• Հին բռ. մեկնել է «ապաժոյժ կամ անոյժ», ըստ ՆՀԲ անշուշտ շփոթելով վատոյժ բառի հետ։ ՀՀԲ մեկնում է ուա Հին բռ. «անհամբեր», որով հանում է ժոյժ բառից։ ՆՀԲ ի վակասն ուժել «զօձեաց բուռն հարկանել»։ Nyberg-ի մեկնութիւնը տե՛ս Հաւաք բառի տակ։
• =Կազմուած է հյ. փին «աղբ» և թի բա-ռերից, իբր «աղբի թի». այսպիսի պատկե-րաւոր բացատրութիւններ սովորաևան ևն ժողովրդական լեզուի մէջ. հմմտ. Պօլսի ար-դի հայ ժողովրդական բարբառով՝ քաքի քիւրէք (թրք. kurek. «թի», որով ամբողջը փին-թի), հարկաւորի կամ գործարանի կամ քէնէֆի (թրք. kenef «արտաքնոց») աւել (որ է «արտաքնոցի աւել»). ևն. այս ձևերը գոր-ծածւում են իբր ածական կամ մակդիր, «կեղտոտ, անպիտան, զզուելի» և նման իմաստներով։ Յատկապէս մեր փնթի բառի նազմութեան համար կարևոր է յիշել Ղրբ. փնթիփարախ «կեղտոտ, փնթի» ձևը, ուր փարախ կարող է կապուել միայն փին «աղը» բառի հետ (իբր թէ «ախոռի աղբի թի»)։-Աճ.
• ՆՀԲ ուզում է հանել փին բառից։ Bugge, Btrg. 33, 75 յն. πίνος, πιναρδς բառերի հետ։ Մառ, Արաքս 1890 ա, էջ 109 վրաց. փինթի ձևի հետ՝ կցում է հյ. պիղծ, բիծ բառերին և բոլորը դը-նում է սեմականից։
• Եազրճեան, որ համարում է թէ Բը-ռահմանականութիւնը երկար ժամանակ Հայոց մէջ հաստատուած էր, Արևելք 1884 յունիս 28-29 բառս դնում է սանս. ōm «յանուն Աստուծոյ». հյ. օն նախապէս տրբազան բացատրութիւն էր և յետոյ սովորական իմաստ ստացաւ. հմմտ. նաև սանս. հում միջ. «1. խոր-շում, արհամարհանք»= հյ. օն անդր, 2. հաւանութիւն, համակրութիւն»=հյ. ոն և օն, Հիմք. պրս. հիյն (ձայնար-կութիւն)։ Մառ, Гpaм. др.-арм. 132 օն և օն «այն և այն» հանում է աւ բա-ռից+ն (այն) յօդով։ Աճառ. ՀԱ 1906, 129 կցում է յն. άφνως «իսկոյն, յան-կարծ, անմիջապէս», ἀφενος «պաշար. հարստութիւն», տանտ. apnas «ինչք» բառերին՝ հիմնւելով Bréal MSL 13, 382-3 քննութեանց վրայ, որով այս յն. և սանս. ձևերը ցեղակից էին դըը-ւում։ Նոր քննիչները բոլորովին բաժա-նում են սրանք իբարից (համեմատել Meillet MSL 15, 257, Walde 282, 540, 544, Boisacq 105, 702), որով նաև օն բառի կապակցութիւնը ջնջւում է։ Թի-րեաքեան. Արիահայ բռ. 374 պրս. [arabic word] hān բացագանչութիւնից։
• «մի տետակ չափ է». նորագիստ բառ, որ մէկ անգամ գործածում է Վստկ. 179՝ ձիթենու հաստութիւնը ցոյց տալու համար. «Լաւ տունկն ի մեծութիւն և ի հարստու-թիւն առնէ, որ զերդ աւն մի չափ լինի»։