Definitions containing the research եզ : 8058 results

Ողնափայտ, ից

s. fig.

keel, ship's bottom;
ship;
Holy Cross.

· Calfa

NBHL (1)

Նաւորդացն ամրապահեստ, ողնափայտիդ ի քեզ բարձեալ։ Ողնափայտ սա քսիսութրեայ, նոր նաւելոցս ի բարութեան. (Մագ. ոտ. խչ.։)


Ողողանեմ, եցի

va.

cf. Ողողեմ.

· Calfa


Ողողեմ, եցի

va.

to inundate, to cover with water;
to immerse, to plunge, to dive;
to rinse, to wash.

· Calfa


Ողորկաբար

adv.

smoothly.

· Calfa

NBHL (1)

Ողորկ օրինակաւ. մեղմով. հեզութեամբ.


Ողորկեմ, եցի

va.

to smooth, to level, to plane;
to curry, to polish, to set a gloss upon, to make smooth or polished;
to smoothen;
to iron, to hot-press, to satin;
cf. Շողոմեմ.

· Calfa

NBHL (1)

Շունք օրինաց քոց արտաքին՝ գոնէ լեզուաւ ողորկէին. (Յիսուս որդի.։)


Ողորմաբար

cf. Ողորմ.

· Calfa

NBHL (1)

Որ այսօր բարեկամաբար ողջունեն զմեզ, այգուցն ողորմաբար յուղարկին առ ի մէնջ. (Ոսկ. ննջ.։)


Ողորմածութիւն, ութեան

s.

mercy, charity, clemency, pity, compassion;
charity, alms, almsgiving, goodness;
գործք ողորմածութեան, good deed.

· Calfa

NBHL (1)

Քան զողորմածութիւն եւ քան զբազում եւս այլ ինչ՝ մեծ է հեզութեամբ տանել վշտացն։ Եթէ յանողորմածութենէ յողորմածութիւն փոխեսցիս, զձեռն գօսեցեալ պարզես. (Ոսկ. մ. ՟Բ. 6. եւ 7։)


Ողորմութիւն, ութեան

s.

pity, mercy;
alms, charity;
— առնել, տալ, to give alms.

· Calfa

NBHL (2)

Եգիտ ծառայ քո ողորմութիւն առաջի քո։ Արա՛ ողորմութիւն ընդ տեառն իմում աբրաամու։ Տացէ քեզ ողորմութիւն, եւ ողորմեսցի քեզ։ Ոչ արարեր ի վերայ նորա ողորմութիւն։ Ողորմութեամբ մեծաւ ողորմեցայց քեզ։ Սա առցէ զողորմութիւն յաստուծոյ փրկչէ իւրմէ։ Սիրէ զողորմութիւն եւ զիրաւունս տէր։ Զմեղս քո ողորմութեամբ քաւեսջիր.եւ այլն։

Ողորմութիւն ասի ի մեզ, ի սրտի՝ ի նեղութիւնս ի վիշտս եւ ի վարանս ուրուք աղէտանալ, եւ ըստ կարի դիւրել վտանգելոյն. (Խոսր.։)


Ողոքական, ի, աց

adj.

cf. Ողոք.

· Calfa

NBHL (1)

Օծեալ կաւովն՝ ողոքական հեզութեամբն։ Ընդ սպառնականացն բանից՝ ողոքական զբօսանս. (Նար. ՟Բ. ՟Հ՟Գ։)


Ողոքանք, նաց

s.

supplication, humble prayer, instance;
softness, kind things, soft words, blarney;
attraction, insinuation, persuasion;
fondling, caress, cajoling, coaxing, fulsome flattery, adulation.

· Calfa

NBHL (1)

Ոչ երբէք բանիւք ողոքանաց եղեաք առ ձեզ։ Ծանեայց զողոքանս, զոր ընդ իս խօսիցի։ Ի ձայն բարբառոյ ողոքանաց սկսան աղաղակել առ թագաւորն։ Ի գրգութիւնս ողոքանաց. (՟Ա. Թես. ՟Բ. 5։ Յոբ. ՟Ի՟Գ. 5։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 89։ ՟Գ. Մակ. ՟Զ. 16։)


Ողոքեմ, եցի

va.

to supplicate, to persuade mildly;
to soften, to calm, to appease;
to touch, to move to pity;
to fawn upon, to toady, to flatter.

· Calfa

NBHL (1)

Որք եւ զքեզ թերեւս ողոքեն ոչ փախչել ի տնանկացն։ Ողոքելով հաւանեցուցանել ջանայ. (Պղատ. օրին. ՟Զ։)


Ողջագուրեմ, եցի

va.

to receive lovingly, to embrace, to kiss.

· Calfa

NBHL (1)

Զքեզ տեսանել մարմնով նովին, ողջագուրել սիրով սրտին. (Յիսուս որդի.։)


Ողջախոհանամ, ացայ

vn.

to be in one's right senses;
to be chaste, to observe chastity.

· Calfa

NBHL (1)

Մինչեւ յե՞րբ ոչ ողջախոհանամք յամրագոյն եւ սթափիմք։ Յետոյ ողջախոհասցին, եթէ կամեսցին։ Գոյր հնար մեզ այլոցն պատուհասիւք ողջախոհանալ։ Ոչ պատուհաս ընդունել է չար, այլ չողջախոհանալն հարուածովն չարագոյն է. (Ածաբ.։)


Ողջակիզեմ, եցի

va.

to offer a burnt offering, to sacrifice.

· Calfa

NBHL (1)

Ոչ ի ձեռն հրոյ, այլ ի ձեռն ջրոյ զպատարագս ողջակիզեաց։ Սաւուղ ինքնաձեռն ողջակիզէր տեառն։ Տանելով ի գերեզմանն կերակուրս եւ ըմպելիս, ողջակիզեն զկերակուրսն, նուիրեն զգիսն։ Զշարժումն կենդանութեան հոգւոյ իւրեանց ողջակիզեն. (Սեբեր. ՟Ժ։ Նախ. ՟ա. թագ.։ Ոսկ. յեզեկ.։ Եւագր. ՟Լ՟Ա։)


Ողջամիտ, մտաց

adj.

right-minded, of sound judgment, in one's right senses, sensible, rational, reasonable, judicious;
orthodox;
— վարդապետութիւն, sound doctrine;
— լինել, to be in one's right mind.

· Calfa

NBHL (1)

Կրտսերքն ի հրէիցն ողջամիտք էին, եւ իշխանք նոցա ապականեալք էին։ Իցէ՞ ոք՝ որ զմեզ յայդ խորհուրդ ողջամիտ համարիցի, եւ ոչ մոլեկանս եւ այսահարեալս. (Ոսկ. յհ. ՟Բ. 20։ եւ ՟Ա. 6։)


Ողջանդամ

adj. adv.

perfect in body, sound in wind and limb;
safe and sound;
entirely, wholly.

· Calfa

NBHL (1)

Ինքեանք դարձեալք ողջանդամք հասանէին։ Գնացին ղջանդամք։ Եւ զձեզ պատուով ողջանդամ ի տունս ձեր արձակել. (Փարպ.։)


Ողջացուցանեմ, ուցի

va.

to cure, to heal, to restore to health, to free from sickness or any harm;
to complete, to render perfect.

· Calfa

NBHL (2)

Զկինն իմ ողջացոյց. եւ զքեզ նոյնպէս ողջացոյց։ Վիրաւորեաց, եւ պատեսցէ զմեզ եւ ողջացուսցէ զմեզ. (Տոբ. ՟Ժ՟Բ. 3։ Ովս. ՟Զ. 3։)

Յետս դարձուցանեմք ի մեզ զողջացուցանօղ դեղսն յիսուսի. (Վրք. հց. ՟Բ։)


Ողջացուցիչ, չի, չաց

adj.

healing, curative, balsamic.

· Calfa

NBHL (1)

Ոչ վատթարս բժիշկս զմեզ այդոցիկ ամենայն իրօք կարծէք, եւ ոչ անուսմունս ողջացուցիչս ոգւոց. (Առ որս. ՟Ժ՟Բ։)


Ողջմտութիւն, ութեան

s.

rightmindedness, good judgment, reasoning;
rectitude, justice, sincerity, loyalty, probity;
ողջմտութեամբ, soundly, sensibly.

· Calfa

NBHL (1)

Զի կամօքն աստուծոյ ձեր ողջմտութիւնդ ի ձեզ հաստատեալ կայ. (Վեցօր. ՟Զ։)


Ողջունաբեր

adj.

bearing a salutation or good news;
— թուղթ, letter, epistle.

· Calfa

NBHL (1)

Զոր ողջունաբեր աւետեօք կրեցեր զտուողն ի քեզ զօրէնս ողջունի. (Շար.։)


Ոմոփորոն

cf. Եմիփորոն.

· Calfa

NBHL (1)

Ոմոփորոն քեզ եղբայր կաթողիկոս՝ առաքեցի. (Լուսիոս պապ. թարգ. լմբր.։)


Ո՛յ

int.

oh ! what pain !.

· Calfa

NBHL (1)

Ա՛յ ո՛յ, ա՛յ ոյ (կամ ա՛յ վա՛յ) զքեզ ի խաչ տեսողիս. հազար եղո՛ւկ մօրս այրած սրտիս. (Տաղ.։)


Ոչէ, էի, էից

s.

nothing;
void, vacuum;
հաստել յոչէից, to create from nothing;
ստայօդ ոչէիցն երկիր պագանել, to adore false gods.

· Calfa

NBHL (1)

Զոչ էն ի վերայ աստուծոյ էացուցանեն՝ ըստ մեզ զիջանելով։ Որքան ինչ միանգամ ոք ասէ զնմանէ, զոչէն սահմանէ ի վերայ նորա. (Սարգ. յկ. ՟Ժ. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)


Ոջիլ, ջլոց, ջլաց

s.

louse, vermin;
մածանող —, crab-louse;
— արմտեաց, grub, mite, weevil;
cf. Ուտիճ;
քաղել զ—ս, մաքրել յոջլոց, to louse.

· Calfa

NBHL (2)

Ի ծովս զեռունք քաղան, եւ ի քեզ ճճիք, եւ երամակք ոջլաց. (Պիտառ.։)

Յոջլոց տարածմանէ ծածկեալք էին։ Մի՛ մերձեսցի ի քեզ ձեռն օտար, եւ մի՛ առցէ ոջիլ ի գլխոյ քումէէ. (Վրք. հց. ՟Դ։)


Ոսկեբերան, ի

adj.

golden-mouthed.

· Calfa

NBHL (1)

ՈՍԿԵԲԵՐԱՆ կամ ՈՍԿԷԲԵՐԱՆ, կամ ՈՍԿԻԲԵՐԱՆ. χρυσόστομος chrysostomus, aureumos habens. Ոյր բերանն է իբրեւ ոսկի, այսինքն ոսկեղէն կամ ոսկեբուղխ. բերանն ոսկի, սուրբ յովհան հայրապետ՝ տիեզերալոյս վարդապետ։ (Վրք. ոսկ.։ Պրոկղ. յոսկ.։ ՃՃ.։ Խոր. ՟Գ. 57. եւ այլն։)


Ոսկեբեւեռ

adj.

studded with gold.

· Calfa

NBHL (1)

χρυσόπαστος auro conspersus, auratus. Ոսկւովք բեւեռեալ. ոսկեզարդ. ոսկեզօծ.


Ոսկեգոյն

adj.

gold-coloured, yellow.

· Calfa


Ոսկեգործ, աց

s. adj.

gold-smith;
jeweller;
golden, made of gold.

· Calfa

NBHL (1)

ՈՍԿԵԳՈՐԾ. ա. Գործեալ յոսկւոյ. ոսկեզարդ. ոսկեղէն.


Ոսկեթել, ի

adj. s.

interlaced or interwoven with gold;
embroidered with gold;
gold-thread, gold-wire;
— դիպակք, կերպասք, brocade.

· Calfa

NBHL (1)

σηρικόν sericum. (որպէս լծ. ընդ սըրմա ). χρυσόπαστος auro conspersus. Որոյ թելքն են ոսկի կամ խառն ընդ ոսկւոյ. ոսկեհուռն կամ ոսկեկար մետաքսեայ. ոսկեզարդ. ոսկեվարս. փողփողեալ.


Ոսկեկազմ

adj.

made of gold;
adorned with gold;
— երիվար, horse with gold accoutrements;
— գիրք, book bound in gold.

· Calfa

NBHL (1)

որ եւ ՈՍԿԻԿԱԶՄ, ՈՍԿԻԱԿԱԶՄ. Յոսկւոյ կազմեալ. եւ Ոսկի կազմածով. ոսկեզարդ.


Ոսկեհան, աց

s.

gold-digger;
— տեղի or —ք, gold mine;
gold-diggings.

· Calfa

NBHL (1)

Վաճառականք, ոսկէհանք եւ արծաթահանք բաժինս մեզ հանցեն. (Թղթ. դաշ.։)


Ոսկեհանդերձ

cf. Ոսկեզգեաց.

· Calfa


Ոսկեհուռ

cf. Ոսկեհուռն.

· Calfa

NBHL (2)

ՈՍԿԵՀՈՒՌ կամ ՈՍԿԵՀՈՒՌՆ. διαχρύσος, χρύσεος, χρυσός, χρύσινος deauratus, aureus. Իբր Ոսկեխուռն կամ ոսկեկուռ. կռեալ ոսկւով. հոծեալ ոսկի զարդու. ոսկեթել. ոսկեզարդ. ոսկեղէն.

Որ զգեցեալն է զոսկեհուռն եւ զբեհեզն։ Զգեցաւ դաւիթ ոսկեհուռն բեհեզի. (Իսիւք.։ Եփր. թագ.։)


Ոսկեհուռն

adj.

woven or embroidered with gold;
laced with gold.

· Calfa

NBHL (2)

Որ զգեցեալն է զոսկեհուռն եւ զբեհեզն։ Զգեցաւ դաւիթ ոսկեհուռն բեհեզի. (Իսիւք.։ Եփր. թագ.։)

ՈՍԿԵՀՈՒՌ կամ ՈՍԿԵՀՈՒՌՆ. διαχρύσος, χρύσεος , χρυσός, χρύσινος deauratus, aureus. Իբր Ոսկեխուռն կամ ոսկեկուռ. կռեալ ոսկւով. հոծեալ ոսկի զարդու. ոսկեթել. ոսկեզարդ. ոսկեղէն.


Ոսկեհուռազարդ

adj.

fringed.

· Calfa

NBHL (1)

Քահանայքն վակասաւորք, ոսկեհուռազարդքն, բեհեզազգեստքն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ոսկեհրաշ

adj.

golden.

· Calfa

NBHL (1)

Ոսկեփայլ կամ ոսկեզարդ հրաշալի.


Ոսկեձեղուն

adj.

with a gilded ceiling.

· Calfa

NBHL (1)

Որոյ ձեղունն է ոսկիապատ՝ ոսկեզօծ.


Ոսկեղէն, ղինի, նաց

adj.

cf. Ոսկեղինիկ.

· Calfa

NBHL (1)

χρύσεος, χρύσειος aureus. որ եւ ՈՍԿԻ՛ ասի. Յոսկւոյ յօրինեալ. ոսկեկերտ. ոսկէզարդ. ոսկեզօծ. ոսկիէ.


Ոսկեներկ

cf. Ոսկեգոյն.

· Calfa

NBHL (1)

Ոսկւով ներկեալ. ոսկեզօծ. ոսկեգիր.


Ոսկեպաճոյճ

cf. Ոսկեզարդ.

· Calfa


Ոսկեսանձ

s. adj.

golden bridle;
golden bridled;
gold-bitted.

· Calfa


Ոսկերեմ, եցի

va.

to gild.

· Calfa

NBHL (1)

Ոսկւով պատել կամ կռել. ոսկեզօծ առնել.


Ոսկեքաղ

adj.

collecting gold.

· Calfa

NBHL (1)

Ի մրջնառիւծոց ծիլ ոսկեքաղոց՝ կոյս քեզ գնդանոց. (Գանձ.։)


Ոսկեքար, ի

s.

chrysolite, peridote, olivine.

· Calfa


Ոսկիապատ, աց

cf. Ոսկիապատակ.

· Calfa

NBHL (1)

κεχρυσώμενος, περικεχρυσώμενος, περιχρύσος deauratus, inauratus, auro obductus. Ոսկեպատ, ոսկւով կամ ոսկի թիթղամբ պատեալ. ոսկեզօծ.


Ոսկրուտ

adj. fig.

bony, full of bones;
abstruse, obscure, difficult, knotty.

· Calfa

NBHL (2)

Ոսկրուտ եւ անուտելի, եւ մեզ դժուարաւ տեսանելի. (Ածաբ. պասք. ՟Բ. յորմէ եւ Մագ. ՟Կ՟Գ։ Շ.։ Լմբ. եւ այլք։)

Ոչ թողից չասել զտենչալին քեզ կարծրագոյն եւ զոսկրուտն՝ պղատոնական եւ հռետորաբար պուետիկոսութիւնս. (Մագ. լ։)


Ոսոխ, աց

s.

adversary, enemy, opposite;
antagonist, rival, competing.

· Calfa

NBHL (1)

Յորժամ սկսանի ոսոխն, յանդիմանի։ Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ Ընդէ՞ր եդեր զիս քեզ (կամ զքեզ) ոսոխ։ Դատեսցի դատաստան ընդ ոսոխս իւր.եւ այլն։


Ոսպն, պան

s. med.

lentile;
freckles.

· Calfa


Ոսպնաթան, ի

s.

lentile-soup.

· Calfa

NBHL (1)

Արասցե՛ս մեզ ոսբնաթան։ Արա՛ մեզ սակաւ մի ոսպնաթան։ Եփեցի ինձ սակաւիկ մի ոսպնաթան. (Վրք. հց. ձ։)


Ոստանիմ, տեայ

vn.

to burst forth, to fly or escape from, to go out of;
ոստեան սանձք ի ձեռացն, the reins escaped from his hands.

· Calfa

NBHL (1)

Ի բաց ոստանելոյ ուշ առնիցես։ Թէպէտեւ ոստանիմք, եւ ի փախուստ դառնամք, նա ոչ թողու զմեզ. (Ոսկ. մ. ՟Ա. 22։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 9։)