Definitions containing the research օ : 10000 results

Նոխազերգութիւն, ութեան

s.

cf. Ողբերգութիւն.

· Calfa

NBHL (1)

Ողբերգութիւն՝ նոխազերգութիւն ասի ըստ յունականին։ Զողբերգութիւն յայն սակս ասացին նոխազերգութիւն, զի յողբերգութիւնս իւրեանց՝ ի սկսանելն եւ ի կատարելն՝ նոխազօք մեծարեալ լինէին. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Շնչախառն

adj. adv.

between the teeth;
muttering;
murmuringly.

· Calfa

NBHL (1)

Խառն ընդ շնչոյ. թոյլ եւ նուազ շնչմամբ. բերանով եւ ոչ ի սրտէ. կէս բերնէ, անսիրտ, խժլտացօղ ձայնով.


Շնչական, ի, աց

adj.

respiratory;
cf. Շնչաւոր.

· Calfa

NBHL (4)

Առնուլ զնոյ հանդերձ ընտանեօքն, եւ ամենայն շնչականօք ի տապանն։ Հանդերձ ամենայն շնչականօք՝ տարեւոր ժամանակօք նաւակաց պահեալ. (Ագաթ.։ Կորիւն.։)

Լցան եւ ջուրքն շնչականօք, եւ զարդարեցան. (Եփր. ծն.։)

Է մեռելութիւն մարմնական, գոյ եւ շնչական։ Շնչականն մեռելութիւն քանզի կամաց է՝ ընդ պատժօք է. (Ոսկ. եփես.։)

Խօթացեալ ինչ ի շնչականացն մասնկանց՝ փոքր եւ խիտ շնչեմք։ նոյն շնչերակք՝ ձայնական համանգամայնզ եւ շնչական գործարան. (Նիւս. բն.։)


Շնչակեաց

adj.

having the breath of life, breathing.

· Calfa

NBHL (1)

Մարդն առաջին արիւնաւոր եւ շնչակեաց կենդանի հաստատեցաւ հոգեւորեալ. (Տօնակ.։)


Շնչակիր

cf. Շնչաւոր.

· Calfa

NBHL (1)

Կրօղ յինքեան զշունչ. շնչակեաց.


Շնչահան, աց

cf. Շնչամուտ.

· Calfa

NBHL (1)

Ծակն՝ ընդ որ ելանէ շունչ, կամ մուտ եւ ել առնէ օդն.


Շնչացուցանեմ, ուցի

va.

to animate, to give a soul to, to cause to breathe, to vivify.

· Calfa


Շնչաւոր

adj. fig.

respiring, breathing, living, animal;
carnal, sensual, gross;
spiritual;
— գործիք, wind instruments.

· Calfa

NBHL (6)

Շնչաւորք կոչին մարդիկ եւ անասունք, գազանք եւ թռչունք. զի ամենայն որ թոք ունի, եւ տուրեւառ օդոյ, նա կոչի շնչաւոր. (Շ. բարձր.։)

Ի նմին յամառութեան կան՝ զամենայն ինչ կենդանի եւ շնչաւոր համարելով։ Եդ կրօնս պիթագորաս զշնչաւորաց միս չճաշակել։ Ամենայն արարածոց՝ շնչաւորաց եւ անշնչից. (Եզնիկ.։)

Մանիքեցիք ասեն, թէ շնչաւոր իցէ երկիր. (Վեցօր. ՟Ը։)

Կարասցես նուիրիլ աստուծոյ, եւ օրինակ իմն՝ տաճար շնչաւոր լինել հօրն. (Փիլ. ել. ՟Բ. 51։)

առաքեալքն դիրք եւ օրէնք շնչաւորք լեալ շնորհօք. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

ψυχικός ad animum vel animam pertinens, animalis, vivens, vitalis, sensibilis, carnalis, indulgens carni ἑμπνέον inspirans, respirans, animale ἕμψυχος, ἑμψυχούμενος animatus, anima praeditus πνευματικός spiritualis. cf. ՇՆՉԱԿԱՆ՝ ըստ ամենայն առման. որպէս Ունօղ զշունչ զգայական կամ անբանական. զգայուն. կենդանի, բանաւոր կամ անբան. մարմնեղէն, եւ մարմնասէր.


Շնչաւորութիւն, ութեան

s.

act of breathing, respiration, animation, vitality;
sensuality.

· Calfa

NBHL (2)

Որ ի ջուրսն ունին զկենդանութիւն զշարժումն միայն ունին զշնչաւորութեան։ Ի կենդանութիւն շնչաւորութեան։ Մարմինն շնչաւորութեամբ եւ զօրութեամբ եւ այլն. (Վեցօր. ՟Ը։)

Անօրինացն չիք յիշեցուցիչ առաջի տեառն. զի հեռի է ի նոցանէն հոգին սուրբ, զի շնչաւորութեամբ թաղին. (Մծբ. ՟Զ։)


Շնչափող, ից, ոց

s.

wind-pipe, trachea, throttle;
lung.

· Calfa

NBHL (3)

Կրկին գոլով սորա՝ զմինն ըստ շնչափողիցն ի թոքն հասոյց, եւ զմիւսն առ շնչափողօքն յորովայնն. (Պղատ. տիմ.։)

Շնչափողն ի ծածուկ ի ներքս ամրացեալ՝ զիա՞րդ անդադար ունի զօդոցն եւ զշնչոց տալ եւ առնուլ զմատակարարութիւն։ Ի մենակ հողոյ լինել ոսկերացն կարծրութիւն, եւ շնչափողոյն փափկութիւն. (Կոչ. ՟Դ. ՟Ժ՟Բ։)

ἁρτηρία arteria. Փող շնչոյ (իբր նէֆէս պօռուսու). խռչափող. շնչաբեր երակ. մեծ շնչերակ՝՝ ջլուտ եւ աճառապատ՝ պինդ քան զմիս, եւ կակուղ քան զոսկր. խռչակ.


Շնչերակ, աց

s.

artery;
— թոքային, pulmonary -.

· Calfa

NBHL (1)

Մազն, եղնգունք, մարմինք, եւրակք, շնչերակք։ Զկենդանական ջերմութիւնն բաշխէ ամենայն մասանց մարմնոց ի ձեռն շնչերակացն։ Ի սրտէն յիսկսկզբանէն կենդանականին շնչերակն աման շնչոյն։ Աղբիւր իմն ի մէջ ջերմութեան ասեն զսիրտն, յորմէ շնչերակօքն յամենայն մարմինն ջերմութիւնն բաժանի։ Սրտի ըստ շնչերակացն շարժութիւն։ Յաղագս շնչերակաց. (Նիւս. բն. ՟Դ. ՟Ի՟Դ. եւ Նիւս. երգ.։)


Շնչերակական

cf. Շնչերակային.

· Calfa

NBHL (1)

Ոչ հաւանողք բանի են կերակրականն, ծննդականն, եւ շնչերակականն։ Շնչերակականն զօրութիւն՝ կոչի եւ կենդանական զօրութիւն՝ զսիրտն ունելով սկիզբն։ Շնչերակականն՝ կենդանական. (Նիւս. բն.։)


Շնչորսական, ի, աց

adj.

cavillous, captious, sophistical.

· Calfa

NBHL (1)

Որսօղ շնչոյ. գերօղ զոգի. պատիր.


Շնչումն, ման

s.

breath, puff, wind;
whistling;
respiration, breathing;
inspiration.

· Calfa

NBHL (2)

Շնչումն եղեւ իբրեւ սաստիկ հողմոյ։ Շնչմունք հողմոց։ Քաղցրախառն օդոց շնչմունք. (Ճ. ՟Բ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։ Փարպ.։)

Յորդորէին ուսանել զուսմունս ծաղրելի շնչմանց, որպէս զօձակոչսն եւ զորովայնախօս. (Փարպ.։)


Շնջրի

s. zool. otter;
— ծովային, sea-otter, kind of seal;
cf. Վիշապաձուկն.

· Calfa

NBHL (2)

Քսիւփիէ (թրաձուկն), պրիոնէ (սղոցաձուկն), եւ շնջրիք։ Ըստ իւրեանց նմանութեան ծնանին կենդանիս շնջրիք, փոկք. (Վեցօր. ՟Է։)

κύων, κυνίσκος canis aquatilis sive marinus, cyniscus, asellus եւ այլն. Շուն ջրային կամ ծովային. չորքոտանի ի ջուրս՝ որպէս շուն մազոտ. ջրշուն, ջրի շուն. սու քէօփէլի, գըլլը պարագ. ըստ յն. շուն, կամ շնիկ ասի. (ա՛յլ է եւ քէօփիկ պալըղը ).


Շշի

s.

storax;
cf. Շեր.

· Calfa

NBHL (1)

Գաւազանօք ընկուզի, եւ սօսի, եւ շրշի՝ ծնանէր ի ջուր աւազանին նկարէնս. (Վրդն. լս.։)


Շշնջեմ, եցի

vn.

to whisper, to speak low, to murmur;
to hum, to mutter, to grumble;
— են ականջք իմ, my ears ring or tingle.

· Calfa

NBHL (1)

ψιθυρίζω mussito, susrro. Շշունջս առնել. շչելով խօսել. քրթմնջել. տրտնջել. հծծել. քըսփըսալ, փըսփըսալ, քթին տակէն մըռըլտալ.


Շշնջիւն

cf. Շշնջումն.

· Calfa

NBHL (1)

Որ ձայնի միայն իցէ շշնջիւն անզգայաբար, եւ ոչ այլ ինչ իմանի։ ՇՇնջիւն ձայնի ոչ էր, այլ լռութեամբ աղօթէր. (Խոսր.։)


Շշուկ

s.

noise, racket, uproar, clatter, hubbub, tumult.

· Calfa

NBHL (1)

զայս շշուկ առեալ մօր որդւոցն զեբեդեայ՝ խնդրէր որդւոցն զգահերիցութիւն. (Լմբ. վերափոխ.։)


Շոգանամ, ացայ

vn.

to evaporate, to vaporize.

· Calfa

NBHL (1)

Ջուր ջեռեալ եւ շոգացեալ՝ լինի օդ. (Նիւս. բն.։)


Շոգի, գւոյ

s.

vapour, exhalation;
breath;
cf. Ընդունարան.

· Calfa

NBHL (3)

Շոգի եւ հոտոցն սեռ՝ բնութեամբ է ի միջի օդոյ եւ ջրոյ։ Զշոգեացն զզօրութիւն ընդունի. իսկ շոգեացն սեռականագոյնն տարբերութիւն՝ է անուշահոտութիւն եւ ժահահոտութիւն. (Նիւս. բն.։)

ՇՈԳԻ. որպէս Շող լուսոյ. ճառագայթ. ճաճանչ. (յն. ագդի՛ն վերծանեալ իբր ադմի՛ս, ադմօ՛ս ).

ἁτμός, -μή, -μίς vapor, halitus, exhalatio. (լծ. սիք. յն. փսիքի՛ ). որ եւ ՇՈԳՈԼԻ, ԳՈԼՈՐՇԻ. Խոնաւ հիւթ իբր ոգի կամ սիւք ամենայն իրաց՝ ջերմութեամբ հրոյ եւ արեւու եւ շնչոյ վերացեալ յօդս եւ ցնդեալ. որ լինի նիւթ ամպոց. գոլոշտիք.


Շոգմոգեմ, եցի

vn.

to tell tales, to spread malicious or false reports, to slander, to speak ill of;
to flatter.

· Calfa

NBHL (2)

Ոչ խօսել, եւ ոչ շոգմոգել՝ որոց դիպիցի. (Առ որս. ՟Ը։)

Աչառանօք երեսաց շոգմոգէ նենգաբանութեամբ. (Սարկ. քհ.։)


Շոգոլի, լւոյ, լւով, լեաց

s.

vapour, exhalation.

· Calfa

NBHL (1)

Փչեաց յերեսս նորա շունչ կենաց. շունչն իբրեւ օդ իմն եւ շոգոլի եւ այլն. (Փիլ. այլաբ.։)


Շողակաթ, ի

s.

stream of light, effusion of light;
splendour, brightness, glory;
cathedral of Etchmiadzin, and the feast of its dedication.

· Calfa

NBHL (2)

Կաթումն կամ հոսումն շողոյ լուսոյ ի տեղի էջմիածնի ի տեսլեան լուսաւորչին. ուստի եւ տեղին՝ եւ տօն եկեղեցւոյն ի նոյն անուն կոչի.

Տօնէ շողակաթին։ Կանովն շողակաթի. (Տօնաց.։ Շար.։)


Շողամ, ացայ, ացի

vn.

to shoot or throw out rays, to beam, to glitter, to shine, to twinkle, to scintillate, to blaze, to flame, to flash, to glitter, to gleam, to sparkle.

· Calfa

NBHL (1)

Ի նոյն օդս գիշակեր թռչունքն ընդ ազնուագոյն թռչունսն շողայցեն։ Զի միեւ մթարքն՝ որ զբբօքն շողայցեն, արգել հայելոյ ի յստակութիւն լուսոյն լիցին. (Եզնիկ.։)


Շողանամ, ացայ

vn.

to get warm, to become heated, to burn.

· Calfa

NBHL (2)

Բացօթեայ ի ձմերայնի եւ յամարայնի, սառուցեալ եւ շողացեալ. (Հ. նոյ. ՟Ի՟Ա.։)

Էր ի տօթ ժամանակին, յորում քարինք շողանային. (Ներս. մոկ.։)


Շողապէս

adv.

like a flash of light, beamingly, radiantly, brilliantly.

· Calfa

NBHL (2)

Որպէս զշող. ըստ օրինակի շողոյ կաթելոյ.

Եկաց լոյս շողապէս ընդ աղօտ նշան խաչի ի վերայ տանն. (Խոր. ՟Գ. 67։)


Շողացումն, ման

s.

irradiation.

· Calfa

NBHL (1)

Փայլիւն երկնաւոր զօրացն շողացումն անմարմին բանակաց շուրջ զգերեզմանաւն. (Լմբ. վերափոխ.։)


Շողացուցանեմ, ուցի

va.

to cause to shine or to glitter, to give brightness to, to brighten;
to warm, to inflame, to render incandescent;
to brandish, to rotate.

· Calfa

NBHL (2)

Զսնափառութեանն սուսեր շողացուցանէր։ Ոչ է այս արութիւն զինուորի՝ յիւր ապարանս թուր շողացուցանել, եւ զօդ հարկանել. (Արիստակ. մկրտ.։ Լմբ. առ լեւոն.։)

ՇՈՂԱՑՈՒՑԱՆԵԼ. ἁφίημαι vibro. Տալ շողալ զինու կամ սրոյ. շրջշրջելով՝ տալ նշոյլս արձակել. ճօճել.


Շողաւոր

adj.

beamy, radiant, shining, effulgent, luminous, brilliant, sparkling, splendid.

· Calfa

NBHL (1)

Ունօղ եւ արձակօղ զշող լուսոյ. ճառագայթարձակ. լուսանշոյլ.


Շողիւն

s.

splendour, brightness, blaze, flash;
heat, red heat.

· Calfa

NBHL (2)

Շողիւնք սուսերաց փայլատակունս արձակէին շուրջ զնօքօք. (Եղիշ. ՟Ը։)

ՇՈՂԻՒՆ որ եւ ՇՈՂՈՒՄՆ. στίλψις splendor σπάσμα acies nuda gladii σπασμός extractio. Շողալն սրոյ եւ զիուց. փայլիւն ի շրջշրջելն. ճօճումն.


Շողոմարար, աց

adj. s.

flattering, adulating, cajoling, wheedling;
adulator, flatterer, cajoler.

· Calfa

NBHL (1)

κόλαξ adulator, blandus. որ գրի եւ ՇՂՈՄԱՐԱՐ, ՇՂՈՒՄԱՐԱՐ, ՇՂՈՂՄԱՐԱՐ. Որ շողոմս առնէ. շողոքորթ. ողոքիչ. հրապուրիչ (անձն կամ բան կամ գործ) մարդահաճոյ. մարդելոյզ. քծնօղ. աղուիսաբարոյ.


Շոճ, ի

cf. Շոճի.

· Calfa

NBHL (3)

Ո՛չ սօսի, եւ նոճի ոչ բազում, եւ շոճի. (Պղատ. օրին. ՟Դ։)

Մո՛ւտ ի բուրաստանդ, եւ յարմատոյ շոճի թփոյն առ վարդենեօքդ առցես հոտ. (Պտմ. վր.։ (Թուփ ասի թերեւս մատաղ տունկն շոճւոյ։))

Շոճի ծառ զտեւակութեան ունի զնշանաւ եւ զիմաստասիրութեան, յամարանի եւ ի ձմերայնի միշտ սաղարթացեալ. վասն որոյ եւ զժուժկալսն ի մրցմունսն առ ասպարիսօք՝ շոճի ուտովք պսակէին. (Նոննոս.։)


Շոճի, ճւոյ

s.

pine, pine-tree, fir-tree;
պիստակ շոճւոյ, pine-cone;
—ք, —իք, pine-grove.

· Calfa

NBHL (3)

Ո՛չ սօսի, եւ նոճի ոչ բազում, եւ շոճի. (Պղատ. օրին. ՟Դ։)

Մո՛ւտ ի բուրաստանդ, եւ յարմատոյ շոճի թփոյն առ վարդենեօքդ առցես հոտ. (Պտմ. վր.։ (Թուփ ասի թերեւս մատաղ տունկն շոճւոյ։))

Շոճի ծառ զտեւակութեան ունի զնշանաւ եւ զիմաստասիրութեան, յամարանի եւ ի ձմերայնի միշտ սաղարթացեալ. վասն որոյ եւ զժուժկալսն ի մրցմունսն առ ասպարիսօք՝ շոճի ուտովք պսակէին. (Նոննոս.։)


Շոշականք

s.

show, ostentation, pompous display, parade;
շոշականս առնել, to be given up to ostentation.

· Calfa

NBHL (1)

ՇՈՇԱԿԱՆՍ ԱՌՆԵԼ. ἑγκαλλωπίζω, -ομαι orno faciem, fucum facio, glorior, placeo mihi. որ եւ ՇՈՇՈԿԵԼ. Ջանալ զօշոտել զաչս այլոց. ցոյցն առնել. նազիլ. գեղապանծ լինել.


Շորթեմ, եցի

va.

to assume wrongfully, to usurp, to appropriate, to take forcible possession of, to ravish, to ascribe or impute to oneself.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ է՝ տօնքն ամբոխեսցին. շորթեսցին, ապականեսցին. (Գէ. ես.։)


Շուայտանք

s.

cf. Շուայտութիւն.

· Calfa

NBHL (2)

Ժուժկալութեամբ, եւ ոչ որկորստութեամբն եւ շուայտանօք. (Մանդ. ՟Գ։)

Չարաչար շուայտանօք (տռփանաց) ոգորէր ընդ նմա. (Ճ. ՟Ա.։)


Շուայտիմ, եցայ

vn.

to give oneself up to debauchery, to eat and drink to excess, to guzzle, to gormandize, to live in gross debauchery.

· Calfa

NBHL (4)

Կերակրովք եւ ըմպելեօք առ լցեալ շուայտին։ Ի շաղղակերութեան շուայտէր իբրեւ առիւծ մարմնակեր. (Փիլ. նխ. ՟բ.։ Գէ. ես.։)

Դա՛ռն ծեր՝ շուայտեալ, պորտոյ ծառայ։ Շուայտեալք եւ արբեցողք, որք ոչ երբէք յագէին իւրեանց խորտկօք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Զօրէն անմիտ աղաւնեացն հեշտասիրաց առ միմեանս շուայտելով. (Արշ.։)

ՇՈՒԱՅՏԻՄ ἑμπίμπλομαι, γαστρίζομαι expleor, ventri indulgeo τρύφω deliciis studeo κατασπαταλάω, ἁσελγέω lascivia եւ այլն. որ եւ ՇՈՒԱՅՏԱՆԱԼ. գրի եւ ՇՈՒԱՅԹԻԼ. Զեղխիլ եւ անյագութեամբ բերիլ ի հեշտալիս մարմնոյ, ի կերակուրս, յըմպելիս, եւ ի ցանկութիւնս. շռայլիլ. անառակիլ. ցոփանալ. խենեշանալ. յղփանալ. յօրանալ. փափկանալ


Շուառն, ռունք

cf. Նիզակ.

· Calfa

NBHL (1)

Հզօր սպառազէնս ի քաջաց, որ տեղասցեն ի վերայ ձեր նետս երկաթեղէնս, եւ շուառունս մուխս պողովատիկ սլաքովք. (Արծր. ՟Բ. 3։)


Շութափեմ, եցի

vn.

to be hurried, to hasten, to make haste.

· Calfa

NBHL (1)

Կէսքն շութափեն, կէսքն հպատակութիւն մատուցանեն. (Վեցօր. ՟Ե։)


Շութափութիւն, ութեան

s.

agility, nimbleness, quickness, celerity;
hurry, haste.

· Calfa

NBHL (1)

Իւրով շութափութեամբ թօթափէ զանարգանս. (Առակ. ՟Ժ՟Դ. 25։)


Շուկայ, ից

s.

market, bazaar, market-place.

· Calfa

NBHL (1)

Նոյն ընդ ռմկ. սօգագ, զուգագ, սուգ. Փողոց պողոտայ. հրապարակ. վաճառատեղի.


Շուշանաբոյծ

adj.

feeding among lilies.

· Calfa

NBHL (1)

Որ բուծանէ զհօտ իւր ի հովիտս շուշանաց.


Շուշանագոյն

adj.

lily-coloured.

· Calfa

NBHL (1)

Ունօղ զգոյն շուշանի. սպիտակափայլ. մաքրափայլ.


Շուշանանամ, ացայ

vn.

to become as a lily;
—ցեալ, lilied.

· Calfa

NBHL (1)

Լինել նման շուշանի. եւ Լի լինել շուշանօք.


Շուշանափայլ

adj.

bright, fair or candid as a lily;
adorned with lilies.

· Calfa

NBHL (4)

Ծաղկեցուցանէ զհովիտս շուշանափայլ յարկի սրբոյ մօրս մերոյ եկեղեցւոյ. (Անան. եկեղ։)

Րաբունին էից՝ իմաստութիւնն հօր՝ առ քեզ խոնարհեալ շուշանափա՛յլ հովիտ. (Շ. տաղ.։)

Փայլեալ որորպէս զշուշան պայծառ. զարդարեալ շուշանօք, կամ ծաղկօք.

Շուշանափայլ խոյակօքն, ուր բուրէր զանուշահոտութիւն կնդրակցն՝ որ ի նմա. (Գանձ.։)


Շուտ

adj. adv. cf. Շոյտ;
s. med. pimple, pustule.

· Calfa

NBHL (2)

Որպէս Շիթ կամ շիտ. այսինքն սպի, պալար, որպէս շիթ մի երեւեալ. պուտ, պուտ պուտ. (լծ. յն. սդիղմէ՛, սդի՛ղմա. կէտ, սպի. եւ սդաղօ՛ն. շիթ, կաթիլ)

Մարմին՝ յորում լինի նշան սպոյ՝ շուտ մի, կամ պալար միատարր լայնացեալ սպիտակն, կամ պաղպաջ շուտ շուտ սպիտակ աստ եւ անդ, զատուսցէ զեօթն օր. (Վրդն. ղեւտ.։)


Շուտափոյթ

adj.

quick, swift, hurried, precipitous.

· Calfa

NBHL (2)

Շոյտ եւ փութացօղ. վաղվաղկոտ. արագաշարժ. արտորացօղ. եվեթլէյիճի, չիւսթ, չափըգ.

Անմտութեամբ շուտափոյթ եղեր՝ յոչ արժանիսն զշնորհսն տալով։ Շուտափոյթ եղեալ երագեն զարտաքս ելանելն՝ ոչ մնալով կատարման աղօթիցն. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)


Շուտով

cf. Փութով.

· Calfa

NBHL (1)

Ստիպէին, զի շուտով կորուսցէ զնոսա։ Մկրտեալ զտղայս շուտով ութօրեայ. (Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Զ։ Հ. յնվր. ՟Ի՟Ե.։ Հ. փետր. ՟Ժ՟Գ.։)


*Շուտութիւն, ութեան

s.

cf. Արագութիւն.

· Calfa

NBHL (1)

Ցուցանելով նմա զճանապարհայնն, եւ յօթեւանս՝ ուր հանգչէին, բազում արթնութեամբ շուտութիւնս. (Փարպ.։)