Definitions containing the research եռ : 6458 results

Սկզբնապետութիւն, ութեան

s.

supreme hierarchy.

· Calfa

NBHL (1)

Սուրբս եւ թագաւորս եւ տեարս եւ աստուածս կոչեն ասացեալքն (սուրբ գիրք) զորս յիւրաքանչիւրսն սկզբնապետութիւնս զարդս. ընդ որոց ձեռն երկրորդքն աստուծոյ պարգեւացն հաղորդեալք. (Դիոն. ածայ.։)


Սկզբնաւոր

adj.

commenced, created, primitive, first.

· Calfa

NBHL (1)

Սկզբնաւոր ողբերգութիւն այսր աղերսանաց զհաւատոցն շինուած կառուցին։ Նայեցեալ ի սկզբնաւորն իմ եղելութիւն։ Լեր ընդ առաջ քո ողորմութեամբդ ի սկզբնաւորս ապաւինութեան։ Ի սկզբնաւորն նախաձայնեալ սաղմոսիս մինչեւ ի լրումն աւարտման բանիս։ Ձեռներէց սկզբնաւոր անհամբուրելի. (Նար.։)


Սկի, կւոյ

s.

cup, bowl;
chalice.

· Calfa

NBHL (1)

Զսկիհն կալցես ի ձեռին քում ի ժամ հաղորդութեան. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Սկուտեղ, կտեղ, կտեղի, տեղբ

cf. Սկտեղսկտեղ.

· Calfa

NBHL (2)

Անձեռոց մատուցանել, կամ սկուտեղ առաջի դնել. (Յհ. կթ.։)

ՍԿՈՒՏԵՂ կամ ՍԿՏԵՂ (ուղղ. եւ սեռ). լծ. յն. եւ լտ. σκυτάλη scutella πίναξ (պնակ). discus. Պնակ ի ձեւ վահանի. սկաւառակ. ափսէ. մաղզմայ.


Սկռեմ

va.

to strangle.

· Calfa

NBHL (1)

Զխզելն ձեռօք եւ խեղդանաւ սկռելն լուռ եղեց. (Սարկ. հանգ.։) (Իսկ ռմկ. սըկռել, որ եւ կսկուծ եփել, է բարկ կամ խիստ եփել զհաց, եւ զայլ իրս)։


Սկսանիմ, սայ

vn.

cf. Սկսնում.

· Calfa

NBHL (1)

ՍԿՍԱՆԻՄ ἅρχομαι incipio, coepi, inchoo, initium facio, duco. որ եւ ՍԿՍՆՈՒԼ, ՍԿԶԲՆԵԼ, ՍԿԶԲՆԱՒՈՐԵԼ, իլ. Ձեռն ի գործ առնիլ. առաջին լինել ի գործել կամ ասել. սկսիլ,


Սկսումն, ման

s.

beginning, start, debut, first appearance or performance;
prelude.

· Calfa

NBHL (1)

Սկիզբն արար քարոզել զսկսումն առաջնորդութեան նորա, որ ի ձեռն մարմնոյ էր. (Եփր. համաբ.։)


Սղոց, աց

s. zool.

saw;
saw-fish;
— ձեռաց, hand-saw.

· Calfa


Սղոցաձեւ

adj.

saw-like, saw-shaped, dentellated, toothed.

· Calfa

NBHL (1)

Ձեռք եւ մատունք սղոցաձեւք. (Պտմ. աղեքս.։)


Սղոցեմ, եցի

va.

to saw, to cut with a saw.

· Calfa

NBHL (1)

Սղոցեաց սղոծօք։ զփայտ ինչ գեղեցիկ սղոցեալ։ Սուսեր մերկ ի ձեռին՝ սղոցել զքեզ ընդ մէջ։ քարկոծեցան, սղոցեցան. (՟Ա. Մնաց. ՟Ի. 3 ։ Իմ. ժգ. 11։ Դան. ժգ. 59։ Եբր. ՟Ժ՟Ա. 37։)


Սնակուշտ, կշտի

s.

side, loin, flank.

· Calfa

NBHL (1)

եհար զնա աբեններ նիզակաւն ընդ սնակուշտն, եւ ել նիզակն ընդ զիստ նորա (յն. յետս կոյս (։ Եհար (սրով զաբեններ) ընդ սնակուշտն, եւ մեռաւ ՟Բ. (Թագ. ՟Բ. 23։ ՟Գ. 27։ ՟Ի. 10։)


Սնար, ի, ից

cf. Սնարք.

· Calfa

NBHL (1)

Եդ ի սնարս իւր։ Եւ ահա ի սնարից նորա նկանակ հաճարոյ եւ կուժ ջրոյ։ Մատեաւ առ քանուն գահոյիցն, որ էր ընդ սնարսն հողոփեռնեայ։ Մի ի սնարից, եւ մի յանոտից։ Առ զգեղարդդ ի սնարից դորա։ Եդին ընդ սնարս դարեհի։ Գահաւորակ արար, եւ զսնարսն ոսկեղէնս.եւ այլն։


Սնուցանող

cf. Սնուցող.

· Calfa

NBHL (2)

Ոչ է հաճոյ աստուծոյ ձեռն ձգել սնուցանողակացն յինչս որբոյն. (Մխ. դտ. յօրէնս թգ.։)

Ասացաւ ի գիրս՝ իւղով եւ մեղու ի սնուցողացն սնանիլ ձեռաց զփրկիչն. (Խոսրովիկ.։)


Սնուցիչ, չի, չաց

cf. Սնուցող.

· Calfa

NBHL (2)

Ոչ է հաճոյ աստուծոյ ձեռն ձգել սնուցանողակացն յինչս որբոյն. (Մխ. դտ. յօրէնս թգ.։)

Ասացաւ ի գիրս՝ իւղով եւ մեղու ի սնուցողացն սնանիլ ձեռաց զփրկիչն. (Խոսրովիկ.։)


Սնուցող

adj. s.

nutritious, nutritive;
nurse, fosterer.

· Calfa

NBHL (2)

Ոչ է հաճոյ աստուծոյ ձեռն ձգել սնուցանողակացն յինչս որբոյն. (Մխ. դտ. յօրէնս թգ.։)

Ասացաւ ի գիրս՝ իւղով եւ մեղու ի սնուցողացն սնանիլ ձեռաց զփրկիչն. (Խոսրովիկ.։)


Սողեցուցանեմ, ուցի

va.

to cause to creep or crawl.

· Calfa

NBHL (1)

Տալ սողիլ. զեռացուցանել.


Սողիմ, եցայ

vn.

to creep, to crawl on the belly, to wriggle;
— ընդ երկիր, to crawl along on the ground;
to drag or draw oneself along.

· Calfa

NBHL (1)

ἔρπω, διέρπω repo, repo, repto ἁπολισθαίνω delabor, defluor σύρομαι trahor. Սողոլ. զեռալ. սահիլ՝ քարշիլ՝ խաղալ ընդ երկիր կամ մօտ ի գետին ըստ օրինակի անոտն կամ կարճոտն զեռնոց. եւ Լուղիչ թռչնոց յօդս, կայառիլ լողակաց ի ջուրս, եւ այլն. եւ Սպրդիլ, սողոսկիլ ի բարձրութենէ ի վայր.


Սողմիմ, եցայ

vn. fig. to glide, to creep into, to slip, to steal, to penetrate into, to find its way in.

· Calfa

NBHL (1)

Որ դեռ առժամայն սողմեալ մտեալ արծածէր. (Ոսկ. մ. ՟Բ. 12. յն. մի բայ՝ իբր յարամրի ի ներքս մտանել, կամ դարանել. ռմկ. տակեն բանիլ։)


Սողնակ, աց

s. mech.

reptile;
bolt;
slide, slide-valve.

· Calfa

NBHL (1)

Որ սողի. սողուն. զեռուն.


Սողնական, ի, աց

adj. med.

crawling, creeping;
— ախտ, erysipelas.

· Calfa

NBHL (2)

Զի թէ ճըճի մի փոքրագոյն եւ սողնական, ունի լուսիկ տըպաւորեալ ի յիւր տըտան։ Այլ ու ի զեռնոց թունաւորաց եւ սողնական, խածեալ վերաց նոցուն կազմեն դեղ թափական. (Երզն. ոտ. երկն.։)

ἐρπινώδης repens, serpens. Սողուն. ա. որ ինչ կարէ սողիլ որպէս զզեռունս եւ զճճիս.


Սողոսկեմ, եցի

va.

to cause to glide in, to instil, to insinuate, introduce or bring in cleverly, to foist.

· Calfa

NBHL (1)

Սովոր է չարն ի ձեռն այլոց սողոսկել զայսպիսի սպրդումն բանից։ Խորագէտն սուզեալ կորուսանէ զիւր վնասն, եւ ճարտարութեամբ բանին սողոսկէ զմիտս լսողացն ի վերայ վնասուն դիւրին պատճառաւ. (Մագ. ՟Ծ՟Դ։ Լմբ. առակ.։)


Սուտքրիստոսք

cf. Սուտ.

· Calfa

NBHL (2)

Սուտ մեսիայք հրէից. կարապետք նեռին. տես ի բառն ՍՈՒՏ. եւ ԴԵՐԱՔՐԻՍՏՈՍ, եւ ՆԵՌՆ։ (Մտթ. ՟Ի՟Դ. 24։ Մրկ. ՟Ժ՟Գ. 22։)

Զնեռնն, եւ զսուտքրիստոսքն. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)


Սուրբ, սրբոց

adj. s. adv.

holy, sacred;
pure, clean, exempt, spotless, stainless, immaculate;
divine, godly, innocent;
saint;
*patron;
holily;
—ն սրբոց, the Holy of Holies;
— առնել, to sanctify, to purify;
— առնել զաստուած, to glorify God;
— առնել զանձն, to offer, consecrate or devote oneself.

· Calfa

NBHL (1)

Երկիր սուրբ։ Օր սուրբ։ Սիրտ սուրբ։ Վասն մեծի եւ սրբոյ անուանն իւրոյ։ Համբառնալ զսուրբ ձեռս։ Բանք տեառն սուրբ են։ Եցկիւղ տեառն սուրբ։ Բանք սրբոց պարկեշտ են։ Զսուրբ սպաս սեղանոյն։ Զսուրբ մատեանսն։ Սուրբն՝ որ ի սուրբս բնակեալ է։ Սուրբ, սուրբ, սուրբ, տէր զօրութեանց.եւ այլն։


Սուրհանդակ, աց

s.

courier, express, messenger, estafet;
cf. Երթամ.

· Calfa

NBHL (1)

παρατρέχων acurrens, procurrens προτρέχων praecurrens δρομεύς cursor παχύδροος cursor velox. Որ սուրհայ կամ սուրայ. սո՛ւր յընթացս. քաջ ընթացօղ. երագընթաց լրաբեր՝ թղթաբեր. պայիկ. կարապետ. ...։ Տե՛ս (՟Ա. Թագ. ՟Ը. 11։ ՟Ի՟Բ. 17։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Ե. 1։ ՟Գ. Թագ. ՟Ա. 5։ ՟Ժ՟Դ. 17. 28։ ՟Դ. Թագ. ՟Ժ. 25. եւ այլն։ Առակ. ՟Զ. 11։ Յոբ. ՟Թ. 26։) Առաքեաց նմա ի ձեռն Անանիայ սուրհանդակի։ Զայս թուղթ եբեր անան սուրհանդակ աբգարու. (Եւս. պտմ. ՟Ա. 13։ Խոր ՟Բ. 29։)


Սպանանեմ, սպանի

va.

to kill, to slay, to put to death, to take away life, to assassinate, to massacre, to slaughter, to cut the throat of, to behead, to execute;
— զմիմեանս, to kill each other;
— զկրակ, to put out, to extinguish, to quench fire;
cf. Ընթադրութիւն.

· Calfa

NBHL (1)

σφάττω, σφάζω, φονεύω , κτείνω, καίνω, ἁποκτείνω interficio, occido, neo, macto եւ այլն. Զենուլ. խողխողել. գլխատել. սրով ծախել. զոհել. մեռուցանել. ի մահ մատնել. (ոմանք ի գրչաց ստէպ գրեն որպէս ռմկ. Սպանել) սպանել, մորթել, մեռցնել .... եբր. զապախ։ Ասի զանասնոց. տե՛ս (Ել. ՟Ի՟Բ. 1։ Ղեւտ. ՟Ժ՟Ե. 5։ Օր. ՟Ի՟Ը. 31։ Ես. ՟Ի՟Բ. 13. եւ այլն։ Եւ զմարդկանէ. տե՛ս Սղ. ՟Լ՟Զ. 15։ Ղկ. ՟Ժ՟Թ. 28։ Գծ. ՟Ե. 30. եւ այլն։)


Սպանդունիք

s.

Grand Master of the slaughterers, (title of an Armenian satrap, who superintended immolations).

· Calfa

NBHL (1)

Ասեմ եւ զսպանդունիսն ի վերայ զենարանաց. (Խոր. ՟Բ. 7։) (Իսկ ներսէս պալիանց ի գիրս Մարթինի, շփոթելով զզենարան ընդ զինարան՝ կամի ընթեռնուլ Սպադունիք, եւ մեկնէ՝ թուրունիք, ի յն. ձայնէս սբաթի՛. իտ. սբա՛տա, սուր, թուր)։


Սպառազինական, ի, աց

adj. s.

military, warlike;
—ն, managing of the shield, shield-exercise.

· Calfa

NBHL (1)

Զսպառազինականն բոլոր հանդէպ կացուցանել պարտ է ամենայաղթական մարտին (պանկրատիոնին) աղեղամբ եւ վահանօք եւ նիզակօք, եւ քարամբք ի ձեռանէ իսկ, եւ պարսիւ հանդիսանալով. (Պղատ. օրին. ՟Ը։)


Սպասեմ, եցի

vn.

to hope for, to expect, to wait for, to look for, to look forward to;
to observe, to watch, to spy;
to serve;
to be reserved for.

· Calfa

NBHL (2)

Որոյ սպասեն քերովբէք երկիւղիւ։ Երանի՛ ձեռաց քոց ո՛վ յովսէփ, որ սպասեցին եւ շօշափեցին զաստուածախառն մարմնոյն յիսուսի զձեռս եւ զոտս. (Եպիփ. թաղմ.։)

Յովսէփ սպասեսցէ ձեռօք իւրովք աչաց քոց. (Մեկն. ծն.։)


Սպասիկ, սկաց

s.

servant.

· Calfa

NBHL (1)

Ծերութիւն, դիւրագիւտ չար, սպասիկ մահու, պահակ ցպոյ, մեռեալ զեռուն. (Պիտառ.։)


Սպարապետ, աց

s.

generalissimo, general in chief.

· Calfa

NBHL (1)

Հազարապետաց կամ սպարապետացն։ Կոչեցին եւ զսպարապետ զօրուն ի խորհուրդն։ Զսկաւրոս զսպարապետն իւր։ Գաբիանոս սպարապետ զօրացն հռովմայեցւոց։ Մեռաւ սպարապետն ամենայն հայոց արտաւազդ մանդակունի. (Ագաթ.։ Փիլ. ՟ժ. բան.։ Եղիշ. ՟Գ։ Խոր. ՟Բ. 14. 15։ ՟Գ. 82։)


Սպարապետութիւն, ութեան

s.

rank of general in chief.

· Calfa

NBHL (1)

Ի ձեռս տայ նմա զսպարապետութիւնն՝ լինել ի վերայ ամենայն զօրաց հայոց. (Խոր. ՟Բ. 79։)


Սպեղանի, նւոյ, նեաց

s.

plaster, poultice, salve, unguent, ointment, pomatum;
diachylum, cerate, cataplasm;
—ս ի վերայ դնել, cf. Սպեղանեմ.

· Calfa

NBHL (1)

Յանդիմանեա՛ զնա սիրով, որպէս զհիւանդացեալ անդամ սպեղանեօք։ Զխայթուածս թունից մահաբերին սպեղանեաւս այսու բժշկեսցե՛ս. (Շ. ընդհանր.։ Գանձ մեռոնի.։)


Սպիանամ, ացայ

vn.

to skin over, to become cicatrized, healed, whole.

· Calfa

NBHL (1)

Տեղիք իսկ բեւեռացն, եւ խոցումն տիգին ոչ կցեալ, այլ համագաղափար մեր՝ սպիացեալ նմայ յարուցելումն. (Անյաղթ բարձր.։)


Սպիտակամազ

adj.

white (colour of animal's coat).

· Calfa

NBHL (1)

Սպիտակամազ նժոյգ՝ ոսկէզօծ զարդուք։ Ձիս եւ ջորիս սպիտակամազս. (որ ի մի ձեռ. սպիտակակազմս). (Լաստ. ՟Ժ. ՟Ժ՟Է։)


Սպիտականամ, ացայ

vn.

to whiten, to become white.

· Calfa

NBHL (1)

Օդն ի տուէ ի ձեռն լուսոյն սպիտականայ, եւ ի գիշերի ի ձեռն խաւ արին թխանայ. (Եփր. ծն.։)


Սպնգատեսակ

adj.

spongy.

· Calfa

NBHL (1)

Սպնգատեսակաւն եւ ջրատեսակաւն զճաշակումն հիւթոյն ընդունի։ Տարեալ լինի աստուստ ի ձեռն սպնգատեսակին ոսկեր, որ է ծակոտեալ. (Նիւս. բն.։)


Սռնակ, աց

s.

axle-tree, axle.

· Calfa

NBHL (2)

Զսռնակ լիգոնդ ոմանք զայն ասացին, թէ թեւօք լցեալ էր կառքն. բայց ոչ է այնպէս. այլ՝ սռնակ զայն ասէ, որ զերկու թաթս անուոցն բեւեռէ ընդ միմեանս. զոր մեք սովորաբար սռնակ ասեմք. զոր օրինակ սռնակն զերկուս թաթս անուոցն առ միմեանս պնդէ, սոյնպէս միտքն բարի զհոգի եւ զմարմին սեւեռէ առ միմեանս. (Լծ. եւագր. նոր։)

ἅξων axis λύγος (յորմէ լիգոն) ligamen, vitex. Սեռն փոքրիկ. լիսեռն անուոց կառաց. եւ նմանութեամբ՝ Առանցք աշխարհի.


Ստաբանութիւն, ութեան

s.

cf. Ստախօսութիւն.

· Calfa

NBHL (1)

Լռութեամբ (լեզուիդ՝) ձեռն քո ստաբանութիւն քարոզէ՝ շուրջ փայլակեալ ի մատանեաց ականց. (Բրս. ընչեղ.։)


Ստահակեմ, եցի

vn.

to grow insolent, to become a rascal, to disobey, to revolt, to plague, to behave badly.

· Calfa

NBHL (2)

Կրկին եղիջիք օրինակ խեռեալ ստահակելոց։ Ստահակեալ ապստամբութեամբ յիւր թշնամեացն թիւ յաւելաւ։ Դիոգինէս՝ համբակ տեսանելով ստահակեալ, զմանկածուն տանջեաց. (Խոր. ՟Գ. 26։ Նար. ՟Ժ՟Դ։ Պիտ.։)

ἁτακτέω petulanter me gero ἁφίσταμαι descio, deficio. Խեռել. ըմբոստանալ. անկարգանալ. հեստել. անսաստել. գլուխ քաշել։


Ստահակութիւն, ութեան

s.

waywardness, insolence, petulance, insubordination, mutiny;
ստահակութեամբ գնալ, to behave in a disorderly manner.

· Calfa

NBHL (1)

ἁταξία inordinatio, confusio στάσις, τὸ στασιαστικόν seditio, factio. Անկարգութիւն. խեռութիւն. հեստութիւն. անսաստութիւն. ապստամբութիւն. խռովութիւն.


Ստամբակեմ, եցի

va.

to oppose, to resist, to be obstinate, to disobey, to rebel, to be insolent.

· Calfa

NBHL (2)

Խեռեն եւ ստամբակեն, ոչ եւս արժանիս համարին զնոյն հարկս հարկանել. (Փիլ. իմաստն.։)

Ոմն ի հրեշտակաց յանմահ գնդէն ստամբակեալ։ Ոչ ոք գտաւ ստամբակեալ, եւ ելեալ ըստ ձեռն նոցա. (Եղիշ. ՟Բ. ՟Գ։)


Ստամբակութիւն, ութեան

s.

indocility, disobedience, insolence, rebellion;
rudeness, severity, rigour.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ չար ծառայք՝ տերանցն ի վերայ յարձակին խեռութեամբ, ստամբակութեան հաւատացեալ քան զօրութեան։ Յաղագս չարութեան եւ ստամբակութեան. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. ՟ժ. բան.։)


Ստամոք, աց

s.

stomach;
belly;
ոչ գոյ յիս — կերակրոյ, I have a weak digestion;
— իմ ցաւէ, I have the stomach-ache.

· Calfa

NBHL (1)

Սիրտ եւ ստամոք։ Գործարանք են կերակրականին՝ բերանն եւ ստամոքն եւ որովայնն։ Գործեալ կերակուրն առաքի յորովայնն ի ձեռն ստամոքին. քանզի ստամոքսն ոչ միայն գործարան է կարօտութեան, այլ եւ ճանապարհ կերակրոյն. (Նիւս. բն.։)


Ստամոքացաւ, ի

adj. s.

having a pain in the stomach;
stomach-ache.

· Calfa

NBHL (1)

Եթէ ոք մատուցանէ նոցա խրատ՝ ըստ ստամոքսացաւացն նմանութեան, որոց դառն մաղձիւք ապականեալ իցեն։ Ոչինչ այլ, բայց զստամոքսացաւացն ախտանամք, որոց թէեւ զառաւել փափկագոյն կերակուրն ընձեռես, այնպէս է որպէս զանարգն. (Շ. ընդհանր.։ Ներս. աբեղ. ի լմբ.։)


Ստանամ, ացայ

vn.

to acquire, to gain, to obtain, to get;
to have, to possess, to hold;
to purchase, to buy;
to create;
վերստին —, to regain, to re-acquire, to recover;
փառս —, to achieve glory.

· Calfa

NBHL (2)

Տէր ստացաւ զիս ի սկիզբն ճանապարհաց իւրոց. իմա՛ հաստատեաց, որպէս դնի յայլ ձեռ. այսինքն մարդկութիւն քրիստոսի՝ որ ծնաւ ի ժամանակի, նախասահմանեցաւ յառաջ քան զամենայն եղականս. զոր արիանոսք խեղաթիւրէին ի վերայ աստուածութեան քրիստոսի՝ զի արարած կամ եղական համարէին զբանն։

իսկ կր. ստանի, կամ ստանուի, եւ կամ ստացանի) κτάομαι, περιποιέομαι possideo, acquiro ἕχω habeo եւ այլն. Ի ձեռս բերել, իւրացուցանել իրաւամբք, ժառանգել. գնել. շահել. ունել.


Ստապատիր

adj.

false, fallacious, fictitious.

· Calfa

NBHL (1)

Ի ստապատիր կռոցն բազմաստուածութենէ։ Ստապատիրն ստորնականաց բազմաձեռնեան խարդաւանողաց. (Նար. ՟Ղ՟Բ։)


Ստացական, ի, աց

adj. gr.

acquired, possessed, adventitious;
possessive;
created, made.

· Calfa

NBHL (1)

κτητός, ἑπίκτητος acquisitus, possessus, adventitius. Ստացեալ կամ ստանալի ինչ. յետոյ ի ձեռս բերեալ, ընկալեալ, դնեալ, շահեալ. յետամտական.


Ստացիչ, չի, չաց

cf. Ստացող.

· Calfa

NBHL (1)

Արբուցեր որպէս մայր՝ ստացողին զքեզ՝ զկուսական քո սուրբ զկաթն։ Ի ձեռն ձեռին ստացողին իմոյ յանէից։ Իմաստութեանն շնորհ ի բոլորեցունցն իջեալ ստացողէ. (Շար.։ Նար. ՟Ժ՟Ա։ Պիտ.։)


Ստացող

s.

possessor, occupier;
purchaser, buyer;
creator.

· Calfa

NBHL (1)

Արբուցեր որպէս մայր՝ ստացողին զքեզ՝ զկուսական քո սուրբ զկաթն։ Ի ձեռն ձեռին ստացողին իմոյ յանէից։ Իմաստութեանն շնորհ ի բոլորեցունցն իջեալ ստացողէ. (Շար.։ Նար. ՟Ժ՟Ա։ Պիտ.։)


Ստացուած, ոց

s.

purchase, acquisition, property, possessions, goods, substance, power;
creature.

· Calfa

NBHL (2)

Ելցեն այսր բազում ստացուածովք։ Զամենայն ինչս իւր, եւ զամենայն ստացուածս իւր՝ զոր արար ի միջագետս։ Կեցցուք, եւ մի՛ մեռցուք, եւ մեք եւ դու, եւ ստացուածք մեր։ Յերկիրն՝ զոր ես տաց ձեզ ի ստացուածս։ Ստասցի ստացուածով արծաթոյ.եւ այլն։

Ամենայն ինչք եւ ստացուածք մեր ի ձեռս քո։ Ի գերութիւն վարեցին զարս եւ զկանայս ընչիւք եւ ստացուածովք. (Եղիշ. ՟Բ. ՟Գ։)