Definitions containing the research եզ : 8058 results

Տատանեմ, եցի

va.

to jog, to stagger, to shake, to swing, to oscillate, to wag, to toss, to agitate;
to bandy about, to titubate, to vacillate.

· Calfa

NBHL (1)

Շարժելով եւ տատանելով զտունն։ Որ հայիս յերկիր, եւ տատանես զսա։ Իբրեւ զհողմն սաստիկ զի բախեսցէ զծով մեծ, այնպէս շարժէր եւ տատանէր զամենայն բազմութիւն զօրաց իւրոց։ Յանհնարինսն մատնեալ զմեզ տարակուսանս՝ այսպէս տատանէ. (Ճ. ՟Ա.։ Նար. կգ։ Եղիշ. ՟Բ։ Մագ. ՟Լ՟Գ։)


Տատասկ, աց

s. bot. star-thistle;
caltrop;
— երկաթի, iron-thistle, instrument of torture.

· Calfa

NBHL (1)

τρίβολος tribulus. Փուշ դժնդակ՝ քերիչ մորթոյ. եբր. տարտար. (յն. դրի՛վօլօս. որ թարգմանի ի մեզ եւ Քերանք) ըստ ոմանց՝ երեքսայրի համարեալ. խարխալք


Տատրակ, աց

s. bot.

turtle-dove;
ձագ —ի, young -;
— վուվուս արձակէ —, the coos;
eryngo, sea-holly.

· Calfa

NBHL (1)

(յն. դրիղօն. լտ. դու՛րդուր ). τρυγών turtur. եբր. դօր. Թռչուն հեզ եւ քաղցր՝ իբր աղաւնի փոքր, ի գոյն թխակարմիր.


Տարաբաժին

adj.

divided, separated, removed;
separating, removing;
— հանել, կացուցանել, to alienate, to transfer, to separate;
to expatriate;
ելանել —, to abandon one's country.

· Calfa

NBHL (1)

Մի՛ ոք զձեզ բաժինն ի ձէնջ հատանիցէ, եւ զձեզ օտարս եւ խորթս արարեալ՝ տարաբաժին հանիցէ։ Ելանել եղբօրն տարաբաժին յիւրմէ բաժնոյն։ Օտարացուցանել զհոգին, եւ տարաբաժին յաստուծոյ կացուցանել. (Եղիշ. ՟Ե։ Կանոն.։ Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)


Տարաբերութիւն, ութեան

s.

agitation, shaking;
difference, diversity.

· Calfa

NBHL (1)

Ապաքէն հրեշտակ հօր կոչեցաւ որդի՝ սակս ի հօրէ առ մեզ տարաբերութեան. (Նանայ.։)


Տարաբուն

adj.

unnatural, contrary to nature;
far from one's country or home, abroad.

· Calfa

NBHL (1)

Մի՛ եւ յառաջին աղօրէ արտակացեալ զմեզ տարաբունս կամեսցի առնել. (Մագ. ՟Լ։)


Տարագրեմ, եցի

va.

to proscribe, to banish, to exile, to drive away, to remove, to exclude.

· Calfa

NBHL (1)

Տարագրէ զսուտ մարգարէսն։ Զբամբասօղն տարագրէ յարքայութենէն։ Տարագրեալք ի խնամոց նորա։ Տեսեր զտարագելն եւ զկործանումն յաջողելոցն աստ. (Նախ. եզեկ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Է։ Երզն. մտթ.։ Լմբ. սղ.։)


Տարադատեմ, եցի

va.

to discern, to distinguish.

· Calfa

NBHL (1)

Տարադատէ, այսինքն որոշէ՝ զմասնականն ի հանրականացն։ Բանականն՝ որ տարադատէ զմեզ յանբանից. (Անյաղթ պորփ.։)


Տարադէպ

adj.

unsuitable, improper, unbecoming, undue, disagreeing, absurd, extravagant;
թէ ի հանդէպս եւ թէ ի —դէպս, per fas et nefasby right or wrong.

· Calfa

NBHL (1)

Չեն սոքա տարադէպ ինչ կթարծիք։ Տեսանել չէ՛ ինչ տարադէպ։ Տարադէպ եւ հեռի ուղեւորութեան ետուք զձեզ։ Տեսեալ զնոսա տարադէպ փորձանսն։ Ըստ տարադէպ պատահման. (Իգն.։ Սարգ. ՟ա. պ. ՟Բ։ Զենոբ.։ Լմբ. պտրգ.։)


Տարազագործ, աց

s.

clever manufacturer, master.

· Calfa

NBHL (1)

Կտաւագործքն բարեկամանք, որ եւ գործեն զբեհեզն ... ճարտարքն ... եւ ամենայն տարազագորք նոցա. (Ես. ՟Ժ՟Թ. 10. այլք իմանան շահարար, եւ կէսք՝ կազմօղ զդարօղի. զի եբր. է որպէս կամ (ցքի)։)


Տարաժամ, ու

adj. adv. s.

mistimed, ill-timed, inopportune, unseasonable, untimely;
premature;
unseasonably, inopportunely, at the wrong time or moment, out of season;
prematurely;
too late, when too late;
cf. Տարաժամութիւն;
— հասակաւ, not full grown, young;
— ծերանալ, to age prematurely.

· Calfa

NBHL (2)

Ի տարաժամու եւ ի հասարակ գիշերի առ քեզ դիմեցի։ Ոչ ի տարաժամէն (երեկորի) շփոթեցան։ Ներողութիւն ընկալեալ յինէն՝ ի ժամու եւ ի տարաժամու ասա՛. (Խոսր.։ Ոսկ.։ Ճ. ՟Ա.։)

Բարձցին տարաժամ։ Տարաժամ հատցի։ Յափշտակեցան տարաժամ։ Եկիր տարաժամ տանջել զմեզ։ Զի մի՛ տարաժամ մեռցիս.եւ այլն։


Տարալածեմ, եցի

va.

to chase, to expel, to drive away.

· Calfa

NBHL (1)

Մեք առաւել տարալածեմբ զնոսա՝ քան նոքա զմեզ. (Կիւրղ. թագ.։)


Տարալուծեալ

adj.

dissolved, disjoined, spoiled.

· Calfa

NBHL (1)

Եւ զկիրս բնութեանս՝ որ ի հող մահու եւ ի դժոխս տարալուծեալք կային. (Նչ. եզեկ.։)


Տարախօս

adj.

cf. Թոթով.

· Calfa

NBHL (1)

Ի տարախօս եւ յանպատշաճ հասակի (մանկութեան)։ Արձակեաց յօրհնութիւն զլեզուս տարախօս տղայոցն. (Ածազգ. ՟Թ։ Ճ. ՟Գ.։)


Տարածական, ի, աց

adj.

ductile, extensive, extensible, dilatable, expansible;
— հեղուկ, elastic fluid.

· Calfa

NBHL (1)

Իսկ Մխ. ապար. վարէ որպէս ընդարձակագոյն եւ ընդհանրագոյն եզր փաղստորոգական.


Տարածանեմ, եցի

va.

cf. Տարածեմ.

· Calfa

NBHL (2)

Սաղարթ տարածէ ընդ տիեզերս երկրի. (անդ։)

Տարածէ զվարդապետութիւնն։ Ոչ է ժամ տարածել զբանս իմ ընդդէմ քննողաց։ Տարածեցաւ զամենայն տիեզերօք առ հասարակ անունս այս։ Զի այնպէս ամենայն ուրեք տարածեսցի բանն։ Ընդ բնաւս տարածեալ էր, թէ նա իցէ քրիստոսն։ Տգիտութիւն եւ ամայութիւն յաշխարհի տարածի. (Ոսկ.։ Ճ. ՟Բ. Խոսր.։ Իգն.։ Խոսր.։)


Տարածոց, աց

s.

volume;
— արկանել, to spread, to extend.

· Calfa

NBHL (1)

Եթէ խոնաւասցին հատքն, հանէ առ եզերբ մրջնիւնոցին, արկանէ տարածոց, եւ ցամաքեցուցանէ. (Վեցօր. ՟Թ։)


Տարածութիւն, ութեան

s.

cf. Տարածումն.

· Calfa


Տարակուսանք, նաց

cf. Տարակոյս;
ընդ —կուսանօք անկանել, to be called in question;
ընդ — կուսանօք արկանել, to call into question.

· Calfa

NBHL (1)

Խաւար խստութեան ի տարակուսանս նոցա։ Հաստատեցից ի վերայ ձեր տագնապաւ տարակուսանս (յն. մի բառ)։ Հարցէ զքեզ տէր տարակուսանօք եւ ջերմամբ։ Խաւարեցայ տարակուսանօք. եւ այլն։


Տարակուսեմ, եցի

va.

to cause to doubt, to create doubts, to cause doubts to.

· Calfa

NBHL (1)

Հարկս եդեալ ի վերայ մեր՝ յոյժ վտանգեալ տարակուսէ զմեզ. (Կաղանկտ.։)


Տարամերժեմ, եցի

va.

to cast out, to reject, to reprobate;
to expel, to drive away;
to disown, to disapprove.

· Calfa

NBHL (1)

Զմեզ յաստուծոյ ծառայութենէ տարամերժէ. (Երզն. մտթ.։)


Տարապատկան

adj.

unadapted, unfit, useless, unsuitable.

· Calfa

NBHL (1)

Եւ ձգեալ նետս՝ ոչ դիպեցաւ յեղջերուն. եւ աղեքսանդր ասաց. ա՛յր դու՝ տարապատկան եղեւ քեզ. (Պտմ. աղեքս.։)


Տարապարհակ վարեմ

sv.

to oppress, to compel, to constrain, to vex, to tax unmercifully.

· Calfa

NBHL (1)

Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի, ե՛րթ ընդ նմա եւ երկուս. (Մտթ. ՟Ե. 41։)


Տարապարտ

adj. adv.

wrong, undue, unjust, unreasonable;
unnecessary, needless, useless, vain;
—, ի —, unduly, in vain, uselessly, without reason, improperly, wrongfully;
— ամօթ, bashfulness, sheepishness;
հոգալ ի բանս —ս, to believe in idle gossip.

· Calfa

NBHL (1)

Զուր տարապարտ օգնիցեն ձեզ. այսինքն յանօգուտս. յն. ունայնս եւ տարապարտս. (Ես. ՟Լ. ՟Յ։)


Տարապարտուց, ի տարապարտուց

adv.

cf. Տարապարտ.

· Calfa

NBHL (1)

Որ մարգարէանան ձեզ տարապարտուց ստութեամբ։ Բարկացեալ էին վասն առն տարապարտուց մահուանն։ Ուխտքն եղիցին տարապարտուց. (Երեմ. ՟Ի՟Է. 15։ ՟Բ. Մակ. ՟Դ. 35։ ՟Ժ՟Դ. 28։)


Տարացոյց

cf. Յարացոյց;
cf. Օրինակ.

· Calfa

NBHL (1)

Ի բազում տարացուցաց զսակաւս մեր առաջի եդեալ. (Եպիփ. կամ Ոսկ. յեզեկ.։)


Տարացուցումն, ման

s.

speaking in parables.

· Calfa

NBHL (1)

Անբաւ է ասել ի հաճութիւն անհաւատիցն տարացուցումն (կամ ի տարացուցացն). (Եպիփ. յար. կամ Ոսկ. յեզեկ.։)


Տարափումն, ման

s.

heavy fall of rain.

· Calfa

NBHL (1)

Որպէս աստիճանք եւ սանդուղք առ երկնաւոր վերելումնն՝ քարանցն տարափմունքն քեզ երեն. (Ժմ. յն.։)


Տարբերեմ, եցի

va. vn.

to difference, to diversify, to distinguish, to vary, to change;
cf. Տարբերիմ.

· Calfa

NBHL (1)

Շրջօղ միայնակեաց՝ խռիւ անապատի. սակաւ ինչ զտեղի ունի, եւ դարձեալ տարբերի։ Միշտ ի յուզմանիէ մեղացն ալեաց տարբերիմք։ Սահեալք նշդեհութեամբ, եւ ի մէջ այլալեզու ազանց տարբերեալք. (Նեղոս.։ Լմբ. պտրգ. Շ. ընդհանր.։)


Տարլուծումն, ման

s.

corruption.

· Calfa

NBHL (1)

Զմարմինս նոցա տարեալ եդին ի գերեզմանի առ ի տարլուծումն. (Մխ. ապար.։)


Տարմատարմ

cf. Տարմաբար.

· Calfa


Տարող

adj.

leading, bringing, conducting.

· Calfa

NBHL (1)

Հրամայէ տարողացն հատանել զլեզու նորա. (Լաստ. ՟Դ։)


Տարտարոսական, ի, աց

adj.

tartarean, hellish, infernal.

· Calfa

NBHL (1)

Տարտարոսական վհին։ Զմեզ ի ստորին եւ ի տարտարոսական եգիպտոսէ ի վեր կորզեաց. (Սարկ. քհ.։)


Տարրաբար

adv.

in an elementary state or form, elementally, rudimentally;
materially.

· Calfa

NBHL (1)

Զոր լեզուով ազդմամբ՝ լսելեաց մատուցանէ զբանն, զնոյն սա տարրաբար տեսանելեաց առաջի դնէ. (Յհ. իմ. ատ.։)


Տարրացուցանեմ, ուցի

va.

to element, to compound of elements, to constitute, to produce, to form, to give being to;
to incorporate, to attach together, to mix, to unite;
to inculcate, to impress.

· Calfa

NBHL (1)

Ի մի էութիւն զիւրաքանչիւրոցն նուէր տարրացոյց։ Տարրացուցանէ զնոսա մի աստուած եւ մարմին աստուծոյ։ Հոգին տարրացուցանէ զմեզ ի քրիստոս իբր զկենդանութիւն։ Հանդերձն՝ զոր տարրացոյց անկողին ի խորափտին. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. էր ընդ եղբ.։)


Տարրաւոր

adj.

cf. Տարրական;
material, corporeal.

· Calfa

NBHL (1)

Թէ էին տարրաւորք (հրեշտթակաք), ապա երեւելիք, եւ ոչ աներեւոյթք։ Ի մեզ գոլ տարրաւորացն (չորից հիւթոց) յաշխարհիս տեսեցելոց մասին. (Ագաթ.։ Նիւս. կազմ.։)


Տարփումն, ման

s.

cf. Տարփանք.

· Calfa

NBHL (2)

Հարկաւորեալ յայնժամ լնուլ զտարփումն եղբօրն, բացեալ զգերեզմանն. (Դիոն. թղթ.։)

Պարեմք հոգեպէս տարփմամբ ... Ստացար քեզ օրհնաբանս անձկով տարփման։ Զտարփումն անյագ սիրոյն որ առ նտ. (Նար. կուս. եւ Նար. երգ.։)


Տաւաղեմ, եցի

va.

to aggregate, to assemble, to reunite, to collect, to gather together.

· Calfa

NBHL (1)

Տիեզերք յուսովն առ քրիստոս տաւաղին։ Այս յուսոյս ներքոյ տաւաղիմ։ Ամենեքեան ի ներքոյ նորա (ողորմութեանն աստուծոյ) տաւալին. (Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.։)


Տափան, ի

s. agr. harrow.

· Calfa

NBHL (1)

Գործի տափելոյ կամ տափանելոյ հանդերձ լծով եզանց. որ եւ ՑԱՔ.


Տգեղ, ի, աց, ից

adj.

ill-favoured, ill-featured, unsightly, ugly, deformed, hideous, squalid;
foul, villainous, bad.

· Calfa

NBHL (1)

Ոչ է տգեղ լսել զնոյն բան։ Տգեղ ինչ իրս վասն վարդապետութեանն քրիստոսի ոչ խորհէր նա։ Յայսմ հետէ տգեղ ինչ առ մեզ ոչ գործեսցեն. (Եւս. պտմ.։)


Տեառնաբար

adv.

like Jesus.

· Calfa

NBHL (1)

Ըստ կոստանդին ճաշակեաց ի թանձրացեալ եւ զմռսեալ լեզոյս մերձ ի կատարումն կենացն տեառնաբար՝ զդղրդումն թագաւորութեան մերոյ. (Վրդն. պտմ.։)


Տեղակալ, աց

adj. s.

fixed in place, firm, stable, immovable, constant, stationary;
lieutenant;
vicar;
capitular;
substitute.

· Calfa


Տեղամ, ացի

va.

cf. Տեղում.

· Calfa

NBHL (4)

Չի եւս էր տեղացեալ տեառն աստուծոյ ի վերայ երկրի։ Եւ տէր տեղաց (կամ տեղեաց) ի սոդոմ եւ ի գոմոր ծծումբ եւ հուր ի տեառնէ յերկնից։ Եւ տեղաց (կամ տեղեաց) տէր կթարկուտ ի վերայ ամենայն երկրին եգիպտացւոց։ Տեղաց (կամ տեղեաց) ի նոսա մանանայ ի կերակուր։ Տեղեաց ի նոսա միս որպէս հող։ Ի մի քաղաք տեղացից, եւ ի միւս քաղաք ոչ տեղացից։ Ահա ես տեղացից ձեզ հաց յերկնից։ Ո՞ պատրաստեաց զհոսանս ... տեղեալ (այսինքն տեղալ) յերկիր.եւ այլն։

Ճեմարանքն աղօթէին, Զեւ՛ս (այսինքն արամազդ) տեղա՛ ի մեզ փորձութիւն. (Սահմ. ՟Թ։)

Տեղաց ի մեզ զամպրոպ դառնութեան. (Յհ. կթ.)

Տեղասցէ ձեզ անձրեւ կանուխ եւ անագան։ Ոչ տեղեաց յերկիր զերիս ամս եւ զվեց ամիս։ Տեղասցէ ի վերայ մեղաւորաց որոգայթ՝ հուր եւ ծծումբ.եւ այլն։


Տեղում

va. fig. vn.

to cause to rain heavily, to open the windows of heaven;
to shower down, to rain abundantly;
to shower, to rain hard, to pour;
նետս — ի վերայ ուրուք, to send a shower of arrows;
տեղաց ի նոսա մանանայ, manna rained down upon them;
տեղայր մարգարիտ ի հարսնութեան սաթինկան, pearls were showered round at the nuptials of Sathinig;
նետք տեղային, arrows fell in showers;
զեւս, տեղա ի մեզ փորձութիւն, o great Jupiter, load us with evils!
կայծակունք տեղացին, thunderbolts fell.

· Calfa


Տրամախոհութիւն, ութեան

s.

judgment, reasoning.

· Calfa

NBHL (1)

Ընդհանուրքն ենթակայացեալ են ո՛չ ըստ ինքեան, այլ ի մերում տրամախոհութեանս։ Կարծիք զընդհանուրսն գիտեն՝ առանց գիտելոյ զպատճառսն, իսկ տրամախոհութիւնն ըստ պատճառացն։ Կարծիք զեզրակացութիւն միայն գիտէ. բայց միայն տրամախոհութիւն է, որ հաւաքէ (այսինքն հաւաքաբանէ). (Անյաղթ պորփ. եւ Անյաղթ վերլծ. արիստ.։)


Տրամաշրջիմ, եցայ

vn.

to go round about, to travel over, to wander here and there.

· Calfa

NBHL (1)

Ընդ ամենայն ծովեզերս բիւթանացւոց ... տրամաշրջեցաւ աւետարանելով զյիսուս. (ՃՃ.։)


Տրամատեմ, եցի

va.

to divide equally.

· Calfa

NBHL (1)

Էութիւն տրամատի յերկուս. ի գոյութիւն (այսինքն գոյացութիւն), եւ պատահումն։ Զմին ի յոլովս տրամատել ( Դամասկ.։ Նչ. եզեկ.։)


Տրապիզիտ, աց

s.

money-changer;
table-companion, messmate.

· Calfa

NBHL (1)

Տրապիզիան ոք զիս աստլ ոչ ճանաչէ։ Պա՛րտ էր քեզ ասէ տալ զարծաթդ իմ ցտրապիզիասն. (Ոսկ. մտթ.։)


Տրէզ, տրիզի

s.

hem.

· Calfa

NBHL (1)

Կար. կարուած. զօդ եւ եզր. ժապաւէն. տէրզ, թիրիզ.


Տրիվղոն

s.

plate, disk.

· Calfa

NBHL (1)

Բառ յն. τρύβλιον , որ թարգմանի ի մեզ Սկաւառակ, ափսէ, կոնք, եւ խնկաղաց.