Definitions containing the research նա : 10000 results

Ողորկ, ի, ից

adj. fig.

sleek, glossy, smooth, terse, polished;
level, plane;
refined, sweet, affable, agreeable;
artful, cunning, crafty;
elegant, polite.

· Calfa

NBHL (4)

Իբրեւ ընդ ողորկ տեղիս գնայցեն ընդ վարդապետութիւն ուղիղ քահանայից ի սրահս յարկաց աստուծոյ. (Պրպմ. ՟Խ՟Զ։)

Արեան ծառայից քոց ի վերայ ուղորկ վիմին։ Որպէս ձէթ օծեալ զնահատակսն՝ ողորկ առնէ, եւ զձեռս հակառակորդացն լպրծէ. (Շ. յկ. ՟Լ։)

Յունական պերճ եւ ողորկ առասպելքն. (Խոր. ՟Ա. 32։)

Զի դու տէր ես երագասիրտ, եւ ողորկ բանից սովորական։ Որ թեթեւացեալ եւ ողորկ բանիւն ունայնացեալ գնայ. (Արշ.։)


Ողորկաբար

adv.

smoothly.

· Calfa

NBHL (1)

Ողորկ օրինակաւ. մեղմով. հեզութեամբ.


Ողորկատեսակ

cf. Ողորկատեսիլ.

· Calfa

NBHL (1)

Ողորկատեսիլ ապակատարազ, որ զօրէն զակոնացի վիմացն սահեալք լպրծին փայառական. (Մագ. ՟Ի։)


Ողորկատեսիկ

cf. Ողորկատեսիլ.

· Calfa

NBHL (1)

Ողորկատեսիլ ապակատարազ, որ զօրէն զակոնացի վիմացն սահեալք լպրծին փայառական. (Մագ. ՟Ի։)


Ողորկատեսիլ

adj.

smooth, glossy, bright.

· Calfa

NBHL (1)

Ողորկատեսիլ ապակատարազ, որ զօրէն զակոնացի վիմացն սահեալք լպրծին փայառական. (Մագ. ՟Ի։)


Ողորկեմ, եցի

va.

to smooth, to level, to plane;
to curry, to polish, to set a gloss upon, to make smooth or polished;
to smoothen;
to iron, to hot-press, to satin;
cf. Շողոմեմ.

· Calfa

NBHL (2)

Հեշտութիւնն առ ժամանակ ինչ ողորկէ զվայելողն, բայց յետոյ դառնագոյն քան զղեղի առնէ զգոլորշիսն. (Բրս. ի գորդիոս.։)

Շունք օրինաց քոց արտաքին՝ գոնէ լեզուաւ ողորկէին. (Յիսուս որդի.։)


Ողորկութիւն, ութեան

s.

smoothness, polish, sleekness, glossiness;
softness;
delicacy.

· Calfa

NBHL (2)

Առ սոքօք վարիլ մանաւանդ քան զայլս խոշորութեամբ եւ ողորկութեամբ. (Պղատ. տիմ.։)

Լսելիք ճանաչէ զձայնից սրութիւնն եւ զծանրութիւն, զողորկութիւնն եւ զխոշորութիւնն. (Նիւս. բն.։)


Ողորմաբար

cf. Ողորմ.

· Calfa

NBHL (1)

cf. ՈՂՈՐՄ. Ողորմելի օրինակաւ. եւ Ցաւագին. եւս եւ՝ Ողորմելով.


Ողորմագին

cf. Ողորմ.

· Calfa

NBHL (7)

Ողորմագին արկածիւք։ Չհանդուրժեն լերինք յողորմագին ձայնէ։ Ողորմագին ձայնիւ աղաղակել, կամ աղօթել։ Ձայն ողորմագին պաղատանաց։ Ողորմագին հեծութիւն, կամ հայեցուածք. (Պիտ.։ Արշ. ՟Ի՟Է. ՟Ի՟Ը։ Խոսր.։ Նար. ՟Կ՟Զ. ՟Հ՟Գ։)

Յետ թանալոյ զծնօտն ողորմագին արտասուօք. (Իսիւք.։)

ՈՂՈՐՄԱԳԻՆ. մ. Ողորմ օրինակաւ. ցաւագինս. եւ Թշուառաբար. խեղճաբար, ողորմելաբար.

Աղքատքն ունայն եւ ողորմագին դառնան. (Ճ. ՟Ա.։)

Մռնչեաց ողորմագին։ Ողորմագինս կականին կողկողելով զկնի ձեր (մարք ձեր)։ Տե՛ս զիա՛րդ առաջի փրկչին արկանէր ողորմագինս զիւրոյ անձինն զթշուառութիւն. (Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի՟Բ.։ Ճ. ՟Բ.։ Նանայ.։)

Խոնարհեալ գորովեցայք առ ի բնութիւնս վտանգաւ չարչարեալս եւ ողորմագինս. (Բրս. ողորմ.։)

Ընդ մէջ երկնից եւ երկրի ողորմագինս յածի (սատանայ). (Իսիւք.։)


Ողորմած, աց

adj.

merciful, charitable, compassionate.

· Calfa

NBHL (3)

ἑλεήμων misericors φιλελεήμων misericordiae amator. Որ ողորմ ածէ ի վերայ տառապելոց. գթած. գորովագութ. բարեգութ. բարերար. ներօղ. եւ բաշխօղ ողորմութեան. շնորհաձիր. խնայօղ. խնամօղ.

Եթէ բողոքիցէ առ իս, լուայց նմա. քանզի ողորմած եմ։ Տէր աստուած գթած եւ ողորմած, երկայնամիտ, բազումողորմ, եւ ճշմարիտ։ Այր ողորմած՝ երկայնամիտ լինի։ Երանի՛ ողորմածաց, զի նոքա ողորմութիւն գտցեն. եւ այլն։

Զողորմած դատաւորն յուզեցաք՝ վրէժ առնուլ անաչառութեամբ. (Եղիշ. ՟Ե։)


Ողորմածութիւն, ութեան

s.

mercy, charity, clemency, pity, compassion;
charity, alms, almsgiving, goodness;
գործք ողորմածութեան, good deed.

· Calfa

NBHL (2)

Զբարեգործիդ ողորմածութեան զկենդանարար ոտս համբուրեմ. (Նար. ՟Հ՟Ը։)

Մեծն ներսէս կանոնական սահմանադրութեամբ հաստատեաց զողորմածութիւն, խլելով եւ զանգթութեանն արմատ. (Խոր. ՟Գ. 20։)


Ողորմանք

s.

cf. Ողորմութիւն.

· Calfa

NBHL (2)

Որ մանաւանդ ողորմանաց եւ խոնարհութեան էր։ Ազգ կանանցական առ գութ ողորմանաց առաւել ծանրագոյն (ծանրեալ հակեալ). (Ոսկ. յհ. ՟Բ. 37. 40։)

Ընկալեալ գութ ողորմանաց յաղետէն որ անց ընդ նա. (Փիլ. նխ. ՟բ.։)


Ողորմեաց, եցի

s.

The Miserere and its hymn (Armenian divine service).

· Calfa

NBHL (1)

Զողորմեայն, եւ զտէր երկնիցն. (Տօնաց.։)


Ողորմելի, լւոյ, լեաց

adj.

miserable, unhappy, poor, piteous, pitiable.

· Calfa

NBHL (2)

Ոչ գիտես, թէ դու ես ողորմելի եւ հէք եւ աղքատ, մերկ եւ կոյր։ Եթէ այսու կենօքս միայն յուսացեալ եմք ի քրիստոս, ապա ողորմելի եմք քան զամենայն մարդիկ. (Յայտ. ՟Գ. 17։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 19։)

Ողորմելի է քան զբազումս։ Եղկելիս եւ ողորմելիս քան զամենայն մարդիկ զնոսա համարեսցուք. (Եղիշ. ՟Բ. ՟Ե։)


Ողորմիմ, եցայ, եա՛ց, եա՛

vn.

to take pity or compassion on, to commiserate, to be affected, moved to pity, to feel for, to sympathize with;
to do good to, to benefit;
ողորմիմ քեզ, I pity you.

· Calfa

NBHL (6)

Վասն այնր խնայեա՛, եւ վասն այսր ողորմեաց. (Իսիւք.։)

Ո՞վ սգացեալ՝ ոչ ողորմեցաւ ի քէն։ Թող թշնամանեցայց, միայն լոկ ողորմեցայց ի նմանէ։ Ողորմեա ողորմեալդ. (Գեննադ.։ Ոսկ. ղկ.։ Ածաբ. նոր կիր.)

Յամենայն եղբարց աղօթից եւ մեք ողորմեալ լիցուք. (Խոսր.։)

Են ինչ ինչ ի գործոցն, որ ողորմեալ լինին, եւ թողութեան արժանաւորին. (Նիւս. բն.։)

ἑλεέω miseror. Յողորմ եւ ի գութ շարժիլ. գթալ. գորովիլ. կարեկից լինել. աղեկիզիլ. եւ Բառնալ զկարիս եւ զտառապանս այլոց. մարդասիրել. խնայել. խնամել. բարերարել. շնորհս առնել. խղճալ. ողորմութիւն ընել.

ՈՂՈՐՄԻԼ. իբր կր. ըստ հելլենաբանութեան. ἑλέουμαι, ἡλεημένος misericordiam consequor. որ ըստ հայկաբանութեան եւ ըստ լատինաբանութեան ասի, Ողորմութիւն գտանել.


Ողորմութիւն, ութեան

s.

pity, mercy;
alms, charity;
— առնել, տալ, to give alms.

· Calfa

NBHL (4)

ἕλεος, ἑλεημοσύνη misericordia, eleemosina. Ողորմ, եւ ողորմածութիւն. գթութիւն. մարդասիրութիւն. բարերարութիւն. խնամք. կարեկցութիւն եւ բարձումն թշուառութեան տառապելոց. բաշխումն ընչից. տուրք ձրի. շնորհ. առատաձեռնութիւն.

Ողորմութիւն ասի ի մեզ, ի սրտի՝ ի նեղութիւնս ի վիշտս եւ ի վարանս ուրուք աղէտանալ, եւ ըստ կարի դիւրել վտանգելոյն. (Խոսր.։)

Որ ոք յեղջերուէ իւղոյն ոչ առնիցէ ողորմութիւն, նաեւ ոչ ի բիւրուց տաղանդաց առնիցէ. (Վրք. հց. ՟Բ։)

Մի անուն է իւղոյ եւ ողորմութեան (ի յն. եւ հյ). (Ոսկ. փիլիպ.։) (առեալ յառակէ տասն կուսանաց՝ զողորմութիւնն օրինակաւ իւղոյ ստէպ նշանակեն ամենայն հարք։)


Ողոքական, ի, աց

adj.

cf. Ողոք.

· Calfa

NBHL (3)

Ոչ բանիւք ողոքականօք լցեալ». յն. ողոքանաց. (Կիւրղ. առ կոստանդ.։)

Զօրավարք ողոքական բանիւք նախ քան զհանդէսն վարին. (Բրս. պհ. ՟Բ։)

Օծեալ կաւովն՝ ողոքական հեզութեամբն։ Ընդ սպառնականացն բանից՝ ողոքական զբօսանս. (Նար. ՟Բ. ՟Հ՟Գ։)


Ողոքանք, նաց

s.

supplication, humble prayer, instance;
softness, kind things, soft words, blarney;
attraction, insinuation, persuasion;
fondling, caress, cajoling, coaxing, fulsome flattery, adulation.

· Calfa

NBHL (6)

Ոչ երբէք բանիւք ողոքանաց եղեաք առ ձեզ։ Ծանեայց զողոքանս, զոր ընդ իս խօսիցի։ Ի ձայն բարբառոյ ողոքանաց սկսան աղաղակել առ թագաւորն։ Ի գրգութիւնս ողոքանաց. (՟Ա. Թես. ՟Բ. 5։ Յոբ. ՟Ի՟Գ. 5։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 89։ ՟Գ. Մակ. ՟Զ. 16։)

Եւ զի՞նչ ողոքանս մատուցանես իսկ օրինադրին (կամ օրինապահին). (Պղատ. օրին. ՟Է։)

Ողոքանաց՝ կարօտանալ թուի ինձ առասպելաց ինչ տակաւին. (անդ. ՟Ժ։)

Եւ զի ողոքանօք ոչ կարացին որսալ զնա, մեղադրանօք սկսան խօսել ընդ նմա. (Ոսկ. յհ. ՟Ա. 15։)

Ընդ ողոքանսն խնդան մարդիկ։ Ի բաց դառնան ի բարրելի ողոքանացն։ Որ առ ի յողոքանս ինչ է (իբր ի գրգանս). (Փիլ.։)

Դեւք ողոքանօք որսան զանուսմունս ի խաբէութիւն։ Ընկալան զգիրն խաբեբայ ողոքանաց թագաւորին։ Եւ ոչ ողոքանացն երեսս ինչ արար։ Բազում բանիւք ողոքանօք ածէր զթագաւորն ի հաւանութիւն։ Գութս ողոքանաց արկանէին առաջի բարերարին. (Եղիշ.)


Ողոքաւոր

adj.

suppliant;
flattering.

· Calfa

NBHL (1)

Ասէր ոմն ողոքաւոր՝ չաւատալեացն պաշտօնատար. (Նար. ՟Ծ՟Գ։)


Ողոքեմ, եցի

va.

to supplicate, to persuade mildly;
to soften, to calm, to appease;
to touch, to move to pity;
to fawn upon, to toady, to flatter.

· Calfa

NBHL (6)

Իբրեւ զմօտաւոր զհեռաւորն ողոքեսցեն փութով։ Բազումք ողոքեն զերեսս թագաւորաց (կամ իշխանաց)։ Եթէ տրտմէր, թագաւորդ ողոքէր. (Իմ. ՟Ժ՟Դ. 17։ Առակ. ՟Ժ՟Թ. 6։ ՟Ի՟Թ. 27։ ՟Ա. Եզր. ՟Դ. 31։)

Որք եւ զքեզ թերեւս ողոքեն ոչ փախչել ի տնանկացն։ Ողոքելով հաւանեցուցանել ջանայ. (Պղատ. օրին. ՟Զ։)

Զո՞ յիշխանացն ողոքեցաք ընդդէմ ձեր. (Առ որս. ՟Ը։)

Զառիւծս ողոքես։ Ոչ ողոքէին զոք, այլ կսկծեցուցանէին եւս իբրեւ զաղ։ Հարք զիւրեանց որդիսն ոչ այնչափ ողոքեն, որչափ թշնամանեն։ Մի՛ այսուհետեւ եւ մեք ողոքիցեմք ամենայն ուրեք զայնոսիկ՝ որ ընդ ձեռամբ մերով իցեն, եւ մի մեք յիշխանաց ողոքիլ եւեթ փութայցեմք. (Ոսկ. մտթ.։)

Մի՛ գուցէ արդեօք այժմ ողոքել ի կախարդականաց ինչ բանից դորա. (Պիտ.։)

Ողոքիմ դարձեալ, եւ ոչ զգաստանամ. (Նար. ՟Կ՟Բ։)


Ողոքիչ

cf. Ողոքաւոր.

· Calfa

NBHL (1)

Թէ խորշել ինչ պարտ իցէ, յողոքչացն մանաւանդ՝ եւ ոչ ի թշնամանչացն պարտ է խորշել. (Ոսկ. մ. ՟Գ. 38։)


Ողջաբանութիւն, ութեան

s.

the whole of a discourse;
sound doctrine.

· Calfa

NBHL (1)

Բանն ողջոյն. լիակատար ճառ վասն ամենայնի.


Ողջաբար

adv.

entirely, perfectly, wholly.

· Calfa

NBHL (2)

ὐγιῶς sane, integre. Ամբողջապէս. ամենայն մասամբք. տե՛ս եւ ՈՂՋԱՊԷՍ.

Զոր եւ ամենա՛յնն կոչեաց ողջաբար. քանզի ըստ մասինն՝ անկատար ելով՝ ո՛չ է ամենայն. (Փիլ. այլաբ.։)


Ողջագուրեմ, եցի

va.

to receive lovingly, to embrace, to kiss.

· Calfa

NBHL (3)

Ծնողական գթովն ողջագուրել կամեցաւ զմիածինն։ Այսօր նախամայրն եւայ ողջագուրէ զդուստր իւր. (Լմբ. վերափոխ.։)

Արք սպիտակք ողջագուրէին զնա. (Տէր Իսրայէլ. յուլ. ՟Ի.։)

Լայնաբար եւ նմանութեամբ ասի.


Ողջախոհ, աց, ից

adj.

thinking soundly, wise, sensible, judicious;
chaste, modest, coy, maidenly, pure, honest;
— միտք, good sense, honesty, plain-dealing.

· Calfa

NBHL (7)

Ողջախոհացն քան զամենայն չար տանջանս՝ ամօթն է. (Արծր. ՟Գ. 5։)

Ամուսնացուցանել՝ ըստ աշխարհի ողջախոհաց. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Երեւեցան անդ (ի թաբոր) կոյսք՝ որդիքն որոտման եւ եղիա, եւ ողջախոհ՝ պետրոս եւ մովսէս. զի եկեղեցի ունի կոյսս, եւ ողջախոհս. (Տօնակ.։)

Անառակ կեանք, այսինքն ոչ ողջախոհ. (Սահմ. ՟Ը։)

ՈՂՋԱԽՈՀ, իբր Ողջախոհական. ողջամտական. զգօնական. հանճարեղ. զգուշաւոր. եւ հաւատարիմ.

Զանճառելիսն ողջախոհ լռութեամբ պատուեալ։ Յաղագս ողջախոհ խրատուց։ Ողջախոհ իմն մոլութեամբ բերին։ Ողջախոհ մտածութեամբ ուսանել։ Զբնաւն (զպատմութիւն) ողջախոհ զգուշութեամբ բերել ի յայտնութիւն. (Դիոն. ածայ.։ Յճխ. ՟Ժ՟Բ։ Սահմ. ՟Ա։ Մագ. ՟Ե։ Փարպ.։)

ՈՂՋԱԽՈՀ. σώφρων sobrius, temperans, continens, castus, pudicus. Զգաստ ի վերայ անձին. ժուժկալ. պարկեշտ. ամօթխած. կոյս եւ ամուսնացեալ համեստակրօն.


Ողջախոհաբար

adv.

soundly;
honestly, modestly, chastely.

· Calfa

NBHL (3)

Ողջախոհաբար եւ սրբաշնապէս վերաթռուցեալս։ Խորհէին ողջախոհաբար. ոչ ողջախոհապէս զհաւատն ունին։ Մի՛ յոյժ մերձակայ հարուածով դժուարել. այլ ողջախոհաբար ունել առ ի խրատ. (Դիոն. ածայ.։ Աթ. ՟Ժ՟Բ։ Ածաբ. կարկտ.։)

Ողջախոհաբար հարցանելով, եւ ոչ անհաւանապէս ընդունէր. (Բրս. ընչեղ.։)

Ողջախոհաբար զգօնացուցանէ. (Նար. խչ.։)


Ողջախոհացուցանեմ, ուցի

va.

to render chaste, modest, sober, prudent, wise.

· Calfa

NBHL (2)

Զանարգելութիւնն ծաղու ողջախոհացուցանելով։ Սովաւ ողջախոհացուցանեմ զցնդումն հեշտութեանն. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Ողջախոհացոյց զնա ի համեստութիւն աստուածպաշտութեան ձայնն յոնանու. (Լմբ. ի նաւում.։)


Ողջախոհութիւն, ութեան

s.

sound judgment, wisdom, sagacity, good sense;
chastity, pudicity, temperance, continence, modesty, sobriety, honesty.

· Calfa

NBHL (4)

Սովով եւ նուազութեամբ՝ ամենայնիւ յողջախոհութիւն ածէ. (Յճխ. ՟Է։)

Մանաւանդ՝ Ժուժկալութիւն. բարեխառնութիւն. պարկեշտութիւն. սրբութիւն. կուսութիւն.

σωφροσύνη sobrietas, prudentia, sapientia եւ temperantia, castitas. Ողջախոհն գոլ (ըստ ամենայն առման), որպէս Զգօնութիւն. զգաստութիւն. ողջմտութիւն.

Երիցագոյն եւ իշխանականագոյն է խոհականութիւն եւ ողջախոհութիւն եւ արդարութիւն եւ արութիւն. եւ կրսերագոյն է մեծութիւն եւ փառք եւ իշխանութիւն եւ ազատութիւն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. այլաբ.։)


Ողջախորհուրդ

adj.

right-minded, sincere, frank, upright.

· Calfa

NBHL (1)

Հանդերձ՝ ողջախորհուրդ եւ աննենգ ուխտապահ նախարարօքն։ Ողջախորհուրդ մտօք գնային ի գործ պատերազմի։ Ողջախորհուրդ մտաց լաւահայեցաց. (Փարպ.։)


Ողջակէզ, կիզաց

s.

burnt offering, holocaust, sacrifice.

· Calfa

NBHL (1)

Եթէ ողջակէզ իցէ պատարագ նորա։ Ամենայն զոհք քահանային ողջակէզ լինիցի, եւ մի՛ ուտիցի։ Ընծայ ողջակիզին։ Ողջակէզ զոհի է ի հոտ անուշից տեառն։ Ի վերայ սեղանոյ ողջակիզացն։ Առ յատակաւ սեղանոյն ողջակիզաց։ Ուր սպանանիցեն զողջակէզսն. (Ղեւտ. եւ այլն։)


Ողջակիզեմ, եցի

va.

to offer a burnt offering, to sacrifice.

· Calfa

NBHL (3)

Ոչ ի ձեռն հրոյ, այլ ի ձեռն ջրոյ զպատարագս ողջակիզեաց։ Սաւուղ ինքնաձեռն ողջակիզէր տեառն։ Տանելով ի գերեզմանն կերակուրս եւ ըմպելիս, ողջակիզեն զկերակուրսն, նուիրեն զգիսն։ Զշարժումն կենդանութեան հոգւոյ իւրեանց ողջակիզեն. (Սեբեր. ՟Ժ։ Նախ. ՟ա. թագ.։ Ոսկ. յեզեկ.։ Եւագր. ՟Լ՟Ա։)

Ողջակիզեցաւ ի վերայ սորա՝ հօր ի հաշտութիւն, եւ քաւութիւն բնաւիցս. (Շ. բարձր.։)

Նուէր բանական զոհիս ողջակիզեալ զօրութեամբ ճարպոյ։ Ի ճգնաւորական վարս ողջակիզեալ։ Ողջակիզեալ բոլոր անդամովք. (Նար. ՟Ա. եւ Նար. կուս. եւ Նար. յովէդ.։)


Ողջակիզութիւն, ութեան

s.

cf. Ողջակիզումն.

· Calfa

NBHL (1)

Ընկա՛լ զողջակիզութիւն անձին իմոյ։ Եւ այսպէս ի բանաւոր ողջակիզումն զինքն քրիստոսի նուիրէր. (Յհ. կթ.։)


Ողջակիզումն, ման

s.

offering a holocaust.

· Calfa

NBHL (1)

Ընկա՛լ զողջակիզութիւն անձին իմոյ։ Եւ այսպէս ի բանաւոր ողջակիզումն զինքն քրիստոսի նուիրէր. (Յհ. կթ.։)


Ողջահաւատ

adj.

orthodox.

· Calfa

NBHL (1)

Ջանան զողջահաւատսն մղել յիւրեանց խորխորատ կորստեանն. (Զքր. կթ.։)


Ողջամբ

adv.

safe and sound, soundly, safely, safe;
quite, totally, entirely, completely;
— դառնել, հասանել, to return, to arrive safe;
— եկիր, — տեսի զքեզ, you are welcome;
երթ —, God keep you, God be with you, adieu!.

· Calfa

NBHL (3)

Հասաք ողջամբ եւ խաղաղութեամբ յերուսաղէմ։ Ե՛րթ ողջամբ ի տուն քո։ Ողջամբ ընկալաւ զնա. (՟Ա. Եզր. ՟Ը. 62։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 8։ Ղկ. ՟Ժ՟Ե. 27։)

Ըստ յառաջ լուսաւոր եկիցն ողջամբ յայնպիսի հեռաւոր ճանապարհէ. (Փարպ.։)

Ամենածախ հրովն ի չարչարիլն ողջամբ կիզեալ. (Նար. խչ.։)


Ողջամիտ, մտաց

adj.

right-minded, of sound judgment, in one's right senses, sensible, rational, reasonable, judicious;
orthodox;
— վարդապետութիւն, sound doctrine;
— լինել, to be in one's right mind.

· Calfa

NBHL (2)

Կենակից է արդարն՝ արդարութեան, եւ ողջամիտն՝ ողջամտութեան. (Փիլ. լին. ՟Դ. 68։)

Ողջամիտ յուսով։ Ողջամիտ կամօք։ Մնալ յողջամիտ սահմանի առաքինութեան. (Յճխ. ՟Ժ՟Գ։ Նար. ՟Ձ՟Գ։ Պիտ.։)


Ողջանդամ

adj. adv.

perfect in body, sound in wind and limb;
safe and sound;
entirely, wholly.

· Calfa

NBHL (8)

Օրէնքն զողջանդամս հրամայեն կացուցանել քահանայս. (Խոր. ՟Բ. 18։)

Զյովնան միւսանգամ ողջանդամ կացուցեր ի կենդանութենէ. (Ագաթ.։)

Մի՛ ակնունիցիս ողջանդամ բարեմիտ ապրել։ Դարձաւ ամենայն ժողովուրդն առ յեսու ողջանդամք։ Ողջանդամք եւ առանց խոցոտելոյ ի պատերազմէ ելանեն. (՟Բ. Մակ. ՟Ե. 19։ Յես. ՟Ժ. 21։ ՟Բ. Մակ. ՟Ը. 36։)

Այլք ամենայն ողջանդամք ապրեալ՝ երթային զհետ փախստականացն։ Եւ ինքն ողջանդամ անդրէն յերկիր իւր դառնայր. (Եղիշ. ՟Է. ՟Ը։)

Ինքեանք դարձեալք ողջանդամք հասանէին։ Գնացին ղջանդամք։ Եւ զձեզ պատուով ողջանդամ ի տունս ձեր արձակել. (Փարպ.։)

Ողջանդամ զնա լուծեալ ի կապանարանէ։ Լուծանել թողուլ ողջանդամ անվնաս. (Յհ. կթ.։)

ὀλομελής qui membris est integris ὀλόκληρος integer ὐγιής sanus. Ողջ անդամօք. անվնաս. անթերի. անվթար. ողջ եւ առողջ. ամբողջ.

Առաւել՝ իբր մ. ἁτρῶς, ἅτροτος illaesus ἁθώως impune. Առանց վիրաց. անվնաս. անպատիժ.


Ողջանդամութիւն, ութեան

s.

perfection in all the members.

· Calfa

NBHL (2)

Ողջանդամն գոլ կամ մնալ. ամբողջութիւն. առոգութիւն. ուժեղակութիւն.

Ի նանիր պատառել ձեռնարկեն զի վերուստ անկեալ պատմուճանն քրիստոսի, այսինքն զնորա հաւատոցն ողջանդամութիւն. (Գերմ. թղթ.։)


Ողջացուցիչ, չի, չաց

adj.

healing, curative, balsamic.

· Calfa

NBHL (1)

Ոչ վատթարս բժիշկս զմեզ այդոցիկ ամենայն իրօք կարծէք, եւ ոչ անուսմունս ողջացուցիչս ոգւոց. (Առ որս. ՟Ժ՟Բ։)


Ողջմտութիւն, ութեան

s.

rightmindedness, good judgment, reasoning;
rectitude, justice, sincerity, loyalty, probity;
ողջմտութեամբ, soundly, sensibly.

· Calfa

NBHL (1)

որ եւ ՈՂՋԱՄՏՈՒԹԻՒՆ, ՈՂՋԱԽՈՀՈՒԹԻՒՆ. Առողջմտութիւն, ուղղութիւն. անարատութիւն. արդարութիւն. (յն. պէսպէս)


Ողջնութիւն, ութեան

s.

health, toast.

· Calfa

NBHL (2)

Բառ ռմկ. իբր Ողջութիւն եւ առողջութիւն՝ մաղթեալ բաժակաւ. ձեր կենաց, կենդանութիւն.

Ի մատռուակել բաժակի՝ զառաջինն արբցես ողջնութեան, զերկրորդն թշնամանաց, զերրորդն՝ մոլեգնութեան. (Ոսկիփոր.։)


Ողջոյն, ջունի

s. adj. adv.

salute, salutation, greeting, compliments, kind regards;
health, state of salubrity;
all, entire, whole;
entirely, wholly, completely;
— հրաժարական, leave-taking, adieu, farewell;
— տալ, to salute;
to compliment;
հարցանել զողջունէ, տեսանել զ— ուրուք, to salute affectionately, with kind expressions;
հարցանել զողջունէ ուրուք, to ask news of;
տալ — հրաժարական, to take leave;
to say good bye, farewell;
—, — քեզ, — ընդ քեզ, good morning ! good day !
— իցէ քեզ, how do you do ? how are you ?
— է, very well;
— է քեզ, is all well with you ?
— է, do you bring good news ?
— է, health, peace, prosperity;
— քեզ տունդ իմ սիրելի, — քեզ երկիր ծննդեան, fare well sweet home ! adieu my native land ! adieu !.

· Calfa

NBHL (10)

Մինչեւ լնուցու նորա տարին ողջոյն։ Վտանգեաց զնա բանիւք զգիշերն ողջոյն։ Ողջոյն իսկ մարդ բժշկեցի։ Թէպէտեւ նոյնպէս ողջոյն հատանիցէ, չէ՛ ինչ պիտոյ ի գործ. (Ղեւտ. ՟Ի՟Ե. 30։ Դտ. ՟Ժ՟Զ. 16։ Յհ. ՟Է. 23։ Եզեկ. ՟Ժ՟Ե. 5։)

Արեգակն՝ կենդանահալած, ի ստուերս միջօրէի կիսաբաժին աւուրն ողջունի (իբրու ամբողջի). (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Ողջոյն ընդ ձեզ եւ խաղաղութիւն։ Առ քաղցր հեբրայեցիս ողջոյն յոյժ։ Թագաւոր արտաշէս՝ եզրի քահանայի եւ պատմչի օրինացն տեառն՝ ողջոյն։ Որպիսի՛ ինչ իցէ ողջոյն այս։ Լուաւ զողջոյն մարիամու ...։ Եղեւ ձայն ողջունի քոյ յականջս իմ։ Ողջոյնդ այդ իմոյ ձեռին պօղոսի է։ Սիրեն զողջոյնս ի հրապարակս.եւ այլն։

Տրդատիոս հայոց մեծաց արքայ՝ առ ամենեսին ողջոյն։ Շապուհ արքայից արքայ՝ նախարարաց հայոց՝ ողջոյն շատ շնորհեմ ձեզ։ Բազմասցի ձեզ ողջոյն մարդասիրութեան մերոյ. (Ագաթ.։ Խոր.։ Եղիշ. եւ այլն։)

Ողջո՛յն է։ Ողջո՞յն իցէ ... զի՞ կայ քո եւ ողջունի։ Ողջո՞յն է քեզ, ողջո՞յն է առն քում, եւ ողջո՞յն է մանկանն. եւ նա ասէ, ողջո՛յն է։ Ողջոյն տանս այսմիկ. եւ այլն։

Առաքեցաւ դաւիթ ի հօրէ իւրմէ տեսանել զողջոյն եղբարց իւրոց. (Եփր. թագ. (որ հայի եւ ի նախընթաց ն։))

ՈՂՋՈՅՆ. Հրաժեշտ, բարեաւ մնալ ասելն. ո՛ղջ մնա.

Ո՛ղջ մնա սուրբ ուխտ. ողջո՛յն եւ ձեզ գասք եւ ժողովք սուրբ միայնակեցացդ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ողջո՛յն քեզ սուրբ եկեղեցի. ողջոյն քեզ սեղա՛ն սրբութեան. ողջո՛յն ձեզ դասք քահանայութեան. ես ճանապահորդեցի առ արարիչն իմ. (Շար.։ Մաշտ.։)

Ողջոյն ետուն միմեանց ի խաղաղութիւն, կամ խաղաղութեամբ։ Ողջոյն տաջիք պրիսկեայ եւ ակուիղայ։ Ողջո՛յն տաջիք միմեանց ի համբոյր սրբութեան։ Ողջոյն տան ձեզ ամենայն եկեղեցիք քրիստոսի.եւ այլն։


Ողջութիւն, ութեան

s.

health, good health, soundness of body;
ողջութեամբ, safe and sound, peacefully.

· Calfa

NBHL (2)

Գնացին ի նմանէ ողջութեամբ։ Դարձուսցէ զիս ողջութեամբ ի տուն հօր իմոյ։ Եւ դուք ելէ՛ք ողջութեամբ առ հայրն ձեր։ Եթէ ողջութեամբ դառնայցէք այսրէն։ Ողջութեամբ եկեսցէ. (Ծն. ՟Ի՟Զ. 31։ ՟Ի՟Ը. 21։ ՟Խ՟Դ. 17։ Տոբ. ՟Ե. 21. 26։)

Գնացին ողջութեամբն զայն յայտ առնէ, թէ ունէին այնուհետեւ զհանդերձեալ անվրէպ խաղաղութիւնն։ Դարձուսցէ զիս տէր ողջութեամբ. թէ ողջամբ դարձայց, թէ ողջ ապրեցայց. (Կիւրղ. ծն.։)


Ողջունեմ, եցի

va.

to salute, to compliment;
— ի հանգիստ սրբոց առաքելոցն, to visit the sepulchres of the holy Apostles.

· Calfa

NBHL (4)

Յորժամ տեսանես զնշան խաչին, ողջունեսցես զնա մաքուր շրթամբք. (Մագ. ՟Լ՟Թ։)

Զսրբազանն սեղան ողջունեալ՝ դառնայ. (Դիոն. եկեղ.։)

Ամենայն ուրեք զխոնարհութիւն ողջունելով՝ փախիցո՛ւք ի փառասիրութենէ. (Ոսկ. գծ.։)

Լուանայ զոտս աշակերտացն, ամենեւին զխոնարհութեան ողջունելով զծայր. (Բրսղ. մրկ.։)


Ոճրագործութիւն, ութեան

s.

villainy, abomination, misdeed, impiety, profligacy, flagitiousness, execrable conduct, horrible crime.

· Calfa

NBHL (2)

Յորում վիշապին հանապազ գործիւր ոճրագործութիւնքն. (Անան. եկեղ։)

Աղտեղութեանն անուամբ՝ զարուացն ոճրագործութիւն եւ զիգացն ի մի վայր փակեաց։ Բիւրապատիկ ոճրագործութիւնս՝ որ ըստ բնութեանն, եւ որ արտաքոյ բնութեանն՝ գործէին։ Զոճրագործութիւն արուամոլիցն. (Կանոն.։ Սարգ. ՟ա. պ. ՟Թ։ Տօնակ.։)


Ոմբոլոն

s.

subterranean, vault, cave.

· Calfa

NBHL (1)

Քահանայ՝ որ որիշ կամի պատարագ առնել. մի՛ զատցի ի խաւարային ոմբոլոնսն, այլ մնասցէ ի մեծ եկեղեցին։ Ի մի տեղին՝ ուր բաւական էր մի կամ երկու եկեղեցի, այժմ տեսանի անթիւս ծակոտեալ ոմբոլոնս. (Լմբ. պտրգ.։)


Ոմոփորոն

cf. Եմիփորոն.

· Calfa

NBHL (2)

Օրհնութիւն սուրբ ոմոփորոնին քահանայապետականի։ Ոմոփորոնն՝ ուսոյ զգեստք թարգմանի. զի օմոսն՝ ուսք է, եւ ֆօրօնն՝ զգեստ. (Մաշտ. կիլիկ.։)

Արկեալ զոմոփորոնն ի փողսն՝ խեղդամահ արարին զնա. (Ճ. ՟Բ.։)


Ո՛յ

int.

oh ! what pain !.

· Calfa

NBHL (3)

Ո կամ ՈՅ. Անուն նախակարգեալ գրոյ.

Քառիւք ձայնաւորօք, ոիւ, հիւնիւ, եչիւ, այբիւ։ Փաղառութեամբ՝ եչիւ, այբիւ. եւ վարատմամբ՝ ոիւ, հիւնիւ. (Մագ. խչ.։)

Ո՜յ զօրութիւն արտասունաց, ո՛յ զօրութիւն ապաշխարութեան. (ՃՃ.։)


Ոյն, ոյնք

s.

habit, disposition;
valour, strength.

· Calfa

NBHL (1)

որ եւ ՈՒՆ, ունք. Արմատ Ունելոյ՝ որպէս Ունելութիւն, ունակութիւն, կալողութիւն. ոյժ. ազդեցութիւն. զօրութիւն. յար եւ նման յն. ἔξις ի ἕχω habitus, adfectio constans corporis vel animi, vigor. (վրիպակաւ գրի եւ Յոյնք)


Ոչէ, էի, էից

s.

nothing;
void, vacuum;
հաստել յոչէից, to create from nothing;
ստայօդ ոչէիցն երկիր պագանել, to adore false gods.

· Calfa

NBHL (1)

Իմանամք զամենայն եղեալքս յոչԷԷ է ացեալ յԷ էն աստուծոյ. (Ասող. ՟Գ. 1։)