Your research : 1 result for գուսան

Գուսան, աց exact entry

s.

singer, musician;
player;
actor.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «երգեցիկ, երաժիշտ» Բ. թագ. ժթ. 35. Ժող. բ. 8, «թմբուկ զարնող և երգող կնիկ» Լծ. փիլ., «միմոս, կատակեր-գու» Ոսկ. մտթ. Փիլիպ. որից գուսանական Եւս. քր. Ոսկ. եփես., գուսանամոլ Մանդ., գուսանութիւն Ոսկ. մ. բ. 12. Վեցօր., կա-տակագուսան Փիլ. ևն։

ԳՒՌ (dialectal) Բլ. կայ միայն դօլ ու գուսան «դհօլ-զուռնա, դհօլ-նաղարա, քէֆ, ուրախութիւն» անորոշ իմաստով. գուսան բառը առանձևն չի գործածւում. թուի թէ նշանակում է «ձեռ-քի դափ, դմբլիկ» (Ս. Մովսիսեան, Նամակ 1927 թ. յունիս)։

NBHL (6)

Կամ թէ լսիցե՞մ տակաւին զձայն գուսանաց, եւ վարձակաց. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Թ. 35։)

Արարի ինձ գուսանս եւ երգեցիկս, արս եւ կանայս. (Ժող. ՟Բ. 8.) յորս ըստ յն. գուսանն է արական, եւ վարձակն եւ երգեցիկն իգական։

Կանխեցին իշխանք հանել զօրհնութիւն ի մէջ գուսանաց եւ գովչաց. յն. երիտասարդուհեաց թմբկահարաց. (ա՛յլ ձ. կուսանաց)։

Երաժիշտ էր, ուսուցանէր զգուսանս կանայս, եւ վարձ առնոյր. (Լծ. փիլ.։)

Սուրբն պորփիւրոս վկայն էր գուսան երգեցիկ դիւական ի խաղս թէատրոնի. (Հ=Յ. նոյ. ՟Ե.։)

Այլք ի գուսանաց եւ ի կաքաւչաց ընդ երկինս թռեան։ Գուսանացն արուեստ։ Գուսան եւ հացակատակ լինի։ Ի հանդերձիցն՝ քան զգուսանացն ոչինչ լաւագոյն. (Ոսկ. մտթ.։ Ոսկ. փիլիպ. եւ այլն։)


Entries' title containing գուսան : 5 results

Այպնակատակ գուսան

s.

mime, buffoon.

· Calfa

NBHL (1)

Երթեալ նստիցիմք այպնակատակն գուսանացն լսելոյ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Գուսանական, ի, աց

adj. s.

musical;
theatric;
song, ballad.

· Calfa

NBHL (3)

Ի գուսանականէն այս գտանի ժողովեալ ի դիւանի արքունեաց. (Խոր. ՟Ա. 13.) իմա՛ յերգոց արձանագրելոց։

Հեռի են ի քրիստոնէից գուսանական բանք. (Ոսկ. եփես.։)

Յոյժ սիրէին զնա վասն գուսանական երգոյ նորա. (Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Զ.։)


Գուսանամոլ

adj.

passionately fond of operas or opera-singers;
mad for musicians.

· Calfa

NBHL (2)

Մոլեալ ի գուսանական իրս.

Անառակ եւ գուսանամոլ գինարբուքն, որք զեղխին եւ պակշոտին. (Մանդ. ՟Ժ՟Է. կամ ՟Թ. (ուր նոր ձ. պարզելով դնէ, Գուսանասէր)։)


Գուսանամուտ

adj.

where a singer or musician enters;
— առնել, to receive opera-singers into one's house;
— լինել, to visit the opera-singers.

· Calfa

NBHL (3)

ԳՈՒՍԱՆԱՄՈՒՏ ԼԻՆԵԼ. ՏԱԼ մուտս գուսանաց ի տուն իւր. եւ Մտանել ի տուն գուսանաց.

Մի՛ գուսանամուտ լինել քահանայից, թողեալ զերգս աստուծոյ. (Կանոն.։)

Մեղայ կատակերգութեամբ, մեղայ գուսանամուտ լինելով. (Մաշկ.։)


Գուսանութիւն, ութեան

s.

music, drama, comedy, ballad.

· Calfa

NBHL (6)

Երաժշտութիւն. մանաւանդ Արհեստ գուսանական, իբր աշխարհական երգոց եւ խաղուց ի թատրոնս՝ խեղկատակութեամբ հանդերձ.

Երգք գուսանութեան. (Երզն. քեր.։)

Թոռունքն կայենի գտին՝ արքն զգուսանութեան արուեստն, եւ կանայքն զսնգոյր եւ զծարիր. (Վրդն. ծն.։ Երզն. խր.։ Տօնակ.։)

Ուստի՞ իցնե, որ ամուսնութեանց նենգութիւնս գործիցեն. ո՞չ ապաքէն յայնմ գուսանութենէ. (Ոսկ. մ. ՟Բ. 12։)

Անառակութիւն, յղփութիւն, արբեցութիւն, գուսանութիւն. (Վրք. հց. ՟Բ։)

Գայթագղութիւն է եւ ի գործս եւ յարուեստս ... գուսանութիւն. (Բրսղ. մրկ.։)


Definitions containing the research գուսան : 38 results

Ձայնարկու, աց

adj. s.

crying, uttering a cry;
crier, weeper, wailer, lamenter;
— գուսան, կին, mourner, mourning woman.

· Calfa

NBHL (2)

ἠ θρηνῳδός, θρήνων, θρηνούσα qui carmen lugubre canit, praefica, lugens. Որ ձայն արկեալ գոչէ ցաւագին. ողբերգակ. գուսան, եւ լալկան, այր կամ կին.

Ի ձայնարկուաց եւ կաքաւչաց երգս։ Ձայնարկու գուսանս։ Զձայնարկու կանայս։ Եղարամարքն եւ ձայնարկուք. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։ Խոր. ՟Բ. 57։ Լաստ. ՟Ժ՟Ա։ Ոսկ. մ. ՟Բ. 6։ եւ Ոսկ. փիլիպ. ՟Գ։)


Վարձակ, աց

s.

cantatrice, singer, songstress, ballad-singer;
dancer;
strumpet, whore.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *varzak ձևից, որի ժառանգորդ պրս. *barza ձևի տառադարձութիւնն է Սուի-դասի βάρςα բառը՝ «φάλτρια, գուսան, վար-ձակ» նշանակութեամբ։

ՆՀԲ «իբր վարձեալ կամ վարժեալ կամ վարուք արձակ»։ Lag. Symmicta q1 յն. βάρζα ձևի հետ միայն։ Հիւբշ. 245 կցում է վարձ բառին՝ յիշելով նաև Lag.-ի համեմատութիւնը։ Հիւնք. պրս. ֆարսէ, բարսէ «գուսանի վարձք»։

NBHL (1)

Կամ թէ լսիցե՞մ տակաւին զձայն գուսանաց եւ վարձակաց. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Թ. 35։)


Աշխարհաւանդ, ից

s.

public-house;
pot-house;
wine-shop.

· Calfa

NBHL (2)

գրի եւ ԱՇԽԱՐԱՒԱՆԴ. καπηλεῖον. caupona, popina, σκηνή, tabernaculum, taberna, contubernium. Կապելայ. կապելանոց. պանդոկի. տուն եւ կրպակ գինեվաճառաց եւ գուսանաց. իբր աշխարհի հասարակաց կամ աշխարհականաց իջաւան. մէյխանէ, խումխանէ, խումար խանէ.

Յաշխարհաւանդ կապեղանոցսն եւ ի կրպակս անխտիր մտանիցեն։ Զի՞նչ օգուտ իցէ բազում ոսկի յանձին կրել յաշխարհաւանդսն ... ի գուսանաց վանս։ Որ բազում տժգին վաճառականութեանն կրպակաց նման է, եւ շահքն անիրաւութեանն հանգոյն աշխարհաւանդից. (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Ա։ եւ Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։ եւ Ոսկ. մ. ՟Գ. 8։)


Աշխարհաւանդիկ

s.

publican;
tavern keeper.

· Calfa

NBHL (1)

որ գրի եւ ԱՇԽԱՐԱՒԱՆԴԻԿ. κάπηλος. caupo. Պանդոկապետ. գուսանապետ.


Առնեմ, արարի

va.

to make, to do, to form, to produce, to compose, to fabric, to operate, to act, to render, to commit, to effectuate, to execute, to cause;
— յոչնչէ, to create;
— վերստին, to remake;
կին —, to marry;
ատելի —, to make odious;
բարւոք չարւոք առնէք, you do well, — ill;
բարի՝ չարիս՝ վնաս — ումեք, to do good, ill, wrong to some one;
ինչ ոչ արարի քեզ, I have done nothing to you;
զի՛նչ — իցէ զայս, what to do with that ? չգիտեմ որպէս —, I do not know how to do that;
չգիտեմ զի՛նչ —, I know not what to do;
ձայն — հաւուց, the singing of birds;
— ողջակէղ, to sacrifice, to immolate;
խնդիր, մոռացումն, յիշատակ, ծառայութիւն, զյարձակումն, դատաստան, վախճան —, to seek;
to forget;
to remember;
to serve;
to assail;
to judge;
to finish or end.

· Calfa

NBHL (1)

Արարի ինձ գուսանս, կամ տակառապետս։ Արա՛ զիս իբրեւ զի ի վարձկանաց քոց։ Զի արասցեն զնա թագաւոր. եւ այլն։


Անոյշ, նուշի, ուշունք, ուշից

adj.

sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.

· Calfa


Բարբուտ

s. mus. cithern.

· Calfa

NBHL (1)

Նստան ի գինարբուս, սիրեցին զբարբուտ, եւ զերգս գուսանաց. (Ուռհ.։)


Բոզաբոյծ

adj.

whoremonger, whoremaster, that keeps a strumpet, that frequents brothels, lewd, lecherous, lecher.

· Calfa


Բոզանոց, աց

s.

brothel, bawdy house.

· Calfa

NBHL (1)

ἐταίριον, σκηνή taberna meretricis Տուն եւ տեղի բոզից. բոզատուն. պոռնկոց. պոռնկանոց. պանդոկի կամ տաղաւոր գուսանաց.


Երկապաշտ, ից

adj.

parasitic.

· Calfa

NBHL (1)

Երկապաշտիցն է այն արուեստ, գուսանացն եւ կաքաւչացն. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Է։)


Գլխագերծ, աց

adj.

whose head is shaven;
barefaced.

· Calfa

NBHL (1)

Լցեալ զտունն մոմոսօք, եւ գուսանօք, եւ խնճոյիւք գլխագերծաց. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Գուշակական, ի, աց

adj.

judicial.

· Calfa

NBHL (1)

Սմա բնութիւն ասեն լինել յոյժ խնդական. երգեցողաց եւ գուսանաց՝ գուշակական. (Երզն. ոտ. երկն.։)


Դայլայլիկք

s.

trill, modulation, quaver, warbling.

· Calfa

NBHL (1)

Զգուսանական դայլայլիկսն. (Երզն. քեր.։)


Երաժիշտ, ժշտաց

s.

musician, composer;
music;
—քն, the Muses.

· Calfa

NBHL (1)

μουσικός, μοῦσα musicus Երգիչ ճարտար՝ արուեստական ձայնիւ կամ նուագարանաւ. գուսան. վարպետ բան երգօղ ու լալօղ.


Երաժշտական, ի, աց

adj. s.

musical;
musician;
—ն, music.

· Calfa

NBHL (1)

μουσικός, -κή, -κόν musicus, -a, -um Որ ինչ սեպհական է երաժշտաց եւ երաժշտականութեան. գուսանական.


Երգեցիկ, ցկաց

s.

singer, songster, songstress.

· Calfa


Կուսան, աց

s.

virgin;
maid;
nun;
— լինել, to go into a nunnery, to take the veil.

· Calfa

NBHL (1)

Ի մէջ գուսանաց եւ գովչաց.


Խաղալիկ, լկաց

s. fig.

player;
dancer;
game, play, toy, plaything;
trifle, trifling amusement, foolery;
gewgaw, bawble;
laughing-stock, butt;
— լինել, to become the laughing-stock of;
— առնել, to make game of;
— եղեւ բախտին, he was fortune's plaything, or the sport of fortune, fortune mocked him;
հողմոց եւ ալեաց —, at the mercy of winds and waves.

· Calfa

NBHL (1)

Առեալ ապողոնի (գուսանի) զփողսն եւ զխաղալիկսն՝ այրեաց. (Հ=Յ. դեկտ. ԺԶ.։)


Ճարտարապետ, աց

s. adj.

architect;
master, author;
skilled, well versed, very skilful.

· Calfa


Կնունք

s.

baptism.

· Calfa

NBHL (1)

Ի կնունքն, եւ ի պսակն ո՛չ է պարտ արբենալ, կամ գուսան կոչել. (Ոսկիփոր.։)


Մրմունջ, մնջոց

s.

murmur, whisper;
low utterance, humming;
moan, groan.

· Calfa

NBHL (1)

Եթէ (սատանայ զկնի) գուսանօք եւ մրմնջօք, մեք սաղմոսիւք եւ օրհնութեամբ. (Նար. խրատ.։)


Մոմոս, ի

s.

Momus;
cf. Միմոս.

· Calfa

NBHL (1)

Լցեալք զտունն մոմոսօք եւ գուսանօք։ Ի մոմոսս եւ ի կաքաւիչս. (Ոսկ. մ. ՟Բ. 23։ յհ. ՟Բ. 36։)


Ծաղրածու, աց

adj. s.

droll, facetious, burlesque, comic;
buffoon, clown, joker, jester.

· Calfa

NBHL (1)

Թատերս շինեաց ի քաղաքս, եւ զծաղրածուսն յորդորեաց։ Խօսեցին գուսանքն ծաղրածուք. (Ոսկ. եփես.։ Եփր. խոստ. Երզն. մտթ.։ Բրսղ. մրկ.։)


Կատակաբան

adj.

droll, facetious, jocular, waggish.

· Calfa

NBHL (2)

Ըմպէին անդ գինի բոզօք եւ վարձակօք եւ գուսանօք եւ կատակօք. (Բուզ. Գ. 19։)

Ի կատակացն, ի գուսանացն ձայնս։ Կատակաց եւ կաքաւչաց սնուցիչք. (Լմբ. ժող. եւ Լմբ. իմ.։)


Կատաղանք

s.

cf. Կատաղութիւն.

· Calfa

NBHL (1)

Ի չարալլուկ կատաղանաց գուսանաց. (Մանդ. ՟Ժ՟Է. որ ի նոր ձ. եւ Ճ. ՟Դ. կատականաց։)


Ջնարաւոր, աց

cf. Ջնարահար.

· Calfa


Սեւազգած

cf. Սեւազգեստ.

· Calfa

NBHL (1)

Ձայնարկու գուսանս, սեւազգեստք, եւ աշխատօղ կանայք. (Խոր. ՟Բ. 57։)


Սեւազգեստ

adj. s.

clothed in black, in mourning;
cf. Սեւազգած;
mourning suit.

· Calfa

NBHL (1)

Ձայնարկու գուսանս, սեւազգեստք, եւ աշխատօղ կանայք. (Խոր. ՟Բ. 57։)


Սնգոյր, գուրի, գուրոյ, գուրաւ

s.

paint, rouge;
ի — շպարիլ, to use paint, to rouge, to paint, to bedaub oneself or one's face.

· Calfa

NBHL (1)

Թոռունքն կայենի գտին զգուսանութիւն արք, եւ կանայք զսնկոյր եւ զծարիր. (Վրդն. ծն.։ եւ Տօնակ.։)


Վատանշան

adj.

notorious, infamous, disgraceful, ignominious.

· Calfa

NBHL (1)

Դա աւադիկ եւ ի հելլենագիր օրէնսն վատանշան գրեցան նոքա (գուսանք եւ կաքաւիչք). (Ոսկ. մ. ՟Բ. 12։)


Վարձական, ի, աց

adj.

meritorious, deserving of recompense.

· Calfa

NBHL (1)

Եւ θυμελικός histrio, musicus եւ այլն. Վարձակ՝ այր կամ կին. գուսան. կատակերգու. միմոս. հանէնտէ.


Զկնի

prep. adv.

after, since;
behind, hack, backward;
after, since, then, afterwards, hereafter, underneath, behind, one after another, next to, subsequently;
Տրայիանոս կալաւ զինքնակալութիւնն — Ներուասայ, Trajan was emperor after Nerva;
— միմեանց, զմիմեանց կնի, մի զմիոյ կնի, one after the other, subsequently, blow upon blow;
— երկուց ամաց, two years ago;
— ոչ բազում աւուրց, some days after;
— ապա, at length;
զերիս ամս ամ զամի —, during three successive years;
եկայք — իմ, follow me;
որ զմեր կնի ոչ շրջի, who is not of us;
զդուռն ձգել — իւր, to shut the door behind or after one;
մի զմիոյ կնի կցեալ, one tied to another;
linked;
եւ որ ինչ — այսորիկ, եւ որ —, and so on, & etc.;
— բնութեանս, suitable or according to the nature, natural, like nature;
— գալ, գնալ, երթալ, ընթանալ —, to follow;
— պնդիլ, մտանել, լինեմ, to pursue, to follow up, to hunt, to persecute;
— խոտորիլ, to be allured;
to be carried away;
մոլորիլ — խրատու, to be swayed by bad advice;
— կամաց իւրոց ածել զոք, to make the slave of one's will.

· Calfa

NBHL (1)

Երկրորդել ... զկնիսն։ Ամենեցունց՝ որ առ իւրովքն էին ժամանակօք՝ նախանձելի, եւ զկնեացս ըղձալի՝ ինքն եւ ժամանակ իւր։ Առաջի պղնձի հարկանելով փողս, եւ զկնիսն՝ ձայնարկու գուսանք սեւազգեստք։ Այլ միայն (պատմեսցուք) զորս հաւաստին գիտեմք, զկնիսն (այսինքն յետոյ յիւրում կարգի). (Խոր. Ա. 2. 23։ Բ. 47. 57. 61։)


Փողար, աց

s.

minstrel;
cf. Փողահար.

· Calfa


Տակաւին, Տակաւին եւս

NBHL (1)

Կամ թէ լսիցեմ տակաւին զձայն գուսանաց։ Բայց սակայն տակաւին եւ նոցա գոյ սակաւ ինչ մեղադրութիւն։ Ոչ զկեանս եւ ոչ զամուսնութիւն տակաւին սուրբ պահեն.եւ այլն։


Դիմակ, աց

s.

facet;
face, visage, presence;
sort, manner, fashion;
mask;
—ս արկանել, to mask, to put a mask on the face;
բառնալ զ—, to unmask;
— —, several, in several ways or manners.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «կերպարանք, պատկեր կամ նկար» Ոսկ. պօղ. 910, 465. մատ. 10, 175, «աչք» Կոչ., «դիմակ, կեղծ երես» Ոսկ. պօղ. 299 (Չտեսանիցե՞ս զազգի ազգի դի-մակսն զոր դնեն երեսաց գուսանքն).-միւս օրինակները տե՛ս Տաշեան, Ուսումն դասա-կան հայերէն լեզուի, էջ 519, ծան. 1.-վերջի իմաստով է նաև արդի գրականի մէջ, ուր ու-նինք դիմակաւոր, անդիմակ, դիմակահանդէս նոր բառերը։


Գոյժ, ուժից

s.

lamentation, complaint accompanied with groans and cries;
sad news;
— առնուլ, — ի բերան առնուլ, — դնել, to lament, to deplore;
— արկանել, առնել, տալ, to bring bad news, cf. Գուժեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. գուսանից հանում է գուժկան. որից էլ կրճատուած գորժ։ Սազըզեան, ՀԱ. 1909, 335 և Karst, Յուշարձ. 4ns սումեր. gug'i «լուր» բառից։ Nyberg, Hilfsb. 2, 72 և 81 հանում է զնդ. ga-təz «ողբալ», պրս. [arabic word] gila «գանգատ», պհլ. [arabic word] gilak (գրուած իբր girδ) «ողբ, լաց», պազ. gila<*gilöak<*girzak< *grza-ka ձևերից, իբր թէ հյ. գոյժ<*guž <*gurž, որ *guzd ձևով գտնվում է նաև գժդմնիլ բայի մեջ։ (Անճիշտ է. ինչպես զնդ. harək տալիս է հյ. արկ և զնդ. harəz հյ. արձ-ակ, նոյնպես և զնդ. garəz պիտի տար գարզ կամ զարձ)։


Ցուց, ցցոյ

s.

shouts of joy;
air, song, glee, ditty, ballad;
pomp, show;
— բառնալ, to sing a song.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

մեկնում է իբր ցոյց («զգործողութիւն գուսանին, որով սա հանդիսացելոց զգործս որևէ անձին ցուցանէ»)։ Հիւնք. ցոյց բառից։ Մառ, Христ. воcт. 2 (1913), 27 վրաց. თუთა թութա «լուսին» բառի հետ, որ նշանակում է նաև «շար-ժում». նոյնը գտնում է šuš ձևով՝ վրառ. āუმბარი շուշպարի, սվան. šuspar «մի տեսակ պար» բառերի մէջ։ (Բայց դըժ-բախտաբար հյ. շուրջպար բառն է1)։


Քարոզ, ից, աց

s.

herald, crier;
preacher;
musician;
preach, sermon;
— լինել կարդալ, to announce, to publish, to herald, to proclaim;
— տալ, to preach, to make or to preach a sermon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ Schröder, The-saur. 46, որ դնում է ասոր. ձևից։ ՆՀԲ եբր. քաղդ. արաբ. քարօզա, քարուզ, քեարիզ, յն. քի՛րիքս։ Diefenbach, Beri, lahrb. 1843, էջ 449 յն. ϰάρυς, հյ. կարդալ, արմատը gr։ Windisch. 9 և Պատկ. Изcлед. յն. ձևից։ Տէրվ. Al, tarm. 70 քաղդ. kārōz։ Նոյն, Նախալ. 69 յն. ϰῆρυς և տանս. karu «գուսան, երգիչ» բառերի հետ՝ կցում է տանս. kar, յն. ϰαλέω, լտ. calare «կոչել, աղա-ղակել», գերմ. hallen «հնչել» ձևերին, իբր հնխ. kar «գոչել» արմատից. «սակայն քարոզ սեմական փոխառու-թիւն ալ կրնայ ըլլալ, եթէ քաղդ. հոմա-նիշ քարուզն հայոց երկրէն հոս գաղ-թած չէ»։ Հիւնք. գոռոզ բառից. յիշում է նաև յն. ϰήρος և պրս. xōrōs «աք-լոր»։