Definitions containing the research ես : 10000 results

Սքանչանք

s.

cf. Սքանչացումն.

· Calfa

NBHL (2)

Գեղեցկութիւն վարուց ձերոց արժանաւորեցաւ ամենայն սքանչանաց։ Զարմանս առնեն սք, անչանս համարին։ Սքանչանք՝ սկիզբն են իմաստասիրութեան. վասն զի թէ ոչ սքանչանայ ոք, եւ ոչ ի խնդիր անկանի, եւ ոչ իմաստասիրէ. (Պրպմ. ՟Լ՟Զ։ Ոսկ. եփես.։ Անյաղթ պորփ.։)

Ի սքանչանս տեսողաց, եւ ի վայելս ուրախութեան բնակողաց. (Լաստ. ՟Բ։)


Սքանչելաբար

adv.

cf. Սքանչելապէս.

· Calfa

NBHL (1)

Սքանչելի խորհրդակից ... սքանչելաբար խորհի. (Ոսկ. ես.։)


Սքանչելագործ

s. adj.

thaumaturgus, wonder-worker;
miraculous, prodigious, wonderful.

· Calfa

NBHL (1)

Սքանչելագործ է տեսանիլ եւ իմանիլ. (Փիլ. քհ. ՟Զ։)


Սքանչելագործեմ, եցի

vn. va. to do wonderful things, to work miracles;
to do miraculously or wonderfully well.

· Calfa

NBHL (1)

Յաղագս ո՞յր իրիք այսոքիկ սքանչելագործեալք լինէին։ Տեսաք տէր զբազում նշանս եւ զարուեստս աստուածապէս ի քեզ (այսինքն քեւ կամ ի քէն) հրաշագործեալ։ Հաստատեալք ի նշանացն գնացին, որ առժամայն սքանչելագործեցան. (Փիլ. իմաստն.։ Մագ. ՟Ե։ Երզն. մտթ.։)


Սքանչելագործութիւն, ութեան

s.

doing wonders, working miracles;
prodigy, miracle, portent.

· Calfa

NBHL (4)

Զբոլորիցն աստուծոյ զսքանչելագործութիւնսն։ Մեծապէս սքանչելագործութեանն զօրութիւն։ Ինքնատես եղեալ առ յինէն սքանչելագործութեան եղելոյ։ Մի եւ նոյն է ի սքանչելագործութիւնսն եւ յախտակրեալսն (ի չարչարանս). (Ճ. ՟Գ.։)

Իմաստունն գիտասցէ զպատիւ արարչին սքանչելագործութեան։ Մի՛ զարմանար ընդ աստուծոյ առ այդ սքանչելագործութիւն։ Ելին յերուսաղէմ տեսանել զփրկիչն մեր քրիստոս վասն լրոյ համբաւուց սքանչելագործութեանցն. (Ագաթ.։ Եղիշ. դտ.։ Խոր. ՟Բ. 29։)

Նմա ոչ յայտնեցին զսքանչելագործութեանն զտեսութիւնն. (Փարպ.։)

Մարդիկ տեսանելով զոր յարարածս սքանչելագործութիւնք, փառաւորեն զարարիչն. (Գր. հր.։)


Սքանչելազօր

adj.

of prodigious power, wonderfully strong, admirable in strength;
omnipotent.

· Calfa

NBHL (1)

Դու միայն ես աստուած յիսուս սքանչելազօր. (Վրդն. սղ.։)


Սքանչելակերպ

adj.

astonishing, surprising;
of an admirable form or aspect.

· Calfa

NBHL (1)

Եւ միւս ոմն ե՛ւս սքանչելակերպ՝ թէ տեսի զտէր ի վերայ աթոռոյ։ Եզեկիէլ յորժամ սքանչելակերպ զյարութիւնագործ տեսիլն պատմէ. (Ագաթ.։)


Սքանչելահրաշ

adj.

prodigious, stupendous, wonderful, marvelous, divine.

· Calfa

NBHL (1)

Սքանչելահրաշ տաճարին պաշտօնեայք։ Գետահերձ մաշկեակն սքանչելահրաշ փայլեալ արուեստիւ. (Անան. եկեղ.։ Նար. ՟Հ՟Ե։)


Սքանչելապայծառ

adj.

magnificent, very splendid, brilliant, dazzling.

· Calfa

NBHL (1)

Զարմանաւոր եւ սքանչելապայծառ (կամ սքանչելատեսիլ). (Նար. գանձ հոգ.։)


Սքանչելապէս

adv.

admirably, delightfully, astonishingly, marvelously, wonderfully, divinely, excellently, pre-eminently, to admiration;
by a miracle, miraculously, prodigiously.

· Calfa

NBHL (1)

Առաջնորդեսցէ քեզ սքանչելապէս աջ քո։ Լուսատու ես դու սքանչելապէս լերանցն յաւիտենից. (Սղ. ՟Խ՟Դ. 5։ ՟Հ՟Ե. 5։)


Սքանչելարար

cf. Սքանչելագործ.

· Calfa

NBHL (1)

Ո՛վ տէր սքանչելարար եւ փրկագործ։ Իսկ եթէ սքանչելի է, թողցուք զբան սքանչելարարին՝ տեառնն։ Գովեսցէ զսքանչելարար տէրն։ Թողին զսքանչելարարն աստուած. (Զքր. կթ.։ Ճ. ՟Գ. Ը։ Գէ. ես.։)


Սքանչելի, լւոյ, լեաց

adj.

admirable, wonderful, astonishing, surprising;
prodigious, marvelous, miraculous;
charming, excellent.

· Calfa

NBHL (4)

Սքանչելի է աստուած ի վերայ սրբոց իւրոց։ Սուրբ է տաճար քո սքանչելի արդարութեամբ։ Սքանչելի փառօք, որ առնես զնշանս։ Սքանչելի ես դու տէր ի բարձունս։ Սքանչելի եղեն զբօսանք ծովու։ Զարհուրեսցին ի վերայ սքանչելի փրկութեան նորա։ Եւ որ ինչ նորանշան սքանչելի էր։ Սքանչելի երեսօք. եւ այլն։

Սքանչելիք. Θαυμαστὰ, σαυμασία. Mirabilia, miraculum. παράδοξον, insolentia. Սքանչելի իրք՝ գործք. հրաշք. նշան. արուեստ. միւճիւղէթ.

Զի՞նչ իցեն այս մեծ սքանչելիքս։ Տեսին զմեծ սքանչելիսն. (Եղիշ. Ը։) Այլ անսովոր է ասել եզակի.

Սքանչելի առնել՝ լինել կամ սքանչելիս առնել, եւ այլն. ըստ յն. միով բայիւ, Θαυμαστόωs, σαυμαστόομαι, σαυμαξομαι. Mirifico, or, laudor. տես (Սղ. Դ. 4։ ԺԵ. 9։ ԺԶ. Ե. եւ այլն։)


Սքանչելութիւն, ութեան

s.

excellence.

· Calfa

NBHL (2)

Տեսիլ սքանչելութեան գունոյ նորա. (Փարպ։)

Յագեսցին լուսոյն սքանչելութեամբ։ Առ սքանչելութեան հուր՝ երեւեալ ըստ մասանց մասանց հոգւոյն սրբոյ. (Ագաթ։)


Սքանչումն

s.

admiration, wonder;
ի — չումն կրթիլ, to be amazed, astonished, surprised.

· Calfa

NBHL (2)

Ամենայն սքանչմանց արժանիք։ Ընդ սքանչմանցն տանել ճանապարհ։ Ի սքանչումն տեսողացն։ Ընդ որ ի սքանչումն կրթեալ։ Ի սքանչման ջլաձիգ լինել բնաւորեցաւ. իսիւք։ (Պարապմ. ՇԹ։ Իգն։ Սկեւռ. ի լմբ։)

Թուեաց անճառապէս սքանչմամբ։ Երկիւղիւ եւ սքանչմամբ։ Տես զհրեշտակաց զսքանչումն. (Նար. Երգ։)


Սքանչք

s.

cf. Սքանչումն.

· Calfa

NBHL (1)

Զմանանայն դնել ի պահեստի ի յիշատակ սքանչիցն, եւ ի խորհուրդ կուսին։ Ով սքանչիցս. թերահաւատից ի նշանացն սքանչից։ Զանճառելի զսքանչս։ Զչքնազ եւ զանծանօթ սքանչից ունէր պատմել։ Այնչափ սքանչիցն հրաշագործօղ։ Ի ձեռն սքանչից ի միտս եկեալ։ Այսօր ի լբման՝ սքանչիցն հրաշական. (Նխ. Ել։ Նանայ։ Ճ. Գ. Ոսկ. Գծ։ Երզն. մտթ. գնձ։)


Սքեմ, ի, աւ

s.

monk's dress, monkish habit;
cf. Ձեւ;
— առնուլ, to become friar, to turn monk;
(կուսանաց) to take the veil;
թողուլ զ—, to throw off the cowl;
ոչ եթէ — ինչ առնէ կրօնաւոր, it is not the cowl that makes the friar.

· Calfa

NBHL (1)

Բառ յն. ըսխի՛մա. σχῆμα. habitus. այսինքն ունելութիւն, եւ արկումն զիւրեւ. իբր Զգեստ. մանաւանդ Ձեւ կրօնաւորական.


Սքեմաւորութիւն, ութեան

s.

cf. Սքեմառութիւն.

· Calfa

NBHL (1)

Ունելն կամ կրելն յանձին զսքեմ. առնուլն զզգեստ կրօնաւորութեան.


Սքող, ից

s.

veil;
vest.

· Calfa

NBHL (2)

Քող կամ քօղ. ծածկոյթ. զգեստ.

Արկեալ սքող զստուեր երկրիս ի վերայ երեսաց իւրոց. (Շ. բարձր։)


Սքողեմ, եցի

va.

cf. Սքօղարկեմ.

· Calfa

NBHL (4)

ՍՔՕՂԵՄ. κατακαλύπτω, ἑγκαλύπτω, velo, operio, obtego. Քողարկել. քօղ արկանել. պատրուակ արկանել. ծածկել զգլուխ եւ զերեսս. քօղ ձգել. եօրթմեք, եօթիւլմեք.

Անօրէնքն հրամայեցին հոլանի առնել զնա. քանզի սքողեալ էր։ Զի եթէ ոչ սքողեսցի կին, փոքրեսցէ զհերս իւր. ապա թէ անպատեհ է կնոջ փոքրել կամ գերծուլ, սքողեսցի. (Դան. ԺԳ. 32։ Ա. կոր. ԺԱ. 6։)

Հարսնն քրիստոսի այս ինքն եկեղեցի՝ ի վերոյ սքօղեալ է զերեսս առաքինական վարուք (որպէս զկեշեւ նռան). (Նար. երգ։)

Եւ արդ սքողեսցին եւ ամաչեսցեն։ Սքողին երեսք նորա ի տեսչութենէ նորա (նախանձորդին). (Ոսկ. ես։ Մանդ. ԺԳ։)


Սքօղեմ, եցի

va.

cf. Սքօղարկեմ.

· Calfa

NBHL (4)

ՍՔՈՂԵՄ. κατακαλύπτω, ἑγκαλύπτω, velo, operio, obtego. Քողարկել. քօղ արկանել. պատրուակ արկանել. ծածկել զգլուխ եւ զերեսս. քօղ ձգել. եօրթմեք, եօթիւլմեք.

Անօրէնքն հրամայեցին հոլանի առնել զնա. քանզի սքողեալ էր։ Զի եթէ ոչ սքողեսցի կին, փոքրեսցէ զհերս իւր. ապա թէ անպատեհ է կնոջ փոքրել կամ գերծուլ, սքողեսցի. (Դան. ԺԳ. 32։ Ա. կոր. ԺԱ. 6։)

Հարսնն քրիստոսի այս ինքն եկեղեցի՝ ի վերոյ սքօղեալ է զերեսս առաքինական վարուք (որպէս զկեշեւ նռան). (Նար. երգ։)

Եւ արդ սքողեսցին եւ ամաչեսցեն։ Սքողին երեսք նորա ի տեսչութենէ նորա (նախանձորդին). (Ոսկ. ես։ Մանդ. ԺԳ։)


Վազ, ից

s. adj. adv.

course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.

· Calfa

NBHL (2)

Ի գնալն համեստ լինի, բայց ի վազն երագ է. (Վանակ. հց.։)

Ետես ինձ մի, որ ելանէր ի լեառն ստէպ ի վազ։ Գայ ծառայ քրիստոնէին ի վազ. (Հ. դեկտ. ՟Զ. Հ. դեկտ. ՟Ժ.։)


Վազեմ, եցի

vn.

to run swiftly, impetuously;
to leap, to bound, to spring or dart forward, to clear at a single bound;
to overstep, to surpass, to transgress, to trespass;
— սրտի, to flutter, to throb, to palpitate;
— զոմամբ, to revolt against;
to despise;
ի բաց —, to pass away, to fly away;
յօրէնսն —, to inveigh against the law;
վազեալ անցանել, to overpass, to cross, to leap over, to outleap;
յազատութեանն փառս, to lift up the horns against, to rebel, to rise in rebellion;
to get proud, to become presumptuous.

· Calfa

NBHL (3)

Վազեսցեն առաւել քան զինծս երիվարք նոցա։ Վազեսցէ կաղն իբրեւ զեղջերու։ Ի վեր վազեաց, եւ սկսաւ գնալ։ Վազեաց ձուկն մի ի գետոյ անտի։ Փութացաւ եւ վազեաց յիշոյն. (Ամբ. ՟Ա. 8։ Ես. ՟Լ՟Ե. 6։ Գծ. ՟Գ. 8։ Տոբ. ՟Զ. 2։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 23։)

Ղա՛զարէ ե՛կ արտաքս. եւ ոգին ի վեր վազեաց յանդնդոց, եւ ել։ Վազեա՛ ի խորոյս ի բարձրն, ընտրեա՛ զերկնաւորն։ Կայթեն եւ վազեն։ Կայթիւք վազելով։ Յայլմէ առ այլ վազեալ անցանես տարապարտ մտածութիւնս։ Մի՛ ի վերայ վազեսցեն պարզաբար ասացելոցս՝ բանորսակացն դրժութիւնքն. (Ճ. ՟Գ. Ճ. ՟Բ. Ճ. ՟Ժ.։ Ագաթ.։ Յհ. իմ. երեւ. եւ Յհ. իմ. պաւլ.։)

Ի բաց վազեսցէ իբր ի գազանէ. (Փիլ. ՟ժ. բան.։)


Վազումն, ման

s.

running, course.

· Calfa

NBHL (1)

Զսպեսցես զխանչումնն. քանզի այսպիսի պատրաստութիւն զ՝ի վեր վազումն սրտիդ ի բաց բառնայ. (Բրս. բարկ.։)


Վաթսնաւոր

adj.

containing the number sixty.

· Calfa

NBHL (2)

Տայր պտուղ, էր որ հարիւրաւոր, եւ էր որ վաթսնաւոր, եւ էր որ երեսնաւոր. (Մտթ. ՟Ժ՟Գ. 8. (յն. վաթսուն. լտ. վաթսներորդ կամ վաթսնեակ)։)

Բնաւորեցին ի հարիւրաւորն վկայական մահուամբ, եւ ի վաթսնաւորն ճգնօղ տեսութեամբ, եւ յերեսնաւորն ուղիղ քաղաքավարութեամբ. (Մխ. դտ.։)


Վախ, ից

s. adj.

steep place, precipice;
— ի —է, steep, cragged;
ի —ից արկանել, ընկենուլ, մղել or հոսել, to precipitate, to throw headlong down;
անկանիլ or մղիլ ի —ից, to be cast down a precipice.

· Calfa

NBHL (1)

Թուի թէ ի վախից մղնցէ։ Երիվար ճնշեալ սանձիւք ձեռին վարժողին ոչ ի վախից վերամղեսցէ զնստեալն։ Մի՛ մղիլ ի վախից (կամ ի վազից) յառժամանակեայ մահուանէս։ Ի վախից ընդ գեհենս վտարեալ անկանիմք. (Աստուածաբան յայտն։ Նեղոս.։ Յհ. կթ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 38։)


Վախ

cf. Երկիւղ.

· Calfa

NBHL (1)

Թուի թէ ի վախից մղնցէ։ Երիվար ճնշեալ սանձիւք ձեռին վարժողին ոչ ի վախից վերամղեսցէ զնստեալն։ Մի՛ մղիլ ի վախից (կամ ի վազից) յառժամանակեայ մահուանէս։ Ի վախից ընդ գեհենս վտարեալ անկանիմք. (Աստուածաբան յայտն։ Նեղոս.։ Յհ. կթ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 38։)


Վախեմ, եցի

vn.

cf. Երկնչիմ.

· Calfa

NBHL (1)

Ուր վատասիրտքըն վախէին, քաջք եւ արիք խիզախէին. (Շ. եդես.։)


Վախեցուցանեմ, ուցի

va.

cf. Երկեցուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Տեսցուք, եթէ ահ նորա ո՛չ վախեցուսցէ զքեզ. (Վանակ. յոբ.։)


Վախճանական

cf. Վախճանաւոր.

· Calfa

NBHL (1)

Ամաչեսցեն՝ որք վախճանականս ասեն զտանջանսն. (Երզն. մտթ.։)


Վախճանեմ, եցի

va.

to finish, to put an end to, to terminate, to end, to conclude, to accomplish, to achieve, to consummate;
to execute, to kill;
— զաւուրսն, զկեանս, —նեալ զաւուրս իւր մեռանել, to end one's days, one's life, to make one's exit, to depart this life, to die.

· Calfa

NBHL (4)

Վախճանեաց զխօսելն ընդ նմա։ Վախճանեաց ամենայն ժողովուրդն անցանել ընդ յորդանան։ Մինչեւ վախճանեաց յեսու զամենայն՝ զոր պատուիրեաց տէր. (Ծն. ՟Ժ՟Է. 22։ Յես. ՟Գ. 27։ ՟Դ. 10։)

Մոխրահեղձոյց մահու զկատարած իւր վախճանէր։ Ի նմին վայրի եւ ես զբանս վախճանեցից. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 8։ ՟Ժ՟Ե. 38։)

Եկեր հուր մեղացն. եւ վախճանեաց առ հասարակ զմարդկութեան բնութիւն։ Իշխեսցէ դատել եւ հարցանել, եւ սրով վախճանել. (Ագաթ.։ Եղիշ. ՟Ը։)

Զի՞նչ շահ յայնմ (լայն) ճանապարհէ իցէ. յորժամ ի նեղութիւն վախճանիցէ. (Ոսկ. ՟ա. թես. ՟Թ։)


Վախճանիմ, եցայ

vn. adj.

to pass from life to death, to expire, to breathe one's last, to die;
to be finished, consumed, to be drawing to a close, to terminate, to end;
— լցեալ աւուրբք, to die full of years, to die very old;
—նեալ, dead, deceased, departed, defunct.

· Calfa

NBHL (1)

Հայր քո երդմնեցոյց զմեզ, մինչչեւ վախճանեալ էր նորա։ Հասեալ յերուսաղէմ՝ վախճանեցաւ։ Վախճանեցաւ Յովսէփ, եւ ամենայն եղբարք նորա։ Վախճանեցաւ արքայն եգիպտացւոց։ Եւ եղեւ ի վախճանելն հերովդի։ Ասա՛ բան ինչ ի տէր. եւ վախճանեա՛ց (կամ վախճանեցի՛ր. ըստ Իսիւք)։ Սրով վախճանեսցին։ Սովով եւ մահուամբ վախճանեսցին. եւ այլն։


Վախվախեմ, եցի

vn.

cf. Երկնչիմ.

· Calfa

NBHL (1)

Ընդէ՞ր տարակուսիս եւ դանդաղիս եւ վախվախես. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Վակաս, ի

s.

superhumeral, amice or amict of the Armenian priests;
ephod, high priest's girdle;
— լանջանոց, deacon's stole.

· Calfa

NBHL (2)

Զվակաս զուսովք եւ զլանջօք։ Երկու վակասք ընդ միմեանս խառնեալք։ Գործ վակասին։ Դիցես զերկուս վականսն ի վերայ ուսոց վակասին. (Ել. ՟Ի՟Ը. 4=28. եւ այլն։)

Իբրեւ զփեսայիւ արկ զինեւ զվակսն. (Կոչ. ՟Գ. յն. խոյր, կամ թագ, պսակ։)


Վակժուժեմ

vn.

to grapple, to clutch strongly with the hand, to lock one's arms round, to hug, to hold fast on, to cling to.

· Calfa

NBHL (1)

Զսուտ կարծեաց վակժուժեալ կախին։ Խառնեսցի անբացաբաժանելի, վակժուժեսցի. (Փիլ. ել. ՟Բ. 107։ Ոսկիփոր.։)


Վահ

int.

ah! o! alas!.

· Calfa

NBHL (2)

Վա՛հ, չասացե՞ր, թէ մեռեալ եմ. եւ մեռեալն զաշխարհի իրս ոչ իմանայ, եւ ահա դու իմանալ ասես. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Վա՛հն ոտնահարական է, եւ մորոսական։ Վա՛հ, որ ընդ երկինս խորհէիր, արդ ի դժոխս իջեր. վա՛հ որ ըմբռնեալդ ես կարծօղդ։ Իսկ հեգնականն ուա՛հ, որ նախատական է. ուա՛հ արդ նի՛ստ ի գետնի։ Ուա՛հ (կամ վա՛հ) ահա Ադամ եղեւ իբրեւ զմի ի մէնջ. (Երզն. քեր.։)


Վահանադրօշ

adj.

carrying a buckler.

· Calfa

NBHL (1)

Սաստիկ խորտակելով բախէին զվահանադրօշսն, որք յանդուգն արշաւանօք պատրաստէին ի պատերազմ. (Մեսր. երէց.։)


Վահանափակ, աց

adj. s.

protected by a buckler;
trench fortified with shields;
— առնել, to cover, protect or defend with a buckler.

· Calfa

NBHL (1)

Պարառեալ զվհանափակն՝ որ ընդդէմ նոցա։ Ռազմ յօրինէին ընդ երեսս լայն դաշտին վահանափակովն. (Ասող. ՟Գ. 8. 41։)


Վաղագոյն

adj.

sooner;
prior, before;
քան զբանն — եղեւ գործն, no sooner said than done.

· Calfa

NBHL (1)

Վաղագոյն քանդեալ էին քան զառաջինն երիքով. (Եղիշ. յես.։)


Վաղակարծեմ, եցի

vn.

to conjecture, to surmise.

· Calfa

NBHL (1)

Ոչ վաղակարծելով ինչ խօսիմ. բե՛ր ի նմին իսկ ի տեսութենէն հաւանեսցուք. (Ոսկ. պետր. եւ Ոսկ. եղ.։)


Վաղահաս

adj.

arriving early, quick, prompt;
early, precocious, premature, untimely.

· Calfa

NBHL (2)

Խորհուրդն անօրէնութեան անդէն իսկ կանխեաց վաղահաս եղեւ յառաջագոյն։ Կարճն՝ զվաղահասն յայտնէ. (Ոսկ. ՟բ. թես.։ Գէ. ես.։)

Խորհուրդն անօրէնութեան ահա աւասիկ կանխեաց. վաղահաս եղեւ յառաջագոյն. (Եփր. ՟բ. թես.։)


Վաղահասուկ

adj. fig.

early, precocious;
blooming early;
inconstant, fickleminded, unsteady, versatile.

· Calfa


Վաղահոգակ

adj.

provident.

· Calfa

NBHL (1)

Նախահոգակ. կանխատես. արագամիտ.


Վաղայարոյց

adj. s. early-riser;
— լինել, to be up very early.

· Calfa

NBHL (1)

Բազումք վաղայարոյց լինին, եւ զքուն յաչացն թօթափեն, այլ մտօք ի խոր իմն քուն նիրհեն. (Գէ. ես.։)


Վաղանցուկ

adj.

passing, transitory, perishable, ephemeral, fugitive, instantaneous, momentary.

· Calfa

NBHL (1)

Մի՛ ասէ (զբարկութիւն), վասն զի խոտ լուար, վաղանցուկ համարիցիս. (Գէ. ես.։)


Վաղապատիր

adj.

easily deceived or duped.

· Calfa

NBHL (1)

Կանանց է վաղապատիր լինել ի մեղաց։ Ազգ անհամեստից կանանց երագալուր եւ դիւրահաւան եւ վաղապատիր. (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Ը։ Մանդ. ՟Ժ՟Է։)


Վաղափոխուկ լինիմ

sv.

to be unstable, fickle, changeable.

· Calfa

NBHL (1)

Առաջի աչաց է այսպիսեացն վաղափոխուկն լինել։ Արագ արագ կործանի այնպսին, եւ վաղափոխուկ լինի։ Թագաւորք վաղափոխուկք են եւ եղծանելիք. (Բրս. հց. Ոսկ. եփես.։ Խոսր.։)


Վաղափուլ

adj.

soon falling or perishing.

· Calfa

NBHL (1)

Քանդեսցին աւերեսցին, զերդ վաղափուլ աշտարակին. (Շ. եդես.։)


Վաղիւ, ղուի

s.

tomorrow, next day, the following day;
—, ի —, ի — անդր, the morrow, the day after, on the morrow, tomorrow;
ի — անդր յետ մահու նորա, the day after his death;
վասն երկիւղի վաղուեանն, for fear of the future;
զկնի վաղուին, after tomorrow;
ի միւս —ն, ի միւսում —, the day after tomorrow;
վաղուենէ ի — առնել, to put off from day to day.

· Calfa

NBHL (3)

Մի՛ այսուհետեւ հոգայցէք վասն վաղուի. զի վաղիւն վասն իւր հոգասցի։ Մի՛ պարծիր առ վաղիւն, զի ոչ գիտես զի՛նչ ծնանիցի քեզ վաղիւն։ Ի վաղուէ շաբաթուն մինչեւ ցվաղիւն յետին եօթներորդին թուիցէք։ Անվրէպ զվաղուի օրն (կամ զվաղիւ օրն) պատրաստեսջի՛ր ի նմին գազանութեան զփիղսն. եւ այլն։

Ի վաղիւն ի ներքս մտեալ, եւ ի միւս վաղիւն հաղորդեսցի. (Կանոն.։)

Վաղիւ եղիցին։ Վաղիւն յայսմ ժամու։ Առ ե՛րբ արարից. եւ նա ասէ. առ վաղիւ։ Տօն տեառն առ վաղիւ։ Եւ եղեւ ի վաղիւն երթայր ի քաղաք մի։ Եւ եղեւ ի վաղիւն։ Եւ եղեւ ի վաղիւ անդր։ Երեւեսցի արդարութիւն իմ ի վաղիւ անդր (կամ ի վաղիւ օր)։ Կանխեալ ի վաղիւ անդր. եւ այլն։


Վաղնջուց

adj.

ancient, old;
ի — or ի հետէ, anciently, formerly, long since;
ի — ժամանակաց, of yore, time out of mind, from time immemorial.

· Calfa

NBHL (2)

Այժմ զտեսակսն եւս ստեղծանէ. զի վաղնջուցն կազմեալ սեռք էին. (Փիլ. այլաբ.։)

Ի վաղնջուց մինչեւ ցքեզ։ Ի վաղնջուց իսկ էին կուրացեալք, կամ ցանկացեալ։ Ի վաղնջուց մինչեւ ցայժմ։ Ի վաղնջուցն որսացեալ։ Ի վաղնջուց յղացեալ, կամ տեսեալ հոգւովն. (Խոր. ՟Գ. 19։ Եղիշ. ՟Բ. ՟Ը։ Պիտ.։ Մագ. ՟Ա։ Շ. բարձր.։)


Վիշապակ, աց

s.

small or young dragon;
— թռուցիկ, cf. Փռռան.

· Calfa

NBHL (1)

Վիշապի առ իժս եգիպտացւոց զկռիւն տեսեալ՝ ոչ սակաւ հիացեալ եղէ։ Ի վեր համբարձեալ կարի յոյժ զագին վիշապակն՝ ի վեր շարժէ զայն՝ պատրելով. (Փիլ. լիւս.։)