Entries' title containing ս : 8390 results

Սպիտականիշ

adj.

spotted, marked with white.

· Calfa

NBHL (2)

Որ ունի զնիշ եւ զտեսիլ սպիտակ. ճերմակագոյն.

Յորս է տեսանել ի մէջ արջնատես ագռաւուց սպիտականիշ երամս աղաւնեաց. (Նար. ՟Լ՟Ա։)


Սպիտակապատուաստ

adj.

striped with white.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զպատուաստ սպիտակութեան. սպիտակախառն.

Սպիտակապատուաստ կարմրայարմար շաղաշարման (իբրեւ զնարօտ). (Նար. խչ.։)


Սպիտակասեւ

adj.

brown;
whitish.

· Calfa

NBHL (2)

Միջին ընդ սպիտակ եւ ընդ սեաւ.

Ոմանք քաջասեւք, եւ ոնանք սպիտակասեւք թխագոյն քան զմեզ. (Խոր. աշխարհ.։)


Սպիտակավարսք, սից

s.

white hairs.

· Calfa

NBHL (2)

Սպիտակացեալ վարսք, ալիք.

Եւ ես մետ զուարճանայի սպիտակավարսիւքն ծաղկեալ. (Պիտ.։)


Սպիտակարան

cf. Յարդգող.

· Calfa

NBHL (2)

Յարդգող՝ որպէս սպիտակութեան վայր յերկինս. (եթէ չիցէ գրելի Սպիտակ աւրան, այսինքն օրան)

Յարդգող, մսուր ... զոր տեսանեմք ի գոյն սպիտակարանի. (Պիտառ.։)


Սպիտակ աւրան

cf. Սպիտակարան.

· Calfa


Սպիտակարար

adj.

whitening, rendering white.

· Calfa

NBHL (2)

Որ սպիտակ առնէ կամ սպիտակացուցանէ.

Միթէ ա՞նդր միայն ոչ եհաս աստղն սպիտակարար. (Եզնիկ.։)


Սպիտակացումն, ման

s. chem. dealbation, whitening, bleaching, blanching.

· Calfa


Սպիտակացուցանեմ, ուցի

va.

to whiten, to render white, to bleach, to blanch.

· Calfa

NBHL (4)

Թափիչք երկրի ոչ կարեն այնպէս սպիտակացուցանել։ Լուացին զարկանելիս իւրեանց, եւ սպիտակացուցին արեամբ գառինն. (Մրկ. ՟Թ. 3։ Յայտ. ՟Է. 14։)

Սրբեսցո՛ւք զանձինս, եւ սպիտակացուսցուք քան զձիւն սպիտակ։ Քարոզութեամբ առաքելոցն սպիտակացոյց զտիեզերս. (Սարգ. յկ. ՟Ա։ Սեբեր. ՟Գ։)

Ի ստեանցն հոսէր կաթնն, եւ զերկիր սպիտակացուցանէր (ի բեթղեհէմ). (Բաբիղ. յհ. մկ.։)

Տիրեաց նա ի վերայ նոցա իբրեւ զծծումբ, զի սպիտակացուցանէ. (Մեկն. ղկ.։)


Սպիտակափայլ

cf. Սպիտակափառ.

· Calfa

NBHL (4)

Փայլեալ սպիտակութեամբ, սպիտակ փայլուն. պայծառ. մաքուր.

Սպիտակափայլ արծաթ։ Աղաւնիք սպիտակափայլք. (Ասող. ՟Գ. 16։ Գէ. ես.։)

Սպիտակափայլ լուսափառ դաշտի քարտենիդ։ Պայծառազգեստք եւ սպիտակափայլք ըստ պատահման արծաթոյ. (Նար. յիշ. խչ. եւ Նար. առաք.։)

Նստիս յառագաստի սպիտակափայլ բոցանման։ Սրբել սպիտակափայլ զպատմուճան հոգւոց մերոց. (Շ. տաղ.։)


Սպիտակափառ

adj.

snowy-white, very candid, of dazzling whiteness.

· Calfa

NBHL (1)

Սպիտակափառն ունելով գագաթն։ Բարձրագագաթն ձիւնալիր սպիտակափառ։ Սպիտակափառ դիցն բարշամինայ։ Ի պտուտելն (ալեաց) սպիտակափառ երեւակացեալ։ Պիսիդոն հանդերձ սպիտակափառն զօրօք (ալեօք). (Խոր. ՟Ա. 11։ Արծր.։ Ագաթ.։ Մագ. խ. ՟Ծ։)


Սպիտակերամ

adj.

of white flock.

· Calfa


Սպիտակերանգ

adj.

white-coloured.

· Calfa

NBHL (3)

Սպիտակ ըստ երանգոյն. պայծառ.

Ի կերպ պատկերի դիմաց քարտենի սպիտակերանգ ըղձալին դաշտի (կամ դաշտաց). (Նար. խչ.։)

Լուսապայծառ եւ սպիտակերանգ գործովք ի միջօրեայ գալստեան տեառն. (Գր. հր.։)


Սպիտակիմ, եցայ

vn.

cf. Սպիտականամ.

· Calfa

NBHL (1)

Նախ առաջին առ սակաւ սակաւ սպիտակի մի մասն երկնից։ Հա՛ր (զսպիտակուց ձուոյ ընդ մուստառի), որ սպիտակի։ Արտաքոյ սպիտակեալք են (բռով). (Բրսղ. մրկ.։ Վստկ. ՟Ճ՟Կ՟Ե։ Մծբ. ՟Ժ՟Գ։)


Սպիտակութիւն, ութեան

s.

whiteness, white;
candidness, splendour;
— հերաց, hoarness;
— լանջաց, պարանոցի, snowy bosom, ivory whiteness, alabaster of the neck.

· Calfa

NBHL (3)

Գեղեցկութիւն սպիտակութեան նորա խտղտէ զաչս. (Սիր. ՟Խ՟Գ. 20։)

Մարմինն սպիտակ (ասի) վասն սպիտակութիւն ունելոյ. (Արիստ. որակ.։)

λευκότης albedo. Սպիտակն գոլ. գոյն սպիտակ. պայծառութիւն. ճերմակութիւն, ճերմըկութիւն.


Սպիտակուց

s. med.

white of an egg, albumen;
white scale of lepers;
— աչաց, white of the eye, conjunctiva, sclerotica;
— կիտի, spermaceti;
cetine.

· Calfa

NBHL (4)

Ա՛ռ երեք ձուի սպիտակուց, եւ դի՛ր յաման, եւ հա՛ր. (Վստկ. ՟Ճ՟Կ՟Ե։)

Սպիտակուց աչաց նորա որպէս որպէս զարծաթ. (Ճ. ՟Ա.։)

Սպիտակացուցանէ զսպիտակուցս (հոգւոյ՝) մկրտութեամբն. (Եփր. համաբ.։)

λεύκωμα albumen, albugo. Սպիտակ հիւթն ձուոյ՝ որ պատէ զդեղնուցն. եւս եւ Սպիտակ մասն աչաց, որ պատէ զսեւուցն. ճերմկուց.


Սպիտաձեւ

s. chem. albumenoid.

· Calfa


Սպիտային

adj.

albuminous.

· Calfa


Սպիտեմ

va.

to albumenize.

· Calfa


Սպնգագոյն

cf. Սպնգատեսակ.

· Calfa


Սպնգանման

cf. Սպնգատեսակ.

· Calfa


Սպնգատեսակ

adj.

spongy.

· Calfa

NBHL (2)

Սպնգատեսակաւն եւ ջրատեսակաւն զճաշակումն հիւթոյն ընդունի։ Տարեալ լինի աստուստ ի ձեռն սպնգատեսակին ոսկեր, որ է ծակոտեալ. (Նիւս. բն.։)

σπογγοειδής spongiosus. Որոյ տեսիլն է իբրեւ սպունգ.


Սպնգութիւն, ութեան

s.

sponginess.

· Calfa


Սպուգ, սըպգոյ

s.

food composed of butter and of dried curds.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ գործածել է Արծր. Գ. 2. «Զփքինս կապար-ճեզն սրպգով ծածկեալ՝ զսատակչական զօ-րութիւն թռուցանէր ընդդէմ սրբոցն»։ ՆՀԲ մեկնում է. «Եթէ զկայցէ սխալ գրչաց, լինի որպէս պրս. սէպքէ. կերակուր իւղով և չոր թանով կազմեալ, ախորժ ուտելի, խայծ, կեր... Այլ լաւ ևս երևի ընթեռնուլ՝ սպնգով, որ լինի այլ փոխաբերութիւն...»։ Իսկ սպունգ բառի տակ էլ՝ յիշելով Ոսկ. ապաշխ. էջ 49 «ընդ սպունկաւն ծածկեալ ունէր զերկաթն (Նաթան ի յանդիմանելն զԴաւիթ ոճով)». աւելացնում է «ի սոյն նմանութիւն թուի բերիլ և բանն Արծր.»։ ՋԲ դնում է «կերա-կուր կազմեալ իւղով և չորթանով», իբռ պրս. բառ. ԱԲ «կերակուր մը, կեր» կամ փխ. ընդ սպնգով կամ սպնգով ծածկէմ զեր-կաթ, զնետ «վարպետութեամբ խրատել կամ յորդորել»։ Հրտր. Պատկ. էջ 129 բառիս տեղ ունի սպնգով։ Վարդանեան ՀԱ 1920, 337 ընդունելով սպուգ իբրև «սպունգ», կցում է ասոր. [syriac word] spūgā ձևին, որ նոյնպէս զուրկ է ն ձայնից։

NBHL (3)

(եթէ չկայց է սխալ գրչաց, լինի որպէս պ. սէպքէ) Կերակուր իւղով եւ չոր թանով կազմեալ. ախորժ ուտելի. խայծ. կեր.

Զփքինս կապարճիցն սըպգով ծածկեալ՝ զսատակչական զօրութիւն թռուցանէր ընդդէմ սրբոցն. (Արծր. ՟Գ. 2։)

(Այլ լաւ ե՛ւս երեւի ընթեռնուլ՝ սպնգով. որ լինի ա՛յլ փոխաբերութիւն, որպէս տեսցես ի բառն Սպունգ)։


Սպուդէք, էից

s.

monks devoted to study.

· Calfa

NBHL (3)

Բառ յն. սբուտէի. լտ. սդուտիօ՛ղի. σπουδαῖοι studiosi, seduli. այսինքն փոյթք, ժիրք. որպէս ճգնազգեաց միանձունք եւ վանականք երեւելիք.

Ըստ նմանութեան մայրաքաղաքացն սպուդէից՝ արք կրօնաւորք խարազնազգեստք։ Ցրուեալ աշակերտաց նորա սպուդէից ի գաւառս իւրաքանչիւր շինէին վանորայս. (Խոր. ՟Գ. 49. 67։)

Սպուդէք կրօնաւորք քաղաքին։ Սպուդէս մոնաքոսքն. (Մխ. դտ.։)


Սպուժեմ, եցի

vn. va. to put off, to delay, to defer, to neglect, not to care for.

· Calfa

NBHL (7)

Իսկ զմակեդոն եպիսկոպոս յայտնել քաղաքիս սպուժէր։ Սպուժել այսմիկ ասէին. (Սոկր. ՟Բ. 13. 23։)

Վաղէս սպուժէր։ Սպուժեալ յամէր. (Ճ. ՟Ա. Ճ. ՟Գ.։)

Կամէին քինահանութեամբ ելանել ի վերայ աշխարհիս. իսկ ծերքն ի նոցանէ սպուժէին առ այս. (Արծր. ՟Դ. 11։)

Վասն է՞ր զքաղցր հրամանսդ սբուժէք (կամ բուժէք). ո՞ւր սուրքն, ո՞ւր կապանքն. (Ածաբ. մակաբ.։)

(Ստեփ. լեհ.) իմանայ իսպառ բժշկել, ընթերցեալ եւ այլուր վրիպակաւ.

Զվէրս խօթացելոյն աղօթիւք սպուժեաց. ուր պիտէր վերծանել՝ բուժեաց։

եւ ն. ἁναμένω expecto ὐπερτίθημι differo, procrastino. Սպասել, ըստ որում դանդաղիլ, անհոգ լինել, յերկարաձգել. յապաղել. տնտնալ, ուշացնել, չուզել ընել.


Սպուժումն, ման

s.

delay, deferring, temporizing;
negligence, carelessness, heedlessness.

· Calfa

NBHL (1)

Յոգնելով այնուհետեւ կշտամբութեանցն (աբաստանութեանցն) սպուժումն առնուին լսելիք. (Սոկր. ՟Ա. 31։)


Սպունգ, պնգի, պնգոյ, պունգի

s.

sponge;
սուտ —, bastard —, alcyonium;
— լսնոսկւոյ, spongy platina;
սրբել, ջնջել սպնգաւ, to sponge, to clean or wipe off with a sponge;
ընդ սպնգով ծածկել զերկաթ, զնետ, to admonish kindly, to warn gently.

· Calfa

NBHL (8)

Զօրէն սպընգի անգայտացոյց. (Փիլ. լիւս.։)

Ոչ ոք սպունկ վիրացն մատուցանէր (առ ի սրբել զչարաւն). (Իսիւք.։)

Իբրեւ սպունկաւ իւիք յինքն հաւաքեալ ժողովէր. (Սանահն.։)

Տեսեալ զնա առիւծուն՝ աջ թաթիւն որպէս սպունգաւ սրբէր զքրտունսն. (Հ=Յ. օգոստ. ՟Ժ՟Գ.։)

Սպունկով կարեկցութեան ջնջեաց զարտասուս այրեաց. (Ոսկ. մտթ.։)

Ընդ սպունկաւն ծածկեալ ունէր զերկաթն (նաթան ի յանդիմանելն զգաւիթ ոճով). (Ոսկ. ապաշխ.։)

(Ի սոյն նմանութիւն թուի բերիլ եւ բանն Արծր. որ եդաւ ի բառն Սպուգ։)

ՍՊՈՒՆԳ որ եւ ՍՊՈՒՆԿ. յն. սբօ՛նղօս . լտ. սբօ՛նճիտ. σπόγγος spongia. ար. պ. սէֆէնճ, իսֆիւնճ. Սաթնուկ. բոյս ծովային որպէս սունկ՝ ծակոտկէն յամենայն կողմանց, փափուկ եւ թեթեւ, որ յինքն ծծէ զջուր, եւ դիւրաւ մաքրէ զխոնաւուտ աղաս. սիւնկէր, սօնկէր.


Սպուռ

cf. Սպառսպուռ.

· Calfa

NBHL (2)

cf. Սպառսպուռ, եւ Սփիւռ.

Ելանէին ամենեքեան սպուռ բովանդակ. (Մծբ. ՟Ժ՟Ը։)


Սպտուր, տրոյ

s.

dung of ruminating animals.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ուղտի, այծի. ոչխարի ևն քակոր» Վրք. հց. Բ. 366. Ոս-կիփ. Եփր. պհ. 177 Վստկ. 163։

ԳՒՌ (dialectal) Մշկ. սըբըլդուր, Խրբ. բդուր, Մկ. Սլմ. Վն. պըտըտուր, Բլ. պդրուգ, Մշ. բը-դրդուգ, Դվ. կտըտուր, Ախց. Կր. Ղրբ. կըտը-տoրz

NBHL (5)

ՍՊՏՈՒՐ գրի եւ ՍՊՐՏՈՒՐ. ռմկ. սպրտուք, սպտոր. Աղբ կամ քակոր ուղտու, այծոյ, ոչխարի եւ այլն, բոլորահատ գնացեալ. ըստ Մենինսքեայ՝ stercus orbiculare.

Եգիտ ծերն սպտուր ըղտու. (Վրք. հց. ՟Ժ՟Է։)

Այծու սպտուր կամ սպրտուր. (Վստկ. ՟Մ՟Կ՟Թ։)

Ի հօտից կաթանէ զմազ եւ զսպտուր քամելով պարզեն. (Ոսկիփոր.։)

Զո՛ր օրինակ ի բուրվառ ոք եդեալ խունկ անոյշ, եւ առ նմին գարշ եւ ընդունայն է սրբոց. (Եփր. ապաշխ.։)


Սպրդանեմ, եցի

vn.

cf. Սպրդիմ.

· Calfa

NBHL (2)

ՍՊՐԴԱՆԵԼ. Որպէս Սպրդիլ.

Առ սակաւ սպրդանէ մտանել ի սիրտս մեր. (Եփր. աւետար.։ 1)


Սպրդեմ, եցի

va.

to insinuate, to introduce gently, to bring in privily, to foist, to thrust on.

· Calfa

NBHL (9)

Ոչ ոք անդ մտանէ յարհամարհողացն, թէ եւ աստուստ զինքն սպրդիցէ, սնոտի յուսով խաբեալք. (Նար. երգ.։)

Սպրդեալ մուծանեն հերձուածս կորստեան. (՟Բ. Պետ. ՟Բ. 1։)

Վասն սպրդողաց սուտ եղբարցն, որք սպրդեցին մտանել դիտել զազատութիւնն մեր։ Սպրդեցին մտին. (Գղ. ՟Բ. 4։ Յուդ. 4։)

Սպրդէ հնարել ի ներքս անկանել. (՟Գ. Մակ. ՟Բ. 7։)

Ի վարս մարդկան սպրդեաց եմուտ. (Եւս. քր. ՟Բ։)

Ոչ սակաւս ի չարաց ի ներքս սպրդեալս։ Ոչ օտար ինչ է այս, եւ ոչ սպրդեալ. (Փիլ. բագն.։ Առ որս. ՟Զ։)

Հերքեալ ի վեհիցն՝ սոսկականացն սպրդիմ. (Նար. ՟Հ՟Ա։ 1)

παρεισάγω insinuo, clam introduco. իբր Սպրդեցուցանել. յարամրի ի ներքս մուծանել.

ՍՊՐԴԵՄ չ. ՍՊՐԴԻՄ. παρεισδύνω, παρεισδύομαι, παρεισάγομαι, παρεισέρχομαι irrepo, surrepo, meinsinuo, clam introeo, ingredior. Յարամրի ի ներքս մտանել. ջանալ գաղտագողի ի ներքս անկանիլ. սողոսկիլ. նե՛րս սկրդիլ խօթուիլ.


Սպրդիմ, եցայ

vn.

to introduce, insinuate or worm oneself in, to glide or creep into, to penetrate, to dive into.

· Calfa


Սպրդումն, ման

s.

insinuation.

· Calfa


Սպրկիկ

cf. Սպրկուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Սուրբ։

NBHL (5)

ՍՊՐԿԻԿ կամ ՍՊՐԻԿ ՍՊՐԿՈՒԿ. գրի եւ ՍՐԲԿԻԿ. Մաքուր. ջինջ. յստակ. փայլուն. ողորկ. արծնեալ.

Հարկաւոր է այնոցիկ (սպասուց) սպրկիկ լինել. (Լմբ. պտրգ.։)

Երթայր նստէր ինքըն լըռիկ, աղօթք առնէր խիստ սըպըրկիկ։ Կայր թագաւոր մի աղքատիկ, ւէր քահանայ խիստ սըպըրկիկ. (Շ. առակք.։)

Սպրկիկ եւ կակուղ գետին։ Պարտ է հնձանքն լուանալ սպրիկ։ Կոխողն հնձանի սպրկիկ պիտի յամէն ախտից, ի գոգութենէ, եւ այլն։ Դի՛ր ի սպրկիկ պուտուկ. (Վստկ.։)

Վայրի քօ՛շ մի կայր քարձուկ, անուշահոտ ու սըպըրկուկ. (Շ. առակք.։)


Սպրկուկ

adj.

neat, tidy, spruce, clean, terse.

· Calfa

NBHL (5)

ՍՊՐԿԻԿ կամ ՍՊՐԻԿ ՍՊՐԿՈՒԿ. գրի եւ ՍՐԲԿԻԿ. Մաքուր. ջինջ. յստակ. փայլուն. ողորկ. արծնեալ.

Հարկաւոր է այնոցիկ (սպասուց) սպրկիկ լինել. (Լմբ. պտրգ.։)

Երթայր նստէր ինքըն լըռիկ, աղօթք առնէր խիստ սըպըրկիկ։ Կայր թագաւոր մի աղքատիկ, ւէր քահանայ խիստ սըպըրկիկ. (Շ. առակք.։)

Սպրկիկ եւ կակուղ գետին։ Պարտ է հնձանքն լուանալ սպրիկ։ Կոխողն հնձանի սպրկիկ պիտի յամէն ախտից, ի գոգութենէ, եւ այլն։ Դի՛ր ի սպրկիկ պուտուկ. (Վստկ.։)

Վայրի քօ՛շ մի կայր քարձուկ, անուշահոտ ու սըպըրկուկ. (Շ. առակք.։)


Սռիճք

cf. Սռիչք.

· Calfa


Սռինչք

cf. Սռիչք.

· Calfa

NBHL (4)

Կիսաձայնք ասին ... (իբր) ի մրմունջս եւ ի սըռինչս. (Թր. քեր.։)

Զեպերականն եւ զհեգնականն առնել ճառս եւ սռիչս. (Երզն. քեր.։)

Սարեկ ի սռիճս եւ ի մրմունջս թեւակոխէր, եւ ի պար յաւելոյր. (Մխ. առակ. ՟Ճ՟Լ՟Գ։)

ՍՌԻՆՉՔ. σιγμός, συρηγμός, συρισμός stridor, sibilus, fistulae sonus. գրի եւ ՍՌԻՉՔ, ՍՌԻՃՔ. Շռինչ. շռնչիւն. շչիւն. սուլումն. հնչիւն իբր սրնգի, ճախարակի, եւ այլն.


Սռիչք

s.

blast, hiss, whistle, sound, song.

· Calfa

NBHL (4)

Կիսաձայնք ասին ... (իբր) ի մրմունջս եւ ի սըռինչս. (Թր. քեր.։)

Զեպերականն եւ զհեգնականն առնել ճառս եւ սռիչս. (Երզն. քեր.։)

Սարեկ ի սռիճս եւ ի մրմունջս թեւակոխէր, եւ ի պար յաւելոյր. (Մխ. առակ. ՟Ճ՟Լ՟Գ։)

ՍՌԻՆՉՔ. σιγμός, συρηγμός, συρισμός stridor, sibilus, fistulae sonus. գրի եւ ՍՌԻՉՔ, ՍՌԻՃՔ. Շռինչ. շռնչիւն. շչիւն. սուլումն. հնչիւն իբր սրնգի, ճախարակի, եւ այլն.


Սռնակ, աց

s.

axle-tree, axle.

· Calfa

NBHL (5)

Երկու հարկաւորապէս հանդէպ միմեանց անշարժ են կէտք, որպէս ի ճախարակի շրջաբերեալ բոլոր. որում իմանամք համանման, զոր ոմանք սռնակ կոչեն. (Արիստ. աշխ.։)

Սռնակ լիգոն ասի. (Եւագր. ՟Բ։)

Յոյնք լիգոն ասեն սռնակին. եւ ի մեզ սռնակ՝ միտք, որ զհոգին եւ զմարմինն յիրեարս է կապեալ. (Լծ. եւագր. հին։)

Զսռնակ լիգոնդ ոմանք զայն ասացին, թէ թեւօք լցեալ էր կառքն. բայց ոչ է այնպէս. այլ՝ սռնակ զայն ասէ, որ զերկու թաթս անուոցն բեւեռէ ընդ միմեանս. զոր մեք սովորաբար սռնակ ասեմք. զոր օրինակ սռնակն զերկուս թաթս անուոցն առ միմեանս պնդէ, սոյնպէս միտքն բարի զհոգի եւ զմարմին սեւեռէ առ միմեանս. (Լծ. եւագր. նոր։)

ἅξων axis λύγος (յորմէ լիգոն) ligamen, vitex. Սեռն փոքրիկ. լիսեռն անուոց կառաց. եւ նմանութեամբ՝ Առանցք աշխարհի.


Սռնակալ, ի

s.

cf. Սաթ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ելեկտռոն, սաթ». ունի միայն ԱԲ. երկու անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք. էջ 590. «Ահա ամպ. ասէ, և հիւսիսոյ կայր և ճառագայթք շուրջ և հուր փայլատակեալ, և ի մէջ նորա իբրև զտե-սութիւն սռնակալի և ճառագայթք ի նմա... Եւ տեսի իբրև զնմանութիւն սռնակալի ի տեսութենէ միջոյն և ի վեր»։ Այս հատուածը ակնարկում է Եզեկ. Ա. տեսիլքը, ուր սոնա-կալ բառի դէմ դրուած է բազմագունի ակն. որ է «սաթ». «Եւ ի մէջ նորա իբրև զտեսիլ բազմագունի ականց և ճառադայթք ի նմա» (Եզեկ. ա. 4)։ Այսպէսով ճշտւում է սռնա-կալ բառի նշանակութիւնը։

= Բարդուած է *սիռն կամ *սուռն «յարդ» +կալ բառերից, ճիշտ ինչպէս ունինք պրս- [arabic word] kāhrubā «սաթ», կազմուած [arabic word] kāh «յարդ [other alphabet] ︎ ruba «քաշող» բառե-րից։-Աճ.

Այս մեկնութիւնս տպուած է նախ ՀԱ 1908, 122 ա և Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 217։


Սռնապան, աց

s.

leg-armour, greaves.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Սրունք։

NBHL (6)

Կտրեաց զսռնապանս բարձից նորա։ Ածեալ զսուրն՝ ի բաց ձգեաց զոտն նորա սռնապանովն հանդերձ. (Մամիկ.։)

Լանջապահս, սռնապանս. (Արծր. ՟Ա. 15։)

Ագանի յոտս իւր զսռնապանս աւետարանին. (Մծբ. ՟Ժ՟Դ։)

Զոտսն վառիցէ զրահիւք եւ սռնապանիւք. (Նիւս. կուս.։)

Կաշիքն առաքեսցին, զի զինուորքն գտցեն գործ զառ ի պէտս սռնապանաց. (Պտմ. աղեքս.։)

κνημίς tibiale, ocre. Պահպանակ սրունից՝ որպէս կօշիկ յորմէ՛ եւ է նիւթոյ, ի ծնկաց մինչեւ ցոտս.


Սռնչանք

cf. Շռնչան;
cf. Սռինչք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Սռինչ։

NBHL (2)

ՍՌՆՉԱՆՔ որ եւ ՍՌՆՋԱՆՔ. Սռինչք. եւ Շռնչան՝ որ հանէ զձայն որպէս շռնչիւն.

Զի՞նչ ձեւ զմայլական պարառաբար կաքաւողացն խնջիւնս եւ սռնջանս, եւ ոտիւք թափառումն։ Եւ այլ ուրեմն խնձորս սռնչանս անդամաբեկ խաղուցն հայելի գեղմն։ Իբրեւ զտղայ խաղալիկ ի խնձորս սռընչանս վազիւք տատանէի զնա բազում բանիւք. (Մագ. ՟Ծ՟Դ. ՟Կ՟Թ. եւ Մագ. յիշ. ոտ. մանուչ։)


Ստաբան

cf. Ստախօս.

· Calfa

NBHL (3)

Կեղծաւորութեամբ՝ ստաբանք. (՟Ա. Տիմ. ՟Դ. 2։)

Ստաբանս կոչել զտիեզերաց խորհրդածուսն. (Պրպմ.։)

ψευδολόγος, ψευδήγορος mendax. Ստախօս. որոյ բանն է սուտ.


Ստաբանեմ, եցի

vn. va. to lie, to tell lies, untruths, stories.

· Calfa

NBHL (6)

Օտար զգործս ստաբանիցեն. (Սեբեր. ՟Թ։)

Զո՛ւր ստաբանէք զինէն. (Ճ. ՟Գ.։)

Զոր շամիրամ ստաբանեաց տիկինն (վասն արայի). (Լծ. սահմ.։)

Դու յիրաւի ստաբանեալ գտար. (Փիլ. յովն.։)

Զկիրճս, զոր ի նոցանէ տուն աբրահամու ստաբանի. (Յհ. կթ.։)

ներգործական բայ չէզոքական բայ ψευδολογέω, ψευδομυθέω, ψευδηγορέω falsum dico, mentior. Սուտ խօսել. ստութեամբ բարբառել. ստել. սուտ ինչ համբաւել.


Ստաբանութիւն, ութեան

s.

cf. Ստախօսութիւն.

· Calfa

NBHL (9)

Զստաբանութիւն ատեա՛, քանզի կորուսանէ տէր զայնոսիկ, ոյք խօսին սուտ. (Ածազգ. ՟Ժ՟Բ։)

Լռութեամբ (լեզուիդ՝) ձեռն քո ստաբանութիւն քարոզէ՝ շուրջ փայլակեալ ի մատանեաց ականց. (Բրս. ընչեղ.։)

Խախուտ ստաբանութիւն է. (Պրպմ.։)

Զստաբանութեան քո ծածկոյթ անարգեցից. (Մագ. ՟Ի՟Բ։)

Ի ստաբանութենէ ոմանց աներկիւղից. (Շ. թղթ.։)

Որ այսքան առասպելական ստաբանութեանցս գտաւ գլուխ։ Անդր եւս քան զքերթողացն զանցանէ ստաբանութիւն։ Զի թէ գոյր հնար յաղագս ստաբանութեանցն զյաղթութեանն առնուլ մրցանակ. (Պիտ.։)

Մերթ՝ որպէս Ի սուտ ելանելն բանից.

Եթէ ընդ քարոզութեանն ստաբանութիւն խռովեալ ես, զինէն է, ո՛չ զքէն՝ ո՛վ մարգարէ, ամբաստանութիւնդ. (Փիլ. յովն.։)

ψευδολογία, ψευδομυθία falsiloquium, mendacium, commentum. Ստախօսութիւն. բան սուտ. խօսք ստութեան.


Ստաբար

adv.

falsely, mendaciously.

· Calfa

NBHL (2)

ψευδῶς false, falso, mendaciter. Ստութեամբ. սո՛ւտ. պատիր բանիւք. ոչ ըստ ճշմարտութեան.

Ստաբար կարծել ... Առ իրս ստաբար բերեալ։ Ստաբար կարծիքն եղիցի. (Արիստ. առաք. եւ Արիստ. ստորոգ.։)


Ստագիր

adj.

false, mendacious, lying.

· Calfa

NBHL (2)

Ստութեամբ գրեալ. ստայօդ.

Որ զայս այսպէսն դրոշմեցին ի ստագիր գիրսն իւրեանց. (Վեցօր. ՟Ա։)


Ստագոյ

adj.

not existing, fancied, imaginary, chimerical.

· Calfa

NBHL (2)

Որոյ գոյութիւնն սուտ է.

Պարտ է զեթէ է՞ն խնդրել ի ստագոյին, որ է եղջերուաքաղն. (Լծ. սահմ.։)


Ստադ, ի

cf. Ստադիոն.

· Calfa


Definitions containing the research ս : 10000 results

Աղիողորմ

adj.

miserable, pitiable, unfortunate, calamitous, grievous.

· Calfa

NBHL (6)

ԱՂԻՈՂՈՐՄ որ եւ ԱՂԻ ԵՒ ՈՂՈՐՄ. Որ ինչ յողորմ շարժէ զաղիս. ցաւալի յոյժ. աղէտաւոր. ողբալի. ցաւագին. խղճալի, խեղճ, ողորմուկ. մուսիպէթլի.

Այնչափ աղիողորմ տեսիլ. (Մամբր.։)

Ձայն աղիողորմ՝ ուժգին գոչմամբ յերկինս բարձրացուցանէր. (Վրք. ածաբ.։)

Աղիողորմ արտասուօք լային. (Մաղաք.։)

Ցաւագինս. ողորմագին.

Յաղագս որոյ լայք աղիողորմ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Աղիք, աղեաց

s. pl. bowels, guts;
tripe, garbage;
intestines, entrails;
strings, chords;
խռովին — իմ, I have pity, compassion;
որդի աղեաց, well loved son.

· Calfa

NBHL (17)

(զորոյ զեզականն տե՛ս ի վեր՝ ԱՂԻ, աղւոյ) σπλάγχνα, ἕντερον viscera, intestinum Ընդերք, մաշկեղէն խողովակ երկայն ոլորեալ ի փոր կենդանեաց՝ ընդունարան յաւելուածոյ կերակրոց՝ կից ընդ քաղրթի. գարըն իլի, պազըր, պազըրսագ.

Եղբայր ասէ, եւ որդի աղեաց։ Զոնեսիմոս զհոգեւոր աղեացն զծնունդ ի Քրիստոս. (Ոսկ. փիլեմ.։)

Աբեսողոմ ապստամբեաց ի Դաւթայ, իբրու որդի աղեաց էր նորա. (Եփր. ել.։)

Առ ի գիրկս իւր զաղիսն արեամբն հանդերձ։ Աղիք ամպարշտաց անողորմ են։ Գալարէին աղիք նորա ի վերայ եղբօրն իւրոյ. (Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 46։ Առակ. ՟Ժ՟Դ. 10։ Ծն. ՟Խ՟Գ. 40։)

Քարինս վարեցին ընդ գոգս նորա, եւ ի վայր թափեցին զաղիս նորա. (Ագաթ.։)

Ի պատուած աղեացս։ Աղիք անգթականք. (Նար. ՟Ի՟Զ. ՟Ծ՟Զ։)

Եգէլ զաղիս նորա. (Դատ. ՟Ե. 30։)

Առաքելական աղեացն են բանքս. (Ոսկ. հռ.։)

Հայրենի աղեօք տագնապեալ. (Առ որս. ՟Ժ՟Ե։)

Եւ դու զդա ընկալ ջի՛ր, այս ինքն է զիմ աղիս։ Հանգո՛ զաղիսդ իմ ի Քրիստոս. (Փիլիմ. 12. 20։)

ԱՂԻՔ, կամ ՈՐԴԻ ԱՂԵԱՑ. Սիրելի զաւակ. գթով սիրելի. ճան ճիյէր. σπλάγχνον viscera

Որպէս հայր ի վերայ աղեաց խարշի. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Զաղիս որովայնի իւրոյ (Ղովտ զդստերս) դնէր առաջի նոցա։ Աղիք իմ էք, եւ իբրեւ յորդւոց վերայ գթամ ի ձեզ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Գ։)

Առ ի լինել յարմարումն քնարի՝ պարտ է զամենայն աղիսն բարէյարմարս գոլ. (Սահմ. ՟Գ։)

Աղեօք (կամ աղիւք) տաւղին. (Վրդն. սղ.։)

Զպարս աղեացն պատկանաւոր. (Մագ. ՟Լ։)

Քահանայք միաբանեալ ընդ եպիսկոպոսի իբրեւ զաղիս քնարի. (Ածազգ. ՟Գ։ Տե՛ս եւ ԱՂԻ՝ յեզականն։)


Աղխաղխեմ, եցի

va.

to join together, to chain, to fasten, to buckle;
to button;
to lock.

· Calfa

NBHL (6)

Զհետեւակն եւ զհեծելազօրն եւ զփիղսն աղխաղխեալ տանէր. (Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 4։)

Զհամատարած անդունդսն աղխաղխեաց ելից (մամոնայ) բազում անօրէնութեամբ։ Բազում բեռամբք աղխաղխես զնաւդ։ Նիւթս վաճառականաց աղխաղխիցէ։ Թէպէտ եւ զամենայն ինչ աղխաղխիցեն, աղքատանան։ Զփիւնիկ ասորին լցեալ աղխաղխեալ արձակեաց. (Ոսկ.։ յորմէ եւ Սարգ. յուդ. ՟Բ։)

Բարձեալ բերիցէ (նաւն) աղխաղխեալ օղերձեալ զբազմաշահ վաճառսն. (Վեցօր. ՟Զ։)

Զօդել եւ յարել ի մի զբազում ինչ իրս. կուտել. բեռնաւորել. խռկել. լնուլ. յօրինել. կապկըպել, դիզել, խընճախընճ լեցնել. պիլե գօմագ, տիզմէք, եըզմագ, եիւքլէթմէք. συντίθημι, πληρόω եւ այլն compono, conjungo, repleo, instruo

Զայլ ամենայն աղխաղխելով զկապուտս ազգաց։ Զաղխաղխեալ ի սայլսն զծանունս ինչ բեռինս ձգել զկնի. (Պիտ.։)

Ուղխիւք գետոց՝ փայտ եւ քարինք, եւ ամենայն որ ինչ դիպիցին՝ աղխաղխելով հոսանօքն բերեն. (Նիւս. կուս.։)


Աղխամաղխ, ի

s.

cf. Աղխամաղխեայ.

· Calfa

NBHL (2)

ԱՂԽԱՄԱՂԽ ԱՂԽԱՄԱՂԽԵԱՅ. σύμμικτος commistus, miscellanea Խառնիխուռն աղխք վաճառաց. բազմութիւն ընչից. ստացուածք. եւ խռկեալ խռնեալ (գոյք). տէնկ տէնկ, պապէթ պապէթ մալ, մաթահ.

Վաճառք քո բազմացեալք յաղխամախէ քումմէ։ Ի յաճախութենէ աղխամաղխի քո։ Յաղխամաղխէ վաճառաց քոց մեծացուցեր զամենայն թագաւորս երկրի. (Եզեկ. ՟Ի՟Է. 16. 25. 33.)


Աղխամաղխեայ

s.

moveables, goods, effects, commodities.

· Calfa

NBHL (2)

ԱՂԽԱՄԱՂԽ ԱՂԽԱՄԱՂԽԵԱՅ. Խառնիխուռն աղխք վաճառաց. բազմութիւն ընչից. ստացուածք. եւ խռկեալ խռնեալ (գոյք).

Վաճառք քո բազմացեալք յաղխամախէ քումմէ։ Ի յաճախութենէ աղխամաղխի քո։ Յաղխամաղխէ վաճառաց քոց մեծացուցեր զամենայն թագաւորս երկրի. (Եզեկ. ՟Ի՟Է. 16. 25. 33.)


Աղխատրոյզ

adj.

rude, barbarous, coarse, uncivilised, gross;
that has a disagreeable sound.

· Calfa

NBHL (3)

Անդ ապա զնուաճեալսն առ ինքեամբ զաղխատրոյզսն բանիւք համոզեալ։ Ոչ սակաւ ինչ ձայն ամբոխի աղխատրոյզ շփոթից ի վերայ ածեալ. (Յհ. կթ.։)

Եւ որպէս աղխազուր.

Ցարդ եւս բան ըստ իւրեանց աղխատրոյզ բառին պատմի. (Յհ. կթ.։)


Աղխեմ, եցի

va.

to lock, to fasten, to enclose, to shut up;
to stop or close up;
to button.

· Calfa

NBHL (6)

Փակեաց զդուրս վերնատանն ընդդէմ նորա, եւ աղխեաց. (Դտ. ՟Գ. 26.)

Զդրունս քաղաքին աղխեալ էր. (Ագաթ.։)

Անջրպետեաց ջուրն ի մէջ երկնի եւ երկրի, եւ աղխեաց զլոյսն ի վերուստ. (Տօնակ.։)

Վահանօք հոգւոյն աղխէր զզգայարանսն իւր. (ՃՃ.։)

Բացեր զաղխեալ դրունսն Ադենայ։ Զաղխեցելոյն կարել փեռեկել մածուածս ... Շիրմացն ախեալ դրունք։ Աղխեալ ազգարան (բերան). (Եղիշ. ՟Ը. Պիտ.։ Նար. ՟Խ՟Գ։)

Ոտք քո ոչ աղխեցան ի շղթայս. (Բ. Թագ. ՟Գ. 34. այս ինքն ոտնակապօք ոչ պնդեցան։)


Աղծապիղծ

adj.

unchaste, lascivious.

· Calfa

NBHL (2)

Եղծ եւ պիղծ, զերծ. անմաքրասէր. գարշ, եւ աղտեղի, կամ սոդոմական. (է՛ որ գրէ ԵՂԾԱՊԻՂԾ, կամ ՊՂԾԱՊԻՂԾ)

Մի՛ լիցի զմտաւ ածել զաղծապիղծ կրօնս նոցա. (Ոսկիփոր.։ Կանոն.։)


Աղծապղծութիւն, ութեան

s.

unchastity, lewdness.

· Calfa

NBHL (1)

Աղտեղագոյն աղէտք աղծապղծութեան։ Համօրէն իսկ աղծապղծութեամբ տարրացեալ ... Պարտական սպանութեան, եւ ամենայն աղծապղծութեան. (Յհ. կթ.։ Պիտ.։)


Աղծեալ

adj.

salted.

· Calfa

NBHL (1)

Ազգի ազգի ազգս ձկանց՝ իբրեւ աղծեալ ապխտեալ. (Եւս. քր. ՟Ա։)


Աղկաղկ, աց

adj.

destitute, indigent, poor, necessitous.

· Calfa

NBHL (9)

πένης, πτωχός inops, pauper, egens Աղքատ. տնանկ. չքաւոր. կարօտ. ցականեալ. անկած. տառապեալ. ֆագըր, ֆուգարէ, սէֆիլ.

Յաղագս թշուառութեան աղքատին, եւ հեծութեանց աղկաղկին այժմ յարեայց ասէ տէր։ Յաղագս զրկեցելոցն եւ աղկաղկաց. (Ածաբ. աղքատասիր.։)

Եթէ լսէ աղքատ, գիտէ զինքն աղկաղկ, եւ ամենայնի կարօտ. (Բրս. սղ.։)

Ողորմելի է աղքատն եւ տնանկն եւ աղկաղկն. (Խոսր.։)

Իբրեւ զտնանկ եւ զաղկաղկ՝ որբոց եւ տարակուսանաց ձայն արձակէր. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)

Յետնեալ. անմասն. անբաժ. զուրկ. շագասըզ, մահրում.

Առաքինութեամբ հոգւոյ է այնպիսին աղկաղկ ի խոհեմութենէ եւ յարւութենէ. (Ոսկ. գծ.։)

Դառնայ եւ առ հեթանոսացն աղկաղկ յօդուածս առասպելեաց. (Լծ. ածաբ.։)

Նկուն ճիրանք աղկաղկաց մնոցն մորմոքողաց՝ զիս կեղեքեսցեն. (Նար. ՟Կ՟Ը։)


Աղկաղկութիւն, ութեան

s.

indigence, destitution, poverty, beggarliness.

· Calfa

NBHL (3)

Աղքատութիւն. յետնութիւն. տկարութիւն. խեղճութիւն, ոչնչութիւն. ոչնչութիւն. հագարէթ. եօխսուլլուգ.

Ղովտ զիւր աղկաղկութիւնն խոստովանէ՝ ասելով ոչ կարել ամենեւին ի բաց կալ ի քաղաքէ. (Փիլ. լին.։)

Յիշել եւ զիմ աղկաղկութիւնս արտօսրաբուղխ մաղթանօք. (Սարգ. յուդ. եւ Սարգ. յիշատ. եւ այլն։)


Աղկեր

s. icht. sardel, sardine.

· Calfa

NBHL (1)

Աղծեալ ձուկն. որպէս ռմկ. սարտէլ. ըստ յն. սարդիական կամ սարդոնական տառեխացեալ. σαρδίος τεταριχευμένος (Եպիփ. յղ. ականց.։)


Աղճատաբանեմ, եցի

va.

to talk extravagantly, to chatter, to prattle, to be tedious in conversation.

· Calfa

NBHL (2)

Աղճատանս բարբառել. աղճատիլ.

Զմիաւորութիւնն ասէին, թէպէտեւ ըստ շնորհի եւ ըստ արժանաւորութեան աղճատաբանէին. (Սարկ. հանգ.։)


Աղճատանք, նաց

s. pl. idle words, frivolous discourse, chitchat, nonsense;
cf. Աղճատաբանութիւն.

· Calfa

NBHL (8)

λῆρος, λήρημα delirium, nugae, ἁηδία taedium, molestia (որ թարգմանի եւ ԱՂՄՈՒԿ) Ցնորք մտաց եւ բանից. զառանցանք. բանդագուշանք. շաղփաղփութիւն. անմիտ եւ անհամ զրոյցք եւ իրք. յիմարութիւն. փճախօսութիւն, պառւու խօսքեր. հէրզէ. թիւրրէհաթ. սաֆուր՝ սուֆուր՝ տէլի սէօհպէթի.

Զյաճախութիւն աղճատանացն՝ որք յաղագս աստուածոցն։ Զգոդոնեայ զկաղնւոյն զաղճատանսն։ Ըստ մանիքեցւոց աղճատանաց։ Շատխօսութեամբ եւ աղճատանօք։ Ոչ ինչ այսպիսի խորհուրդ ածեն հեթանոսք, որոց՝ աղճատանք են ինձ ամենայն նուէրքն եւ խորհուրդքն. (Ածաբ.։)

Ըստ նոցա աղճատանացն. (Կիւրղ. գանձ.։)

Ի մանիքեցւոցն հայի աղճատանս. (Յհ. իմ. երեւութ.։)

Ոչ տօնի աղճատանք՝ զբեռնաբարձս պսակելով գրաստս. (Խոր. ՟Գ. 62։)

Զնոցինսն զանշահ աղճատանսն, զվայրապար բերմունսն. (Նար. ՟Խ՟Ե։)

Արգելոյր զհեթանոսական սովորութիւն աղճատանացն. (Վրք. ոսկ. ի Ճ. ՟Բ.։)

Մեք եւ ոչ աղճատանաց բանի համբերեմք վասն նորա. (Վրք. հց. ՟Բ։)


Աղճատիմ, եցայ

vn.

to grow childish, to dote, to rave, to talk nonsense;
to stagger, to reel, to waver;
աղճատեալ ծեր, garrulous and decrepit old man.

· Calfa

NBHL (7)

ԱՂՃԱՏԻԼ. ԱՂՃԱՏԻԼ. որպէս Օրհաս. մահ կամ սպանումն. ... πότμος mors, vel interfici

Զառամիլ. ցնորիլ. զառանցել. ցնդիլ. յիմարիլ. մոլիլ. եւ աղճատաբանել. խռֆիլ. պունամագ. սայըգլամագ. չըլտըրմագ.

Աղճատիս. յորո՞ւմ եմք ծաղու արժանի. (ՃՃ.։)

Ի վերջինն հասանիցէ ծերութիւն, եւ սկիզբն առնէ աղճատելոյ եւ բարբանջելոյ։ Մի՛ խոտան վարկանել վասն դողդոջ եւ աղճատեալ հասակին։ Աղճատեա՛լ ալեւոր, մինչեւ ցե՞րբ ընդ քեզ լինիմ ... Աղճատեալ ծեր. (Սահմ. ՟Թ։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։ Վրք. հց.։)

Յիմարաց են այդպիսի կարծիք, որպէս եւ ոյք վասն լուսնոյ խաւարմանն աղճատին, ի տտնոյ վիշապին դատարկաբանելով։ Զի մի՛ անզուգութիւն ի զուգութեան երեւեցուցանել աղճատիցիմք. (Սարկ. շարժ.։)

Մերկացաւ, եւ սկսաւ լուանալ. զոր տեսեալ սպասաւորին՝ ասէ, աղճատեցաւ ծերն. (Վրք. հց. ձ։)

Յետ եքտոռոսի՝ աղճատիլն քեզ հուպ է. (Պղատ. սոկր.։)


Աղմկայոյզ

adj.

cf. Աշմկասէր.

· Calfa


Աղմկեմ, եցի

va.

to trouble, to disquiet;
to alarm;
to put into disorder, to jumble, to mix, to confound.

· Calfa

NBHL (5)

ԱՂՄԿԵՄ ԱՂՄԿԻՄ. ταράσσω, θορυβέω, κυκάω , ἑκκρούω, συμφύρομαι, turbo, conturbo, confundo, misceo Լնուլ աղմկաւ. վրդովել. խառնակել. շփոթել. խառնել. խռովիլ, վրդովիլ. տակնուվրայ ընել՝ ըլլալ. ալթիւսթ եթմէք՝ օլմագ.

Աղմկել զիրաւունս. (Յոբ. ՟Լ՟Դ. 10։)

Աղմկել զմիտս նոցա։ Աղմկէին զամենայն՝ ի վեր եւ ի վայր յեղյեղլով։ Երկիւղիւ եւ խռովութեամբ բազմաւ ըմբռնեալք աղմկէին։ Մի՛ աղմկեսցիս, քանզի զիջման էր եղեալ իրքն. (Ոսկ. յհ.։)

Մի՛ աղմկել (այս ինքն իլ) առ խնդիրսն։ Տրտմեալք աղմկէին։ Գունդն հագարացւոց աղմկեալ՝ յետս կոյս հարան. (Յճխ. ՟Ի՟Գ։ Փարպ.։ Յհ. կթ.։)

Ծով թքանէ զփրփուրն արտաքս, եւ աղմկի առ ափն ծփանօք. (Պիսիդ.։)


Աղու

adj.

soft, sweet, agreeable, affable;
delicious, tender, delicate;
knavish, dodge.

· Calfa

NBHL (8)

Յաղագս յոլովագին հրահանգելոյ զինքն՝ աղու ցուցանէր խորամանկութեամբ. (Պիտ.։)

Աղու աղաւնիս. (Նար. ՟Բ.)

Աղուն քաղցր ասի. որպէս եւ է աղաւնին քաղցր ի տես։ (Լծ.)

Եւ ձեւացեալն կամ կեղծաւորեալն քաղցր բարուք. իրօք՝ ժանտ, նենգաւոր, աղուիսաբարոյ. (որպէս եւ տճկ. աղու՝ է թոյն. եւ աղուլու՝ թունաւոր)

Ելոյծ զնա պատիր, աղու, եւ դագ բանիւք։ Վատթարն չարաբարոյ՝ դժոխաբարկ, աղու, նենգաւոր։ Աղու իմաստութեամբ է լի, ոչինչ առողջ խորհեալ. (Փիլ. սամփս. եւ լին։)

Որ յոյժ դժոխախեռ՝ աղու եւ դագ բանիւքն վարէր։ Զոր ի վաղնջուցն աղուն որսացեալ խորամանկութեամբ. (Պիտ.։)

Դագ եւ աղու բանիւքն պատրանս զԱստուծոյ ուխտաւորին զՍամփսովնի. (Սարկ. հանգ.։)

Խայթիցես իբրեւ զկարիճ, եւ աղու լինիցիս իբրեւ զիժ (յն. նենգաւոր իբրեւ զաղուէս) (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Աղուամազ

s.

soft hair, down;
hair.

· Calfa

NBHL (1)

ԱՂՈՒԱՄԱԶ ՄԱԶ. θρίξ capillus, pilus Բարակ մազ. որ յարմատս բուսոց մազմզուկ ասի. գըլ, թիւյ.


Աղուաշ, ի

adj.

cf. Աղուաշիկ.

· Calfa

NBHL (6)

Ամենեքին ասէին, եթէ աղուաշ է։ Աղուաշ աբեղայ մի։ Որպէս զաղուաշ խազ առնէին զնա. (ՃՃ.։)

Դու ես աղաւաշ. (Հ=Յ.։)

ԱՂՈՒԱՇ որ եւ ԱՂԱՒԱՇ. (գրի եւ ԱՂՎԱՇ, ԱՂԱՇ, ԱՒԱՂԱՇ) ասի եւ սալոն. այն է ըստ յն. σάλος Յիմար (ձեւացեալն). բախած. բախուկ, խենդուկ. ահմագ. ուզուշ. խաշմէր.

Արա՛ աղօթս առ Աստուած ո՛վ աղաւաշ։ Աղաւաշ մարդ։ Աղաւաշի մահն. (Վրք. հց.։)

Նման ես դու կարուակի աղուաշի, որ երբեմն կարէ, եւ երբեմն պատառէ. (Մաշկ.։)

Ցոփագնացաց եւ աղուաշ լեզուաց. գրելի է ըստ այլ ձ. աղալեզուաց, կամ աղուալեզուաց։ (Մանդ. ՟Բ. )


Աղութիւն, ութեան

s.

saltness.

· Calfa

NBHL (3)

Ճաշակականքն կոչեցեալք որակութիւնք են քաղցրութիւն, եւ դառնութիւն, աղութիւն. (Նիւս. բն. ՟Թ։)

Զպատճառս ջուրցն աղութեան. (Վեցօր. ՟Է։)

Ծով ջուրս հոսանաց բազմաց ըմպելով՝ զանամոքելի աղութիւնն ի խորոց զգայռի. (Պիսիդ.։)


Աղուճակ, ի

s.

rock-salt.

· Calfa

NBHL (2)

Աղ մածեալ սառնատեսակ. հատոր եւ շառաշիղ աղի յստակ. փարլագ դուզ փարչէսի, ուլահ դուզու.

Թէոդիտովն ասէ, իբրեւ զաղ մածցին. զվանագոյն ականագոյնն երկնից աղուճակի նմանեցուցանէ կերպարանաց. (Ոսկ. ես. ՟Ծ՟Ա։)


Աղուութիւն, ութեան

s.

sweetness, insinuation;
knavery, craft.

· Calfa

NBHL (2)

Աղու կամ աղալեզու գոլն. քաղցրաբանութիւն. շատախօսութիւն. շաղաւաշուրթն աղուաշութիւն.

Կամ ոք ի մտացն հաստատութիւն եւ յառաքինութիւն հայի, եւ ոչ ընդ վայրած լեզուին աղութիւն. (Մանդ. ՟Ժ՟Ե. (ա՛յլ ձ. լեզուին շաղաւաշրթունքն։))


Աղուրայ

s.

slip, cutting (to plant), layer.

· Calfa

NBHL (2)

Վասն աղուրայնոյ, որ զհին այգին նորես։ Քարշէ աղուրայ։ Տար զաղուրայնիդ։ Աղուրայ տար։ Զաղուրայդ գտաք եւ այլն. (Վստկ.։)

Որթն զարդարեալ զստեղն ի վայելչութիւն երկայն ձգմամբ աղուրեաց՝ պատատմամբ գնդակաց՝ տարածեալ տերեւովքն. (Փիլ. լիւս.։)


Աղջամղջին

adj.

dark, obscure, gloomy, black.

· Calfa

NBHL (4)

Աղջամղջինն վկայէ ժամանակ։ Աղջամղջին կուրութեանս խաւար. (Պիտ.։)

Զաղջամղջին գունոցն սեւութիւն փոխել ի ձեան պայծառութիւն. (Նար. ՟Ծ՟Բ։)

Փարատեա՛ յանձանց մերոց զաղջամղջին եւ զխաւարային խորհուրդս. (Ժմ.։)

Օր Տեառն ... աղջամղջին. յն. աղջամուղջ. (Ամովս. ՟Ե. 20.)


Աղջամուղջ, մղջաւ

s.

darkness, obscurity.

· Calfa

NBHL (12)

որ եւ ԱՂՏԱՄՈՒՂՏ. Թանձր մէգ. մառախուղ. խաւար. բալ. մութն. մթութիւն. σκότος, ζόφος, γνόφος, ἁχλύς tenebrae, caligo, nebulo, մութ. գարանլիգ. զուլմէթ. փուս. տուման.

Ընդ աղջամուղջս առաւօտին ելին արքն արտաքս. (Յես. ՟Բ.) տե՛ս եւ ԱՐՇԱԼՈՒՇ։

Որոց աղջամուղջք խաւարին (այս ինքն խաւարի) յաւիտեան պահեալ կան. (Բ. Պետ. ՟Բ. 17։)

Աղջամղջաւ խռովութեանն զինքն ծածկելով. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Ծագեալ արեգակն՝ զաղջամուղջ զխաւար զօդոյն լի արար լուսով։ Աղջամղջիւ լի են ամենայն. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լիւս.։)

Միգապատեալ կաս ի հուր հնոցին, եւ աղջամղջիւ յաննշոյլ գեհենին. (Մանդ. ՟Ա. եւ Եփր. խոստով.։)

Զիմանալի նոցա աչս ի բաց մաքրել յանգիտութեան աղջամղջէն, որ շուրջ զնոքօքն կայ. (Դիոն. ածայ. ՟Դ։)

Յորժամ աճէ մի կողմն լուսնի, միւս կողմն զնշանակ աղջամղջի ցուցանէ. (Շիր.։)

Զանլոյս աղջամուղջ գիշերոյն. (Պիտ.։)

Անլոյս աղջամղջիւ։ Աղջամղջաւն անօրէնութեան. (Սարգ.։)

Աղջամուղջն մասն ինչ լուսոյ ունելով ընդ խաւարի (որպէս արշալուրշ). (Ի գիրս խոսր.։)

Աղջամուղջ խաւարաւ նսեմացաւ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Բ։)


Աղջիկ, ջկան, ջկունք, կանց

s.

maid, girl, virgin;
chamber-maid, female servant;
nursery-maid, child's maid.

· Calfa

NBHL (4)

κοράσιον, νεᾶνις, παῖς, παιδίσκη puella, virgo Օրիորդ. կոյս. էգ զաւակ. ախճիկ. գըզ.

Եթէ եղիցի աղջիկ կոյս՝ խօսեցեալ առն։ Ոչ եթէ մեռեալ է աղջիկդ։ Աղջիկ դու քեզ ասեմ, արի՛. եւ այլն։

Տարաւ զնա ի ներքս աներն իւր՝ հայր աղջկանն. (Դտ. ՟Ժ՟Թ. 4=9։)

Էր նորա աղջիկ մի եգիպտացի։ Եկն երկու աղջկամբք ... ասէ ցաղջկունսն։ Աղջիկն՝ որ դռնապանն էր. եւ այլն։


Աղջութիւն, ութեան

s.

cf. Աղջամուղջ.

· Calfa

NBHL (1)

Ոմն, եւ աղջութիւնք իւր. (Նար. ՟Զ. (յայլ օրինակս, աղջամղջութիւնք, կամ աղջամուղջք։))


Աղջուր, ջրոյ

s.

brine;
the action of salting in brine.

· Calfa

NBHL (3)

Ջուր յոր արկեալ իցէ աղ. աղ եւ ջուր. աղաջուր. սալամուրա, դուզլու սու.

Թանայր զհացն յաղջուր. չկարացի (ասէ) կլանել զպատառ հացին աղիւ, այլ արկի ջուր եւ աղ ի պնակ եւ թացի. (Վրք. հց. ձ։)

Արա՛ աղջուր. եւ թէ ծովու ջուր գտնաս, լաւն այն է։ Խառնեն զյօտի մոխիրն ի յաղջուրն։ Շինէ՛ աղջուր։ Մոխրաջրով եւ աղջրով լուանալ. (Վստկ. ՟Ճ՟Լ՟Բ. ՟Մ՟Ղ՟Զ։)


Աղտ, ի, ից

s.

salt;
saltness;
ծով աղտից, salt-marsh.

· Calfa

NBHL (22)

Աղտ, ոյ, ոց. եւ ի, ից. ῤύπος sordes, σπίλος macula, ἱλύς limus, lutum, faex Անմաքուր ինչ շաղախիչ այլոց, եւ հետք նորա երեւեալ ի շաղախեալն. կեղտ. արատ. բիծ. քիր. փիսլիք. չիրք. չէքէ. եւ Գայռ. ցիխ. տիղմ. մրուր. ցեխ. թըն, չամուր. պալչըգ.

Աղային կամ աղի դարան, վայր, տեղի. որպէս թէ իցէ՝ աղուտ, աղտի։ Ըստ յն. աղ, եւ աղի. ἄλς sal. դուզ.

Գումարեցան ի ձորն աղի, որ է ծով աղտից։ Քաղաքք աղտիցն։ Գնաց ի հովիտս աղտիցն։ Բաժ աղտից, կամ տարազ պսակաց։ Հարկանէր Յովաբ զձորն աղտից. (Ծն. ԺԴ. 3։ Յես. ԺԵ. 62։ Բ. Մնաց. ԻԵ. 11։ Ա. Մակ. ԺԱ. 35։ Սղ. ԾԹ. վերնագր։)

Ճակատեցան ի ձորն աղտից։ Եւ ի ձորն աղտից՝ ջրհորք, ջրհորք նաւթի. (Ծն. ԺԴ. 8. 10։ Իսկ Յհ. կթ.)

Ընկալեալ պարգեւս զերիր մասն գեղաքաղաքին Կողբայ, եւ զաղտս նորին բովանդակաբար. կամ է հանք աղի, եւ կամ հասք, կամ շրջակայ վայրք եւ գիւղք իբր ալէթ. կամ վիլայէթ։

Սաստկացեալ աղտով եներկ զիս։ Լուասցէ տէր զաղտն ուստերաց եւ դստերաց Սիոնի։ Ոչ զմարմնոյ աղտն ի բաց ընկենլով. (Յոբ. Թ. 31։ ԺԴ. 4։ Ես. Դ. 4։ Ա. Պետ. Գ. 21։)

Արտաքս վտարի ի ձեռն ականջացն աղտն որ ի նմանէ. (Նիւս. բն. ԻԲ.)

Ո՞ւր են՝ որք ի տղմին թաւալին, եւ դուզնաքեայ աղտով մերով զուարճանան. (Առ որս. ԺԴ։)

Լի են աղտով (տղմոյ), եւ ի ջնջել աղտոյն եւ այլն. (Ոսկ. յհ. Ա. 23։)

Նախատինս աւելորդ աղտոյ իւրեանց զկրակն առնէին. (Փարպ.։)

Զոտս լուացի ի հնոյ աղտից. (Շար.։)

Ի բա՛ց թօթափեսջիք զամենայն աղտ չարեաց. (Ագաթ.։)

Որ զոգւոցն մաքրեաց զերեսս յաղտոյ մեղացն. (Պիտ.։)

Յորժամ յագահութենէ եւ յամենայն աղտոց սուրբ իցեն. (Իսիւք.։)

Մեղքն այնչափ աղտ եւ կեղտ կուտեն. (Ոսկ. մ. Բ. 12։)

Աւելորդ մասունք հրահալելեաց. ժանկ. մրուր. կղկղանք. դիրտ. տօրթու. փաս. թիւվալ.

Արճիճի աղտ ա՛ծ ի տակքն. (Վստկ. ՄԽԸ։) (Բժշկարան.։)

Նախ ընտրեսցէ իբրեւ արծաթ, զի աղտն այրեսցի. (Ագաթ.։)

Գոյ աղտ յոսկին քո՝ որով պարծիս. (Վանակ. յոբ.։)

Զաղտն ելեալ ի միջոյ իւրմէ, եւ զծնունդս զոր ծնանիցի, կերիցէ. (Օրին. ԻԸ. 57։)

Ի ծնունդքն (քուռակի ձիոյ) զաղտքն մի՛ քարշեր. (Վստկ. յԺ։)

χόριον կամ κόριον secundina, secundae Թաղանթ սաղմի կենդանեաց յարգանդի մօր, որպէս շապիկ կամ քօղք բնութեան. տղի ընկեր, տղայ. տուվագ. մէշիմէթ.


Աղտաղտ

adj.

cf. Աղտաղտուկ.

· Calfa

NBHL (5)

Ոչ եւս քաղցուն ջուր ըմպելի՝ աւելի քան զաղտաղտն գտանել անպիտանութիւն. (Պիտ.։)

Եղեն աղտաղտ կերակուր դիւաց. (Վրդն. սղ. եւ Երգ.) ուր գրի ԱՂՏԱՂՏԱՆ։

Ջուրս աղտաղտին՝ անախորժելի ծարաւեաց արբման. (Նար. ՟Լ՟Թ։)

թեթէտեւ ասացից, ոչ ոք լուիցէ, զի աղտաղտ իցէ երկիր մեր. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

ԱՂՏԱՂՏ ԱՂՏԱՂՏԻՆ. ἀλυκός salsus Ունօղ զաղտ՝ ըստ որում աղ. աղի. աղեհամ. աղի, լեղի. շօռ. դուզլու. աճը.


Աղտաղտուկ

adj.

salt, saline, brackish.

· Calfa

NBHL (8)

Բնակեսցէ յերկիր աղտաղտուկ. (Երեմ. ՟Ժ՟Է. 6։)

Յաղտաղտուկն առաքես ծով. (Մագ. ՟Ծ՟Զ։)

Նմանութեամբ ասի.

Յաղտաղտուկ կորստական ջուրցն մեղաց. (Իգն.։)

Աղտաղտուկ կենցաղ. (Լմբ. սղ.։)

Աղի եւ ծովային վայր. երկիր աղի եւ խոնաւ. շօռ տեղ. շօրիսթան. չօրագ եէր. չօրագլըգ. Wgrec salsugo, salsilago, marina vel salsa loca

Բնակեսցէ յաղտաղտուկս անապատի։ Բնակութիւնս նմա զաղտաղտուկս։ Արար զերկիրն պտղաբեր յաղտաղտուկս. (Երեմ. ՟Ժ՟Է. 6. Յոբ. ՟Լ՟Թ. 6։ Սղ. ՟Ճ՟Զ. 34։)

Որ յաղտաղտուկ աշխարհի մխեալ ես. (Մաշկ.։)


Աղտեղանամ, ացայ

vn.

to be stained or soiled, to grow greasy or dirty.

· Calfa

NBHL (3)

Որ աղտեղանալոցն է, աղտեղասցի. (Յայտ. ՟Ի՟Բ. 11։)

Ձեռացն եւ երեսացն եւ այլոց անդամոցն աղտեղացեալ ի կայծականց հրոյն. (Նիւս. սքանչ.։)

Հարսնդ ոչ աղտեղացար. (Խոր. ՟Գ. 68։)


Աղտեղացուցանեմ, ուցի

va.

to soil, to dirty, to stain, to besmear with filth or grease, to befoul, to bedaub, to sully, to tarnish, to grease.

· Calfa

NBHL (6)

Լուացի զոտս իմ, զիա՞րդ աղտեղացուցից զնոսա։ Որք ոչ աղտեղացուցին զհանդերձս իւրեանց. (Երգ. ՟Ե. 3։ Յայտ. ՟Գ. 4։)

Զբերան բամբասանօք պղծեցի, եւ զլեզու իմ դատարկ բանիւք աղտեղացուցի. (Եփր. խոստ.։)

Ամենայն մեղք աղտեղացուցանեն զհոգին. (Ոսկ. յհ.։)

Քակելով զճշմարտութիւնն, եւ աղտեղացուցանելով զաստուածաբանութիւնն. (Բրս. ծն.։)

Զառաջին մարդասիրութիւնն աղտեղացուցաք. (Վրք. հց. ՟Դ։)

Թագաւոր ոչ աղտեղացուցանէ զինքն, որ ոչ անմիջակաբար խօսի ընդ ամբոխի. (Սահմ. ՟Ժ՟Ա։)


Աղտեղեմ, եցի

va.

cf. Աղտեղացուցանեմ.

· Calfa

NBHL (7)

cf. ԱՂՏԵՂԱՑՈՒՑԱՆԵՄ. ըստ ամենայն առման։ Իսկ կր. իբր ձ. cf. ԱՂՏԵՂԱՆԱՄ. μολύνω, ἑμμολίνω, σπιλέω եւ այլն.

Տեսին զսրբութիւնսն աւերեալ, եւ զսեղանսն աղտեղեալ. (Ա. Մակ. ՟Դ. 38։)

Զգիրս հայհոյեցին, եւ զճշմարիտն ոչ իմացեալք՝ աղտեղեցին զգիրն. (Փիլ. սամփս.։)

Զսրբութիւն մեր աղտեղեցաք. (Սարգ. յկ. ՟Ե։)

Եթէ միով իւիք աղտեղեսցի, ոչ կարասցէ ունել զանաղտութիւնն. (Նիւս. կուս.։)

Աղտեղեալ զկրակն՝ զձեզ առ անմիտս ունէին. (Փարպ.։)

Ընդէ՞ր զտանողացդ ոտից սրբութիւն ճանապարհաւն ժանդից աղտեղեր (այս ինքն աղտեղեցեր)։ Աղտեղեալ գունով զազրութեան։ Ոչ աղտեղիլ յուրուական ինչ պղծութենէ. (Նար. ՟Խ՟Զ. ՟Ի՟Ա. ՟Ղ՟Գ։)


Աղտեղի

adj.

soiled, dirtied, spotted, befouled, stained;
impure, filthy, obscene;
greasy, muddy, mucky, nasty, dirty.

· Calfa

NBHL (10)

Եւ ամօթալի. անհամեստ. անվայել. պիղծ. անարժան. αἱσχρός turpis, foedus այըպ.

Զգեցեալ էր հանդերձս աղտեղիս։ Մտանիցէ անդր եւ աղքատ ոք ի հանդերձս աղտեղիս. (Զքր. ՟Գ. 3։ Յկ. ՟Բ. 2։)

Որ ի հրեշտակացն օրհնի, ի ձեռաց աղտեղեաց (այս ինքն յաղտեղի ձեռաց) ընկալեալ լինի. (Ոսկ. նոր կիր.։)

Այրել զաղտեղիսն, եւ պահել զսրբեալսն. (Ագաթ.։)

Զերեսացն աղտեղի տեսիլ. (Նար. ՟Ի՟Թ։)

Ոգւով աղտեղեաւ անխտիր մատուցանես. (Լմբ. պտրգ.։)

Ոչ կարեմ յաղտեղի կենաց նորա տեսանել զնա. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Որ ի ծածուկ ինչ գործի ի նոսա, զայն եւ խօսել աղտեղի է. (Եփես. ՟Ե. 12։)

Որ ոչ ունի զաղտեղի շարժմունս. (Յճխ. ՟Զ։)

Աղտեղի արուեստագիտութիւն. (Եփր. թուոց.։)


Աղտեղութիւն, ութեան

s.

greasiness, dirtiness, foulness, stain, impurity;
turpitude, excess;
sweepings;
excrement;
տուն աղտեղութեան, privy, necessary;
անօթ աղտեղութեան, chamber-pot or utensil.

· Calfa

NBHL (10)

ῤυπαρία, ῤύπος, ἁκαθαρσία sordes, immunditia, impuritas, ἁσχημοσύνη turpitudo աղտոտութիւն, մնտռութիւն. քիր. փիսլիք. մուրտարլըգ. Աղտ. աղտութիւն. արատ. եւ աղտեղի եւ ամօթալի իրք, որք պղծեն զմարմին կամ զհոգի. աղբ. աղբեւք. անսրբութիւն. պղծութիւն.

Ի բաց թօթափեալ զամենայն աղտեղութիւնս։ Զի մի՛ ունիցի ինչ արատ կամ աղտեղութիւն։ Ծագեսցեն երեսք քո իբրեւ զջուր յստակ, մերկասցես զաղտեղութիւն։ Հանին արտաքս զամենայն աղտեղութիւնս՝ որք գտան ի տանն տեառն։ Փորեսցես նովաւ, եւ ածեալ ծածկեսցես զաղտեղութիւն քո. (Յկ.։ Եփես.։ Յոբ.։ ՟Բ. Մնաց.։ Օրին.։)

Զներքին եւ զարտաքին աղտեղութիւնս մեր նոքօք (ջրովք) լուանամք. (Եզնիկ.։)

Տունս դաշտանաց եւ աղտեղութեան շինէք։ Անօթս աղտեղութեան կազմէք. (Փարպ.։)

Զոգիս իւրեանց սրբութեամբ առանց աղտեղութեան պահել. (Ագաթ.։)

Յօժարութեամբ լսէր աղտեղութեան բանիցն սուրմակայ. (Խոր. ՟Գ. 6։)

Եւ որպէս գարշ ցանկութիւն. գարշութիւն. զազրագործութիւն.

Որ անխտիրն է յաղտեղութիւնս։ Անժոյժ աղտեղութիւնք. (Յճխ.։)

Լսել անգամ զաղտեղութեանցն ի՞բր առնոյր յանձն. (Պիտ.։)

Զսէր յեղաշրջեալ փոխէ ի յաղտեղութիւն։ Ցանկականիս բնական ներգործութիւնն՝ առ Աստուած սէրն է, եւ ո՛չ աղտեղութիւնն. (Լմբ. սղ.։)


Աղցաւոր

adj.

miserable, wretched, sorrowful;
raging, violent.

· Calfa

NBHL (8)

Ունօղ աղցից՝ պիտոյից՝ կարեաց. ընդ հարկաւ կարօտութեան անկեալ. իբր ἑνδεής indigens պէտք ունեցօղ, կարօտ. եօխսուլ. միւհթաճ. հաճէթլի.

Միակի մերովս աղցաւոր, յոքնապատիկ պատուով բիւրաւոր. (Նար. ՟Մ՟Ծ՟Բ։)

Աղցաւոր գոլով՝ նախ սրբել կարօտանամք. (Լմբ. պտրգ.։)

Աղցաւոր կեանք, կամ կենցաղ։ Աղցաւոր կոչէ զներկայ կեանս, այս ինքն հարկաւոր (ընդ հարկաւ պիտոյից անկեալ) (Անյաղթ. եւ Շ. բարձր. եւ այլն։)

Աւելորդ է, զի չէ՛ աղցաւոր։ Առ կեալ աղցաւոր հաց եւ ջուր են, իսկ առ ի բարի՛ կեալ՝ անախտութիւն եւ առողջութիւն։ Աղցաւոր համարեցաւ մասն ընդունել։ Աղցաւորացն դիւրագիւտք լինէին. (Փիլ.։)

Աղցաւոր պիտոյից կարօտեալ։ Զաղցաւոր չափաւորացն դիւրութիւն։ Վասն չքաւորութեան աղցաւորացն. (Պիտ.։)

Որ յօրէնս երկրայինս աղցաւոր կրից զերկնային ածեալ մատուցեր. (Նար. կուս.։)

Զխոնաւն ի վեր առաքէ իբրեւ հանգանակ աղցաւոր. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)


Աղցաւորութիւն, ութեան

s.

wretchedness, misery.

· Calfa

NBHL (1)

Խոնարհին ըստ յանցանացն Ադամայ ընդ մարմնոյ աղցաւորութեամբ եւ կրիւք։ Եցոյց իւր զբազմապատիկ չարչարանացն կիրս ի մարմնոյս աղցաւորութենէ. (Լմբ. սղ.։)


Աղցք, ցից

s. pl. evil, misery, grief, pain.

· Calfa

NBHL (3)

Աղցից եւ հարկի տեղի է ոգին՝ ի հակառակացն միշտ լցեալ։ Գաղտուկ շոպեսցեն գողանալով՝ յաղցիցն բռնադատեալք. (Փիլ. լին. եւ Փիլ. քհ.։)

Յապականութիւն լուծեալ ի յաղցից հարկէ մարմնոյն։ Եւ ոչ մի ինչ աղցս ի վերայ ածելով. (Նիւս. կազմ. եւ Նիւս. կուս.։)

Առ ի զմեծամեծսն եւ զգլխաւորագոյն աղցս կարեացն դիւրելոյ. (Պիտ.։)


Աղքատ, աց

s. adj. beggar, mendicant, pauper;
poor, indigent, needy, necessitous, miserable, beggarly.

· Calfa

NBHL (12)

Աղքատ ասէ զթափուրս յամենայն գոյից. (Սարգ. յկ. ՟Զ։)

Ակն աղքատի մի առնուցուս, եւ մի՛ երեսաց աչառիցես կարօտի։ Ոչ չոգար զհետ երիտասարդաց՝ զաղքատաց կամ զմեծամեծաց։ Ոչ ոք մնաց բաց յաղքատաց երկրին։ Զաղքատս անյարկս տա՛ր ի տուն քո։ Մի՛ դարձուցաներ դու զերեսս քո յամենայն աղքատոյ։ Որ կատակէ զաղքատով, բարկացուցանէ զԱրարիչն նորա. եւ այլն։

Մեծատանց տալ պատիւ, եւ զաղքատօքն զանց առնել։ Գարշեցա՞ր յաղքատէն, գարշեսցի ի քէն՝ որ յաղագս աղքատին աղքատացաւ. (Սարգ. յկ. ՟Զ։)

Որ ողորմի աղքատոյն՝ այս ինքն փոխ տայ. (Բրս. վաշխ.։)

Որպէս յետնեալ. պակասեալ. անբաժ. անմասն. կարօտ. զուրկ. մահրում. միւհթաճ.

Իբրեւ զայր ոք աղքատ ի մարդասիրութենէ. (Ոսկ. ես. ՟Ծ՟Դ։)

Թէպէտ եւ յանօթոց աշխարհիս աղքատ իցէ։ Ճոխ բոլորովին ընդ լաւագունին, եւ աղքատ ի հակառակէն. (Գր. հր.։)

Ոչ քահանայութեան աղքատ այն որ յամենայն իսկ քահանայութենէ առնոյր զպաշտօն. (Սեբեր. ՟Բ։)

Այլ միշտ փարթամ կամ ի նոսին, աղքատ բարեաց ամենեւին. (Յիսուս որդի.։)

Իբր աղքատին. յետին. նուաստ. միսքին. սէֆիլ.

Ի ձեռն մեր աղքատս բանի. (Լմբ. թղթ.։)

Ըստ աղբիոնի (աբիոնի) աղքատ մտածութեանն. (Խոսրովիկ.։)


Աղքատաբար

adv.

poorly, beggarly, like a beggar.

· Calfa

NBHL (2)

Ընկալա՛յք յաղագս աղքատսիրութեան բանս, մի՛ աղքատաբար, այլ առատապէս. (Ածաբ. աղք.։)

Փոխանակ զի աղքատաբար եւ տկարաբար ունէին նոքա (այս ինքն աբիոնացիքն) զՔրիստոս. (Եւս. պտմ. ՟Գ. 27։)


Աղքատակերութիւն, ութեան

s.

act of spoiling the poor, extortion of the poor.

· Calfa

NBHL (2)

Ուտելն զինչս աղքատաց. հարստահարութիւն. յափշտակութիւն. աղքըտի բաներն ուտելը.

Դարձայք ի զրկութիւնս եւ յաղքատակերութիւնս. (Բուզ. ՟Գ. 14։)


Աղքատամիտ

adj.

of poor abilities, weak, foolish, imbecile.

· Calfa

NBHL (2)

Տկարամիտ. պակասամիտ. խելքը նօսր.

Այնպէս աղքատամիտ ես, եւ զաստիս խնդրես. (Լմբ. պտրգ.։)


Աղքատանամ, ացայ

vn.

to grow, to get poor, to render one's self poor, to become impoverished.

· Calfa

NBHL (7)

Որք վասն աւետեացն հոգւով կամաւ աղքատացան. (Յճխ. ՟Ժ։)

Եթէ աղքատասցի եղբայր քո։ Մի՛ երկնչիցիս որդեակ, զի աղքատացաք յոյժ։ Վասն ձեր աղքատացաւ, որ մեծատունն էր. եւ այլն։

Մեծ է աղքատանալն վասն Քրիստոսի՝ քան ստանալ ինչս եւ տալ աղքատաց. (Շ. ընդհանր.։)

Յետնիլ. նուազիլ. պակասիլ. տկարանալ.

Որ աղքատացեալն է յիւրմէ կերպարանէն. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Դ։)

Որքան է գորովալիր, աղքատանամք տալ օրինակ. (Խոսր.։)

Անսովոր է ասելն (Մաքս. նշ. եկեղ.)


Աղքատանոց, աց

s.

poor-house, almshouse, hospital for the poor.

· Calfa

NBHL (3)

Բնակարան վասն աղքատաց. տնանկանոց. եւ հիւանդանոց վասն աղքատաց. հոգետուն. ֆագըրխանէ.

Շինել աղքատանոցս. (Խոր. ՟Գ. 20։ Յհ. կթ.։)

Այրին զոր ինչ ունէր՝ զայն էարկ ի յաղքատանոցն, եւ ժառանգեաց զարքայութիւնն. (Ոսկ. ապաշխ.։)


Աղքատանք

s. pl. poverty.

· Calfa

NBHL (2)

Աղքատանաց եւ տառապանաց եւ անշքութեան էր կենցաղն Յիսուսի. (Սկեւռ. յեսայ.։)

Կերակրեսցիս յիմում բարին՝ յաղքատանաց եւ ի չնչին։ Ընկալարուք վեհք ի տնանկաց՝ զընծայս բանի աղքատանաց. (Շ. յիսուս որդի. եւ Շ. հրեշտ.։)


Աղքատատեաց

adj.

that hates the poor, uncharitable.

· Calfa

NBHL (3)

Աղքատատեացք, վէսք եւ հպարտք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Յերեւելիս աղքատասէր, եւ ի ծածուկ աղքատատեաց. (Ոսկիփոր.։)

μισόπτωχος odio habens, vel fugiens pauperes Ատեցօղ աղքատաց. ախքըտէն երես դարձընօղ.


Աղքատատեցութիւն, ութեան

s.

hatred aversion to the poor.

· Calfa

NBHL (1)

Ատելն զաղքատս. անգթութիւն առ աղքատս. աղքըտի դէմ ատելութիւն.