Entries' title containing ո : 10000 results

Նուիրան, աց

s.

temple, church;
consecration;
sacrifice.

· Calfa

NBHL (3)

Յայս նուիրան ընծայեցուսցէ։ Զի մի՛ անընտրաբար նուիրանն խայտառակեսցի. (Նար. ՟Հ՟Է։)

Յայս յարկ նուիրանաց ուխտի տեառն տաճարիս. (Ժմ.։)

ἰερόν sacellum, templum. Տեղի նուիրաց, նուիրագործութեան, եւ նուիրակատար քահանայից. սրբարան. տաճար. եկեղեցի.


Նուիրանոց, աց

s.

libation-cup;
chalice.

· Calfa

NBHL (6)

σπονδεῖον vas ad libandum, libatorium;
poculum, quo vinum libant in sacrificcis et conviviis. Անօթ մատուցանելոյ զնուէրս հեղման, զոր օրինակ զգինի, զիւղ, զկաթն, եւ այլն, բաժակ. ճաշակ. սկիհ. դաշխուրան. տե՛ս եւ ՆՈՒԻՐԱԿ.

Զճաշակս, եւ զնուիրանոցս նոցա՝ որովք նուիրեսցես, յոսկւոյ սրբոյ արասցես զայն։ Զճաշակս նորա, եւ զնուիրանոցսն, որովքնուիրիցեն։ Զմսահանացն, եւ զնուիրանոցացն, եւ զտաշտիցն ոսկեղինաց. (Ել. ՟Ի՟Է. 29։ ՟Լ՟Է. 16։ Թուոց. ՟Դ. 7։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Ը. 17։)

Ի կողէն արտաթորեալ արիւնն ի նուիրանոցն հոսէր. (Ճ. ՟Բ.։)

Եւ որպէս Նուիրան. եկեղեցի.

Շինէ նաեւ նուիրանոց ուխտի. (Յհ. կթ.։)

Նուիրիչ է, մատուցանելով աստուծոյ եթէ զանձն, եւ եթէ զայլս, նուիրանոցաւ մեծաւ՝ եկեղեցեաւ. (Սարկ. քհ.։)


Նուիրատու, աց

cf. Նուիրատուր.

· Calfa

NBHL (2)

Տուօղ զնուէրս կամ զերախտայրիս. նուիրաբեր, պտղաբեր յեկեղեցի.

Օրհնեա տէր եւ զնուիրատուս նորոգ պտղոյ ընծայից. (Մաշտ.։)


Նուիրատուր, տրից

adj.

offering, that offers the first-fruits to the Church.

· Calfa


Նուիրեմ, եցի

va. adj.

to offer, to present, to give;
to dedicate, to vow, to devote;
to ordain;
to consecrate;
to sacrifice;
— or — նուէրս, to pour out libations to;
— զանձն, to devote, to sacrifice oneself;
— զդիս, to honour idols with offering;
—եալ, to be ordained or consecrated;
— կռոց, consecrated to idols.

· Calfa

NBHL (12)

Իսկ յայլ գիրս ընդհանուր նշանակութեամբ ասի,

Նուիրէին ի սպաս տէրունական սեղանոյն. (Եղիշ. ՟Գ։)

Մի զնուիրեալն յեկեղեցին՝ անձին միայնոյ սեպհականեսցէ առաջնորդն։ Բռնակալաց աշխարհի նուիրեն. (Շ. ընդհանր.։)

Ժողովեալ զայսոսիկ (գրաւոր աշխատութիս՝) նուիրեցին ի փառս հելլենացւոց աշխարհին. (Խոր. ՟Ա. 1։)

Աստուածայինն եւ սրբազան նուիրօղն մեր։ Առ ի յաստուածայնոցն սրբազան նուիրողաց մերոց պարգեւեցան մեզ. (Դիոն.։)

Նուիրօղ իւր սովորեաց կոչել (Դիոնեսիոս) կա՛մ զաստուածային առաքեալն Պօղոս, կամ զսուրբն յեռոթէոս. (Մաքս. ի դիոն.։)

Լուսատեսակս հանդերձս արկանեն ի վերայ նուիրեցելոյն (այսինքն մկրտելոյն)։ Ի կատարումն ամենայնի՝ քահանայապետն ի սրբազնագոյն գոհութիւն (այսինքն ի սուրբ խորհուրդ հաղորդութեան) կոչէ զնուիրեալն։ Իսկ նուիրեալն կայ յետոյ քահանային, եւ այլն. (Դիոն.։ Սոյնպէս եւ Մաշտ. եւ Գիրք ձեռնադր.։)

ἀγιάζω, καθαγιάζω sanctifico, consecro. Մատուցանել զո՛ր եւ է նուէրս, աստուծոյ, կամ եկեղեցւոյ, կամ մարդոյ. ձօնել. ընծայել. տալ, կամ ուխտել զիմն կամ զանձն. որ եւ ասի Սրբել աստուծոյ զիմն, կամ սրբել՝ այսինքն օրհնել քահանայից զնուէրս. տե՛ս (Թուոց. ՟Ժ՟Ը. 9. 29։ Ղեւտ. ՟Ը. 9։ ՟Բ. Մնաց. ՟Ի՟Դ. 33։ Երեմ. ՟Ժ՟Բ. 3։)

Կամ ἁφορίζω separo;
dico, dicas. Որոշել, զատուցանել ի պատիւ աստուծոյ. (Ել. ՟Ի՟Թ. 24. 26. 27։ Ղեւտ. ՟Ժ. 15։ ՟Ժ՟Դ. 12։ Եզեկ. ՟Խ՟Ը. 9։)

Կամ ἁνατίθημι devoveo. Վերադրել զիմն ի տաճար. եւ նզովել զիմն, այսինքն ուխտել աստուծոյ՝ կորուսանել զայն ինչ. (Ղեւտ. ՟Ի՟Է. 28. 29։ Թուոց. ՟Ժ՟Ը. 14։ Յուդթ. ՟Ժ՟Զ. 23։)

Կամ σπένδω libo, liquida offero. Նուիրանոցաւ ճաշակ ինչ մատուցանել՝ հեղլով ի պատիւ աստուծոյ զշիթս գինւոյ, իւղոյ, կաթին, ջրոյ, եւ այլն. (Ծն. ՟Լ՟Ե. 14։ Ել. ՟Լ. 10։ Թուոց. ՟Ի՟Ը. 7։ ՟Բ. Թագ. ՟Ի՟Գ. 16։ Երեմ. ՟Է. 17.) եւ այլն. Յորս կայ եւ նուէր անձին՝ հեղլով զանձն առաջի տեառն։ Որպէս եւ (Փիլիպ. ՟Բ. 17։ ՟Բ. Տիմ. ՟Դ. 6։)

ՆՈՒԻՐԵԼ. որպէս Նուիրագործել. նուիրակատար լինել. օրհնել, ձեռնադրել. մկրտել, դրոշմել, հաղորդել սուրբ խորհրդոց, եւ աբեղայ օրհնել. ուստի ՆՈՒԻՐՈՂ՝ ἰεροτελεστής, τετελεσμένος sacrorum initiator. ասի եպիսկոպոսն կամ քահանայն. եւ ՆՈՒԻՐԵԱԼ. τελουμένος, τετελεσμένος initiatus, initiandus. կոչի անձն օրհնելի.


Նուիրող

adj. s.

offering;
ordaining;
priest;
bishop.

· Calfa


Նուիրումն, ման

s.

offer, oblation;
dedication, inauguration;
— անձին, selfsacrifice, devotion.

· Calfa

NBHL (4)

Անդրանիկ որդւոյն նուիրումն. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)

Եւ ոչ ի սրբոյն խորհրդոյ նուիրումն ձեռնարկէր, եթէ ոչ նախ նմա տեսիլ երեւիւր. (Դիոն. թղթ.։)

Նուիրումն արեան սպանդին. (Նար. ՟Խ՟Դ։)

καθιέρωσις, τελετή եւ այլն. Նուիրելն, իլն. ըստ ամենայն առման.


Նուկի

cf. Ունկի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Ունկի, որի ասորական ձե-ւիցն է փոխառեալ։

NBHL (5)

ՆՈՒԿԻ կամ ՆՈՒԿԻԷ, կամ ՆՈՒԿ. cf. ՈՒՆԿԻ. (ռմկ. օնձա. ունչիա)

Լիտրն՝ ժբ նուկի է. սատերն՝ ութերորդ մասն է նուկոյն. (Շիր. կշռ. չափ.։)

Թէպէտեւ լիտր ասի, այլ թեթեւագոյն, որպէս եւ արդ նուկի, կոչելով զանուն նուկիէի լիտր՝ ըստ բաբելացւոցն հանճարոյ. (Եպիփ. թաղմ.։)

Ոմանք երեք նուկի հացի ժամէ ի ժամ ուտէին. (Մանդ. ՟Գ։)

Կշիռ ժբ նուկ, լինի սատեր. (Վրդն. ել.։)


Նումա

s.

China-orange, mandarin.

· Calfa


Նումեճանակ

s.

chief citizen.

· Calfa

NBHL (1)

Ի Հին բռ. մեկնի, Նախագլուխ, նախիշխան, նախարար. (որպէս թերեւս յն. նօմի՛զօն, օրէնսդիր. եւ նօմիզմէնօս, երեւելի ոք)։


Նումիզմադայ

s.

money.

· Calfa

NBHL (2)

Բառ. յն. նօ՛միսմա, յոք. նօմի՛սմադա. կամ նուազական, նօմիսմատդիօն. Դրամ օրինաւոր կամ արքունի.

Ընծայեմ քեզ նպաստ՝ ոչ զնումիզմադայն արաբացի (որպէս ոսկի ընտիր). (Մագ. ՟Լ։)


Նունուֆար

s. bot. nenuphar, water-lily.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(որ և նոնուֆար, նոնոփար, նոնոֆար, նունաֆար, նինոֆար, նիլուֆար լիլուֆար, լիլուփար) «ջրային շուշան, լտ. nуmphaea» Մխ. բժշ. Վրդն. երգ. Բժշ. Վստկ էջ 174. Կոստ. երզն. 112. հայերէն հոմանիշն է հարսնամատն ՀԲուս. § 1655։

= Արաբ. [arabic word] nīnūfar, որ և արաբ. պրս. nīlūfar, nīubar, līūpal, Ilufar, Iūpar, hīlbal, nīlūfal, nūfar ևն. սրանցից են փոխառեալ նաև թրք. [arabic word] lufar (Կամուս. թրք. թրգմ. Բ. 130), նյն. νενούφαρ, νουφάρα ասոր. nīropal, ռում. nenufer, nufar, nufer, ռուս. nenufarū, ֆրանս. սպան. իտալ. nenu-far ևն. բոլորի աղբիւրն է հնդ. nīlotpala. որ է սանս. [other alphabet] nīlotpala «կա-պոյտ նունուֆար, nуmphaea cyanea Roxb» որ կազմւած է nīla «կապոյտ»+utpala «նու-նուֆար» բառերից (Böhtlingk I. 899 և Iν 295)։-Հիւբշ. 279։

ՀՀԲ բառ այլազգական։ ԳԴ պրս. նիյ-րուֆէր։ ՆՀԲ ռմկ. նիլուֆէր, նիյլուպէր, էօլիւֆէր։ Բոյսի ծագման և բառի մեկ-նութեան վրայ տե՛ս Teza, թրգմ. Բազմ, 18. 212։ Վերջին անգամ Seidel, Մխ. հեր. § 48։

ԳՒՌ (dialectal) Ախց. Մշ. նունուֆար։

NBHL (2)

ՆՈՒՆՈՒՖԱՐ կամ ՆՈՆՈՒՖԱՐ. Բառ ռմկ. որպէս նիլուֆէր ... Շուշան ջրային՝ լայնատերեւ, բուսեալ ի լճակս։ Ըստ Մենինսքեայ՝ նիմֆէա, որ է ըստ հյ. հարսնամատն։ Ըստ ոմանց եւ ազգ սմպուլի։ Բժշկարան.։

Իբր շուշանն ի ջուրս՝ բժշկութիւն ցաւոց, զոր նունուֆար կոչեն. (Վրդն. երգ.։)


Նուշ, նշի, նշոյ

s.

almond;
դառն —, bitter -;
իւղ նշոյ, almond-oil;
կիթ նշոյ, milk of almonds;
— շաքարապատ, sugar-plums;
բլիթ ի նշոյ, crisp almond, almond-paste.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(յետնաբար սեռ. նշի) «նուշ, բա-դամ» Ագաթ. Երզն. մտթ. «վայրի կաղին» Գաղիան. որից նշի ժղ. ժբ. 5. կամ նշենի Ոսկիփ. նշուտ Վրդն. ծն. նշաձէթ Մխ. բժշ. նշատերև Ոսկ. մ. բ. 24։

ՆՀԲ լտ. nux «ընկոյզ» և վրաց. նուշի «տե՛ս ընկոյզ և նշի բառերի տակ)։ Lag. Arm. Stud. § 1654 եբր. [hebrew word] mz, արամ lūzā, արաբ. ❇lauz, եթովպ. [hebrew word] lawz «նուշ, նշենի»։ Canini, Et. étym. 29 և Հիւնք. լտ. nux, nucis «ընկոյզ» բառի հետ։ (Այս մեկնութիւնը սխալ է, որովհետև լտ. яux, ինչպէս նաև գերմ. Nuss, հբգ. hnuz, հիսլ. hnot, անգսք. hnutu, միռլ. cnū, կիմր. cnewon հոմա-նիշները ծագում են *knu, knud նախա-ձևից, որ չի կարող տալ հյ. նուշ. տե՛ս Pokorny 1, 391, Vendryes MSI 21 41)։ Մառ, Яз. и Лит. I. 235 վրաց. նուշի և արաբ. luz, լտ. nux ևն։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Խրբ. Հճ. Մկ. Մշ. Ջղ. Վն. Տիգ. Տփ. նուշ, Մրղ. Սլմ. նիզ, Սվեդ. նէօշ «նուշ», իսկ Երև. նուշ գործածւում է իբր ած. «անուշ, քաղցր» իմաստով՝ միայն կորիզի համար (Ամատունի, Հայոց բառ ու բան. 506)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ნუმი նուշի, թուշ. მუϑ նուշ. ուտ. nuš «նուշ», որից վրաց. նուշիս զեթի «նշաձէթ»։

NBHL (4)

Մուրտն, եւ ընկոյզն, եւ նուշն. (Ագաթ.։)

Զդառնութիւն նշի անուշացուցանեն ի ձեռն արուեստին. (Երզն. մտթ.։)

ἁμύγδαλον, -λίς amygdalum. Ազնիւ եւ իւղային պտուղ անոյշ՝ մատնաձեւ կամ կաղնաձեւ տափարակ երկայն, ընտիր քան զամենայն չոր միրգս փեճեկաւորս։ Ծառն եւս կոչի Նշենի կամ Նշի, եւս եւ Նուշ. պատէմ, պատամ։ (Գաղիան.։ Բժշկարան.։)

ԴԱՌՆ ՆՈՒՇ. ըստ Գաղիանոսի ՝ պտուղ վայրի տնկոց. βάλανος glans. վայրի կաղին. բալամուտ . Այլ բուն դառն նուշ՝ է կրկին. մին է թուփ՝ որ բերէ մանր նուշ ի բնէ դառն. եւ միւսն ծառ որպէս զտունկ քաղցր նշի, այլ պտուղ նորա դառն, աճըպատէմ։


Նուռն, նռան, նռունք

s.

pomegranate;
նռան ծաղիկ, flower of wild-tree.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ն հլ. (նռան, նռունք, նռանց, յետ-նաբար նաև նռնունք) «նուռ պտուղր. puniი» oranatum L» ՍԳր. որից նռնենի «նռան-ծառ» ՍԳր. Վեցօր. 92. «նռան ծառի փայտ» Յայսմ. նռնաձև ՍԳր. Փիլ. քհ.։

Հներից Մագ. թղ. 131 բաժանելով պրս. anār հոմանիշից՝ ստուգաբանում է հյ. կուռն «խիտ» բառով. «Պարսկական է անունն անար, ի հրապաշտութեանն պատուեալ յատրուշանին յորջորջեալ,

յորմէ անարն կոչեցեալ սակս որակու-թեանն հրակերտ, կարմրահատ և հրա-հատ։ (Ուրեմն Մագ. պրս. anār «նուռ» բառը համարում է nār «կրակ» բառից, որ սակայն արաբերէն է և նրա հետ գործ չունի)։ Իսկ ստուգաբանեալ նուռ-նըդ ներմակագրեալն նուռն կուռն, յոգ-նախումբ և միահամուռն ի միասին բաղկացութեան բազմահատեայ հարըս-տութեամբ իբրու կուռն փոխադրեար նոյն ներառասութեան (ուզում է ասել ն տառը ներս է առնուած)։ Զի կուռն իբ-րու բազում գտեալ այս ի գիր՝ փիւրն ի պէ, և կենն ի գիմ կամ ի քէ, հիւնն ի խէ յոչն ուղղախօսելոյ»։-Նորերից ԳԴ. ՆՀԲ. Lag. Urgesch. 819, Btrg. bktr. Lex. 21 կցում են պրս. [arabic word] nār բառին։ (Այս բառը՝ որի հինն է պրս. [arabic word] anar, պհլ. anār, և որից փոխառեալ են քրդ. enār, henār, hinar, զազա. hənār արևել. թրք. [arabic word] anar, օսմ. nar, բուլգ. սերբ. nar, գնչ. k'inar հոմանիշները, իսկապէս գործ չունի հայերէնի հետ. որովհետև ձայնական օրէնքները թոյլ չեն տալիս ո՛չ հայերէնը իրանականից փոխառեալ դնելու և ոչ էլ երկուսը միա-սին ցեղակից համարելու (ըստ Հիւբշ. Arm. Gram. 207).

ԳՒՌ (dialectal) Ջղ. նուռն, Ագլ. Գոր. Ղրբ. Շմ նօ՜ռնը, Տփ. նո՛ւրը, Ալշ. Ախց. Երև. Զթ. Կր. Խրբ. Մկ. Մշ. Պլ. Ռ. Սեբ. Սլմ. Վն. Տիգ. նուռ, Հճ. նուր, Սվեդ. նօռ, Ասլ. նիւռի (սեռ. նիւռիի), Ննխ. (թուրքերէնից նոր փոխառու-թեամբ) նառ։ Նոր բառեր են նռահատ, նըո-նահատ, նռնի, նոնիկ։

NBHL (10)

Ի նռանէ եւ ի թզոյ։ Իբրեւ զկեղեւ նռան այտք քո։ Նուազեաց թուզ եւ նուռն, եւ արմաւ զեւ խնձոր (պտուղ հանդերձ ծառով). (Թուոց. ՟Ժ՟Գ. 24։ Երգ. ՟Դ. 3։ Յովէլ. ՟Ա. 12։)

Նուռն ի ներքս հաբարեալքն՝ կարի յոյժ ցանկալի է ի կերակուր. (Նար. երգ.։)

Ընկալայ զնռունս, ոչ ի կաթլեանց կարծեցելոց արենէ դիոնեսեայ։ Եւ զի պարսկական է անունն անար՝ ի հրապաշտութեան պատուեալ յատրուշանին։ (Մագ.։) Ստուգաբանեալ նուռնդ ներմակագրեալ, նուռն կուռն։ Այսոքիկ են նռանցդ ներասութիւնք։

Վարդ վառելով այտիցն՝ նմանեալ խայծեալ նըռանց. (Տաղ.։)

Խնձոր եւ նարգէս, նռնունս, եւ կինամոնս. (Վրդն. յանթառամն.։)

ՆՌԱՆ ԾԱՂԻԿ. առ Գաղիանոսի ՝ ըստ յն. βαλαῦστιον որ է ծաղիկն վայրի նռան. կամ անպտուղ ծաղիկ բարդ։

Իսկ ի Բժշկարանի ՝ ՎԱՅՐԻ ՆՈՒՌՆ, մեկնի նաղիշդ. որպէս պղպեղ ինչ յեթովպիա։

Այլ ՆՌԱՆ ԿԵՂԵՒ, ի բառս Գաղիանոսի ՝ դնի որպէս ազգ սերկեւլի, կամ պտուղ ինչ ի կիւդոն քաղաքի կրետացւոց։

Իսկ ի Բժշկարանի ՎԱՅՐԻ ՆՌԱՆ ՍԵՐՄՆ, մեկնի Շառնաջ. որպէս եւ ազգ ինչ նռան՝ Ջոլիրան կոչի։

ῤοά, ῤοιά (եբր. ռիմօն ). malum punicum, malagranatum. (պ. ենառ, նառ. որպէս թէ հուր, հրագոյն). Պտուղ գնդաձեւ՝ թագ ի գլուխ, կարմրակեղեւ, եւ կարմրահատ՝ կուռն մարգարտաշար հատիւք. անոյշ, կամ թթուաշ, օգտակար որպէս զդեղ զովարար.


Նուս, ոց

cf. Նուք;
ի — երիվարի ելանել, նստել, to mount on horseback, to take horse.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ուս, կռնակ, մանաւանդ ձիու գա-ւակ» Ոսկ. մ. ա. 8. Մամբր.բ տպ. 63. Սհկ. կթ. արմաւ. էջ 186. աւելի սովորական է նիւս Եղիշ. գ. էջ 59. Սեբ. 39. Կաղնկտ. Արծր. էջ 132, որից նիւսկեղթ «կողով» ՋԲ, Բաջունի, հտ. Գ. 179 cacolet, ԳԲ «կաշիէ պայուսակ»։

«հարս» բառից։ (Իսկապէս որ բառս գրեթէ միշտ ի նիւս ձևով գործածուած լինելով, կարող է այսպիսի կասկածի տեղիք տալ։ Սակայն կայ Արծր. «յայս նիշ նիւս կեղթում», որ ցոյց է տալիտ թէ բառը յոգնակի չէ և եզ. ուղ. ձևն է նիւս)։ Scheftelowitz BВ 29, 46 սանս. snu, sanu «անասունների մէջքը, կըռ-նակը»։

NBHL (5)

ՆՈՒՍ կամ ՆԻՒՍ. (լծ. յն. նօ՛դօս, նօ՛դօն ). νῶτος, νῶτον dorsum, tergum. Նոյն է ընդ Ուս (մանաւանդ կենդանեաց), որպէս շարունակութիւն ուսոց ի թիկունս կոյս. ողն. թիկունք. թիկնամէջք. միջոցն՝ որ յուսոց մինչեւ ի գաւակն. կռնակ.

Ոչ ի նուս երիվարաց, եւ ոչ ի վաշտս հեծելոց։ Ի նուս երիվարաց նըստեալ. (Ոսկ. մ. ՟Ա. 8. եւ Ոսկ. ծաղկզրդ.։)

Մի ոմն ի զօրականէ թշնամեացն՝ զինու հանդերձ ելեալ ի նիւս երիվարին՝ անցանէր ընդ մեծ գետն. (Եղիշ. ՟Գ. յորմէ եւ Կաղանկտ.։)

Զնիւս երիվարացն երկաթապատ պնդեալ։ Կապարճըս եւ աղեղունս պատրաստականս զառաջեաւ ի նիւսն ունելով։ Դեռեւս հեծեալ կայր ի նիւս երիվարին։ Աշտանակեալ ի նիւս նշոգ (նժոյգ) երիվարին։ Յայս նիշ նիւս կեղթում (սապատ յուսն) ի մէջ բդեդի պահարանեալ նամակ տանի. (Արծր. ՟Գ. 2. 4. 15։ ՟Դ. 1։)

Տնական կենդանիք՝ ոմանք զհողագործականն տաժանմունս ի նուս բերելով. (Սհկ. կթ. արմաւ.։)


Նուսխայ, ի

s. med.

receipt, recipe;
prescription, formula.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«օրինակ. 2. դեղագիր, դեղա-տռմս» Մխ. բժշ. 144. որից նուսխային «գա-ղափար, նախագիծ օրինակ, գրուածք» Շնորհ. տղ. յար. նուսխայապէս Շնորհ. չափ 340. նուսխայօրէն Նար. տաղ. 465։

= Արաբ. [arabic word] nusxa «օրինակ, ընդօրի-նակութիւն. 2. հմայեակ, կախարդական պահպանակ», որից փոխառեալ են նոյնպէս արևել. թրք. nusxah «օրինակ, մօդէլ», ռմկ. մուսխա «հմայեակ», քրդ. nusxe «հմայեակ»։ -Հիւբշ. 272։

նախ ՀՀԲ բառ արաբ։ ԳԴ արաբ. նուսխէ։ ՆՀԲ արաբ. նիւսխէ, նիւսխէթ, նէսխ։ Ուղիղ մեկնեց նաև Հիւբշ. ZDMG 35 (1881), 662.

NBHL (2)

ՆՈՒՍԽԱՅ ուստի ՆՈՒՍԽԱՅԻՆ կամ ՆՈՒՍԽԱՅՆԻ. Բառ ռմկ. նիւսխէ, նիւսխէթ. այսինքն Գաղափար. նախագիծ օրինակ. (որպէս եւ նէսխ ՝ է գրուած, գրեալ կանոն. դեղ, եւ այլն).

Լերին սիրայնւոյ՝ սէր ի սնունդ՝ հովիտ շուշանի, հովիտ յօրինեալ նուսխայնւոյ, կանայք (իւղաբերք) տարփացեալ. (Շ. տաղ յար.։)


Նուրբ, նրբից

adj. gr. fig. adv.

subtile, fine, slender, tenuous, lank, thin, slim;
narrow;
subtile;
finespun, subtile, difficult, abstruse, obscure, profound;
subtilely;
— ձայն, shrill voice;
— մտօք, subtle, acute, shrewd, perspicacious.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. (յետնաբար նաև ռ հլ.) «բարակ, թեթև, անգայտ» Իմ. է. 12, 23. Եզն. «նեղ (փողոց, ճանապարհ)» Շիր Խոսր. Սարգ. յուդ. «tenuis» (բաղաձայնի տեսակ, որ և լերկ, որ է «պարզ խուլ») Թր. քեր. «խո-րին՝ դժուարիմաց ոճով» Ոսկ. յհ. ա. 26. որից նրբել Ոսկ. ա. տիմ. նրբափողոց Վեցօր. 135=նրբուղի Վրդ. երգ. Տօնակ. նրբագոյն Եզն. Կորիւն. նրբահայեաց Եւագր. նրբաւարտ Ոսկ. փիլիպ. նրբաձայն Ել. դ. 10. զ. 30, Ոսկ. մ. գ. 3 (ըստ ՀԱ 1913, 301).-նոր բա-ռեր են նրբամիտ, նրբանկատ, նրբանկատու-թիւն, նրբիմաստ, նրբանցք, նրբագեղ ևն։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. snōbhri ձևից, որ կազմուած է -ri մասնիկով՝ պարզական snē̄bh արմատի միջին ձայնդարձից. հմմտ. դան. snoever «նեղ (ճանապարհ, դուռ, զգեստ), նուրբ, բարակ (օրիորդ)», snoever sti «նրբափողոց», հշվէդ. snoevr «նեղ», նշվէդ. snāf «նեղ, սեղմ», նորվեգ. snoeyr գնեղ, նրբին, ճկուն, սեղմ, ճղճիմ», հիսլ. snoefr «նեղ (զգեստ)». այս բոլորը ղալիս են հնխ. snē̄bhri, snōbhri ձևերից և կատարե-լապէս համաձայն են մեր բառի հետ. կան և սրանց առանց s-ի ձևերը. ինչ. հշվէդ. noēver, հիսլ. nγfr, որոնց հետ միացնում են նաև գերմ. nuofer, nuober «առոյգ, թարմ» (Pokorny 2, 698)։ Ձևի համար հմմտ. հյ. սուրբ =սանս. çubhra-։

Klaproth, As. pol. 100 օսս. nareg։ Lag. Urgesch. 295 և Muller ՏWAW 46. 465 պրս. narm «մեղմ»։ Այս մեկ-նութիւնը մերժում է Lag. Arm. Stud. § 1656։ Հիւնք. յն. νεβρός «ձագ, կոր-իւն»։ Patrubány SA 2, 31 և 288 յն. νέφος «ամպ, մութ», լտ. imber «տա-րափ» բառերի հետ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 64-65.-Karst, Յուշարձան 415 մոնղոլ. narin, թունգուզ. narxōn, թրք. օսմ. narin «նուրբ»։ Persson IF 35, 206-208 դը-նում է հնխ. snerp, snerb «քաշուիլ, ամ-փոփուիլ, կծկուիլ» արմատից, իբր հբգ. snerfan, մբգ. snerfen, գերմ. schnurfen, šchnurfeln, որ և զնդ. narəp «լուսնի-պակասիլը». սրանց պարզականն է հնխ. šner-, որից ունինք անգսք. nearu «նեղ». շվէդ. nōr «մանկիկ», լեթթ. nārs, nāre «ճարմանդ», գերմ. schnurren «սեղ-մուիլ, կուչ գալ», այլ աճականով՝ հնխ. snerk-, snerg-, որից հգերմ. snerhan, յն. νάρϰη, հյ. ներգևիլ։ Pokorny 2, 698 ընդունում է ուղիղ մեկնութիւնը, իսկ 2, 701, առանց անդրադառնալու նախոր-դին, ընդունում է Persson-ի այս մեկ-նութիւնը (միայն սխալմամբ հյ. նուրբ բառի տեղ գրում է սներբ!)։ Այս երկու մեկնութիւններից նախընտրելի էր բնա-. կանաբար առաջինը՝ ըստ նշանակու-

թեան, մանաւանդ որ երկրորդից ունինք արդէն ներգևիլ։

NBHL (18)

Հոգի մտաւոր, նուրբ, դիւրաշարժ։ Ամենայն իրաց բաւական, մտաւորաց, սրբոց, նրբից. (Իմ. ՟Է. 12. 23։)

Սիք նուրբ։ Նուազ, այսինքն նուրբ ասի ի վերայ նորա, զամենայն ծանրութեամբ եւ հեռակցութեամբ զանց արարեալ, եւ յամենայն անարգելաբար մտեալ. (Դիոն. ածայ.։)

Զքղոյ զյոյժ նրբոյ հրամայեաց տապար սրեալ ի վերայ կախել. (Փիլ. նխ. ՟բ.։)

Նուրբ եւ անօսր տարերց (օդոյ եւ հրոյ)։ Զամենայն նուրբ փողոցս. (Շիր.։)

Անձուկ ասի դարձեալ, վասն զի նուրբ է։ Նուրբ է ճանապարհն եւ դիւրագայթ։ Նեղ եւ նուրբ է ճաապարհն. (Խոսր.։ Սարգ. յուդ. ՟Դ։)

Որպէս օրինակն նուրբ նախադրին, եւ ուխտադրութիւն խորանին. (Նար. ՟Խ՟Դ։)

Ի նուրբ խնդիրս. (Վրք. հց. ձ։)

Նուրբ ձայնիւ վարեսցի իբրեւ անօսրագոյն հաւու. (Ածաբ. ժղ.։)

Վասն ահին նուրբ ձայնիւ վարին հաւք. (Տօնակ.։)

Զժամանակ հրամանի ի նեղ եւ ի նուրբ (միջոց) արգել. (Ոսկ. ապաշխ.։)

Նուրբ (այսինքն բարակ) եւ կայտառ մտօք վարեալք՝ զօրինացն դիտումն ի Քրիստոսի խորհուրդն փոխադրեսցուք. (Մեկն. ղեւտ.։)

Նուրբ (այսինքն սուղ) ժամ. (Եփր. համաբ.։ եւ Երզն. մտթ.։)

Բնութիւն հրեշտակաց ի վեր է քան զհողմ եւ քան զհուր, նուրբ եւ արագ քան զմիտս։ Նուրբ է տարր լուսոյ, այլ զի ակամբ զննի, մարմնաւոր է. (Եզնիկ.։)

Բաղաձայնք, նուրբք՝ տասն, եւ ստուերք ինն, եւ միջակք եօթն, զի քան զյոյրսն նուրբք են, եւ քան զնուրբսն յոյրք. (Թր. քեր.։)

ՆՈՒՐԲ. մ. Խորին ոճով. բարակ կերպով.

Աստ Յիսուս նուրբ խօսէր, քանզի առ նիկոդեմոս էր բանն. (Ոսկ. յհ. ՟Ա. 26։)

ՆՈՒՐԲ. ψιλός tenuis. Ըստ քերականաց՝ Սուղ կամ լերկ (տառ).

λεπτός, ψιλός tenuis, subtilis, minutus ἱσχνός exilis. Բարակ. անօսր. անգայտ. սուր. նուազ ըստ լայնութեան. անմասն ի թանձրութենէ. թեթեւ. մանր, սուղ. նեղ. անձուկ.


Նուք

s.

horseback;
back;
cf. Նուս.

· Calfa


Նպաստամատոյց

cf. Նպաստաւոր.

· Calfa

NBHL (6)

Որ մատուցանէ զնպաստ. ձեռնտու. օգնական. սատար. առիթ. եւ Պիտանի. օգտակար.

Ձեռնտու եւս եղեալ նպաստամատոյց վարդապետութեան մուշեղ. (Կորիւն.։)

(Յաղօթս եկեղեցւոյ) միմեամբք միմեանց օգնական լինել. (եւ նպաստամատոյց՝ առ աստուած. Խոսր.)

Նպաստամատոյց հանճարոյ եւ քաղցրութիւն արմաւենոյս գոլ պտղոյ. (Պիտ.։)

Անօրէնութիւնս՝ հրոյն յաւիտենից նպաստամատոյց լինի. (Կոչ. ՟Բ։)

Նպաստամատոյց մեծարանս գտեալ ի քաղաքացւոցն. (Կաղանկտ.։)


Նպաստաւոր

adj.

helping, succouring, propitious, favourable.

· Calfa

NBHL (2)

Զի՞նչ շահ եղեւ մեզ հպարտութիւն, եւ զի՞նչ մեծութիւն ամբարտաւանութեան իցէ մեզ նպաստաւոր. (Իմ. ՟Ե. 8։)

Զկնի մահու ժառանգեն տեղի, որում նպաստաւոր եղեն, թէ՛ չար, թէ՛ բարի. (Եւագր. ՟Ի՟Թ։)


Նպաստաւոր լինիմ

sv.

cf. Նպաստեմ.

· Calfa


Նպաստաւորեմ, եցի

vn.

cf. Նպաստեմ.

· Calfa


Նպաստաւորիմ, եցայ

vn.

cf. Նպաստեմ.

· Calfa

NBHL (6)

cf. ՆՊԱՍՏԱՒՈՐ ԼԻՆԵԼ) cf. ՆՊԱՍՏ ԼԻՆԵԼ, (հանդերձ յն. բառիւք). եւս եւ հյց. խնդրով.

Իշխանք հայրապետացն նպաստաւորեցան ի տունն աստուծոյ ի պատրաստութիւն շինութեան նորա. (՟Բ. Եզր. ՟Բ. 68։)

Սաղմոսելն ի սոյն նպաստաւորի, մեծ է տէր, եւ օրհնեալ է յոյժ. (Յհ. իմ. եկեղ.։)

Նպաստաւորէր նմա եւ նիկոդեմոս. (Ոսկ. յհ. ՟Բ. 3։)

Նպաստաւորէր (կամ նպաստաւոր էր) սատանայի եւ օձին իմաստութիւն. (Կիւրղ. ծն.։)

Զնոյն եւ աստ նպաստաւորել կամեցաւ Յովհաննէս՝ ասելով, ետես եւ լուաւ. յն. յարդարել. (Ոսկ. յհ. ՟Ա. 29։)


Նպաստաւորութիւն, ութեան

s.

cf. Նպաստ.

· Calfa

NBHL (5)

Արկանէին ի գանձանակ տաճարին ի նպաստաւորութիւն գործոյն՝ ոսկի հազար մնաս։ Տացեն արացդ այդոցիկ ի նպաստաւորութիւն զոհից տեառն։ Առեալ նպաստաւորութիւն յերկրէս բաբելացւոց քահանայից տեառն աստուծոյ՝ տարցին յԵրոււսաղէմ, ոսկի եւ արծաթ. (՟Ա. Եզր. ՟Ե. 45։ ՟Զ. 29։ ՟Ը. 15։)

Զարթեալ էր նորա սէրն ի մեզ, եւ միայն նպաստաւորութիւն ի մէնջ պիտոյանայր կամելն եւեթ. (Նար. երգ.։)

Բազում ինչ պիտոյ է ի նպաստաւորութիւն ճշմարիտ ապաշխարութեան. (Սարգ. յուդ. ՟Ա։)

Նպաստաւորութիւն մատուցանեմ քեզ զգուշանալ ի վերայ քո բարկութիւն տեառն. (Երզն. լս.։)

Ոչ միայն ի շնորհս ապաստան առնէ, այլեւ ի նոցա նպաստաւորութիւն. (Երզն. մտթ.։)


Նպատակադիտումն, ման

s.

collimation.

· Calfa


Նպարակաւոր

adj.

laden with provisions.

· Calfa

NBHL (3)

Որ բարձեալ տանի զնպարակս. յն. բարձօղ զհացս կամ զուտելիս.

Տասն ջորի նպարակաւոր, եւ կերակուր հօրն իւրում ի ճանապարհ. (Ծն. ՟Խ՟Ե. 23։)

Տասն ջորիս նպարակաւորս պաշարաբարձս. (Վրդն. ծն.։)


Նռնագոյն

adj. s.

pomegranate-coloured;
crimson;
— թաւիշ, crimson velvet.

· Calfa


Նսեմաստուեր

adj.

obscure, gloomy, dismal;
— խաւար thick darkness.

· Calfa

NBHL (2)

Նսեմ եւ ստուերական. խաւարին. մթին.

Նսեմաստուեր մթութեան հողախշտի հանգստի. (Նար. խչ.։)


Նսեմացուցանեմ, ուցի

va.

to darken, to bedim, to blacken, to offuscate, to tarnish;
to eclipse.

· Calfa

NBHL (4)

Տալ նսեմանալ. խաւարեցուցանել.

Ի վեցերորդ ժամու նսեմացուցնէ զոսկէճաճանչ ճառագայթսն։ Զարփիափայլ ճառագայթս արեգականն խաւարաւ նսեմացոյց. (Զքր. կթ.։)

Ծանոյց թէ լոյսն արարչական՝ նսեմացոյց զլոյսն եղական. (Շար.։)

Հրամայէր բառնալ զլուսաւորութիւն աչաց նորա, եւ ստուերամած խաւարաւ նսեմացուցանէր զբոլոր աշխարհիս պարծանս. (Ղեւոնդ.։)


Նսեմութիւն, ութեան

s.

obscurity, darkness;
tarnishing, dullness.

· Calfa

NBHL (1)

Յերեկոյի ասելն՝ գիշերոյ եւ նսեմութեան է անուն. (Երզն. մտթ.։)


Նստողական

cf. Նստական.

· Calfa


Նստոյ՞՞՞տեղի

sn.

anus, fundament, breech, bottom.

· Calfa

NBHL (5)

ՆՍՏՈՅ ՏԵՂԻ. cf. ԵՐԱՍՏԱՆ. ἔδρα podex, anus. որ եւ իբր ռմկ. գրի ՆՍՏԱՏԵՂ. Հ. մարտ. ՟Ի՟Ա.։

Ետ դնել ձագար ի նստոյ տեղին (կամ ի նստատեղոջ նորա), եւ արկանել ջուր տկաւ յորովայն նորա. (Ագաթ.։)

Հարան յերաստանս իւրեանց. նստոյ տեղիքն ի դուրս եկին. (Տօնակ.։)

Գաւազանս սրեալս վարէին ընդ նստոյ տեղիս։ Ի յերկայն գաւազան ցցեցին երկսայրի սլաք, եւ արկին ընդ նստոյ տեղին մինչեւ յորովայնն. (Եւս. պտմ. ՟Գ. 6։ Հ=Յ. մարտ. ՟Ի՟Դ.։)

(Արիոսի) ընդ աղբոյն անկանէր եւ տեղի նստոյն. յայնժամ եւ կոչեցեալն ի բժշկաց նախաղի ուղղակի՝ նոյն ժամայն անկանէր ընդ տեղի նստոյն. (Սոկր. ՟Ա. 38։)


Նստոց, աց

s.

seat, residence;
— փեթակի, the bottom of a bee-hive.

· Calfa

NBHL (3)

Նստարան. նիստ. կայք. բնակարան. արքյանիստ քաղաք. եւ Յատակ փեթակի կամ մեղուանոցի, եւ այլն.

Որ էր յառաջն տեղին այն նստոց ամարան մեծ թագաւորացն հայոց, այսինքն Արշակունեացն։ ԶՍիս քաղաքն այրեցին, որ էր նստոց թագաւորին հայոց. (Մաղաք. աբեղ.։)

Վասն մկան, թէ ի մեղուանոցն անկանիցի. եթէ զնստոցաւն լինիցի՝ անհպելի ի մաղսն. (Կանոն.։)


Նստուկ ի նստուկ

adv.

sitting.

· Calfa

NBHL (4)

ՆՍՏՈՒԿ. Ի ՆՍՏՈՒԿ. (իբր ռմկ. մ) Նստելով, նստեալ գոլով.

Ձեր պախրէն եւ կամ ոչխարն նստուկ աղբէր. (Ուռհ.։)

Ի նստուկ մատուցանել զպատարագն. (Մարթին.։)

Լուասցէ զձեռսն ի նստուկ. (Մաշտ. ջահկ.։)


Նստումն, ման

s.

sitting down;
evacuating.

· Calfa

NBHL (2)

Զյարակայութիւն նորին էութեամբ՝ նստմամբն եցոյց. (Վահր. երրդ.։)

Տեղի նստմանն (արիոսի) ի պէտս՝ մինչեւ ցայժմ ցուցանի ի կոստանդնուպօլսի՝ յետոյ վաճառոյն կոստանդնի. (Սոկր. ՟Ա. 38։)


Նստուցանեմ, ուցի

va.

to place on a seat, to seat, to place, to put;
to push in, to thrust;
— զզօրս, to encamp, to pitch a camp;
— զքաղաքաւ, to besiege.

· Calfa

NBHL (7)

Նստուցանէ զնոսա ընդ իշխանս։ Տուրք մարդոյ ընդ իշխանս նստուցանեն զնա։ Նստուցանէ զթագաւորս յաթոռս.եւ այլն։

Նստոյց զուղտսն արտաքոյ քաղաքին առ ջրհորոյ ջրոցն. իմա՛, մակաղեցոյց. չոքեցուց։

Նմանութեամբ՝ Ի ստոր իջուցանել, զիջուցանել. կարճել. դադարեցուցանել. որպէս եւ Ի խորս նստուցանել՝ է Մխել.

Նստուցեալ յաւէտ զինքն ի խոնարհութիւն. (Պիտառ.։)

Ոչ է պարտ ի խոնարհագոյնսն նստուցանել զմիտսն. (Պրպմ.։)

Ոչ գիտեմ, եթէ աստ որպէս զբանս ածաք, եւ երկայնս գործեցաք. վասն որոյ հա՛րկ է անդրէն զբանս նստուցանել. (Ոսկ. յհ. ՟Բ. 12. յն. ամփոփել, կամ կարճել.)

καθίζω, καθιζάνω sedere facio, colloco κοιμίζω cubare facio καθίημι demitto συστέλλω coarcto, contraho. Տալ նստել. բազմեցուցանել. հանգուցանել. զետեղել. նստեցնել, չոքեցնել.


Նրբաբանութիւն, ութեան

s.

subtility, cavilling, quibble, quirk, sophistry.

· Calfa

NBHL (2)

Նրբութիւն բանից. եւ Մանրապատում բան.

Բե՛ր դարձեալ քեզ՝ զոր իւրաքանչիւրում (անկ) ասասցուք նրբաբանութեամբ. (Մեկն. ղեւտ.։)


Նրբալեզու

adj.

slow-tongued, stammering, stuttering.

· Calfa

NBHL (1)

Մովսէս եւ եղիա. մինն նրբալեզու (յն. ծանրալեզու, βραδύγλωσσος ) եւ ծանրաձայն (յն. նրբաձայն), եւ միւսն շինականագոյն քան զբազումս. (Ոսկ. մ. ՟Գ. 3։)


Նրբամտութիւն, ութեան

s.

sharp wit, subtle-mindedness, subtlety, sagacity, perspicacity, penetration.

· Calfa


Նրբացուցանեմ, ուցի

va.

to subtilize, to refine;
to make thinner, to sharpen, to point.

· Calfa

NBHL (3)

Նուրբ կացուցանել. անօսրացուցանել. որ եւ ՆԱՐԲԵԼ. բարկկըցնել.

Տքնութիւն զզօրութիւն մարմնոյն տկարացուցանէ, եւ զշարժմունս հոգւոյն նրբացուցանէ. (Վրք. հց. ՟Բ։)

Որ զբերանն նեղէ, եւ նրբացուցանէ զձայնն. (Երզն. քեր.։)


Նրբափողոց, աց

s.

lane, alley, narrow path.

· Calfa

NBHL (5)

Նրբափողոցք, գռեհք։ Լուսաւորէ զամենայն նրբափողոցս։ Ե՛րթ ի նրբափողոցն, հա՛րց յայս անուն այր. (Առ որս. ՟Դ։ Վեցօր. ՟Զ։ Ճ. ՟Ժ.։)

Վաճառոյ փողոցք, եւնրբափողոցք. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Գեղս կոչէին զնրբափողոցս. (Պիտ. (զշինեալս նեղ փողոցիւք, կամ զփողոցս արուարձանաց քաղաքին)։)

Փորօղ պողոտային, նրբափողոց ճանապարհին՝ որ հանէր ի վերին մայրաքաղաքն սրբոց. (Արծր. ՟Գ. 2։)

στενωπός angiportus, -um. Նուրբ փողոց. անձուկ պողոտայ. եւ Ուր իցեն նեղ.


Նրբոստ

adj.

thin or slender branches.

· Calfa

NBHL (2)

Որոյ ոստք են նուրբ. նրբաստեղն.

Նռնենին ասէ. ագահ է ակն անկողին եւ ես նրբոստ եւ ծանրապտուղ. (Մխ. առակ. ՟Ժ՟Դ։)


Նրբութիւն, ութեան

s.

subtility, tenuity, slenderness, fineness, thinness.

· Calfa

NBHL (3)

Լայնել քեւ բարի զնրբութիւն ծածուկ խորհրդոյս. (Նար. ՟Ղ՟Գ։)

Ամենեւին անմասն րոպէին՝ նրբութիւն ժամանակի. (Երզն. մտթ.։)

λεπτότης subtilitas, tenuitas. Նուրբ գոլն. անօսրութիւն. բարակութիւն. եւ Թաքնութիւն. խորութիւն. եւ Սղութիւն.


Նրբուղի

s.

narrow way, footpath.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ ուղի նուրբ, կամ նեղ եւ անձուկ անցք ճանապարհի.

Ընդ նրբուղի (կամ նուրբուղի) կածանս գնալով՝ չարչարեալք։ Որպէս անձաւք անբաւահայեացք, յորժամ գնայ ոք ընդ նա նրբուղի կածանաւ. (Վրդն. երգ.։ Տօնակ.։)


Նքողակ

s.

lake, small lake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Ոսկ. ղկ. (տպ. Ոսկ. պօղ. Բ. էջ 627). «Ե՛լ յինէն, տե՛ր, զի մի՛ արքս հանդերձ նաւաւս ընկղմեսցուք. քանզի նոյն ինքն և նքողակ։ մտանել ի նաւս բռնադատի (ամենայն ձը-կամբք)»։ ՆՀԲ մեկնում է «ծովակ, լճակ, եթէ չկայցէ սխալ գրչի», ԱԲ «ծովակ, լճակ. 2 ձկները»։ Առաջին իմաստը աւելի է յարմար։

NBHL (2)

Իբր Ծովակ. լճակ. (եթէ չկայցէ սխալ գրչի)

Ե՛լ յինէն տէր, զի մի՛ արքս հանդերձ նաւաւս ընկղմեսցուք. քանզի նոյն ինքն եւ նքողակս մտանել ի նաւս բռնադատի (ամենայն ձկամբք). (Ոսկ. ղկ.։)


Նքողիմ, եցայ

vn.

to languish, to become faint, languid, to wear oneself out, to faint, to swoon.

· Calfa

NBHL (4)

Նքողեալ են անձինք մեր. եւ ոչ ուրեք՝ բայց միայն ի մանանայն են աչք մեր. (Թուոց. ՟Ժ՟Ա. 6. յն. չոր կամ ցամաքեալ։)

Նքողեցայ ես՝ այս երրորդ օր. (՟Ա. Թագ. ՟Չ. 13. յն. խռովեցայ ի ներքուստ։)

Յոյժ նքողեալ, եւ անշքեղացեալ էր գեղ երեսաց նորա. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

κατάξηρος εἱμι aresco ἑνοχλούμαι angor, molestus sum. Նքթիլ. նուազիլ. նուազիլ. ցամաքիլ. անշքանալ. սիրտը քաշուիլ, երեսը գուն չիմնալ, ցամքիլ, ճռղիլ.


Նքողումն, ման

s.

debility, languor, atony.

· Calfa

NBHL (2)

Նքողիլն.

Թօթափեալք այսր անդր սակս նքողմանն, եւ ընդ միմեանս հարեալ կործանէին զիրեարս. (Յհ. կթ.։)


Նքոյր, քուրի

s.

sieve, riddle.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մաղ» Վեցօր. ը. 181 (աւան-դուած է միայն մէկ անգամ՝ սեռ. նքուրի ձևով). հմմտ. նաև նգոյր։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. neik-«ցորենը տեփրելով մաքրել» արմատից (-ոյր մաս-նիկով). հմմտ. լիթ. nēkóti, լեթթ. nēkāt կիմր. nithio, բրըտ. niza, բոլորն էլ «ցորեն տեփրել», լեթթ. lekscha «տեփրելու թի» (նախաձայնի փոփոխութեամբ). նոյն. են դարձեալ յն. λιϰμός «տեփուր», λιϰμά́ω «տեփ-րել», λιϰμητήρ «տեփրող», λϊϰνον «տեփուր, ուռիէ կողով», որոնց բոլորի մէջ նախաձայն ՝ ււռաջաղել է տարանմանութեամբ. հմմտ. νεῖϰλον νίϰλον. νίϰειν, ἰxμαν ևն հոմանիշ ձե-ւերը, որ աւանդում է Հեսիքիոս։ Հայերէնի պարզ արմատն է *նիք-։ (Pokorny 2, 321, Boisacq 581)։-Աճ.

Հիւնք. յն. λίϰνον «կողով, մաղ» բա-ռից։ Հ. Գ. Նահապետեան, Բզմ. 1908. 18 ուզում է սրբագրել խոյր?

NBHL (1)

(Զերիր) կէսքն նքուրի կերպարանաց նմանեցուցին, եւ ոմանք խորամիջոց անուանեցին. (Վեցօր. ՟Ը։)


Նօթութիւն, ութեան

s.

hunger;
fast, fasting.

· Calfa

NBHL (3)

Զհիւրսն ի դուրս հանեալ հանդուսջի՛ր, եւ զանձն քո ծածուկ նօթութեամբ փակեսջի՛ր։ Պահս եւ նօթութիւնս։ Ի կամաւոր նօթութենէ. (Եւագր. ՟Ժ. ՟Ժ՟Բ։ Նիւս. բն.։)

Քահնայքն զպսակն եւ զկնունքն նօթութեամբ արասցեն յերեղեցիս. (Կիր. պտմ.։)

որ եւ ռմկ. անօթութիւն. ἁσιτία jejunium δίαιτια dieta. Անսուաղութիւն. ծոմապահութիւն. պահհեցողութիւն. պահք. չափաւորութիւն ի կերակուրս. սակաւապիտութիւն. ծոմ.


Նօսրահող

adj.

having but a thin stratum of earth.

· Calfa

NBHL (2)

(Գետին) որոյ հողն է նօսր, նուազ կամ նուրբ.

Թէ եւ այլ ամենայն թանձրահող եւ քաջաբեր եղեալ էր, ամենայն ելլադական նօսրահող է, եւ կամ տապօք, եւ յաճախ անձրեւօք, եւ կամ այլովք խակագործութեամբք անպտղաբեր լինին. (Փիլ. նխ. ՟բ.։)


Definitions containing the research ո : 10000 results

Դասապետեմ, եցի

vn.

to be the first or chief in an assemblage.

· Calfa

NBHL (1)

Ընդ նոսին դասապետեալ փառաւորապէս. (Նար. յովէդ.։)


Դասասաց

cf. Դասատու.

· Calfa


Դասեմ, եցի

va.

to put in order, to order, to arrange, to distribute;
to enrol, to associate.

· Calfa

NBHL (4)

Ընդ սուրբս քո դասեա՛։ Ընդ հրեշտակսն դասեցայք. (եւ այլն. Շար.։)

Դասել ընդ բարիսն։ Ի մի շար, կամ ի սոյն կարգ դասեալ։ Դասիմ ի պարս հեզոց։ Նախնի դասեցի զթշնամեացն իմոց աղերսանս։ Առաջին դասեալ զմարդասիրութիւնն. (Նար.։)

Սիրով դասեցայ սգաւորացն այնոցիկ. (Վրք. հց. ՟Դ։)

(լծ. յն. դա՛սսօ. թ. տէզմէք ... ). τάσσω, τάττω ordina, colloco, constituo Կարգել ի մի դաս. կարգաւորել. զետեղել. ի համար անցուցանել. դասաւորել. դասակարգել, դասակցել. շարադասել.


Դաստակետղ, ետեղ

s.

place where one rests the wrist or hand.

· Calfa

NBHL (2)

Տեղի դաստակաց, կամ ձեռաց տարածելոց ((ի խաչին).

Ի փորուածէ բեւեռացն դաստակետեղք ձեռացն ... կարմրացեալ ներկան. (Անյաղթ բարձր.։)


Դաստապակք

s. pl. exquisite food or cakes.

· Calfa

NBHL (1)

(եթէ չկայցէ սխալ գրչի). Թուին ձեռագործք ճարտարք ի պէտս սեղանոց.


Դաստիարակարան

s.

place of educa-tion;
preceptor.

· Calfa

NBHL (1)

Տեղի եւ գործի դաստիարակութեան. կրթարան, եւ կրթիչ.


Դաստիարակեմ, եցի

vn.

to bring up, to educate, to instruct, to train up, to discipline.

· Calfa

NBHL (11)

Դաստիարակեսցուք զմիտս եւ զզգայարանս մեր. (Խոսր.։)

Միանձունք զորովայնս դաստիարակեցին պարկեշտութեամբ. (ՃՃ.։)

Եւ ի հրեշտակաց դաստիարակին ի հոգեղինացն վարս. (Յճխ. ՟Լ՟Ա։)

Որ զարուսեակին անզգայ էութիւն իբր երաստնաւ իմն դաստիարակես. (Նար. ՟Կ՟Գ։)

Զի դաստիարակեալ զպատշաճականն ... մի՛ լքայց. իմա՛, ուսեալ։

Դաստիարակեաց զմեզ ի հեզութիւն։ Դաստիարակեցեր զժողովուրդն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)

Բազմապատիկ խնամակալութեամբ դաստիարակէ բնութեանս մերոյ. (Իգն.։)

Ծնելոցն ոչ ոք դաստիարակէ զսնունդ օրինացն. (Երզն. լս.։)

Որք ոչ այսպէս զանձնէ դաստիարակեսցեն, ոչ իշխեն տիրապէս սաստել (դիւին). (Կիւրղ. ղկ.։)

Ակամբ դաստիարակեցելով վարել. (Բրս. թղթ.։)

παιδαγωγέω, παιδεύω instruo pueros, instituo, eudio, moderor, deduco Կրթել որպէս դաստիարակ. հրահանգել. ուսուցանել. խրատել. առաջնորդել իբր ձեռամբացի. ուղղել. ուսումն եւ մարդավարութիւն սորվեցընել, ճամբա բերել.


Գալարեմ, եցի

va.

to roll, to roll up;
to twist, to writhe, to bend;
to shrivel;
to curl.

· Calfa

NBHL (7)

Գալարեսցես զնոսա իբրեւ զհանդերձ, եւ գալարեսցին. (Եբր. ՟Ա. 12։)

Գալարէին աղիք նորա ի վերայ եղբօրն իւրոյ. (Ծն. ՟Խ՟Գ. 30։)

Զսիրտ իմ գելու, եւ զորովայն իմ գալարէ. (Մանդ. ՟Ա։)

Գալարեցան աղիք նորա իբրեւ զմագաղաթ. (Ոսկիփոր.։)

Մատեան է (մագաղաթեայ) գալարելով գրել զքարտն. (Մխ. երեմ.։)

Իբրու շարժմամբ առ միմեանս՝ գալարելով զսոսա, եւ գալարեալ շուրջ զմիմեամբք եւ ի յիրար մտանելով. (Պղատ. տիմ.։)

λυγίζω flecto, torqueo, complico, ἐλίττω convolvo Ոլորել. գլել կամ գլորել հոլովմամբ. բոլորել կուղ կուղ. փաթութել. եւ Գելուլ. գորովել զազիս, ճմլել զսիրտս. ոլրել, խաթ խաթ փաթթել. պիւքմէք, էյիշտիրմէք.


Գահակալ, աց

s.

successor;
vicar.

· Calfa

NBHL (4)

Որ կալեալ ունի զգահ իշխանութեան. իշխան. պետ. եւ Փոխանորդ.

Ոչ պակասեցին աթոռակալք եւ գահակալք յազգէն յուդայ մինչեւ ի քրիստոս. (Վրդն. ծն.։)

Որք ի մեծութեան գոյիցս գահակալք են՝ թագաւորք եւ իշխանք. (Համամ առակ.։)

Գերակայ գնդին՝ գլուխ ընտրեալ հօտին, գահակալ քոյին, պետրոս հրաշալին. (Գանձ.։)


Գահակալեմ, եցի

vn.

to succeed to the throne, to take the place of some one in dignity.

· Calfa

NBHL (3)

Որով ընկալեալ սորա զսուրբ օծումնս՝ եւ այդր եւս գահակալեսցէ. (Մաշտ.։)

Սուրմակայ ակնկալեալ փոխանակ սրբոյն սահակայ գահակալիլ յաթոռն. (Յհ. կթ.։)

ԳԱՀԱԿԱԼԵԼ կամ ԳԱՀԱԿԱԼԻԼ. Ունել զաթոռ իշխանութեան.


Գահակից, կցի, կցաց

s.

partner of the same throne or dignity.

· Calfa

NBHL (1)

Աստուած էր բնութեամբ, եւ գահակից հօր։ Գահակից է այ, եւ համաթոռ ամենեցունց տիրողին. (Պրպմ. ՟Լ՟Թ։)


Գահակցիմ, եցայ

vn.

to sit on the same throne, to have the same dignity as another.

· Calfa

NBHL (3)

Աթոռակից լինել.

Համբարձեալ գահակցեցաւ ի սեպհականսն ընդ հօր. (Նիւս. խոստով.։)

Յընթրիսն հոգեւոր ընդ բազմականոն գահակցեալ. (Սկեւռ. լմբ.։)


Գահամեծար

adj.

honourable, primary;
— իշխանք, grandee, court, nobility.

· Calfa

NBHL (2)

Մեծարեալ գահու ի վեր քան զայլս. աւագանի.

Թագաւորն, եւ գահամեծար իշխանք. (Յհ. կթ.։)


Գահանշան

adj.

remarkable in dignity, royal prince.

· Calfa

NBHL (2)

Նշանաւոր գահու. թագաւորազն.

Արշակունեաց գահանշանաց. (Նար. մծբ.։)


Գահավէժ

adj. adv.

precipitated;
— առնել, to precipitate, to throw from a precipice;
— լինել, to be precipitated, to fall from above;
— տեղի, precipice;
—, — բերմամբ, precipitately, hurriedly.

· Calfa

NBHL (2)

Ոչ երբէք ի վայրի դալարւոջ, այլ գահավէժ, եւ ի մէջ փշոց. (Մագ. ՟Ծ՟Դ։)

ἁπόκρημνος praeceps, praecipitatus Վիժեալ ընդ գահս. հոսեալ ի դարէ. եւ Գահավիժական.


Գահավիժեմ, եցի

va.

to precipitate.

· Calfa

NBHL (3)

Գահավէժ առնէին զնոսա ի ծայրից բարձրավանդակին. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Է. 12։)

Զայլս այլուր տարեալ գահավիժեաց. (Վրդն. ծն.։ Տօնակ.։)

ԳԱՀԱՎԻԺԵՄ ԳԱՀԱՎԻԺԻՄ. κατακρημνίζω praecipito Հոսել, հոսիլ ի բարձանց կամ ի դարէ ի վայր. ուչուրումտան աշաղը պրագմագ՝ տիւշմէք.


Գահաւանդ, աց

s.

cf. Գահաւանդակ.

· Calfa

NBHL (6)

Իբրեւ զվարմ ձգեալ ի վերայ գահաւանդի (լս. (տաբիրոն). Ովս. ՟Ե. 1։)

Առ իտաբիրովն, կամ թէ ի գլուխ գահաւանդի. (Սարկ. քհ.։)

Որսորդ կաքավի ի գլուխ գահաւանդի. (Սիր. ՟Ժ՟Ա. 32։)

Քան զորս գեր ի վերոյ կայ այն եառն՝ երկուք գահաւանդակօք բաժանեալ. (Նիւս. երգ.։)

Որ բազում գահաւանդակօք բաժանեալ է։ Զառաջին գահաւանդակն ելանիցէ։ Եօթն գահաւանդակօք. (Սարգ. ՟ա. յհ. յռջբ. եւ վջ։)

ԳԱՀԱՒԱՆԴ մանաւանդ ԳԱՀԱՒԱՆԴԱԿ κρημνός praecipitium, λοφία cacumen ( ի սուրբ գիրս ՝ իտաբիրիոն. որ է ըստ եբր. թաբոր լեառն, եւ κάρταλλος որ եւ կողով սրածայր՝ որպէս դարան եւ թակարդ քուաւոր)։ Բարձրաւանդակ տեղի. գահ. դար. ծայրք եւ սարք կամ դարաւանդք լերանց. ուչուրում, վարդա.


Գահաւանդակ, աց

s.

cap, height, ele vation, precipice, very high and steep place.

· Calfa

NBHL (6)

Իբրեւ զվարմ ձգեալ ի վերայ գահաւանդի (լս. (տաբիրոն). Ովս. ՟Ե. 1։)

Առ իտաբիրովն, կամ թէ ի գլուխ գահաւանդի. (Սարկ. քհ.։)

Որսորդ կաքավի ի գլուխ գահաւանդի. (Սիր. ՟Ժ՟Ա. 32։)

Քան զորս գեր ի վերոյ կայ այն եառն՝ երկուք գահաւանդակօք բաժանեալ. (Նիւս. երգ.։)

Որ բազում գահաւանդակօք բաժանեալ է։ Զառաջին գահաւանդակն ելանիցէ։ Եօթն գահաւանդակօք. (Սարգ. ՟ա. յհ. յռջբ. եւ վջ։)

ԳԱՀԱՒԱՆԴ մանաւանդ ԳԱՀԱՒԱՆԴԱԿ κρημνός praecipitium, λοφία cacumen ( ի սուրբ գիրս ՝ իտաբիրիոն. որ է ըստ եբր. թաբոր լեառն, եւ κάρταλλος որ եւ կողով սրածայր՝ որպէս դարան եւ թակարդ քուաւոր)։ Բարձրաւանդակ տեղի. գահ. դար. ծայրք եւ սարք կամ դարաւանդք լերանց. ուչուրում, վարդա.


Բանաքաղ

adj. s. plagiary;
compiler;
curious.

· Calfa

NBHL (4)

Որ քաղէ կցկտուր բանս ի կարկատել զսնոտի կարծիս, եւ այլն. բանակրկիտ. բանորսակ.

Ո՛վ բանաքաղ մարկիոն, որ զմին լսէ, եւ զմիւսն ստգտանէ. (Եզնիկ.։)

(Կախարդք) բանաքաղ լինին յաւետարանէն Քրիստոսի, եւ ի ներքս խառնեն գրով. (Նոննոս.։)

Մարդահաճոյք, բանաքաղք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Բանբեր, աց

s.

messenger, envoy.

· Calfa

NBHL (2)

Բանաբեր. լրաբեր. պատգամաւոր.

Ոչ գոյր նորա մեզ գնել բանբերին։ Բանբեր անդամ ոչ ապրէր. (Բուզ. ՟Դ. 5։ ՟Ե. 57։)


Բանդեմ, եցի

va.

cf. Բանտեմ.

· Calfa

NBHL (9)

ԲԱՆԴԵՄ որ եւ ԲԱՆՏԵՄ. Ի բանտ արկանել. փակել ի կապարանի. եւ Արգելուլ ուրեք իբրեւ ի բանտի կամ ի դիպահոջ. որպէս իտ. carcerare

Բանդեցին զմեծն սամփսոն։ Բանդեաց զյափշտակողն. (Եփր. թաղմ.։)

Տեսցուք զբանդեալն. յն. զ՝ի բանտին. (Ոսկ. յհ.։)

Զլուսաւոր արեգակնդ ի խաւարի արկեալ բանդեցաք. (Ոսկ. լս.։)

Զորս վիրաւորէր, կռփէր, բանդէր. (Շ. ՟ա. պ. ՟Ժ՟Թ։)

Բանդեաց զնա յամուր մախանաց։ Զաղքատս եւ զօտարս զրկէ եւ բանդէ. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. առակ.։)

Յայլ տունս բանդեցան մարք. (Մաշկ.։)

Բանդէր զհոգիսն. (Վրդն. օր.։)

Բանդեաց ի փոր կիտին (զՅովնան). (Երզն. մտթ.։)


Բանդիռն

cf. Բամբիռն;
cf. Փանդիռն.

· Calfa

NBHL (1)

Փուքքն հնչիւն հանեն ի փողի եւ ի բանդռան։ Բերանն որպէս բանդիռն. (Ոսկիփոր.։)


Բանեար

s.

feud, quarrel, dispute, wrangling;
cf. Բան.

· Calfa

NBHL (2)

Իբր Բանք հակառակութեան. կագ, կռիւ. խօսք խօրաթա.

Զծառայսն Ղովտայ, որ զբանեարսն սիրէին. (Եփր. ծն.։)


Բանեղ, աց

adj.

verbose, eloquent, voluble, fluent.

· Calfa

NBHL (5)

Ի ձեռն բանեղ կնոջն զարթոյց յովաբ զկամս Դաւթի. (Նախ. ՟բ. թագ.։)

Հեթանոսացն իմաստունք եւ բանեղք։ Բանն Աստուծոյ յինքն քարշէր զմեծամեծս եւ զտնանկս, զբանեղս եւ զծանրալեզուս. (Պրպմ. ՟Լ՟Թ. եւ ձեռ։)

Թէ զսա սիրես, լինիս բանեղ. (Կրպտ. ոտ.։)

Զանբանս՝ բանեղս արար (որպէս զէշն բաղաամու). (Նար. յովէդ.։)

λογάς, ἑλλόγιμος eloquens, disertus Կորովաբան. իմաստաբան. քաջախօս. ճոխաբան. ճարտարախօս. խօսուն.


Բանընդդէմ լինիմ

sv.

to contradict.

· Calfa

NBHL (1)

Եթէ ոք յոյժ անմիտ իցէ, չկարէ բանընդդէմ լինել, թէ չիցէ այնպէս. (Ոսկ. ես.։)


Գերազանց

adj.

excellent, sublime, eminent, superior, magnificent, extraordinary;
— իմն օրինակալ, excellently, eminently, supremely.

· Calfa

NBHL (11)

Խոշոր (ասի), վասն ումեմն ( ի մասանցն) գերազանցն լինելոյն, եւ ումեմն՝ որ պակաս. (Արիստ. որակ.։)

(Ծառ) գերազանց առ ամենեքումբք պտղաբերօքն. (Պիտ.։)

գերազանց քան զբնակութիւն սրբութեանց. (Նար.։)

Զօրութիւն եւ խորհուրդ սորա գերազանց եղեւ քան զկամարն երկնից. (Շ. բարձր.։)

Քան զամենայն միտս գերազանց։ Եւ մահու եղեն գերազանց. (Շար.։)

Գերազանց սահմանի, կամ չափոյ, գովութեան։ Երկրային հնարից գերազանց։ Աշակերտք գերազանցք օրինացն Մովսեսի. (Նար.։)

Գերազանց յուսոյ՝ շնորհ։ Գերազանց ելանեմք երկիւղին. (Լմբ.։)

ԳԵՐԱԶԱՆՑ. մ. ԳԵՐԱԶԱՆՑԱԲԱՐ. Գերազանց օրինակաւ, առաւելութեամբ. Նշանակեաց զերկուս բնութիւնս՝ գերազանց միաւորեալս ի վեր քան զմիտս եւ զբանս. (Զքր. կթ.։)

Մարմնով գերազանց նմին բարձրացաւ. (Նար. կուս.։)

Կարէ քան զասացեալս ի սոյն գերազանցաբար իմաստասիրել. (Լմբ. սղ.։)

ὐπερέχων, διάφορος excellens, praestans, eximius Գեր ի վեր զանցեալ. բարձրագոյն. վերագոյն. գերագոյն. վեհագոյն. վսեմագոյն, առաւելեալ. ի վեր քան.


Գերազանցեմ, եցի

vn.

to surpass, to surmount, to excel, to exceed.

· Calfa

NBHL (9)

Յերկնաւոր հարսանիս գերազան փեսայիդ. (Բենիկ.։)

Յերկաքանչիւրումն գերազանցէ ըստ լաւին։ Ըստ բազմութիւն թուոց գերազանցեսցէ. (Փիլ.։)

Գերազանցէ զմերովս գիտութեամբ։ Քան զօրինակս զօրութիւն գերազանցելով. (Կիւրղ. գանձ.։)

Գերազանցեալ քան զամենայն, որք զայնու ժամանակաւ էին առաքինիք. (Խոր. ՟Գ. 67։)

Զբոլորիւքն գերազանցեաց։ Բարեբախտութեամբ եւ շինութեամբ քաջ ի բաց գերազանցեցին զմիջերկրեայ զհռչակաւոր քաղաքօքն. (Պիտ.։)

Չափաւոր ախտիւ, եւ ոչ գերազանցեալ. (Նիւս. բն.։)

Գերազանցէ քան զհեղեղին յորդութիւն։ Անդր քան զօրինակն գերազանցեաց ճշմարտութիւն ի նշանս, եւ այլն։ Հօրն կրիցն գերազանցեաց։ Անճառ ես բանից, եւ գերազանցեալ քննութեանց. (Նար.։)

Սքանչելի է խորհուրդ փրկագործութեանս՝ ամենայն մտաց եւ բանի գերազանցեալ. (իբր գերազանց). (Սկեւռ. ես.։)

ὐπερβάλλω, ὐπερβαίνω, ὐπερέχω excello, excedo, supero, transcendo Գերազանց լինել քան զայլս. յառաջել անցանել. առաւելուլ. եւ Զանցանել ըստ չափ.


Գերազանցօրէն

adv.

excellently too much.

· Calfa

NBHL (2)

Գերազանց օրինակաւ. եւ Ինքնիշխանաբար՝ զանցանելով ըստ օրէնս.

Մի՛ կարասցէ գերազանցօրէն փոփոխել ըստ կամաց իւրեանց. (Խոր. ՟Գ. 65։)


Գերազարդ

adj.

well ornamented, rich, superb.

· Calfa

NBHL (6)

գերազարդ միտ, նմանութիւն։ Գերազարդիցն տռփմանց գիտութիւնք։ Խորհրդոց գերազարդից թաքնութեանց տեսութիւնիս. (Դիոն.։ ուր Մաքսիմոս միշտ մեկնէ գերակարդ, եւ գերաշխարհիկ։)

Կամեցաւ զաթոռ իւր արկանել ի վերայ գերազարդ ամպոցն. (Նար. յովէդ.։)

Ի տիպ վեհիցն եւ գերազարդ քահանայապետութեանց. (Սկեւռ. լմբ.։)

Բարձրագոյն քան զառաջինն, եւ գերազարդ վայելչութեամբ. (Շար.։)

Մեծացուցանէ ( ի նոր օրէնս) գերազարդ պատուով եւ իշխանութեամբ զքահանայութեան խորհուրդ. (Սարկ. քհ.։)

ὐπερκόσμιος supermundanus, supermundialis Առաւելեալ զարդուք. եւս վայելչազարդ, շքեղ. պանծալի. գերագոյն կարգաւ. մանաւանդ Գերաշխարհիկ, եւ չնաշխարհիկ. ըստ հոմաձայնութեան յունին, զի աշխարհ եւ զարդ՝ մի է ըստ յն.


Գերազօր

adj.

powerful.

· Calfa

NBHL (3)

Զգերազօրն աստուած արհնաբանեմք որպէս ամենազօր, որպէս զերանելի եւ միայն հզօր. (Դիոն.։)

Արդարութեան շնորհ որ եւ գերազօրն է ի վերայ մեղաց. (Պրպմ. ՟Ի՟Է։)

ὐπερδύναμος, ὐπερδυναμῶν praepotens, praevalens Գեր ի վերոյ զօրութեամբ. մեծազօր. կարօղ ամենայնիւ.


Գերալիր

adj.

heaped up, very full.

· Calfa

NBHL (2)

Լի ի կարօտսն, գերալիր ի լիս։ Գերալիր լուսով։ Վասն գերալրին եւ գերագոյն քան զմիտս բարեկենդանութեան. (Դիոն.։)

ὐπερπληρής superque plenus, copiosissimus, exuberans Լի՝ գեր քան զամենայն. լիազեղուն.


Գերածայրեալ

adj.

cf. Գերածայր.

· Calfa

NBHL (2)

Իբր Գերեալ կամ գերի ածեալ. գերուած.

Գերեաց զգերութիւն ... եւ ընդէ՞ր ասէ, գերեալք եւ գերածք. քանզի սատանայ պատրանօք գերեաց. (Լմբ. սղ.։)


Գերածաւալ

adj.

much spread.

· Calfa

NBHL (1)

Յոյժ ծաւալեալ, Ճապաղեալ ընդ ամենայն կողմն.


Գերակայ, ից

adj.

eminent, pre-eminent, supreme.

· Calfa

NBHL (19)

Ի փափագումն ածէ տեսութեան գերակայիցն բարեաց. (Նիւս. երգ.։)

Ընդ գերակայ ծայրս ծառոց։ Գերակայ բարձրութեամբ։ Զգերակայ անիրաւութեան տանի մրցանակս. (Պիտ.։)

Ըստ գերակայ իւրում ճոխութեան։ Զրկեալ ի գերակայ բարեացն. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. եկեղ.։)

Վայելչաբար մեկուսեալ եւ ի գերակայ մասին եդեալ զընտրեալսն ի քահանայագործութիւն. (Մեկն. ղեւտ.։)

Հանէ յիմաստըս գերակայ. (Շ. այբուբ.։)

Խոնարհ են ճառքն, այլ գերակայք են աւանդութիւնքն. (Եփր. աւետար.։)

Հանդերձ խնդրով.

Քան զամենայն գոյութիւն գերակայ է աստուած. (Դիոն.։)

Այնչափ քան զեղականացս բնութիւն՝ գերակայ։ Եւ ոչ ըստ միոյ յեղանակի եղիցի գերակայ հայր քան զորդի, զնոյն ունելով էութիւն. (Կիւրղ. գանձ.։)

Քան զայլսն ամենեսին յարուցեալ եւ գերակայ դուք ո՛վ Քրիստոսասէրքդ թագաւորք. (Պրպմ. ՟Լ՟Է։)

Գերակայ ապականութեան յայտնեցաւ։ Գերակայ փորձութեանց գտեալ. (Նար. մծբ.։)

Այսմ որ յոքունց գոլ գերակայ՝ նախ նստելոց յաթոռ նորայ. (Յիսուս որդի.։)

ԳԵՐԱԿԱՅՔ. գ. Վերինք. երկնայինք. աստեղք. զուարթունք.

Ի գերակայիցս զնոցա յանդիմանել զաննզգամութիւն. (Աթան. ՟Ժ՟Բ։)

Ամփոփեալ ի տեղի գերակայիցն։ Բարձրացուցեր ի ստորայնոցս գերակայիցն կայանս. (Շար.։)

Անդանօր հրաշապէս եւ եւս քան զէսն գերակայից եւ որդիքն լուսոյ դաւանին. (Նար. մծբ.։)

Վերնատունկ իմն է առաքինութիւն, եւ ի գերակայսն հայի. (Նիւս. երգ.) իմա՛ ըստ յն. ի գեր ի վերոյսն։

Եւ այս ի յամս էր ոչ սակաւ, այլ քառասուն՝ եւ գերակայ. (Շ. եդես.) այսինքն աւելի, զանցեալ։

ὐπερκείμενος, προέχων, ὐπέροχος superjacens, supremus, eminens, praestans, praestantissimus Որ կայ գեր ի վեր. կայանիւք կամ աստիճանաւ բարձր. ծայրագոյն. եւ Գերագոյն. գերազանց.


Թօշնիմ, եցայ

va.

to grow weak or faint, to decay, to languish, to droop.

· Calfa

NBHL (3)

Թառամիլ. նուաղիլ. թուլանալ. թողուլ անձամբ զանձն. (յն. խոնարհել զինքն)

Սկսաւ թօշնիլ, եւ մեկնեցաւ ի նմանէ զօրութիւն նորա. (Դատ. ՟Ժ՟Զ. 19։)

Որպէս ի ցրտութիւն մարմինն (ծերոց) դառնայ տկարանայ, ըստ նմին եւ ցանկութիւնն հանդարտեալ թօշնի. (Անյաղթ հց. իմ.։)


Թօսեմ, եցի

va.

cf. Թաղեմ.

· Calfa

NBHL (1)

ԹՕՍԵԼ. Այսպէս գրի ի Վրք. հց. տպ. ՟Ի՟Զ. փոխանակ գրելոյ ԹԱԶԵԼ, զոր տեսցես։


Ժ (jé)

s.

the tenth letter of the alphabet, and the sixth of the consonants;
ten, tenth.

· Calfa

NBHL (7)

Տառ բաղաձայն, անուանեալ Ժէ, ի կարգէ կիսաձայնից, միջակ ըստ հագագին՝ ընդ շ եւ չ.

Ժ. Լծորդ գտանի ընդ շ. զի գրի նժդեհ, նշդեհ. արխոյժ, աշխոյժ. որպէս եւ անունս աժդահակ ժաժդահակ. որ է աժտէր, վիշապ։

Ժ. Զկնի տասներորդ դարու ի յաճախել գաղղիացւոց յարեւելս, որպէս նոքա ժ հնչէին զյունական տառդ γ եւ լատ. g, որ լինին ի մեզ գ, եմուտ եւ առ ոմանս ի հայոց գրել ժ ի բառս ինչ, ուր սովորաբար եդեալ լինէր գ, ուստի եղեւ անխիտր գրել՝ մագիստրոս, եւ մաժիստռ. դիոգինէս, եւ դիոժէն. տէր յովհան, եւ կիւռժան. որպէս եւ պերփեռուժէն, իբրու պորփիւրոգէն, այն է ծիրանածին։ այլ առաւել անհեթեթ է գրչութիւնն ի (Քեր. Մագ. եւ Երզն.)

Ո աժիոս ապոստոլոս. ի աժիա թէոդոքոս. իբրու օ այիօս աբօսդօլօս. ի այիա թէոդոգոս. այսինքն սուրբ առաքեալն, սուրբ աստուածածինն։

Ժ. ՟ժ. Որպէս նշանակ թուոյ՝ է Տասն, կամ տասներորդ։

Ժ. Ի խորհուըդ գրոյս բարւոք գրեաց՝ որ ասացն.

Ժէն, ժամանակեայ զկեանքս անցաւոր, կարծել չտայ քեզ փառաւոր։ Ժէն, ժուժկալ լինել ասէ յուսումն, թէ եւ ապտակ առնուս յարբումն. (Շ. այբուբ.։)


Ժամաբաշխ, ից

s.

astrologer, caster of nativities.

· Calfa

NBHL (2)

Եթէ այլուր եւս դիպեսցի ժամաբաշխն եւ րոպէահամարն արտաքոյ տանն, ուր ծնաւ մանուկն, եւ ի նմին ժամաբաշխ րոպէահամար աստղագիտին պարտ եւ պատշաճ է փոյթ յանձին ունել առ ի գիտել ճանաչել զժամ մանկան՝ ուր ծնաւ. (Վեցօր. ՟Զ։)

ὠρονόμος horas distribuens, vel regens Աստեղագէտ ծննդաբան, որ ըստ մտի բաշխէ զժամս ծագման աստեղաց՝ առ ի գուշակել զբախտ մանկան ծնելոյ յայն ինչ պահու.


Ժամագիրք, գրոց

s.

breviary;
hours;
prayer-book.

· Calfa

NBHL (1)

μήν (որ է ամիս). officium (պաշտօն). breviarum (համառօտութիւն). horarium, liber horarum canonicarum Գիրք ժամակարգութեան, կամ հասարակաց աղօթից. որոյ լրագոյնն հանդերձ սաղմոսարանաւ, երգովք, եւ տօնացուցիւ կոչի Մայր կամ Ատենի ժամագիրք։ Ժմ. ձ. եւ տպ։ (Յիշատ.։)


Ժամադէտ

s.

horoscope, nativity.

· Calfa

NBHL (4)

Ի ժամադիտէն բաշխեն ի մասունս եւ ի կրկնամասունս։ Կենդանատեսակ առիւծիլ ... եւ ինքն արդեօք ժամադէտ. (Շիր.։)

Զեօթն աստեղսն եւ ժամադէտ ... երմէս զմրխտեայ, եւ ժամադէտն լիկտինոս. (Պտմ. աղեքս.։)

Երկակի տրոհեալ քառակի միջօրէի եւ ժամադիտի շարժմամբ. լինի իմանալ կա՛մ զաստղն, կամ զգործին դիտելոյ զաստեղս։

ὠροσκόπος horoscopus, observans horas եւ այլն. եւ ὠροσκοπία consideratio horarum natalitiarum եւ instrumentum observandi horas Դիտօղ ժամուց. որպէս նոյն ընդ ժամաբաշխ. եւ Դիտօղութիւն ժամուց. դիտեալն աստղ կամ կողմն երկնից վասն ծննդաբանութեան.


Ժամակալ լինիմ

sv.

cf. Ժամադրեմ.

· Calfa

NBHL (1)

Վարէր զինէր ժամակալ լինէր վասակ, հանդերձ ամենայն զօրօքն եւ այլն. (Բուզ. ՟Դ. 20։)


Ժամահար, ի

s.

rattle;
bell-ringer.

· Calfa

NBHL (7)

Ազդարարն ժամահար (կամ ազդարարութիւն ժամահարին) նախ ի փառաւորութիւն աստուծոյ է բոլորից հրաւիրակ, եւ դարձեալ հրեշտակական փողոյն հնչումն նշանակիչ. (Յհ. իմ. եկեղ.։)

Ազդէր փայտն օրհնութեան ժամահարին. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Ի փայտն երջանիկ բարեբաստութեան ժամահարին խորհրդածութեան. (Նար. ՟Ղ՟Բ։)

Հնչեցուցանել զձայն ժամահարին. (Ասող. ՟Գ. 43։)

Խաչիւ եւ ժամահարաւ բարձրաձայնութեամբ ի վերայ պարսպացն զաստուած աղաչէին. (Լաստ. ՟Ժ՟Զ։)

Ի ձայն ժամահարի (կամ ժամահարոյ, եւ րոց). (Վրդն. պտմ.։)

κρόταλον crepitaculum եւ այլն. որ եւ ԺԱՄԱՁԱՅՆ. Գործի ժամ հարկանելոյ. այսինքն ազդելոյ ժողովիլ յեկեղեցին. որպէս կոչնակ ի փայտէ, եւ զանգակ, եւ այլն.


Ժամաձայն

s.

cf. Ժամահար.

· Calfa

NBHL (2)

cf. ԺԱՄԱՀԱՐ. որպէս գործի ձայնելոյ ի ժամ, կամ Ձայն ժամահարի.

Արգելին զժամաձայն հայոց ի քաղաքէն սեբաստու. (Ասող. ՟Գ. 20։)


Ժամանակաբար

adv.

at a fixed or established time.

· Calfa

NBHL (2)

χρονικῶς temporaliter Ընդ ժամանակաւ. Յորոշեալ ժամանակի. առ ժամանակն.

Յոլովք ժամանակաբար ասացեալքն (ի սուրբ գիրս՝) այլափոխելով ի ժամանակացն ցուցանին. (Առ որս. ՟Գ։)


Ժամանակագիր

s. adj.

chrnicler, chronologist;
chronological;
cf. Ժամանակագիրք.

· Calfa

NBHL (12)

ԺԱՄԱՆԱԿԱԳԻՐ. որպէս Ժամանակագրութիւն.

Զոր եւսեբի ժամանակագրի հաստատեալ է յեօթներորդ դպրութեանն. (Վրթ. քերթ.։)

Զկայնան չորրորդ ի նոյէ ամենայնք ի ժամանակագրաց գրեն։ Ի հինգերորդ գրոցն ափրիկանոսի ժամանակագրի. (Խոր. ՟Ա. 4. ՟Բ. 9։)

Երրորդ պատմութեանցս ժամանակագիր կանոնք մատենից։ կանոնք ժամանակագիր մատենից. (Բուզ. ՟Գ. 1։)

Ժամանակագիր արարեալ ի թագաւորութենէն խոսրովու որդւոյ տրդատայ. (Բուզ. ՟Գ. 1։)

Զժամանակագիրս կտրեաց, եւ այլուստ մատենագրեալ յօրինէր. (Զքր. կթ.։)

Իսկ ասելն (Միխ. ասոր.)

Ասացեալ ժամանակագիրք փարթամագոյնս գրեցին անխտիր հայի ի մատենագիրս եւ ի մատեանս գլխովին։

Կամ ա. որպէս Ժամանակագրական. χρονογραφικός

Եւ գ. որպէս Ժամանակագրութիւն. եւ Մատեան պատմութեան ժամանակաց. χρονογραφία

Վերածնեա՛ ապա ժամանակագիրն, եւ գտցես, եթէ ի գարեհէ որդւոյ արշաւրի մինչեւ ցքրիստոս են ամք չորեքարիւր ութսուն եւ երեք. (Աթ. ՟Թ։)

χρονογράφος chronographus, temporum seu annalium scriptor Մատենագիր ժամանակաց կամ քրոնիկոնի. գրիչ պատմութեանց ըստ համեմատութեան ժամանակաց դարուց ի դարս.


Ժամանակագրական, ի, աց

adj.

chronological.

· Calfa

NBHL (3)

կամակարագոյնս նաւիցիմք զալեօք ժամանակագրական ծովուն. (Ագաթ.։)

Տումարին անուն ի մերասեր ազին լեզու թուի թէ զհամարողականն դնե թիւ, եւ զժամանակագրականն. (Գր. տղ. թղթ.)

χρονογραφικός, χρονικός chronographicus, chronicus χρονολογικός ad temporum rationem pertinens Որ ինչ անկ է ժամանակագրութեան. պատմանկան եւ տոմարական.


Ժամանակագրեմ, եցի

va.

to chronicle, to write a chronicle;
to write on chronology.

· Calfa

NBHL (2)

Ղուկաս աւետարանիչն ժամանակագրէ վասն մկրտութեան տեառն. (Զքր. կթ.։)

χρονογραφεύω scribo de temporibus, vel historiam Գրել պատմութիւն ըստ իւրաքանչիւր ժամանակաց. ժամանակագիր առնել.


Ժամանակական, ի, աց

adj.

of time;
temporal, worldly;
—ս, recent, modern, of our time.

· Calfa

NBHL (12)

Բանականն եւ անբանն ոչ ունին ժամանակական բաժանումն. իսկ անուանեալ տեսակք ճարտասականիդ ժամանակական ունին առ միմեանս զանազանութիւնս. վասն զի բաղխոհական վասն ապառնոյ ժամանակի ունի զգոյութիւն. եւ այլն. (Սահմ. ՟Ժ՟Թ։)

Մինչդ ո՛չ ժամանակական է, այլ յաւիտենական. (Երզն. մտթ.։)

Կամ Ժամանակաւոր. ժամանակեան. անցաւոր. եղական.

Ի ժամանակական երեւմանցն փախչել. (Առ որս. ՟Գ։)

Բայց եթէ ի ժամանակական ոք այսու զիջանէ ի կարծիս. (Գր. հր.։)

Ամենայն որ լինելութիւն մարմնական ունի, համանգամայն եւ ժամանակական՝ ապականացու է եւ մահկանացու. (Նիւս. բն.։)

Եւ որպէս Ժամանակագրական.

Ի քրոնիկոն ժամանակական կանոնսն փոխեցայց. (Եւս. քր. ՟Ա։)

Պատմութիւն ժամանակական որ գիրք մնացորդացն անուանին. (Նախ. թագ.։)

Իսկ ԺԱՄԱՆԱԿԱԿԱՆՍ՝ է այժմու ժամանակիս. որ ինչ է առ մերովս ժամանակաւ. աս ատենիս. հիմակուան.

Ի ժամանակականս աւանդութեանց հրաժարեմք։ Բուռն հարցուք նախ զժամանակականս առկայացեալ անկարգութեանց. (Լմբ. պտրգ.։)

χρονικός temporalis καιρικός tempus significans որ ինչ պատշաճի ժամանակի, կամ ի մէջ բերէ զժամանակ. ատենի.


Ժամանակակէտ

s.

expiration, falling due, term, last moment, close;
— պայման, appointed time;
assignation;
expiration of a term agreed upon.

· Calfa

NBHL (3)

προθεσμία (ἠμέρα, ὤρἁ praefinitum tempus, statutus dies Կէտկամ սահման ժամադրութեան. որոշեալ ժամ.

Ընթա՛ յառաջ քան զժամանակակէտն այցելութեան. (Ոսկ. մտթ.։)

Կամ ա. προθεσμίος, -ία, -ίον praefinitus, -a, -um;
ante constitutus Ժամանակադրեալ, որոշեալ, սահմանեալ.


Ժամանակակից, կցի, կցաց

adj.

contemporary, ceetaneous, synchronous, happening at the same time.

· Calfa

NBHL (4)

Չգոյր ինչ ժամանակակից աստուծոյ. (Եզնիկ.։)

Հայր հաւասար է եւ ժամանակակից որդւոյ իւրոյ. (Մ այսինքն մշտնջենաւորակից. Վահր. երրորդ.։)

Սորա ժամանակակից համարին զփարոնեւս ինաքայ. (Եւս. քր.։)

σύγχρονος contemporaneus, coaevus, aequalis Որ իցէ ընդ այլում ի մի եւ ի նոյն ժամանակի հաւասար տեւողութեամբ.