուր յօրինակս ինչ գրի եւ ԱՒԱՔԵՑՈՒՑԱՆԵԼ։

Երկնային պտուղ աւաքեալ արարէք. (Բրս. ողորմ.։)

Ի մի տէգ նիզակաց աւաքեալ ամփոփեալ (կամ առեալ հաւաքէր ամփոփէր) զերկիրն. (Գ. Մակ. Զ. 4։)

ԱՒԱՔԵՄ ԱՒԱՔԵՑՈՒՑԱՆԵՄ. ἁποσυνάγω dispello Նոյն ընդ Ապաքինել. փարատել զցաւս, ցրել. ի բաց պարուրել. ըստ յն. բացահաւաքել, կամ ապհաւաքել.


Աւել, ի, աց

s.

broom;
hair or feather broom;
brush;
coat-brush;
— ածել, to sweep;
to brush;
to dust.

· Calfa

NBHL (4)

Զաշխարանաց (կամ զապաշաւանաց) աւելըն կապեալ, զեկեղեցիս ի մեղաց մաքրեալ. (Գանձ.։)

Լուցաիցէ ճրագ, եւ ածիցէ աւել ի տան. (Ղկ. ՟Ժ՟Ե. 8։)

Ածեր աւել տան քո աշխարհի. (Շար.։)

σάρος scopae, verriculum Խուրձ Ճիւղից բուսոց ի մաքրել զփոշի զաւելորդս եւ զաղտեղութիւնս գետնոյ, կամ յատակի բնակութեանց.


Աւելած

s.

sweepings.

· Calfa

NBHL (1)

Զաւելածն կուտեաց ի մէջ տանն. (Ոսկիփոր.։)


Աւելածու, աց

s.

sweeper.

· Calfa

NBHL (4)

Եղէց լուացօղ ոտից ձերոց, եւ աւելածու վանացս. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Վիճակ տաճարին աւելածուաց է այս։ Զքսան նախ առաջին տասներորդն՝ տայ աւելածուաց տաճարին։ Իսկ զտասներորդին տասներորդ հրամայէ դարձեալ աւելածուաց՝ նախնիս հանել դեր ի վերոյ եղելոյն. (Փիլ. քհ. եւ Փիլ. լին.։)

Աւելածուաց տան տեառն. (Վրդն. երգ.։)

ԱՒԵԼԱԾՈՒ ՏԱՃԱՐԻՆ. νεώκορος adituus Սպասաւոր տաճարի կամ եկեղեցւոյ. վերակացու սակաւագանոցի եւ սպասուղ.


Աւելաստաց, ից

adj.

avaricious, greedy.

· Calfa

NBHL (10)

զիւրեանց իսկ անձինս անիրաւեն աւելաստացն եւ չարն. (Ոսկ. յհ. ՟Բ. 25։)

Կամի Աստուած ի հաւասարութեան կալ աւելաստացին առ նուազեալն. (Շ. մտթ.։ Տօնակ.։)

Առաքինին ոչ ագահ աւելաստացու է. (Փիլ. լին.։)

Անիրաւ եւ աւելաստացու ի սակաւուցն պակասութեան յանդիման. (Բրս. կրօն.։)

Որկորամոլ եւ աւելաստացու այլանդակաց։ Աւելաստացու ագահութիւն. (Պիտ.։)

Ռշտին եւ աւելաստացուին. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)

Սեղանակապուտ եւ աւելաստացու վաճառողացն. (Անան. եկեղ։)

Բռնաւորք եւ աւելաստացուք. (Առ որս. ՟Ժ՟Դ։)

Ընդ կռապարիշտսն զաւելաստացուն դատապարտեաց. (Սկեւռ. աղ.։)

ԱՒԵԼԱՍՏԱՑ ԱՒԵԼԱՍՏԱՑՈՒ. πλεονέκτης avarus, avidus, fraudator Ստացօղ աւելորդաց, եւ յաւելորդս ձկտեալ ի ստանալ, ագահ. յափշտակօղ.


Աւելեմ, եցի

va.

cf. Աւել ածել.

· Calfa

NBHL (1)

Աւելեաց զխցիկն, եւ զաւելածն կուտեաց ի մէջ տանն. (Ոսկիփոր.։)


Աւելուկ, լկի

s. bot. dock;
—ք, sweepings.

· Calfa

NBHL (1)

λάπαθον, -ος lapathum ռմկ. եւս՝ աւելուկ, էւէլիկ. Բանջար ինչ ուտելի. (Գաղիան.։ Բժշկարան.։)