Entries' title containing պ : 4936 Results

Քաղցրապտուղ

adj.

bearing or producing pleasant fruits.

NBHL (2)

Որ երել զպտուղ քաղցր. որոյ բերքն է քաղցր.

Ծառք քաղցրապտուղք եւ ախորժելիք։ Ի յեսսեան բուսոյ քաղցրապտուղ ծաղիկ. (Նար. առաք. եւ Նար. կուս.։)


Քանիպատի՞կ

adv.

how many more?.


Քապրցախ

cf. Կապպար.

NBHL (2)

ՔԱՊՐՑԱԽ որ եւ ԿԱՊՐՑԱԽ. cf. ԿԱՊԱՐ. որպէս Կապպար.

Յաղագս քապրցախի, եւ թրմզի։ Քապրցաքն հակառակ է սորա, զի ինքն ընդ ինքն բուսնի. (Վստկ. ՟Ի՟Զ։)


Քաջադիպութիւն, ութեան

s.

opportunity;
քաջադիպութեամբ, opportunely, at the proper time.

NBHL (2)

εὑτυχία prosperitas. եւ մ. εὑτυχῶς feliciter, apte. Քաջ դիպողութիւն-Բարեյարմարութեան. վայելուչթիւն.

Թերեւս արդեօք եւ զգեստուս իմոյ զխոշորութիւն սագասանես, եւ զերեսացս գրութիւն, որ ոչ քաջադիպութեամբ է։ Պէտք՝ են բացայիշատակք համառօտ՝ քաջադիպութեամբ ի դէմս ինչ վերաբերեալ. (Առ որս. ՟Ը։ Պիտ.։)


Փութապէս

adv.

in haste, hastily, diligently, promptly, rapidly, quickly, soon.

NBHL (5)

Գնաց ի լեռնակողմն փութապէս։ Փութապէս տարաւ զդանիէլ առաջի թագաւորին։ Ելեալ փութապէս յերուսաղէմ։ Յայնժամ փութապէս յոտս հասանէին ոնեայ։ փութապէս յղեցի զնա։ Ամք նոցա փութապէս անցին.եւ այլն։

Գտեալ զըղյալին՝ բերզէ զստոյգն փութապէս. (Խոր. ՟Ա. 8։)

Ոչ առ յապայ կատարելոց, այլ փութապէս վճարելոց. (Շ. եդես.։)

Վաղվաղակի փութապէս տագնապաւ հանէ զնա առ ի ծառոյն օրհնելոյ. (Եփր. ծն.։)

Որ զմարմինն փութապէս ստեղծնու (այսինքն ստածէ). (Պղատ. տիմ.։)


Փուշտիպան, աց

s.

body-guard, satellite, life-guard;
— զօրք, guard-house.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «թիկնապահ, անձ-նապահ զինւոր» Բուզ. դ. 53, ե. 7. Փարպ, Օրբել. որ և փշտիպան Եղիշ. գ. էջ 49, է. էջ 104, Ղևոնդ ժա. էջ 38, Ասող, տե՛ս և յա-ջորդը։

• -Պհլ. *pustipān ձևից. հմմտ. պհլ. puš-bkpān-sālar «անձնապահապետ», puštik-pānakīh «պաշտպանութիւն», պրս. [arabic word] puštibān «թիկնապահ, նպաստաւոր, օգ-նական» (որ և ❇ pustban), [arabic word] pustvān կամ [arabic word] pustivan «փայտեայ պահանգ, նիգ, սողնակ», քրդ. pištuvan «պաշտպան». սրանք կազմուած են պհլ. [arabic word] l︎ pušt=պրս. [arabic word] pušt=սանս. [other alphabet] pršta «կռնակ, թիկն» + pān «պա-հապան» բառերից. ըստ այսմ հյ. թրգմ. թիկնապահ։ Նոյն բառի հին արշակունեան ձևից է հյ. պաշտպան։-Հիւբշ. 255։

Պրս. բառի հետ համեմատեց նախ ԳԴ. նոյնը նաև ՆՀԲ, Lag. Beitr, bktr. Lex. 57։

NBHL (7)

ՓՈՒՇՏԻՊԱՆ կամ ՓՇՏԻՊԱՆ. պ. փիւշդիպան, փիւչդիվան. (իբր Կշտապան, թիկնատու) Թիկնապահ. անձնապահապետ. մարմնապահ. նեցուկ. օդնական. նիզակակից. զօրական ի զօրավիգն պատերազմի.

Պահէին զնոսա արձակ ի մէջ ազատագունդ փուշտիպան զօրացն։ Ետ նմա փուշտիպան մի հաւատարիմ. (Բուզ. ՟Դ. 53։ ՟Ե։)

Սահակ ասպետ յարձակեալ նիզակաւ ի վերայ փուշտիպանաց ստղարի. (Փարպ.։)

Փուշտիպանս եւ քուրմս առաքեալ. (Ուռպ.։)

Յանդգնեցան եւ կանայք փշտիպանացն. (Եղիշ. ՟Գ։)

Կոչէր առ ինքն զամենայն փշտիպանս համահարզս իւր. (Ղեւոնդ.։)

Հրամայեաց փշտիպանացն։ Սպանին զփշտիպանսն։ Համահարզացն եւ փշտիպանացն. (Ասող. ՟Բ. 3։)


Փոքրկապէս

adv.

little by little, by degrees.

NBHL (1)

Փոքրկապէս զարթոյց զգործ իւր, եւ սկսան հալածանքն. (Եւս. պտմ. ՟Զ. 2։)


Փռնապան, աց

s.

baker, oven-keeper.

NBHL (2)

պահապան կամ վերակացու փռան. հացագործ.

Հրամայեաց լինել փռնապան, զի արասցէ հաց. (Ճ. ՟Ա.։)


Քահանայապետ, աց

s.

priest, chief priest;
pontiff;
hierarchy;
—ն, հռովմայ, sovereign pontiff.

NBHL (9)

ἁρχιερεύς summus sacerdos, pontifex. Պետ եւ գլուխ քահանայից կամ յաջորդք նորա՝ գլխաւոր գործակցօք. ի նորումս ճշմտրիտ քահանայապետ յաւիտենից Քրիստոս, եւ փոխանորդք նորա՝ եւ յաջորդք առաքելոց եւ օրինաւոր առաջնորդք եկեղեցւոյ. որ եւ ՀԱՅՐԱՊԵՏՔ ասին. որպէս եպիսկոպոս, արքեպիսկոպոս, պատրիարգ, կաթողիկոս, պապ.

Քահանայապետն օծեալ։ Կարդեցան քահանայապետն օծեալ։ Կարդեցան քահանայապետքն զգեցեալ զպճղնաւորն։ Ծերոցն հրէից, եւ քահանայապետից։ Պահապանաց տաճարին, եւ քահանայապետից։ Թագաւորօքն մերովք, եւ քահանայապետօք մերովք։ Զօրանային բարբառք նոցա, եւ քահանայապետիցն.եւ այլն։

Այսպիսի եւ վայել էր մեզ քահանայապետ՝ սուրբ , անմեղ, անարատ։ Նայեցարո՛ւք ընդ առաքեալն եւ ընդ քահանայապետ խոստովանութեան մերոյ ընդ Յիսուս Քրիստոս։ Ունիմք այսուհետեւ քահանայապետ մեծ՝ անցեալ ընդ երկինս՝ զՅիսուս որդի Աստուծոյ.եւ այլն։

Ինքն քահանայապետ, եւ ինքն պատարագ. (Խոսր.։)

Քահանայապետ Աստուծոյ, եւ պատմօղ աստուածային օրինաց՝ տէր սուրբ գրիգոր։ Ի յիշատակի քահանայապետացս աստուածայնոյ։ Ընդ քահանայապետս աստուածային օրինօք պատուեալս. (Շար.։)

ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ. ἰεράρχης hierarcha. դասապետ հրեշտակաց կամ սրբազան պաշտօնէից յերկինս. (ըստ յն. սրբազնապետ)

Քահանայապետք առաջին։ Քահանայապետք երկրորդ։ Առաջին յերկինս քահանայապետք։ Երկրորդին դասու քահանայապետք։ Երրորդ ի յերկինս քահայապետք։ Ի գերիմտցական քահանայապետութենէն քահանայապետք. (Շար.։ Շ. հրեշտ.։)

Իբր Քրմապետ.

Քահանայապետն կռոց. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Քահանայապետաբար

adv.

pontifically.

NBHL (2)

ἰεραρχικῶς hierarchice. Իբրու քահանայապետ կամ սրբազանապետ. քահանայապետապէս

Առ հասանելի նմանութիւն աստուածասիրաց իմացութեանց քահանայապետաբար երեւեալք։ Ո՛րք են (ի հրեշտակս), որք մեզ քահանայապետաբար վերակացուք եղեն. (Դիոն. երկն.։ Մաքս. ի դիոն.։)


Քահանայապետական, ի, աց

adj.

pontifical.

NBHL (3)

ἰεραρχικός, ἁρχιερατικός pontificius, pontificalis ἰερότατος sacrosanctus, sanctissimus. Սեպհական քահանայապետի եւ քահանայապետութեան. սուրբ. սրբազան.

Եւ զայս յուշ առնեմ քում քահանայապետականիդ հանճարոյ։ Եղելոյ ի կարգի քահանայապետականի։ քահանայապետական իշխանութիւն, կամ սուրբ ժողով, աթոռ, օրհնութիւն, հայցուածք. (Դիոն. երկն.։ Պրպմ. ՟Լ՟Բ։ Մագ. ՟Ա.։ Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ.։)

Ո՛վ գրիգորիոս քահանայապետական գլուխ. (Իգն. յռջբ։)


Քահանայապետեմ, եցի

vn.

to be or become high priest or pontiff;
to perform the duties of pontiff.

NBHL (5)

չ. ἁρχιερατεύων pontifex constituor, summo sacerdotio fungor. Քահանայապետութիւն առնել, եւ քահանայապետ լինել, կարգիլ. առաջնորդել ի սրբազան կարգի.

Յանդիման երեսաց հօրդ քահանայապետեա՛ մեզ։ Եզեալ յերկինս երկնից՝ զամենեսեան զմեզ Ելեալ յերկինս երկնից՝ զամենեսեան զմեզ քահանայապետելով իւր սրբէ, Լմբ. (պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Նախ երբայեցւոց քահանայապետեաց ահարոն. (Եւս. քր. ՟Բ։)

Իբրու ի նոյն իսկ յաստուածութենէ քահանայապետիլ նոցունց։ Երիցագոյնն եւ մերձ առ Աստուած իմացութեանց բարեզարդութիւն ի կատարողապետականէն լուսափայլութենէ քահանայապետեալ. (Շ. հրեշտ.։ Դիոն. երկն.։)

Նուաստագունիցն կարգաց իւրաքանչիւր ոք առաջինն քահանայապետէ. իսկ վերնագունիցս այսոցիկ զարդու քահանայապետութեանս՝ աստուած քահանայապետէ. (Մաքս. ի դիոն.) (այսինքն որպէս սրբազան պետ լուսատու լինի, առաջնորդէ)։


Քահանայապետութիւն, ութեան

s.

dignity of a high priest, pontificate;
hierarchy.

NBHL (7)

ἁρχιεροσύνη summum sacerdotium, pontificatus. Քահանայապետն գոլ. եւ Իշխանութիւն՝ պաշտօն եւ գործ քահանայապետի ի հին կամ ի նոր օրէնս.

Ջանայր յակիմոս վասն քահանայապետութեան։ Գլուխ քահանայապետութեան։ Ի քահանայապետութեան աննայի եւ կայիափայ.եւ այլն։

Յափշտակել կամեցան զքահանայապետութին յահարոնէ. (Սարգ. յուդ. ՟Բ։)

Դադարեաց յազգէ նորա քահանայապետութիւն։ Բարձցի քահանայապետութիւն յազգէս (այսինքն ի ցեղէ իմմէ)։ Ով ոք նստցի յաթոռ նորա յաջորդելով զաստիճան քահանայապետութեանն. (Խոր. ՟Գ. 66։ Ճ. ՟Բ.։ Վրք. ոսկ.։)

ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ἰεραρχία hierarchia, sacer ordo. Սրբազնապետութիւն կամ դասապետութիւն հրեշտակաց։

Քահանայապետուեւիւն է՝ ըստ իս, կարգ սրբազան, եւ հանճար եւ ներգործութիւն առ աստուածատեսակ նմանութիւն, մինչ ոք քահանայապետութիւն ասիցէ, զամենեցուն միահամուռ սրբազանիցն ասէ զարգ. (Դիոն. երկն. եւ Դիոն. եկեղ.։)

Մեծն դիոնեսիոս յերիս կարգս բաժանէ զինն դասուց երկնաւորաց քահանայապետութիւնս։ Պետութիւնք բարձրացեալք ի քահանայապետութիւն երրորդ։ Զերկնաւոր քահանայապետութեանցն կատարելով զտօնախմբութեան տօնս (Շ. հրեշտ.։ Շար.։ Ժմ.։)


Քահանայապէս

adv.

like a priest, sacerdotally.

NBHL (3)

Ո՛չ քահանայապէս հին կամ նոր օրինի.

Որպէս քահանայ՝ ըստ հին կամ նոր օրինի.

Ո՛չ քահանայապէս ըստ ահարոնեան տկար օրինին մատետր։ Զուարթնոցն բան իմն ընծայեցեր մարդկօրէն փրկական քահանայապէս եւ քաւչապետաբար մաղթել. (Նար. ՟Ժ՟Դ. ՟Լ՟Դ։)


Գազանապէս

NBHL (2)

Գազանապէս վարիլ, մռնչել, ուտել. (՟Բ. Մակ. ՟Դ. 25։ Ճ. ՟Դ.։ Նոննոս.։)

Գազանապէս խորհէր, եւ ոչ մարդկապէս. (Իսիւք.։)


Դէպուդէպ

NBHL (2)

ἁτένες intente, fixis oculis Անվրէպ. անթարթափ աչօք. ուշի ուշով.

Դէպուդէպ նկատեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 24։)


Իսպառ

NBHL (3)

Ի ՍՊԱՌ. ԻՍՊԱՌ. εἱς τέλος, εἱς πέρας in finem, omnino. Մնչեւ իսպառումն. մինչ ի կատարած. ցվախճան. յաւէտ. բոլորովին. ամենայն սարօք կամ մասամբք. բնաւին. ինչուան ետքը, բոլոր բոլորովին.

Ոչ իսպառ բարկանայ մեզ տէր։ Որ համբերեսցէ իսպառ, նա կացցէ։ Զիմի՛ իսպառ եկեալ թախանձիցէ զիս.եւ այլն։

Հասից նմա իսպառ։ Հանից զքեզ իսպառ (յեգիպտէ)։ Ծագեսցէ իսպառ. եւ այլն։


Խապազ

Etymologies (1)

• «հացագործ» Վրդն. առակ. 200. Միխ. աս. էջ 80 (տպուած է սխալմամբ խա-պաղ)։

NBHL (2)

Բառ ռմկ. այն է արաբ. խուպազ, այսինքն Հացագործ.

Ուլ մի խորոված, եւ գինի, եւ խապզի հաց։ թագաւորն ձեր խապզի որդի է եղեալ։ Յամենայն օր խապազն հաց բերէր. (Վրդն. առակ.։)


Ամենապահ

NBHL (3)

Պահօղ եւ պահպանիչ ամենայնի, եւ յամենայն չարէ. ամենախնամ. ամմէնքը պահօղ՝ հոգացօղ.

Ամենապահ ձեռամբն փակեալ զտապանն։ Ամենապահ շնորհացն. (Ագաթ.։)

Ընդ ամենապահ աջովն Աստուծոյ ամրանալ. (Խոսր.։)


Ամենապատճառ

NBHL (2)

παναίτιος. omnium causa, effector, vel effectrix Այն՝ որ պատճառ կամ պատճառօղ է ամենայնի.

Ի գերագոյէն եւ յամենապատճառ Աստուածութենէն։ Զօրութիւն ամենապատճառին Աստուծոյ։ Ամենապատճառ նախախնամութեան։ Յամենապատճառէ եւ աղբիւրեղէն բարերարութենէ. (Դիոն.։)


Ամենապատշաճ

NBHL (2)

Ամենայն իրօք պատշաճեալ. բարեյարմար.

Կազմէ ամենապատշաճ յօրինուածով. (Սարկ. քհ.։)


Ամենապարծ

NBHL (3)

Յոր օրէ՛ն է պարծիլ ամենեցուն. ամենապանծալի.

Ամենապարծ խաչիւն ծանուցեալք. (Ագաթ.։ եւ Կորիւն.։)

Բերկրիք ամենապարծ փառօք. (Պիտ.։)


Ամենապետ

NBHL (3)

πάνταρχος. omnibus imperans Պետ եւ իշխան բազմութեան. ընդհանուր հրամանատար յարքունիս, եւ ի պատերազմի. հազարապետ տան, եւ սպարապետ. պաշ քեահեա. եւ սէրասքեր.

Կարգէր զնա սենեկապետ, եւ ամենապետ հաւատարիմ ի վերայ ամենայն կենաց թագաւորին. (Մեսր. եր.։)

Այր ճոխ ի դրան արքունի, եւ ստրատելատ, այս ինքն ամենապետ. (Ճ. ՟Բ.։)


Ամենապտուղ

NBHL (2)

πάγκαρπος, παγκάρπιος. fructus omnis generis habens Ունօղ կամ բերօղ զամենայն ազգ պտղոց. պտղալից. ամմէն պտուղ տուօղ.

Զամենապտուղն զայն զդրախտն։ Պարտէզ ամենապտուղ. (Յհ. իմ. երեւ.։ Վրդն. երգ.։)


Ամենասպառ

NBHL (5)

Որ զամենայն ինչ սպառէ. վատնիչ եւ ծախիչ հասարակաց. զամմէնը հատցնօղ՝ ջնջօղ.

Համաջունջ ամենասպառ ջրհեղեղ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Ե։)

Գերազանցէ քան զհեղեղին ամենասպառ ծովուն յորդութիւն. (Նար. ՟Ժ՟Ե։)

Բոլորովին, իսպառ կորուսմամբ.

Ոչ ի համբաւելն զքեզ կորուսեալ՝ համայնաջինջ եւ ամենասպառ զսերմն ծննդոցն կրճատեցեր. (Նար. ՟Լ՟Զ։)


Definitions containing the research պ : 10000 Results

Բաղկացուցիչ, չի, չաց

adj.

constituent.

NBHL (2)

Որ զայս ամենայն՝ բաղկեցուցիչն՝ բաղկացոյց, բարի էր։ Զոսկին բաղկացոյց այսպէս. (Պղատ. տիմ.։)

Ոչ ունի բաղկացուցիչ զանազանութիւնս։ Ամենայն սահման ի սեռէ եւ ի բաղկացուցիչ զանազանութեանց լինի. (Անյաղթ պորփ.։)


Բաղհիւսական, ի, աց

adj.

copulative.

NBHL (3)

Ընդ միմեանս կամ ի մի հիւսիչ. շարամանօղ. իսկ ըստ որում անուն շաղկապի առ մեօք, տես ըստ հն. ՋՈԿԱՄԱՆ.

Են ըստ ինքեան պարզք եւ անշարադիրք. իսկ բաղհիւսական եղանակաւ ընդ աստուածութեանն մակագրեալք՝ շարունակք ասին. (Քեր. քերթ.։)

Կամ ներգործութեամբ, կամ մտածութեամբ. արդ կա՛մս այս՝ կամ բաղհիւսական է, կամ տարալուծական։ Եւ եթէ բաղհիւսական է որպէս գոլ, թէ՝ եւ ներգործութեամբ եւ մտածութեամբ, ստէ սահմանդ. (Անյաղթ պորփ.։)


Բաղձալի, լւոյ, լեաց

cf. Փափաքելի.

NBHL (4)

Միացուցանեն զանձինս ընդ յոյսն բաղձալի. (Փարպ.։)

Զի որ բարւոյն է բաղձալի, առ ի բարւոյն նախանձ շարժի. (Շ. վիպ.։)

Գնալ զկնի աղքատութեան, եւ կեալ բաղձալի կարօտանօք. (Փարպ.։)

Վերապտտուեմք զօրս բաղձալից. (Գանձ.։)


Բաղձամ, ացայ

vn.

cf. Փափաքեմ.

NBHL (2)

Ոչ բաւոք է գոլ միայնում, քանզի բաղձայ կերպարանին։ Որ յուսայն, բաղձացեալ է միշտ բարւոյն։ Ոչ իմիք բաղձանալ առաւել քան զզօրութիւնն։ Յորժամ ոչ է ի միջի, բաղձանայցէ հասանել նմա։ Էին տեսման բաղձասցի. (Փիլ.։)

Լնուլ մեզ զկենաց պատճառն, զոր ի սկզբանէ բաղձայք. (Շ. բարձր.։)


Բաղձանք

cf. Փափաք.

NBHL (2)

Զմահուն բաղձանօք հայցեն հանգիստ։ Ի գեղոյն պատրեցաւ բաղձանս։ Ընդունել մեծաւ բաղձանօք։ Մեծափափագ բաղձանաց արժանի։ Ի բաղձանս փափագանաց ձգէ։ Իղձք բաղձանաց։ Ախորժակք բաղձանաց։ Բաղձանք խորակակերութեան, կամ ագահութեան. (Պիտ.։)

Դու ես իմ սրտիս բաղձանս. (Խոսր. (տպ. բաղձանք։))


Բաղշտակ

s. bot.

acorus;
yellow water-flag.

NBHL (2)

Տակ այսինքն արմատ Բաղշ անուն ջրային բուսոյ. պ. վաշխ, վաճ, ոճ. թ. ակիր՝ էկիր օթու. լտ. ագօ՛րուս. իտ. ագօ՛րօ, կլատիօ՛լօ.

Բաղշտակն, որ է վաճն, որ ակիրն. ինքն սպիտակ եւ թեթեւ տակ է, եւ ջրին մէջն կբուսնի. լաւն այն է՝ որ ի լի՛ լինի, եւ անուշահոտ լինի։ Ոճն՝ որ է ակիրն, որ է վաճն, որ հայերէն բաղշտակ ասի. (Բժշկարան.։)


Բաճկոնակ, ի

s.

waistcoat;
jacket;
little old cloak;
short cloak.

NBHL (1)

Այր ողորմած պահէ զգանձ իւր. իսկ որ անզգամն է, զբաճկոնակն իւր գիցէ ի վերայ նորա։ Ո՞չ որ յափշտակեացն՝ դնէ եւս ի վերայ զբաճկոնակն իւր. (Եւագր. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Բ։)


Բամ

conj.

that;
ասացի —, I said that.

NBHL (8)

թարմատար. Բա. թէ. զի. որ. քի. (այլ ի յն. չիք շաղկապ ինչ).

Ասացի, բամ ցրեցից զնոսա։ Առաքեցի առ ձեզ ... բամ դարձարո՛ւք իւրաքանչիւր ի ճանապարհէ իւրմէ չարէ։ Ասացի՝ բամ ահա մերժեցայ, Ասացեր, բամ յորո՛ւմ աւուր կարդասցես առ իս, մի՛ երկիցես. (Օր. ՟Լ՟Բ. 26։ Երեմ. ՟Լ՟Է. 15։ Ողբ. ՟Գ. 54. 57։)

Ասացեր դու ինձ, բամ թո՛յլ տուր։ Ասացի բամ եւ այլն. (Եփր. ել.։ Եփր. ՟ա. կոր.։ Եւս. պտմ. ՟Զ. 12։)

ԲԱՅ չ. Երբեմն թարմատար, որպէս Բա. բամ. թէ. զի. որ. քի.

Պատմեցին, եւ ասեն, բայ հուր ինչ մեք անդր ոչ գտաք։ Զի ասէր, բայ բազմաց ի ձէնջ են ընտանիք առ մեզ։ Ասաց անձն իմ, բայ բաժին իմ է նա։ Եւ ասացէք, բայ ընդէր. (՟Բ. Մակ. ՟Ա. 20։ ՟Ժ՟Բ. 24։ Ողբ. ՟Գ. 24։ Մաղ. ՟Բ. 14։ (ուր չիք շաղկապ ըստ յն. այլ միայն բայդ՝ ասել)։)

Երբեմն ի նշանակ հաստատութեան. որպէս Ապաքէն, արդարեւ. իսկ. գոգցես. արդեօք. թերեւս. անշուշտ. ռմկ. պա, պէ. եւ այլն.

Զի մի՛ յոլովագոյն բայ կշռովք բարձցէ զնա։ Ապարասանեալ բայ յաղագս բազմորդութեանն։ Հրաման տայր բայ նմին։ Արդ եթէ կամիք, բայ կարօղ եմ ես զնա ձեզ ցուցանել. (Պիտ.։)

Ու՞ր իցեն (սահմանք սպարտիոյ). եւ նորա զնիզակն ցցեալ, բայ, յայսմ վայրի. (Պիտ.։)


Բամբակենի, ենեաց

s.

cotton-plant.

NBHL (1)

Առոգանէին երկրագործք զբամբակենիսն, եւ միմեանց պատուիրէին զգուշանալ, զի մի՛ զծառսն կոխեսցեն զբամբակենիս ... պատասխանեալ բամբակենի, եւ այլն. (Մխ. առակ. ՟Ժ՟Թ։)


Բամբաս

s.

guilt;
cf. Բամբասանք.

NBHL (1)

Ի սոդոմ պոռնկութեան էր բամբասն. (Ոսկ. մ. ՟Ա. 13.)


Բամբասական, ի, աց

adj.

slanderous.

NBHL (1)

Դիցէ ի վերայ պատճառս բամբասական բանից. (Օր. ՟Ի՟Բ. 14։)


Բամբասանք, նաց

s. pl.

detraction, slander, defamation.

NBHL (2)

(ի բամ, բա, կամ բամբ, եւ ասել). καταλαλία, ἁντιλογία , λοιδορία, μέμψις, ψόγος oblocutio, obtrectatio, detractio, delatio, convitium, incusatio, vituperium, reprehensio Մեղադրութիւն, պարսաւ, չարախօսութիւն, տրտնուջ, լուտանք, թշնամանք՝ եթէ ի դէմս ուրուք, եւ եթէ ի բացակայութեան նորա յանդիման այլոց.

Բամբասանս ապիրատս յօդէին։ Բանսապիրատս բամբասանաց ի վերայ յօդէին. (Յհ. կթ.։)


Բամբասասէր

adj.

that loves slander.

NBHL (1)

Սիրօղ զբամբասանս. չարախօս. պարսաւադիր. մեղադրական.


Բամբասաւոր

adj.

slanderous.

NBHL (1)

Ատեցեալ զսա՝ դնէ ի վերայ պատճառս բամբասաւոր բանից. (Օր. ՟Ի՟Բ. 17։)


Բամբասեմ, եցի

va.

to detract, to slander, to speak ill of, to calumniate, to defame, to backbite.

NBHL (4)

καταλαλέω, καταλογέω, λοιδορέω , μέμφομαι, ψογέω, διαγογγύζω obloquor, attracto, maledico, convito, probro afficio, quaeror եւ այլն. Չարիս խօսել զայլմէ. ընդ վայր հարկանել, պարսաւել, ամբաստանել. տրտնջել. քրթմնջել. մեղ դնել. լուտալ. թշնամանել. դիմախօսել.

Բամբասեցին Մարիամ եւ Ահարոն զՄովսես։ Զի՞ բամբասէք զիս։ Զոր բանսարկուքն բամբասէին։ Որ բամբասէ զհայր կամ զմայր։ Բամբասել զճանապարհն առաջի բազմութեան։ Որ բամբասեալ, եւ ոչ փոխարէն բամբասէր. եւ այլն։ Կամ Առաքեաց լրտեսել զերկիրն, եւ եկեալ բամբասեցին զնմանէ առ ժողովրդեանն. (Թուոց. ՟Ժ՟Դ. 36։)

Զի մի՛ դարձեալ բամբասիցիմք, յԱստուծոյ, որպէս հրէայքն. (Խոսր.։)

Ստիպիս ի սիրոյ, եւ ոչ բամբասիս։ Ոչ բամբասիս ի շնորհաց։ Յիրաւի բամբասելոցս։ Բամբասեցեալս ընդ բեթսայիդայ։ Իբրեւ զսուրբ բամբասողաց։ Ոչնչից հոլով, բամբասելի բերք. (Նար.։)


Բամբիռն, բռան

s.

castanets, snappers

NBHL (1)

Ազգ նուագարանի (թերեւս որպէս թամպուռ, կամ սանդուռ. կամ Ծնծղայ մեծ, եւ փոքր, որպէս զիլ, չալփառա եւ այլն) cf. ԲԱՆԳԻՌՆ.


Բայոց, աց

s.

den, cave, lair, haunt, kennel.

NBHL (1)

cf. ԲԱՅ 3. որպէս Որջ կենդանեաց. ռմկ. արջու բահ.


Բանաբերութիւն

s.

embassy.

NBHL (2)

Հրեշտակք (կոչին), զի ամենեքեան աստուածային բանիցն բանաբերք են։ Հրեշտակն պատգամաւոր ասի, եկ բանաբեր։ Գոլով բանաբերս ամենեցունց. (Վրդն. սղ.։)

Հրեշտակութիւն. պատգամաւորութիւն.


Բանագէտ

adj.

lettered, learned, wise, experienced, versed.

NBHL (1)

Որ սուտ, եւ ստոյդ բանագէտ ընկերին յանցանացն լինի, ոչ վասն իւրոց յանցանացն կատարելապէս եւ անսահելի ունի զյիշխանութիւն. (Կլիմաք.։)


Բանագիր

s.

writer, author.

NBHL (2)

λογόγραφος orationum et historiarum sriptor Շարագրօղ պէսպէս բանից, եւ պատմութեանց. չարագիր. մատնագիր.

Բանագիր լինիմք յոքնազան եւ բազմապատիկ պիտառութեամբք. (Ասող. ՟Գ. 21։)


Բանագնաց լինիմ

sv.

to parley, to enter into a treaty of peace, cf. Պատգամաւորեմ.


Բանագտակ լինիմ

sv.

to excuse one's self, to pretend;
to feign, to allege.

NBHL (1)

ԲԱՆԱԳՏԱԿ ԼԻՆԻԼ. որ եւ ԲԱՆԱԳԻՒՏ ԼԻՆԵԼ. Գտանել բանս պատճառանաց. բաղբաղել. պատճառս հնարել՝ հայթհայթել.


Բանագրութիւն, ութեան

s.

writing, work, composition.

NBHL (1)

Լի՛ց զնուազդ իմ բանագրութիւն։ Հաստատեսցէ ճշմարիտ լինել զասացելոցս բանագրութիւն։ Նախաճառս բանագրութիւն յապառնեացս խորհուրդ նայի. (Նար. ՟Խ՟Ը. ՟Հ՟Ա. եւ Նար. խչ.։)


Բանադրանք, նաց

s. pl.

excommunication, anathema.

NBHL (1)

ἁνάθεμα, ἁφορισμός separatio, excommunicatio Դնելն եւ դնիլն ընդ բանիւ եկեղեցական կապանաց եւ արգելման, նզովք. հատումն կամ որոշումն ի հաղորդութենէ.


Բանադրեմ, եցի

va.

to excommunicate, to anathematize.

NBHL (3)

ἁναθεματίζω anathema declaro, excommunico Ընդ բանիւ առնել. կապել. նզովիւք արգելուլ եւ որոշել յեկեղեցական հաղորդակցութենէ.

Զմեղուցելոցն անձինս բանադրեսցեն։ Բանադրեալ լինին յեպիսկոպոսացն։ Զբանադրեալն չթաղել. (Մխ. դտ.։ եւ Կանոն.։)

Սաստեա՛, այսինքն բանադրեա՛։ որպէս թէ ասիցէ ոք, ա՛րկ զբանս քո յականջս նորա, զի ծանիցէ՝ թէ գիտակ ես նորա յանցանացն։


Բանալի, լւոյ, լեաց

s.

key;
lock;
explainer, expounder;
— նուագարանաց a, tuning key;
— հասարակաց, master-key;
— ժամացուցի, watch key;
գաղտ —, false key.

NBHL (1)

Պէսպէս նմանութեամբ ասի.


Բանախօս

adj.

orator.

NBHL (1)

Որ հրապակախօս լինի. ատենախօս։ (ՃՃ.։)


Բանախօսութիւն, ութեան

s.

oration, discourse, sermon.

NBHL (2)

Որ հրապարակախօսութիւն. ատենախօսութիւն. քարոզութիւն.

Ի մէջ աթենացւոցն՝ որ յարէոսպագոս ատենակալ բանախօսութիւնն. (Կոչ. ՟Ժ՟Է. (ա՛յլ ձ. ատենախօսութիւնն))


Բանակակից

adj.

companion of the field.

NBHL (1)

ԲԱՆԱԿԱԿԻՑ ԼԻՆԵԼ. Խմբակից եւ պարակից լինել. ըստ յն. պարակցիլ.


Բանական, ի, աց

adj.

reasonable, endowed with reason, discursive, intelligent;
logical.

NBHL (3)

Յիմարամիտն այն ապողինար զմարդկայինն ի բաց կրճատեալ եհան ի մարմնոյն Քրիստոսի զբանական հոգին. (Յհ. իմ. երեւ.։)

Բանական մասն իմաստասիրութեան։ Բանականն եթէ մա՞սն է իմաստասիրութեան, եւ եթէ գործի, ի ստորոգութիւնսն Արիստոտէլի ուսցուք։ Արմատ եւ հիմն են բանականին՝ ստորոգեալն եւ ենթակայն։ Բանական՝ կատարումն ունի զապացուցականն. (Անյաղթ պորփ.։)

Ի ձեռն բանականին (ուղղեաց) առ անպատրելի մեկնութիւնն. (Փիլ. բագն.։)


Բանակատեղ, ետեղ

s.

camp, campaign, place where an army is encamped.

NBHL (1)

Արարեալ զիւր զօրու բանակատեղս. (Փարպ.։) Ի տեղւոջ միում հանդէպ կղզւոյն (սեւանայ), որ կոչի բանակատեղ. (Ստեփ. սեւան.։)


Բանակետղ, ղաց

cf. Բանակատեղ.

NBHL (1)

Գալ հասանել նոքօք ի բանակետղդ պարգեւաց քոց. (Եփր. համաբ.։)


Բանակեցուցանեմ, ուցի

va.

camp, to pitch one's camp.

NBHL (1)

Տարաւ բանակեցոյց ի միջոյ անտի ընդ ճանապարհին բեթսակարեայ. (՟Ա. Մակ. ՟Զ. 33։)


Բանակիմ, եցայ

vn.

to encamp, to place ones self, to pitch the camp.

NBHL (1)

Գտին զնոսա բանակեալս առ ծովեզերքն։ Բանակեցան եգիպտացիքն ի թիկնաց նոցա։ Անտի չուեցին, եւ բանակեցան ի ձորն զարեդ։ Եւ դուք բանակեցարո՛ւք արտաքոյ բանակին։ Բանակեցարո՛ւք զդովաւ շուրջանակի։ Եւ ամենայն զօրքն հասանէին, եւ բանակէին ի թիկնաց ամաւոյ։ Բանակեցան անդ յառաջ քան զանցանելն.եւ այլն։


Բանակռուիմ, եցայ

vn.

cf. Բանակռիւ լինել.

NBHL (4)

Մի՛ բանակռիւ լինել յոչինչ պէտս ի կործանումն լսողաց. (՟Բ. Տիմ. ՟Բ. 14։)

Զի՞նչ պէտք են խնդրել եւ բանակռիւ լինել. (հաւատալն է օգտակար. Աթ. ՟Բ։)

Այսպէս ընդ միմեանս բանակռիւք լինէին. (Վրք. ոսկ.։)

Բանակռուեալք յոչինչ պէտս առ ի կործանումն լսողաց. (Պրպմ.։)


Բանակրկիտ

adj. s.

curious, that researches much;
critic, censurer.

NBHL (2)

Կրկտօղ բանից. եւ Բանագիւտ. բանագտակ. որպէս խնդրօղ պատճառանաց. պարսաւադէտ.

Բանաքաղք, բանակրկիտք, ագահք եւ պիղծք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Բանահիւս, աց

adj. s.

writer, author;
poet;
newsmonger.

NBHL (1)

Յետին բանահիւսաց, եւ կրտսեր վարժապետաց։ Եւ յե՛ւս ընտրելական երգս բանահիւսից գերահռչակեալ ես։ Բանահիւսից կանանց լալականաց. (Նար. յիշ. եւ Նար. կուս. եւ Նար. ՟Կ՟Ը։)


Բանաճառեմ, եցի

vn.

to reason, to narrate, to discourse.


Բանամ, բացայ

vp.

to open.

NBHL (3)

Եբաց նոյ զպատուհան տապանին։ զդրունս երկնից եբաց։ Բա՛ց մեզ (զդուռն)։ Եբաց Յովսէփ զամենայն շտեմարանս ցորենոյ։ Բացաք զամանս մեր։ Բանալ զաչս, զշրթունս, զհանդերձ։ Եբաց զգիրսն։ Որպէս բանայր մեզ զգիրս։ Եբաց զմիտս նոցա՝ իմանալ զգիրս։ Նախծին, որ բանայ զամենայն արգանդ։ Բա՛ց դու զփոր ձկանդ։ Եփաց զարգանդ նորա, եւ այլն։ Զկոյրս բանալ. (Ագաթ.։)

Բանին դրունք երկնից։ Բանին գերեզմանք։ Դպրութիւնք հրաշիցն բանին. (Շար.։)

Որովք փակեալն բանանի. (Նիւս. երգ. (կամ է սխալ գրչի, փոխանակ գրելոյ՝ բանի. կամ որպէս լինի եւ դնիլ, դնանիլ։))


Բանամարտ

cf. Բանակռիւ.

NBHL (1)

Հանդիպելով ի գուպարս բանամարտիցն՝ ըմբերանեսցես. (Պիտ.։)


Բանաստեղծ, ից

s.

poet;
յոռի or զձուձ —, poetaster, rhymer.

NBHL (12)

ποιητής poeta, vates Ստեղծաբան. բանահիւս. մանաւանդ քերթող. եւ յն. ձայնիւ, պուետէս, պուետիկոս. (այսինքն արարօղ, կերտօղ՝ իմա՛ տաղաչափական բանից).

Զբանաստեղծս, զվիպագիրս. (Եւս. քր. ՟Ա։)

Նիւթ բանաստեղծիցն՝ ստութիւն. (Պրպմ. ՟Լ՟Բ։)

Մի ինձ առցես զառաջնոցն զբանաստեղծացն պատմութիւնս. (Նիւս. կուս.։)

Դժուարին պատուածովք ըստ բանաստեղծացն ասել. (Առ որս. ՟Է։)

Զու՞մ արդեօք ի բանաստերծաց պատրուակես ընդ Մովսէսիւ. (Գր. տղ. թղթ.։)

Եւ μυθοποιός fabularum fictor, scriptor Առասպելարկու աւակախօս.

Եսովպոս բանաստեղծ ի դեղփացւոց սատակեցաւ. (Եւս. քր. ՟Բ։)

Կարգէ Արտաշէս զվրոյր հազարապետ՝ զայր իմաստուն եւ բանաստեղծ. (Խոր. ՟Բ. 50։)

Նախ քան զմեզ քաջք եւ բանաստեղծք, արք հոյակապք եւ զարմանալիք զարժանի բան պատմութեան արձանագրեցին. (Յհ. կթ.։)

ԲԱՆԱՍՏԵՂԾ (բան). ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ. ա. Բանաստեղծութեամբ յօրինեալ. բանահիւսական. քերթողական. ճարտարահնար. եւ Մտացածին. պատիր.

Բոլորովին ի բանաստեղծականն հրաժարել պատմութեանց. (Պիտ.։)


Բանաստեղծական, ի, աց

adj.

poetical.

NBHL (2)

ԲԱՆԱՍՏԵՂԾ (ԲԱՆ) ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ. Բանաստեղծութեամբ յօրինեալ. բանահիւսական. քերթողական. ճարտարահնար. եւ Մտացածին. պատիր.

Բոլորովին ի բանաստեղծականն հրաժարել պատմութեանց. (Պիտ.։)


Բանաստեղծութիւն, ութեան

s.

poetry;
poem.

NBHL (1)

Սիրելի է ինձ նորագոյնս ասել բանաստեղծութիւնս, եւ ոչ յայլմէ առասացութեանցն պատմել. (Մագ. ՟Ե։)


Բանարար, աց

adj.

poet;
writer, composer;
complaisant, obedient;
delegate, deputy.

NBHL (1)

Արարօղ բանից, որպէս բանաստեղծ. քերթող. ποιητής poeta


Բանաւոր, աց

adj.

reasonable;
intelligent, wise;
vocal;
rational.

NBHL (6)

Զոչխարսն քան զհովիւս՝ բանաւորս արարեր. (Փարպ.։)

Խորին բանաւորքն եւ պերճացեալքն ի ճարտարութիւն լեզուոյ. (Լմբ. սղ.։)

ԲԱՆԱՒՈՐ. Խօսուն. բարբառօղ նիւթապէս.

Զանբանն (զէշն բաղաամու) բանաւոր կացոյց, եւ զանարժանսն մարգարէութեամբ պատուեաց. (Սարգ. յռջբ.։)

Բանաւոր անձրեւաւն պարարեցաւ սրտից երկիրս մսեղէն անապատացեալ մարդկան. (Ագաթ.։)

Բանաւոր պատարագ, պաշտօն։ Երկիր բանաւոր։ Բանաւոր դրախտ։ Բանաւոր բուսոց. (Շար.։ Խոր. հռիփս.։)


Բանաւորութիւն, ութեան

s.

reason;
intelligence;
rationality, understanding, intellect;
prudence, wisdom.

NBHL (6)

Ի ստոյգ հոգեշահ բանաւորութիւնս առաջ նորոգեա՛. (Փարպ.։)

Ի պատկեր Աստուծոյ արար զնա. մի՝ վասն իմաստութեանն, բանաւորութեանն, կենդանութեանն, հոգեւոր շնչոյն ... Զկենդանական շունչն իմաստակիր մտաւորութեան, բանաւորութեան. (Ագաթ.։)

Կամ որպէս. թանձրացեալ.

Մերթ՝ որպէս Իմաստութիւն. խոհեմութիւն. գիտութիւն. հմտութիւն. մտաւորութիւն. եւ Բան ներքին. միտք. խելացութիւն, եւ խելք.

Իմանալի հայեցողութեամբ, եւ խորհրդական բանաւորութեամբ. (Լմբ. պտրգ.։ Աստուածավայելուչ բանաւորութիւն. Դիոն. երկն. ՟Բ։)

Խնայեմ ի բանաւորութիւնդ։ Առասպելախօս բանաւորութիւն. (Ճ. ՟Ա.։)


Բանաքննութիւն, ութեան

s.

critic, review.

NBHL (1)

Այսպիսի (սուրբ անձն՝) բանաքննութեամբ ի մարմնոյն բաժանեցաւ. (Կլիմաք.։)


Բանբեր, աց

s.

messenger, envoy.

NBHL (2)

Բանաբեր. լրաբեր. պատգամաւոր.

Ոչ գոյր նորա մեզ գնել բանբերին։ Բանբեր անդամ ոչ ապրէր. (Բուզ. ՟Դ. 5։ ՟Ե. 57։)


Բանգիտութիւն, ութեան

s.

erudition, learning, literature, science;
վերնային —, astronomy, cf. Աստեղաբաշխութիւն.

NBHL (2)

ԲԱՆԳԻՏՈՒԹԻՒՆ գրի եւ ԲԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ. Գիտութիւն բանից. բանաւոր գիտութիւն. հմտութիւն. որպէս եւ ՎԵՐՆԱՅԻՆ ԲԱՆԳԻՏՈՒԹԻՒՆ՝ է Աստեղաբաշխութիւն.

Ոչ բաւականանամ իմով աղքատիմասն բանագիտութեամբ զսորայս բացայայտել զչափ ներբողականին։ Զմեծս զայս բանագիտութեան ընթանալ ասպարեզ։ Երանելին Մաշտոց (երկրորդ) ուսումնական բանագիտութեանն քաջահմտագոյն. (Արծր. ՟Գ. 12։ ՟Դ. 2. եւ 8։)


Բանդագուշիմ, եցայ

vn.

to talk extravagantly, to talk nonsense, to rave, to dote;
to vacillate, to totter, to stagger.

NBHL (6)

φαντάζομαι, πλάνομαι եւ այլն. imaginor, erro, deliro եւ այլն. Ցնորիլ. երեւութանալ. երազել. յայլոց խելս լինել. կապիլ մոշոյ. ափշիլ. ընդվայր յածիլ. թափառիլ. տատանիլ. վարանիլ. յիմարիլ. մոլորիլ. մոլիլ.

Խտրանօք եւ դիւթօք վարին, եւ սուտ երազօք պատրեալ բանդագուշին. (Մանդ. ՟Ի՟Զ։)

Առասպելական բանիւք բանդագուշեալք. (Եզնիկ.։)

Զանմիտ թագաւորին ձերոյ. (Փարպ.։)

Այսպէս շամբուչ խորհրդով բանդագուշիս. (Յհ. իմ. երեւ.։)

Որպէս կոյրք այսր անդր բանդագուշին. (Լծ. կոչ.։)