Definitions containing the research ս : 10000 results

Ժամանիմ, եցայ

vn.

to arrive.

· Calfa

NBHL (4)

Յորժամ օծումն ժամանեցաւ գագաթան նորին։ Յաստուածուստ են սպառնալիք ինձ ժամանեցեալք. (Նար. ՟Զ՟Գ. եւ ՟Կ՟Ը։)

Ի թիւ երեսնից ամացն ժամանեցավ. (Լմբ. պտրգ.։)

Շիջաւ, եւ ոչ ժամանեցաւ պայծառ լուսով մտանել. այլ ձ. ոչ ժամանեաց։ (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Միտք խորութեան գրեալ են ի բանս նորա.. . վերագոյն է՝ թէ յինէն ժամանեսցի. այսինքն բաւեցից հասու լինել. (Եւս. պտմ. ՟Է. 24։)


Ժամանոց, աց

s.

cruet (for the mass).

· Calfa

NBHL (3)

Ա՛ռ ժամանոցս զայս ի հեղուլ զգինի. (Մաշտ.։)

Եթէ ի ժամանոցն կամ ի նշխարկուժն մերձեսցի. (Կանոն.։)

ληκύθιον (որ է Սրուակ). ampulla. ռմկ. բաժկաման. Փոքրիկ անոթ գինւոյ եւ ջրւոյ ի սպաս ժամու պատարագի.


Ժամանութիւն, ութեան

s.

arrival, coming.

· Calfa

NBHL (4)

ԺԱՄԱՆՈՒՄՆ ՊՏՂՈՑ. πεπάνσις maturitas Հասունութիւն, հասունանալն. Հասուննալը.

ԺԱՄԱՆՈՒԹԻՒՆ ԺԱՄԱՆՈՒՄՆ. Ժամանելն, հասանելն. հասնիլը.

Փառաւորել զքեզ, կենսատու, ի կանուխն ժամանութիւն, եւ յանագանն յարաձգութիւն. (Նար. ՟Ղ՟Զ։)

Ծառոց ցցութիւնք, պտղոց ժամանմունք. (Արիստ. աշխ.։)


Ժամանումն, ման

s.

cf. Ժամանութիւն.

· Calfa

NBHL (4)

ԺԱՄԱՆՈՒԹԻՒՆ ԺԱՄԱՆՈՒՄՆ. Ժամանելն, հասանելն. հասնիլը.

Փառաւորել զքեզ, կենսատու, ի կանուխն ժամանութիւն, եւ յանագանն յարաձգութիւն. (Նար. ՟Ղ՟Զ։)

Ծառոց ցցութիւնք, պտղոց ժամանմունք. (Արիստ. աշխ.։)

ԺԱՄԱՆՈՒՄՆ ՊՏՂՈՑ. πεπάνσις maturitas Հասունութիւն, հասունանալն. Հասուննալը.


Ժամաչար

s.

misfortune, mischance.

· Calfa

NBHL (2)

Չար, կամ ձախորդ կարծեցեալ ժամ. չար սահաթ.

Որ անասնագոյն իցեն, նոքա բնաւ զօրաչար ժամաչար պարտ չարեաց եղելոցն դնիցեն. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)


Ժամապահ

adj.

punctual, exact to the time appointed, watchful, vigilant;
— լինել, to seek, to look out for, to spy, to watch, to be on the watch, to keep watch;
— դարանակալ լինել, to lie in wait for, to be on the watch for.

· Calfa

NBHL (5)

Վասն այնօրիկ ասեն ժամապահ գիրք մուծանեն միանձնութեան. (Վեցօր. ՟Բ։)

ԺԱՄԱՊԱՀ ԼԻՆԵԼ. Դիտել զդիպօղ ժամ. սպասել ժամանակի.

Ժամապահ դարանակալ լինի, թէ ե՛րբ ելցէ ոստրէոսն ի խորոցն երթալ յեզրն. (Վեցօր. ՟Է։)

(Սատանյ) անսայ եւ ժամապահ լինի. (Մծբ. ՟Զ։)

Յորս անկեալ ժամապահ լինէր. (ՃՃ.։)


Ժամավաճառ, աց

adj.

that kills, or loses time, loitering, lounging, trifling;
— լինել, to kill, or lose time, to trifle, to loiter, to while away.

· Calfa

NBHL (2)

Որ ոք կամ որ ինչ վաշառէ, այսինքն վետնէ յումպետս զժամանակն. ատենը պարապ անցընօղ.

Ժամավաճառ անիւք երկայնէ զասացեալսն. (Փարպ.։)


Ժամավաճառութիւն, ութեան

s.

loitering, trifling.

· Calfa

NBHL (2)

Վատնումն ժամանակի յոչինչ պետս. ատէն կորսնցնելը.

Ամենայն որ անիրաւ է եւ յաղթի, ժամավաճառութիւն խնդրէ. (Վրք. սեղբ.։)


Ժամատեղ, ի

s.

church, temple, chapel, house of prayer.

· Calfa

NBHL (4)

ԺԱՄԱՏԵՂ ԺԱՄԱՏԵՂԻ. Տեղի ժամ ասելոյ. եկեղեցի. մատուռն. աղօթարան. աղոթք ընելու տեղ, ժամ.

Ժամատեղ եդիք, աղօթս կարգեցիք.. . Ծոյլ ժամատեղաց, սիրող հեշտ կենաց. (Գանձ.։)

Ջերմն ի ժամատեղն երթալ, եւ ի վկայիցն ի տօնն եւ ի յիշատակն. (Ոսկիփոր.։)

Վարդապետն մեր վանականն՝ սիրող սրբոց եւ սրբութեանց, խաչին եւ եկեղեցւոյ, ժամատեղաց եւ ժամարարաց, քահանայից եւ կրօնաւորաց. (Մաղաք. աբեղ.։)


Ժամատուն, տան

s.

parsonage-house, vicarage;
— Հրէից, synagogue, Jewish chapel.

· Calfa

NBHL (3)

Տուն առընթեր եկեղեցւոյ, եւ սեփական այնմ.

Զժամատունն որ առաջի սուրբ կարապետին էր. (Լաստ. ՟Ի՟Ա։)

ԺԱՄԱՏՈՒՆ ՀՐէԻՑ. որպէս Աղոթանոց նոցա. սինովա, սինագովգա. (այսինքն ժողովարան)։ Ոսկիփոր.։ Որպէս եւ այլազգիացն ճամի ասի, իբր ժողովատեղի. ուստի եւ զժամն՝ ոմանք Ճամ ասեն։


Ժամարար, ի

s.

officiating priest.

· Calfa

NBHL (2)

Ժամարան ասէ, Օրհնեալ թագաւորութիւն. (Տօնաց.։)

սիրող ժամատեղաց, եւ ժամարարաց. (Մաղաք. աբեղ.։)


Ժամացուցակ

s.

dial, dial-plate;
ոլաք —ի, the hand, index;
արեւային —, sundial;
աստեղական, գիշերահաւասարային, բեւեռային, հորիզոնտկան —, sideral, equinoctial, polar, horizontal dial.

· Calfa


Ժամերգութիւն, ութեան

s.

performance of divine service;
cf. Ժամասացութիւն;
առաւօտեան —, matins;
երեկոյեան —, vespers.

· Calfa


Ժամուց, ի

s.

offering, alms, charity.

· Calfa

NBHL (1)

Յիշելիք կամ ողորմութիւն տուեալ ի ձեռս ժամարարին։ (Մաշտ.։)


Ժայթքեմ, եցի

va. fig.

to vomit, to throw up;
to bubble up;
to gush out;
to pour forth, to vomit, to utter;
արիւն —, to vomit blood.

· Calfa

NBHL (6)

θραύω (իբր շառաչել բեկմամբ). որ եւ ասի ԺԱՅՏՔԵԼ. Փսխել. եւ Արտաքսել ի մարմնոյ. դուրս տալ.

Զդառնութեանս մաղձ ժայթքեցի. (Նար. ՟Կ՟Է։)

Արտաքս ժայտքէ զոր ի մեղացն ամբարեալ ժահահոտութիւն. (Շ. մտթ.։)

Կերակուր հալի եւ այլայլի.. . եւ արտաքս ժայտքի (կամ ժայթքի). (Երզն. մտթ.։)

Ոչ ակնածէին զանդէպսն եւ զանիրաւսն ժայթքել. (Ոսկ. գծ.։)

Մի բազմականս բարձրագոյնս կազմեսցուք, խորան կանգնել որովայնի զժայթքելն. (Ածաբ. ծն.։)


Ժայթքումն, ման

s.

vomiting;
eruption.

· Calfa

NBHL (1)

Փսխումն. Փսխելը. Գուսմասը.


Ժայռաւոր

adj.

rocky;
jaggod;
shoaly, shelvy.

· Calfa

NBHL (3)

Որոյ իցեն ժայռք՝ իբր ատամունք ի դուրս ցցուեալք. ակռա ակռա.

Շինեաց աշտարակս ժայռաւորս իբրեւ զնաւացռուկս. (Խոր. ՟Գ. 59։)

հալուէ չորս ազգ. ինկրէ, անդրատարազ, ժայռաւոր, ծակոտկէն. (Վրդն. ծն.։)


Ժանգ, ոյ

s.

rust, verdigris, oxyde;
rustiness;
venom, poison;
moss;
blight, mildew;
plague, pestilence.

· Calfa

NBHL (20)

ԺԱՆԳ ԺԱՆԿ. ἱός rubigo, et venenum Ամենայն աղտ եւ ապականութիւն նիւթեղինաց՝ որպէս թոյն ի դուրս տուեալ, եւ ապականիչ նոցին իսկ նիւթոց. մանաւանդ երկաթոյ եւ պղնձոյ, եւ այլն կարմրագոյն, կամ կանաչ. ժանկ.

Ժանգ՝ որ կռուի յերկաթուստի ելանէ. մաշէ զնա եւ վատնէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 29։)

Կաթսայ (մսոյ եփելոյ) լի ժանգով, եւ ժանգն ի նմանէ ոչ պարզեցաւ։ Պղինզ նորա հալեսցի, եւ պակասեսցի ժանգ նորա. (Եզնիկ. ՟Ի ՟Դ. 6=12։)

Ի ձեռն հրոյ ասեմք տրոհել զժանգն արծաթոյ եւ ի պղնձոյ. (Սահմ. ՟Բ։)

հրահալելի նիւթք յորժամ ընդ հրոյ միանան, ժանգ ապականութեան՝ եթէ իցէ ի նոսա, ծախի. (Շ. թղթ.։ Ժանգն կարէ ուտել եւ ապականել զարծաթն ձեր. Սարգ. յկ. ՟Ժ։)

իբրեւ երկեթ ինչ սեւացաւ չարութեանն ժանգով.

Երկաթոյ ջանգ, կամ ժանկ աղացեալ. (Գաղիան. որպէս յն.)

Տե՜ս եւ ԺԱՆԳԱՌ։

ԺԱՆԳ ՔԱՐԻ. Իբր Մամուռ. քարի քոս։

Եւ քարեղեն պատկերացն առեալ զքարաքոս ժանգոյն, զազրացեալ կանաչացեալ. (Ագաթ.։)

Ետ ժանգոյ զպտուղ նոցա, եւ զվաստակս նոցա մարախոյ. (Սղ. ՟Հ՟Է. 46։)

Վնասակարս ապականութեանց ժանգոյ եւ թրթրոյ եւ այլոց կերչաց վատնողաց. (Նար. ՟Ի՟Ա։)

Զոր օրինակ ժանգ, առանձին ցորենոյ ախտ, սոյնպէս մախանք՝ սիրելութեանն հիւանդութիւնք. (Բրս. մախ.։)

Ի դաշտս ժանկ առնու զվաստակս նոցա. (Շիր.։)

ԺԱՆԳ. Ախտ հիվանդութեան՝ որ ճարակի ի մարմիննիբրեւ զքաղծկեղ, կամ ժանտ ախտ. տե՛ս եւ ԺԱՆՏ, որ գրի եւ ԺԱՆԴ. որով նոյնանայ ընդ ժանգ։

Ո՞ր կեղցաւ զոր ժանգն անուանեն, գիտէ այնպէս փաղաղել ուտել զմարմինն. (Սարգ. յկ. ՟Բ։)

Նախանձ իբրեւ զժանգ մահաբեր յանձինս նոցա բնակէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 15։)

Գոռոզին ժանգ ժանդիս ժամանեալ. (Նար. ՟Դ։)

Արիոսի եւ մակեդոնի ժանգն. (Հ=Յ. մարտ. ՟Ժ՟Ը.։)

Այրեսցէ զժանգմեղաց տգիտութիւն ձերոյ. (Ագաթ.։)


Ժանգաբեր

adj.

deadly, deleterious, pestilent, venomous, baneful.

· Calfa

NBHL (1)

Զխոհերական ոգւոցն ժանկաբեր թոյնսն ի բաց թոթափեցաք. (Կոչ. ՟Է։)


Ժանգաբուղխ

cf. Ժանգաբեր

· Calfa

NBHL (1)

Յոր հերձուածողական ժանգաբուղխ առուքն ոչ կարացին մուտ առնել. (Լաստ. ՟Ի՟Բ։)


Ժանգալից

adj.

full of rust, quite rusty, rusty.

· Calfa

NBHL (1)

Ու՞ր պատմուճանքն ցեցակերք, ու՞ր է արծաթն ժանգալից. (Ոսկ. ղկ.։)


Ժանգախառն

adj.

venomous, pestiferous.

· Calfa

NBHL (3)

Զամբարշտութեան ժանկախառն կարգսն ծածկեալ ի ներքս ջամբեն. (Կոչ. ՟Դ։)

Նեխեալ չածաւ ժանկախառնեալ, հոտ գարշութեան յինեն բուրէ. (Ոսկիփոր.։)

ԺԱՆԳԱԽԱՌՆ ԺԱՆԳԱԽԱՌՆԵԱԼ. ըստ յն ժանգաբեր. ἱοβόλος . Խառնել ժանգով թունաւոր, վնասակար.


Ժանգակեր

adj.

rusty;
corroded with verdigris;
mildewed, blighted;
- առնել, to rust, to oxydize, to mildew, to blight;
— լինել, to grow rusty, to oxydize.

· Calfa

NBHL (1)

Արծաթ քո մի ժանգակերլիցի ընդ կորուստ վիմաւ. (Սիր. ՟Ի ՟Թ. 13։)


Ժանգահար

cf. Ժանգակեր.

· Calfa

NBHL (3)

Արծաթ ձեր եւ ոսկի ժանգահար. եւ ժանգ նոցա լիցի ձեզ ի վկայութիւն. (Յկ. ՟Է. 3.) յն. բայիւ, κατιόομαι rubigine consumor ἱοθείς rubigine obductus.

Ի խորշակէ եւ ի ժանգահար լինելոյ.. . զերծեալ, յարդիւնս գայ սերմանողաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 17։)

Նիւթ մոմոյ եւ կապարի յոյժ նուաստագոյն է.. . նոյնպէս եւ մեք երբեմնաք երախայ ժանգահար եւ վատանիւթ. (Զքր. կթ.։)


Ժանգառութիւն, ութեան

s.

mildewed state;
rustiness.

· Calfa

NBHL (1)

Ժանգառութիւն պատրաստէ զվնասն, եւ ցամաքեցուցանէ զկանաչաձեւ բոյսս դալարիցն. (Ագաթ.։)


Ժանգաւոր

adj.

rusty;
venomous, poisonous.

· Calfa

NBHL (1)

Ունօղ ժանգոյ. որ եւ ԺԱՆԿԱԲԵՐ. Թունաւոր. ըստ յն. թունարկու. ἱοβόλος venenum jaculans, venenatus, virulentus.


Ժանգոտեմ, եցի

va.

to rust, to oxydize.

· Calfa

NBHL (1)

Պղինձ զունողաց ձեռս ժանգոտէ զմիտսն. (Եփր. պհ.։)


Ժանգոտիմ, եցայ

vn.

to grow rusty, to oxydize.

· Calfa

NBHL (3)

Կորո՛ զարծաթ վասն եղբօր եւ բարեկամի, եւ մի ժանկոտեսցի (կամ ցէ) ընդ քարիւ ի կորուստ. (Սիր. ՟Ի՟Թ. 13։)

Ոսկի արծաթ նորա ժանգոտին, եւ արդիւնք նորա ոջլակեր լինին. եւ միտք այնպիսւոյն եւս չար քան զինչսն մաշին ժանգոտին եւ փտին. (Ոսկ. մ. ՟Բ. 22։)

հայելի ժանգոտեալ ոչ երեւեցուցանե յստակ զյանդիմանեալ երեսս. (Նեղոս.։)


Ժանեղ

adj.

furnished with tusks, tusked, tusky.

· Calfa

NBHL (3)

ԺԱՆԵՂ ԺԱՆԵՒՈՐ գրի եւ ԺԱՆԱՒՈՐ կամ ԺԱՅՆԱՒՈՐ. Ունօղ զժանիս. զինեալ ժանեօք՝ այսինքն մեծամեծ ատամամբք. խոշոր կեռիքներ ունեցօղ. ժանւոր.

Զգազան չար եւ մագլաւոր եւ զժանեղ ըմբռնեսցէ. (Տօնակ.։)

Ըմբռնեսցէ զգազան չար եւ անընտել, զժանեւոր եւ զմագլաւոր. (Սարգ. ՟ա. պետ. 12։)


Ժանեւոր

cf. Ժանեղ.

· Calfa

NBHL (3)

ԺԱՆԵՂ ԺԱՆԵՒՈՐ գրի եւ ԺԱՆԱՒՈՐ կամ ԺԱՅՆԱՒՈՐ. Ունօղ զժանիս. զինեալ ժանեօք՝ այսինքն մեծամեծ ատամամբք. խոշոր կեռիքներ ունեցօղ. ժանւոր.

Զգազան չար եւ մագլաւոր եւ զժանեղ ըմբռնեսցէ. (Տօնակ.։)

Ըմբռնեսցէ զգազան չար եւ անընտել, զժանեւոր եւ զմագլաւոր. (Սարգ. ՟ա. պետ. 12։)


Ժանկ

cf. Ժանգ.

· Calfa

NBHL (1)

cf. ԺԱՆԳ, եւ զրս զկնի։


Ժանտաբարոյ, ից

adj.

immoral, wicked, of evil manners, perverse.

· Calfa

NBHL (5)

հայհոյեաց նա ժանտաբար բերանովն զհոգին սուրբ. (Լմբ. հանգ.։)

ԺԱՆՏԱԲԱՐՈՅ ԺԱՆՏԱԲԱՐՈՒ. Ժանտ բարոյիւք կամ բարուք. դաժան. խիստ. ժանտ բանրք ունեցօղ, անզգամ.

Զի այնպիսի այր անմիտ եւ ժանտաբարոյ գոյր ի մեջ նոցա. (Սարգ. ՟գ. յհ.։)

Իշխան ոմն լեալ ժանգաբարու։ Աղեքսանդրոս ոմն գռեհիկ եւ ժանտաբարու. (ՃՃ.։)

Կարգէր ի վերայ երկրիս հրամանատարս ապարասան եւ ժանդաբարոյ անաստուածութեամբ, որք զերկիւղ աստուծոյ անգամ եւ ընդ միտս ոչ ածէին. (Ղեւոնդ.։)


Ժանտաբեր

adj.

pestiferous, malignant, pestilent, pestilential.

· Calfa

NBHL (2)

Բերօղ յինքեան կամ յայլս զժանտութիւն ինչ.

Ասեն ղօդոց երկրին, թէ ժանտաբերք են. (Կաղանկտ.։)


Ժանտագործ, աց

s.

malefactor, scoundrel, rascal;
obscene, immodest;
pernicious, pestilential, contagious;
— ցաւ, հարուած, pest, plague, pestiferous scourge.

· Calfa

NBHL (7)

Պղծութիւն զայր ժանտագործ աղտեղի առնէ յաւուր չարի։ Իջցեն փառաւորք եւ մեծամեծք եւ մեծատունք եւ ժանտագործք նոցա։ Ձգեցին զձեռս իւրեանց ի ժանտագործս։ Ածից ի վերայ քո օտարս ժանտագործս յազգաց.եւ այլն։

մատնեցից ի ձեռս օտարաց եւ ժանտագործաց երկրի յաւար։ Ժանդագործ երկրին սոդոմացւոց խրատեալ կուրացելովքն. (Ագաթ.։)

Վասն ժանտագործ ազգին բարբարոսաց։ Ժանդագործին րահաբու զհիւրընկալութիւն լրտեսացն համեմատէ. (Կորիւն.։)

Ոչ նստել ի ժանդագործ դիւացն յաթոռս. (Լմբ. սղ.։)

Կարիցեն մեռանել ժանտագործ ցաւքն ոգւոց մերոց։ Մոլորեցուցիչս կամ ժանդագործս, կամ թէ այլ ինչ կոչիցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 4. 15։)

Իսկ անդ. 17.

Եւ որպէս ժանտացուցիչ. վնասակար. ապականարար. λυμαινόμενος, λυμαίων labefactans, exitiosus, perniciosus


Ժանտագործութիւն, ութեան

s.

misdeed, wickedness, rascality, villany;
obscenity, libertinism

· Calfa

NBHL (3)

Տեսնե՞ր եւ զեղբորն ժանդագործութիւն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Ժիրս ի ժանդագործութիւնս զազրութեան. (Նար. ՟Է։)

Յոչընչէ կարող էր առնել զլուսաւորսն. . . եւ ոչ ի ժանդագործութենէ. (Եզնիկ.։)


Ժանտաթզենի, նւոյ, նեաց

s. bot. sycamore-tree.

· Calfa

NBHL (1)

Որ ոչ իջանէ ի ժանդաթզենոյն, այսինքն որ ոչ դառնայ ի մեղաց, ոչ կարէ ապրել. (Տօնակ.։)


Ժանտաթուզ, թզոյ

s.

sycamore (fruit).

· Calfa

NBHL (1)

Սիկիմորոս, ժանտաթուզ. (ա՛յլ ձ. ժեագաթուզ). (Գաղիան.։)


Ժանտաժուտ

adj.

abandoned towick-edness, very wicked, remorseless, hardened in sin.

· Calfa

NBHL (2)

Որպէս թէ ժանդին ժանտն. յետին անզգամ. գէշին գէշը.

Եւ ժանտաժուտն ասէ արհամարհանօք. (՟Բ. Մակ. ՟Ժ ՟Ե. 5. յն. ἔτερος կամ ἐραῖρος , գործակից ի չարիս։)


Ժանտախտ, ից

s.

plague;
pestilence, contagion, mortality, disease;
հարկանել, վարակել —իւ, to plague, to infect with the plague;
հարեալ —է, plague-stricken, infected with the plague;
ճարակեցաւ — ի զօրուն, the plague broke out in the army;
կեղտ —ի, plague-spot.

· Calfa

NBHL (7)

ԺԱՆՏԱԽՏ λοιμός, λύμη pestis, pestilentia, lues, contagium որ է ԺԱՆՏ ԱԽՏ. Ախտ սրածութեան՝ շաղախիչ եւ մահառիթ. որ եւ ԺԱՆՏ ասի. մահ տարաժամ, իրօք կամ նմանութեամբ. ժանտամահ, մահ.

Ժանտա՛խտ յարի ի մեզ, եւ բորոտութիւն ապականէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 11։)

Սովով եւ ժանտախտիւ (կամ ժանդ ախտիւ) եւ պատերազմաւ ապականել զմարդիկ. (Բրս. հց.։)

Ժանդ (կամ ժանգ) իմն ախտ զամենայն հրապարակ նուիրացն ընդունէր. (Նիւս. ի սքանչ.։)

Ժանտախտ՝ միանգամայն եւ սով։ Ժանդ ախտ ինչ մահաբեր, կամ շարժումն։ Սովով եւ ժանտախտիւ յապականութիւն մատնելոց. (Պտմ. աղեքս.։)

Եւ բազմութեան հերձուածողաց ժանտախտն ծաղկեցաւ. (Ոսկ. հռ.։)

Զայնպիսին հատանել եւ արտաքս ընկելուլ իբրեւ զժանտախտ յանդամոց եկեղեցւոյ քրիստոսի. (Յհ. իմ. ատ.։)


Ժանտախտական, ի, աց

adj.

pestiferous;
mortiferous.

· Calfa

NBHL (3)

Ի ժանտախտականացն հիւանդութեանց. (Բրս. արբեց.։)

ի ժանդախտական իմն գոգցես ամենեցուն լեալ հարուած։ Իբրեւ ի ժանդախտական եւ ի մահացու ինչ դեղոց դժուարեալ՝ ի բաց հեռասցի. (Պիտ.։)

λοιμώδης pestilens Որ ինչ սեպհական է ժանտախտի. ժանտ. մահաբեր.


Ժանտակին

s.

she-devil, fury.

· Calfa

NBHL (2)

Բառ անստոյգ. որպէս թէ Կին ժանտ.

Զժանտականայս ժողովեալ, զի զի նոցա մատաղ մանկունս զենոյր. (Կոչ. ՟Ժ՟Դ.) իսկ յն. է այլազգ։


Ժանտահամ

adj.

of a harsh taste, crude, sour, bitter.

· Calfa

NBHL (1)

կողովն երկրորդ ժանտահամ թզոյ, որ ոչ ուտիսցի ի ժանտութեան իւրմէ. (Երեմ. ՟Ի ՟Դ. 2. յն. յոյժ չար թզոյ։)


Ժանտահարութիւն, ութեան

s.

infection.

· Calfa

NBHL (1)

Ինքն ժանտահարութեամբ սատակեալ լինի. (Միսայէլ խչ.։)


Ժանտահոտ

cf. Ժահահոտ.

· Calfa

NBHL (3)

Դու խաւարին եւ ժանդահոտ ես։ Յորժամ խաւարին եւ ժանդահոտ ետես զնա. (Եզնիկ.։)

Եթէ դիցուկ սպաս ինչ լինել ի յափշտակութենէ, առաւել քան զէչ մեռեալ՝ լինէր ժանդահոտ. (Ոսկ. յհ. ՟Բ. 27։)

Ի ժանտահոտ եւ ի դառնաճաշակ ծովէ. (Երզն. լս.։)


Ժանտահոտութիւն, ութեան

s.

cf. Ժահահոտութիւն.

· Calfa

NBHL (5)

Որ տիղմդ ես, եւ ժանտահոտութիւն բուրես. (ՃՃ.։)

Յորմէ բուրէ եւ բուրի սաստիկ ժանդահոտութիւն. (Մանդ. ՟Թ։)

Զջուրս՝ զոր հանապազ ըմպեմք, եւ զանուշութիւն նոցա ի ժանդահոտութիւն ի փորի մերում դարձուցանեմք. (Եզնիկ.։)

Ընդէ՞ր փոխանակ քաղցրաշունչ օդոյս զնշխար ժանդահոտութեան սփռես ի վերայ իմ. (Պիտ.։)

մեռեալն ըզտասն օր միայն հոտեցավ, եւ սա մեղօք զամենայն աւուրս կենաց բուրէ ժանտահոտութիւն։ Ածուխ եւ մոխիր եկ գազախ է, եւ անհնարին ժանտահոտութեան ծանօթ. (Ոսկ. մտթ.։)


Ժանտամահ, ի

cf. Ժանտախտ.

· Calfa

NBHL (1)

δυσωδία malus odor, foetor. Որպէս Ժանտախտ, եւ Ժանտախտական.


Ժանտանամ, ացայ

vn.

to fall into a passion, to become enraged, angry;
to become ferocious, cruel;
to degenerate;
to spoil, to get spoiled, to ret.

· Calfa

NBHL (6)

Ժանտացաւ ասա ի ժողովուրդն. (կամ անուն նորա առաջի ժողովրդեան) (՟Բ. Մնաց. ՟Ժ՟Զ 10։)

Եւ եթէ եւս ժանտանայցէ, եւ զանձն եւս դիցէ ի վերայ. (Առակ. ՟Ժ՟Թ. 19։)

Աղմկէին զամենայն.. . ինչ զի ետ այսօրիկ եւ՛ս ժանդանալ. (Ոսկ. յհ. ՟Բ. 38։)

Ամօթալիցս տեսանէք՝ եւ անտեսառնէք, եւ պղծեալս եւ ժանտացեալս. (Ոսկ. մտթ.։)

Ժանտացաւ պատկերն եւ այլայլեցաւ ոսկին. (Իգն.։)

Ժանդանայ սրբութիւն։ Խնայեմ ի լեզու իմ, զի մի՛ ժանդասցի յիշատակօք պղծութեան նոցա. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ. ՟Թ։)


Ժանտացուցանեմ, ուցի

va.

to render wicked or cruel, to divest of humanity;
to irritate, to enrage;
to corrupt, to spoil.

· Calfa

NBHL (10)

Որ զանձն իւր ոչ բժշկէ ի գործս իւր, եղբայր է անորիկ՝ որ ժանտացուցանէ զնձն իւր (այլ ձ. որ անձին առնիցէ). (Առակ. ՟Ժ՟Ը. 9։)

Իբրեւ ինքն զինքն ժանտացոյց ըստ առակողին, նմանեալ բժշկացն՝ ի հասարակաց մարմնոյ կտրեսցուք. (Բրս. հց.։)

Կինճն զգեղեցիկ մարդկութեանս այգի ժանտացոյց. որպէս ասէ մարգարէն, եթէ ժնտացոյց զնա խոզ յանտառէ։ Զանառակ գինին, զորոյ շնորհն՝ կրպակավորացն ջուր ոչ ժանտացոյց. (Նիւս. երգ.։)

Արտմտութիւն հուր է, զմարմին ժանդացուցանէ, եւ զհոգի ապականէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

Նուազութիւն եւ գերազանցութիւն նմանապէս ժանտացուցանեն. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Զոսկեղինիկ առաքինութիւն մեր ժանդացուցաք։ Պղտորել զաղօթսն եւ ժանդացուցանել. (Սարգ. յկ. եւ Սարգ. ՟ա. պետ.։)

Թերեւս կարասցեն ժանտացուցանել զփառս նորա. (Իգն.)

Զսպիտակութիւն արծաթափայլ հոգւոյն շնորհաց ի ձեռն նոցա ժանդացուցանել. (Լմբ. սղ.։)

Պակասելոյ մսին ամօթ եւ զառողջին զշնորհսն ժանդացուցանէ. (Նիւս. կուս.։)

λυμαίνω, -ομαι, διαμυμένω devasto, corrumpo, lue conficio, violo, perdo Ապականել. եղծանել. խանգարել. կորուսանել. աւրել, խանկրել.


Ժանտափուշ

s. bot. holly.

· Calfa

NBHL (1)

Ազգ ինչ փշոյ ժանտ եւ խայթիչ յոյժ, որպէս զդժնիկ.


Ժանտկէն

adj.

filthy, dirty, nasty.

· Calfa

NBHL (1)

ինչ՝ զոր եւ ո՛չ անասունք ժանտկէնք ուտէին, քաղէին եւ ուտէին. (Եւս. պտմ. Գ. 6.։)