Your research : 3 Results for կոմս

Կոմս, ի

cf. Կոմէս.

• , ի հլ. (իսկ ն հլ. ցոյց է տալիս կոմսունս. Կիւրղ. ի կոյսն. Արծր. հրտր. Պատկ. էջ 69) «իշխան» Ագաթ. Բուզ. Խոր. նոյն են նաև կոմէս «Յունահայաստանի կառավարիչը» Խոր. գ. 36. Եզն. երեց. էջ 267. կոմիտոս Միխ. աս. էջ 214 (տառւած է իբրև յատուկ անուն), որից կոմսութիւն Վահր. ոտ. կոմսուհի, դերակոմս «vicomte» (նոր գրական լեզւում)։

• = Ասոր. [syriac word] qōms, որի մայրն է յն. ϰόμης «կոմս, վարչական բաժանմունքի նախագահ կամ պալատական գլխաւոր պաշտօնեայ». այս էլ ծագում է լտ. comes բառից, որ բուն նշանակում է «հետևորդ, ուղեկից կամ բարձակից արքայի» (com-և eo «միասին և գնալ» բառերից)։ Հյ. կոմս ձևը ծագում է ասորիից, թէև կարող է նաև լինել յունական ϰόμης ձևից՝ իբրև շատ հին փոխառութիւն՝ ղ անշեշտ ձայնի կրճատ-մամբ։ (Ըստ Brosset JAs. 1861, 320 յունա-րէն բառը մեզ անցաւ Դ դարում, երբ Մեծն Թէոդոս այս տիտղոսը տուաւ Մամեևոնեան մի իշխանի. Բուզ. Ե. լէ)։ Յետին կոմէս, կո-միտոս ձևերը ուղղակի յունարէնից են, իբր ϰόμης, ϰόμητσς։ Նոյն լատին բառը յետոյ, ստացաւ իտալ. conte, ֆրանս. comte ձևերը և մտաւ Կիլիկեան հայերէնի մէջ՝ գունց ձե-ւով։ Սլաւական ձևերի մասին տե՛ս Berne-ker 662.

• ՓՈԽ.-Վրաց. კომხი կոմսի «կոմս» փո-խառեալ է հայերէնից՝ ըստ Մառ՝ անդ։


Կոմէս

s.

count;
earl.

• տե՛ս Կոմս։


Գունդստապլ

s.

constable.

• = Իտալ. contestabile, հֆրանս. cones. table, ֆրանս. connētable, յն. ϰοντασταῦλος, ասոր. [syriac word] qōntōstabl, որոնք ծագում են լտ. comes stabuli ձևիզ, որն է «կոմս ախոռոց»։ Հայերէն ձևերից առաջին-ները հետևում են իտալականին, վերջինը հին ֆրանսերէնին։-Հիւբշ. 389։


Entries' title containing կոմս : 2 Results

Կոմսութիւն, ութեան

s.

county;
earldom.


Կոմսուհի

s.

countess.


Definitions containing the research կոմս : 1 Results

Մարգիզ, աց

s.

marquis, marquess;
marquee.

• = Հֆրանս. marchis բառից, որ իշխանա-կան մի աստիճան է՝ դուքսի և կոմսի մէջ-տեղ. ծագում է գերմ. Marka, ֆրանս. mar-che բառից, որով նշանակւում էին «կայսրու-թեան սահմանակից զինւորական ցաւառնե-րը»։ Նոյն են ֆրանս. marquis, իտալ. mar-chese. յն. μαρϰήσιος։-Հիւբշ. 390։