Definitions containing the research նա : 10000 results

Երաշտութիւն, ութեան

s.

dryness, aridity.

· Calfa

NBHL (1)

Յերաշտութենէ խոնաւ երկիր չորանայ.


Երասան

s.

bridle, curb, rein, snaffle;
halter;
scatch, bit;
— արկանել, to bridle, to put on a halter.

· Calfa

NBHL (10)

ԵՐԱՍԱՆ ԵՐԱՍԱՆԱԿ. ἠνία, ἠνίον habena, lorum, retinaculum χαλινός frenum. պ. էրսան, էրսիւն. Առասանեայ կապ բերանոյ գրաստուց. որպէս եւ պախուրց կաշեայ, դանգանաւանդ. եւս եւ Սանձ. .... Նմանութեամբ՝ որպէս Գործի ուղղելոյ, վարելոյ, հանդարտելոյ. ուղղեակ. ղեկ.

Ոչ կացուցի յոտին զերիվար մտացս երասանաւ բանին։ Ընդոտնեա՛ ի սանձս կապոյ երասանաց ըմբռնման զցնդեալ մտացս վայրագութիւն։ Երասանաւ սանձաց, կրթութեան։ Իբր երասանաւ փոկոյ նահանջեալ։ Երասանաւն հանդարտութեան։ Երասանի պնդութեան. (Նար.։)

Կրէ նա զմարմինս երասանաւ կամացն. (Լմբ. սղ.։)

Երասանակք կառաց նոցա խռովեսցին. (Նաւում. ՟Բ. 3։)

Արձակեսցեն զերասանակս իւրեանց. (Ամբ. ՟Գ. 1։)

Կրկին զօրութեամբք գործոց՝ երասանակ ի ձեռն առեալ վարէ զամենայն. (Նիւս. կազմ.։)

Արդար կամօք ուղղէր զերասանակ իշխանութեանն (իբրեւ զղեակ)։ Մինչդեռ երասանակ մակուկի մարմնոյս ի ձեռին իմում է, օգնեա՛ ինձ երկնաւո՛ր նաւապետ. (Ճ. ՟Ա.։)

Շրջշրջել զնաւս փոքրագոյն թեւոցն երասանակօք. (Պիտ.։)

Երասանակ կամաց, կամ մտաց, բանի, եւ այլն։ Յճխ. (՟Ե։ Նար. ՟Հ՟Ը. եւ առաք։ Սարկ. հանգ. եւ այլն։)

Զի եղիցի միտք պինդ ունել զերասանակս շրթանց. (Եփր. համաբ.։)


Երաստան, աց

s.

buttock, arse, fundament;
հարկանել զ—նս, to flog;
հարուած, գան —նաց, flogging;
հարկանիլ յերաստանն, to be subject to, or afflicted with hemorrhoids.

· Calfa


Երգաբան, ից

adj. s. ballad-maker, singer;
singing.

· Calfa

NBHL (1)

Եւ որպէս Երգաբանական, բանահիւսական.


Երգաբանեմ, եցի

vn.

to sing, to celebrate, to praise.

· Calfa

NBHL (1)

Զկոյսն սուրբ երգաբանեալ։ Որ ի զօրաց հոգեղինաց երգաբանի սրբուհին. (Շար.։)


Երգաբանութիւն, ութեան

s.

song, canticle, hymn;
praise.

· Calfa

NBHL (1)

ὐμνολογία hymnorum cantatio Երգով բարեբանութիւն. օրհնաբանութիւն։ (Նար. կուս. եւ Նար. խչ. ստէպ։)


Երգագիր, աց

s.

book of songs;
songwriter.

· Calfa

NBHL (1)

Տաղաչափական. չափաբերութեամբ գրեալ իբրեւ երգ. որ եւ ՍՏԻՔԻՐՈՆ. ոտանաւոր.


Երգագրութիւն, ութեան

s.

song-writing;
song, praise.

· Calfa

NBHL (1)

Գրութիւն չափաբերական գովեստից. բանահիւսութիւն. (Նար. կուս. եւ մծբ։)


Երգագրեմ, եցի

va.

to make or compose songs.

· Calfa


Երգակ

cf. Երգեցիկ.

· Calfa

NBHL (1)

Երաժիշտ. երգիչ (մարդ). խօսնակ (թռչուն).


Երգակից, կցի, կցաց

s.

that sings together or with another;
— լինիմ cf. Երգակցիմ.

· Calfa

NBHL (2)

συνῳδός concantor, congruus Ձայնակից յերգս, եւ Միաձայն միաբան յայլ իրս.

Երկնայնոց դասուցն եղեն երգակից. (Շար.։)


Երգակցիմ, եցայ

vn.

to sing together, to accompany.

· Calfa

NBHL (6)

ԵՐԳԱԿՑԵՄ ԵՐԳԱԿՑԻՄ. συνᾴδω concinno, consono, consentio Երգակից լինել, ի միասին երգել. ձայնակցիլ եւ միաձայնիլ յամենայնի.

Զզուգաբնակն լինել երգակցէ։ Ընդ որս եւ զերեքսրբեանն զուգաձայնեալ երգակցեն զսրբասացութիւն. (Յհ. իմ. ատ.։)

Ի տօնակցութիւն նոցին անմահն բնութեան զմահկանացու ծնունդս իւր երգակցեաց. (Հ. կիլիկ.։)

Անմարմնոց հոգեղինացն երգակցելով. (Շար.։)

Առաքելականացն երգակցիմք ձայնից. (Գր. տղ. թղթ.։)

Տունն յինքն ընկալեալ զձայն՝ որպէս քնար երգակցէր։ Անուանքն որպէս նուագարանաւ՝ տանն երգակցելովն՝ հնչեցեալ լինէր. (Լմբ. իմ.։)


Երգակցութիւն, ութեան

s.

song in company, accompaniment.

· Calfa

NBHL (2)

συνῳδή, συνῳδία concentus Ձայնակցութիւն յերգս, եւ յայլ իրս.

Միախումբ դասակցութեամբ, միապար երգակցութեամբ՝ ընծայեցուցանես ի քեզ բազմելոյդ մաքուր օրհնաբանս. (Նար. խչ.։)


Երգահան, ից

s. mus.

tragic poet;
composer

· Calfa

NBHL (2)

τραγῳδοποιός tragicus poeta Նուագայարդար. երգայարդար. որ հանէ՝ այսինքն յօրինէ եւ նուագէ զերգս. երաժիշտ. քերթող. մանաւանդ որպէս Ողբերգակ.

Եսքիղոս երգահան ճանաչէր։ Սոփոկղէս երգահան նախ երեւեցաւ։ Եւրիպիդէս երգահան. եւ այլն. (Եւս. քր. ՟Բ։)


Երգայարդար

s. mus.

comic writer;
composer.

· Calfa

NBHL (1)

Եւպողիոս եւ արիստոփանէս երգայարդարք ճանաչէին. (Եւս. քր. ՟Բ։)


Երգեցիկ, ցկաց

s.

singer, songster, songstress.

· Calfa

NBHL (4)

ᾅδων, ᾅδουσα, ᾧδος cantor, cantatrix Երգիչ. երգակ, այր կամ կին. երգօղ, բան կանչօղ .... ի սուրբ գիրս ՝ որպէս Սաղմոսերգու, օրհնիչ, եւ այլն. իսկ յայլ գիրս նաեւ որպէս Ողբերգակ.

Երգեցիկք սաղմոսասացք՝ արք եւ կանայք։ Դռնապանաց եւ երգեցկաց սաղմոսաց. (Նեեմ. ՟Է. 6։ ՟Ժ. 39։)

Գուսանս եւ երգեցիկս՝ արս եւ կանայս. (Ժող. ՟Բ. 8։)

Ներոն երգեցկաց եւ փանդռնահարաց յաղթեաց. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։)


Երգեցող

s.

singer;
song-writer, composer;
musician;
chorister.

· Calfa

NBHL (4)

Ի վերայ երգեցողացն ի տան տեառն. (՟Բ. Մնաց. ՟Զ. 31։)

Քնարս եւ տաւիղս երգեցողաց. (՟Գ. Թագ. ՟Ժ. 12։)

Յօրինեն զհարսանիքն ամենայն երաժշտական երգեցողքն. (Տօնակ.։)

ԵՐԳԵՑՈՂ. Սեպհականեալ անուն քաջ երաժշտաց եկեղեցւոյ, որ արարին երգս շարականաց եւ տաղից. որպէս սուրբն ռոմանոս երգեցող՝ առ յոյնս, եւ սուրբ ներսէս շնորհալի ի հայս, զոր ներսէս երգեցող կոչեն տէր իսրայէլ. յնս. ՟ժը. եւ կիրակոս գետկացի. օգոստ. ՟ժգ։


Երգեցողութիւն, ութեան

s.

singing.

· Calfa

NBHL (1)

Ո՞յց են նշանակիչք աստուածայինն երգեցողութիւնք. (Մաքս. եկեղ.։)


Երգիծանեմ, գիծի

va.

to bite, to tear, to jeer, to cavil, to nettle, to irritate.

· Calfa

NBHL (5)

ԵՐԳԻԾԱՆԵՄ ῤηγνύω, ῤήσσω, ἑκρήγνω rumpo, scindo որ եւ ԵՐԳԻԾՈՒՑԱՆԵՄ. Հերձանալ. պատառոտել, իրօք կամ նմանութեամբ.

Փոխանակ զի գոհասցին, սկսան սիրտք նոցա երգիծանել մեղօքն։ Աւելին՝ զոր գողացաւ եւ եկեր, եգիծ զնա. (Եփր. ել. եւ Եփր. օրին.։)

Երգիծեալք նախանձու. (Փիլ. լին. ՟Դ. 191։)

Երգիծանել զայնոսիկ, որք գերանովք ջանացին զշիղս դատել. (Լմբ. ատ.։)

Բարուք երգիծանէր զհինն իսրայէլ. դա՛րձ ասէ, մի՛ տար զփառս քո այլում. արդ նա ոչ զգաստացաւ. (Վահր. յար.։)


Երգիծանութիւն, ութեան

s.

laceration;
sarcasm;
satire, jeering, taunting.

· Calfa

NBHL (1)

ԵՐԳԻԾԱՆՈՒԹԻՒՆ ԵՐԳԻԾԱՆՈՒՄՆ ԵՐԳԻԾՈՒՄՆ. Երգիծանելն, եւ իլն, ըստ ամենայն առման.


Երգիծանումն, ման

s.

cf. Երգիծանութիւն.

· Calfa

NBHL (1)

ԵՐԳԻԾԱՆՈՒԹԻՒՆ ԵՐԳԻԾԱՆՈՒՄՆ ԵՐԳԻԾՈՒՄՆ. Երգիծանելն, եւ իլն, ըստ ամենայն առման.


Երգիծումն, ման

s.

cf. Երգիծանութիւն.

· Calfa

NBHL (1)

ԵՐԳԻԾԱՆՈՒԹԻՒՆ ԵՐԳԻԾԱՆՈՒՄՆ ԵՐԳԻԾՈՒՄՆ. Երգիծանելն, եւ իլն, ըստ ամենայն առման.


Երգիծեցուցանեմ, ուցի

va.

cf. Երգիծանեմ.

· Calfa

NBHL (1)

Լնուն խճողեն զպորտ եւ զորովայն իւրեանց, եւ երգիծուցանիցեն։ Ետ քեզ աստուած եւ որովայն, ո՛չ զի երգիծուցանիցես, այլ զգաստացուցանիցես։ Զդա (զորովայնդ) աւելի քան զչափն երգիծուցանիցես, եւ զնա (զաղքատն) որ չափովն խնդրէ՝ հալածես։ Չի՛ք ինչ՝ որ այնպէս երգիծուցանիցէ եւ հեղձուցանէ եւ ապականէ զնա, իբրեւ զզեղխութիւն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։ եւ Ոսկ. փիլիպ. ՟Ժ։ եւ Ոսկ. մտթ. ՟Բ. 10. 19։)


Երգիծուցանեմ, ուցի

va.

cf. Երգիծանեմ.

· Calfa

NBHL (1)

Լնուն խճողեն զպորտ եւ զորովայն իւրեանց, եւ երգիծուցանիցեն։ Ետ քեզ աստուած եւ որովայն, ո՛չ զի երգիծուցանիցես, այլ զգաստացուցանիցես։ Զդա (զորովայնդ) աւելի քան զչափն երգիծուցանիցես, եւ զնա (զաղքատն) որ չափովն խնդրէ՝ հալածես։ Չի՛ք ինչ՝ որ այնպէս երգիծուցանիցէ եւ հեղձուցանէ եւ ապականէ զնա, իբրեւ զզեղխութիւն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։ եւ Ոսկ. փիլիպ. ՟Ժ։ եւ Ոսկ. մտթ. ՟Բ. 10. 19։)


Երգիոն, աց

s.

organ;
— հարկանել, to play on -.

· Calfa

NBHL (3)

ὅργανον organum որ եւ ԵՐԳԵՀՈՆ, ՂԱՆՈՆ. Բառ յն. օ՛րղանօն. այսինքն Գորի նուագաց. նուագարան. որ առ ննախնիս էր որպէս մըսխալ, այսինքն սրինգ բերանով փչելի բազմաթիւ եղեգամբք աշտիճանաբար. եւս եւ բազմափող ջրահնչակ. եւ առ յետինս շինեցաւ մեքենայ հողմաբեր օդով բքոց՝ հանդերձ բաշխմամբ մատանց.

Վիգալիոս զերգեհոնսն սազեաց ... Մատամբ հարկանել ի յերգեհոնսն. վասն զի նախ զնոյն երգեհոնսն բերանով հնչեցուցանէին. եւ այն եւս ո՛չ էր ի պուկս կապարեայ շարեալ, այլ յեղեգնեայ. (Մարթին.։)

Են երգեհոն սատանայի, եւ ոչ քնար հոգւոյն ճշմարտութեան. (Մխ. ապար.։)


Երգիչ, չի, չաց

cf. Երգեցող.

· Calfa

NBHL (1)

Երգիչք սաղմոսաց նոցա՝ արք եւ կանայք. (՟Բ. Եզր. ՟Բ. 65։)


Երգող

cf. Երգեցող.

· Calfa

NBHL (2)

Ինձ մերձենալ առ աստուած բարի է, ասէ երգողն. (Համամ առակ. ստէպ զդաւթայ։)

Ըստ մաղթանաց գոչման երգողին». այսինքն դաւթի. (Նար. ՟Ժ՟Ե. եւ այլն։)


Երգութիւն, ութեան

s.

act of singing;
song, canticle.

· Calfa

NBHL (2)

Հոգենուագն երգողութեամբ. (Տօնակ.։)

Ձայնակցեալ սմին ողբոց երգութեան։ Ի մէջ առեալ բանիւ երգութիւն. (Նար. ՟Ի. եւ Նար. խչ.։)


Երդմանկեր

cf. Երդմնազանց.

· Calfa


Երդմնեմ, եցի

vn.

to swear, to take an oath.

· Calfa

NBHL (1)

Անիծիւք եւ թշնամանօք, սուտ երդմնելով. (Ոսկ. մ. ՟Գ. 25։)


Երդմնեցուցանեմ, ուցի

va.

to make swear;
— զդեւս, to conjure, to adjure, to exorcise.

· Calfa

NBHL (1)

Երդմնեցոյց զիս։ Երդմնեցուսցէ զնա քահանայն։ Ո՞չ երդմնեցուցի զքեզ ի տէր։ Երդմնեցուցանեմ զքեզ յաստուած կենդանի։ Քաւեալ եմք մեք յերդմանէդ, զոր երդմնեցուցեր զմեզ.եւ այլն։


Երդմնեցուցիչ, չի, չաց

s.

exorcist.

· Calfa

NBHL (1)

ἑξορκιστής exorcista Որ երդմնեցուցանէ. մանաւանդ մասնաւոր առմամբ՝ սաստօղ այսոց պղծոց.


Երդմնի

s. adj.

oath;
swearer;
— առնել՝ լինել, to swear, to affirm or ratify by oath.

· Calfa

NBHL (2)

Որպէս Երդմնակուռ, ուխտադիր.

Երդմնի եւ դաշնաւոր ընդ նոսա լինել». յն. երդմունս առնել. (Եւս. քր. ՟Ա։)


Երդմնստութիւն, ութեան

s.

false oath, perjury.

· Calfa

NBHL (1)

Անհաւատութիւն, խռովութիւն, երդմնստութիւն. (Իմ. ՟Ժ՟Դ. 25. (ա՛յլ ձ. երդմնաստութիւն. որպէս ընթեռնու եւ Բրսղ. մրկ. )։)


Երդնում, երդուայ

vn.

to swear, to take an oath;
to curse, to detest;
սուտ —, to swear falsely, to perjure one's self, to take a false oath;
— յանձն իւր, to swear to one's self.

· Calfa

NBHL (1)

ներգործական բայ չէզոքական բայ ὁμόω, ὁμνύω, ὅμνυμι juro Տալ զանունն աստուծոյ եւ աստուածայնոց ի հաստատութիւն բանին. երդուիլ, երդուըննալ, երդում ընել


Երդումարդ, աց, ոց

s.

family, house.

· Calfa

NBHL (1)

Յարկ եւ բնակիչն. տուն եւ ընտանիք.


Երդումն, դման

s.

oath;
սուտ —, perjury, false oath;
— դնել, տալ, to take an oath, cf. Երդմնեցուցանեմ;
— տալ հավատարմութեան, to take the oath of fidelity, to swear fidelity;
ստել զ—, to take a false oath, to break an oath;
անհաստատ —, an unstable oath, a drunkards oath;
ձակել յերդմանէ, to unbind, to liberate from an oath, to release from an engagement.

· Calfa

NBHL (3)

Անարգեաց զերդումն, եւ անց զուխտիւն. (Եզեկ. ՟Ժ՟Է. 18։)

Այլ այժմ իմ երդումն տուեալ քեզ յանմահ դիսն, նախ զդառնացեալ ծերն կոչեա՛ առաջի քո. (Եղիշ. ՟Ը։)

Բայց նախ երդո՛ւմն տուր յաջ քո, զի մեզ մի՛ ստեսցէ. (Բուզ. ՟Ե. 4։)


Երեակ

cf. Երեկ.

· Calfa

NBHL (2)

Փոխանակ գրելոյ Երրեակ, կամ Եռեակ.

Մի՝ ի լուսանալ աւուրն, եւ մի ընդ երեակն. (Լաստ. ԺԶ։)


Երեամ

s. adj. adv.

three years;
of three years;
—, զ—, յ—, in or during three years, every three years.

· Calfa

NBHL (3)

Յերեամ գայր արքայի նաւ. (Գ. Թագ. Ժ. 22։)

Եւ զայն ո՛չ թէ զերկեամ եւ զերեամ մի էին կրելոց, այլ զաւուրս կենաց իւրեանց. (Ոսկ. մ. Բ. 8։)

Երրորդ տմ. եւ երեք ամք, կամ երեքամեայ ժամանակ.


Երեխայ

cf. Երախայ.

· Calfa

NBHL (1)

Երեխայքն նոյնգունակ կրկին տագնապաւ յոյժ դառնացեալ. (Մաշկ.։)


Երեկոյ, ի

s. adv.

evening;
ընդ երեկոյս, towards -;
բարի —, good —, good night.

· Calfa

NBHL (3)

ἐσπέρα, ὁψία vespera, vesper Երեկ՝ իբրեւ անուն. որ եւ ԵՐԵԿՈՐԻ. վերջին մասն տուընջեան, եւ սկիզբն գիշերոյ. ժամ մտից կամ խոնարհելոյ արեւու. իրիկուն.

Իսկ փոխանակ հոլովոյս Յերեկոյէ՝ ասի ի մեզ Յերեկորեայ կամ յերեկորէ. իրիկուընէ. որպէս եւ փոխանակ ասելոյ Երեկոյի՝ ասի նաեւ Երեկորւոյ։

Տե՛ս եւ երեկոյն։ Մակբայ է ըստ յունաց եւ այս ձեւ բանի.


Երեկոյի

adj.

of the evening;
երեկոյին, towards evening.

· Calfa

NBHL (1)

Առաւել քան զամենայն ժամանակս՝ յերեկոյին ժամուն եղիցի քեզ զգուշութիւն ի վերայ խորհրդոց քոց. (Վրք. հց. ՟Բ։)


Երեկոյին

adj.

cf. Երեկոյի.

· Calfa

NBHL (1)

Առաւել քան զամենայն ժամանակս՝ յերեկոյին ժամուն եղիցի քեզ զգուշութիւն ի վերայ խորհրդոց քոց. (Վրք. հց. ՟Բ։)


Երեկորեայ, եայք, եայց

adj. s. adv.

of the evening;
westerly;
evening;
յ—, from the evening;
the evening;
—ց ծով, the Atlantic Ocean.

· Calfa

NBHL (3)

ἐσπερινός vespertinus Երեկոյեան. եւ Ժամանակ երեկոյին.

Յերեկորեայ շաբաթուն մինչեւ ի լուսանալ միաշաբաթուն. (Յհ. իմ. ատ.։)

Եւ ճրագունք վառեալք՝ յերեկորեայ լուցեալք. (՟Բ. Մնաց. ՟Ժ՟Բ. 11։)


Երեկորեան

adj.

of the evening;
— պաշտօն, vespers.

· Calfa


Երեկորի, որւոյ, որեաց

s. adv.

evening;
towards evening.

· Calfa

NBHL (1)

Ակնածեսցուք յերեկորոյն, յորում լուսաւորեաց զմեզ քահանայն». յն. յօրէն։


Երեկորին

adj. adv.

of the evening;
the evening.

· Calfa

NBHL (1)

Մատուցանել ողջակէզս հանապազ առաւօտուց եւ երեկորին. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Զ. 40։ ՟Բ. Մնաց. ՟Բ. 4։)


Երեկութիւն, ութեան

s.

cf. Ցերեկութիւն.

· Calfa

NBHL (2)

Ժամանակ ցերեկի ողջոյն. կամ հանապազորդութիւն տուընջեան.

Պատերազմ է ի հրապարակս. կռիւք են ի յերեկութեան իրս». յն. հանապազօրեայք. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Դ։)


Երեկուն

s. adj. adv.

eyening;
of the evening;
the evening, about or towards evening.

· Calfa

NBHL (2)

Երեկուն եկն տէր ի տաճարն. (Տօնակ.։)

Յերեկունն ժողովին ի հովուանոցն. (Տօնակ.։)


Երեկօթք, ից, թիւք

s.

night's lodging;
երեկօթս առնել՝ առնուլ, to take a nights lodging;
to remain, to pass the night in some place.

· Calfa

NBHL (3)

Երեկելն կամ երեկանանալ օթելով ուրեք. ուստի եւ

ԵՐԵԿՕԹՍ ԱՌՆՈՒԼ կամ ԱՌՆԵԼ, է Ագանիլ. իջեվանիլ. օթագայիլ. իրիկունը մնալ ինջած տեղը

Զի զոհիցն ամենայն անցաւորք վայելեսցեն, եւ ընդունիցին հիւրք երեկօթիւք. (Խոր. ՟բ. 63։)