Definitions containing the research ս : 10000 results

Գաւազանեմ, եցի

va.

to beat with a stick, to whip, to cudgel.

· Calfa

NBHL (2)

Նախ գաւազանել ըստ օրինաց ... եւ յետ այսր ի խաչ հանիցեն. (ՃՃ.։)

Ի գաւազանելն մի խնայեր. (Ոսկիփ.։)


Գաւազաներգութիւն, ութեան

s.

rhapsody.

· Calfa

NBHL (2)

Որպէս նիւթական թարգմանութիւն յն. բառիս՝ ῤαβδῳδία, ῤαψῳδία Rhapsodia, cantum cum virga in manu Երգ՝ գաւազան կամ ոստ ի ձեռին. որ եւ ի մեզ՝ Հագներգութիւն.

Հագներգութիւն ըստ հոռոմին լսի գաւազաներգութիւն. վասն զի սարդենի գաւազանաւ՝ պար գալով ապողոնի երգեն զհոմերական քերթածսն. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Գաւառակ, աց

s.

small province.

· Calfa

NBHL (1)

Ետ զմանաւազակերտ ամենայն սահմանօքն, եւ գաւառակաւն հանդերձ՝ որ շուրջ զնոքօք էր։ Ետ զջրաբաշխիս եւ զցլուգլուխ ամենայն գաւառակօքն հանդերձ. (Բուզ. ՟Գ. 4. եւ 8։)


Գաւառակալ, ի, աց

s.

cf. Գաւառապետ.

· Calfa

NBHL (3)

Որ ընդ ձեռամբ ունի զգաւառ ինչ. կուսակալ. ոստիկան. այան, վէլի, միասէլլիմ.

Զիշխանս՝ որ գաւառակալք էին, ի նոյն հաստատեաց. (Լաստ. ՟Ե։)

Կացոյց զնոսա ի վերայ ամենայն գաւառակալաց եւ գործակալաց. (Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Է.։)


Գաւառական, ի, աց

adj.

provincial;
native.

· Calfa

NBHL (5)

ἑγχώριος, αὐτοχθόνος Indigena Սեպհական գաւառի. գաւառային. մանաւանդ Բնակիչ գաւառին. որ եւ ասի ԲՈՒՆ ԳԱՒԱՌԱԿԱՆ, ԲՆԱԿ. երկրցի. վիլայէթլի, եէրլն.

Եւ դուք գաւառականք էք բնակչացս՝ որք ի միջի մերում. (Յես. ՟Թ. 22։)

Բազումք ի գաւառականաց վկայէին։ Զբուն գաւառականօքս զանցուցանեմք. (Փիլ. լիւս. եւ Փիլ. իմաստն.։)

Ի սադրելոյ գաւառականացն. (Խոր. ՟Գ. 7։)

Գրեաց զիւր գաւառական պատմութիւնն. (Եւս. քր. ՟Ա։)


Գաւառապետ, ի, աց

s.

governor of a province, prefect;
agent, manager;
— միմանձանց, provincial.

· Calfa

NBHL (6)

ἑπίτροπος Procurator, οἱκονόμος dispensator, κωμαρχῆς praefectus vici Վերակացու գաւառի, աւանի, տան. հազարապետ. գործակալ. տնտես. գեղապետ. հաքիմի էյալէթ, վէքիլխարճ, սու պաղը. տես (Մտթ. ՟Ի. 8։ Գաղ. ՟Դ. 2։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Թ. 9։ Եսթ. ՟Բ. 3։)

ԳԱՒԱՌԱՊԵՏ (որբոց). ἑπίτροπος Adjutor Հոգաբարձու կամ խնամակալ որբոց. վասի.

Գովի հաւատարիմ եւ իմաստուն գաւառապետն։ Խնդիր է ի գաւառապետս, եթէ ոք հաւատարիմ գացի. (Նիւս. երգ.։)

Որպէս թագաւորն զգաւառապետին զգործոն քննել պահանջէ։ Որպէս ձեր գաւառապետքն ընդ ձեր հրամանաւ. (Լմբ. իմ.։)

Եթէ որբոց գաւառապետն վախճանիցի, զայլ ոք կարգել՝ ներքոյ աւուրց տասանց ... Մինչեւ հաստատիցեն զմանկանցն գաւառապետսն. (Պղատ. օրին. ՟Զ։)

Որոց մանկունք գաւառապետաց կարօտանան։ Գաւառապետք մանկանցն։ Եթէ այր եւ եթէ կին գաւառապետ գոլով։ Եթէ պարտապան ոք իցէ ի գաւառապետացն, հանդիսարանն առնէ զընտրութիւն. (անդ. ՟Ժ՟Ա։)


Գաւառապետութիւն, ութեան

s.

dignity of a provincial;
prefecture;
— վանորէից, provincialship.

· Calfa

NBHL (3)

ἑπιτροπή, ἑπιτροπεία Procuratio, praefectura, եւ Tutela Գործակալութիւն. տնտեսութիւն. եւ Վերակացութիւն որբոց.

Գործէր նա զգործս գաւառապետութեան ի վարձու միում ումեմն ի գլխաւորաց. (Եւս. պտմ. ՟Զ. 41։)

Մինչեւ հնգից ամաց հասանելով գաւառապետութենէն։ Ամենայն գաւառապետութենէն, եւ որբոցն փոյթ արասցեն օրինապահք. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)


Գբացի, ցւոյ

adj.

that dwells in a pit.

· Calfa

NBHL (1)

ԳԲԱՑԻ կամ ԳԲԵՑԻ. Բնակեալն ի գուբ (ճգնաւորն յովհաննէս)։ (Վրք. հց. եւ ժմ.) ըստ ձ։ (տպ. գբնեցի։)


Գբեցի

cf. Գբացի.

· Calfa

NBHL (1)

ԳԲԱՑԻ կամ ԳԲԵՑԻ. Բնակեալն ի գուբ (ճգնաւորն յովհաննէս)։ (Վրք. հց. եւ ժմ.) ըստ ձ։ (տպ. գբնեցի։)


Գգուանք, նաց

s. pl. caresses, cajolery, flattery, endearments.

· Calfa

NBHL (1)

Ի մէջ դաստակաց ձեռաց որպէս զմանուկ զծերն հին աւուրց գգուանօք ընկալար. (Նար. կուս.։)


Գգուեմ, եցի

va.

to caress, to cajole, to coax, to fondle, to flatter, to cocker, to dandle.

· Calfa

NBHL (9)

ἁγκαλίζω, ἁγκαλίζομαι, παρακαλέω Ulnis amplector, in ulnis gesto, recreo , τηθηνέω nutrio, foveo Ի գոգն կամ ի գիրկս փայփայել. սիրով գրկել. ողջագուրել. տածել մայրաբար կամ դայեկաբար. յանձանձել. սփոփել. փայփայել, շոյել. օխշամագ, գուճմագ, գուճագլամագ, սարըլմագ, պէսլէմէք.

Որպէս մայր՝ որ զմանուկ իւր գգուիցէ, այնպէս գգուեցից զձեզ. (Ես. ՟Կ՟Զ. 13։)

Որ ի գիրկս գրգեալք եւ գգուեալք էին. (Ողբ. ՟Դ. 5։)

Ի գիրկս սրբութեան գգուեալ. (Խոր. հռիփս.։)

Զմանկագոյնս իբրեւ զորդիս սիրելիս գգուէր. (Եղիշ. ՟Ը։)

Զիս գգուեաց որդի։ Տղայական տիօք գգուեցաք։ Աբրահամեան գոգովն գգուեալ. (Նար.։)

Ի գիրկսն սիմէոնի գգուեցաւ։ Գգուես սիրով աղաւնակերպ. (Շար.։)

Նմանութեամբ, որպէս Մեծարել.

Զխորհուրդն որդւոյ գգուել մովսիսի արժան էր։ Ասաց, զի գգուեսցէ զանձն իւր առաջի ժողովրդեանն. (Եփր. ել. եւ Եփր. թագ.։)


Գգուեցուցանեմ, ուցի

va.

cf. Գգուեմ.

· Calfa

NBHL (1)

Ցանկութեամբ գգուեցուցանէ զնոսա. (Մծբ. ՟Զ։)


Գեզ

s.

slit, rent, stain, mark

· Calfa

NBHL (3)

ԳԵԶ որ եւ ԳԵԶՈՒԹԻՒՆ. Խզումն. գզումն. պատառուած. նշան ճեղքուածոյ. cf. ԳԷԶ. (լծ. թ. քէսմեք, քէթ եթմէք, որ է հատանել)

Բուռն հարկանել զորձաքար վիմաց ձեռօք, ուր ոչ գոյր գեզութիւն, եւ ճեղքել ըստ կամաց մեծ եւ փոքր. (Խոր. ՟Բ. 7։)

Իբրեւ զմարգարիտս պատուականս, որ ոչ ունի գեզութիւն բաժանման իւրոյ ճաճանչաւոր լուսոյն. (Ագաթ.։)


Գեզութիւն, ութեան

s.

cf. Գեզ.

· Calfa

NBHL (3)

ԳԵԶ որ եւ ԳԵԶՈՒԹԻՒՆ. Խզումն. գզումն. պատառուած. նշան ճեղքուածոյ. cf. ԳԷԶ. (լծ. թ. քէսմեք, քէթ եթմէք, որ է հատանել)

Բուռն հարկանել զորձաքար վիմաց ձեռօք, ուր ոչ գոյր գեզութիւն, եւ ճեղքել ըստ կամաց մեծ եւ փոքր. (Խոր. ՟Բ. 7։)

Իբրեւ զմարգարիտս պատուականս, որ ոչ ունի գեզութիւն բաժանման իւրոյ ճաճանչաւոր լուսոյն. (Ագաթ.։)


Գել, գելք

s. adj.

cf. Գելարան;
tight, stiff;
intwined, twisted.

· Calfa

NBHL (4)

Նորին կարթիցըն գել արկեալ, նաեւ ըզծունկսըն յօշոտեալ. (Շ. վիպ.։)

Դանդանաւանդս եւ գելս աստուածային բերանոյդ. (Շար.։)

ԳԵԼ 2 ա. արմատ Գելում բային, որպէս Գելեալ. ոլորեալ. կոր, կամ պիրկ.

Այր չափ հասակաւ, հեր գանգուր, կարթք գելք, ծաւի. (Ճ. Գ.։)


Գելանիմ, ելայ

vn.

to twist, to wring, to writhe;
to distress, to break one's heart;
to grow tender, to be moved, to pity.

· Calfa

NBHL (1)

Կարօղ եմք մեք եւ յանիւ մտանել եւ գելանիլ (կամ գելարանիլ), եւ ոյրիլ. (Բրս. ՟խ. մկ.։)


Գելարան, աց

s.

an instrument of torture, press, gag, torture, fetters.

· Calfa

NBHL (5)

ԳԵԼԱՐԱՆ որ եւ ԳԵԼՈՑ. իբր στρεβλωτής Tortura, eculeus եւ corum եւ այլն. Պրկոց, ոլորան. գործի եւ մեքենայ պրկիչ, եւ ոլորմամբ ճնշիչ եւ ճմլիչ. որպէս կոճղ, մամուլ, փոկ, լար, եւ այլ տունջանարան երկաթի կամ փայտեղէն. իսքէնճէ, շիքենճէ.

Արկանել առասանս ի կապանս կրծիցն գելարանաց. (Ագաթ.։)

Ի բանտս, ի տանջանս, ի գելարանս. (Կորիւն.։)

Հրամայեաց զսուրբն իջուցանել ի գելարանաց անուոյն. (Ճ. ՟Ա.։)

Գելարանն ( ի գիրս Ագաթ.) ոլորան է կրծիցն, որպէս մամուլ. (Վանակ. հց.)


Գելոց, աց

cf. Գելարան.

· Calfa

NBHL (4)

Տալ գելոցս կրծից նորա. (Ագաթ.։)

Անհնարին գելոցօք խորտակէին զկողս եւ զոսկերս. (Եփր. վկ. արեւ.։)

Գելոց կապարանաց արկեալ ի կղական եւ ի պարանոց նորա։ Ի կոճեղս պնդել, եւ գելոցօք վարակել. (Յհ. կթ.։)

Եւ ընդ գելոց գելարանին՝ զիմ ճմլեսցես սիրտս առ բարին. (Յիսուս որդի.։)


Գելում, ելի, ելայ

va.

to tighten. fo press, to close;
to wring, to distress.

· Calfa

NBHL (11)

ԳԵԼՈՒՄ գելի, Գելանիմ, գելայ. στρεβλόω Torqueo, contorqueo, distorqueo, στρέφω flecto, σπαράσσω lactero Արգելուլ եւ գալարել ի կապանս. պրկել. ոլորել. ճնշել. ճնլել զմարմինն կամ զսիրտն։ տրորել, ճզմել, սըխմել. գըսգըվրագ պաղլամագ, սըգմագ, ինճիթմեք.

Գելուլ ի կոճեղ զոտս։ Գելուլ երկաթեօք զձեռս. (ՃՃ.։)

Ի ձեռն ուժգնագոյն գելլով (այսինքն գելլոյ) զջուրն ի հանդերձէն ի բաց ճնշեալ հանեն. (Նիւս. կազմ.։)

Եգէլ զաղիս նորա. (Դատ. ՟Ե. 30։)

Աղիսս գելու (այսինքն գելանի). (Պտմ. աղեքս. ձ։)

Սիրտ իմ գելու։ Սիրտ իմ գելաւ յիս. (Երեմ. ՟Դ. 19։ Ողբ. ՟Ա. 20։)

Զսիրտ իմ գելու, եւ զորովայն իմ գալարէ. (Եփր. խոստով.։)

Յաջ կողմն զպարանոցն գելեալ թիւրէր. (Փիլ. լիւս.։)

Գելոյր եւ տապալէր երկդիմի մտօք (որպէս օձ գալարեալ). (Եղիշ. ՟Բ։)

Սրով գելուլ զպարանոց. (որպէս ՟Թ. չէլմէք). (Արծր. ՟Ե. 6։)

Խանդաղական ձայնիւ գորովեն (զտղայս), եւ զխոսն գելուն. իբր բեկբեկեն ոլորմամբ ձայնի եւ ողոքանօք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Գելումն, ման

s.

distortion, contortion, sprain, sfrain, wrench, twist;
commotion.

· Calfa

NBHL (1)

Գելումն սրտին խոնարհեցուցանէ ի կարեկցութիւն. (Խոսր.։ Սարգ.։)


Գեհեան

s.

furnace.

· Calfa

NBHL (2)

Իբր Հնոց հասարակ. քիւլհան.

Հրով զյարկ տանն այ լուցանէին, եւ գեհեան հրոյն ունէր զբաբելոնական բոցոյն նմանութիւն. (Ճ. ՟Ա.։) Իսկ իբրեւ Դժողք՝ ըստ ձեռագրաց հասարակօրէն գրի ԳԵՀԵՆ։


Գեհենաժառանգ

adj.

heir or worthy of hell.

· Calfa

NBHL (2)

Որ բերի ի ժառանգել կամ ստանալ զդժոխս.

Իվիհս անկանգնելին կորստեան գեհենաժառանգ սատակման. (Անան. եկեղ։)


Գեղաբնակ

adj.

countryman.

· Calfa

NBHL (1)

Գիւղաբնակ. բնակեալ ի գեղջ. գեղը նստօղ. քէօյլիւ.


Գեղագոյն

adj.

very handsome.

· Calfa

NBHL (2)

Իբր Գեղեցկագոյնս. աւելի աղուոր, տեսքով.

Վարազ եւս զօրագոյն. (Ոսկ. փիլիպ. է։)


Գեղագրեմ, եցի

va.

to paint, to adorn;
to write beautifully.

· Calfa

NBHL (1)

Գեղագրեցին ի զարդս պայծառս զքրիստոնէիցս եկեղեցի. (Նար. խչ.։)


Գեղազան

adj.

handsome, charming, polite, pretty, genteel, graceful.

· Calfa

NBHL (3)

Այսօր ցնծան բերկրական կցորդիւք, եւ գեղազտնակ պարախնդութեամբ երկնայինք եւ երկրաւորք. (Գանձ.։)

Ի նիւթս վեհագունիցն եւ գեղազանիցն զոսկին սոփերայ. (Նար. ՟Ծ՟Բ։)

Եբրայեցւոց ամիսք ցուցանեն.. զախտարաց եւ ժամուց տուրեւառիկ գեղացանակս. (Սարկ. տոմար.։)


Գեղազարդ

adj.

well adorned, polite, pretty, spruce.

· Calfa

NBHL (3)

Գեղազարդ (կամ գեղեցկազարդ) ալեքսիանոս, կամ ալանն. (Վրք. հց.։ Վրդն. ծն.։)

Այ գեղազարդ մարմին աստուծոյ՝ անշնչացար որպէս մեռելոյ. (Գանձ.։)

Զփայլումն երեսաց գեղազարդ (կամ գեղազարդութեան) մովսիսեան կերպին. (Նար. առաք.։)


Գեղազարդեմ, եցի

va.

to ornament, to embellish.

· Calfa

NBHL (5)

Զգեղազարդեալ աշխարհս ես զարդարեցի. (ՃՃ.։)

Պսակապաճոյճ գեղազարդելոց։ Ընդ նմին պատկանութեան գեղազարդեցին. (Նար. ՟Լ՟Ե. եւ Նար. խչ.։)

Իննամսեայ ժամանակաւ գեղազարդեալ ի քում հոգենկար արգանդիդ. (Թէոդոր. ի կոյսն.։)

Հռիփսիմէ գեղազարդեալ կուսից պարծանք. (Շ. տաղ.։)

Գեղազարդեցին զորոգայթն, եւ կամեցան պատրել. (Լմբ. սղ.։)


Գեղազարդութիւն, ութեան

s.

embellishment.

· Calfa

NBHL (3)

Բարձրանալ ի փառս գերապայծառս պանծալի եւ վայելուչ գեղազարդութեան. (Անան. եկեղ։)

Մատռուակացն գեղազարդութիւն։ Փառք եւ գեղազարդութիւն։ Որ ի նմա խնդութիւն՝ հարսանեաց նմանեցաւ, եւ գեղազարդութիւն ժառանգողացն՝ արեգական. (Լմբ. ժղ. եւ Լմբ. իմ.։)

Ընդ ամենայն տիեզերս հնչեցուցանելով զգեղազարդութիւնս նորա. (Ճ. ՟Ա.։)


Գեղածիծաղ

adj.

smiling, graceful.

· Calfa

NBHL (1)

Զուարթագին տեսլեամբ, եւ զուարճալի.


Գեղածփիմ, եցայ

vn.

to float gracefully.

· Calfa

NBHL (1)

Բազմահոլով գետոց յորձանասոյզ պտոյտք՝ անարգել գանգրեօք գեղածփեալ. (Թէոդոր. ի կոյսն.։)


Գեղակ

s.

small village;
villa.

· Calfa

NBHL (1)

Այժմ գեղակ է տեղին. (Վրդն. լս.։ Պատահի ի գեղակն աղբիւր քաղցրահամ. Վստկ ՟Ե։)


Գեղականութիւն, ութեան

s.

the condition of a peasant;
peasant-life.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ ի գեղականութենէ ի սեպհական ազատութիւն եւ ի քաղաքականութիւն փոխեսցուք. (Միսայէլ ՟Խ՟Լ։)


Գեղաղէշ

adj.

pretty, genteel, charming.

· Calfa

NBHL (8)

ԳԵՂԱՂԷՇ որ գրի եւ ԳԵՂԵՂԷՇ. Գեղեցիկ յոյժ. գեղափայլ. պայծառ. կայտառ. վայելչագեղ. չքնաղ. աղուոր, աղուորիկ, սիրուն, պինտ աղեկ. տիլպէր, կիւզէլ, լադիֆ.

Գեղաղէշ ծաղիկ, կամ աշխարհիս տեսիլ։ Ծառայք եւ աղախնայք գեղեցկակերպք, եւ յոյժ գեղաղէշք. (Փիլ.։)

Աչս գեղաղէշս, այտս փայլեալս. (Ոսկ. մրգր. ՟Բ։)

Յոյժ քան զթրակացոց կուսանսն գեր ազանցեալ գեղաղէշ պայծառութեամբ. (Ոսկիփոր.։)

Գեղաղէշ երեսս ունիմ, եւ կամ ընչաւէտ եմ. (Կանոն.։)

Գեղաղէշ մանուկն (մովսէս). (Երզն. քեր.։)

Գեղաղէշ եւ վայելուչ դիտաւորութիւն (տեսք թռչնոց). (Պիտ.։)

Զգեղեղէշ (զգեղաղէշ) արմատն պտղաբերեցեր որպէս ի ծարաւուտ երկրի. (Թէոդոր. ի կոյսն.։)


Գեղայօրէն

cf. Գեղապաճոյճ.

· Calfa

NBHL (1)

Հարսնապաճոյճ պանծանօք պճնել գեղայօրէն սուրբ վայելչութեամբ. (Նար. ՟Զ՟Գ։)


Գեղանի

cf. Գեղեցիկ.

· Calfa

NBHL (1)

Գեղանի կենդանիս (եւայ). (Վրդն. ծն.։)


Գեղապաճոյճ

adj.

well adorned, adjusted, compounded;
embellished, decorated;
— զարդարել, to embellish;
to adorn, to decorate.

· Calfa

NBHL (1)

Գեղապաճոյճ նկարողաց սեւել զիս տամ. (Յհ. կթ.։)


Գեղապանծ

adj.

glorious, graceful, charming, superb, excellent.

· Calfa

NBHL (2)

Գեղապանծ հարսն, կամ մայր, կամ թագուհի. (Նար. խչ. եւ Նար. մծբ.։ Ճ. ՟Ժ.։)

Գեղապանծ եղեր ի գեղ քո. (Եզեկ. ՟Ժ՟Զ. 15.) իմա, պանծանօք վստահեցար։


Գեղապար

adj.

beautiful, attractive;
that dances well.

· Calfa

NBHL (1)

Շուրջ սոցա կացեալ գեղապար երգով, պատմող եղեալ նոզին հանդիսական մրցման. (Տաղ.։)


Գեղապարեմ, եցի

vn.

to dance prettily;
to advance excellently.

· Calfa

NBHL (5)

Գեղապարեսցես ընդ երջանիկ պարս։ Տօնական ձայնիւ գեղապարեսցէ սմա զյարմարական բանից պարտս. (Պիտ.։)

Գեղապարելով համաձայնապէս ընդ սերովբէիցն զեռահիւսակ սրբասացութիւնս աստուծոյ. (Շ. հրեշտ.։)

(Միջակքն յարուեստից են՝) աղեղնաւորութիւն, գեղապարել. (Երզն. քեր.։)

Գեղապարել ընդ նմա սրոբէագոչ ձայնիւ. (Ճ. ՟Ա.։)

Պանդուխտ է իմաստակութիւն, եւ ի ձեռն ներշրջանակացն գեղապարէ։ Ի ներշրջանական խրատն բազում ինչ գեղապարիցէ այր առաքինի։ Որք ուղիղ խղատուք գեղապարեցին. (Փիլ. լին. ՟Գ. եւ ՟Դ։ Զգեղապարելն ուսեալ ներշրջանակացն. Յհ. իմ. ատ.։)


Գեղապարոյր

adj.

encompassed or endowed with beauty, very handsome, graceful, charming.

· Calfa

NBHL (1)

Պաղոյն գեղեցկութիւն զգեղապարոյր ստեղծուածն ի ստեղծուածէն իգացոյց. (Ճ. ՟Գ.։)


Գեղապարութիւն, ութեան

s.

dance or agreeable movement of the feet.

· Calfa

NBHL (3)

Պարել զքաղցրահնչիւն գեղապարութիւնն. (Լմբ. սղ.։)

Իմանալի գեղապարութեամբ զեռահիւսակ սրբասացութիւնս յօրինէ. (Յհ. իմ. եկեղ.։)

Գեղապարութիւն նոցա (զուարթնոց) եւ ամենայն ձայնիցն հնչմունք ... է զաստուած օրհնել. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)


Գեղատիպ

adj.

well looking.

· Calfa

NBHL (2)

Գեղեցկատիպ. գեղեցկատեսիլ.

Ո՞ւր հրանտ հրատեսակ գեղատիպ. (Մագ. ՟Ի՟Ը։)


Գեղատխուր

adj.

undecked;
fair and sad.

· Calfa

NBHL (1)

Զնախնի խաւարն աշխարհատարածն անզարդութեան՝ հին նսեմութեան գեղատխուր անպատրաստութեան. (Նար. գանձ հոգ.։)


Գեղարդն, դեանց, դանց

s.

dart, javelin, lance, halberd;
— արձակել, to dart, to lance, to throw a dart.

· Calfa

NBHL (4)

δόρη, λόγχη hasta, lancea, κοντός contus, σειρομάστης lanceola, jaculi genus Արդն (գեղեցիկ կամ գելիչ). նիզակ. տէգ. աշտեայ. սուին. գայիսոն.

Սուսեր եւ գեղարդն։ Սրով գեղարդեամբ, կամ գեղարդեամբք։ Նորոց գեղազարչեանց (կամ դանց)։ Գեղարդեամբս. զգեղարդունս. եւ այլն։

Ո՛չ ի գեղարդանց վիրաւորելով, եւ ո՛չ ի նիզակաց։ (Պիտ.) (յորոց մին մեծ կարծի, եւ միւսն փոքր)։ Անսովոր է գրութիւնս.

Ո՞ւր գեղեարդն քո արքայ։ Ձգեաց սաւուղ զգեղեարդն դաւթայ։ Եփր. (համաբ.։)


Գեղարդնաւոր

s.

lancer.

· Calfa

NBHL (1)

Մի՛ գուցէ կարծեսցուք ... գեղարդնաւորս հրեշտակապետս. (Շ. հրեշտ.։)


Գեղաւոր, աց

adj. s.

handsome, graceful, pretty, charming;
dancer.

· Calfa

NBHL (3)

Տգեղագոյնքն իբրեւ զգեղաւորս երեւէին սքանչելիք, եւ գեղաւորք՝ ըստ ժամանակին առ հասարակ դիւցազնացեալք։ Գեղաւոր կուսից համեմատ. (Խոր. ՟Ա. 23։ ՟Բ. 39։)

Կա՛մ թագուհի յոյժ դեղաւոր. (Շ. եդես.։)

Ժամանակ պատերազմի է, եւ դու զգեղաւորացն արուեստն առնուս ի ձեռն. (Ոսկ. եփես. ՟Ծ՟Է։)


Գեղաքաղաք, աց

s.

cf. Գիւղաքաղաք.

· Calfa

NBHL (1)

Եկա՛յք երթիցու՛ք եւ յայլ մօտաւոր գեղաքաղաքսն. (Մրկ. ՟Ա. 38։)


Գեղգեղանք, նաց

s.

modulation, melody, trill, shake, quaver.

· Calfa

NBHL (1)

Գութ գեղգեղանացս յօրհնութեան իբրեւ վարդապետ իմն լինի ածել յուղղութիւնս. (Ոսկ. ես.։)


Գեղգեղափայլ

adj.

brilliant, resplendent, fulgid.

· Calfa

NBHL (1)

Փայլուն՝ բեկբեկմամաբ կամ ցոլացմամբ լուսոյ. կամ գեղեցկանշոյլ.