Definitions containing the research ես : 10000 results

Երազահանութիւն, ութեան

s.

explanation of dreams

· Calfa

NBHL (1)

Իղձն բաղտամայ՝ բաբելոնացւոցն ապրեցուցիչ երազահանութեամբ, եւ յովսէփ երազատես եւ երազահան փարաւոնի .. . այն հեթանոսացէ, եւ ոչ քրիստոնէից. (Եղիշ. հոգ.։)


Երազիմ, եցայ

vn.

to dream, to fancy, to see things in a dream.

· Calfa

NBHL (2)

Ծերք ձեր երազովք երազեսցին. (Յովէլ. ՟Բ. 28։ Գործ. ՟Բ. 17։)

ἑνυπνιάζομαι somnio Երազ տեսանել. եւ Երեւիլ երազոյ.


Երաժիշտ, ժշտաց

s.

musician, composer;
music;
—քն, the Muses.

· Calfa

NBHL (4)

Զոր օրինակ քերթողքն ասեն զերաժշտացն պար, զի օրհնեսցեն զարարիչն եւ զգործն. (Փիլ. լին. ՟Ա. 6։)

Առ երաժշտիցն ականջսն հուպ են տեսութիւնքն. (անդ. ՟Ժ՟Բ։)

Տեսարանքն յանձայնից եղեն ձայնաւորք՝ իբրու երաժշտիւք ի վերայ ածելով զգեղեցիկն եւ զոչն։ Յորժամ քերդօղն առ եռոտանովն երաժշտիցն նստիցի (յն. մուսայի, այսինքն չաստուծոյն երաժշտութեան)։ Որչափ քերդողութիւն իսկ, եւ երաժիշտ բաւականապէս ստացեալ իցեն յանձինս իւրեանց, ոչ համարձակել ումեմն երգել երաժիշտ ինչ առանց ընտրութեան. (Պղատ. օրին. ՟Գ. ՟Դ. ՟Ը։)

μουσικός, μοῦσα musicus Երգիչ ճարտար՝ արուեստական ձայնիւ կամ նուագարանաւ. գուսան. վարպետ բան երգօղ ու լալօղ.


Երաժշտակ

s.

a. singer.

· Calfa

NBHL (1)

μουσικός Ունակ արուեստի երաժշտութեան, եւ ի բնէ երաժիշտ՝ որպէս հաւք.


Երաժշտական, ի, աց

adj. s.

musical;
musician;
—ն, music.

· Calfa

NBHL (3)

Որ ըստ երաժշտական արուեստի յարմարէր զնա։ Իբրեւ գործւով երաժշտականաւ կարասցէ ոք յարմարել։ Յարմարական եւ նուագաւոր բաղաձայնութիւն կատարէր, եւ արդարեւ երաժշտական. (Փիլ.։)

Բաժանեալ էր մեզ յայնժամ երաժշտականն. էր տեսակ ինչ երերգոյ՝ իղձք առ աստուածսն. միւս տեսակ՝ ողբք. եւ այլն. (Պղատ. օրին. ՟Գ։)

Ձայն ... երաժշտականաց արուեստականաց». յն. մի բառ. μουσικός.


Երաժշտականութիւն, ութեան

s.

music.

· Calfa

NBHL (1)

μουσική musica որ եւ ասի ԵՐԱԺՇՏԱԿԱՆՆ. Արհեստ երգոց եւ նուագաց. երաժշտութիւն. քաղցրաձայնութիւն եւ եղանակ արուեստական. (ի յն. մուսիքի՛).


Երախայութիւն, ութեան

s.

state of a catechumen.

· Calfa

NBHL (1)

κατήχησις, κατήκησις catechesis, instituito Հրահանգութիւն ի պէտս մկրտութեան. որ ասի ի մեզ եւ Կոչումն ընծայութեան. որպէս է տեսանել ի գիրս կիւրղի երուսաղէմացւոյ.


Երախտանք, նաց

s.

act of reminding some one of benefits received.

· Calfa

NBHL (1)

Երախտելն. երախտիքը երեսին տալը՝ ամըչցնելով.


Երախտաւոր, աց

adj. s.

thankful;
benefactor, beneficent, obliging.

· Calfa


Երախտաւորիմ, եցայ

vn.

to be favoured, to receive benefits.

· Calfa

NBHL (1)

εὑεργετούμαι beneficium assequor Երախտիս տեսանել. բարերարութիւն գտանել. օգտիլ.


Երախտաւորութիւն, ութեան

s.

bounty, beneficence, obligingness.

· Calfa

NBHL (1)

Տեսե՞ր զանզուգական երախտաւորութեանցն ձիրս. (Նանայ.։)


Երախտեմ, եցի

vn.

to remind some one of benefits received.

· Calfa

NBHL (3)

ներգործական բայ չէզոքական բայ Յիշել եւ ի դէմս ածել ումեք զերախտիս իւր՝ ամաչեցուցանելով զնա. աղեկութիւնը երեսը տալով խպնեցնել.

Ոչ երախտէ քեզ։ Դու մեծաբանես, ունչ առնես, երախտես։ Երախտեցեր, եւ յինէն շնորհակալութիւն պահանջեցեր. (Լմբ. պտրգ.։)

Մի՛ երախտեր, թէ դու սնուցանես, եւ տաս ինձ. (Վրդն. սղ.։)


Երախտիք, տեաց

s.

favour, kindness, benefit, service, pleasure;
— առնել, to oblige, to please, to do an act of kindness, to deserve well, to favour.

· Calfa

NBHL (1)

Ունչ առնես, երախտես, եւ հալես զնուէրսն աստուծոյ երախխտիւք. (Լմբ. պտրգ.։)


Երակ, աց

s. fig.

vein;
string, filament, fibre;
metallic vein;
slender thread;
pulse;
պնգել զ—ս, զննել զթնդիւնս —ի, to feel the pulse of;
զարկ, թնդիւն —ի, beating, throbbing;
— առնուլ, հատանել, to breathe a vein, to bleed, to let blood;
զննել զ—, to sound.

· Calfa

NBHL (4)

Որպէս է ի մարմինս մերում երակք տեսողականք. (Նիւս. բն. (իբր նեարդք կամ ջիլք)։)

Ցամաքեցուսցէ զերակս նորա, եւ աւերեսցէ զաղբիւրս նորա. (Ովս. ՟Ժ՟Գ. 15։)

Գետ՝ որ բազումս եւ մեծամեծս ոռոգանի երակս. զի նոքա յառնելով առաքեսցեն յայլ ընդունիչ երակս. (Փիլ. լին. ՟Ա. 12։)

Որպէս ի տեղի ոսկեհան ... եւ ո՛չ զսուղ ինչ կոշտ՝ որ յերակին, ներեսցէ ոք ի տեղւոջն թողուլ. (Ոսկ. յհ. ՟Ա. 35։)


Երամակ, աց

s.

herd, flock, cattle;
— ձիոց, stud;
— այծից, ոչխարաց, flock of goats, of sheep;
— խողից, herd of swine.

· Calfa


Երամովին

adv.

in company, in several troops.

· Calfa


Երանական, ի, աց

adj.

happy, blissful;
beatific.

· Calfa

NBHL (1)

Երանական քահանայապետութիւնք, կամ տեսութիւնք նոցա։ Երանական շնորհ, կամ լոյս, պսակ, սահման, հրաման, հատուցումն. (Դիոն.։ Շար.։ Նար.։ Սարկ.։)


Երանեակ

cf. Երանելի.

· Calfa

NBHL (1)

Ի մեծութեան, ի փափկութեան, բարեշէն, երջանիկ, երանեակ. (Գէ. ես.։)


Երանելի, լւոյ, լոյ, լեաց

adj.

happy, blessed;
— առնել, to make happy;
— լինել, to be happy.

· Calfa

NBHL (2)

Երանելի երես աստուծոյ, կամ տեսութիւն քրիստոսի. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ե։)

Թշուառական տեսանել յերանելւոյ զյաչաղեալն. (Բրս. բարկ.։)


Երանեմ, եցի

va.

to declare happy, to felicitate.

· Calfa

NBHL (4)

Երանեսցեն ինձ ամենայն ազգք. (Ղկ. ՟Ե. 48։)

Երանիցեն ինձ կանայք. (ա՛յլ ձ. երանեսցեն զիս) (Ծն. ՟Լ. 13։)

Եւ մեք զփառաւորեալսն յայստուծոյ երանեսցուք։ Երանէ զծառայսն, յորոց անունն օրհնի. (Յճխ. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Է։)

Ի գովողաց եւ յերանողաց առաւել վնասեսցի. Երանօղք մեր խաբեն զմեզ. (Վրք. հց. ՟Բ. եւ ՟Ժ՟Է։)


Երանի՜

s.

adj int. happy! cf. Երանութիւն;
— թէ, if it please God! would to Heaven! — նմա որ, happy he who;
— քեզ ! how happy you are! lucky fellow! fortunate man ! — տալ, —ս կարդալ ումեք, to deem or consider some one happy.

· Calfa

NBHL (2)

Արդարեւ երանի՛ զազատեալսն ի տրտմութեան տեղւոյ։ Երանի՛ զամենեսին։ Երանի՛ է զարժանացեալս այսմ պարարման եւ ցնծութեան։ Արդարեւ երանի է զայնպիսին. (նոր ձեռ. երանելի՛ է զայնպիսին) (Լմբ. սղ.։)

Բայց երանի՛ զանձն իմ էին, թէ բանք իմ աստ դադարէին. (Շ. եդես.։)


Երանուհի, հւոյ

s.

happy;
blessed.

np.

Felicia.

· Calfa

NBHL (3)

Տեսանէր զորդի իւր մայրն երանուհի՝ զմանուկն երանելի (զմելիտոս) ի չարչարանս տանջանաց. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Արդ ես, ո՛վ երանուհի, ոչ եմ ինձ եւ յիս. (Ածազգ. ՟Ժ։)

Էի երբեմն առ երանուհոյն դիոնեսայի. (Վրք. հց. ՟Բ։)


Երաշխիք, եաց

cf. Երաշխ.

· Calfa

NBHL (1)

Ի ձի երաշխ արիւնագոյն հեծեալ զտէր ետես տեսօղն. (Մագ. ՀԳ։)


Երաշխաւոր, աց

s.

pledge, guarantee, surety, answerable, responsible;
assurer, certifier;
— լինել՝ կալ, to be, to become surety or guarantee;
cf. Երաշխաւորեմ.

· Calfa

NBHL (1)

Ես երաշխաւոր մտանեմ ի քրիստոս, զի մի՛ ոք ի ձէնջ ոչ պակասեսցէ. (Ճ. ՟Ժ.։)


Երաշխաւորեմ, եցի

vn.

to guaranty, to bail, to promise, to become answerable, to assure.

· Calfa

NBHL (2)

Սովաւ զյաւիտենական կենացն առ մեզ երաշխաւորեալ տեսանեմ բարութիւնս։ Զառաջիկայ յուսոյն խորհուրդ երաշխաւորեալ սեպհականէ անձին եւ իւրայնոց. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. պաւլ.։)

Վկայ քեզ ի մօտոյ երաշխաւորեսցէ եկլէսիաստէ գիրք եւսեբի կեսարացւոյ. (Խոր. ՟Բ. 9։)


Երաշտութիւն, ութեան

s.

dryness, aridity.

· Calfa

NBHL (1)

Եթէ ոք պասքեալ իցէ, եկեսցէ առ աղբիւրս այս. քանզի զերաշտութիւն լուծանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 45։)


Երասան

s.

bridle, curb, rein, snaffle;
halter;
scatch, bit;
— արկանել, to bridle, to put on a halter.

· Calfa

NBHL (2)

Երասանակք կառաց նոցա խռովեսցին. (Նաւում. ՟Բ. 3։)

Արձակեսցեն զերասանակս իւրեանց. (Ամբ. ՟Գ. 1։)


Երասանակ, աց

cf. Երասան.

· Calfa

NBHL (2)

Երասանակք կառաց նոցա խռովեսցին. (Նաւում. ՟Բ. 3։)

Արձակեսցեն զերասանակս իւրեանց. (Ամբ. ՟Գ. 1։)


Երասանակալ

adj. s. that holds the bridle or the rein, coachman, driver;
conductor, leader.

· Calfa

NBHL (2)

Տէր ի վերայ կացոյց նոցա իբր երասանակակալ զմիտսն, որպէս զի զկապակիցն սանձեսցէ. (Փիլ. լին. ՟Դ. 216։)

ԵՐԱՍԱՆԱԿԱԼ մանաւանդ ԵՐԱՍԱՆԱԿԱԿԱԼ. Գրի վրիպակաւ եւ Երասնակալ, Երեսանակակալ, Երեսնակակալ, Երասանակընկալ, եւ այլն. ἠνίοχος auriga Ունօղ զերասանն կամ զերասանակն. այն է կառապետ, կառավար. ձիավար. առապաճը. նմանութեամբ՝ եւ Ղեկավար .... եւ Ամենայն ուղղիչ, վարիչ. անձն, եւ գործի.


Երաստ, ից

s.

assembly, company.

· Calfa

NBHL (2)

Տեսին եւ զկարգաւորութիւն հրեշտակակերպ դասուց քահանայական երաստուց. (Ղեւոնդ. ՟Զ։)

Երանելի եւ բարեբաստ լիցիս՝ թէ յիմս հասցես երաստ. (Կրպտ. ոտ.։)


Երբ

s. adv.

time, moment, hour;
when, in what time;
— եւ է, no matter when;
-? առ -? when? ց-? մինչեւ յ— ? or ց-? how long ? — իցէ՝ զի, please God! o! when shall I be! when will it be that!

· Calfa

NBHL (6)

Հրեշտակք երբ լսեն զանունն աստուծոյ, ուրախ լինին։ Երիկունն երբ ի մահիճսն ելանես, համարեա՛ թէ ի գերեզման ես իջեալ. (Նեղոս.։)

Ընդէ՞ր է ինձ սրբութեան ծարաւել՝ երբ դու ես իմ սրբութիւն. (Լմբ. պտրգ.։)

Ե՞րբ տեսաք զքեզ։ Ե՞րբ եկիր այսր։ Ե՞րբ դարձցիս։ Ես ե՞րբ առնիցեմ ինձ տուն. (Մտթ.։ Յհ.։ Նեեմ. ՟Բ. 6։ Ծն. ՟Լ. 30։)

Ցե՞րբ է այդ արքայ, ցե՞րբ ի միտս քո փորձես զմեզ. (՟Գ. Մակ. ՟Ե. 22։)

Ե՞րբ իցէ, զի ելից ի թանձրադանդաղ ձանձրալի մարմնոյս։ Ե՞րբ իցէ, զի տեսից զքեղ տէր քրիստոս. եւ այլն. (Եղիշ. ՟Ը։)

ԵՐԲ ի. ա. որպես Անժամանակն մտեալ ըստ ժամանակաւ.


Երբեմն

adv.

sometimes, now and then, from time to time;
—, էր —, յ— ժամանակի, once, in days of yore, in byegone times, of old, of yore, already, formerly, in time past;
-..., -..., now …, now ...;
at times ..., at other times...;
some-times..., sometimes..., at one time..., at another;
one while..., onother while;
— այս ինչ՝ — այն ինչ, now one thing, now another.

· Calfa

NBHL (1)

πότε aliquando, jam, olim, modo Մերթ. է՛ զի. է՛ր զի. եղեւ ժամանակ. յառաջն. եւ Եկեսցէ ժամանակ, զի. ատենով, ատեն մը, ատեն կըլլայ որ.


Երբուծ, բծոյ

s.

breast of an animal.

· Calfa

NBHL (1)

Առցես զերբուծն ի խոյէ անտի ... եւ սրբեսցես զերբուծն ի նուէր. (Ել. ՟Ի՟Թ. 6։)


Երգագրութիւն, ութեան

s.

song-writing;
song, praise.

· Calfa

NBHL (1)

Գրութիւն չափաբերական գովեստից. բանահիւսութիւն. (Նար. կուս. եւ մծբ։)


Երգագրեմ, եցի

va.

to make or compose songs.

· Calfa

NBHL (1)

Երգագրեաց բանիւ մեծն ի տեսանօղս. (Նար. խչ.։)


Երգակցութիւն, ութեան

s.

song in company, accompaniment.

· Calfa

NBHL (1)

Միախումբ դասակցութեամբ, միապար երգակցութեամբ՝ ընծայեցուցանես ի քեզ բազմելոյդ մաքուր օրհնաբանս. (Նար. խչ.։)


Երգահան, ից

s. mus.

tragic poet;
composer

· Calfa


Երգեմ, եցի

va.

to sing;
to praise;
to play;
— թռչնոց, to warble, to chirp;
— քնարաւ, to play on the lyre.

· Calfa

NBHL (2)

Այր մի՝ որ գիտիցէ երգել քնարաւ։ Երգէին տաւղօք եւ քնարօք եւ ծնծղայիւք։ Երգէին քնարօքն զգոհութիւնս։ Երգեսցէ քնարաւ։ Երգէր ձեռամբ իւրով, կամ ձեռօք իւրովք. (՟Ա. Թագ.։ ՟Ա. Մնաց. եւ այլն։)

Զանաքսագորաս եւ զդիմոկռիտոս ելլենացիք երգեն (վասն իմաստասիրութեանն). (Փիլ. տեսական.։)


Երգիծանեմ, գիծի

va.

to bite, to tear, to jeer, to cavil, to nettle, to irritate.

· Calfa

NBHL (1)

Իբր Կծանել. զկծեցուցանել. կշտամբել. եպերել. սիրտը խշխշցընել, երեսը վար առնել, խաղք ընել.


Երգիծանութիւն, ութեան

s.

laceration;
sarcasm;
satire, jeering, taunting.

· Calfa

NBHL (2)

Եղիցի քաղաքն դիոսպօլացւոց յերգիծումն (այսինքն ի պատառումն, ἕκρυγμα ) եւ բղխեսցեն ջուրք. (Եզեկ. ՟Լ. 16։)

Իբրեւ ետես զերգիծումն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Երգիծանումն, ման

s.

cf. Երգիծանութիւն.

· Calfa

NBHL (2)

Եղիցի քաղաքն դիոսպօլացւոց յերգիծումն (այսինքն ի պատառումն, ἕκρυγμα ) եւ բղխեսցեն ջուրք. (Եզեկ. ՟Լ. 16։)

Իբրեւ ետես զերգիծումն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Երգիծումն, ման

s.

cf. Երգիծանութիւն.

· Calfa

NBHL (2)

Եղիցի քաղաքն դիոսպօլացւոց յերգիծումն (այսինքն ի պատառումն, ἕκρυγμα ) եւ բղխեսցեն ջուրք. (Եզեկ. ՟Լ. 16։)

Իբրեւ ետես զերգիծումն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Երգիծեցուցանեմ, ուցի

va.

cf. Երգիծանեմ.

· Calfa

NBHL (2)

Զի մի՛ առ ոտն կոխեսցեն զնոսա, եւ դարձեալ երգիծուցանիցեն ձեզ. (Մտթ. ՟Է. 6։)

Լնուն խճողեն զպորտ եւ զորովայն իւրեանց, եւ երգիծուցանիցեն։ Ետ քեզ աստուած եւ որովայն, ո՛չ զի երգիծուցանիցես, այլ զգաստացուցանիցես։ Զդա (զորովայնդ) աւելի քան զչափն երգիծուցանիցես, եւ զնա (զաղքատն) որ չափովն խնդրէ՝ հալածես։ Չի՛ք ինչ՝ որ այնպէս երգիծուցանիցէ եւ հեղձուցանէ եւ ապականէ զնա, իբրեւ զզեղխութիւն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։ եւ Ոսկ. փիլիպ. ՟Ժ։ եւ Ոսկ. մտթ. ՟Բ. 10. 19։)


Երգիծուցանեմ, ուցի

va.

cf. Երգիծանեմ.

· Calfa

NBHL (2)

Զի մի՛ առ ոտն կոխեսցեն զնոսա, եւ դարձեալ երգիծուցանիցեն ձեզ. (Մտթ. ՟Է. 6։)

Լնուն խճողեն զպորտ եւ զորովայն իւրեանց, եւ երգիծուցանիցեն։ Ետ քեզ աստուած եւ որովայն, ո՛չ զի երգիծուցանիցես, այլ զգաստացուցանիցես։ Զդա (զորովայնդ) աւելի քան զչափն երգիծուցանիցես, եւ զնա (զաղքատն) որ չափովն խնդրէ՝ հալածես։ Չի՛ք ինչ՝ որ այնպէս երգիծուցանիցէ եւ հեղձուցանէ եւ ապականէ զնա, իբրեւ զզեղխութիւն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։ եւ Ոսկ. փիլիպ. ՟Ժ։ եւ Ոսկ. մտթ. ՟Բ. 10. 19։)


Երգիոն, աց

s.

organ;
— հարկանել, to play on -.

· Calfa

NBHL (1)

Որպէս եւ յերգիոնն արուեստապետն ընդ մի բերան փչէ, եւ բազմութիւն փողոցն հասարակ գոչեն, ոմն սոսկ, ոմն թաւ ... ըստ ձեռին շարժողին ընտրութիւն ձայնիցն երեւին, եւ գործին մի է. (Մամբր. ի ղզր.։)


Երդնում, երդուայ

vn.

to swear, to take an oath;
to curse, to detest;
սուտ —, to swear falsely, to perjure one's self, to take a false oath;
— յանձն իւր, to swear to one's self.

· Calfa

NBHL (1)

Գովեսցին ամենեքեան՝ որ երդնուն նովաւ։ Գովիչք իմ ինեւ երդնուին. (Սղ. ՟Կ՟Բ. 12։ ՟Ճ՟Ա. 9։)


Երդումն, դման

s.

oath;
սուտ —, perjury, false oath;
— դնել, տալ, to take an oath, cf. Երդմնեցուցանեմ;
— տալ հավատարմութեան, to take the oath of fidelity, to swear fidelity;
ստել զ—, to take a false oath, to break an oath;
անհաստատ —, an unstable oath, a drunkards oath;
ձակել յերդմանէ, to unbind, to liberate from an oath, to release from an engagement.

· Calfa

NBHL (3)

ԵՐԴՈՒՄՆ ասի ի գիրս եւ Նզովքն՝ զոր տայ ոք անձին, եթէ ստեսցէ.

Յերեսաց երդման սուգ առ երկիր. (Երեմ. ՟Ի՟Գ. 10։)

Բայց նախ երդո՛ւմն տուր յաջ քո, զի մեզ մի՛ ստեսցէ. (Բուզ. ՟Ե. 4։)


Երեամ

s. adj. adv.

three years;
of three years;
—, զ—, յ—, in or during three years, every three years.

· Calfa

NBHL (2)

Եղիցի իբրեւ վարձք երեմւոյ վարձկանի. (Գէ. ես. ԺԶ. 14։)

Եղիցին նշանք եւ արուեստք զերեամ։ Զերեամ հրամայեաց սքանչելի եւ նորագործ իրացն լինել. (Ոսկ. ես.։)


Երեկանամ, ացի

vn.

to amuse ones self until the evening, to pass the whole day, to stay till the evening;
to remain, to pass the day;
— յանկողնի, to sleep very late.

· Calfa


Երեկոյ, ի

s. adv.

evening;
ընդ երեկոյս, towards -;
բարի —, good —, good night.

· Calfa

NBHL (1)

Ընդ առաւօտս ասիցես, թէ ե՞րբ լինիցի առաւօտ. (Օրին. ՟Ի՟Ը. 67։)